Jump to content

Վահե Ավետյան


Recommended Posts

Չէ չէ մի գրող

- Այ տղա մի էդ կալանավորների ցուցակը տուր տեսնեմ։

- Բոլորին՞ը ընգեր գլխավոր ջան։

- Այ տղա դու ե՞րբ ես սովորելու տիտղոսս։ Տո ախմախ, բոլորինը տալիս ես ի՞նչ անեմ: Սեղանիս վրա տեղ կա՞, որ բոլորինը տաս։ Այ տղա էն 5 տարվա մինչև դատապարտվածներինը տուր, մեկ էլ նրանցը, որ դատապարտելու ենք 5 տարվա։ Ամնիսծյա եմ անըմ։

- Ամունիստյա՞ ընգեր գլխավոր ջան: Հա լավ բան ա, վախտն ա ոնց որ ասըմ են։

- Տո հայվան, ես քեզ գործից ռադ եմ անելու վերջը, պռոստո քեզնից տականք դեռ չեմ գտնում։ Տո հայվան, ամունիստը որն ա, քանի՞ անգամ եմ ասել, ամնիսծյա, ամնիսծյա այ ապուշ։ Արա տենց եք անում, որ սաղ հանրապետությունով գեղացի են անվանում մեզ։ Այ տղա դպրոց ուղարկենք քեզ նորի՞ց։

- Գլխավոր ջան, ընչի՞ գեղացի ըլնելը վատ ա հա՞: Տո սաղ էդ մեզի չհավանող քաղքցիքին կզցրինք կոխինք մկան ծակը: Տո հեց լավ էլ գեղացի ենք գլխավոր ջան։ Ընչի՞ թաքցնենք որ։

- Ռադ եղի շուտ, վատ կլնի։

- Բա էն ցուցակը չբերե՞մ։

- Բեր այ տղա բեր, մի խոսա, բեր մենակ։

- Բերած ա գլխավոր ջան, ջեբս ա։ Հրես։

- Այ տղա էս ինչ քուրչ ա, հո դու հիմար չե՞ս:

- Իյա, այ գլխավոր ջան, տալիս ասում ես մենակ դու իմանաս, ու դրանց սաղին հավաքես, հետո էլ ասում ես ջեբդ մի պահի։ Էդ սաղին հատ հատ ես եմ հավաքել, կոխել ծակերը, մնացածի գլխին էլ սարքած պրծած ա, բա մի հատ թուղթ էլ ա չճմրթվի՞։

- Տուր տենամ։ Քանի՞ հոգի են արա՜։

- Ուղիղ 400 հոգի, հոբելյանական, Դդմաշենի 400 ամյակի կապակցությամբ։

- Դդմաշենը 400 տարեկան ա՞։

- Չէ գլխավոր ջան։ 128 ա։

- Այ տղա բա ընչի՞ 400։

- Դե 400-ն ենք բռնե գլխավոր ջան, բա ի՞նչ անեինք։

- Հա էլի, ի՞նչ անեիք։ Մարդ բռնելուց բացի էլ ի՞նչ անեիք։ Տուր տենամ։

- Հրես:

- Էս համար 1-ից մինչև 59-ը տարեք բերեք, մի ամիս էլ պահեք, լավ փող քամեք, դուխները ջարդեք, սիկտիր արեք թող գնան։

- Էլավ գլխավոր ջան։ Ինչքա՞ն վեր ունենք։

- Էնքան մինչև սաղ ցեղով բանկրոտ ըլնեն, ընտանիքները քանդվեն, սիկտիր ըլեն էթան ամերիկա-եվրոպա, ռուսաստան-թուրքիա, կապ չունի, փող ղրգեն։ Դավայ, դրանց թվերին կլոր արա։

- Ֆսյո գլխավոր ջան։

- Ֆսյոն ո՞րն ա այ տղա։ Էդ դու օտար լեզու էլ գիտես հա՞։ Մալաձե՜ց։

- Հա դե բա գլխավորական ենք ախշատըմ, բա ուրիշ ոնց կլի ընգեր գլխավոր ջան, ցավդ տանեմ։

- Տրամադրությունս ինչ որ լավանում ա այ տղա, ընչից կըլի՞։ Կարո՞ղ ա էս 59 օչխարին որ լավություն եմ անում, դրանից ա լավանում, հը՞։

- Կարող ա դրանից ա, կարող ա դրանցից քամելիք ունեցվածքի ուրախութունիցն ա, կարող ա երկուսն էլ իրար հետ գլխավոր ջան։ Բա ո՞նց ցավդ տանեմ, երկուսն էլ հալալ գորձ ա։ Հայրենիքին ծառայող։

- Գլուխդ աշխատում ա որ ուզում ես այ տղա։ Էս համար 60-ի վրա խաչ քաշի։ Դրան հենց հիմա զանգի թող սիկտիր անեն տուն, հենց հիմա։ Թող փող էլ չուզեն։ Բաց թողեն գնա, սաղ թերթերում ու տելեվիզրում էլ գրեք, ասեք անկաշառ, ազնիվ բաց թողին, թող ինքն էլ ասի։

- Բա ո՞ր չասի շեֆ ջան։

- Ծեծեք կասի։

- Բա որ էլի չասի։

- Ավելի լավ ծեծեք, ընտանիքը վնասեք։ Այ տղա, օգնականը ես ե՞մ, թե՞ դու։

- Ես եմ շեֆ ջան, ես եմ, բայց ընչի՞ հենց դրան գլխավոր ջան։ Էտի մի 400 000 նաղդ կթվող ա։

- Հա՞, բա ո՞վ ա քիչ կթվող էդ 59-ի մեջ։ Էսօր տատուս մահվան 60 ամյակն էր, ասի դրան լավություն անեմ։

- Էս 23-ը շեֆ ջան։ Հազիվ մի 20 000 թափ տրվի սաղ ցեղով։

- Հա լավ, դրան հենց հիմա բաց թողեք, էդ 60-ին էլ տարեք բերեք կթեք, ոնց որ մնացածին։ Էդ 23-ի 20 000-ը թող հետո նալոգովին ձեռից առնի։

- Հրամանքդ գլխավոր ջան։

- Էլ ի՞նչ։

- Էս 61-ից մինչև 167-ը իրեք ամիս տարեք բերեք ու չոքցրեք, դուխաթափեք ու սիկտիր արեք։ 167- ից…

- Շեֆ ջան ընչի՞ 167- ը օրինակ, այլ ոչ 168-ը:

- 168-ը բայղուշ թիվ ա։ Էդ 168-ին վաբշե ջնջի, ջնջի արա՜, վերացրու, թող դա ոչ մի տեղ չլնի, ոչ մի տեղ չգրվի դրա մասին, չխոսվի, վսյո մոռացեք։ Ջնջի՞ր լրիվ արա։ Հլը տենամ։ Լավ ա։ Վսյո։ Գրողիս տեսեք…

- Ի՞նչ գրող ուստա, վայ կներեք, ընգեր գլխավոր ջան…

- Ոչ մի գրող այ տղա՜, ի՞նչ գրող, ո՞վ ասեց գրող … Ասում եմ գրի, ոչ թե գրող։ Գրի. 169- ից մինչև 378-ը…

- Շեֆ ջան, բայց ոնց որ հաստատ ասիր գրող… Էդ168- ը էն գրողն ա՞… Էն էլի, որ ասում են որ…

- Այ տղա՜, ասեցի ջնջի, մոռացի, չկա էդ 168- ը …, գրի, մինչև 378-ը մի երկու անգամ ծեծել տվեք բերդում, մի քանիսին հոգեբուժարանում կոտրեք, դրանից հետո մնացածին սովորական կուլակաթափում ու դուխաթափում:

- Ոնց ասես շեֆ ջան։

- 379- ից մինչև 399-ը թող նստեն։

- Ինչքան նստեն շեֆ ջան։

- Ցմահ։

- Իյա՜, ընչի՞ ցմահ գլխավոր ջան։

- Կայֆիս հըմար։

- Գլխավոր ջան բա խալխը չի՞ ասի սրանք էլ էին մինչև 5 տարի մեղադրված, սրանց վրա ընչի՞ ամունիստ չելավ։

