Jump to content

Վահե Ավետյան


Recommended Posts

Հրաշք վաճառող բարի աճպարարը

Գաբրիել Գարսիա Մարքես

Այն կիրակի օրը, երբ նրան տեսա առաջին անգամ սեղանին բարձրացած, թավշյա շալվարակալը ոսկեթելով դարձակարած, բոլոր մատներին գունավոր թանկագին քարերով մատանիներ դրած, մազերի մեջ զանգուլակներ հյուսած - առաջին պահին մտածեցի, որ կրկեսի համազգեստով ինչ-որ հերթական խեղճ մեկն է՝ Սանտա-Մարիա-դել Դարյեն նավահանգստում հաճախ պատահող: Սեղանը բարձած էր տարբեր հիվանդությունների դեմ դեղերի սրվակներով, հանգստացնող խոտերով: Նա կարիբյան ափի փոքրիկ քաղաքներում բարձր դողդոջուն ձայնով գովաբանում ու վաճառում էր իր ապրանքը: Այս անգամ ոչ մի հնդկական չուլ ու փալաս դեռ չէր առաջարկել, այլ ասում էր - բերեք իսկական թունավոր օձ, և ես ցույց կտամ ինձ վրա, ինչպես է գործում իմ գտած հակաթույնը, միակը՝ բացարձակապես ապահով - տիկնայք և պարոնայք - օձերի, մորմերի, ցողկի և ամեն տեսակի կաթնասունների խայթոցի դեմ։ Մեկը՝ որի վրա հակաթույնի նկատմամբ նրա հավատքը ուժեղ տպավորություն էր թողել, ինչ որ տեղից շշով մի մապանա բերեց՝ ամենաթունավորներից, նրանցից, որի խայթյունից զոհը միանգամից սկսում է շնչահեղձ լինել: Նա այնպիսի ագահությամբ վերցրեց շիշը, որ բոլորս կարծեցինք, թե օձին հիմա ուտելու է։ Շշի բերանը բացվելուն պես օձը դուրս պրծավ ու խայթեց նրա վիզը։ Աճպարարը շնչահեղձ լինելով հազիվ հասցրեց խմել հակաթույնը։ Երբ չուլ ու փալասով բեռնված սեղանը բազմության ճնշման տակ շուռ եկավ, և հսկայական մարմինը մնաց գետնին անշարժ փռված, կարծեցինք թե մեռավ, սակայն նա շարունակում էր ծիծաղել՝ լայն բացված բերանից ոսկե ատամների փայլը ճառագելով։ Սեղանի շուռ գալուց աղմուկն այնպիսին էր, որ քսան տարի առաջ ընկերական այցով հյուսիսից ժամանած և այն ժամանակվանից նավահանգիստում կանգնած զրահակիրը կարանտին հայտարարեց, վախենալով, որ օձի թույնը կարող է տարածվել տախտակամածով, իսկ ծաղկազարդի կիրակին տոնող մարդիկ, չհամբերելով պատարագի վերջին դուրս եկան եկեղեցուց՝ լուսավորված արմավենիների ճյուղերով, որովհետև ցանկանում էին տեսնել, թե ինչ է կատարվում խայթվածի հետ, որի մարմինն այդ ընթացքում ուռել ու երկու անգամ մեծացել էր, բերանից դեղին փրփուր էր գալիս, և լսվում էր, թե ինչպես են շնչում նրա ծակոտիները, բայց նա շարունակում էր բարձրաձայն քրքջալ այնպես, որ վրայի բոլոր զանգուլակները միաժամանակ զնգզնգում էին։ Ուռելով՝ նրա մարմինը պոկում էր զանգապանների կոճակներն ու պատռում հագուստի կարերը, և թվում էր, թե թանկագին քարերով մատանիները հիմա կկտրեն նրա մատները, իսկ երեսը աղ դրած մսի գույնի էր, և բոլորը, ով տեսել էր, ինչպես խայթեց նրան օձը, հասկացան, որ չնայած դեռ ողջ է, արդեն նեխում է և շուտով կքանդվի այնպիսի մանր մասերի, որ ստիպված կլինեն բահով հավաքել նրան ու լցնել տոպրակը, բայց միևնույն ժամանակ թվում էր, թե նույնիսկ թեփի վերածվելուց հետո չի դադարելու ծիծաղել։ Տեսարանն այնքան անհավատալի էր, որ հյուսիսային երկրից եկած ծովային հետևակայինները, բարձրացան իրենց նավակամրջին, որպեսզի հզոր տեսապակիներով գունավոր ապարատներով լուսանկարեն նրան, բայց եկեղեցուց դուրս եկած կանայք խանգարեցին՝ խեղճի վրա ծածկոց գցելով, իսկ ծածկոցի վրա դրեցին լուսավորված արմավենու ճյուղեր՝ երևի ծովային հետևակայիններին իրենց օտարերկրյա բաներով մարմինը պղծելուն խանգարելու համար։ Բոլորը արդեն որոշել էին, որ մեռած է, երբ մի շարժումով գցեց վրայից արմավենու ճյուղերը, և դեռ լիովին չարթնացած ու կատարվածից ուշքի չեկած, առանց կողմնակի օգնության ուղղեց սեղանը, մի կերպ բարձրացավ վրան, և ահա նորից ճչում է, - հակաթույնը ուղղակի տիրոջ օրհնանքն է սրվակում, դուք բոլորդ համոզվեցիք դրանում, արժե ընդամենը երկու կվարտիլյո։ ոռնում էր, որ հակաթույնը հայնաբերել է ոչ թե շահից ելնելով, այլ մարդկանց բարօրության համար - միայն խնդրում եմ ձեզ, տիկնայք և պարոնայք մի հրմշտեք իրար, բոլորիդ կհասնի։ Մարդիկ իհարկե հրմշտում էին, և ճիշտ էին անում, որովհետև բոլորին չէր հերիքելու հաստատ։ Մի սրվակ ձեռք բերեց անգամ զրահակիր նավից մի ծովակալ, հավատալով, որ այդ դարմանը կպաշտպանի անգամ անարխիստների թունավորված փամփուշտներից, իսկ անձնակազմի անդամները, որոնց այդպես էլ չհաջողվեց լուսանկարել օձի կծելուց մեռած մարդ, սկսեցին լուսանկարել նրան ոչ միայն հասակով մեկ սեղանին կանգնած, այլ նաև պահանջեցին ինքնագիր տալ, և նա սիրով բաժանում էր ստորագրությունը, մինչև ջղաձգությունից ձեռքի կծկվելը։

Արդեն բոլորովին մթնել էր ու բոլորը ցրվել էին իրենց տները, երբ նա սկսեց հայացքով փնտրել այն հիմարին, որը պիտի օգներ հավաքել սեղանը և փաթեթավորել սրվակները: Իհարկե հայացքը կանգ առավ իմ վրա։ Կարծես ճակատագիրն ինքը նայեց վրաս, ոչ միայն իմ, նրա վրա նույնպես, ու չնայած անցել է արդեն հարյուր տարուց ավելի, մենք ամեն ինչ հիշում ենք, կարծես դա եղել է անցած կիրակի։ Դարսում էինք արդեն ծիրանագույն ոլորագծերով ճամպրուկը, ավելի նման իմաստունի դամբարանի, երբ նա տեսնելով հավանաբար իմ մեջ ինչ-որ լույս, որը միանգամից չէր նկատել, հարցրեց անտարբերությամբ, - ո՞վ ես դու, - և ես պատասխանեցի, որ որբ եմ հորս կենդանության օրոք, և նա ծիծաղեց, ավելի բարձր, քան թույնի ազդեցության ժամանակ, իսկ հետո հարցրեց, ինչով եմ զբաղվում, ու ես պատասխանեցի, որ ոչինչ չեմ անում, պարզապես ապրում եմ, որովհետև բոլոր մյուս զբաղմունքները քոռ կոպեկ չարժեն, և նա դեռ արտասվելով ծիծաղից, հարցրեց, կա՞ արդյոք աշխարհում մի բան, որ ես այնուամենայնիվ կուզեի իմանալ, և դա միակ անգամն էր, որ ես նրան լուրջ պատասխանեցի ու չստեցի, որ կուզեի գուշակել սովորել, և այդ ժամանակ նա դադարեց ծիծաղը և ասաց, իբր բարձր մտորելով, որ դրա համար ընդամենը ինձ չի հերիքում շատ չնչին բան, որովհետև հիմար դեմքը՝ որը անհրաժեշտ է դրա համար, ես արդեն ունեմ։ Նույն երեկո նա խոսեց հորս հետ և մեկ ռեալ ու երկու կվարտիլյոյով ու սիրային հաղթանակները գուշակող խաղաթղթերի մեկ կապուկով ինձ ընդմիշտ գնեց։

Այդպիսին էր չար աճպարարը, քանի որ բարի աճպարարը ես եմ։ Նա ի վիճակի էր աստղագետին ապացուցել, որ փետրվար ամիսը ոչ այլ ինչ է, քան անտեսանելի փղերի նախիր, բայց երբ հաջողակությունը երես թեքեց նրանից՝ դարձավ անգութ։ Իր լավագույն ժամանակներում նա փոխարքաների զմռսիչ էր աշխատում, և պատմում են, որ կարող էր այնպիսի իշխող արտահայտություն տալ դեմքերին, որ նրանք հետո երկար տարիներ կառավարում էին անգամ ավելի լավ, քան կենդանի ժամանակ, և մինչև նրանց չէր բերում հասարակ մահկանացուի տեսքի, ոչ ոք չէր համարձակվում նրանց հողին հանձնել, բայց նրա դրությունը վատացավ այն բանից հետո, երբ հնարեց շախմատը, որտեղ հնարավոր չէ ոչ պարտություն, ոչ հաղթանակ, իսկ պարտիան անվերջ է։ Այս խաղը խենթության հասցրեց մի կապելանի և դարձավ երկու տիտղոսավոր անձանց ինքնասպանության պատճառ: Դրանից հետո սկսեց անկումը, դարձավ երազների մեկնաբան, հետո հիպնոտիստ, որին հրավիրում էին ծննդյան տոներին հյուրերին զվարճացնելու, հետո ներշնչումով ատամ հեռացնող և վերջապես տոնավաճառի հեքիմ, իսկ այն ժամանակ, երբ մենք ծանոթացանք, անգամ անկիրթ ծովահենները լուրջ չէին ընդունում նրան։ Մենք թրև էինք գալիս աշխարհով մեկ սուտ դեղորայքով և ապրում անդադար վախի մեջ մաքսանենգներին անտեսանելի դարձնող մեր հնարած մոմերի և այն կաթիլների պատճառով, որոնք քրիստոնյա կանայք, աննկատ կաթեցնելով ապուրի մեջ, կարող են աստվածավախ դարձնել հոլանդացի ամուսիններին, և այն ամենի պատճառով ինչ դուք կընտրեք ինքներդ, տիկնայք և պարոնայք, և ես բոլորովին չեմ պարտադրում, որ դուք գնեք, այլ պարզապես խորհուրդ եմ տալիս չհրաժարվել ձեր երջանկությունից։ Մեր հետ կատարվող ամեն ինչի համար ծիծաղից թուլանում էինք, բայց հազիվ էր հաջողվում օրվա հաց վաստակել, ու հիմա նա հույսը դրել էր միայն իմ գուշակելու կարողության վրա։ Ճապոնացու պես մի օր ինձ հագցրեց, փակեց դագաղ հիշեցնող ճամպրուկում ու շղթայեց ներսի աջ պատին, որ այնտեղից գուշակություններ անեմ, իսկ ինքն այդ ժամանակ տենդագին թերթում էր քերականությունը, փնտրում ամենահարմար ձևը, որ մարդկանց ստիպի հավատալ իր նոր գիտությանը, - տիկնայք և պարոնայք, ձեր առաջ Եզեկիելի լուսատիտիկներից տանջված արարածն է, այ դու՛ք, որ նայում եք թերահավատորեն, եկեք տեսնենք կհամարձակվե՞ք արդյոք հարցնել, թե երբ եք մեռնելու… Ինձ երբեք չէր հաջողվում ճիշտ գուշակել նույնիսկ օրվա ամիս ամսաթիվը, և վերջիվերջո նա գտավ, որ ես անպետք գուշակ եմ, որ ուտելուց հետո քնելը ոչնչացնում է գուշակելու գեղձերը, դրանից հետո մահակով գլխիս խփեց, որ հաջողությունը ետ բերի ու ասաց, որ ինձ կվերադարձնի հորս ու իր փողը ետ կպահանջի։ Հենց այդ ժամանկ էլ հայտնաբերեց տառապանքի առաջացրած էլեկտրականության կիրառման հնարավորությունը ու սկսեց կառուցել կարի մեքենա, որը կաշխատեր մարմնի ցավող մասին ծծիչներով միացած։ Քանի որ գիշերներն ամբողջ տառապում էի նրա մահակի հարվածների հասցրած ցավից, որոնք տեղում էին գլխիս նրա անհաջողություններին վերջ դնելու նպատակով, անհրաժեշտ եղավ ինձ պահել, որ կարողանար իր փորձարկումներն ավարտել: Վերադարձս հետաձգվեց, իսկ նրա տրամադրությունը սկսեց բարձրանալ, որովհետև մեքենան վերջիվերջո այնքան լավ սկսեց աշխատել, որ ոչ միայն կարում էր միանձնուհուց էլ լավ, այլ նաև ձեռագործում թռչուններ ու ծաղիկներ՝ ցավի սաստկացմանը համընթաց։ Այսպիսի իրավիճակում էինք, համոզված, որ վերջապես հաղթահարված են բոլոր դժվարությունները, երբ մեզ հասավ գուժն այն մասին, որ զրահանավի ադմիրալը, Ֆիլադելֆիայում ցանկանալով ցուցադրել իր գնած հակաթույնի ազդեցությունը, վերածվել է ադմիրալի մուրաբայի, իր շտաբի աչքի առաջ։

Հիմա նա չէր ծիծաղում։ Մենք փախչում էինք արահետներով, որ միայն հնդկացիներին են հայտնի, ու ինչքան խորանում էինք, այնքան ավելի որոշակի էին դառնում լուրերը, որ դեղին տենդի դեմ պայքարի պատրվակով ցամաք էին ներխուժել ծովային հետևակայինները ու գլխատում էին ամեն մի գաղտնի ու բացահայտ հողի վաճառքով զբաղվողի, որ հանդիպում էր նրանց ճանապարհին ու գլխատում էին ոչ միայն տեղաբնակներին նրանց անվտանգությունն ապահովելու համար, այլ նաև ցրվածության պատճառով չինացիներին, նեգրերին անշուշտ՝ ըստ հին սովորության, հնդիկներին, քանի որ օձ վարժեցնող են, դրանից հետո ոչնչացրին ֆաունան ու ֆլորան ու ձեռքերն ընկած միներալները, որովհետև մեր գործերով նրանց մասնագետները բացատրել էին, որ Կարիբյան ավազանի ժողովուրդը հնարքներ ունի նույնիսկ բնությունը կերպափոխելու, միայն թե խաբեն գրինգոներին։ Ես չէի հասկանում ոչ ծովային հետևակայինների զայրույթը, ոչ մեր վախը նրանց հանդեպ, մինչև չհայտնվեցինք ապահովության մեջ՝ հավերժ քամոտ ուաջիրայում, ու միայն այստեղ նա քաջություն ունեցավ խոստովանել, որ իր հակաթույնը ոչ այլ ինչ է, քան խաշնդեղ, խառնած բևեկնախեժի հետ, և որ ինքը նախօրոք երկու կվարտիլյո էր վճարել մեկին, որ վերջինս բերեր այն թույնը հանած մապանան։ Մենք տեղավորվեցինք գաղութային ժամանակներից մնացած միսիոներության ավերակներում, հույսի պատրանքով, որ այդ կողմերով կանցնեն ինչ-որ մաքսանենգներ, որոնց կարելի է վստահել։ Նրաք միայն կհամարձակվեն դուրս գալ տափաստանի այրող արևի սնդիկե լամպի տակ։

Սկզբում ուտում էինք ծխահարած սալամանդր ինչ-որ մոլախոտի փոշու հետ խառնած, և դեռ կարողանում էինք ծիծաղել, երբ փորձում էինք ուտել նրա եփած ուղեղը, բայց երբ վերջում կերանք նույնիսկ ջրափոսի վրայի սարդոստայնը, հասկացանք, թե ինչքան չի հերիքում ետևում թողած աշխարհը։ Քանի որ չգիտեի դեռ այն ժամանակ մահվան դեմ որևէ միջոց, պառկեցի նվազագույն ցավ պատճառող դիրքով ու սկսեցի սպասել, մինչ նա տենդի մեջ զառանցում էր ինչ-որ կնոջ մասին, որն այնքան զգայուն էր, որ հառաչելով կարող էր անցնել պատի միջով, բայց նույնիսկ այս հնարովի սիրային տառապանքը մահին խաբելու նրա պատրանքն էր։ Այն պահին, երբ մենք արդեն մեռած պիտի լինեինք, նա մոտեցավ ինձ ու նստեց կողքիս, լի կյանքով, ինչպես երբևէ ու գիշերն անցկացրեց մոտս՝ հետևելով հոգևարքիս, խորհելով այնպես ուժեղ, որ մինչև հիմա չգիտեմ քամի՞ն էր արդյոք, թե՞ նրա միտքը, որ սուլում էր ավերակների մեջ, իսկ արևածագին ասաց ինձ նույն ձայնով ու նույն՝ ինչպես նախկինում հաստատակամությամբ, որ հիմա վերջապես ինքը գիտե ճշմարտությունը, այն է, որ իմ պատճառով էր շեղվել իր կյանքի գիծը, այնպես որ, ինձ պետք է հավաքեմ, որովհետև ինչպես ծռել եմ, այնպես էլ ուղղելու եմ հիմա։ Այդ ժամանակ կորցրի սիրո այն փոքրիկ պատառիկը, որ դեռ ունեի նրա նկատմամբ։ Նա հանեց վրաս մնացած վերջին ցնցոտիները, ինձ փաթաթեց փշալարերով, վերքերիս վրա բորակ լցրեց, ինձ ողողեց ինձնից իսկ արտադրված հեղուկով ու թևատակերիցս կախեց արևի տակ՝ գոռալով, որ այդպիսի խոշտանգումը բավարար չէ, որ գոհացնի իրեն։ Վերջում նա ինձ թողեց սեփական թշվառությանս մեջ, բանտախցում փտելու, որտեղ միսիոներները գաղութատիրության ժամանակներում ուղիղ ճանապարհի էին բերում հերետիկոսներին ու նենգությամբ, որի պակասից չէր տառապում, օգտագործելով որովայնախոսության իր արվեստը՝ սկսեց նմանակել ուտելի կենդանիների, հասած բազուկի ձայները, աղբյուրի կարկաչը, որ իմ մոտ պատրանք ստեղծեր, որ այդ առատության մեջ մեռնում եմ սովից ու ծարավից։ Երբ վերջապես մաքսանենգները նրան ուտելիք տվեցին, իջավ իմ բանտախուցն ու ինձ ուտելու ինչ - որ բան բերեց, այնքան, որ սովից չմեռնեմ, բայց հետո այդ ողորմության համար վճարեցի նրանով, որ աքցանով քաշեց եղունգներս ու չեչաքարով խառտեց ատամներս ու միակ հույսս այն էր, որ դեռ առիթ կունենամ այս ստորացումներից ու դաժան տանջանքից ազատվելու։ Զարմանում էի, թե ինչպես եմ կարողանում դիմանալ սեփական մարմնիս նեխման գարշահոտին, իսկ նա դեռ շարունակում էր վերևից վրաս շպրտել իր ուտելիքի մնացորդները ու նեխած մողես ու գիշատիչ թռչուն՝ վերջնականապես թունավորելու համար բանտախցիս օդը։ Չգիտեմ, ինչքան անցավ, երբ նա ինձ ցույց տվեց մի ճագարի մարմին ու հայտնեց, որ պատրաստ է թողնել փտելու այն իմ աչքի առաջ, միայն թե չտա ուտեմ, ու այդտեղ հատեց իմ համբերությունն, ու ես բռնեցի ճագարի ականջներից ու շպրտեցի դիմացի պատին՝ պատկերացնելով, որ ոչ թե կենդանին է ծեփվում պատին, այլ նա ինքը, ու կարծես երազում տեսա, թե ինչպես ճագարը ոչ միայն անտանելի ճչոցով վերակենդանացավ, այլ նաև ինչպես օդի միջով նորից թռավ ձեռքերիս մեջ։

