Jump to content

Անունն՝ Արարատ կամ Սիս ու Մասիս


Recommended Posts

Եկեք այստեղ գրենք Արարատին վերաբերվող բանաստեղծություններ :flower:

Ընդդիմախոսություն

Այն ո վ է ասում

Որ Արարատը ձերն է ու ձերը.

Անհեթեթ պատրա՜նք.

Քարտեզն է ձերը,

Քարտեզի վրա չափած-գծա՜ծը,

Իսկ ինքը՝ լե´ռը...

Նրա ընկալմամբ են, որ հավերժության խորհուրդ են առնում,

Նրա պարուրող մշուշն ու ամպը

Մեր ընկալմա՜մբ են Եղեգան փողի ծուխ ու բոց դառնում.

Նրա ամեն մի անշունչ, անկենդան ավազահատը

Մեր արյան կարմիր գնդիկների´ն են կենսահյութ տանում:

Մոխի´րն է ձերը,

Սարը բաղադրող կոշկոռը քարե.

Մեզ համար գործող հրաբուխ է նա,

Խառնարա՜ն ոգու,

Որ դար ու դարեր

Մեր ընդվզումի կրակն է ժայթքում

Եվ բորբոքում մեր ցասու՜մը կենաց:

Սառու՜յցն է ձերը,

Սառը, անհաղորդ սառույցը դեղնած,

Իսկ մեզ՝ բյուրավոր արեգակների

Ներուժությու՜նն է անդուլ ճառագում նրա կողերից,

Որ տաքացնում է մի որջ հողագունդ_

Այդ հողագնդին փռված-ծվարած մեր բեկորները:

օ՜, սուրբ առասպել Արա արքայի,

Մեր էությունը ցոլացնող պատում,

Մեր փնտրումի գյու՜տ,_

Որ երեսուն դար ու դեռ ավելին

Սոսկ հոլովեցին ու չհասկացան

Բոլոր հին ու նոր Շամիրամները,_

Մարմի´նն է ձեը

Արա արքաի-Արարատ լեռան,

Սպանված, մեռած մարմի՜նը միայն,

Որը չե´ն կարող, չե´ն կենդանացնի

ձեր այլաբարբառ հարալեզները...

Մեը՝ հոգի´ն է.

Սերնդ է-սերունդ անշեջ թևածնող,

Վերջին շնչում իսկ՝ հազար կերպ առած նորի´ց պոռթկացող,

Որ չես սպանի զենքով ու դիրքով,

Չե´ս խլի երբեք գիր ու կնիքով

Եվ սահմանների փշալարերով երբեք չե´ս բանտի

Մերը՝ հոգի´ն է....

Սիլվա Կապուտիկյան :flower:

Edited by Arm_Lionne
Link to post
Share on other sites

Որոշեցի այս անպաճույճ տողերը դնել Արարատի հովանու տակ ու հարևանությամբ... :)

ՄԻԱԿ ՄԱՅՐԵՆԻՆ

Լեզուներ գիտես,

Գիտես, իմացիր.

Եվ ո՞վ չի ուզում,

Բայց հասկանո՞ւմ ես ի՞նչն է ինձ հուզում.

-Ավա՜ղ, համր ես դու,

Քանզի չգիտես միակ մայրենին՝

Քո հայոց լեզուն:

Գուցե կարծում ես այդ միևնո՞ւյն է,

Բայց ինձ թվում է

Արար աշխարհը

Քեզ համար միայն թարգմանություն է...

Միքայել Հարությունյան

Link to post
Share on other sites

ԿՏԱԿ

Որդիս, քեզ ի՞նչ կտակեմ, ի՞նչ կտակեմ, իմ բալիկ,

Որ ինձ հիշես վշտի մեջ, թե խինդի մեջ քո գալիք.

Գանձեր չունեմ, բայց գանձն ի՞նչ, գանձը լույսն էր աչքերիս,

Դու ես միակ իմ գանձը, դու ես գանձը գանձերիս:

Քեզ այնպիսի գանձ կուզեմ ես կտակել հայրաբար,

Որ չի կարող կտակել ուրիշ երկրում ոչ մի հայր, -

Ես քեզ այն եմ կտակում, որին այս մեծ մեր դարում

Փոքրիկ մարդիկ են բանտել ու շղթայել ամպերում.

