Vaspur

ВАРДАВАР

162 posts in this topic

Да, это выход :wow: , а то боржоми дорого, да и нудно из бутылочек в ведро переливать :lol: :lol: :lol:

Причем 2 :p сколько ребёнку лет? ;)

Share this post


Link to post
Share on other sites

А у нас в детстве каждый день ВАРДАВАР был. Мы короче говоря делали брызгалки, протыкали пробки в мягких бутылках и вставляли в них часть ручки. И устраивали перестрелки. Домой приходили постоянно мокрыми. Ваще класс был! Куда это все подевалось?

Share this post


Link to post
Share on other sites

кстати оружие для вардавара дошло до совршенства,на днях видел пацана с бластером не меньше его самого по размеру ,что то из звездных войн,но ето фигня...лучше ведра все равно нет...:)

Share this post


Link to post
Share on other sites
лучше ведра все равно нет...:)

:yes: Փորձած թանը անփորձ մածունից.......Բենդեր դու հեչ հարմար սմաիլիկ չունե՞ս : :p Տեսնում եմ շատ զվարճալի սմայլիկներես օգտագործում :rolleyes: մի ճար արա էդ օրվա համար

Share this post


Link to post
Share on other sites

Isk indz erevi te et [email protected] chtoxnen vedro medroyov durs gam :cry: :( bayc de es mi ban kmtacem eli :p

Hishumem vor pokr eink tatin cher toxum hayat ijneink minchev maman chgar tun, es u kurs el mi hat vedro eink patuhanic durs kcum, tatin jxaynacac uxarkumer hetevic, menk el gnum u el cheink galis!

Share this post


Link to post
Share on other sites
.Սաթենիկ, "Անտոլոգիա արմյանսկոյ պոէզիի"մեջ Վարդավարին նվիրված բանաստեղծություններ կան, կարող ա՞ ունենաս :)

Գիրքն ունեմ, բայց չեմ գտնում, Վասպուր ջան :blush: :

Այս "Վարդավառ"ն այնտեղից եմ գրել:

Вардавар

Алмазная роза взяла

Свой блеск у дневного светила,

Когда оно тихо входило

В морскую бескрайнюю гладь.

Казалось: багровый цветок

Над ширью морской распустился,

Казалось, над ней засветился

Созревший шафрановый плод.

Шуршала густая листва,

Шумела на гнущемся древе,

Которое царь-псалмопевец

В псалме благозвучном воспел.

Цветы распускались в садах,

Прекасны и благоуханны,

И кедры, самшиты, платаны

Пускали побеги свои.

В дали зеленел кипарис,

Горела рябина, алея.

Своей белизною лилея

Сверкала в закатных ручьях.

Дыхание ветра и гор

Ее лепестки овевало,

И влагой роса окропляла

Зеленые листья ее.

Всходила на небе луна,

Светилася меж облаками,

И ясные звезды роями

Во тьме окружали ее.

И не было счастью конца,

И зрело чуть слышное слово

Молитвы во имя Отца

И Сына и Духа святого.

Нарекаци

Share this post


Link to post
Share on other sites

Վարդավառն եկավ :) : Շնորհավոր հայեր :flower: :

Այս օրը առաջներում նորահարսրերին թույլ էին տալիս գնալ իրենց ծնողների տուն և այնտեղ մնալ տասնհինգ օր:

Մինչև Վարդավառի տոնը խնձոր չեն ուտում, իսկ տոնի օրը խնձորով էն բացում օրը, մարդիկ միմյանց խնձոր ու ծաղիկներ են նվիրում: Վարդավառի օրը մատաղի խոստումները ի կատար են ածվում և մատուցվում են անթիվ անհամար մատաղներ, հիմնականում մորթում են մեկ տարեկան գառ ու աքլոր: Երեխաները բազմերանգ ծաղիկներ քաղելով դաշտերից և սարերից, ծաղկեպսակներ են հյուսում և կապում են կթան կովերի ճակատին, որպեսզի կաթը առատ լինի:

Վարդավառի տոնը նաև բերքատվության, պտղաբերության, առատաբերության իմաստ է խորհրդանշում:

Հայեր ջան, այսօր պիտի ուտենք, բացի մատաղը.