- Կայֆիս հըմար արա՜։ Չե՞ս հասկանում։ Սրանք պտի ցմահ նստեն, որ խալխը հենց դա էլ հասկանա, որ ում ուզեմ, երբ ուզեմ կթողեմ, ում ուզեմ կբռնեմ, ում ուզեմ կկոտրեմ, կդուխաթափեմ, ում ուզեմ բանկրոտ կանեմ, կլարեմ արտասահման, կծախեմ ստրկության, կստիպեմ հա փող ղրգի…, ու էդ սաղ կայֆիս հըմար արա՜…, հասկըցա՞ր արա՜… Հարց կա՞։

- Հարց չկա, ցավդ տանեմ գլխավոր շեֆ ջան։ Հարց ունեցողին էլ կավելցնենք էդ ցուցակին ցավդ տանեմ։ Մեր հնավուրց երկրում հո հոբելյանները Դդմաշենով չպրծա՞ն։ Իմաստուն ես էլի շեֆ ջան, ես չէի ֆայմի տենց վայրանտ։ Բայց դե բռնելուց ու գործ սարքելուց էլ ես եմ չէ՞ անփոխարինելի, չէ՞ շեֆ ջան… Ասա էլի շեֆ ջան, սենց ախշատըմ ենք, մի հատ գովասանքի արժանի չե՞նք։

- Հա, չեմ կարա չխոստովանեմ։ Մալադեց։ Դրանց փողաթափի 10 տոկոսը կվեգալես քեզ, էրեխեքիդ կպահես։ Երեխեքիդ լավ նայի։ Գնա, գնա գործդ արա, տեղյակ պահի ընթացքից։

- Մերսի շեֆ ջան։ Էրեխեքին ուզում եմ ղրգեմ արտասայման սովորելու։ Մի բան կանես չէ՞։ Ես չեմ գիդում ինչ անեմ։

- Կանեմ։ Դու գնա գործդ վերջացրու, երեխեքով կասենք կզբաղվեն։ Գնա։

- Թռա շեֆ ջան։

- Այ տղա սպասի։ Մոռացա ասեմ, որ էն վերջինը, 400-ը, թող ինքնասպան ըլնի։ Լսեցի՞ր այ տղա։ Էս թռա՞վ։ Թռավ ոնց որ։ Չէ չէ մի, թռավ … Թե ո՞նց ա թռնելու էդ սողունը…

Չէ չէ մի…, գրող…

01.07.2009, Սթոքհոլմ

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites
  • 2 weeks later...
  • Replies 1.1k
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Ի՞նչ մի բարդ բան է մի քանի ոստիկան ծեծելը

Մեր գազեթչիներից մեկի հոդվածում կարդում եմ լուրն այն մասին, որ Հուլիսի 1-ին` ընդդիմության հանրահավաքի իրազեկման ժամանակ, Տիգրան Առաքելյանի քեռին` Երջանիկ Ավետիսյանը ասաց, որ մի քանի ոստիկան ծեծած ու ներկայումս դրա պատճառով բանտարկված Տիգրանի քաշը 45 կիլոգրամից ցածր է եղել, հասակն էլ` մոտ 1 մետր 50 կամ 55 սանտիմետր:

Ենթադրում եմ, որ գորովալից քեռին ակնարկում է, որ 45 կիլոգրամանոց ու 1 մետր 50 կամ 55 սանտիմետրանոց մեկը չեր կարողանա մի քանի ոստիկան ծեծել։

Ցավում եմ հայտնել սիրելի քեռի, համազգային կոնգրես, վերանվանված համազգային շարժում և նշանակովի այլ ընդդիմության սիրելի անդամներ և անդամուհիներ և վերջապես ցավակից հասարակություն, որ 45 կիլոգրամանոց ու 1 մետր 50 կամ 55 սանտիմետրանոց լինելը մի քանի ոստիկան ծեծել ի վիճակի չլինելու փաստարկ չէ մեզանում։

Մեր երեք ինքնահռչակներից վերջին երկուսը միասին 2 մետրի չեն հասնում հասակով, իսկ քաշով (ձևով ու բովանդակությամբ նույնպես), շատ չեն տարբերվում մի պարկ կարտոֆիլից, բայց այդ հանգամանքը չխանգարեց նրանց սպանել հազարը, բանտարկել, խոշտանգել տասնյակ հազարը, արտատքսել, հարյուր հազարն ու ծնկած պահել միլյոնավորը, և անգամ արժանանալ Կովկասի վագր, թե հովազ, թե առյուծ, թե էլ ինչ անասուն, չեմ հիշում հիմա հաստատ՝ տիտղոսների։

Ի՞նչ մի բարդ բան է մի քանի ոստիկան ծեծելը։

Իսկ եթե չեք ուզում բանտարկել Տիգրան Առաքելյանին, սիրելի քեռի, ՀՀՇԱԿ, ընդդիմանակ, այլ անդամաք և անդամուհուք, այլք փարոսաք, գյուղկալանավոր ավազականք, ու գեղացիական անհնազանդաք,

մի տվեք նրան թռուցիկներն ու թաքնվեք նրա ու նրա պեսների հետևներում։ Ինքներդ ԶԱՆԳ ԿԱԽԵՔ։

Չէ՞ որ դուք լավ տռուզ եք, ծանր ու կերած-խմած։

11.07.2009, Սթոքհոլմ

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Հայտարարություն

Հայքի ինքնահռչակ նախագահ Սերժ Սարգսյան,

տեղեկացնում եմ ձեզ և մտահոգ հասարակությանը, որ ձեր ստորագրած համաներումի ընձեռած հնարավորություններից հրաժարվում եմ օգտվել և չեմ ներկայանալու ոստիկանություն անվանվող ռազմականացված քրէախմբին հետևյալ պատճառներով.

1. Դուք Հայքի նախագահը չեք, հռչակել եք ձեզ որպես այդպիսին զեղծելով ընտրություններ, հետևաբար անօրինական են ձեր ստորագրած բոլոր փաստաթղթերը։ Դուք ոչ թե պետք է համաներում հռչակեք, այլ ձերբակալվեք, դատվեք ժողովրդական դատարանում և ներում հայցեք ինքներդ, և ես ձեզ կանխավ հայտնում եմ վստահ պատրաստակամությունս անելու ամեն ինչ, որ դա հնարավորինս շուտ տեղի ունենա։

2. Դուք մեղադրվելու եք նաև, և այս փաստաթղտով մեղադրվում եք արդեն իսկ, այս պահին, նախկինում բոլոր անխտիր ընտրությունների, սահմանադրական երկու հանրաքվեների զեղծմանը ձեր եռանդուն մասնակցության համար, որպես ինքնահռչակ վարչապետ, ոստիկանության, ազգային անվտանգության և պաշտպանության նախարարության ինքնահռչակ ղեկավար։

3. Դուք մեղադրվելու եք Հայոց ազգային շահը Ռուսաստանը նվաճած ռազմականաքաղաքականացված քրէական հանցախումբ ՖՍԲ-ի շահերին ստորադասելու, այդ միջազգային հանցավոր սինդիկատի ինտեգրալը դարձնելու համար։

4. Դուք մեղադրվելու եք Հայքի դեմ դավադրություն նյութելու կազմակերպման և իրականացման համար։

5. Մարդու իրավունքերի ոտնահարման ու դրանց դեմ կազմակերպված բազմահազար հանցագործությունների համար, ձեր ոճիրը՝ Սերժ Սարգսյան, դասակարգվելու է որպես մարդկության դեմ գործած հանցագործություն:

6. Դուք մեղադրվելու եք հայ ժողովրդի, սփյուռքում և տանը, ազգային սեփականության լայնածավալ թալանը դավելու և իրականացնելու համար։

7. Ձեր հետ միասին մեղադրվելու, ձերբակալվելու և մեղադրյալի աթոռին են նստելու ձեր նախորդ նախագահները, վարչապետները, անգամ հանգուցյալ, կառավարությունները, խորհրդարանները, մարզային, քաղաքային ու գյուղական ամբողջ ղեկավարությունը, անկախության հռչակումից ի վեր։ Ձեզնից, վերոհիշյալներից, նրանց մտերիմներից և ազգականներից գանձվելու է ամբողջ ունեցվածքը տանն ու արտասահմանում, ազգային գանձարան է վերադարձվելու գողացված ամբողջ ավարը մինչև վերջին լուման։

Սերժ Սարգսյան,

ձեր հրապարակած համաներումն ընդունելն ու ոստիկանություն ու դատարան ինքնանվանվող կազմակերպված քրէական հրոսակախմբին իմ ներկայանալը կնշանակի ճանաչել ձեզ որպես նախագահ, և այդով մասնակից լինել ձեզ դաված ու նյութած հանցագործությանը։