Քեզ մեր սարն եմ կտակում, որ դուրս բերես սև ամպից,

Որ տուն բերես շալակած արդարությամբ մեր անբիծ,

ՈՒ կբերես, իմ բալիկ, թեկուզ քո խեղճ թաթիկով

Մեր սարն այս կողմ շուռ կտաս` արդարությանդ ուժն է ծով,

ՈՒ երբ բերես, իմ բալիկ, սիրտս էլ շիրմից կհանես,

Կբարձրանաս ու սիրտս ազատն ի վեր կտանես

ՈՒ կթաղես իմ սիրտը ձյուների տակ Մասիսի,

Որ շիրմում էլ` դարավոր հուր կարոտից չմրսի:

...........................................................

Քեզ Մասիսն եմ կտակում, որ դու պահես հավիտյան,

Որպես լեզուն մեր հայոց, որպես սյունը քո հոր տան:

Հովհաննես Շիրազ

Link to post
Share on other sites

Արարատի ծեր գմբեթից

Դար է եկել, վայրկեանի պես ,

ՈՒ անցել :

Անուհուն թվով կայծակների

Սուրն է բեկվել ադամանդին,

ՈՒ անցել:

Մահախուճապ սերունդների

Աչքն է դիպել լույս գագաթին,

ՈՒ անցել:

* * * * * * * * * * * * * * * * * * * * * *

Հերթը մի պահ քոնն է հիմա .

Դո´ւ էլ նայիր սեգ ճակատին,

ՈՒ անցի´ր...

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Link to post
Share on other sites

ՆՈՅԻ ԱԳՌԱՎՆԵՐԻՆ

Միակ ճամփան փրկության՝

Հայե'ր, դեպի Հայաստան...

Ո՞Ւր եք շտապում, ով խաբված ջրեր,

Մեզ ծարավ թողած՝ ո՞ւր եք շտապում,

Սևանն է քաշում ծով կարոտը ձեր՝

Դուք ո՞ւր եք օտար ծովերը թափվում:

Անուշ է թվում ձեզ կանչող հեռուն,

Բայց դուք կկորչեք ծովերում օտար,

Դարձեք՝ ծովանա թող հայոց առուն,

Մի՞թե մոր գիրկը նեղ է ձեզ համար...

Ախ, մի՞թե նեղ է, որ դուրս եք փախչում,

Բայց դուք կկորչեք ծովերում օտար,

Ձեր կույր կորուստով իմ հույսն է կորչում՝

Դառնում ծովասույզ մի ջաղացաքար:

Դարեր գաղթել ենք, հիմի՞ էլ գաղթենք,

Երբ որ ծաղկել է մայր Հայաստանը, -

Մայր լեզվի կռվում է ինչո՞վ հաղթենք,

Երբ մեծ Մաշտոցի զորքն է նոսրանում:

Ո՞վ է ձեր խելքը հեռվից գողանում,

Այս ո՞ւր եք չվում մայր հայրենիքից,

Մեզ Ավարայրում մենակ եք թողնում,

Մի՞թե մայր ազգը սուրբ չէ "ճոխ" կյանքից:

Այս ո՞ւր եք փախչում, խելագար ջրեր,

Մեր բուռ հողն էլ ծով ծարավ թողած, -

Դարձեք, ետ վազեք, որ դարձնենք անմեռ

Թեկուզ հայրենի մի խեղճ ջրաղաց:

Օտար ծովերն են ձեզնով քաղցրանում,

Բայց դառնանում է ծովակն հայրենի, -

Ո՞Ւր եք ձեր ոսկի ջրերը տանում,

Ո՞Ւր եք մեռցնում լեզուն մայրենի:

Մեր ամենասուրբ կռվից եք փախչում,

Սուրբ Ավարայրից մեր ամենօրյա,

Ձեզ հետ մայրենի լեզուն է կորչում,

Վարդանն է ճչում, ես գոչն եմ նրա:

Ախ, անմիտ ջրեր, ո՞ւր եք շտապում,

Մի՞թե կարոտ են օվկիանները ձեզ, -

Դարձեք... Սևանը ձեզ է պապակում,

Կանչում՝ Սահարա անապատի պես:

Մայրենի լեզուն ինչպե՞ս կարկաչի,

Երբ որ չխոսես քո հայոց լեզվով,

Երբ աղբյուրի պես՝ ծովերում կորչի,

Էլ ո՞վ քեզ կտա Մասիսդ, էլ ո՞վ:

Դուք հայոց ազգի հավերժն եք թաղում,

Ձեր օրվա կյանքում՝ գրկում օտարի,

Ահա թե, հայեր, ինչո՞ւ չի շողում

Մասիսի ձյունը՝ թագս վիթխարի:

Իմ պանդուխտ ջրեր, զուր եք շտապում,

Դարձեք, տուն վազեք, մեր մուրազ ջրեր,

Ինչո՞ւ եք օտար կնոջ գիրկ թափում

Հայ կույսի բաժին կյանքն ու գանձը ձեր:

Ինչո՞ւ Կանադա, ի՞նչ Ամերիկա,

Երբ թեկուզ մի բուռ Հայաստանը կա,

Տուն աղավնացեք, Նոյի ագռավներ,

Կկորչեք, որպես գայլախեղդ գառներ...