ԿԱՆԱՉ ԼՈԲՈՒ ՇՈԳԵԽԱՇՈՒ

Կանաչ լոբին ծայրերը կտրած ու լվացած, ամբողջական շարում ենք կաթսայի մեջ, վրան դնում երկու ամբողջական պոմիդոր, մի հատ կանաչ բիբար, աղ ենք անում, ջուր ենք լցնում վրան, որ լոբուն թեթև ծածկի: Մարմանդ կրակի վրա խաշում եք 10-15 րոպե: Հետո լոբին հանում սիրուն շարում ենք երկարությամբ պնակի մեջ, պոմիդորի կեղևը հանում ենք, պոմիդորները դնում ենք պնակի երկու ծայրերում, բիբարը երկարուկ կրտրտում, շարում լոբու վրա, համեմում ենք ծեծած սխտորով, գինու քացախով, մանրած մաղադանոսով: Լոբու տակի մնացած ջրին խարնում ենք ձեթ ու լցնում լոբու վրա: Սառը վիճակում մատուցում ենք:

Նույնը կարելի է անել բամիայով, լոբու փոխարեն: ՈՒղակի այստեղ մանրացրած ընկույզ էլ ենք ավելացնում:

ԸՆԿՈՒՅԶՈՎ ՍՄԲՈՒԿ

Կեղևահան սմբուկը շրջանակաձև կտրտում ենք, աղ ենք անում, վրան ծանրություն ենք դնում ու թողնում որպեսզի դառը ջուրը դուրս տա: Այնուհետև ձեթով տապակում ենք մինչև փափկելը: Ընկույզի ծեծած միջուկը խարնում ենք մանրեցրած սխտորի, քացախի և հում սոխի հետ, լցնում ենք սմբուկի վրա, համեմում ենք սև պղպեղով, դարչինով, դեղին ծաղկի փոշիով: Այս բոլորը խարնում ենք կրակից վերցրած բայց դեռ տաք սմբուկին: Լցնում ենք պնակի մեջ, զարդարում մաղադանոսի տերևներով:

ԽՈՐՈՎԱԾ ՍՄԲՈՒԿԻ ԽԱՎԻԱՐ

Դե սա ուղակի պիտի խորովենք, սոխ-սխտոր-կանաչիով ու ձեթով համեմենք: Կամ էլ հետը խարնենք խորոված բիբար ու պոմիդոր:

Ամառային խառը տոլմա, տարբեր տեսակի խաշլամաներ, շարովի:

ՍՈԽՈՎ ՈՉԽԱՐԻ ՄԻՍ

Միսը խաշել, հետո թեթև տապակել, առատ սոխը շերտերով կտրտել վրան, աղ անել, նորից տապակել, ավելացնել կեղևահան պոմիդոր, տապակել: Որպեսզի հյութալի ստացվի, այս ամենին ավելացնում ենք քարորդ բաժակ սպիտակ գինի:

Մատուցում ենք կանաչիով համեմած:

Բարի ախորժակ :flower: , ուրախ ջրալի Վարդավառ :flower: :

Share this post


Link to post
Share on other sites

Մեր բակում Վարդավառը սկսվեց :hehe: : Տղերքը դույլերով իջել են դուրս իրար ջրում են, աղջիկներին էլ համոզում են որ իջնեն ներքև :lol: :

Share this post


Link to post
Share on other sites

:p իսկ ես նոր զարթնեցի ,բոլորը դեռ քնած են :rolleyes: Սուրճ եմ խմում ինչպես միշտ ,բայց զենքը կոխկս դրած ա :rolleyes: Օր հո չի լինելու !!!!!!!!!!:lol: :hehe: :hehe: :shooting: :help: :drunk: :console: :haha: :hi:

Share this post


Link to post
Share on other sites

:offtopic:

говорим про Вардавар. :flower:

ՎԱՐԴԱՎԱՌ

Տիտանյան Բելի թոռները խոր վրեժ ունեին Արի Մանի սերնդից Հայկի թոռների նկատմամբ: Նրանք շատ անգամ էին արշավել Արարատ, Արի Հայերին պատժելու համար, բայց ամեն անգամ պարտվել էին ու ետ շպրտվել:

Խորամանկ էր և համառ Բելի թոռներից Հրեշը: Նա դիմեց իր Աստված Վիշապին, խնդրելով առաջնորդել իրեն դեպի Արարատ: Բայց Վիշապը ասաց նրան.