Ձգուշացնում եմ. եթե ձեր ու վերևում թվածս պարոնների ու տիկնանց նկատմամբ համաներում կիրառվի երբեվև, այն անպայման հաստատման է դրվելու համազգային, համաշխարհային հանրաքվէով։

Վահե Ավետյան

ՀՀԿ հիմնադիր և առաջին խորհրդի անդամ

Անկախության Բանակի հրամանատար

3K Ոստայն - համահիմնադիր, նախագահ

PFA - Policy Forum Armenia - համահիմնադիր

Վտարանդի Գրողների ու Մտավորականների Միություն - համահիմնադիր

Շվեդիայի Թագավորության 2010 թ.-ի խորհրդարանի թեկնածու

Գրող

24.07.2009, Սթոքհոլմ

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

DECLARATION

Self-proclaimed President of Armenia, Serzh Sargsyan,

I am informing you and the concerned society that I am refusing to use the opportunity that the amnesty you have signed has granted, and I'm not going to appear before the militarized criminal gang called police for the following reasons:

1. You are not the president of Armenia. You have proclaimed yourself as such by rigging the elections; consequently any document you sign is illegal. Instead of announcing amnesty you should ask one after getting arrested and tried in public court. And ahead of time I'm notifying you of my certainty and readiness to do the utmost so that it happens as early as possible.

2. You will also be accused (this document is already a statement of accusation) of your outstanding contribution to the rigging of every single election and the two constitutional referendums as a self-proclaimed Prime Minister, head of the Police, National Security and Defense Ministry.

3. You will be accused of subordinating the Armenian national interest to that of FSB (Russia's Federal Service of Security, former KGB), the militarized criminal gang reigning over Russia, as well as making our national interest an integral of that international criminal syndicate.

4. You will be accused of hatching and carrying out a plot against Armenia.

5. For infringing human rights and organizing thousands of crimes against people, your evil deeds, Serzh Sargsyan, will be categorized as a crime against humanity.

6. You will be accused of promoting and realizing widespread robbery of the national property of the Armenian nation both at home and in Diaspora.

7. Along with you, accused will be your preceding presidents, prime ministers (including the late ones), governments and parliaments, all regional, urban and rural administrations, which have existed since independence. The entire property acquired at home and elsewhere will be appropriated from all of you mentioned above. Luma by luma, all stolen trophies will be returned to the national treasury.

Serzh Sargsyan,

Accepting your amnesty and exposing myself to the criminal gang, which has proclaimed itself to be a police department and court, will signify recognizing you as president and, thereby, partaking in the crime you have organized.

I am warning you: it is only through an all national and worldwide referendum that amnesty should ever apply to you and all above-mentioned ladies and gentlemen.

Vahe Avetian

Co-founder and member of the first council of the Republican Party of Armenia

Commander of the Independence Army

Founder and President of 3K-Kreativ Kultur Kraft

Co-founder of PFA (Policy Forum Armenia)

Co-founder of Union of Exiled Writers and Intellectuals

MP Candidate of the Kingdom of Sweden

Writer

24/07/09 Stockholm

Link to post
Share on other sites

ЗАЯВЛЕНИЕ

Самозванец президент Армении Серж Саркисян,

Я вам сообщаю что не собираюсь пользоваться возможностью которую предоставила амнистия подписанная вами, и не сдамся милитаризованной банде которая называет себя полицией и судом в Армении по следующим причинам:

1. Вы не президент Армении, назначили себя самого таковым фальсифицируя выборы и по этому незаконны все документы подписанные вами. Вместо объявления амнистии, вы должны просить о таковой, когда будете арестованы и судимы народным судом. Я вам сообщаю заранее, что собираюсь делать всё возможное что бы это случилось скоро.

2. Вы будете обвиняться, и этим документом уже обвиняетесь в активной организации и участии в фальсификациях всех выборов и конституционных референдумов со дня независимости Армении, как самозванец премьер министр, глава полиции, служб безопасности и обороны.

3. Вы будете обвиняться за подчинение национальных интересов Армении милитаризованной банде ФСБ которая завоевала Россию, за то что превратили Армению интегральной частю этого международного криминального синдиката.

4. Вы будете обвинены за организацию и осуществление заговора против Армении.

5. За нарушение прав человека, за организацию массових преступлений против людей, ваши деяния Серж Саркисян, будут класифицироватся как преступление против человечества.

6. Вы будете обвиняться за организацию и реализацию розбоя против армян в респиблике и диаспоры.

7. Вместе с вами будут обвинены ваши предшественники президенты, премьер министри, правительства, парламенты, органи власти в регионах, городах и сёлах со дня правозглашения независимости.

Все ваше имущество, и имущество вишеуказанных лиц будет национализировано и возврашчено в государственную казну до последней копейки.

Серж Саркисян,

принятие вашей амнистии и сдача самозванной полиции будет признанием вашего президентства с моей стороны, и соучастием в организаванной вами преступлении.

Я предупреждаю вас: если когда либо к вам и к вишеупомянутым дамам и господам будет применена амнистия, то она войдёт в силу после общенацинального референдума проведённого средь Армян во всём мире.

Ваге Аветян

Соучередитель Республиканской Партии Армении, член первого совета партии

Командир Армии Независимости

Соучередитель и президент 3К Нетворк

Соучередитель ПФА - Полиси Форум Армениа

Соучередитель Союза Изгнанних Писателей Армении

Кандидат в парламент Королевства Швеции

Писатель

24/07/09 Стокгольм

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

Կարդացի մի հաղորդագրություն 84 մտավոռականի պահանջի մասին, որ Նիկոլ Փաշինյանին ազատ արձակեն ու չգիտես ինչու կատաղի ցանկություն ունեցա գալ իշխանության մի կես ժամով, որպեսզի բոլոր անխտիր բանակի տարիքն անցած բայց ծառայությունից թռած քաղաքական գործիչներին կախեմ ոտքից սյուներից, ոչ սպանելու համար, այլ ցուցադրման, մի կես ժամով միայն։ Խոսքս վերաբերում է նաև կանանց։

Ես էլ եմ իհարկե պահանջում, որ ազատ արձակվի Նիկոլ Փաշինյանը, էն Արման Բաբաջանյանն էլ լավ է, որ ազատ արձակվեց, բայց ոչ պակաս լավ կլիներ, որ արձակվեին նաև բոլորը, բանտերն էլ քանդվեին, կամ դառնային մադկային նսեմության ու բռնության ցուցահանդեսներ։

Շատ անհրաժեշտ է, որ չլինեն այդ անտեր բանտերը, որովհետև պակաս չի լինի բռնապետություններում ու գավառաստաններում երբև մարդկանց, որոնք կուզենան փակել բանտերում լրագրողներին, որոնք տարիներ շարունակ լռության են մատնել քաղաքական բազում հալածանք ու հանցագործություն, որովհետև հալածվողներն ունեցել են իրենցից տարբեր կարծիք, կամ չեն պատկանել իրենց տերերի կլանին։ Ես վերոհիշյալ երկու տղուկին էլ անձամբ զգուշացրել եմ ժամանակին, որ եթե փորձեն սատանի մայլում քյանդրբազություն անել, շարունակեն մասնակցել գրողներին բանտ ուղարկելու կազմակերպված հանցագործությանը, համարելով դա քաղաքականություն, շատ շուտով իրենք կհայտնվեն բանտում ու կճաշակեն այն, ինչ պատրաստվում էին մատուցել իրենց կարծիքով զոհերին ու թշնամիներին։

Հիմա փաստ է, որ եղավ այն, ինչ ձեզ զգուշացվեց ժամանակին և ժամանակակցով, և պապենական խոսքով. փոս փորողը փոսը կընկնի։ Ո՞վ է մեղավոր, որ չլսեցիք, և լսել չգիտեք ըդհանրապես սիրելիդ իմ տղուկներ։

Կարծում եմ, որ քիչ է միայն պահանջելը ազատ արձակելն այս ամենից հետո։ Երկուսն էլ արդեն ահագին գրմրել-խզբզել են, այնպես որ ժամանակն է, որ մեկին ներկայացնեն նոբելյան գրական մրցանակի թեկնածու որպես, իսկ մյուսին ինչ որ միջազգային լրագրողականի, էն որ մեռնելուց հետո տվեցին Հրանտ Դինքին օրինակ։