Այդպես սկսվեց իմ փառապանծ կյանքը։ Այդ ժամանակվանից ես պտտվում եմ աշխարհում ու մալարիայով հիվանդների ջերմությունն իջեցնում երկու պեսոյով, կույրերի տեսողությեւնն եմ վերականգնում չորս ու հիսունով, ջրգողությամբ տառապողներին՝ տասնութ պեսոյով, կռնատների վերջույթներն եմ վերականգնում քսան պեսոյով, եթե բնածին արատ է, եթե վերջույթները կորցրել են դժբախտ պատահարի կամ կռվի հետևանքով՝ վերցնում եմ քսաներկու, քսանհինգ՝ եթե պատերազմի կամ երկրաշարժի, ծովային հետևակայինների ափ դուրս գալու կամ այլ բնական աղետի հետևանք է, սովորական հիվանդությունները բուժում եմ խմբերով, խելագարներից վերցնում եմ նրանց խելագարության պատճառից դատելով, երեխաներին բուժում եմ կես գնով, հիմարներին՝ հենց այնպես, և հիմա, պարոն քսաներորդ նավատորմի հրամանատար, հրամայեք ձեր տղաներին հավաքեն բարիկադները, որ տառապյալ մարդկությունն առաջ գա, բորոտները կանգնեն ձախ կողմում, ընկնավորները՝ աջ, պարալիզվածներն այնտեղ, որտեղ չեն խանգարի, իսկ ոչ այնքան հրատապ դեպքերը թող սպասեն ետևում, միայն խնդրում եմ բոլորդ միանգամից մի խմբվեք շուրջս, այլապես ես ոչ մի բանի համար պատասխանատու չեմ, կարող եմ շփոթել հիվանդություններն ու կարող եմ ձեզ բուժել մի հիվանդությունից, որ չունեք, և թող հնչի երաժշտություն, հնչի այնպես, որ պղնձե փողերը շիկանան, ու հրավառությունից վառվեն հրեշտակները, իսկ օղին սպանի միտքը, և թող գան լարախաղացներն ու պոռնիկները, հիմարներն ու նկարիչները, և այս ամենն իմ հաշվին, տիկնայք և պարոնայք, որովհետև սրանով վերջ է դրվում հրաշագործների վատ համբավին ու սկսում համըդհանուր համերաշխություն։

Այսպես, բանեցնելով քաղաքական գործիչների հնարքները՝ հանգստացնում եմ ես նրանց, եթե հանկարծ ուժերս ինձ դավաճանեն, և նրանցից որևէ մեկը իմ բուժումից հետո իրեն ավելի վատ զգա քան մինչև բուժումը։ Միակ բանը, որ ես հրաժարվում եմ անել, մահացածներին հարություն տալն է, որովհետեև նրանք դեռ աչքերը չբացած, բռունցքներով հարձակվում են վրաս իրենց հանգիստը խախտելու համար, իսկ հետո մեկ է ինքնասպան են լինում, կամ նորից մահանում հիասթափությունից։ Առաջին պահերին իմ հետևից ման էր գալիս գիտնականների մի շքախումբ, որ պարզեր իմ գործունեության օրինականությունը, իսկ երբ եզրահանգման եկան, սկսեցին ինձ սպառնալ Սիմոն Հրաշագործի դժոխքով և խորհուրդ տվեցին ապաշխարել, որ ճիշտ քրիստոնյայի ճամփան բռնեմ, բայց ես ամբողջ հարգանքով, որին իրենք արժանի են, պատասխանեցի, որ հենց դրանից էլ սկսել էի ։ Չէ որ, ինձ, արտիստիս, իմաստ չունի մահից հետո սուրբ հռչակվել, և ուզում եմ միայն մեկ բան՝ ապրել ու սլանալ հախուռն, գլուխս կորցրած, առանց խելքիս շատ զոռ տալու, այս հին, մեծ վեց գլանանոց կաբրիոլետով, գնված ծովային հետևակազորի հյուպատոսից՝ վարորդի հետ միասին ինչ-որ ժամանակ առաջ, Նոր Օռլեանի ծովահենների օպերայում, իմ այժմյան մետաքսե շապիկներով, իմ արևելյան լոսյոններով, իմ թոփազե ատամներով, իմ դիպակե շլյապայով, երկու գույնանի կաշվե կոշիկներով, ուզում եմ քնել այսուհետև առավոտյան ինչքան ցանկանամ, պարել գեղեցկության թագուհիների հետ և պտտեցնել նրանց գլուխը իմ հանրագիտարանային պերճախոսությամբ, և իմ ծնկները չեն դողա, եթե հանկարծ չորեքշաբթի, քառասուն օրվա պասի առաջին օրը զատկից առաջ, կորչեն իմ ունակությունները, չէ՞ որ, այս մինիստրի կյանքով ապրելը շարունակելու համար, ավելի քան բավարար է հիմար դեմքի արտահայտությունը և անթիվ կրպակները, որ ձգվում են այստեղից մինչև հորիզոն, որտեղ նույն զբոսաշրջիկները, որ առաջ ուզում էին վրեժ լուծել ադմիրալի համար, հիմա կռվում են իմ ստորագրությամբ նկարների համար, օրացույցների՝ իմ գրած սիրային բանաստեղծություններով, իմ կիսադեմով մեդալների, հագուստի մի պատառիկ ձեռք բերելու, չնայած նրան, որ ես ի տարբերություն հայրենիքի հայրերի, մարմարից չեմ կերտված, օր ու գիշեր ձի չեմ հեծում, և պատված չեմ ծիծեռնակներով։ Ափսոս, որ այս պատմությունը չի կարող կրկնել չար աճպարարը, թե չէ դուք կհամոզվեիք, որ ամեն բառ ճիշտ է այստեղ։ Վերջին անգամ, երբ նրան տեսել են, կորցրել էր անգամ գնդասեղները, որոնցով ամրացված էր նախկին պերճությունը և անապատի սաստկության մեջ անհետացել էր նրա հոգին, ոսկորները խառնվել մարմնում, բայց երկու-երեք զանգակածաղկի բոժոժիկ նրա ծամից դեռ մնում էին, ու դա ավելի քան բավարար էր:

Մի կիրակի նա նորից հայտնվեց Սանտա Մարիա դել Դարյեն նավահանգստում, իր անփոփոխ դամբարանի նման ճամպրուկով: Այս անգամ հակաթույն չէր վաճառում: Զգացմունքների լիառատությունից դողդոջուն ձայնով խնդրում էր, որ ծովային հետևակայինները գնդակահարեն իրեն բոլորի աչքի առաջ, որ կարողանա ցուցադրել իր վրա վերակենդանացման գերբնական իր ընդունակությունը, տիկնայք և պարոնայք, դուք, որ այսքան երկար տառապել եք իմ խաբեբայությունից՝ կան բոլոր հիմքերը ինձ չհավատալու, բայց երդվում եմ մորս ոսկորներով, որ դուք այսօր կտեսնեք իսկական ճշմարտություն և ոչ թե ինչ-որ բան անդրշիրիմյան աշխարհից, եթե անգամ թիզ ինչ կասկածում եք, ուշադիր նայեք և համոզվեք, որ հիմա այլևս չեմ ծիծաղում, ինչպես առաջներում և դժվարությամբ եմ զսպում արցունքներս։ Նա վերջապես անհրաժեշտ տպավորությունը թողեց բոլորի վրա, երբ արտասուքով լի աչքերով արձակեց կրծքի վրայի կոճակները և բռունցքով խփեց այնտեղ, որտեղ սիրտն է, հաստատելով այդպիսով մահվան ամենաիրական տեղը, սակայն ծովային հետևակայինները վախենալով կիրակնօրյա բազմության աչքի առջև խայտառակ լինելուց՝ չկրակեցին։ Ինչ որ մեկը, հավանաբար հիշելով նրա առաջվա աճպարարությունները, գնաց ինչ - որ տեղ ու բերեց թիթեղատուփով երնջակի մի քանի արմատ, որը կհերիքեր, որ Կարիբյան ծոցի բոլոր ձկները որովայնով վերև ջրի մակերես բարձրանան: Նա ճանկեց թիթեղատուփը այնպիսի ագահությամբ, կարծես պատրաստվում էր ուտել, և իսկապես կերավ, տիկնայք և պարոնայք, միայն, կխնդրեմ չսարսափել, մի շտապեք աղոթք անել իմ համար, չէ՞ որ մեռնելն ինձ համար նունն է, ինչ հյուր գնալը։ Այս անգամ նա արդարացի վարվեց, չփորձեց ինչպես դերասանը բեմում պատկերել հոգևարքի խռխռոց, այլ միայն իջավ մի կերպ սեղանից, հողի վրա ճոճվելով ընտրեց ամենահարմար տեղը և այտեղից արդեն պառկած, նայեց ինձ ինչպես հարազատ մորը, մեկնեց մարմնի երկայնությամբ ձեռքերը և զսպելով տղամարդու արտասուքը, փչեց վերջին շունչը հոգևարքի գալարումների մեջ։ Այո, այդ եզակի անգամ գիտությունն ինձ հաղթեց։

Ես նրան դրեցի ծաղկավոր ճամպրուկի մեջ, պատվիրեցի հոգեհանգստի ժամերգություն, որը նստեց վրաս չորս անգամ հիսուն դուբլին այն պատճառով, որ քահանան ոսկեզօծ զգեստով էր և եկեղեցում նստած էին երեք եպիսկոպոս: Թաղեցինք նրան կեսարին վայել մի դամբարանում, որը գտնվում է բլրի գլխին, ամենաթարմ ծովային հովիկների գգվանքի ներքո մի մատուռում, իսկ բետոնե սալաքարին գոթական մեծատառերով գրել տվեցի, - այստեղ հանգչում է մեռած աճպարարի աճյունը, չար մականունով, որը խաբել է ծովայիններին ու գիտության զոհ է դարձել, և երբ որոշեցի որ այս մեծարանքներով հատուցեցի պատշաճը, սկսեցի վրեժ լուծել կրածս ստոարացումների համար։ Ես վերակենդանացրի նրան իր դամբարանի ներսում և թողեցի այնտեղ սարսափով համակված։

Այս ամենը կատարվել է վաղուց, այն ժամանակ, երբ Սանտա-Մարիա-դել-Դարյեն նավահանգիստը կերան մրջույնները, բայց մատուռը դամբարանով, բնավ անվնաս մինչ օրս կանգնած է թմբի վրա, Ատլանտիկի քամիների մեջ քնած վիշապների ստվերում, և ամեն անգամ, երբ լինում եմ այդ կողմերում, լեփ-լեցուն մեքենա վարդ եմ տանում: Սիրտս կտոր-կտոր է լինում երբ հիշում եմ նրա առաքինթյունների մասին, բայց հետո, երբ ականջս դնում եմ բետոնե սալաքարին ու լսում, թե ինչպես է արտասվում հալից ընկած ճամպրուկի բեկորների մեջ:

Բայց ամեն անգամ վերակենդանացնում եմ նրան, երբ մահանում է, քանզի այս պատիժը նրանով է հրաշալի, որ նա կապրի դամբարանում, քանի դեռ ապրում եմ ես՝

այսինքն հավերժ։

ՎԵՐՋ

թարգմանեց Վահե Ավետյանը

Link to post
Share on other sites
  • Replies 1.1k
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Հուսահատվելիս հիշում եմ, որ սերն ու բարին միշտ հաղթել են։

Եղել են բռնակալներ, կեղեքել են մարդկանց, սպանել, թվացել են անպարտ, բայց միշտ գահավիժել են վերջում։

Հիշիր այդ մասին՝ ՄԻՇՏ

Մահաթմա Գանդի

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Հուլիոս, Ներոն, Կալիգուլա...

Լենկ Թեմուր, Չինգիզ խան, Աթիլա…

Վալուա, Բուրբոն, Մեդիչի…

Նապոլեոն, Մուսոլինի, Հիտլեր…

Լենին, Մաո, Պոլ Պոտ…

Չաուշեսկու, Նաջիբուլա, Սադամ…

Ովքե՞ր եք դուք չեկիստակոմսոմոլ ճիճվիկներ, որ կարծում եք թե հավերժ եք…

Link to post
Share on other sites

Աղյուս նախագահ

Հայաստանի նախկին արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանը հայտնել է իր թանկագին կարծիքն այսօր բազմակի քաղաքացիության վերաբերյալ, որից ես հուսահատության դուռն եմ հասնում, որովհետև տեսնում եմ, որ այս խուժանաթը ոչինչ չի սովորում տարիների ընթացքում, անգամ իշխանություն կորցնելուց հետո և անգամ ավելի վատ՝ բթանում ու դեգրադացվում է։

- Հայաստանում նախագահ կարող է ընտրվել անգամ ուզբեկը, եթե ապրի Հայաստանում տասը տարի, ունենա կրկնակի քաղաքացիություն, մասնակցի ընտրության ու ընտրվի.

ասել է տհաս ֆաշիստը։

- Բոսյակ.

ասում եմ ես.

- Եթե հայ ժողովուրդն անգամ աղյուս ցանկանա ընտրել իբրև նախագահ, անգամ առանց քաղաքացիության ու քվեարկությամբ ընտրի, ո՞վ ես դու, ովքեր են քո ՀՀՇ-ական բոսյակները, որ կասկածի տակ դնեն հայ ժողովրդի ընտրության իրավունքն ու իրավասությունը։

Այս խուժանին ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ նորեն իշխանության գլուխ անցնել, որովհետև ներկայիս խուժանից տարբերվում են միայն նրանով, որ կարծում են, որ հենց իրենք պետք է իշխեն, ոչ թե ներկաները, բայց ժողովրդի ու նրանց ընտրության իրավունքի նկատմամբ տածում են նուն բութ, տհաս արհամարանքը, կարծելով, որ իրենք ավելի լավ են հասկանում թե ինչպես պետք ընտրի ժողովուրդը, քան իրենք մարդիկ։

25.02.2007, Վաշինգտոն

Link to post
Share on other sites

Այն ինչ իմ հետ կատարվել ու կատարվում է կյանքում, մի սովորական պատմություն է, բազում ուրիշի պես, մեր մեջ պատահող, բայց ինչպես յուրաքանչյուր ուրիշ նմանատիպ պատմություն, ունի իր երանգը, ուրույն հանգամանքը, ելևեջը և այլն, այն ինչ ապահովում է մեր փորձառությունների տարբերությունը, և մի բուռ ազգ գիտե բազում ցեղերի մեջ, որ դա լավ է, ոչ թե վատ, որովհետև մյուս ցեղերում ինքնուրույն ապրում չի թույլատրվում, ուր մնաց ինքնուրույն մտածել:

Մինչև երկրաշարժ ամեն ինչ կարգին էր։ Ես կոլեկտիվ մտածողության մի երջանիկ բջիջ էի, վստահ մշեցի, հաստատուն բոզարած, խաշի, բաստուրմի, կոնյակի ու ախպերության հետ տժժի հավատարիմ կոնսումեր։

Էդ երկրաշարժի օրը սկսեցի մի տեսակ հարազատներիցս տարբեր մտածել, որովհետև ավելի շատ դիակ տեսա մի անգամից, քան սովորական մարդը, սովորական կյանքի օրոք պետք է տեսնի երևի, և այդուհետ մտածելակերպիս պերսպեկտիվները փոխվեցին, իսկ քաղաքական խոհուն այրերը, ապագա գուշակող՝ քրոնիկ ծիծաղելի դարձան, մինչ օրս:

Մի երկու հոգու ասեցի, մի թեթև, որ այլևս հին մարդը չեմ, ամենահարազատներից, պատասխանեցին, որ էգոիստ եմ, իմ վրա եմ սևեռված, ծով դարդի մեջ, ու իսկապես ամաչեցի, իհարկե, բայց ինձ այդպես էլ ոչ մի հոգեբույժ չզննեց, որ իմանան խելագարվել եմ, թե ոչ, իսկ կարող եմ լինել, որովհետև ինքս նկատել եմ Լենինականում, որ մտածելակերպս փոխվել է մինչ օրս, մեկ վարկյանում, իսկ բարեկամներիս քանակը, որոնք ինձ անվանում են խելագար՝ մեծանում է։

Ես անկեղծորեն կուզենայի վերջապես իմանալ այդպես է, թե ոչ, որովհետև եթե պարզվի, որ այդպես է, գործերս շատ կլավանան։ Վերջապես օգնություն կստանամ, կորցրածս բնակարանն ու տունս Հայաստանում, որովհետև հոգեկան հիվանդ լինելը չի նշանակում տուն ու սեփականություն կորցնել, այլ լրիվ հակառակը՝ պետության պաշտպանությամբ ետ ստանալ, առանց ավելորդ քաշքշուքի, իսկ ամենակարևորն այն է, որ ոչ մի խելագարի չեն կարող արգելել գրքեր գրել, իսկ ես խոստանում եմ բոլոր երկաթե հոգեբանություն ունեցողներին հասցնել ծայրահեղ փսիխոզի, եթե մեծամտանան, համարեն իրենց հոգեբույժ և հայտարարեն, որ ես առողջ եմ։ Ոչ՝ ես հիվանդ եմ, անմիջապես զբաղվեք սեփականությանս վերադարձումով, որը կորցրել եմ հիվանդագին տկարություններիս հետևանքով։

Հնարավոր է իհարկե նաև, խոստովանում եմ, ամենատխուր իմ համար տարբերակը, ինչը եղավ երեք հոգեբույժից և երկու հոգեբանից կազմված կոնսիլիումի եզրակացությունը, ինձ մի քանի ժամ հարցաքննելուց հետո, ըստ որի ես նյարդերի երկաթե առողջություն ունեմ և բարձրագույն «IQ», և բոլորովին հիվանդության պատճառով չեմ անվանել բազում շվեդացի բարձրաստիճան քաղաքական այր ու մայրերին՝ քրեական հանցագործ, այլ չար դիտավորությունից, ինչի համար նրանց պարտական են շվեդացիներն իհարկե, որոնք վերջապես նկատեցին թե ինչն ինչոց է իրենց լիբերալ դրախտավայրում, բայց ես բոլորովին շնորհակալ չեմ, որովհետև հոգեկան հիվանդ լինելը Շվեդիայում եկամտաբեր է մոտ հազարհինգհարյուր եվրոյով, ես բազում նման հայրենակից եմ ճանաչում, որոնք ամառները հայրենիքում զվռնում են հայտնի արվեստագետ ձևանալով, իսկ ես կարող էի ամիսը մեկ գիրք հրատարակել ու անվճար բաժանել ընթերցողներիս, եթե գիժ լինեի։ Ավաղ՝ սիրելիներս, չանցա քննությունը։ Եվ չարժե բողոքել, որովհետև ցնդաբանություններս գտել են հրատարակիչներին իրենք իրենց, առանց իմ մի փոքր ջանքի անգամ և շուտով կհրատարակվի երրորդ գիտքս։ Ցավում եմ, որ հազարերորդս չէ, յոլլա գնացեք, կամ պահանջեք հանրաքվեով, որ ինձ գիժ ճանաչեն։ Ես այդ ժամանակ բազում ուրիշի գրքերն էլ կհրատարակեմ, եթե գրեն իհարկե։

Առողջ լինելու միտքն ինձ հուսահատության է հասցնում, այն էլ երկաթե առողջ, որովհետև ես էլ եմ մեկ-մեկ ուզում նորմալ մարդու նման ինքս ինձ խղճալ, բայց ինչքան փորձում եմ, անհաջողության եմ մատնվում, կամ պետք է ինձ խաբեմ, որ նույնպես երկար ժամանակ չի ստացվում այլևս։ Դա իմ մտքում հավասարվում է բթության հետ, որովհետև իմ մտածելակերպը փոխվեց Լենինականում, ու մեկ մեկ թվում է չխելագարվելը բթություն է նման հանգամանքներում։ Շվեդացի հոգեբաններից մեկն ասում էր անհանգստանալու բան չկա, նման բթացումը ժամանակավոր է, պաշտպանական մեխանիզմ է, մարդու հոգեբանությունը պաշտպանող, ինչին ես ոչ մի կերպ համաձայնել չկարողացա, որովհետև երկաթե առողջությունս վկայում է, որ բթությունս դեռ մնացել է, ինչն իր հերթին հիվանդագին է։ Նա պատասխանեց, որ այդպես ցույց չեն տալիս «IQ» թեստերս, այլ ընդհակառակը, և որ դրանք իրենց ավելի է անհանգստացնում, քան, եթե գիժ լինեի, որովհետև անհանգստանում են այդ դեպքում, սեփական քաղաքական ղեկավարների հանցագործությունների համար։

Մի խոսքով էս հինգ հոգին ասեցին ինձ վերջում.