Մեր ամենօրյա կռվի՞ց եք փախչում՝

Սուրբ Ավարայրից մեր ամենօրյա,

Ինչից խռով եք՝ ինձ էլ է տանջում,

Գեթ Արարատից խռով միք մնա:

Հովհաննես Շիրազ

:cry: :cry: :cry:

Link to post
Share on other sites

ՀԱՅՈՒ ՃԱՄԲԱՆ

Ազգ իմ, քայլէ մայթէն օտար՝

օրերու հետ բարի կամ չար,

Հաստատ քայլով, խիղճով արդար

Հայ արժէքներ միշտ հետդ տար:

Մի´ մոռանար, թե ունիս լեզու ,

Սայաթ Նովա՝ սեր երգելու,

Եվ Կոմիտաս ունիս հզօր

Եվ պատմուտիւն ամենազօր:

Մեծ աշխարհի քաղաքացի,

Ուր որ ըլլաս, վեհ մնացիր,

Յիշէ՝ ունիս մէկ միլիոն զոհ

Ու կերղեքուած երկիր ու հող:

Ուրկէ կու գաս և ուր կերթաս,

Պատմէ մարդոց՝ բիրտ, գերադաս,

թե դուն վաղուց կաիր ու կաս

ՈՒ դեռ ապրիս հավերժանաս:

Դուն հայ զավակ Սուրբ Մաշտոցի,

Մեծ Վարդանի քաջ այրուձի

Ու Դավիդի սեգ Սասունցի

Ժառանգորդն ես, հայ մնացիր:

Յիշէ գերուած Մասիսն անեղծ,

Նարեկացին ամենամեծ,

ՈՒ պահանջէ արդարութիւն,

Մինչև հայը դառնայ իր տուն:

Ավետիք Իսահակյան

Link to post
Share on other sites

Հայո՜ց աշխարհ, հայո´ց երկիր, հայո´ց հող,

Լայն աշխարհում քո գրկի մե՜ջ ապրեմ թող:

Դու ժայռակուռ մի ամրոց ես հնավանդ,

Աշտարակներդ՝ Արագած ու Արարատ:

թող ես լինեմ աշտարակիդ աղավնին,

Շուքդ մնա իմ ապավեն հովանին:

Ո´ւր էլ թռչեմ, ինչ աշխա՜ր էլ թափառեմ,

Նորից ե´տ գամ, քո տանիքու՜մ ծվարեմ:

Ու թե մեռնեմ, քո գրկի մե´ջ մեռնեմ թող,

Հայո՜ց աշխարհ, հայո´ց երկիր, հայո՜ց հող...

Սիլվա Կապուտիկյան

Link to post
Share on other sites

Խօսէ´ք, Հայաստանի լեռներ

Ի՞նչ օրի է ծովս Վանայ,

Խօսէ´ք, լռած քարեր, խօսէք,

Ի՞նչ օրի էք դուք էլ հիմա,_

Խօսէ´ք, Սիփա´ն սարեր, խօսէք,

Խօսէ´ք լեռներ, ասէք, լեռներ,

Չե որ Վանայ ծովը մերն էր:

Ես յիշում եմ այն սուրբ օրը՝

Հայրս լծում էր արօրը,

Հերկում էր ձեր դաշտն ու ձորը,_

Խօսէ´ք, Մշո´յ լեռներ, խօսէք,

Խօսէ´ք լեռներ, ասէք, լեռներ,

ձեզ կեանք տուվող Հայոց ձեռն էր:

Որսի էինք ելնում էլօր

Սիփան սարերն իմ հեռավոր,

Հիմա որս ենք մենք վիրավոր,_

Խօսէ´ք Մասի´ս լեռներ խօսէք,

Խօսէ´ք լեռներ, ասէք, լեռներ,

Չէ՞ որ Սիփան սարը մերն էր:

Դեռ էն գլխից ինչպես մայրը՝

Մեր աստուվածն էր Մասիս սարը,

էս ի՞նչ դառավ հայ աշխարհը,_

Խօսէ´ք, Գրգու´ռ լեռներ, խօսէք,

Խօսէ´ք լեռներ, ասէք, լեռներ,

Չէ՞ որ Մասիս սարը մերն էր:

Մեզ բաժանեց չար ոսոխը,

Խլեց մեր ծովն ու մեր հողը,

Ինչպէ՞ս չլայ ձեզ յիշողը,_

Խօսէ´ք, Հայո´ց լեռներ, խօսէք

Խօսէ´ք լեռներ, ասէք, լեռներ,

Հայոց գահը Մասիս լեռն էր:

Հովհաննես Շիրազ

Link to post
Share on other sites

ԵՍ ԻՄ ՄԱՍԻՍ ՍԱՐՆ ԵՄ ՊԱՇՏՈՒՄ

Մի՞թէ ես էլ անաստուած եմ, երբ իմ ծովինարին եմ պաշտում,

Մէկ մայրիկիս, մեկ էլ Հայոց աստուածագահ սարն եմ պաշտում,

Անաստուածը դուք էք ահա, որ չէք այրվում Ավարայրով,

Ես պալատից խրճիթ փախած՝ վերը լքել, վարն եմ պաշտում:

Ես տառեխն եմ Վանայ ծովիս՝ որդին մօրը ո՞նց մոռանայ,

ձեր վանդակած արծիվն ասէք, երկնի խորը ո՞նց մոռանայ,

Հազար սարեր կորցրածը՝ սար ու ձորը ո՞նց մոռանայ,_

Իմ դարում էլ ես իմ Հայոց Ավարայրի դարն եմ պաշտում:

Ես դրախտի մեղրաբոյրն ել մօրս կաթի հետ չեմ փոխի,

Որդուս փշոտ թոթովանքն էլ օտար վարդի հետ չեմ փոխի,

Հողագունդն էլ Արարատիս լոյս գագաթի հետ չեմ փոխի,

Ես Մաշտոցիս մարմնախորան վանքի շիրմաքարն եմ պաշտում:

Իմ որոտան պաշտամունքից ձեր քար գլխին կարկուտ չի գայ,

թե գայ՝ իմ խեղճ գլխին կը գայ, ինձ իմ դարից օգուտ չի գայ,

թե պիտի գայ՝ ինչո՞ւ ապա դեռ գերի է հողս ոսկեայ,_

Մասիսն՝ իբրև բոլոր խաչքարերի մայրն եմ պաշտում:

Մի երեսդ, իմ Արարատ, դէմ ես արել Վանին, որ համբուրէ,

Մի երեսդ դեմ ես արել Երևանին, որ համբուրէ,

Դէմ ես արել ո՜ղջ ծովածիր Հայաստանին, որ համբուրէ,

Շիրազն ասաց՝ անաստուած չեմ , ես իմ Մասիս սարն եմ պաշտում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Link to post
Share on other sites

Ուր էլ գնամ, աղավնում պէս,

Ետ եմ գալիս իմ բոյնը տաք,

Իմ պապերն են բոյնս դրել

Մասիսների գմբեթի տակ:

Եվ իմ միակ տաճարն անմեռ

Ոսկեբուրվառ մեր արտերով

Հայաստանն է հազարալեռ՝

Մասեաց մարմար գմբէթներով:

Հովհաննես Շիրազ

Link to post
Share on other sites

ՀՐԱՇՔ

Երազիս մեջ հօրս տեսայ՝

Մօրս նման յայտնուեց,

Խինդ ու վախով գիրկը հասայ,

Շիրմից ելավ ինձ գգուեց:

Հեկեկացինք դառն ու անուշ,

Հայրս նայեց իր չորս դին,

Արագածին ժպդաց քնքուշ,

Ասաց ՝ կ' ապրի իմ որդին...

Բայց երբ նայեց Արարատին՝

Ինձ խեթ նայեց հայրս ծեր,

_էլ ինչո՞վ ես դու իմ որդին,

Երբ կիսատ է տունը մեր:

Վշտից նորից մեռավ հայրս,

Ասաց՝ " Որդիս թե կ'ուզես

Հողը թեթև լինի վրաս՝

Տունս կիսատ չթողնես...":

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Ինչ-որ մեկին ծանո՞թ է հեղինակը

High above in the dark and starry sky

A moon hangs over Toumanian street.

Silv'ry, silently, slowly slipping by -

Moonlight shining through snow and through sleet.