Վստահեցնում եմ, որ շատ շուտով կլսենք պրոցսի սկսման շեփորը…

14.08.2009, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Նորից եկավ սեպտեմբերը

Նորից եկավ սեպտեմբերը և ամառային քաղաքական ճմլկոտ արթնացած հերթական ընդիմության (համազգային անշուշտ) հերթական առաջնորդը սկսեց պտտվել շրջաններով, իսկ հերթական ինքնանշանակը 41 երեխա ուղարկեց աշխարհի տարբեր համալսարաններ, որ սովորեն մարդ դառնան, մարդու ու կնկա գնան մի երկու տարուց, մի քանիսը փայլուն PhD անեն, մի քանիսն էլ զբաղվեն բիզնեսով ու Հայաստանը հիշեն այդուհետ ԿՌՈՒՆԿ ՀԱՅՐԵՆԻՔԵՍ ԽԱԲՐԻԿ ՄԸ կոնտեքսթում, ինչպես վերջին 20 տարիների ընթացքում արդեն ուսանած, մասթեր ու PhD արած մեր տասնյակ հազարավոր համաքաղաքացիները։

Այս երկու թեմաները մեր հերթական աշնանայի քաղաքական զարթոնքի ազդակներն են խաչիկ-արմյաշկաների և երիտհայերի ռեզերվացիայում, որը նրանց որպես վերջին մխիթարություն առանձնացվել է հանրապետություն անունով, որ հանգիստ մեռնեն, ու վերածնվեն կրկին սովետական մայր նեոկայսրությունում։

Այս ամենը չեն հասկանում միայն ավանակներն ըստ իս, և եթե այդպիսիք են հայերիս բացարձակ մեծամասնությունը, ցավում եմ դառը իրականության համար։ Յուրաքանչյուրդ կարող եք ասել անշուշտ, որ ավանակը ես եմ, ինչին անվարան կպատասխանեմ. - իհարկե՜, չէ որ ես հայ եմ, ու կանցնենք առաջ:

Ավանակներ՜,

քանի սերունդ եք պատրաստվում ամեն սեպտեմբեր ամսին լսել անփոփոխ նույն մարդկանցից, որ հոկտեմբերին սրացումներ են սպասվում, իսկ այդ սրացումները չկան ու չկան, իսկ եթե մի բան էլ պատահում է, կամ սպանում են անկապ մի 20 հոգի, երբեք ոչ լիդերներին, կամ բանտարկում 45-55 կիլոյանոց նվազ երեխեքին։

Ավանակներ՜,

քանի սերունդ եք պատրաստվում ամեն սեպտեմբեր ամսին 41 երեխա զոհելու մարդ կլանող կայսրություններին, հուսալով, որ մոտավոր պայծառ ապագայում 4001 եք զոհելու, երբ աշխարհով մեկ ցրված տասնյակ հազարավոր մասթեր ու PhD արած քաղաքացի կա, որոնց արտաքսել եք ու տակավին արտաքսում եք։ Չէ որ նրանց մի փոքր մասն անգամ կարող է տարեկան մի քանի հազարյակ մասթեր կրթել հայրենիքում:

Ավանակներ՜,

քանի սերունդ եք լինելու հայերի մեջ բացարձակ մեծամասնությունն ու համառորեն պահպանվեք, անվանելով ձեր ավանակային համառությունը ազգային մենթալիտետ ու ավանդույթ։

18.08.2009, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Առաջինները վերջինները կլինեն

"Ազատություն" ռադիոկայանին տված հարցազրույցում Արման Բաբաջանյանը ասել է, որ ինքը քաղաքական հայացքների համար հալածանքների ենթարկված առաջին լրագրողն է Հայաստանում։

Ուշադրությունս գրավեց վերջերս մեզանում վարակիչ արագությամբ տարածվող, առաջինը լինելու մոլագարության հասնող կարևորումը։ Արման Բաբաջանյանին հիմնական թեմայից հանելու համար կարճ ասենք նրան. - տղա ջան. սատանի մայլում քյանդրբազություն մի արա, զբաղվիր առողջությամբդ, կազդուրվիր անպայման, մտածիր թե ինչպես ես շարունակելու դեռ երկար կյանքդ։ Ցավում եմ, որ չունենք դեռ երկիր, ոը զարգացած լիներ սոցալական ծառայություններով այնպես, որ բանտից դուրս եկած երիտասարդ հանցագործներին հասարակություն վերադարձնելու ծրագրեր իրագործեր։ Տղա ջան, դու փաստաթուղթ զեղծող, բանակից թռնող հանցագործ էիր, որի նմաններին դատում ու բանտարկում են ցանկացած պետությունում, որտեղ պարտադիր ծառայությունը օրենք է բոլորի համար։ Դու մնացյալ բանակից թռածներից, բայց դեռ չդատապարտվածներից տարբերվել ես նրանով միայն, որ գազեթչիությունը ինքնապաշտպանական բավարար միջոց լինելու սխալ հաշվարկ ես արել և ամբախ զամբախ խոսել։

Հաջողություն մաղթենք մեր տղային, մոռանանք ու գնանք առաջ երևույթն ուսումնասիրելու։

Եթե հիշողությունս կամ իմացությունս ինձ չի դավաճանում, ես հետախուզման մեջ գտնվող առաջին անձն եմ, ով կարողացել է պտտվել աշխարհի շուրջը, համենայնդեպս` առաջինն եմ, ով հայտարարում է այդ մասին:

Այս անամոթ ստով սկսում է Փաշինյան Նիկոլն իր Երկրի հակառակ կողմը վերնագրով օրագիրը, անձամբ տեղեկացված լինելով հանդերձ, որ մի տասնյակի չափ լրագրող ու գրող տարիներ շարունակ հետապնդման մեջ են, որ սահմաններ են կտրում երկրից երկիր, մայր ցամաքից մայր ցամաք, փնտրում հայերի մեջ ըմբռնում, որոնք միշտ տարակուսած են, Նիկոլի և այլոց թերթերում այդ մասին լուր չլինելուց։ Մինչև էս գեղացու այդ վերևի տողերը չկարդացի չհասկացա, որ տականքը այդքան մարդու փնտրման մեջ լինելը տարիներ շարունակ լռության է մատնել, որ վերջապես գրի մի տեղ, որ ինքն առաջինն է։

Կարծում եք նկարագրածս եզակի դեպքե՞ր են։ Գնանք առաջ, ուսումնասիրենք ավելին։ Ալեքսանդր Արզումանյան - Քաղաքացիական անհնազանդություն շարժման հիմնադիր. համենայն դեպս այդպես բազմիցս ներկայացվել է պարոնը հանրապետական ողջ մամուլով, և դիմադիր, և ընդդիմադիր, և դդմագիր…

Ասել կուզե 10 տարի հետո ուսումնասիրողները կարդալու են այդ թերթերի արխվներն ու հայտնաբերեն, որ Ալիկ անունով քաղաքացիական անհնազադություն շարժում է եղել Հայաստանում, իսկ ոմանք անգամ կարող է գրեն կապիտան Թենքեշի ոճի մի տասը սերիայանոց գեղարվեստական կինոնկարի սցենար-պատմություն այդ թմայի շուրջ: Հա՞։

Շարժում կարդալով ի՞նչ պետք է հասկանալ։ Տասնյակ հազարավոր անհնազանդություն հայտարարող քաղաքացի. չէ՞։ Լավ մի հարյուր առվազն, լավ մի տասը գոնե… Հո չի կարող մեն մի հատիկ մարդը տեղից ելնի հայտարարի, որ ինքը շարժում է, ու մի հատ ուրիշ մարդու անուն չլինի՞ էդ շարժման մեջ։ Ալիկ Արզումանյան, և մեկ էլ ո՞վ… Մեկը լսել, կամ կարդացել է որևէ տեղ։

Շարժում հրահրողի տրամաբանությանը հակառակ այս Ալիկ ըմբոստը տարիներ շարունակ լռության մատնեց անհնազանդություն հայտարարած ուրիշների հետապենդումները։ Սա էլ է առաջինն ու հիմնադիր մի խոսքով։

Նկատու՞մ եք ընդհանրությունները։ Ցավոք սա ամենը չէ։ Մենք գործ ունենք սոցիալական աղետի հետ սիրելիներս, պատրաստվեք համատարած սանիտարական միջոցառումների, որովհետև դուրս են սպրդել ինչ որ բաների առաջին, կամ էլ հիմնադիր բազում ելուզակ, զեղծում են պատմություն։

Շատ շուտով, երբ նորից կհնչի հոկտեմբերյան հեղափոխության օրհնված շեփորը մեր լիս աշխարհում, առաջ կգա մեկը, դուք նրան բոլորդ ճանաչում եք, ու կհայտարարի հպարտ, որ ինքն առաջինն էր, որ ԿԳԲ-ի արխիվները հանձնեց ռուսներին, ու էլի բազում առաջիններ կան ու կգան, չծանրացնեմ առանց այն էլ արդեն իսկ ծանրացրածս ձեր կյանքն ու միտքը:

Վերջացնենք ինքն վսեմափայլ ԼՏՊ ջոջով, ընտրություններ զեղծած առաջին ու հիմնադիր նախագահով, վերևում նկարագրածսների ու բազում այլոց պապայով: Նա առաջինն էր, և զավակները նրա առաջինները կլինեն, իսկ ես հիշեցնում եմ ձեզ մի ուրիշ գրքից մի փոքրիկ տող ու այդով վերջացնում.