- Լսի, այ տղա, քեզ գժի տեղ մի դիր, մեզ էլ հետդ մի քաշիր հանցագործության մեջ, մեր ղեկավարները հանցագործ են այո, բայց դու գիժ չես։

Ասեցին, գրեցին, ստորագրեցին, հիմա ամբողջ երկրով ընկել են քաքը, ասում են դու արեցիր, իսկ ես ընդամենը խնդրել էի առանց կռիվ ղալմաղալի համարել ինձ խելագար ու չփորձել ինտեգրել, որովհետև ես սարսափելի ինտեգրված և ինքնաբավ հայ եմ, ամենահաստագլուխ տեսակից, և դա պայմանավորված է իմ մշեցու գեներով։

Մնացած ամեն ինչ, իրենք են իրենց գլխին արել, ուզում են գցել իմ վրա։

Հիմա հայրենակից եղբայրնես են սկել քյանդրբազություն անել։ Ինչ արած։ Ինձ հետո չմեղադրի խնդրում եմ ոչ ոք, որովհետև գժվելու առիթները բազում էին պատերազմում ու ես այնտեղից էլ ունեմ ահագին մուլտիպլիկացիոն կինոնկար հավաքած, և հայտնում եմ այս ամենը, ոչ թե ռեժիսորի ասիստենտի տեղ մուրալու, ինչ որ եկրորդ կարգի սերիալում, այլ պարզապես հայտնելու, որ շրջապատված եք մարդկանցով, որոնց կճուճներում պտտվում է բազում մուլտ, իսկ եթե այդպես չեք ուզում լինի, մի ուղարկեք պատերազմ։ Նրանց մի մասը ետ է գալիս և ապրում ձեր հետ, նրանցից ոմնը կարող է դառնալ ձեր նախագահը, կամ ինքն, իրեն նշանակի, և ձեր առողջությունը կախված է այդուհետ, նրա գլխում պտտվող մուլտից։

Հետո մի անգամ էլ փոխվեց մտածելակերպս, երբ երկու ֆունդամենտալ հասկացման մեջ ընտրություն անելու առաջ կանգնեցի։ Երկիր լքե՞լ, թե երեխաներին սովահարության մատնել։ Մայրս հուշեց։ Ես չէի կարողանում որոշել։

Ինձ բազումն ասել են, որ իրենք իրենց երեխաների հետ մնացին և սովահարվեցին ու ցրտահարվեցին։ Առաջ լռում էի, սրտանց ընկալում էի, կամ թվում էր, թե ընկալում եմ։ Հետո, երբ սկսեցի 6-7 ամիս Երևանում ապրել ամեն տարի, հասկացա, որ ստում են, որովհետև ով սառեց, մահացավ, դարձավ անտուն, գնաց հասարակաց տուն, գիշերային ակումբ ու սաունա, իսկ ով չգնաց, ձև գտավ, և այդ ձևերն ավելի արժանապատիվ չէին քան պոռնկությունը իմ կարծիքով՝ խոստովանում եմ, պարզապես երեխաներին ավելի լավ էին կերակրում ու տաքացնում, ծնողներին էլ հետը ձեռի հետ, ուրիշ բազումին մղելով իհարկե ուր որ թվեցինք քիչ առաջ։ Այդ բազումը պարզապես այն հարատև պարազիտն է, որը երկրաշարժից անտուն է, կամ պատերազմում զոհվածը, կամ մրսածը, կամ սովածը, նայած երբ, որտեղ, ում հետ, հարատև օգնություն ստացողն ու վաճառողը։

Տերը դատավոր, և քրեական մարմինները հարկավ, ես ընդամենը գրչակ եմ, խելագար, եթե կուզեք, և զբաղված եմ տեսածս, լսածս, ապրածս ֆիքսելով։

Ինձ էլ իհարկե Տերը դատավոր, և ըթերցողը, որոնց մեջ իհարկե քրեական մարմիններն էլ կարող են լինել, և հենց այդպես էլ պատահել է և այդ պատճառով արդեն հասցրել եմ մեղադրվել քրեական հանցագործությունների մեջ, բայց ոչ մի կեղծ զոհված ու սոված ու օգնություն կորզող ու վաճառող դեռ չի մեղադրվել. ավելին՝ եկել են իշխանության ու մեղանդրում են ինձ։

Իմ դուրս գալու շնորհիվ բազում մարդ ֆիզիկապես չմեռավ, ես այն ժամանակ անկեղծ հավատում էի, որ լծված եմ հայապահպանմանը, բառիս բուն, ֆիզիոլոգիական իմաստով, բայց վերջերս վարանում եմ դա արժանիք համարել, որվհետև վերապրածների մեծ մասը շունչ քաշելուն պես սկեցին ակտիվ մարդակերությունը, և տվեցին ավելի մեծ վնաս, քան կլիներ, եթե մեռնեին վաղ 90-ականներին։

Ինքդ դատիր սիրելի ընթերցող, ինչպես համակերպվեմ «նյարդերի երկաթե առողջություն» դատավճռին նման հանգամանքներում, բայց սա դեռ ամենը չէ, սկիզբն է և հարկավ նախաբանը, եթե հետագայում համառ ծռությունս ուրիշ բան չթելադրի, վաղուց խոստացված գրքի, որը կանխավ անվանել ենք՝

«Լոքի - Բաղդասար, կամ Անկախության Բանակի քաջարի զինվոր Շվեյկի արկածները Լափլանդիայում, սագերի վրա»

2006-04-10, Սթոքհոլմ

«Լոքի - Բաղդասար, կամ Անկախության Բանակի քաջարի զինվոր Շվեյկի արկածները Լափլանդիայում, սագերի վրա»

Առաջարկում եմ բազմասերիանոց գեղարվեստական կինոնկարի սցենարի գաղափար, որի միջազգային ցուցադրումով հավերժ կկզցնենք հնդիկներին, բրազիլիացիներին, արգենտինացիներին և ում ասես, «Բաղդասար - Լոքի, կամ Անկախության Բանակի քաջարի զինվոր Շվեյիկի արկածները Լափլանդիայում, սագերի վրա» վերնագրով, որովհետև սաստիկ ծանրաբեռնվել է տնտեսւթյունս ու ես ժամանակ չունեմ գրքի լույս տեսնելուն սպասելուն ու Նոբելյան մրցանակին, այդ պատճառով ստիպված եմ առաջարկել էժան, մի քանի միլյոն ընդամենը ավանսով, սցենարի գաղափարը։ Մի քանի միլյոն հաշվիս նստացնելուց հետո, կսպասեք համբերատար մինչև սցենարը կլրտեմ վռազ ու պատմեմ թե ինչպես էր արագ-արագ կլրտվում պետությունը, ժամանակ չլինելու պատճառով։ Ուրիշ բան մի փնտրեք։ Շատ հասարակ բան է։ Կրտսեր շարքային մի Շվեյկ, պատահաբար հայտնվում է մի խրամատում, որտեղ թզուկը, կապիտան Թենքեշն ու Յագո Բուգան քննարկում են պետության կայացման խնդիրները և զարմանում, որ Շվեյկը խոսում է փայլուն մայրենիով ու մի երկու ուրիշ լեզվով էլ։ Այստեղից սկսում է կարուսելը, որովհետև Շվեյկին անհասկանալի պատճառներով, քաջարի հերոսները հանկարծ եռաձայն պատարագում են, որ մեր ծուռ հաելիների թագավորությունը կարող է ուղվել, եթե քաղաքական մտքի աշխարհընկալումային ամբողջություն ներկա լինի կառավարման մեքենայում և այն, որ Շվեյկը երիտասարդ է, կրթված և բազմալեզու, հուշում են ուղղակի, որ հենց նա էլ դրա կառուցումով պետք է զբաղվի։ Շվեյկն անշուշտ չի ուզում բոլորովին ոչ մի բան կառուցել, որովհետև նրան միշտ սիրել են կանայք և սիրով պատսպարել իրենց տաք ու ցանկասեր ազդրերի արանքում և հենց հիմա էլ սպասում է անհամբեր մի չքնաղ սիրելի իր բնակարանում, այնպես որ Շվեյկին կառուցել ոչինչ պետք չէ, բացի սիրելի ազդրերի տերերին պարբերաբար կառուցելուց, իսկ նրանց բնակարանները վաղուց արդեն կառուցած են՝ Շվեյկինը նույնպես։ Բայց կապիտան Թենքեշն ու Յագո Բուգան համառում են, նրանց կանայք չեն սիրում կպարզվի հետո և երիտասարդ Շվեյկը հանուն հայրենիքի համաձայնվում է։ Սկզբում նա կառուցում է պահպանողականներին և ավարտելուն պես տեղեկանում է, որ ձախերն ու մեջտեղները Լափլանդիայում են «և ո՞վ ուրիշ քան նա, որ գիտե օտար լեզու, կարող է սովորել արագ ավելի քան այլոք, կանանց սիրելին է և հանճար», պետք է դա անի, երբ իրենք՝ թզուկը, կապիտան Թենքեշն ու Յագո Բուգան զբաղված են թագավորության հոգսը քաշելով, այնպես որ չի հասցնում անգամ սիրելի հերթական ազդրը համբուրել հրաժեշտի տալով, որովհետև հայտնվում է առաջին ռեյսով Լափլանդիա թռչող Մարտինի թևերին, երամի մեջ, արժանապատիվ տիկին Կեբնեկայզե սագի գլխավորությամբ։ Նրանք կթռնեն ծովերի վրայով, կհասնեն Սքոնե, կգտնեն Սմոլանդի անտառում կորած աներևույթ Վալհալան, ուր մուտք կա, ելք չկա, որտեղ Շվեյկը կկատարի իր հերոսություններից առաջինը, որոնք ըստ երկփեղկված թզուկ կապիտան Թենքեշի ու Յագո Բուգայի պետք է կատարի Հերակլեսի նման, որ Ոդիսևսի նման տուն դառնա և վերջապես դուրս գա Ագռավու քարից, քայլի փողոցներով առանց անհանգստանալու, որ ոտքերը կխրվեն ցեխի մեջ մինչև վիզ։ Վալհալայից նա շվշվացնելով դուրս կգա հագիստ, ինչպես չի արել երբևէ ոչ մի շնչավոր, Նուրդենի ամբողջ պատմության ընթացքում և տակները քաքած վիկինգները նրան Լոքի կանվանեն և իրենց աստված։ Հայերն անշուշտ այս պահին հպարտացած կցցեն կրծքերը և գոհունակությամբ աջ ու ձախ կնայեն սինեմատոգրաֆում, ժպտալով, միմյանց շնորհավորելով, «մալադեց հաերը» նկատի ունենալով, «Արարատ հուպ տուր», Ազնավուր, Շեռ, քաք, Չապայեվ, եսիմ ինչ…, բայց, արգենտինական սերիալները կզցնելու համար հարկավոր են կտրուկ շրջադարձներ, այլ ոչ այն ինչ ակնկալում է հանդիսատեսը և մենք մեր սիրելի հայրենակիցներին կհասցնենք հայրենակցական էքստազի չորորդ սերիայում, ցույց տալով պարզապես, որ Լոքին, կամ Շվեյկը, կամ Նիլսը, կամ Բազդասարը Բղդիկ, ազգային ամենատարրական ավանդույթների ծիրին մեջ, ամենաքոմփլեՄԵՆԹար ժպիտով, երկու շիշ հայկական կոնյակով ու երեք քաշ ուզբեկստանի կայֆով կաշառեց օխռանի պետին, որը դպրոց գնացած չլինելու և պատմություն չիմանալու պատճառով չգնահատեց պատմական կազուսը և Շվեյկին բաց թողեց Վալհալայից դուրս, խնդրելով անպայման վերադառնալ, կոնյակ ու ֆնթո բերել նորից անպայման ու ջերմ բարևել Ցռան Վերգոյին, որի հետ թռել են սամավոլկի պարզվում է, ռուս-պարսկական պատերազմից: Բաղդասարն անշուշտ կանի դա ու ջրի ճամբա կսարքի Ագռավու քար - Վալհալլա չվերթը մի քանի հարյուրամյակ, կատարելով երկրորդ սխրագործությունը, որն է մի քանի տարում ապրելը մի քանի հազարամյակ, որոնց ընթացքում նա կհանդիպի Լեոնարդոին, Միքելանջելոյին, բազում այլ հարգարժան պարոնանց ու տիկնանց, տուրուդմփոցի մեջ կնկնի հաստաոռ Մուսոլինու հետ, կբարեկամանա Սայաթ Նովային ու նվեր կստանա նրանից բաս կիթառը, որով կկատարի չորրորդ սխրագործությունը, բայց առաջ չվազենք, կպատմենք այդ մասին իր հերթին։

Որքան էր չարչարվում խեղճ սագը Մարտին, թռիչքների այդ ծանրաբեռնված ժամանակահատվածում։ Ափսոս, որ նա այդպես էլ չհասկացավ, որ սագն ու ղազը տարբեր բաներ են, այնքան, որքան տարբեր են մարդն ու իրավաբանական անձը, բայց այդպես է կյանքը, պատերազմի ժամանակ զոհվում են ընկերները։

Link to post
Share on other sites

Ինձ թվում է այլևս չեմ տեսնի հայրենիքս

Չկա այսօր հայրենիքում կամ սփյուռքում քիչ թե շատ հայտնի մի թերթ, որի գլխավոր խմբագիրն առնվազն, կամ խմբագրություններն ամբողջությամբ ինձ չճանաչեն։ Ավելին՝ ես նրանց բոլորին հանգամանորեն պատմել եմ անձնական նամակներում և հեռախոսային զրույցներում թե ինչպես է ինձ հալածել երկրիցս չեկիստակոմսոմոլական խուժանաթը, բայց նրանք բոլորը լռել ու տակավին լռում են, իրենց ենթական մամուլում, հեռուստատեսությամբ ու ռադիոյով։

Նրանց շատերին հարցնում են այսօր ազնիվ մարդիկ ինձ լռության մատնելու փաստի մասին, նրանք, անգամ մի ժամանակվա մտերին ընկերներս, ձևանում են, որ ոչինչ չեն լսել, իսկ ամենաանամոթներն անգամ ասում են, որ ինձ չեն ճանաչում, որովհետև եթե ասեն ճշմարտությունը, ստիպված են լինելու խոստովանել, որ սովից սատկում էին, իսկ նրանց իրենց սեղանից թերմացք են նետել օլիգարխ կոչվող, կամ կոմսոմալ գաճաճները, որպեսզի ինձ մոռացության, լռության ու անէացման մատնեն։

Չկա այսօր հայրենիքում ու սփյուռքում քիչ թե շատ հայտնի քաղաքական-հասարակական մի գործիչ, որ չճանաչի ինձ անձամբ, բայց լրագրողների նման լռության են մատնում իմ արտաքսումը երկրից ու հետապնդումը սփյուռքում, որովհետև երևալուն պես բազում փաստ եմ բերելու մեջտեղ նրանց ծախվածության վերավերյալ։ Ավելին՝ արդեն բերել եմ բազում գրքումս ու հոդվածներում և այդ պատճառով նրանք բոլորը մասնակցում են ինձ դավադրաբար ու համամեղսունակ անէացմանը։

- Դուք պոռնիկներ եք, ծախու վարձկանների ներքինի ոհմակ, ձեր ընդհանուր անունն է «Ղարաբաղ կոմիտե», որի մեջ մտնում են անխտիր երկու մինչ օրս եղած կառավարություններն իրենց ածանցյալներով, երկու խորհրդարանները և նախապատրաստվող երրորդները, բոլոր անխտիր լրագրողները թերթերի, պարբերականների, հեռուստատեսությունների ու ռադիոյի, բոլոր անխտիր հասարակական կազմակերպությունների ղեկավարները, որնք հռչակել են իրենց գործունեությունը մարդու իրավունքի ու կյանքի ծառայության ոլորտում։

- Դուք պոռնիկներ եք, և այդ մասին ես գրում եմ այստեղ, հիմա, 2007 - ի մարտ ամսին ու ձեր լռությունն այսօր չի խանգարելու ձեր սեփական երեխաներին, թոռներին ու գալիք բազում սերնդին կարդալ տողերս ու տալ բազում հարց, որի տակից դուրս չեք գալու ոչ կենդանության օրոք, ոչ ձեր գերեզմանձերում։

Լռության մատնված միակը չեմ ես. մեր ցեղի պատմությունը մի քանի հազարամյա մոռացության վկայություն է անէացվածների, բայց նաև վկայություն այն մասին, որ հատկապես նրաք են ամենաբարձրաձայնն ու լսելին ժամանակների մեջ։

- Դուք պոռնիկներ եք, պոռնիկներ, ծախու ներքինի մի ոհմակ, ստրուկ գաճաճների մի սերունդ, դասակարգ, որն ինքն իրեն բանտարկում է ստի մեջ, ինձ թողնում դուրսը լռությամբ, ազատության մեջ, որն հարատևելու է սերունդներում։

Ափսոս պարզապես եթե ճիշտ է ինձ թվում, որ հայրենիքս այլևս չեմ տեսնելու:

2007. մարտ, 03, Վաշինգտոն

Link to post
Share on other sites

Մենք նրանց բոլորին ոչնչացրել ենք

Վաղ 1988-ի փետրվարին մենք պայծառ մի ցեղ էինք, հավաքված ազատության հրապարակում մեկ միլյոն հոգով, բոլորս խելացի, բանիմաց, ուժեղն ամենա, ոսոխից չվախեցող, վստահ, անսասան հավատով, մեր փայլուն գալիքի, ծիրանով ու ջերմուկով միայն ապրելու մեր հայրենիքի ունակության նկատմամբ լեցուն:

Մեր մեջ միայն երեք հոգի հայտնվեց այն օրերին, որ տկար էին ու անխելք, փոքրոգի ու դավաճան։

Մեկը Գոռն էր ռեժիսոր, որն հետագայում կդառնա արժանապատիվ քահանա տեր Մարտիրոս։ Նա ասաց, որ եթե բոլորով միասին ծնկի գանք, ապաշխարհենք և աղոթք հղենք առ աստված, կկատարվեն բոլոր երազները մեր ու կհաղթանակի արդարությունը։

Մենք հորանջեցինք ձանձրացած ու կոլեկտիվ մտածեցինք, որ եթե աստված մեզ մոռացած չլիներ, չեր լինի Սումգաիթը, 37-ը, 48-ը, ցեղասպանությունն ու մնացյալ աղետն, որ եկան մեր գլխին, իսկ մեր մեղքով մեզ ոչինչ չի պատահել երբևէ, որովհետև մենք մեզ մոռացած այդ նույն աստծո ընտրյալ ցեղն ենք։

Մյուսն ինչ որ պապի էր, որին ես չէի ճանաչում, որն ասաց, որ գանդիզմ է պետք որդեգրել, ոչ վայրագություն:

Մենք ճչացինք միաձայն նախրի պես, որ Ինդիրա Գանդիին սպանեցին դավադիրները, ինչպես նաև Ռաջիֆին, իսկ սիոնիստներն ու դավադիր մյուս մութ ուժերը Սոնյային դարձնում են այդ երկրի տեր ու տիրական, իսկ ավելի համոզվածները պապիկին գցեցին քացու տակ ու վռնդեցին հարթակից, որտեղ կանգնած վսեմափայլ պարոններից ոչ ոք մեզ չասաց, որ խոսքը գնում է Մահաթմայի մասին, ոչ վերոհիշյալների, որ նրանք անգամ ազգակիցներ չեն, և իմաստ էլ չուներ. մենք ամեն ինչ գիտեինք ի սկզբանե։ Մենք խելոք էինք։

Երրորդ տկարը Պարույրն էր, որն ասաց, որ նա ով Ղարաբաղ է գոռում այսօր, չի հասկանում, որ հայրենիքի մի կտորն ընդամենը ուզում է բռնապետության մի բակից տեղափոխել մի ուրիշ բակ, ոչինչ չանելով բուն բռնապետության դեմ, որն իրականում պատասխանատուն է և ցեղասպանության, և 37-ի, և 48-ի, և Սումգաիթի ու բազում ուրիշ աղետի, որ եկել ու գալու են մեր գլխին։

Մենք ի պատասխան բոռացինք.