- Արարատում Վահագն է, և ես Արարատում չեմ կարող Վահագնին հաղթել: Դիմիր ստորգետնյա Արքա Յահվահին. նա իմաստուն է և խորամանկ: Եթե նա հաղթի Վահագնին, իմ զորությամբ դու կհաղթես Արի Հայերին:

Տիտանյան Հրեշը մեծ զոհ մատուցեց Յահվահին: Յահվահը կանգնեց Հրեշի դիմաց ու ասաց.

- Քո բարեպաշտությունը վարձատրության է արժանի, ասաª ի±նչ ես կամենում:

- Ես ուզում եմ Արարատը, - ասաց Հրեշը, - ես ուզում եմ, որ այնտեղ ոչ թե Արի Հայք, այլ իմ Ցեղը ապրի:

- Արարատում ապրելով, միևնույն է, Չարին Արի չի դառնա: Մի փորձիր գնալ արարչական օրենքի դեմ, դու կկործանվես:

- Բայց ես վրեժ ունեմ Արի Հայերի դեմ, դու էլ վրեժ ունես Վահագնի դեմ, - ասաց Հրեշը, - օգնիր ինձ տիրել Արարատին, և ես շատ ու շատ Արիներ կզոհաբերեմ քեզ համար:

- Դժվար է քո խնդրանքը, - ասաց Յահվահը, - բայց ես իմ աստվածային խոսքը պիտի կատարեմ: Գիտցիր, որ քո ուժը Արիների տկարության մեջ է: Արիների զորությունը Վահագն է, իսկ Վահագնի Զորության ուժը Սերն է: Եթե Սերը վերանա Արի Հայերի միջից, Վահագնը անզոր կլինի պաշտպանել նրանց, արևը կխավարի Արարատում, Արիները կտկարանան, և դու Վիշապի զորությամբ կտիրես նրանց երկրին:

- Ո±վ կարող է վերացնել Արիների Սերը, - հարցրեց Հրեշը:

- Միայն ես, - պատասխանեց Յահվահը, - ես կգողանամ այդ Սերը և շղթայակապ կպահեմ իմ թագավորության մեջ: Բայց դրա համար ինձ էլ զորություն է պետք: Եթե քո Ցեղը հավատա ինձ, ես կզորանամ:

Համաձայնվեց Հրեշը, և նրա ամբորջ Ցեղը երկրպագեց Յահվահին:

ՈՒ զորացավ Յահվահը: Երկար հետապնդեց Արիների Սիրո Աստվածուհի Աստղիկին: ԵՎ երբ Աստղիկը դավից անտեղյակ լոգանք էր ընդունում Երասխի ջրերի մեջ, վրա է հասնում Յահվահը, հափշտակում է նրան և տանում երկրի խորքը:

Մոլորվեցին Արի Հայերը: Սերը վերացել էր Արարատից: ԵՎ Արի Հայերը որոնում էին այդ Սերը:

Չարախնդաց Յահվահը. <Ո°չ, դուք ձեր Սերը չեք գտնի: Ես ձեզ ուրիշ Սեր կտամª ատելության, մահվան սեր: Դուք կատեք ձեզ և ձեր Վահագնին>:

Յահվահը խտացրեց իր ամբորջ ցասումը և ապա դուրս մղեց: Արարատը ցնցվեց, հողը երերաց ու պատռվեց, բոց ու շիկացած հեղուկ ժայթքեց երկրի ընդերքից: Կործանվեցին ապարանքներ, տաճարներ, կործանվեցին քաղաքներ և շատ ու շատ Արիներ: Խուճապահար եղան Արիները: Թանձր ծուխը ծածկեց նրանց աչքերն ու հոգիները:

Խոժոռվեցին Արիների դեմքերը, հայացքները մթագնեցին, սարսափն ու մոլուցքը պարուրեցին նրանց: Արի Հայերը ատեցին իրար, ատեցին երգն ու ժպիտը, ատեցին Արարատը, ատեցին արևին: Հավաքեցին իրենց ամբողջ սարսափն ու մաղձը և շպրտեցին արևի վրա: ԵՎ արևը խավարեց: Չորացան ծառ ու ծաղիկ, ցամաքեցին կարկաչահոս առուները, թռչունները հեռացան Արարատից: ԵՎ Վիշապի առաջնորդությամբ տիտանյան Հրեշը հաղթական բազմեց Արարատում:

Կյանքի Սիրո փոխարեն Արի Հայերի մեջ հաստատվեց ատելության սերը, մահվան սերը: Վերացավ ժպիտը, վերացավ երգը: Կինը հեռանում էր ամուսնուց, ծնողը լքում էր զավակին, եղբայրը իր եղբոր դեմ սուր էր պարզում և խրում նրա կուրծքը:

Ցնծում էին Չարի տիտանները: Առատորեն Արի Հայեր էին զոհաբերում իրենց հովանավորող Յահվահին:

Անհանգստացած էր ամենազոր Վահագնը:

- Հա°յր իմ, - դիմեց նա Մեծն Արային, - ես տիեզերական զորության տերն եմ, մի±թե ես չեմ կարող փրկել իմ Արի Ցեղը այս նվաստ ստրկացումից:

- Ո°չ, - ասաց Մեծն Արան, - դու չես կարող Արի Հայերին փրկել, քանի դեռ նրանք իրենք քեզ չեն կանչում: Քո Զորության ուժը Սիրո մեջ է: Գտիր Աստղիկին, վերադարձրու Սերը Արի Հայերին, այնժամ նրանք քեզ կկանչեն, և դու զորավոր կլինես:

Երկար էր որոնում Վահագնը Աստղիկին, բայց չէր գտնում, նա չէր լսում Աստղիկի ձայնը: Յահվահը գիտեր, որ Վահագնը կգտնի Աստղիկին նրա ձայնով: ԵՎ որպեսզի Վահագնը չլսի Աստղիկի ձայնը, նա Չարիների ձեռքով հաճախ Արի Հայերի կոտորածներ էր սարքում: ԵՎ սարսափած Հայերի աղետալի հառաչանքները, աղերսական աղոթքները, ողբերգական լացն ու կոծը խլացնում էին Աստղիկի ձայնը:

Վշտացած Վահագնը դիմեց Աստվածամայր Անահիտին.

- Այս եղեռական ոռնոցի մեջ ես ինչպե±ս լսեմ Աստղիկի ձայնը:

ԵՎ Մայր Անահիտը ասաց.

- Արարատում գտիր մի մանուկ, որ դեռ չգիտի, թե ինչ է ատելությունը, ում աչքերում դեռ չի խավարել կյանքի կրակը և ում հոգու մեջ դեռ կարոտը չի մեռել: Նա կլսի Աստղիկի ձայնը:

Վահագնը Արարատի լեռներում տեսավ մի մանչուկ, որ հոգնած ու հյուծված, ընկնելով ու բարձրանալով առաջ էր շարժվում: Նա շատ էր քայլել և դեռ քայլում էր:

- Տղա°, - ասաց Վահագնը,- ո±վ ես դու և այսպես հոգնած ու միայնակ ո±ւր ես գնում:

- Ես Վիրապն եմ և որոնում եմ Վահագնին, - պատասխանեց տղան, - ես լսել եմ Աստղիկի ձայնը: Նա Վահագնին է կանչում: Եթե Վահագնը ազատի Աստղիկին, իմ հայրն ու մայրը կսիրեն ինձ:

Վահագնը հետևեց տղային ու հասավ մի մեծ ժայռի: Ժայռի տակից լսվում էր Աստղիկի ձայնըª նա Վահագնին էր կանչում:

Վահագնը գոռաց.