Առաջինները վերջինները կլինեն…

20.08.2009, Սթոքհոլմ

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Լսիր հրամանատար

Իսկ ով հող հանձնեց, մենք նրա գլուխը կջարդենք… - Ժիրայր Սեֆիլյան

Լսիր հրամանատար,

եթե քո լեզվով և էթիկայով խոսեմ հետդ, պետք է հարկավ ասեմ.

վայրագ օսմանցի, ո՞վ ես դու, որ Հայքում հայի գլուխ ջարդես։ Ես քո գլուխը կջարդեմ, եթե սերմանես երկիր գլուխ ջարդելու օսմանյան ավանդույթդ։ Իմ ավանդույթով միայն օսմանցին է ջարդում մարդու գլուխը. Զոհրապից սկսած Գուրգեն Մարգարյանով վերջացրած։ Դու էս ի՞նչ ես խոսում հրամանատար, իսկ կողքիցդ ոչ մեկ չի ասում. - խելքդ գլուխդ հավաքիր այ տղա։ Էդ ինթերնետով էլ տարածածդ գեղարվեստական կինոն հերոսությանդ մասին։ Հանի այ տղա, չե՞ս ամաչում։ Դու հո Վազգեն Սարգսյանը չե՞ս։

Այսպես կխոսեի, եթե խոսեի քո պես։

Կխոսեմ այլ կերպ դրա փոխարեն։

Ժիրո ջան, դու ումի՞ց ես խնդրում քաղաքացիություն, արդեն որերորդ անգամ։ Ինքնանշանակ նախագահների՞ց։ Դրա համար էլ չես ստանում։

Ապեր՝ ես Հայքի օրինական, ինքահռչակ քաղաքացի եմ, քեզ ճանաչում եմ որպես քաղաքացի, թեկնածությունդ էլ առաջադրում եմ խորհրդարանական ու նախագահական ընտրություններին: Ո՞վ են ինքահռչակները, որ քեզ ճանաչեն, կամ չճանաչեն։ Չէ՞ որ ամեն անգամ դիմում գրելուց գրում ես նախագահ, տակն էլ անուն ազգանունով ստորագրում. ճանաչում այդով նրան ու մասնակցում հանցագործությանը։ Մի ընկիր ծուղակը։ Մի դիմիր այլևս։ Դու քաղաքացի ես հայության փաստով, բավարար այն պայմանով, որով քաղաքացի է տասը միլյոն մնացյալ հայը, ով որ ցանկանա, և ընտրելու, և ընտվելու անսահմանափակ ու անքննարկելի իրավունքով։

Դու դիր թեկնածությունդ հաջորդ ընտրություններում, ու վստահեցնում եմ, ոչ մի գլուխ այլևս Հայքում չի կոտրվի, ոչ դրսից, ոչ ներսից, իսկ հանցագործներին մենք կձերբակալենք պարզապես, քաղաքավարի ոստիկանների պես, կհանձնենք դատական մարմիններին։

Ժիրո ջան, դու մենակ հանդարտվի, կատաղի հայտարարություններ մի արա, թույլ մի տուր, որ քեզ չարաշահեն ու մի քիչ էլ համեստացիր. քեզնից բացի բանից տեղյակ, մի տաս հազար հոգի առնվազն, սուս ու փուս նայում են։

Վահե

21.08.2009, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Սրանք բոլորը մեր կլիենտներն են

Օգոստոսի 21-ին իրեն Հայաստանի ոստիկանապետ երևակայող մի պարոն, Ալիկ Սարգսյան անունով, ոչ տարել, ոչ բերել մամլո ասուլիս է հրավիրել, որտեղ հայտարարել է, որ ծնվել, մեծացել է ոստիկանությունում, ամեն ներքին անց ու դարձից տեղյակ է ու դրանից հետո արել է անյպիսի շլացուցիչ մի քանի հայտարուրություն, ամփոփելով ամենը մեն մի հատիկ փաստաթղթի մեջ (ասուլիսը մանրամասն հրապարակված է մի քանի հանրապետական թերթերում), որպիսին հավաքել մեկ տեղ մինչ օրս չի հաջողվել իրավապաշտպան ու ընդդիմադիր համայն հանրությանը մեր թշվառ անտերի երկու տասնամյակ կյանքի ընթացքում։

Դատեք ինքերդ.

Էդ ոստիկանությունում ծնված մարդն ուղակի խոստովանում է իր ասուլիսում, որ իր էդ ծնված օրվանից մարդկաց ծեծել են, բայց խոստանում է այլևս չծեծել։

Խոստովանում է, որ խունտայի անդամների խնդրանքով ու պահանջով իր ծնված օրվանից մարդ են առևանգել ու խոշտանգել, բայց խոստանում է, որ այլևս չեն անելու։

Խոստովանում է, որ խունտայի անդամները իր ծված օրվանից դիմել են ոստիկանությանը, որ մարդ առևանգեն ու խոշտանգեն ու երբեք չեն մերժվել, բայց խոստանում է, որ այսուհետ մերժվելու են։

Խոստովանում է, որ խունտայի անդամները ինչպես նաև իրենք, իր ծված օրվանից պատասխանատու են բազում քրէական հանցագործությունում, բայց խոստանում է, որ այլևս չեն անի։

Խոստովանում է, որ իրենց թույլ տվությամբ և օգնությամբ Հայաստանում եղել են, կան և լինելու են օրենքով գողեր, բայց խոստանում է, որ նրանք իրենց հաճախորդներն են մնալու, ինչպես միշտ եղել են, իր ծնունդից էլ ավելի վաղ ժամանակներից սկսած, ցարական ախրանկի մոտովորապես։

Խոստովանում է, որ առևանգումն ու կեղեքումը շարունակելու են գործել որպես աշխատանքային մեթոդ, բայց միայն նրանց նկատմամբ, ում գող կհամարի Ալիկ Սարգսյանը։

Առաջարկում եմ ընդդիմադիր ու իրավապաշտպան ու անհանգստացած համայն հանրությանը.

թարգմանեք անգլերեն, ֆրասերեն, եսիմ էլ ինչերեն մի քանի լեզվով էս մի քանի հայտարարությունը, ու հենց գալիս են ԵԱՀԿ-ից, դեմ տվեք, մենակ դա, ուրիշ ոչ մի բան, ԵԽ-ից են գալիս, նույն թուղթը, ՄԱԿ-ից՝ նույնը, գալիս են մարդկանց թրաֆիքինգի հարցերով զբաղվողները՝ նույնը: Հասարակական կազմակերպություններ, մարդու, կենդանիների, շրջակա միջավայրի, ամեն ամեն ինչի հարցերով զբաղվող մտածող մարդիկ, գիտնականներ, մտավորականներ, երիտեսիմ ինչականներ, կամ եսիմ ովքեր - էդ մեն մի հատիկ թուղթը դեմ տվեք էդ հանրապետության գլխավոր ՄԵՆԹԻ հայտարարություններով, որտեղ ծնված օրվանից միչ օրս բոլոր մեղքերն է խոստովանում հանցավոր ամբողջ համակարգի, և մեղքերի թողություն հայցում, ավելի ճիշտ ինդուլգենցիա, որովհետև այնուամենայնիվ վերապահում է իրեն ու համակարգին իրավունքը նույնը կրկնելու։

Էն վերևում նշած բոլոր եկողներին էլ կարելի է մի պարզ հաց տալ.