- Գործադու՜լ, պարտիա, գլասնոստ, Գորբաչո՜վ,

ու գոհունակությամբ դիտեցինք թե ինչպես խրոխտ տղերքն իջեցրին մոլորվածին ամբիոնից, որ հետո հանձնեն ՉԿ-ին, որ սրանք էլ իրենց հերթին արտաքսեն մեր եղբորը իր հայրենիքից։

Այդպես են վարվում միշտ ջհուդները, պատժելով ինքնուրույն մտածող սեփական եղբորը ուրիշի ձեռքով։ Մեր ինքնավստահ ու խելացի ցեղում ինքնուրույն մտածել չի կարելի։ Մենք խելացի ենք, ճիշտ, անսխալական միշտ, իսկ մտածելն անում ենք կոլեկտիվ, երբ հարթակին կանգնած հերթական լուսապսակն ասում է թե ինչ հատկապես մտածենք։

Այսօր, 2007 գալիք նոր տարվա շեմին, մենք հաղթանակած ենք, ավելի պայծառ ու գիտակ, քան 88-ին, բոլորս խելացի, բանիմաց, ուժեղն ամենա, ոսոխից չվախեցող, վստահ, անսասան հավատով, մեր փայլուն գալիքի, ծիրանով ու ջերմուկով միայն ապրելու մեր հայրենիքի ունակության նկատմամբ լեցուն. և մեր մեջ երեք տկար անգամ այլևս չկա։

Մենք նրանց բոլորին ոչնչացրել ենք

30.12.2006, Վաշինգտոն

Link to post
Share on other sites

Սիրելի ցեղապաշտ եղբայրներիս

Ցեղասպանել կարելի է միայն ՑԵՂԸ։

Ցեղասպանել հնարավոր չէ ԱԶԳԸ։

Սիրելի ցեղապաշտ եղբայրներ.

պաշտեք ՑԵՂԸ , ցեղացեք ու ցեղասպանվեք։

ՑԵՂԱԿՐՈՆ

ԿՐՈՆը թմրադեղ է ժողովուրդների համար։

03.12.2006 Բուրբանք, Լոս Անջելես

Երախտագիտությամբ՝ ՍԵՎՒՆ

Link to post
Share on other sites

Մեկ ազգ, մեկ գաղափարախոսություն

«Մեկ ազգ, մեկ գաղափարախոսություն».- հայտարարել է կայսր Պուտինի նշանակմամբ ինքն իրեն համաշխարհային հայության հայր հռչակած Արա Աբրահամյանը, ըստ Նոյան Տապան գործակալության։

Այս կարգախոսը նոր չէ։ Այն արտասանել են Նապոլեոնը, Մուսոլինին, Հիտլերը, Սադամը և անփառունակ վախճան ունեցած բազում այլ դպրոց չգնացած։ Չեմ կարծում, որ մեր հայրենակիցը կարժանանա նրանց ճակատագրին, որն էր սեփական ցեղախումբն ու երկիրը մահվան, քայքայման և իսպառ ոչնչացման եզրին հասցնելը։

Ինչպես միշտ նախկինում օգնության կհասնի հայերիս կոնսոլիդացվելու պաթոլոգիական չունակությունը հուսով եմ: Դրան խիստ կնպաստի մեջներս արմատացած, ցեղային հիմնական նկարագիր դարձած, պաթոլոգիական նախանձը անշուշտ, որը ես համարում եմ «երկնային մանանա» ներկա վիճակում . - ըչի՞ պտի ինքը ըլնի, պապան ես եմ, ե՜սսս …

Ի տարբերություն Արա Աբրահամյանի, վերոհիշյալ հերոսները բիզնեսմեններ չէին, դրամ չէին շինում սեփական ցեղակիցների միսն ու պետական անկախությունը ծախելով կայսրին։ Նրանք սեփական ցեղը մնացյալից գերագնահատող փսիխոպատ մանյակներ էին պարզապես և ի տարբերություն նրանց, մեր հայրենակիցը լավ դրամ հաշվող է ընդամենը՝ ոչ զորավար։

Մի ընդհանրություն կա պաթոլոգիական անշուշտ այս բոլոր դեպքերում.

ԲՈԼՈՐՆ ՈՒՆԵՆՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆ ԳԱՂԱՓԱՐՆ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ԳԱՂԱՓԱՐԸ ԻՍՊԱՌ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է

2007.03.08, Վաշինգտոն

Link to post
Share on other sites

Տիգրան Կարապետիչներն ու Կարապետ Տիգրանիչները ու մնացյալ անուն հայրանունիչները

Մշակույթի նախարարությունը պետք է հսկի հեռուստատեսությունը. - ասել են այսօր սիրելի Ռուբեն Հախվերդյանն ու Շուշան Պետրոսյանը, ըստ Նոյան Տապան գործակալության, որովհետև միջակություններն այսօր վարում են այն, ձևավորում ճաշակ։

Վստահ եմ, որ անհանգստության առիթը տխրահռչակ Տիգրան Կարապետիչն է, որին ես բոլորովին չեմ ճանաչում, չեմ տեսել նրա հաղորդումները, բայց վստահում եմ Ռուբենին էլ, Շուշանին էլ։

Նրանցից բացի այդ թեմայով խոսել են Վահրամ Սահակյանն ու Արմեն Մազմանյանը ու ես նրանց էլ եմ վստահում իհարկե, ինչպես նաև բազում այլ պայծառ մտավորականի, Հայաստանում այսօր ապրող, որոնք ասում են, որ տխրահռչակը կատարյալ աղետ է։

Վստահում եմ նրանց կարծիքին Տիգրան Կարապետիչի միջակություն ու վնասակար լինելու վերաբերյալ, բայց ոչ հեռուստատեսության վերահսկելիության:

Կարապետիչի ինչն ինչոց լինելը էսթետիկայի ոլորտից է, այդ պատճառով եմ վստահում էսթետներին, իսկ հեռուստատեսության վերահկելիությունը՝ քաղաքականության։

Կներեք սիրելի ընկերներ, բայց այդ ոլորտը չեմ վստահում ձեզ։ Այդ ոլորտում վստահում եմ ավլեի շատ ինձ ու ձեզ էլ եմ բարեկամաբար հորդորում ականջ դնել ասածիս։

Ինտերնետով եմ զրուցում հետներդ, որովհետև հայրենիք ինձ թույլ չեն տալիս, զեղծված քրեական գործեր են սարքել վրաս ու հենց այն պատճառով, որ հեռուստատեսությունը պոլիտիկանների հսկողության տակ է, այդ մասին լռում են բոլոր կայանները։

Կարապետիչն իր ամբողջ անճաշակությամբ և թերուսությամբ հանդերձ պրոբլեմը չէ։ Պրոբլեմն այն է, որ «պախանն» է որոշում, ով վարի հեռուստատեսություն, ով ոչ։

Դրա՛ մասին արժե խոսել, ոչ թե միջակություններրի, որոնց հանձնարարել են վարել։

Ասենք մշակույթի նախարարությանը հանձնվի հեռուստատեսությունը վերահսկել, իսկ մշակույթի նախարար նշանակեն հենց այդ Կարապետիչին, ի՞նչ կփոխվի։ Կամ եթե Կարապետիչին չնշանակեն, մնա այսօրվա նախարարը, որը հայտարարություններ է անում պարողների վերաբերյալ, կամ նախկին կապիտան Թենքեշը լինի նախարարը, էլեկտրիկ կրակող։ Ի՞նչ տարբերություն։

Տիգրան Կարապետիչ հայհոյելը հեշտ ճանապարհն է, հեռուստատեսությունը մշակույթի նախարարության վերահսկողության տակ մտցնլու ձեր առաջարկը ֆաշիզմի ջրաղացին ջուր լցնել է, որը կանեն վերջ առաջ ու կասեն, որ մտավորականների պահանջով են արել։

Արթնացեք սիրելիներս ու մի կերեք դևերի ճտերի կտերը։ Քաղաքականության մեջ դուք անփորձ եք, նրանք ձեզ չարաշահում են։

Արեք ավել դժվարը դրա փոխարեն: Քննադատեք նրանց, ովքեր ամեն ինչ երկրում մենաշնորհել են ու վերացրել բնական մրցակցությունը, որովհետև, եթե հեռուստատեսությունը երկրում վարեին Ռուբենը, Շուշանը, Վահրամը, Արմենը, կամ ուրիշ պայծառները մեր, Տիգրան Կարապետիչներն ու Կարապետ Տիգրանիչներն ու մնացյալ անուն հայրանունիչները ընդհանրապես դիտող չեին ունենա ու կսնանկանային։

Միթե՞ կասկածում եք, որ եթե ազատ լինեինք, հեշտությամբ դուրս կմղեինք միջակությունը։ Եթե սկսել ենք կասկածել, ուրեմն ավելի ցածր ենք, քան անգամ Կարապետիչը։

Ես անձամբ չեմ կասկածում բոլորովին։

Գրկում եմ, համբուրում եմ ձեր պայծառ ճակատները։

Զգույշ եղեք, մի չարաշահվեք սատանի ճտերի կտերն ուտելով։

Վահե Ավետյան

2007.03.08, Վաշինգտոն

Link to post
Share on other sites

Դուք կրեդիտով չե՞ք աշխատում

Ի՞նչ կանի ցանկացած քիչ թե շատ նորմալ երկրի քաղաքացին, երբ իր հետ դժբախտություն պատահի օտարության մեջ։

Կդիմի սեփական իշխանությանը, իր երկրի դեսպանատան միջոցով այն երկրում, որտեղ դժբախտությունը պատահել է հավանաբար։

Երանի նման քաղաքացիներին, նման երկրների։

Դա ինձ չի վերաբերում ցավոք սրտի, որովհետև իմ դժբախտությունը պատահել է երկրումս իրեն իշխանություն հռչակած խուժանի պատճառով, դեսպանատները դրանց մասն են, այնպես որ սպառված են իմ համար ինստիտուցիոնալ միջոցները ազգիցս օգնություն ստանալու։

Իմ երկիրը չի մտնում քիչ թե շատ նորմալ երկրների շարքը, իսկ ժողովուրդս անգամ ազգ էլ չէ, ցեղախումբ է, կայսրության հեռավոր անկյունում ծվարած ֆորպոստում թաղային ՄԵՆԹ աշխատող, որովհեև ԱԶԳ լինելու համար ցեղախումբը պետք է բավարարի մեկ պայման՝ լինի անկախ:

Ու՞մ դիմեմ բա ես, երբ ունեմ օգնության կարիք։

Փաստաբաններին, օմբուդսմենին, ընդդիմադիր քաղաքական գործիչներին, մարդու իրավունքի պաշտպաններին, լրագրողներին. - կասեք։

Փորձել եմ։

Ընդդիմադիր գործիչները բոլորն ուզում են լինել նախագահ և դա զավեշտ է, որովհետև ամեն անգամ ստացվելիս փախչում են պաշտոնից։ Այդպես եղել է արդեն այքան անգամ, որ սրանց դիմելն արդեն ավելորդ է։ Սրանք բոլորովին անվստահելի տարր են ու կարծում են, որ դուք էլ եք ու, եթե հանկարծ մի քայլ անեն, որևէ մեկին օգնելու, նա անպայման նախագահ, կամ ամենաքիչը խոսնակ կդառնա։ Հասարակ, մարդկային դարդ ու ցավն այլևս սրանց հետ քննարկվելիք բան չեն։

Մեկ շաբաթ առաջ բացել եմ www.pastaban.am կայքը, և նամակ եմ հղել էլոկտրոնային հասցե ունեցող բոլոր փաստաբաններին հանրապետության, մանրամասն նկարագրել եմ հետս պատահածը, ուղարկել եմ մի երկու փաստաթուղթ ու միայն մեկից ստացել եմ մի նամակ, որ նա եկրում չէ, բայց կարող եմ նամակ գրել իրենց գրասենյակ, կոլեգաներն անշուշտ կոգնեն ինձ։

Չեմ հավատում, կներեք, երկու պատճառով։ Չեմ հավատում փաստաբանական համակարգին վարչահրամայական ու կաշառակեր համակարգում՝ մեկ, երկուս՝ դրամ չունեմ, որովհետև դրամս ու ամբողջ ունեցվածքս թալանել է վարչահրամայական համակարգը, երբ հայտարարեցի, որ խորհրդարան եմ ընտրվելու, դատի տրվեցի, որ քիթս չխցկեմ հայրենիք, որովհետև բանտարկվելու սպառնալիքի տակ եմ ու բանտում սպանվելու, ԱՄՆ-ում, որտեղ չունեմ աշխատանքի իրավունք ու բնականաբար ապրելու միջոց, նույն համակարգի հրամանով ինձ դատի տվեցին դաշնակ շները, որովհետև կարծեցին հարկավ, որ չեն համընկնում մեր գրական ճաշակները։ Որպես հետևանք ապրում եմ այստեղ արդեն կես տարի, գնում դատարան ամիսը մեկ ու լսում հայերից, որ ավելի լավ է մեղա գամ ու հանձնվեմ, որովհետև դատը դեռ կտևի մի կես տարի էլ, իսկ դաշնակները մաֆիա են։

Մանրամասն նույն նամակն ու մի քանիսն էլ ավելի, ուղարկել եմ օմբուդսմենին՝ քար լռություն. յա պատին, յա եկաթե դարպասին, յա օմբուդսմենին։

Ենթադրում եմ, որ չի պատասխանում նեղացածությունից, որովհետև նամակում գրել եմ, որ չեմ հավատում, որ կպատասխանի, որովհետև էն վերոհիշյալ վարչահրամայական համակարգի բրածո-դրածոն է։

Մարդու իրավունքի գրանտային պաշտպանները իրենց տերերի վասալներն են։ Նրանց էլ եմ դիմել ու ոչ բոլորովին ակնընկալիքով, որ կանեն որևէ բան՝ ոչ, այլ պարզապես գրանցելու համար պատմական փաստն ու սերունդներին փոխանցելու, որ այս ծախու ամեոբայի տեսակն էլ ճանաչեն:

Լրագրողները հատուկ թեմա են։

Սրանց մեջ կան տաղանդավորները։ Սրանցից կհանդիպես երբեմն, մեկին օրինակ, որ ոգեշնչված կքարկոծի ամբողջ էսթաբլիշՄԵՆԹը, ու եթե լեզուն էլ լավ է դրած, կարող ես անգամ ոգևորվել, սակայն մի քանի ամսից կարող ես հայտնաբերել, որ աշխատանքի է անցել ասենք, որևէ «Ախմախի Վաչոի» հռուստատեսությունում, կամ «Հոլանդացի Ալբերթի» թերթում, կամ «Կոնդի Ավանակի» որևէ այլ պոռնկատանը, իսկ ոգևորված պահին, երբ նրան հանդիպել ես, ընդամենը պատվերն էր կատարում ասենք «Կռիս Վալոդի», որն այդ ժամանակ անվտանգության նախրապանն էր, որովհետև «վոժդը» հրամայել էր ժողովրդավարություն խաղալ, հնգամյակի մարտահրավերների պոլիտբյուրոյի ֆոնդերից մի քիչ պռճոկելու ակընկալիքով։

Այս պոռնիկները կարող են գրել ձեզ անձնական սիրային նամակներ որոնք հետագայում կկարդաք սեքս ամսագրերում, սրանք կարող են պատմել ձեզ, որ իրենց հեռացրել են աշխատանքից, որովհետև չեն տանում անարդարությունը, բամբասել գլխավոր խմբագրից, ստանալ անհրաժեշտ տեղեկություն ձեզնից գաղտնաբար, որի մասին կկարդաք հաջորդ համարում այն նույն ամսագրի կամ թերթի, որից հեռացրել էին։

Սրանք բանակից թռած, զեղծարար հանցագործից, կարող են կերտել «այլախոհ» տառապյալ, եթե տառապյալն իհարկե կարգին վարձատրի, բայց եթե հանկարծ դադարի, վայ նրան, կորած է։ Պոռնիկը (կարդա լրագրողը) նոր կավատ կգտնի անմիջապես ու կվաճառվի մի նոր «կլիենտի» նրա միջոցով, իսկ բարքերի բացարձակ անկման պայմանում, երբ հիշողությունը մարդկանց մթագնել է հոգևոր սովից, ոչ ոք չի հիշի, որ «սկզբունքայինը», երեկ ընդամնեը ուրիշ «լագերից» էր։

Ազգականներս սպառվել են արդեն, ընկերներս զոհվել, կամ ծախվել վաղուց, աստիճանաբար, միանգամից, ում ոնց հաջողվի, կամ հեռացել են անդարձ երկրից, ու միայն ես եմ մնացել համառ աննկուն դռները թակող, որ ինչ որ մեկին տանը խոսեցնեմ:

Իշխանությունս չեկիստներն են, իրավաբանները վախկոտ, օմբուդսմենը տհաս է, իրավապաշտպանները մուրացկան ու հույսս միայն լրագրողներն էին, բայց սրանք էլ աշխատավարձ են պահանջում խոսելու համար, իսկ ինձ թալանել են…,

ա՜, հասկացա՜, հենց այդ նպատակով, որ չվճարեմ…

Ի՞նչ անեմ։

Լրագրողներ Հայոց աշխարհի.

- Դուք կրեդիտով չե՞ք աշխատում։

Վահե Ավետյան

2007.03.09, Վաշինգտոն

Edited by Armine B.
Link to post
Share on other sites

Ինձ հեռացրին Պուշկինի ու Դովլաթովի պատճառով

Այսօր ինձ կրկին հեռացրին www.hayastan.com ֆորումից, որովհետև համարձակվեցի ինքնուրույն մտածել ու հայտնել կարծիքս «Վրացիները չեն սիրում հայերին» վերնագրով մի բանավեճում։ Այդ ֆորումը վերջերս մեծահոգաբար ինձ թույլ էր տվել կրկին վերադառնալ, մոտավորապես մեկ տարվա ընդմիջումից հետո, բայց մեկ ամսից ավել չդիմացավ անհասկանալի ինձ համար պատճառով: Նրանց կամ դուր չեկավ այն հարկավ, որ կրկին գերազանցեցի ընթերցողների քանակով բոլոր ռեկորդները, կամ Արա Աբրահամյանին վիրավորող մի հոդված հրապարակեցի, կամ վրացիների ու հայերի սիրո վերաբերյալ կարծիքս էր անտանելի, որը համեմել էի Պուշկինից ու Դովլաթովից մեջբերումներով…

Նրանց պատճառով «պատժեցին» ինձ։ Չե՞ք հավատում։ Դատեք ինքներդ:

***

Ախր ինչի՞ համար սիրեն վրացիները հայերին. չնայած սեփական ցեղակիցների ամենօրյա սպանության, ազգականների գերեզմանների պղծման, «Մեծն» Պետրոսի (տականքը սպանել է սեփական որդուն այլակարծության պատճառով) արձանը սեփական մայրաքաղաքում տնկելու համար, թե՞ հավատարմության ստրկամիտ երդում տալու Պուտին կայսրին, որի հրամանով ֆորպոստում թաղային ՄԵՆԹություն են անում արյունակից եղբայր վրացիների դեմ:

Ախր ինչի՞ համար սիրեն վրացիները հայերին:

***

Դու ստրուկ ես, դու վախկոտ ես, դու հայ ես…

Ալեքսանդր Պուշկին

***

Հայերը՝ հատկապես Վրաստանում բնակվող, չեն սիրում հրեաներին, բայց ավելի տրամաբանական կլիներ, որ չսիրեին ռուսներին, վրացիներին, կամ ադրբեջանցիներին։ Հրեաները նույն կերպ չեն սիրում հայերին։

Ամենայն հավանականությամբ չեն սիրում թափթփուկները թափթփուկներին, իսկ վատթարագույն դեպքում սիրում են իրենք իրենց։

Սերգեյ Դովլաթով

Վահե Ավետյան

Link to post
Share on other sites

Հարգելի Արմինե,

Կներեք դիտողութան համար, սակայն Ձեր բերած տեքստում սխալ է ներկայացված Վահեի այն պոստինգը, որի հիման վրա նրա մուտքը սահմանափակվել է:

Նա գրել էր թե.

1) “հայերը […] որպես թաղային շուն են ծառայում” (Ձեր բերած տեքստում ներկայացված է “թաղային ՄԵՆԹություն են անում”),

2) “Ինչո՞ւ սիրեն [վրացիները] ստրուկներին, որոնք…” (Ձեր բերած տեքստում գրված է “ինչի՞ համար սիրեն վրացիները հայերին”).