I look out my window on that cold, rainy night,

Keenly aware of distance, seeing the same moon.

Moonlight shining on, so luminous and so bright -

Our moonlight that we share like a silver balloon.

Verily moons, air and rain move from here to China

So awaken to each chilly morning's snowy dawn;

In time the January rains of Carolina

Shall become the freshly-fallen snows of Yerevan.

Slowly awaken under ancient Masis

In the cold and clean, fresh-smelling frozen air,

Air that gives your hair and face gentle kisses -

No, not air, snow or moon; 'tis I who am there.

Eamon Graham

Link to post
Share on other sites

Իմ հա´յ ժողովուրդ, դու փոքր ես եղել,

Աղբյու՜ր ես եղել և ո´չ թե հեղեղ:

Դու փոքր ես եղել, եղել ես մի բուռ,

Բայց մեծ է եղել ափդ լիաբուռ:

Դու փոքր ես եղել այն մուրճի´ նման,

Որ ձև է տվել ժայռերին համառ:

Փո՜քր, բայց նման այն կշռաքարին,

Որ միշտ դրվել է բարու նժարին

Եվ այդ նժարը ներքև է տարել...

Եկել են դարեր, անցել են դարեր,

Քեզ մատնել սրի, ավերի, գաղթի:

Բայց տիրացել ես այսօր մի բախտի,

Որ մեծ է քո հին վշտերի´ց անգամ:

Եվ լա՜վ է որքան, ինչ քա՜ղցր է զգալ,

Որ այսօր, երբ աշխարհը համայն

Կշեռքի երկու թաթի է նման

Դու քո պատմության դասերով բոլոր.

Քո երջանկությամբ ու բախտով քո նոր,

Քո հին անունով, կյանքով դժվարին՝

ծանր կանգնած ես այն մեծ նժարին,

Որ ծանր է կշռում ո´չ թե արկերով,

Ո´չ թե վառոդի, զենքի հակերով,

Ո´չ թե ավերման կրքով կատաղի,

Ո´չ թե մայրերի արցունքով աղի,

Այլ երջանկության մշտավառ հրով,

Խաղաղ ծերությամբ, շիկանքով սիրո,

Հպարտ մայրությամբ, ծիծաղով մանկան,

ծեռքի սեղմումով բարեկամական...

Այն մեծ նժարին, որտեղ ապագան

Ու պատմությունն են դարծել կշռաքար:

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Link to post
Share on other sites

Բարձր է հնուց աշխարհն Հայոց ու Մասիսը երկնադետ.

Իմ խոր հոգին էն բարձունքին խոսք է բացել Նըրա հետ՝

Անհաս բանից, ըսկզբանից, երբ չըկան էլ դեռ չըկար,

Մինչև վախճանն անվախճանի քնընում է դարեդար:

Հովհաննես Թումանյան

Link to post
Share on other sites
  • 1 month later...

Ես գիտե՛մ մի օր աշխարհից արար

Կջնջվեն սահման ու սահմանագիծ,

Լոկ ծիածանը կկապի կամար,

Եւ ես... Մասիսը կսեղմեմ կրծքիս:

Իսկ եթե ոչ ... (միայն թե ուժս ների...),

Այդ սուրբ բեռի տակ թեկուզ փշրվեմ,

Ես Մասիս սարը կառնեմ ուսերիս

Եւ մեն-միայնակ այստեղ կբերեմ:

ԵՎԳԵՆԻ ԵՎՏՈՒՇԵՆԿՈ

:up:

Ապրես, Arm_Lionne

Link to post
Share on other sites

Նա - Արարատը.

Թեև այլևս նրան չեմ տեսնում,

Չեմ լսում սրտի զարկերը նրա,

Բայց գիտեմ՝ այնտեղ, իր տեղում է նա.

Կանգնած մշտարթուն, վիթխարի, ուժեղ,

Նա պահակում է իր պահակներին՝

Ականջը՝ այստեղ,

Հայաստան երկրից եկող ձայներին:

:fedayi:

ԴԵՍԱՆԿԱ ՄԱՔՍԻՄՈՎԻՉ

Սերբ բանաստեղծուհի

Link to post
Share on other sites

Արդեօ՞ք գալու է մի օր, ժամանակ,

Տեսնել Մասիսի գլխին մի դրօշակ,

Եւ ամեն կողմից պանդուխտ Հայազգիք

Դիմել դէպ իւրեանց սիրուն Հայրենիք:

ՐԱՖՖԻ

:fedayi: :fedayi: :fedayi:

Edited by kars
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...