- Ա՜յ մարդ (ԵԽ, ԵԱՀԿ, ՄԱԿ, թրաֆիքինգ, շրջակա միջավայր, մարդու իրավունք պես-պես, և այլն..., հա՜, սեռական և այլք փոքրամասնություն էլ), ՄԱՐԴ արա՛րած(ներ). դուք ինչու՞ եք մեզ համառորեն էս մարդ առևանգողների ու խոշտանգողնեի հետ հաշտեցնում, ու հատկապես այնպիսի վերադասավորումներով, որ նրանք անփոփոխ մնան ՄԵՆԹ ու խունտա։

Հիմա էս ասուլիսն եղել պրծել է, տպվել տարածվել է, փաստ է, պատմություն.

էն Սերժ Սարգսյան մարդն էլի կշարունակի նախագահ ձևանալ առանց էդ ՄԵՆԹԻՆ գործից լարելու՞։ Կասկածում եմ, որ կարող է հենց այդպես էլ անել, որովհետև բազում ուրիշ առիթ եմ ունեցել համոզվելու, որ մեծ են ակնկալիքներս։ Դա անշուշտ իմ սխալն է։

Բայց, եթե չհանի, կարող ենք վերջապես սկսել մտածել հարկավ, որ էդ մենթերի հանող դնողը Սերժ Սարգսյանը չէ, այլ էդ մենթերն են դնող հանողը Սերժ Սարգսյանի, նաև Ռ.Ք.-ի, նաև ԼՏՊ-ի, որովհետև գլխավոր մենթը խոստովանում է, որ այդպես է եղել իր ծնված օրվանից, և անգամ ակնարկում ցարական ախրանկեն։

23.08.2009, Սթոքհոլմ

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Ընտրողը դու ես

Մեր հանրապետությունն իշխած երեք չեկիստները, որոնց սեփական թիմերն անվանել են նախագահներ, ոչ մի տարաձայնություն չունեն հայրենիքից արտաքսված քաղաքացիների քաղաքական մեկուսացման հարցում: Նրանք երեքն էլ լվացել են իրենց հետևորդների գլուխներն այնպես, որ հայրենիքում այսօր ստեղծվել է մի կարծրացած կարծիք այն մասին, որ Հայաստանից դուրս գտնվող քաղաքացիներն իրավունք չունեն քաղաքական կյանքին մասնակից լինելու, ոչ ընտրելու, ոչ ընտրվելու, և երեքն էլ իրենց իշխանավորման տարիներին ամրագրել են այդ ոչ մի բանով չհիմնավորած բութ կարծիքը զեղծած սահմանադրություններով և օրենսդրական ակտերով։

Երեք ինքնանշանակները ծայրահեղորեն տարբեր կարծիքներ են հայտնել, ու գործել են իրար հակառակ ինչում ասես, բայց երբևէ չեն խոսել արտագաղթածներից: Այս հարցում նրանք ունեն անթափանց լուռ համաձայնություն, իսկ եթե այնուամենայնիվ մի քանի տարին մեկ ստիպված են խոսել դրանից որովհետև համառ մեկը հասունացրել է թեման հասարակության մտքում, անում են դա Ճ կարգի լրագրողի, ֆիդաիզմի մանկական սինդրոմով տառապող տհասի, կամ մոտ ժամանակներս սիստեմից հեռացվելու ենթակա աննշան մի չինովնիկի միջոցով։ Քննադատական մտքի փայլատակման այդ հազվադեպ պոռթկումները միշտ իրար նման են եղել նրանով, որ վերլուծական ոչ մի բան չեն պարունակել: Նկարագրվում են կամ սոցիալ տնտեսական ներկայիս պայմանները, կամ օսմանյան ջարդերը անպայման, այնպիսի մունաթի տոնով, կարծես այդ ամենում մեղավոր է արտագաղթած քաղաքացիների մասին խոսողը, այլ ոչ հենց իրենց նախագահներն ու պատմական ղեկավարները։

Նկարագրածս հայկական PR-ի տեխնոլոգիական միակ հնարքն է, որի հիմնադրման արմատները հասնում են մինչև հայ հեղափոխականների առաջին համագումար նախանցած դարում ու անգամ ցարական ախրանկա։ Նման դրսևորման միակ նպատակը հարցը հասունացնողին բամբասելով ու վարկաբեկելով թեման շեղելն է հիմնական խնդրից։

Հասկանալու համար ընդդիմությունների ու կառավարությունների կատարյալ համաձայնության այս ֆենոմենը պետք է նկատել, որ խոսքը 500 000 պոտենցյալ ընտրողի մասին է, որոնք երբեք ինքնանշանակներից ոչ մեկին չեն ընտրի, եթե մասնակցեն քաղաքական կյանքին բոլոր իրավունքերով։

Հենց այդ պատճառով են նրանց բոլորին հատիկ-հատիկ ընտրած արտաքսել երեք ինքնանշանակն էլ, և երբևէ չեն քննադատվել իրենց ժամանակների ընդդիմություններից։

Արտաքսվածները հայրենիքում իրենց համակիր հատվածի հետ հենց այն երրորդ ուժն են, որը քափ ու քրտինք կտրած ոչնչացրել են չեկիստները, և ներսում, և դրսում, ընդդիմադիր ու կառավարական իրենց բոլոր վիճակներում, որովհետև այդ երրորդ ուժը չի համագործակցի նրանցից ոչ մեկի հետ այդ պատճառով պոտենցիալ թշնամի է։

Կարճ՝ Հայաստանից դուրս ապրող քաղաքացին թշնամի է, որին արտաքսված վիճակում պահելը նաև ձեռնտու է նրանով, որ բոլոր ընտրություններում նրա ձայնը կչարաշահվի լցոնման ձևով, և անգամ ամենաընդդիմադիրները այդ մասին չեն խոսի։ Ոսկու հանք մի խոսքով։ Արժե նաև հիշել դրամական փոխանցումները, որոնք երկու կոմբինացիայով հայտնվում են հերթական ինքնանշանակի գրպանում։

Արտագաղթածներից բացառություն են մի փոքր խումբ կթու կով, որոնք իրենց քաղաքացիական իրավունքից կամավոր հրաժարվել են երեք ինքնանշանակների թիմերից որևէ մեկի հետ գործ կպցնելու դիմաց:

Հայաստանից դուրս ապրող քաղաքացին թշնամի է։

Սա հիմնական պատասխանն է արտասահմանից հնչած ցանկացած մտքին և թերթերով, և հեռուստատեսությամբ, և ֆորումներում և մասնավոր զրույցներում ու քննարկումներում։

Հայաստանում դեռևս ապրող սիրելի հայրենակից։ Դու կարող ես ձևանալ ոչ պակաս ուսանած ու խելացի, բայց ոչ մի կերպ չես կարողանալու թաքցնել փաստը, որ անկախության հռչակաման օրվանից սկսած մեր երկիրն ապրել է հոգևոր և իմացական անկում մինչէ հենց այս օրը։

Դու չես կարող հերքել փաստը, որ մեր երկիրն անդադար դատարկվում է և անցել է ինքուրույն վերարտադրման կրիտիկական մինիմում քանակի սահմանը։

Դու չես կարող հերքել պարզ տրամաբանությունը, որ հեռանում են վատ երկրից, իսկ լավ երկիր գնում են, հակառակը չի լինում, ինչպես նաև, որ երկրից հեռանալը միայն սար ու ձորից հեռանալ չէ, այլ նաև այն մարդկանցից, որ մնացել են երկրում։

Դու չես կարող հերքել թվաբանական հասարակ հետևությունը, որ անըդհատ քչանալով, մնալու եք վերջապես երկրում միայն այնպիսի մարդկանցով, որոնցից հեռացել են։

Դու չես կարողանալու թաքցնել փաստը, որ ամեն հեռացող եղել է ավելի բանիմաց ու կիրթ իր բարեկամական ու աշխատանքային միջավայրից, իսկ դու նրա վտարմանը մասնակցել ես, որովհետև նրա հեռանալուց հետո հնարավորություն ես ստացել զբաղեցնելու նրա տունն ու աշխատավայրը, իսկ մնացյալը մասնակցել են վսխկոտ լռությամբ։