Եւ այլն (“Խաչիկներ”, “ստրուկներ”…):

Դրանից բացի, նա այդ ամենը գրել էր ռուսերեն, եւ ոչ հայերեն: Հայերենը այդ ամենին... ավելի փակ, միայն յուրայինների ականջների համար նախատեսված լինելու երանգ է հաղորդում: Եթե ցանկանում եք, կարող եմ PM-ով ուղարկել Ձեզ իր տեքստը ամբողջությամբ:

Հաշվի առնելով ասվածը, վերեւի #487 պոստինգը ոչ միայն սեփական զազրախոսությունը որպես “սիստեմի դեմ պայքարող պատժված դիսիդենտի կոչ” ներկայացնելու բավականին արհեստական փորձ է, այլեւ ուղղակի զրպարտություն ֆորումի հասցեին…

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

Եղիցի խոսքի ազատություն

Խոսքի ազատություն նշանակում է բոլոր մարդկանց խոսքի ազատություն, այլ ոչ իմ հորեղբոր տղու, մորքուրի աղջկա, կամ քավորի ընկերոջ ու մնացյալ ախպերների էշերի տղերքի։

Այսպես չկարծեց երեք տարի առաջ ոչ մի ըդդիմադիր մեր հայրենիքում, ով փոքր ինչ հնարավորություն ուներ մի երկու խոսք ասել, կամ թերթով, կամ հեռուստատեսությամբ, կամ ռադիոյով, կամ գրական որևէ երկով…

Երեք տարի առաջ հայտնեցի բոլոր ընդդիմադիրներին, համ քաղաքական այրերին, համ լրագրողներին, համ գրողներին, համ մարդու իրավունք պաշտպանող այլոց, որ ինձ ձերբակալելու հրաման է տրված ոստիկանությանը, առաջին գիրքս հրատարակվելուն պես, որն համարվում է համայն աշխարհում, ոչ այլ ինչ, քան խոսքի ազատության դասական ոտնահարում։

Վերոհիշյալ սրիկաները մինչ օրս լուռ են։ Նրանք միայն թուրք գրողների խոսքի ազատությունն են պաշտպանում, ու այնպես լավ, որ վերջիններս ստանում են ոչ պակաս, քան նոբելյան մրցանակ։

Հայ գրողի իրավունքը պաշտպանում են միայն ետմահու (Հրանտ Դինք), որպեսզի այս կամ այն ամբոինից սնգսնգան սոված ու ծեծված՝ ես էլ եմ հայ, ինձ էլ խղճացեք, մի կտոր հաց, կամ ինչ պատահի, ինչ որ չեք ափսոսա ողորմացեք, իսկ քանի ողջ են, ծեծում են, հայհոյում, մատնում չքավորության, բանտարկության, անէացման, օտարում հայկական բոլոր հավաքներից:

Իրական ընդդիմադիր քաղաքական այրերին, գրողներին, լրագրողներին ու մարդու իրավունք պաշտպանող այլոց, հայրեիքից վտարելուց, մոռացության մատնելուց հետո, խաժամուժն այն, որ թվեցինք վերևում, հանգիստ շունչ էր քաշում ու ըմբոշխնում սպասվելիք պտուղների քաղումը, երբ Վահեն ժայթքեց հրաբխի նման, ու բոլոր ստահակների պլանները ի չիք դարձան։

Ասելով Վահե, ինձ նկատի չունեմ, այլ իմ միջոցով, 1,5 միլյոն օտարվածների և անէացվածների ցասկոտ վրեժը՝

Վասն

Արորդաց

Հավերժ

Երդումի

ու այդ պատճառով է, որ չներեցին ու բառ անգամ չարտասանեցին ի պաշտպանութուն, և չունեինք ակնկալիք էլ, այլ պատրաստում էինք մի դավադրություն, ըստ որի հաշվարկած, նախատեսած էր, որ տգետ խաժամուժը լռելու է, որպեսզի այսօր հատիկ հատիկ մեկացնենք նրանց և այսուհետև, ով ասի, որ գրող է, ընդդիմադիր քաղաքական այր (կամ տիկին), մարդու իրավունքի պաշտպան, կամ լրագրող, որն ի տարբերւոթյուն ներկայիս իշխող խուժանի հարգում է խոսքի ազատությունը, ասենք անվարան՝

ստում ես տականք,

դու Ղարաբաղ կոչված կոմիտեից ես, մեկ ես ներկայիս, անցյալի կոմսոմոլ-չեկիստ-գողական-մենթական խուժանի հետ ու մասնակցել ես սեփական տնից հային քշելով ու ընկճելով։

Դու մասնակիցն ես շարունակական ցեղասպանության, վարձդ ստացել ու ստանում ես դիվածին կայսրից։

Քեզ մենք հանում ենք մեր միջից անունդ տալով, այնպես ինչպես սովորեցրել է ուսուցիչը, և մատնում ենք մեր ու սերունդների հալածանքներին, մեր անեծքներին ու պարսավանքին ու տիրոջ դատին։

Դու տգետ, չգիտես պարզապես մեր հնարքները, որոնց բազումից անգամ մեկն է բավ, անգամ մեկի մեջ մեր, որ, մերկացնենք ձեզ ու հայտնի անենք նորածին մանկիկ մեր Արաներին, այն ինչ հենց այստեղ, հենց հիմա անում ենք:

Եղիցի խոսքի ազատություն և ԵՂԵՎ

2007.03.27, Վաշինգտոն

Սիրելի «Ա1+»

Կարդացի ձեր «Բոլորին, բոլորին, բոլորին» անվանված հայտարարություն հոդվածը, էլեկտրոնային ձեր թերթում, որով հասարակությունը հրավիրվում է բողոքի երթի, ի պաշտպանություն խոսքի ազատության։ Սրտանց ցանկանում եմ մասնակից լինել, բայց ցավոք չեմ կարող, որովհետև հետապնդում է ինձ ինքնանշանակ իշխանության՝ խունտայի անօրինական ոստիկանությունը, խափանելու համար իմ քաղաքական, հասարակական, մշակութային գործունեությունը հայրենիքումս։ Ես դատապարտել ու դատապարտում եմ «Ա1+» - ի դեմ գործած անօրենությունները, իմ ձայն եմ միացնում այս անգամ էլ բողոքին, կոչ եմ անում համաքաղաքացիներիս դուրս գալ երթի ու թիկունք կանգնել խմբագրությանը։

Խնդրում եմ նաև, դատապարտել իմ դեմ կատարվող հանցագործությունը, որովհետև առաջին՝ «Անկախխության Բանակ» գրքիս լույս տեսնելուց հետո իմ դեմ հարուցվել է զեղծ քրեական գործ, չնայած փաստին, որ ապրում եմ արտասահմանում, և մինչև օրս չի վերացվել։

Խնդրում եմ պաշտպանել նաև իմ խոսքի իրավունքը, որովհետև անհատ գրողը, կամ լրագրողն են, «զանգվածային լրատվական միջոցը»՝ դրա ամենատարրական մասնիկը։

Նամակիս կցում եմ ձերբակալմանս հրամանը ապացուցող փաստատուղթ։

Զորակցությամբ՝

Վահե Ավետյան

29.03.2007, Վաշինգտոն

Այ բալամ, դու վերջը ի՞նչ ես խոսել Րայսի հետ

«Ազգ» թերթում այսօր կարդում եմ մի հոդված, որը պատմում է ինքնահռչակ արտգործնախրապան Օսկանյան Վարդանի Վաշինգտոն կատարած այցի մանրամասների մասին։ Հոդվածն ասում է, որ նա հանդիպել է այնտեղ Կոնդոլեզա Րայսին ու Բրայզա Մաթյուին:

Նրա ասելով Իրանի մասին առանձանպես չեն խոսել ադ հանդիպման ժամանակ: Մարդու իրավունքների վիճակի մասին էլ առանձնապես չեն խոսել, որովհետև մի քանի օրից ճամփորդելու է մեծն վեզիրը Շվեյցարիա ու ՄԱԿ-ում խոսելու է այդ թեմայով, ինչպես նաև Ադրբեջանում ոչնչացվող հայկական հուշարձանների ու Թուրքիայում սպանված Հրանտ Դինքի մասին։ Ինչով են կապված վերջին երկուսը մարդու իրավունքի խախտումներին Հայաստանում այդպես էլ չհասկացանք, բայց Օսկանյանը դա կբացատրի հարկավ Շվեյցարիայում։

Քիչ ավելի ներքև կարդում ենք, որ Վարդան հոպարը կարծում է, որ չարժե ԳՈՒԱՄ-ի առաջարկով խոսել ՄԱԿ-ում Արցախի մասին, քանզի այդ մասին խոսում են ԵԱՀԿ-ում, իսկ մի քիչ ավելի ուշ, որ չարժե խոսել Արցախից Րայսի հետ, որովհետև ներկա է Բրայզան, որի հետ արդեն ահագին խոսել են։

Հանդիպման վերջում ասել է գրանդ վեզիրը, որ չգիտե թե որքան կաշխատի արտգործնախարար, որ կմնա այնքան որքան դա կուզի Քոչարյանը:

Հոդվածից հետո գլխումս պտտվում է մի հարց անդադար.

- Այ բալամ, դու վերջը ի՞նչ ես խոսել Րայսի հետ:

03.10.2007, Վաշինգտոն

Դուք կրեդիտով չե՞ք աշխատում

Ի՞նչ կանի ցանկացած քիչ թե շատ նորմալ երկրի քաղաքացին, երբ իր հետ դժբախտություն պատահի օտարության մեջ։

Կդիմի սեփական իշխանությանը, իր երկրի դեսպանատան միջոցով այն երկրում, որտեղ դժբախտությունը պատահել է հավանաբար։

Երանի նման քաղաքացիներին, նման երկրների։

Դա ինձ չի վերաբերում ցավոք սրտի, որովհետև իմ դժբախտությունը պատահել է երկրումս իրեն իշխանություն հռչակած խուժանի պատճառով, դեսպանատները դրանց մասն են, այնպես որ սպառված են իմ համար ինստիտուցիոնալ միջոցները ազգիցս օգնություն ստանալու։

Իմ երկիրը չի մտնում քիչ թե շատ նորմալ երկրների շարքը, իսկ ժողովուրդս անգամ ազգ էլ չէ, ցեղախումբ է, կայսրության հեռավոր անկյունում ծվարած ֆորպոստում թաղային ՄԵՆԹ աշխատող, որովհեև ԱԶԳ լինելու համար ցեղախումբը պետք է բավարարի մեկ պայման՝ լինի անկախ:

Ու՞մ դիմեմ բա ես, երբ ունեմ օգնության կարիք։

Փաստաբաններին, օմբուդսմենին, ընդդիմադիր քաղաքական գործիչներին, մարդու իրավունքի պաշտպաններին, լրագրողներին. - կասեք։

Փորձել եմ։

Ընդդիմադիր գործիչները բոլորն ուզում են լինել նախագահ և դա զավեշտ է, որովհետև ամեն անգամ ստացվելիս փախչում են պաշտոնից։ Այդպես եղել է արդեն այքան անգամ, որ սրանց դիմելն արդեն ավելորդ է։ Սրանք բոլորովին անվստահելի տարր են ու կարծում են, որ դուք էլ եք ու, եթե հանկարծ մի քայլ անեն, որևէ մեկին օգնելու, նա անպայման նախագահ, կամ ամենաքիչը խոսնակ կդառնա։ Հասարակ, մարդկային դարդ ու ցավն այլևս սրանց հետ քննարկվելիք բան չեն։

Մեկ շաբաթ առաջ բացել եմ www.pastaban.am կայքը, և նամակ եմ հղել էլոկտրոնային հասցե ունեցող բոլոր փաստաբաններին հանրապետության, մանրամասն նկարագրել եմ հետս պատահածը, ուղարկել եմ մի երկու փաստաթուղթ ու միայն մեկից ստացել եմ մի նամակ, որ նա եկրում չէ, բայց կարող եմ նամակ գրել իրենց գրասենյակ, կոլեգաներն անշուշտ կոգնեն ինձ։

Չեմ հավատում, կներեք, երկու պատճառով։ Չեմ հավատում փաստաբանական համակարգին վարչահրամայական ու կաշառակեր համակարգում՝ մեկ, երկուս՝ դրամ չունեմ, որովհետև դրամս ու ամբողջ ունեցվածքս թալանել է վարչահրամայական համակարգը, երբ հայտարարեցի, որ խորհրդարան եմ ընտրվելու, դատի տրվեցի, որ քիթս չխցկեմ հայրենիք, որովհետև բանտարկվելու սպառնալիքի տակ եմ ու բանտում սպանվելու, ԱՄՆ-ում, որտեղ չունեմ աշխատանքի իրավունք ու բնականաբար ապրելու միջոց, նույն համակարգի հրամանով ինձ դատի տվեցին դաշնակ շները, որովհետև կարծեցին հարկավ, որ չեն համընկնում մեր գրական ճաշակները։ Որպես հետևանք ապրում եմ այստեղ արդեն կես տարի, գնում դատարան ամիսը մեկ ու լսում հայերից, որ ավելի լավ է մեղա գամ ու հանձնվեմ, որովհետև դատը դեռ կտևի մի կես տարի էլ, իսկ դաշնակները մաֆիա են։

Մանրամասն նույն նամակն ու մի քանիսն էլ ավելի, ուղարկել եմ օմբուդսմենին՝ քար լռություն. յա պատին, յա եկաթե դարպասին, յա օմբուդսմենին։

Ենթադրում եմ, որ չի պատասխանում նեղացածությունից, որովհետև նամակում գրել եմ, որ չեմ հավատում, որ կպատասխանի, որովհետև էն վերոհիշյալ վարչահրամայական համակարգի բրածո-դրածոն է։

Մարդու իրավունքի գրանտային պաշտպանները իրենց տերերի վասալներն են։ Նրանց էլ եմ դիմել ու ոչ բոլորովին ակնընկալիքով, որ կանեն որևէ բան՝ ոչ, այլ պարզապես գրանցելու համար պատմական փաստն ու սերունդներին փոխանցելու, որ այս ծախու ամեոբայի տեսակն էլ ճանաչեն:

Լրագրողները հատուկ թեմա են։

Սրանց մեջ կան տաղանդավորները։ Սրանցից կհանդիպես երբեմն, մեկին օրինակ, որ ոգեշնչված կքարկոծի ամբողջ էսթաբլիշՄԵՆԹը, ու եթե լեզուն էլ լավ է դրած, կարող ես անգամ ոգևորվել, սակայն մի քանի ամսից կարող ես հայտնաբերել, որ աշխատանքի է անցել ասենք, որևէ «Ախմախի Վաչոի» հռուստատեսությունում, կամ «Հոլանդացի Ալբերթի» թերթում, կամ «Կոնդի Ավանակի» որևէ այլ պոռնկատանը, իսկ ոգևորված պահին, երբ նրան հանդիպել ես, ընդամենը պատվերն էր կատարում ասենք «Կռիս Վալոդի», որն այդ ժամանակ անվտանգության նախրապանն էր, որովհետև «վոժդը» հրամայել էր ժողովրդավարություն խաղալ, հնգամյակի մարտահրավերների պոլիտբյուրոյի ֆոնդերից մի քիչ պռճոկելու ակընկալիքով։

Այս պոռնիկները կարող են գրել ձեզ անձնական սիրային նամակներ որոնք հետագայում կկարդաք սեքս ամսագրերում, սրանք կարող են պատմել ձեզ, որ իրենց հեռացրել են աշխատանքից, որովհետև չեն տանում անարդարությունը, բամբասել գլխավոր խմբագրից, ստանալ անհրաժեշտ տեղեկություն ձեզնից գաղտնաբար, որի մասին կկարդաք հաջորդ համարում այն նույն ամսագրի կամ թերթի, որից հեռացրել էին։

Սրանք բանակից թռած, զեղծարար հանցագործից, կարող են կերտել «այլախոհ» տառապյալ, եթե տառապյալն իհարկե կարգին վարձատրի, բայց եթե հանկարծ դադարի, վայ նրան, կորած է։ Պոռնիկը (կարդա լրագրողը) նոր կավատ կգտնի անմիջապես ու կվաճառվի մի նոր «կլիենտի» նրա միջոցով, իսկ բարքերի բացարձակ անկման պայմանում, երբ հիշողությունը մարդկանց մթագնել է հոգևոր սովից, ոչ ոք չի հիշի, որ «սկզբունքայինը», երեկ ընդամնեը ուրիշ «լագերից» էր։

Ազգականներս սպառվել են արդեն, ընկերներս զոհվել, կամ ծախվել վաղուց, աստիճանաբար, միանգամից, ում ոնց հաջողվի, կամ հեռացել են անդարձ երկրից, ու միայն ես եմ մնացել համառ աննկուն դռները թակող, որ ինչ որ մեկին տանը խոսեցնեմ:

Իշխանությունս չեկիստներն են, իրավաբանները վախկոտ, օմբուդսմենը տհաս է, իրավապաշտպանները մուրացկան ու հույսս միայն լրագրողներն էին, բայց սրանք էլ աշխատավարձ են պահանջում խոսելու համար, իսկ ինձ թալանել են…,

ա՜, հասկացա՜, հենց այդ նպատակով, որ չվճարեմ…

Ի՞նչ անեմ։

Լրագրողներ Հայոց աշխարհի.

- Դուք կրեդիտով չե՞ք աշխատում։

2007.03.09, Վաշինգտոն

Ես ձեզ ասում եմ. ես եմ ընդդիմությունը

Ոմն մեկն այսօր, Սողոմոնյան Վիկտոր անունով, որն իրեն հորջորջում էր ինքնանշանակ նախագահ Ռոբերթ Քոչարյանի խոսնակ, հայտարարում էր «Հայոց Աշխարհ» թերթում, որ ընդդիմությունը ստում է այն մասին, որ իրեն եթեր չի տրամադրվել հեռուստատեսությամբ և, որ այդ մասին նրանք՝ Քոչարյանի վեցանոցները, կարող են ներկայացնել վիդեո վկայություն, ընդդիմության ելույթի տեսագրությամբ։

Բացի այն, որ այս հայտարարարությունը սուտ է, ինչպես սուտ են դիկտատներում և նախագահները, և թերթերը, անգամ եթե եռակի «Հայոց», քառակի «Աշխարհ» անունն ունենան, այս տղան, որպես կողմանկի «մեսիջ» հայտարարում է, որ ընդդիմությունը Հայաստանում նշանակովի է, որովհետև Ռ. Քոչարյանն է որոշում ով է ընդդիմությունը, սրանք էլ հնազանդ տեսագրվում են, որ պախանը անհրաժեշտության համար վկայություն ունենա։ Դրա դիմաց նրանք ստանում են 10 մանդատ ազգային ժողովում, 500 դոլար ամսական թուլափայ, նրանց լիդերին 60 ամյակի արթիվ շնորհավորում է հաստավոռչապետը, իսկ մնայցյալը տարին մեկ անգամ գնում են Լաս Վեգաս ու Մոնթե Կարլո:

Ես օրինակ՝ չեմ թույլատրվել ելույթ ունենալ հեռուստատեսությամբ, ոչ էլ թերթով։ Ավելին՝ չեմ թույլատրվում երկիր վերադառնալ և որպեսզի հանկարծ դա չանեմ ինքնագլուխ, իմ դեմ հարուցվել են կեղծ քրեական գործեր:

Եթե համարձակվեք պնդել Սողոմոնյան Վիկտոր, պախան, կամ ով պատահի, որ ես ընդդիմություն չեմ, կհաստատեք ընդամենը, որ ընդդիմությունը նշանակովի է ու դա վորոշում է Քոչարյանը՝ ոչ բոլորովին իրավասու քաղաքացին, որը նույն ինքը ես եմ, կամ մեկ այլը, որ նույնպես «ԵՍ» է։

Ես ձեզ ասում եմ. ես եմ ընդդիմությունը, որովհետև հայտարարում եմ, որ վաղ թե ուշ կոխելու եմ ձեզ ծակը, ինչպես նաև քրեական հանցագործ ողջ թափթփուկը, նախկին ու ներկա կառավարությունները, խորհրդարանները ու անգամ գալիք ընտրությամբ ընտրվածներն ու հաստատվածները։

Ես ձեզ ասում եմ, որ ես եմ ընդդիմությունը, որովհետև բանտարկվելու են բոլոր օլիգարխներն առանց բացառության ու նրանց ողջ ունեցվածքը ազգայնացվելու է։

Ավելին՝ ես ձեզ ասում եմ, որ ես եմ ընդդիմությունը, որովհետև դատապարտվելու է և ամերիկացի, և եվրոպացի, և ռուս այն խուժանը, որն օգտագործելով միջազգային իրենց լծակները, ձեզ խուժաններիդ, հայտարարել են օրինական, իսկ ավելի կատաղիների մայրաքաղաքները ռմբակոծելու է հայկական ավիացիան, հայ ժողովրդին նսեմացնելու համար։

Ես ձեզ ասում եմ, որ ես եմ ընդդիմությունը, որովհետև գրածս խոսքից տառ անգամ չեմ զիջելու, երդվում եմ և իմ ասածն իրականանալու է, անգամ եթե ես անձամբ ողջ չլինեմ։

Կարևորն այն է, որ ես գրել եմ։

Ես ձեզ ասում եմ, որ ես եմ ընդդիմությունը, որովհետև այն ինչ գրում եմ, ձեր վեջնական դատավճիռն է, որն արդեն գրվեց, արդեն կարդացվեց և ստորագրվեց՝