- Լսի°ր, Յահվա°հ, այդ ես եմ եկել: Վերադարձրու Աստղիկին, կամ էլ ելիր Մեծամարտելու, ինչպես վայել է Աստվածներին:

Յահվահը սարսափեց Վահագնի տեսքից ու ձայնից: Նա դուրս չեկավ Մեծամարտելու, փախավ ու ավելի խորը մխրճվեց երկրի ընդերքում:

Վահագնը իր Թուր-Կեծակիով հարվածեց ժայռին: Ժայռը փշրվեցª ամեն մի կտորը ավազի հատիկի չափ: Մի խոր փոս բացվեց: Վահագնը այդ փոսից հանեց Աստղիկին:

Իսկ փոքրիկ Վիրապը նայեց Աստղիկին, ժպտաց և ապա թեթև պոկվեց գետնից ու դանդաղ բարձրացավ երկինք: ԵՎ արդեն երկնի անհունից վերջին անգամ կանչեց.

- Երբ Աստղիկը սեր տա իմ հորն ու մորը, ամեն աշնան գիշերահավասարին ես կիջնեմ այստեղ, փարվելու նրանց:

ԵՎ այդ փոսը Վահագնի կամքով երբեք չփակվեց ու կոչվեց Խոր Վիրապª ի պատիվ այդ տղայի անունի:

Աստղիկը բարձրացավ երկինք, փարվեց Հայր Արային ու Մայր Անահիտին: Ապա նրանց օրհնանքը ստանալով, վերցրեց աստվածային ջրով լի մի սափոր և իջավ Արարատ:

Աստղիկը չճանաչեց Արարատը: Ամենուր փուշ ու տատասկ էր, և օձերն էին վխտում իր շուրջը: Ամենուր ոռնոց էր, լաց և ոչ մի ժպիտ:

Տեսավª մի թափոր է մոտենում: Այլայլված դեմքերով, խորտակված հայացքներով, հոգնած ու հյուծված քայլում էին Արի Հայերը:

- Այդ ո±ւր եք գնում, ազնիվ Արինե°ր, - հարցրեց Աստղիկը:

- Մենք հեռանում ենք այս անիծված երկրից, - ցասումով պատասխանեցին նրանք, - մենք հետևում ենք Վիշապի կանչին:

Աստղիկը տխրեց ու քայլեց առաջ: ԵՎ տեսավª մի քանի աղջիկներ գալարվում են գետնի վրա, իսկ բազմաթիվ օձեր կրծոտում են նրանց մարմինները:

- Այս ի±նչ եք անում, Արի աղջիկնե°ր, - զարմացած բացականչեց Աստղիկը:

- Չե±ս տեսնում, որ վիշապազուններին ենք կերակրում, - զայրացան աղջիկները:

Վշտացավ Աստղիկը, արտասվեց: Նրա արցունքները ընկան հողի վրա, և հրաշալի վարդեր բացվեցին: Վարդաբույրը տարածվեց շուրջը, և վարդերը շողարձակեցին մռայլի մեջ: Օձերը ֆշշացրին ու փախան: Կիսամեռ աղջիկները զմայլված վարդերին էին նայում: Աստղիկը ամեն մի աղջկա մի վարդ տվեց, ապա սափորից աստվածային ջուր սրսկեց նրանց վրա: Աղջիկներն անմիջապես կերպարանափոխվեցին, նրանց վերքերը փակվեցին, նրանք արթնացան խոր թմբիրից, դեմքերը պարզվեցին: Նրանք նայեցին վարդերին, նայեցին Աստղիկին, նայեցին իրար ու ժպտացին: ԵՎ գեղեցկացան նրանք:

- Ո±վ ես դու, - հարցրին աղջիկները:

- Ես Աստղիկն եմª Սիրո Աստվածուհին, - պատասխանեց նա- , Հայր Արայի կամքով ես աստվածային Սեր եմ բերել ձեզ: Եկեք ինձ հետ, երգով ու ժպիտով միասին շրջենք ողջ Արարատը, Վարդավառ սարքենք, վարդ-ջրով օծենք Արի Հայերին, որ ժպտան նրանք, որ սիրեն նրանք, որ աղջիկները սիրով հարսնանան, որ պատանիները Վահագնով զորանան և սիրով պաշտպանեն սերը ձեր հոգու:

Աղջիկները միացան Աստղիկին: ԵՎ սիրո թափորը շարժվեց առաջ: Աստղիկը վարդաջուր էր ցանում Արի Հայերի վրա, աղջիկները սիրո երգերով սեր էին բորբոքում Հայ պատանիների մեջ:

Ժպտում էին մայրերը, ժպտում էին հայրերը, ժպտում էին մանուկները, ժպտում էին պատանիները, կայտառանում, աշխուժանումª տեսնում էին Աստղիկին, տեսնում էին բազմաթիվ սեր Աստղիկներին ու սիրում նրանց:

Ժպտացին Հայերը, ժպտացին Աստղիկին, ժպտացին իրար: Սիրեցին Աստղիկին, սիրեցին իրար: ՈՒ սիրո երգն ու ժպիտը տարածվեցին Արարատում:

Վարդավառ էրª սիրո տոնախմբություն:

Աստղիկը հավաքեց Հայերի ժպիտը, մի փունջ կազմեց ու արևին տվեց: Արևն էլ ժպտաց, հազարավոր ճաճանչներով ժպտաց Արի Հայերին ու Արարատին: Գնաց օվկիանոսներից ջրեր հավաքեց, բերեց ու ցանեց Արարատի վրա: Նորից առուները կարկաչեցին, լճերը լցվեցին: ՈՒ Արի Հայերը խաղացին ջրի հետ, իրար ջրեցին, իրար թրջեցին և բոլորը երջանիկ էին:

Վարդավառ էր:

Նորից ծառ ու ծաղիկ կենդանացան, հեռացած հավքերը վերադարձան Արարատ: Նորից աղջիկները հարսնացան, մայրերըª մայրացան: Իսկ Հայ պատանիք իրենց ժանգոտած սրերը փայլացրին ու աչքերը հառած արևին, կանչեցին. <Ո¯վ, Վահա°գն, մենք քե°զ ենք դիմում...>:

Share this post


Link to post
Share on other sites

41549453.jpg

Армянская Церковь отметит 15 июля праздник Преображение Господне – Вардавар Армянская Апостольская Церковь отметит в воскресенье, 15 июля, праздник Преображение Господне – Вардавар.

Вардавар является одним из пяти Господних праздников Святой Армянской Апостольской Церкви (Святое Рождество и Крещение, Святое Христово Воскресение, Преображение Господне, Успение Пресвятой Богородицы, Воздвижение Животворного Креста Господня).

Праздник отмечается на 98 день после Пасхи и установлен в честь Преображения Господня, случившегося на горе Фавор.

О Преображении Господне повествуется в Евангелиях от Матфея, Марка и Луки. Спаситель взял трех апостолов - Петра, Иакова и Иоанна и возвел их на гору Фавор. «И преобразился перед ними: и просияло лице Его как солнце, одежды же Его сделались белыми как свет» (Евангелие от Матфея 17:1-2).

Основатель Армянской Апостольской Церкви Григор Лусаворич (Григорий Просветитель) назначил праздник Преображения на первый день армянского календаря - 1-е число месяца Навасард (11 августа). Именно в этот день в дохристианской Армении отмечался языческий праздник, посвященный богине любви и красоты Астхик.

После принятия христианства сохранились многие дохристианские обычаи празднования, в частности, украшать себя розами, обливать друг друга водой, выпускать голубей. Однако Церковь дала этим обычаям иное толкование, связав их с великим Потопом, Ноевым голубем и другими эпизодами библейской истории.

В VI веке, при Католикосе Мовсесе II (574-604), праздник Преображения Господне был включен в пасхальный цикл с учетом того, что в августе Армянская Апостольская Церковь отмечает Успение Пресвятой Богородицы.

Таким образом, праздник стал передвижным и день его празднования попадает на период от 28 июня до 1 августа.

Вардавар и сегодня празднуется в Армении с большим воодушевленьем.—

Edited by Armenia

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now