Դու երբեք չես կարողանալու հերքել պատմական փաստը, որ թշնամի արտագաղթածները հեռանալուց առաջ ծննկի բերեցին սովետը, իսկ դու ֆորպոստն ես ընդամենը վտարածդ հայրենակիցների սատկացրած լեշի։

Դու պետք է հասկանաս, եթե չես ուզում մոտ ապագայում կյանքդ շարունակել նեոսովետական աշխատանքային լագերում ու լիկբեզներում, որ վտարածդ հայրենակիցներին հատիկ-հատիկ պետք է հորդորես, խնդրես որ վերադառնան, զբաղեցնեն իրենց տներն ու աշխատանքային միջավայրերը։ Նրանք քո համար անմիջապես աշխատանք ու տուն կկառուցեն։

Քո արտագաղթած հայրենակիցները հիմա քիչ փոխվել են։ 20 տարի ավելացրել են բազում գիտելիք իրենց ունեցածին, ու մի քիչ էլ իմաստնացել են ու փորձվել մարդկային հարաբերություններում։ Ի նպաստ մակաբույծ մարդակերների չի արվի ոչինչ այլևս էնտուզիազմով։ Հեռացած հայենակիցներն հիմա պրոֆեսիանալներ են։ Հիմա ամեն ինչ պետք է խնդրվի, հատիկ առ հատիկ, որ գնահատվի ու պահպանվի: Հակառակ դեպքում հայրենակիցը սովորում է որ ինքը միշտ պետք է օգնվի, օգնվում է, և լկտիանում դրանից այնքան, որ սկսում է ոտք ձգել օգնողի քաղաքացիական իրավունքերին։

Հայաստանում դեռևս ապրող իմ հայրենակից. հորդորում եմ սկսել խնդրել հատիկ առ հատիկ տուն դառնալ հիմա ղեկավարներիդ, սրտիցդ մղված անկեղծ ցանկությամբ, որովհետև մոտ ապագայում ստիպված ես լինելու ծնկած աղաչել սրտնեղությունից։

Ընտրողը դու ես

29.08.2009, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Պարզ, մեկ բառով՝ նախանձը

Մեկ միլյոն հայ կրկնակի քաղաքացի կա այսօր, բնակվում են մի քանի տասնյակ երկներում։ Հայաստանաբնակները նրաց մեկուսացնում են քաղաքական կյանքից։ Ի՞նչն է պատճառը։ Պարզ, մեկ բառով՝ նախանձը։

Իրար նախանձող ու ատող մարդկային հավաքը վաղ թե ուշ քանդվելու է ու մասնատվի ու գերևարվի։ Դա անխուսափելի է, որովհետև նախանձն ոչ այլ ինչ է քան ուրիշի ունեցածը հափշտակելու նախնադարյան գենետիակական, կենդանական բնազդ, որը միջցեղային պատերազմի միակ հրահրիչն է, երբ գերիշխում է մնացյալ ամենից, ինչից կառուցված պետք է կարծես լիներ 21-րդ դար մինչև զարգացած ներկա մարդը, աստծո ընտրյալը ըստ ոմանց և հատկապես հայ առաքելական եկեղեցու դոկտրինի։ Մարդկային նման հավաքը վաղ թե ուշ մասնատվելու է իրար ատող, բայց լեզվի պատճառով իրարից չանջատվող համայնքների, որոնք կդադարեն ցեղ լինել. մոտավորապես իրար ատող, բայց երեխաների պատճառով չբաժանվող ամուսինների նման։

Ցեղն ի տարբերություն տարանջատվող ու միջոցներն իրարից փախցնող ու փոշիացնող, նախանձող մի խոսքով համայնքերից տարբերվում է նրանով, որ հավաքող է, ոչ ցրող, և միայն ցեղերն են կարողացել ազգանալ երբևէ, երբ երկարատև ակումուլատիվ աշխատանքն ամբարել է այնքան նյութական, իմացական ու բարոյական հարստություն, որ ժողովրդավարությունը վերջապես սկսել է անխափան կերակրվել։

Ժողովրդավարությունը թանկ է, գրպանով, ուղեղով ու սրտով աղքատների ու նախանձների բան չէ։

Եթե լինեինք ցեղ, ասել կուզե ակումուլատիվ, ոչ նախանձ, օր առաջ կթողնեինք ներս մեկ միլյոն կրկնակի քաղաքացի, որոնք կարճ ժամանակում քաղաքացի կդարձնեն սփյուռքը, և կրկնակի քաղաքացի բոլոր հայաստանաբնակներին։

Կարծում եք անըրջու՞մ եմ։ Գուցե, բայց այդպես անում են շվեդները։

02.09.2009, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Վիճակն աղետալի է

- Պետությունը որպեսզի գոյատեւի պետք է լինի 100 հազարի պետություն, ոչ թե 10 հազարի.

Ա1+-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

- Վիճակը աղետալի է.

ասել է վերջում, ինչը Լևոնին ալթերնատիվ չկայի մեկ ուրիշ ձևակերպումն է ՀՀՇ-ական լեքսիկոնում։

Այս հայտարարության վրա հրավիրում եմ հայաստանաբնակ մնացյլալ երկու միլյոն, արտասահմանում ապրող մեկ ու կես միլյոն քաղաքացու ու մի յոթ միլյոն սփյուռքի ուշադրությունը.

Առաջարկվում է 10 000-անոց Սերժի ոհմակը փոխարինել ՀՀՇ-ական 100 000-անոց ոհմակով:

Ոչ մի կերպ չեմ հասկանում թե ինչ է փոխվելու սրանց առաջարկն ընդունելուց, մնացյալ երկու, մեկուկես և յոթը միլյոնի կյանքում, եթե նախապես հայտնվում է, որ պետությունը լինելու է ՀՀՇ-ական 100 000-ինը, այլ ոչ նրանցը, բացի նրանից, որ տասը հազար մարդակերի փոխարեն գործ են ունենալու հարյուր հազարի հետ։

Վիճակն իսկապես աղետալի է:

04.09.2009, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Քաոս

Եթե կուզեք անկանխակալ ըմբռնում ու կարծիք ունենալ Սփյուռքի իրական վիճակի մասին, համեմատեք այն ԱՄՆ- ի հետ, առանց գլխավոր դատախազի և արդարադատության, վերջին չորս տասնամյակում։

Նիքսոնը իշխանությունից չեր հեռացվի, կմնար Սպիտակ տանը մինչև իր մանդատի վերջին օրը, և նրա ադմինիստրացիայի աշխատողները կփոխանցեին իրենց բոլոր կեղտոտ մեթոդները հանրապետական հաջորդ թեկնածուին։

Նշանակություն ունեցող այլընտրանք որպես պահպանվելու համար ժողովրդավարները ոչ մի ընտրություն չէին ունենա, բացի ավելի կեղտոտ մեթոդների օգտագործումը։

Սրիկայի առկայության ողբերգությունն այն է, որ հենց հասկանում է, որ առուփախն անպատիժ է, վերադառնում է, որ ավելի մեծ կտոր առնի ու փախչի, իսկ երբ սրիկան իշխում է, ազնիվ մարդն ապրում է սարսափում, կամ ավելի վատ. անցնում է ընդհատակ, կամ միանում լուռ և անկամ մեծամասնությանը։

Անօրեն երկրում ուժեղները չէ, որ պահպանվում են, այլ անխղճներն ու ամենա դաժանները։

Դիփ Թրոթը, FBI-ի բարձրաստիճան աշխատակից, վախենում էր ի հայտ գալ, հրապարակավ խոսել։

Բեն Բագդիգյանն ապրում էր սարսափի մեջ, երբ ձեռքի տակ հայտնվեցին Պենտագոնի թղթերը։

Հիշենք հիմա բազում ազնիվ լրագրողներին, որ սպանվեցին վերջերս Ռուսաստանում։

Ինչ վերաբերում է սիրելի մեր հայրենիքին. գիտե՞ որևէ մեկը գլխավոր դատախազի անունը, կամ կա՞ արդյոք այդպիսինն առհասարակ։

Ես այդ հարցին պատասխանելու դիրքում չեմ։ Կարող եմ ասել միայն. - Տեր ողորմյա...

Արա Բալիոզյան

Անգլերենից թարգմանեց Վահե Ավետյանը

Link to post
Share on other sites

Who is an Armenian?