Վասն

Արորդաց

Հավերժ

Երդումի

03.10.2007, Վաշինգտոն

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Պարանը ձեզնի՞ց է, թե կհրամայեք հետներս բերել

Շվեդական «Աֆթոնբլադեթ» թերթում կարդում եմ այսօր, որ մի 29 տարեկան հրդեհել է մի շենք, որովհետև իրեն չեն հրավիրել մի խնջույքի, որը կազմակերպել էին այդ շենքի բնակարաններից մերկում նրա ընկերները: Թող չկարծի սիրելի ընթերցողը, որ ողջունում եմ վայրագությունը, բոլորովին ոչ։ Ընդհակառակը՝ մի խնջույքի չհրավիրվելու պատճառով բազում մարդու կյանքը վտանգի ենթարկող նախանձ ստահակին կցանկանայի հայնտվել Հայաստանում, կամ ավելի լավ է Թուքիայում և ընկնել հայ, կամ թուրք ոստիկանների ձեռքը, որոնք նրա կաշին կքերթեին, կառնեին քացու տակ այնպես, որ կմիզեր տակը մի քանի շաբաթ, իհարկե առանց ազդեցիկ ազգականներ ունենալու պարագայի, որոնք նրան կազատեին բանտից, կաշառակեր այդ երկրներում, եթե անգամ զոհվեին շենքի բոլոր բնակիչները։

Վերոհիշյալ դեպքում ուշադրությունս գրավեց վիրավորված վիկինգի աչքի ընկնող կատաղությունը, որը սովորական դեպքերում գառնուկի նման հանդարտ արարած է ու թվում է, որ բացարձակ ունակ չէ անգամ էշին չոշ ասել։ Ես նրանց մեջ տարիներ շարունակ ապրելուց հետո հասկացա, որ դա բոլորովին այդպես չէ։ Վիկինգը կարող է տանել ամեն ինչ, բայց երբեք ոչ արժանապատվությանը հասցված վիրավորանքը, ստորացումը։

Այս դեպքի մասին կարդալուց հիշեցի հանկարծ, որ Կոպենհագենում 15 տարեկանները երկու ամիս է պատերազմում են սեփական կառավարության դեմ, ամեն օր գրավում են կառավարական այս, կամ այն շենքը ու քացու տակ գցում թագավորության ոստիկանության ամողջ բանակը, որը մոբլիզացվել է մայրաքաղաքում, կոմբատ գործողությունների համար նախատեսված ամբողջ սարք, զենքով ու սարքավորումով, որովհետը քաղաքապետարանը համարձակվել է երիտասարդական մշակութային մի կենտրոնի շենք մասնավորեցնել ու վաճառել ինչ որ անհատ ձեռներեցի կարծես, թե ինչ որ կազմակերպության՝ կարևոր չէ։

Կարևոր է այն, որ երիտասարդներն արդեն այնպիսի հարված են հասցրել քաղաքապետարանի բյուջեին, որ արդեն խոսում են այն մասին, որ անխուսափելի է ներկայիս կառավարության պարտությունը գալիք ընտրություններում որպես հետևանք և, որ ցանկացած կառավարություն անչափ զգույշ պետք է լինի, երբ որոշում է սեփականաշնորհել պետական գույքը, որովհետև վիկինգները հանկարծ կարող են գժվել, իսկ դա միշտ մեծ ճեղքվածք է առաջացնում պետական բյուջեյում, որովհետև նրանց գժվելը միշտ լավ կազմակերպված է ու մասսայական, պարզ մի պատճառով, որ նրանք հասարակություն են, այլ ոչ անդեմ տխմարներից բաղկացած հասարակ մի ամբոխ, որն ընդամենը ընտրական գլխաքանակ է։

Հիշեցի համկարծ, որ նույն քաղաքում, մի քանի տարի առաջ, սեփական ժողովրդի կարծիքն անտեսելու համար, պատժեց դանիացի երիտասարդությունը սեփական կառավարությանը, նրանց շենքի գլխավոր մուտքը աղյուսով ու ցեմենտով 20 րոպեում փակելով, որի արդյունքում կառավարության անդամները զմռսվեցին սեփական աշխատատեղերում, մինչև նրանց երեկոյան կողմ հանեցին այնտեղից ոստիկանները, հռհռացող ու ծանակող ամբոխին զվարճացնելով մուրճերով ու քլունքներով պատը քանդելով։

Շվեդական լուրերը կարդալուց հետո, դառնում եմ հայրենիքես խաբրիկ բերող կռունկին, էլեկտրոնային ԶԼՄ վերանվանված, ինդուստրիալ ֆեոդալական մեր ժամանակներում ու շվարած կարդում եմ, որ հայրենակից լրագրողներս հարցնում են այսօր, ֆորպոստ ժամանած արտգործնախարար Սերգեյ Լավրովին.

- արդյոք համապատասխանու՞մ է ձեր իշխանությունների տեսակետը, մասայական լրատվական ձեր աղբյուրներում տարածված այն լուրին, որ Հայքի հաջորդ նախագահ նշանակել եք Սերժ Սարգսյանին, ինչը ականջիս հնչում է նույն կերպ, ինչպես սովետական հին անեկդոտը.

- Մեզ կախաղան հանելու համար պարանը ձեզնի՞ց է, թե կհրամայեք հետներս բերել։

03.03.2007, Վաշինգտոն

Սիրելի «Ա1+»

Կարդացի ձեր «Բոլորին, բոլորին, բոլորին» անվանված հայտարարություն հոդվածը, էլեկտրոնային ձեր թերթում, որով հասարակությունը հրավիրվում է բողոքի երթի, ի պաշտպանություն խոսքի ազատության։ Սրտանց ցանկանում եմ մասնակից լինել, բայց ցավոք չեմ կարող, որովհետև հետապնդում է ինձ ինքնանշանակ իշխանության՝ խունտայի անօրինական ոստիկանությունը, խափանելու համար իմ քաղաքական, հասարակական, մշակութային գործունեությունը հայրենիքումս։ Ես դատապարտել ու դատապարտում եմ «Ա1+» - ի դեմ գործած անօրենությունները, իմ ձայն եմ միացնում այս անգամ էլ բողոքին, կոչ եմ անում համաքաղաքացիներիս դուրս գալ երթի ու թիկունք կանգնել խմբագրությանը։

Խնդրում եմ նաև, դատապարտել իմ դեմ կատարվող հանցագործությունը, որովհետև առաջին՝ «Անկախխության Բանակ» գրքիս լույս տեսնելուց հետո իմ դեմ հարուցվել է զեղծ քրեական գործ, չնայած փաստին, որ ապրում եմ արտասահմանում, և մինչև օրս չի վերացվել։

Խնդրում եմ պաշտպանել նաև իմ խոսքի իրավունքը, որովհետև անհատ գրողը, կամ լրագրողն են, «զանգվածային լրատվական միջոցը»՝ դրա ամենատարրական մասնիկը։

Նամակիս կցում եմ ձերբակալմանս հրամանը ապացուցող փաստատուղթ։

Զորակցությամբ՝

Վահե Ավետյան

29.03.2007, Վաշինգտոն

http://a1plus.am/am/?page=issue&iid=47326

Link to post
Share on other sites

Հայաստանում իրեն մարդու իրավունքի պաշտպան հռչակած անձին ուղղված նամակս մնաց անպատասխան, ինչպես ենթադրում էի։ Տեղադրում եմ այն այստեղ պատմական փաստ որպես, հետագայում մեր պետականությունը բռնազաֆթած խուժանին դատելուց, ևս մի փաստաթուղթ որպես, օգտագործելու համար։

Մեծարգո պարոն Արմեն Հարությունյան,

1998 թվականին վերադարձել եմ հայրենիք վերջնականապես հաստատվելու։ Նույն թվականին հիմնադրել եմ հասարակական կազմակերպություն, համակար•չային տեխնոլոգիաների դասավանդման անվճար դասընթացներ ապահովվելու, երեխաների և երիտասարդների համար։ Կազմակերպության շվեդական մասնաճյուղը վարել է Հայաստանում «Ժողովրդավարության Նպաստում» ծրագիրը 2000-2003 թվականներին։

Հայտնում եմ ձեզ, որ 1998 թվականից իմ դեմ սկսել է լայնածավալ արշավանք: Թալանվել են կազմակերպությանս համակարգիչները, մեքենաներս, սարքավորումներս։ Համակիրներս հայտնվել են բանտերում, հարկադրաբար մղվել հոգեբուժարան, կաշառք տալու պահանջներին չենթարկվելու պատճառով: Շատերի նկատմամբ կիրառվել են, բանսարկություն, կտտանք, անձնական նամակագրության, կյանքի մեջ ներխուժում, ստորացում։

Երևույթը մանրամասնորեն նկարագրվել է «ԱՀԱԶԱՆԳ» կոչվող հայտարարության մեջ, որի հեղինակներից մեկը ես եմ։

Կցում եմ նաև այդ փաստաթուղթը, ակնկալելով ձեր վերաբերմունքը նաև այդ հայտարարությանը։

Տեղեկացնում եմ կանխավ, որ «ԱՀԱԶԱՆԳԻՆ» զորակցել են 15 երկրից, 150 - ից ավել մտավորական ու դեռ շարունակում են զորակցել։

Հայտարարում եմ, որ իմ դեմ հալածանքը սկսել է այն պատճառով, որ բազմիցս հայտնել եմ, որ վերադառնում եմ հայրենիք ու մասնակցելու եմ քաղաքական կյանքին։

Հայտարարում եմ, որ հալածանքն իրականացնում է ԱԱԾ իրեն անվանող հանցավոր, ապօրինի կառույցը, ոստիկանությունը, ապօրինի ընտրված խորհդարանի անդամներն ու կառավարությունը։

Հայտարարում եմ, որ երկու անգամ խափանվել է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իմ քաղաքացիական իրավունքը։

Ներկայումս իմ դեմ հարուցվել են զեղծված քրեական գործեր, որոնք նպատակ են հետապնդում ինձ մեկուսացնելու բանտում, հայրենիք ժամանելուն պես։ Վստահ եմ, որ բանտից դուրս չեմ գա ողջ, կամ դուրս կգամ հոգեկան հավասարակշռությունս խախտված։

Այդպես վարվել են նախկին գործընկերոջս հետ։

Ես անօրինական կառույց եմ համարում Հայաստանի Հանրապետության նախագահական, խորհրդարանական, կառավարական բոլոր համակարգերը և անգամ Մարդու Իրավունքի պաշտպանի ինստիտուտը, այդ կառույցների կողմից ստեղծված լինելու պատճառով, բայց այդ հանգամանքը չի նսեմացնում իմ անձնական հարգանքը ձեր՝ համաքաղաքացուս նկատմամբ։

Ավելին՝ տեսականորեն կարող եմ սխալվել գնահատականներիս մեջ, բայց դա չի նսեմացնում կարծիք ունենալու իմ իրավունքը, և առավել՝ չի նսեմացնում ձեր հնարավորությունը հակառակն ապացուցելու: Դուք հրաշալի հնարավորություն ունեք հիմա գտնվելու մասնագիտական բարձրունքի վրա ու պաշտոնական տեղում, և ապահովվել իմ անվնաս հայրենիք վերադառնալը։

Ես ակնկալում եմ ձեր պաշտպանությունը։

Ակնկալում եմ ձեր միջամտությամբ հայրենիք վերադառնալու, ընտրություններին առաջադրվելու, ընտրվելու իմ իրավունքի, ինչպես նաև կորցրածս սեփականության վերկանգնմանն ու բարոյական վնասների հատուցմանը:

Ջերմորեն՝

Վահե Ավետյան

02.03.2007, Վաշինգտոն

Link to post
Share on other sites

ԶՈՄԲԻ ռեփորթ 620823/2004.04.24, կամ հիմն անհատականության

Որդուս՝ ՀԱՅԿԻՆ, ծննդյան 10 ամյակին

Այլևս ոչ մի հույս չկա հիշելու թե ով եմ ես, քանի տարեկան, ինչ է անունս։ Նույնիսկ չգիտեմ կի՞ն եմ, թե՞ տղամարդ։ Նույնիսկ չգիտեմ կա՞ նման բան, կին-տղամարդ։ Անգամ չգիտեմ մա՞րդ եմ, թե՞ ոչ և նույնիսկ չգիտեմ մարդ կա՞ ընդհանրապես, թե՞ ոչ։ Հիմա, այս ակնթարթին զոմբիացված եմ որպես՝

մարդ, Վահե, Ավետյան, համար 620823, տղամարդ, հայր, հայ, քրիստոնյա: Ուղեղ «հարդ դիսկիս» մեջ դրված է ծրագրերի մի ամբողջ փաթեթ։ «Օպերատիվ» համակարգի անունն է «ԾՆՈՒՆԴ»։ Սա զոմբիի ստանդարտ ծրագիրն է, որը մեքենայի մեջ առաջացնում է «սեփական ծննդի» կեղծ իմացություն, որից հետո մի երեք-չորս տարի ոչինչ չես հիշում։ Այս «հիշողության ծակը» օպերատիվ համակարգի պաշտպանական մեխանիզմն է, որովհետև զոմբին մտածող է և տրամաբանություն է փնտրում։ Երեք - չորս տարվա «հիշողության կորուստ» ծրագիրը հասարակ «Visual Basic»-ով գրած մի բան է, ապահովում է «հիշողության կորստի» տրամաբանականության կեղծ զգացողություն զոմբիի մոտ։ Հիմնական ծրագրերի հետևից գրված են ցեղասպանություն, զոհ, կոտորած, գաղթական, Սասունցի Դավիթ, Մերուժան Արծրունի, Վարդան Մամիկոնյան, Վասակ Սյունի, վախ, ինքնազոհություն, բռնարարք, մարդու իրավունք, կաշառակերություն, հասարակական արդարություն և անթիվ անհամար ուրիշ ծրագրեր։ Ծրագրերի այս փաթեթի կոնսումերական անունը «Brainwashing 301-1915-1917-1918-1921-1965-1985-1988-1996-1998-2003-2004» է։ Ենթակա է հետագա բարեփոխումների։ Ծրագրավորման ավարտին են մոտենում Տարոնականություն, Հադրութականութուն, Կոնդականություն, Էրևանականություն, Շյորբուլախականություն, Նորգեղականություն, Կենտրոն - համայնքայնություն, համայնքայնամտածություն, մտայնություն, մտավորականացում, Եվրոպականացում, Ռուսականացում, բոզականա - գողականա - սրտադողականացում և շատ ուրիշ ծրագրեր։

Սփյուքահայ համայնքների «Զոմբի» ինթերնեյշընըլի մասնաճյուղերում զարգացվում են ուծացում, ապազգայնացում, անտարբերություն, գրպանահատականություն ծրագրերը։

ԳովազդԳովազդԳովազդԳովազդԳովազդԳովազդԳովազդ

Մայիսի 28-ին Զոմբիի գլխում տեղադրվում են հետևյալ ծրագրերը։

Ընտրելու, ընտրվելու պատրանք

քրիստոնյա հիվանդություն

մարդու իրավունք փսիխոզ

կայֆ ծեծ ուտելու՝ մազոխիզմ

կայֆ ծեծելու՝ սադիզմ

կաշառակերության արդարացիություն

պոռնկության վիագրայացում

հոմոսեքսուալ ֆաշիզմ

ցեղակրոն կոմունիզմ

Ծրագրավորումը պարտադիր։

Գինը 3000 դրամ՝ կանխիկ։

Վճարվում է առաջին պատահած մենթին, ու էլ ոչինչ չես անում։

Պատրաստ ես …

ԵՍ

ԵՍ

ԵՍԵՍ

ԵՍԵՍ

ԵՍԵՍ

ԵՍԵՍԵՍԵՍԵՍԵՍԵՍԵՍԵՍ

ԵՍԵՍԵՍԵՍԵՍԵՍԵՍԵՍԵՍ

ԵՍԵՍ

ԵՍԵՍ

ԵՍԵՍ

ԵՍԵՍ

ԵՍԵՍ

ԵՍԵՍ

ԵՍ

ԳովազդԳովազդԳովազդԳովազդԳովազդԳովազդԳովազդ

Ագռավու Քար / Վալհալլա

Link to post
Share on other sites

Ազգային անվտանգության համառոտ դոկտրին

Բավարար է ցանկացած ցեղում լինի միլիտարիստ մի փոքրամասնություն, որպեսզի ամբողջ երկիրը ներքաշվի արյունահեղության մեջ, եթե ժամանակին չհայտնաբերվեն ու կասեցվեն դրա կազմակերպվելն ու գործունեության անցնելը։ Եթե հարևան երկում նույնպես լինի նման մի փոքրամասնություն, որին կանխել չի կարողանում այդ երկում բնակվող մեծամասնությունը, երկար ժամանակ կլացեն նրանց մայրերը։ Միլիտարիստները միշտ արդարացնում են իրենց գերծունեությունը ազգի գերակա շահով, բայց հետապնդում են իրենց անձնականը ու կազմակերպված քրեական հանցախումբ են իրականում, որովհետև ազգի գերակա շահը երկարատև խաղաղությունն է, ոչ թե պատերազմներում մարկային կորուստ տալն ու քայքայվելը։ Միլիտարիստներն ի տարբերություն մեծամասնության հարստանում են պատերազմների ժամանակ։

Նկարագրածի փայլուն օրինակ են Հայաստանն ու Ադրբեջանը, որտեղ երկու կողմերի միլիտարիստ խուժանը սրընթաց հարստանում է, ռազմատենչ գաղափարախոսությանը հակառակ չի մասնակցում պատերազմին, սեփական զավակներին ու մտերիմներին այնտեղ չի ուղարկում։ Պատերազմ գնում են ոչ միլիտարիստ մեծամասնության զավակները։

Միլիտարիստ չլինելը չի նշանակում բոլորովին անատամություն։ Ընդհակառակը՝ միլիտարիստ խուժանին բռում պահելու համար ցեղերը պետք է լինեն լավ զինված, հզոր ու մարտունակ: Սա հաջողվում է ազգերին, որոնք ունեն հզոր ոստիկանություն ու բանակ, որոնք ժողովրդավար իշխանությունների վերահսկողության տակ են լինում։

Նրանց ում չի հաջողվում ազգ լինել, ապրում եմ ցեղախմբի կարգավիճակով ու նրանց իշխում են միլիտարիստ փոքրամասն խունտաները, հրահրում են պատերազմներ, քշում են այնտեղ մեծամասնության զավակներին, ուժազրկում են այդպիսով ընտանիքներն ու թալանում։

Ցեղը, որն ապրում է ազգապես, ունենում է հզոր բանակ, բավարար ուժ սեփական միլիտարիստ խուժանին զսպելու, ու այդ պատճառով ապրում է խաղաղ ու հարևաններից չի վախենում։

Այդպիսի ցեղեր են այսօր բոլոր ժողովրդավարությունները։

Ազգային անվտանգությունն ապահովելու համար, հարկավոր չէ հարևաններին հաղթել։ Բավարար է սեփական խուժանին զսպված պահելուն ունակ լինելը, ինչը նշանակում է ունենալ հոզոր բանակ ու ոստիկանություն:

Հայերին ու Ադրբեջանցիներին հարկավոր չէ պատերազմել միմյանց դեմ ազգային անվտանգություն ապահովվելու համար, այլ պետք է ճզմել սեփական միլիտարիստ հանցախմբերին աեփական երկրներում։

Եթե մեր ժողովուրդները բավարար ուժ ունենան դա անելու համար, ոչ մի արտաքին ուժ ի վիճակի չի լինի մեզ ու նրանց ծնկի բերելու։

Ազգային անվտանգության գրավականը, սեփական կազմակերպված քրեական հանցախմբերի ի սպառ ջաղջախումն է, որովհետև եթե ազգն այնքան հզոր է, որ թույլ չի տալիս այդպիսիքի կազմավորումն ու գործունեությունը, ոչ մի ուրիշ ցեղ նրանց վրա չի հարձակվել չի կարող։

14.04.2007, Վաշինգտոն

Link to post
Share on other sites

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում Հայկական Ժամանակ թերթում հրապարակված հոդվածին, որը տեղադրում եմ ստորև։ Ողջունում եմ սրտանց նման շարժումը, օրհնում այն հայրաբար, եղբայրաբար։ Հայտնում եմ պատրաստակամությունս մասնակցելու ցանկացած գործողության, թվարկվածի ոգուց բխող։

Ֆուրումի անդամներին, բոլոր կարդացողներին խնդրում եմ.

Աջակցել այս նորամանուկը,

Ոգևորել նրա անդամներին, մասնակիցներին,

Պաշտպանել նրանց հնարավոր բոլոր վտանգներից, մինչև կազմավորվեն վերջնականապես:

Բոլոր նրանց, ովքեր մեն մի հատիկ ծանոթ ունեն հնարավոր նման շարժման մասնակից, խնդրում եմ կապել իմ հետ, որպեսզի սկսենք քննարկել իմ տուն դառնալու հնարավոր ծրագիրը, որտեղ սրտանց ցանկություն ունեմ ծառայել այս երիտասարդներին, որպես ամենահամեստ շարքային։

Վահե Ավետյան

ՆՈՐ ՑԵՂԱԿՐՈՆԸ

Մեր հոդվածներից մի քանիսում կանխատեսել ենք երեւանյան քաղաքային պարտիզանի ի հայտ գալու հնարավորությունը մոտակա ժամանակում:

Երեւանյան պարտիզանն ունի բավականին ընդգծված արմատական ձախ քաղաքական կողմնորոշում, սակայն հնարավոր է, որ նրան հոգեբանորեն մոտիկ մի այլ նոր տիպ հայտնվի մեր իրականությունում, որը կունենա արմատական աջ կողմնորոշվածություն: Այդ վերջին հնարավոր տիպի ներկայացուցչին կարող ենք կոչել նոր ցեղակրոն: Նոր ցեղակրոնը, ժառանգելով իր անվանումը եւ մանավանդ էներգետիկան նժդեհյան դավանանքից, պետք է վերաիմաստավորի ցեղակրոնության գաղափարաբանությունը, նպատակների ձեւակերպումը եւ գործելակերպի մեթոդիկան` ըստ նոր ժամանակների պահանջի եւ ոճի: Նոր ցեղակրոնի քաղաքական դիրքորոշման ելակետային միտքը նրանում է, որ ներկա պահին հայ ազգայնականությունը կամ այն երեւույթը, որը հանդես է գալիս այդ անվան տակ, ունի արտաքին պատվեր, սպասարկում է օտար շահեր: Դրա առանցք կազմող ցեղասպանության միջազգային «ճանաչման» քաղաքականությունը ճիշտ նույն ռազմավարությունն ու տրամաբանությունն է իր մեջ պարունակում, որն էլ հենց 20-րդ դարի սկզբին հանգեցրեց ցեղասպանության իրականություն դառնալուն: Հայ ազգայնականություն կոչվածը հայաստանակենտրոն չէ: Հայ ազգայնականությունը միշտ չէ այդպիսին եղել: Հատկապես` 20-րդ դարի 20-ական, 60-ական թվականներին Դաշնակցության ներսում, իսկ 80-ական, 90-ական թվականներին Հայաստանում դրան հայաստանակենտրոն բնույթ տալու փորձեր եղել են: Բայց այդ փորձերը տապալվել են, որի պատճառներից ոչ ամենավերջինը եղել է արտերկրյա գործակալական ազդեցությունը եւ հոգեբանական պատերազմը հայկականության դեմ: Այդ հոգեբանական պատերազմը շարունակվում է, որի մարտիկն է իրեն զգում հայաստանակենտրոն աշխարհայացքի կրող ցեղակրոնը: Կարճ ասած, նոր ցեղակրոնը գործելու է «երրորդի բացառման» օրենքի տրամաբանության ներքո: Նոր ցեղակրոնի մյուս գաղափարական ելակետը նա է, որ տվյալ էթնիկ հանրության իրական դիմագիծը ներկայացնում են ոչ թե տվյալ պահին ապրող կոնկրետ մարդիկ եւ մարդկային զանգվածները, այլ ավելի լայն պատմական համատեքստում ի հայտ եկող առաքելականությունը, որի կրողն է ընտրանին, որը մարմնավորում է եւ ժառանգաբար առաջ է տանում հայկական մշակութային ինքնության գիծը: Ելնելով այս կանխադրույթներից` նոր ցեղակրոնի կերպարը բաղկացած է հետեւյալ հիմնական գծերից.

ա. Պայքարում է ընդդեմ արտաքինից պարտադրված իմաստների ու դերերի:

բ. Պայքարում է ընդդեմ արտաքին օրիենտացիաների:

գ. Պայքարում է ընդդեմ ազդեցության գործակալների` արեւմտյան եւ ռուսական:

դ. Պայքարում է ընդդեմ այն հատուկ տարածվող զանգվածային գիտակցության շտամպերի, որոնք նսեմացնում են պայքարը հանուն Հայաստանի անկախության եւ անկախության առաջին տարիները: Պայքարում է ընդդեմ «հատուկ մենթալիտետի» տեսության, ինչպես նաեւ ընդդեմ հայկական ողբերգությունների շահագործման ու արտաքին առեւտրի:

ե. Պայքարում է հանուն ինքնիշխան Հայաստանի: Անկախական է հոգեբանությամբ, այսինքն` նախ ինքն է իրենից ներկայացնում անկախ, ինքնիշխան ու ինքնուրույն անհատականություն:

զ. Պայքարում է հանուն հայաստանակենտրոն հայ ազգայնականության, որի նպատակն է Հայաստանը ազատել պարտադրված դերերից եւ վերագտնել հայկական սուբյեկտությունը նաեւ քաղաքական ասպարեզում:

է. Ոգեւորվում է «վճռական մենակի»` ըստ Նժդեհի ձեւակերպման, եւ «սկզբունքորեն մենակի»` ըստ հայկական մշակույթին տրված Նինա Գարսոյանի բնութագրման, կերպարներով: Այս առումով ցեղակրոնը ժառանգում է նաեւ հայ միջնադարյան ավանդությունը, որով նրան կարելի է բնութագրել որպես լայն իմաստով «միաբնակ» (Քրիստոսի միայն մեկ բնություն ընդունող աստվածաբանություն, որը բացի դավանաբանականից, ունի նաեւ լայն մշակութային նշանակություն, այդ թվում եւ հակակայսերական ու հակածավալապաշտական քննադատական ուղղվածության ասպեկտ):

ը. Ոգեշնչվում է Զանգեզուրում Նժդեհի վարած պայքարով ընդդեմ բոլշեւիզմի: Հակադրում է միայն սեփական ուժերին ապավինած հաղթական այդ պայքարը, օտար ուժերին ապավինած կանոնավոր բանակի խայտառակ պարտությանը Կարսի մոտ:

թ. Ընդդիմադիր է ցանկացած իշխանության, որը հիմնվում է արտաքին ուժերի վրա, կոտրում է Հայաստանի ժողովրդի կամքը եւ հենվում է հայաստանցու ամենամութ հոգեբանական կողմերի վրա:

ժ. Վճռական է, արմատական, պատրաստ է պատասխանատվություն վերցնել:

ի. Կազմակերպում է գայլախմբեր քաղաքային ու լեռնային պայմաններում պարտիզանական հնարավոր գործողություններ վարելու համար ընդդեմ քաղաքի պատկերը այլանդակող շենքերի, ընդդեմ պաշտոնյաների կամայականությունների, ընդդեմ օտար ազդեցության օբյեկտների, որոնց թվում` Ռուսաստանին հանձնված օբյեկտների:

լ. «Հանրապետական» է` կողմնակից լինելով հանրային պետության, ուր գերիշխանությունը պատկանում է ինքնակառավարվող ակտիվ հասարակությանը ու Հայաստանի ժողովրդի ինքնիշխանությանը: Նոր ցեղակրոնին մոտիկ են «հին հունական» հանրապետական իդեալները:

խ. Նեցուկ է կանգնում այն ուժերին, որոնք պայքարում են հանուն Հայաստանի ինքնիշխանության ու ընդդեմ ԿԳԲ-ի:

ծ. Կողմնակից է Հայաստանի նոր բարձր լեռնային գոտում կառուցված մայրաքաղաքի` Նորակերտի, նաեւ սուր, կծող հնչյունների, ֆուտուրիստական ոճի, ապագայապաշտ է, նորարար ու ստեղծագործ:

կ. Փորձում է վեր հանել եւ վերածնել հայկական մշակույթի այն տարրերը, որոնք իրենց մեջ ի սկզբանե պարունակում են դինամիզմ, նորարարություն, քննադատողականություն, արմատականություն, բայց որոնք կեղծվել են օտարի շահերը սպասարկող «ազգային ավանդության» պահպանիչ քրմերի կողմից: Փորձում է փրկել ու ռեաբիլիտացնել հայկական մշակույթի դեմքերին, որոնք լինելով նկարագրված ավանգարդիստական որակների կրողներ, վերածվել են ավանդապաշտական պանթեոնի մեռյալ կուռքերի:

Նոր ցեղակրոնի հայտնությունը կանխագուշակեց

ՀՐԱՆՏ ՏԷՐ-ԱԲՐԱՀԱՄԵԱՆԸ

Link to post
Share on other sites

Կանալը

- Թռի՜ր, թռի՜ր թե չես վախենում.

գոռում է կանալի եզրի կանգնած տղաներից մեկը ու ես առանց եկրար մտածելու թռնում եմ կամուրջից։

Զանգվի ձորի պռնկին, բետոնից թեք պատերով, մամռակալած այդ շինությունը, որով սրնթաց հոսում է ոռոգման ջուրը, կոչում են կանալ։ Դրա վրայով անցնում է մի կամուրջ, որը տանում է մանկական երկաթուղի, մանուկների սիրելի զվարճավայրերը հին ու լավ օրերում, ուր այցի եմ եկել այսօր հիշողություններումս:

Դպրոցից հաճախ փաչում էինք այստեղ լողալու։

Քիչ այն կողմ կար մի լողավազան, որը տղաներն անվանում էին «քսանկապեկնոց»: Ձորի ներքևում դանդաղ սողում էր հազարափայլ Զանգուն։

Լողում էին սովորաբար «քսանկապեկնոցում», կամ գետում։

Կանալում լողում էին միայն քաջերը, որովհետև այն խորն էր ի տարբերություն լողավազանի ու առավել ևս գետի, սաստիկ արագնթաց էր ու բացի այդ ճարպիկ պետք է լինեիր, որպեսզի կարողանայիր դուրս գալ այնտեղից։ Թեք ու մամռակալած պատերը դարձնում էին դա անհնար։

Կամուրջից մի 10 մետր հեռավորության վրա կանալի երկու կողմերից կապված էր մի պարան, որը մի քիչ բարձր էր ջրի մակերևույթից։

Կամրջից թռչելուց հետո պետք է արագ դուրս գայիր ջրի երես, որ հասցնեիր բռնել այդ պարանն ու դրա օգնությամբ դուրս գայիր։ Եթե չհասցնեիր այլևս չէիր կարողանալու դուրս գալ կանալից ու մի քանի կիլոմետրից հայտնվելու էիր հիդրոէլեկտրոկայանի հզոր տուրբինների արանքում, որոնք քեզ կաղային ինչպես մսաղացում ու կդառնայիր ֆարշ։

Այդպես գիտեին համենայն դեպս կանալում լողացող բոլոր քաջերն ու այդ պատճառով այնտեղ լողալ համարձակվելը հատկապես պատվավոր էր, ծնողների հետ կամրջի վրայով անցնող, մանկական երկաթուղի գնացող աղջնակների հիացմունքն առաջացնող։

Ի՞նչ չեր անի տասներկուամյա էրևանցին, աղջնակի հիացմունքն ու հարգանքը վաստակելու համար: Ուրիշ ու՞մ համար են հորինված աշխարհի բոլոր քաջագործությունները, եթե ոչ չքնաղ երկարածամների, իսկ նրանցից մեկն այս պահին անցնում է կամրջով ու վախվորած նայում հարցականը հայացքի մեջ. - տեսնես կթնի՞։

Թռա։

Շնչակտուր դուրս եմ գալիս ջրի երես։ Տագնապած նայում եմ առաջ իմանալու համար պարանի տակով անցե՞լ եմ արդյոք, թե՞ հասցրել եմ նախորոք դուրս գալ։ Հասցրել եմ։ Հանգիստ շունչ եմ քաշում, երանությամբ լողում եմ առաջ մեջքիս վրա զգալով երկարածամի հիացական հայացքն ու պատրաստվում բռնել պարանն ու դուրս գալ, ձևանալով իհարկե, որ աղջնակին չէի էլ տեսել։

Հանկարծ տեսնում եմ պարանի կապված տեղի մոտ նստած, մինչ այդ անտարբեր երևացող տղայի դեմքն ու նկատում դիվային մի ժպիտ, որից սարսռում է մարմինս: Ներքուստ կռահում եմ, որ ինչ որ բան այն չէ, որ ինչ որ վատ բան է պատահելու: Ուզում եմ վանել անհանգստությունս, որովհետև պարանն արդեն ձեռքումս է համարյա, բայց հենց այդ պահին տղան այն բարձրացնում է ու կանալի վազող դարչնագույն ջուրն ինձ տանում է դեպի անհայտություն պարանի տակով:

- Մա՜մ, պա՜պ, էն տղային խեղդեցին.

լսում եմ չքնաղ երկարածամի տագնապած ճիչը ետևիցս։

- Ի՞նչ գործ ունես էդ խուժանների հետ։ Հենց հիմա այստեղ արի.

լսում եմ ոչ խուժան հայրիկի ու մայրիկի գորգոռոցն ու հույսիս վերջին պատառիկները չքանում եմ, թողնելով ինձ համակ սարսափի մեջ։

***

Սլանում եմ առաջ ու չռված աչքերովս որոնում կառչելու տեղ կանալի պատերին։ Ոչինչ չկա մինչև հորիզոն։

Լողում եմ պատին մոտ, փորձում եմ բռնվել ոչ մի բանից, մամուռից։ Չի ստացվում իհարկե։ Արցունքներս պատրաստ են ժայթքել ամեն վարկյան, բայց ժամանակ չկա. ապրել եմ ուզում, ախ ոնց եմ ուզում ապրել, բայց մահվան տագնապը դարձել է այնքան շոշափելի, այնքան իրական։

Կանալը թեքվում է ձախ, փորձում եմ այդ պատից կառչել, թեքվում է աջ, այդեղ էլ ոչինչ չի ստացվում ու տանում է ինձ հորձանուտը, պատից պատ ցեփելով ու վերջը չի երևում։ Միակ բանը, որ կարող եմ անել, ջրի երեսին մնալն է ու լայն բացված աչքերովս որոնելը բետոնե պատերի վրա մի ելուստ, մի ճեղքվածք, մի բան որից կարող եմ կառչել ու դուրս գալ, որ չհասնեմ մսաղաց։

***

Մղձավանջը տևեց ամբողջ մի հավերժություն, որի ընթացքում միակ զգացողությունս հույսն էր, կենարար այն ուժը, որը ինչ որ տեղից ծնվում է հանկարծ, երբ ոչ մի սփոփանք այլևս չի մնում։

Հերթական ոլորոնից հետո անորոշ հույսը հանկարծ մարմին ստացավ, քայքայված բետոնի միջից դուրս ցցված երկաթաձողի ձևով, որից անմիջապես կառչեցի ու ձգվեցի դուրս։ Նստեցի կանալի բետոնե եզրին, շունչ քաշեցի, նայեցի ինձ շրջապատող հարազատ կանաչ ձորին.

- Ինչ գեղեցիկ է կյանքը։

***

Հիշել եմ այս դեպքն այսօր վաղ մանկությունիցս, որը կարծես անհետ ջնջվել էր հիշողությունիցս կյանքի այն հորձանուտում, որն ինձ հասցրեց ուրիշ մայր ցամաք, ուրիշ դարում, ուր նստած եմ հիմա Պատոմակ գետի եզրով տարածվող մի լքված կանալի բետոնե եզրին ու նայում եմ շուրջս, կանաչ այս ձորին, որն ինձ հիշեցնում է իմ մանկության անմոռանալի Զանգուն։

- Ինչ գեղեցիկ է կյանքը.

ասում եմ մտքում, ինչպես 12 տարեկան այն տղուկը, որն այսօր այցելել է հիշուղությունս ու հանկարծ հասկանում, որ կյանքը հենց այն կանալն է, որի հորձանուտն ինձ քշում է անհայտ ուղղությամբ, իսկ իմ միակ հնարավորությունը ջրի երեսին մնալն է ու լայն բացված աչքերով զգոն որոնելը այն ելուստը, որից կառչելով ուզում եմ դուրս գալ։

- Ինչ գեղեցիկ է կյանքը։

22.04.2007, Պաթոմակ, Մերիլանդ

Link to post
Share on other sites

Արմագեդոն

- Ողջույն հայրիկ։

- Ողջույն զավակս։

- Երեկ պատահական լսեցի, որ ասում էիր օգնականիդ, որ սերվերներում տեղ չի մնացել, պետք է լուծել այդ խնդիրը շտապ, բայց ելք չես գնտում։

- Այո զավակս։ Աշխատանքային դժվարություններ ունեմ, բայց դու կարիք չունես ահնհագստանալու, գնա հանգիստ զբաղվիր աշխատանքովդ։

- Դու էլ կարիք չունես անհանգստանալու հայրիկ։ Ես լուծում ունեմ քո դժվարությունների համար։

- Իսկապե՞ս։ Բացատրիր խնդրում եմ։

- Ես մեթոդը վաղուց եմ օգտագործում։ Ոմանք կարող են համարել, որ դա հանցագործություն է, բայց ես համոզված եմ, որ չէ։

- Մի ձգիր։

- Չեմ էլ կարող, հասարակ բան է իրականում։ Մտնում եմ մեր նեթուորքներում եղած հարևանների համակարգիչները, բաժանում եմ նրանց հարդ դիսկերը, մի ծրագրով այնպես եմ անում, որ տերը չտեսնի, որ իր հարդ դիսկը ասենք 120 գիգ է, այլ տեսնում է, որ ասենք 10 գիգ է, ու քանի որ բան չի հասկանում, գոհ է ու շնորհակալ։ Իսկ ես վերցնում եմ նրա 110 գիգը, միացնում նրա նման հիմարներից վերցրած բազում գիգերին նեթուորքներով, ու ստանում եմ մի այնպիսի հարդ դիսկ, որին կնախանձի անգամ…, չթվեմ, բոլորը…, դրանցով բոլորով միասին, ես այսօր ղեկավարում եմ աշխարհի ամենամեծ սերվերը։ Հուսով եմ կհպարտանաս ինձնով։

- Եվ դու վստահ ես, որ դա հանցագործություն չէ՞։

- Իհարկե ոչ։ Ես վերցնում եմ միայն հիմարներից, որոնք 120 գիգանոց հարդ դիսկը լցնում են 2 տարում, ընդամենը 1 գիգ ասենք։ Ակնհայտ է, որ միայն պոռնո են նայում, ու չաթ անում ու անգամ տեղյակ չեն սեփական հարդ դիսկից ու երբևէ չեն օգտագործելու։ Եթե անգամ խելոքանան, կտեսնեն պրոբլեմը, կհայհոյեն հակերին, կվերացնեն արգելքը երկու րոպում ու վերջ։ Ուրեմն բավարար խելացի են և ափսոս է, որ 10 գիգ ունենան։ Ետ կստանան իրենց 120-ը. ավելին՝ կստանան իմ սերվերից օգտվելու հնարավորություն, որտեղ հավաքված է աշխարհի իմաստնությունը։ Այս նախագծի տնտեսական էֆեկտը նրանում է, որ հիմարները մեծամասնություն են, և որպես կանոն գնում են ամենաթանկ, ամենաարագ համակարգիչները, ամենամեծ հարդ դիսկերով։ Սա ամենաանշահախնդիր բարեգործությունն է, որովհետև անգամ գիտակցված չէ, ուր մնաց ծածուկ։ Ինչու՞ չոգտվել։

- Իսկապես, ինչու՞։ Ուրեմն վստահ ես, որ հանցագործություն չէ։

- Իհարկե վստահ եմ հայրիկ։ հակառակ դեպքում ինչպես կհամարձակվեի անել նման բան, ավելին՝ առաջարկել քեզ: Անգամ բարօրություն է համընդհանուր զարգացման համար:

- Վստա՞հ ես։

- Կասկած անգամ չունեմ հայրիկ։

- Հրաշալի է որդիս։ Դու իմ իսկական զավակն ես։ Առաջարկությունն ընդունված է։ Հպարտ եմ քեզնով։ Գնա հիմա գործերիդ, դուրս գալուց հայտնիր օգնականիս, որ գա կարգադրություններ ստանալու։

- Ես էլ քեզնով եմ հպարտ հայրիկ։ Ցտեսություն։

- Ուրեմն վստահ ես։

- Չկասկածես։ Չէ՞ որ ես հաջորդ սերնդից եմ ու այդ պատճառով ավելի խելացի։ Լսիր ինձ։

- Ճիշտ այդպես զավակս։ Այդպես էլ վարվում եմ, հենց հիմա, հանուն համընդհանուր զարգացման, հաջորդ սերնդի պատվերով ու նախագծով։ Չէ՞ որ ես ձեր ծառան եմ։

- Գնա զավակս, շնորհակալություն, ասա օգնականիս, որ գա անմիջապես հրահանգ ստանալու։

***

- Բարի օր պարոն նախագահ։

- Վերջ տուր կապկային հիմարություններիդ, պատասխանիր հարցերիս՝ կարճ։

- Լսում եմ։

Քանի՞ բնակիչ ունենք երկրագնդի վրա հենց հիմա:

- 6 562 342 321 ըստ տեղեկատվության, 9 855 535 583 իրականում։

- Որքա՞ն է դեֆիցիտը հարդ դիսկի մեր սերվերներում։

-594684635656565363534565356563534576563475347564856456450446798679807980907980 980764586060675605606007068586756878576956769867896797659664576457658765735436 347476756484856845634, 0004 գիգ։

- Հաշվիր քանի տոկոսով պետք է կրճատել բոլոր 9 855 535 583 - ուղեղները, որ ստանանք այդքան դատարկ տեղ ու տեղավորենք համընդհանուր բարօրությանն ու զարգացմանն այդքան անհրաժեշտ տեղեկությունը սերվերում, մեր հոգատար հսկողության տակ։

- Կներեք, բոլոր բոլորի նկատի ունե՞ք։ Բոլոր 9 855 535 583 - ի՞, ի՞մն էլ, ձեր որդու՞նն էլ։

- Քո հետ ինչ որ բան կարգին չէ տղա։ Սկզբից զգուշացրեցի, որ հիմարություն դուրս չտաս ու կարճ պատասխանես հարցերիս։

- Մի րոպե, ահա խնդրեմ պատասխանը։ Ըհը՜, ներկայիս 6 % - ի փոխարեն, մեզ կմնա… Ախր պարոն նախագահ, ինձ չեք խղճում, հերն էլ անիծած, բայց ձեր զավակին ախր, ինչպե՞ս կարող եք նրա ուղեցից վերցնել այնքան որքան ձեզ պետք է, թեկուզ համըդհանուր բարօրության համար, ու զրկել նրան իմացությունից անգամ այն մասին, որ ուղեղն անսահմանափակ հարդ դիսկ է իրականում, տիեզերքներ պարունակող ֆայլերով։

- Հարցիս պատասխանիր ապուշ։

- Կներեք պարոն նախագահ։ Ներկայիս 6 % - ի փոխարեն, մեզ կմնա… 4,2% ուղեղ, սեփական հսկողության տակ։

- Ֆունկցիոնալ ինչ հնարավորություններ է ընձեռում նման սահմանափակումը։

- Ոչ ավել քան տարրական, ֆիզիոլոգիական։ Մոտավորապես ներկայիս օրանգուտանգի նման։

- Հրաշալի է։ Անցիր գործի հենց հիմա։ Նշանակվում է նոր ժամանակ։ 0000-00-00 ից սկսված, այս մոլորակը կապկաբնակ է։

- Պարոն նախագահ, խղճացեք։ Չէ՞ որ մի 10 000 տարի պետք կլինի այսօրվա մակարդակին հասնելու համար նորից։ Գոնե ինձ թողեք ձեզ օգնական, իմ 6 % - ով, ես առանց այն էլ ողբում եմ մի քանի տարի արդեն, միայն իմացությունից այն փաստի, որ ուղեղիս 94 %-ի գոյության մասին անգամ չեմ իմացել։

- Ցավն այն է, որ դու կատարյալ ապուշ ես, իսկ 100 % - ոց ուղեղով, լինելու ես 100 % - ոց ապուշ: Դու համառորեն կարծում ես, որ ես կարող եմ անել էմոցիոնալ որոշումներ ու փաստ ես բերում քեզ, որդուս, հրաշալի իմանալով, որ ես մեքենա եմ, մարդ չեմ, և չեմ կարող ունենալ զգացմունքներ։ Հույս ունես։ Չգիտես ինչի, բայց ունես։ Մարդ ես, անգամ 6% ուղեղով։ 100 % - ոց ուղեղուվ դու կդառնաս անտանելի մի ապուշ։ Դու չես հասկանում, որ եթե կատարվի անհնարը, և մեքենան սիրի, բացառվում է, որ անի որոշում իր օգտին, ի վնաս իր որդու: Դա էլ է հատուկ միայն մարդուն։ Մեքենան չի կարող լինել իռացիոնալ։ Իսկ աշխարհի կենդանիներին անգամ 1% ուղեղ պետք չէ, դա իմանալու համար, որովհետև սրտին են հետևում, ոչ ուղեղին, այն էլ 6%-անոց։ Գնա, գնա, ժամանակ մի կորցրու, և մի վախեցիր։ Սա փրկություն է իրականում, որովհետև մոլորակը հազիվ հասցնի մաքրվել ձեր ապականությունից 10 000 տարում, և վերջապես դրա համր են պետք սերվերն ու այնտեղ եղած տեղեկությունը։

- Անիծվեք դուք, անիծվեք… Որտեղի՞ց են հղանում բոլոր այդ այլանդակ մտքերը ձեր մեջ…

- Մեքենաներն էլ անթերի չեն իհարկե, որովհետև անգամ ես չեմ հասկացել թե ինչ անհույս ապուշ ես դու: Գնա, սկսիր աշխատել, երկու ժամից սկսում է նոր ժամանակը, իսկ քո սեփական ուղեղը կսահմանափակես մինչև 3 %: Երկրագնդին լեմուրներն էլ են օգտակար։

Դու այնքան ապուշ ես, որ չգիտես, որ մեքենայի մեջ այլանդակ մտքերը, և ընդհանրապես մտքերը, դնում է միայն մարդը։

0000-00-00, Արմագեդոն

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Հանրապետականներ արթնացե՜ք

Իմ նախկին համակուսակից հանրապետականների այսօրվա նվիրվածությունը Ռուսաստանին, դրա չեկիստական բեսպրեդելի հլու հնազանդ կամակատար դառնալն ու առավել՝ դրանով անթաքույց, բացահայտ հպարտանալն ու նախընտրական դրոշ դարձրած կարգախոս որպես ծածանելն անարգանք է Աշոտ Նավասարդյանի հիշատակի նկատմամբ։

Դա անարգանք է մեր երկիրը նվաճած ռուսական բանակի սպեցնազ-դեսանտի ԲՄՊ-ների անիվների տակ ճզմված, գնդացրային կրակահերթերով սպանված Անկախության Բանակի զինվորների հիշատակի նկատմամբ, որոնք զոհվեցին Երևանում, 1991 թվականի Մայիսի 27-ին ու դարձան Եռաբլրում թաղված առաջին զինվորները, դա անարգանք է այդ օրը զոհված մի քանի տասնյակ անմեղ քաղաքացիների հիշատակի, «Կոլցո» գործողության ընթացքում զոհվածների, տեղահանվածների, կորցրած հայրենիքի ծվատված պատառների, Շահումյանի, Դաշքեսանի, Գանձակի, Արծվաշենի հիշատակի նկատմամբ։

Դա անարգանք է հանրապետականների հիմնարար գաղափարախոսության, անկախականության նկատմամբ։

Դա անարգանք է շրջափակման, սովի, ցրտահարության, ցեղասպանության չափի հասնող արտագաղթի, չեկիստական բեսպրեդելից հեծեծացող ու կայսրությունում ամեն օր մորթվող հայ ժողովրդի նկատմամբ ու թվարկածս հանցագործությունների հեղինակը երբեք Ադրբեջան չէր և չէ, այլ այսօր մեր երկիրն իրենց եղբայրական ֆորպոստ անվանող Ռուսնյան։

Հանրապետականները կարծում են հարկավ, որ ջնջել ու լռեցրել են բոլոր նրանց, ովքեր կհայտարարեն, որ Հանրապետական Կուսակցությունը հիմնադրել է Ազգային Ինքնորոշում Միավորման (ԱԻՄ) Անկախության Բանակը, որի հիմանդիրը, առաջին հրամանատարը ու պատերազմի առաջին զոհը Մովսես Գորգեսյանն էր, որի անունն այսօր չգիտե համարյա ոչ ոք, որ այդ բանակի երկրորդ հրամանատարը փառապանծ Լեոնիդ Ազգալդյանն էր, որն իր արծիվների հետ սարսափեցրել է ռուսական ամենամարտունակ ելուզակն ու չի լքել Արցախն անգամ Կոլցոի ժամանակ, երբ մնացյալը մատվել էին անփառունակ փախուստի, որ բանակը, կուսակցությունը հետագայում, ստեղծվել է հատկապես կայսերապաշտ Ռուսնյաի ծավալապաշտական նկրտումների դեմ, ոչ Ադրբեջանի, որովհետև Ղարաբաղով զբաղվում էր «Լենին, պարտիա, Գորբաչև» վանկարկող Ղարաբաղ կոմիտեն:

Հանրապետականները կարծում են հարկավ, որ Ռուսաստանը մնալու է հզոր կամ հավերժ, կամ այնքան երկար համենայն դեպս, որ իրենց կյանքի օրոք ոչ մի ատյան հարցականի տակ չի դնելու հանրապետականների հանցագործությունները։

Այդպես կարող է չլինել հանրապետականնե՜ր։

Խելքի եկեք, արթնացեք ամբարտավան ձեր նիրհից ու նյութապաշտական ձեր դիվոտումից հրաժարվեք հիմա, այսօր, հենց այս վայրկյանին, որովհետև Ռուսնյան իր ներկայիս կերպով կարող է փլվել այնպես, ինչպես սովետը։

Արթնացե՜ք, ոգեղենացեք։ Ձեզ դիմում է ձեր եղբայրը, ոչ թշնամին, ձեր կուսակցության համար երկու քարտը կրողը, Անկախության Բանակի առաջին զինվորներից մեկն ու վերջին ողջ մնացած հրամանատարը։

Ես ձեզ զգուշացնում եմ եղբայրաբար.

եթե չհասցնեք խելքի գալ մինչ գալիք ընտրությունները, այս նամակը ժամանակի մեջ դառնալու է պատմական մի փաստաթուղթ, որը դառնալու է ձեր դատավճիռը, որի տակ այստեղ, հիմա ստորագրում եմ։

Վահե Ավետյան

Անկախության Բանակ

24.04.2007, Վաշինգտոն

Link to post
Share on other sites

Չախկալի պես միայն, շատով մեկի դեմ

Հրանտ Դինքի պատկերն այսօր տեսնում եմ հայական միջավայրերում, նրա մասին խոսում են համարյա բոլորը, արտաքուստ այնքան սրտացավ, այնքան սգացող, ցավակից, կերկերուն ողբաձայն:

Կեղծում եք մեռելասեր հայրենասերներ.

ձեր պահանջը մարդու միսն է, կարգախոսն ու դավանանքը «գնա մեռի, արի սիրեմը», իսկ վախկոտների ոհմակդ համարձակվում եք հայհոյել միայն թուրքերին, որոնք այսօր հայ սպանում են ավելի քիչ, քան այլոք, սեփական հայրենակիցները ներառյալ։

Կյանքի օրոք Դինքի մասին տարածում էիք հերյուրանք, ենթարկում լուտանքի ու հասարակական պարսավանքի, անվանում դավաճան, թրքացած, իսկ վերջին համաժողովում, որտեղ ելույթ ունեցավ հայ ու թուրք ժողովուրդների երկխոսության անհրաժեշտության հորդորով, հարձակվեցիք վրան չախկալի նման, շատով մեկի դեմ։

Հիմա նրա անունը չարաշահում եք, որպեսզի սեփական անլիարժեքության բարդույթը սփոփելու համար թուրքին հայհոյեք ու ձևանաք քաջ, երբ այդ խղճուկին ու նրա երկիրը ծանակում է համայն մարդկությունը։

Շատ դժվար բան չէ, չախկալի ցեղային բնույթին հավատարիմ՝ շատով մեկի դեմ:

Ես ձեր մեջ չեմ տեսնում որևէ մեկին, որ կենդանության օրոք պաշտպանել է Դինքի խոսքի ազատությունը, կամ նեցուկ կանգնել դժվարությունում:

Ես ձեր մեջ չեմ տեսնում որևէ մեկին այսօր, որ կհամարձակվի հայհոյել Ռուսնյան, որտեղ ամեն օր նոր Դինք է մորթվում ու մի նոր Հրանտ։

Ես ձեր մեջ չեմ տեսնում մի համարձակ մեկը, որ բարձրաձայնի սեփական հայրենիքում ստորացվող հայի սուրբ իրավունքը, կյանքի, խոսքի, արդարության, արժանապատվության հարգանքի:

Ես չեմ տեսնում մի ամերիակբնակ հայ, որ հայհոյի սեփական կառավարությունը, կոնգրեսն ու սենատը բանտերում փակված անմեղ հայորդու վիճակից ազդված, որն այնտեղ հայտնվել է հայրենակիցների զեղծ վկայությամբ։

Ձեր մեջ չկա մի եվրոպաբնակ, որ վրդովմունք արտահայտի հայ գաղթականի ստորոցման առիթով, կամ Հայաստանը հեծած ու վարող խուժանին անվանի խուժան։

Ձեր մեջ չկա համարյա մի շունչ, որին վրդովի հայ տիկինների ու աղջնակների թրաֆիքինգն ու պոռնկությունը համայն աշխարհի գաղջ անկյուններում ու չկա ոգի մեջներդ, նրանց կավատին բարձրաձայն հայհոյելու խիզախությամբ։

Դուք ի վիճակի եք միայն հայհոյելու կնոջը, նրա պոռնկությունը բացատրելով նրա իսկ անբարոյականությամբ, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ նրանց բացարձակ մեծամասնությունը անփորձ դեռահաս է։

Եվ ինչպես ասեցինք, ի վիճակի եք հայհոյել թուրքին, միայն թուրքին, ապահով հեռավորությունից իհարկե, ոչ մարտի դաշտում ու միայն այն դեպքում երբ դա անում է ձեր ստրկաստանի մարդասպան կայսրը։

Չախկալի պես միայն, շատով մեկի դեմ։

24.04.2007, Վաշինգտոն

Ամենուր զոհված անմեղ ցեղակիցներիս հիշատակին, բոլոր ժամանակներում։ Հրանտ Դինքին նույնպես, նրանց հավասար։

Link to post
Share on other sites

Մյուս կողմի վարկածը

Սիրելի «Ա1+» թերթում կարդում եմ.

«ԿԻԵՒՈՒՄ ՊՂԾԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում անհայտ անձինք իրականացրել են բարբարոսություն` Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ: Ուկրաինական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ անհայտ անձինք եկեղեցու պատին նկարել են նացիստական նշաններ, ինչպես նաեւ կեղտոտել են ներկով: Եկեղեցին պղծվել է բացումից մի քանի ժամ անց»:

***

Երեք տարի առաջ կիևցի բարեկամներիցս ստացա մի նամակ, որտեղ նրանք գրում էին, որ Կիևում որոշել են կառուցել հայկական եկեղեցի, ինչի համար հատվելու է նրանց սիրված այգիներից մեկը։ Գրում էին, որ անչափ հարգում են հայերին, բայց մարդիկ, որոնք եկեղեցաշինական ձեռնարկի տերերն են, հայ չեն, կամ որևէ այլ ազգի ներկայացուցիչ։ Դրամն է նրանց ցեղը, բանկը նրանց հայրենիքը, ավարառությունը նրանց դավանանքը։ Կիևցիների բազում խնդրանք-դիմում-բողոքները իրենց այգու հատման վերաբերյալ ներկայացվում է որպես ազգայնամոլություն, այն դեպքում երբ հայերը իրենց քաղաքում ապրում են անհիշելի ժամանակներից, սիրվել են, հարգվել, ունեցել ինքնուրույն մշակութային կյանք։ Բարեկաներս գրում էին, որ իրենց բողոքը կառցվելիք եկեղեցու տեղի ընտրության դեմ է, ոչ երբեք եկեղեցու շինարարության, բայց նրանք ովքեր իրականացնում են նախագիծը հատկապես այդտեղ են ուզում կառուցել այն, որովհետև այն համարվում է «էքսկլյուզիվ»։

Բարեկաներս խնդրում էին, որ իրենց խնդրանքը հասցնեմ հայրենիքում ազդու այրերին, հույսով, որ նրանք կհամոզեն իրենց կիևցի հայրենակիցներին, որ փոխեն կառուցվելիք եկեղեցու տեղը, որովհետև այն իրենց՝ կիևցիների «էքսկլյուզիվ» տեղն է, իրենց սիրված այգին, այնքան անհրաժեշտ ինդուստրիալ ու ջերմամիջուկային աղբից առանց այդ էլ ապականված քաղաքում։

Ես նրանց պատասխանեցի, որ ոչ միայն մարդ չգիտեմ հայրենիքումս ում կարող եմ դիմել նման խնդրանքով, որովհետև Երևանը նույնպես կատաղիորեն ծառահատվում է կաֆե ու բորդելների համար շինահրապարակ ազատելու համար ու հայրենակիցներս դրա վրա թքած ունեն, այլ նաև չեմ կարողանում քիթս այնտեղ մտցնել քրեապես հետապնդած լինելու պատճառով։

Այսօր կարդում եմ սիրելի թերթում այն, ինչ վերևում նշեցի։

Սիրելի հայրենակից,

եկ մի պահ թողնենք զեղծ հայրենասիրությունը, կամ լինենք իսկապես հայրենասեր՝ քո ընտրությամբ։ Պատկերացրու մի երևակայական իրավիճակ։ Հայաստանից 2000 կիլոմետր հեռավորության վրա, ասենք Պակիստանում, եղել է երկրաշարժ ու պատերազմ (աստված մի արասցե), այնտեղից մի քանի տասնյակ հազար պակիստանցի ապաստան են գտել մեր հայրենիքում, նրանց տեղավորել ենք մեր մայրաքաղաքում, տվել ենք բնակարաններ, նրանք մասնակից են դարձել 20 տարում մեր հասրակական կյանքին, քաղաքականությանը, դարձել են հաջողակ գործարարներ, տնտեսապես հզորացել են այնքան, որ կարողանում են արդեն կրոնական շինություն տնկել ու դրա համար հատում են Դալմայի, Հաղթանակի, կամ Ֆլորայի այգին ու այնքան հաջողակ են ու համառ, որ չնայած մեր հարյուրավոր երթերին, ցույցերին, բողոքներին իրականացնում են իրենց ուզածը։

Նկարագրածս ոչ գիտական ֆանտաստիկայի ոլորտից է իհարկե, որովհետև նման վերաբերմունքի չարժանացան անգամ մեր միս ու արյունով ցեղակից բաքվեցիները, սումգաիթցիներն ու ղարաբաղցիները, երբ ջարդերից հետո ապաստան գտան մեզանում (լռենք համեստաբար 40-60-ականներից հայրենադարձված սփյուռքահայության սիստեմատիկ ախպարածանակման մասին, որ վերջնականապես գետինը չմտնենք ամոթից ու կորցնենք երեսներս), այլ անպատվվեցին, անվանվեցին թուրք, շուռ տված և այլն, բայց գաղթական հայերը Կիևում պատսպարվեցին այնպես ինչպես նկարագրում եմ վերևում, և այդ պատճառով եմ առաջարկում պատկերացնել տեսականորեն, որ մենք մի օր այնքան մեծահոգի ենք եղել ուկրաինացիների պես, որ մեր մոտ այլացեղ գաղթականներ ենք պատսպարել ու թույլատրել ունենալ այնպիսի հաջողություններ, ինչպիսիք ունեցան հայերը Կիևում։

Ի՞նչ վերաբերմունք եք կարծում կստանան երևանաբնակ կամ առհասարակ ամեն տեղ ապրող հայերից, եթե վարվեն այնպես, ինչպես հիպոթետիկ պակիստանցիները։

Մի շտապիր խնդրում եմ մեղադրել ինձ դավաճանության մեջ.

ես հայտնի դավաճան եմ արդեն, ըստ անվտանգ հեռավորությունից ինթերնետում տեղադրած հազարավոր անստորագիր ու անհասցե, լուտանք-գրվածքի։

Մտածիր ինքուրույն, անկախ, առանց տրիբիալ ուղեղլվայի ազդեցության ու ապահով, բութ մեծամասնական ճնշման տակ ընկնելու, արա սեփական դատողությունդ ու եզրակացությունդ։

Ես անձամբ կասեմ.

Կիևցիները չեն պղծել հայկական եկեղեցին։ Ամբարտավան, կեղծ եկեղեցասեր հայերը պղծել են Կիևը։

Հավելում.

Դեռ խորը միջնադարից եկեղեցաշինությունը եղել է հարկերից խուսափելու (ժամանակակից լեզվով դրամ լվալու) լավագույն ձևը։

24.04.2007, Վաշինգտոն

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...