This question has always been crucial to many political and cultural discussions among Armenians since the Genocide of 1915 when Armenians fled to different countries of the world. Since then, it has been important to define the unifying force of our ‘imagined community’, however the dispute continues and instead of bringing us closer it creates hinders between “us”, Armenians living in today’s Republic of Armenia and “them”, Armenian living in Lebanon, Turkey, United States, Russia, France and in numerous other places.

Since we have gathered here to address this issue I would suggest first try to define “what is an Armenian” in our understanding.

We frequently claim that Armenians feel their homeland by blood. If we develop this claim further, we should probably conclude that genetics is the defining factor of nationality. If so, how can we define if Armenians living abroad are truly Armenians? Shall we take DNA test for all Armenians? What if the results of the hypothetical test show that many Armenians among us are not genetically part of this nation? Such outcome should not be ruled out as our country being on the crossroads of civilizations since the ancient times, was conquered and occupied by Arabs, Seljuk Turks and the Soviet Union during the last millennium. Many times in history Armenians were forced to assimilate and it should not be excluded that generations of assimilated Armenians today might not possess 100 percent ‘Armenian genetics’. Should those be taken out from pan-Armenian list?

Language has traditionally been considered one of the pillars in nation definition. If we agree that language defines Armenians then ethnic minorities living in Armenia and speaking Armenian (Assyrians, Greeks, Russians, Kurds, Ezidis, etc.) shall be considered Armenians, and those who were born from Armenian parents outside of Armenia and speak only English, or Russian, or French, or Turkish … are not Armenians.

For Armenians being the first nation that officially adopted Christianity, religion is being equaled to nationality on many occasions. If we define Armenians by their religion, will then catholic Armenians from Javakheti and Shirak regions be counted as Armenians? What about the Armenian Muslim minority of Turkey? What about atheists or Buddhists, followers of Krishna or Jehovah’s witnesses born from Armenian parents?

In many democratic countries today defining factor in nationality is the citizenship. If we agree with this premise, then Armenian Diaspora in the United States, Russia or in Europe won’t be considered Armenian. Ironically, Armenians living outside of Armenia together make up to 10 million, while those living in homeland are less that 3 million. If we base the definition of nationalism on citizenship, Armenians living in their country will become a minority.

Traditional theories do not seem to be helpful in this case. However, it is of utmost importance to define the national identity of Armenians, as the current confusion results in intolerance within the same nation: Christian Armenians hate Muslim Armenians; language becomes a cause of derogatory remarks if an Armenian does not speak Armenian; until recently mixed marriages of Armenians with other nations’ representatives have not been very welcomed.

If there are no principles and theories that suit our understanding of nation, we should probably try to define principles that would help our nation flourish and develop: principles, based on tolerance and self-determination as the fundamental human value. With this principle we will consider Armenian anyone who declares himself/herself Armenian regardless of genetics, race, color of skin, religion, etc. Almost all Western democracies are facing the issue of multiculturalism today. In some countries, multiculturalism is considered a problem of defining ‘us’ and ‘them’. In fact, I believe that multiculturalism becomes an indicator of week and strong democracies.

We can, of course, refuse to accept democracy as a living standard for the Armenian society, but we’ll be doomed to living in a society where our being Armenian will be defined by a dictator, a religious patriarch, or a corporate oligarchy that will create an artificial image of national identity for us to believe in so they can pursue their own agendas using all possible technologies of brainwashing.

Link to post
Share on other sites

Ղարաբաղ կոմիտե

Այս կառավարությունը մեռած է և իր գոյությունը քարշ է տալիս ընդդիմության չգոյի հաշվին միայն։ Կառավարություն ասելով, նկատի ունեմ «կառավարություն», ակտիվ - պասսիվ ընդդիմություն, բոլորը միասին վերցված։ Բոլոր այս պարոններն ու փառք աստծո սակավաթիվ տիկնայք, նույն ինքը Ղարաբաղ կոմիտեի տղերք - աղջկերքն են, որոնք վերջին քսան տարվա ամենաանհավանական վերադասավորումներով հանդերձ, չեն փոխում գործող անձանց կազմը: Այստեղ ոչ մի նոր մարդ չի հայտնվում՝ ոչ կառավարություններում, ոչ ընդդիմություններում։ Վստահ եմ, որ մարդկանց ծեծում են մերթ ընդ մերթ սրտի խոր կսկիծով, որովհետև «ընդդիմությունը» ոչ մի խելքը գլխին բան չի անում, որ վերջիններս մի խելքը գլխին պատասխան տան, գաղափարները սպառվել են, չեն ծնվում, շարունակական ստրեսից հավանաբար, ուղեղներում խոլեստերինի բարձր մակարդկի հետևանքով, իսկ կառավարությունը պետք է սեփական և միջազգային հանրությանն անընդհատ ապացուցի որ կա, գոյություն ունի, գործոն է քաղաքականության մեջ, որոշ քանակությամբ մարդ ծեծելու անպատիժ հնարավորություն ունի, կրուտոյ է։ Պերվի կրուգի տղերք լինելու համար ռասկլադին մասնակցող մյուս գողական մենթերը ծեծում են պաղեստինցիներին, արաբներին, չեչեններին և անգամ աջար-աբխազ-օսերին։ Հիմա, որ մեր պերվի կրուգը չեչեն ու պաղեստինցի չունի, ի՞նչ անի, մենթ չլինի՞։ Չապրի՞։ Այսօր Հայքում կատարվում է այն, ինչ եղել է բոլոր ֆաշիզմների հետ, միջազգային մեկուսացման, արտաքին թշնամու անհասանելիության և մենթաքրեական մեքենան կանգնեցնելու անհնարության պատճառով, կառավարութունը ստիպված է ներքին, ժողովրդի թշնամի որսալ։ Չե՞ որ աղբյուրին նստած դևը մարդու միս է պահանջում։ Մնացած ներկայիս ֆաշիզմներից տարբերվում ենք աննշանությամբ և միջոցների սակավությամբ։ Սկսելն ու քայքայումը տևում է պատմական մեկ ակնթարթ։ Հիմա միջազգային պրապորշչիկ-կուրսանտի մակարդակով խաղում ենք ղուշ - գիր՝ Ռուսաստա՞ն, թե՞ Ամերիկա։Ռուսաստանն անշուշտ նախընտրելի է, ոչ թե այն պատճառով, որ ադպես է ցույց տալիս քաղաքական վերլուծութունը, պարզապես տղերքը անգլերեն չգիտեն, մեդալներ ու դիպլոմներ Ռուսաստանից են ստացել, Մոսկվայի հետ են կապված հայոց հարատև բիզնեսները՝ վաշխառությունն ու ասֆալտչիկությունը ռուսական կոլխոզներում։ Եթե փոխվի հանկարծ աշխարհաքաղաքական վիճակը, տղերքի գործազրկության բազում առիթներ են ակնկալվում։ Սրանց համար ավելի լավ է լինել «խաչիկ»՝ այն, ինչ բոլոր կովկասցիներին անկախ դավանանքից ու ռազմական դաշինքներից անվանում է եղբայրական ռուս ժողովուրդը։ Դա ավելի լավ է, քան ուրիշ պայմաններում ոչինչ լինելը, կարծում է ղարաբաղ կոմիտե-կոմսոմոլ-ԿԳԲ-երիտհայությունը՝ իր մետաստազներով։ Հայաստանի քաղաքական ռազմավարությունը բխում է ոչ թե նույն ինքը ֆաշիստների հորջորջումով ազգի գերակայող շահից, այլ մարդուկների անհատական կենցաղային պահանջներից։ Քաղաքական կադրերի արհեստական վակում է առաջացվել և ամեն ինչ տարվում է նրան, որ մեզ վերջնականապես համոզեն, որ Լևոն Տեր Պետոսյանը միակ ալթերնատիվն է։ Վերջինս գնալուց հետո ասաց՝ կգամ երբ ամբողջ ժողովուրդը խնդրի, և հիմա այդ ամբողջ ժողովրդին ծնկի են բերում, որ աղաչի։ Նախագահական աթոռը «ժողովրդի խնդրանքով» իրար զիջելով, պարոնայք ըստ էության անում են լավագույնս՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Զոհի և հալածված առաջնորդի դերը ստանձնելով, հանրապետութան առաջին նախագահը բարեհաջող խույս տվեց իր ախպերության հետ կոխած պետական միջոցների հափշտակման համար հասանելիք պատասխանատվությունից։ Նույն սցենարն է պատրաստվում այսօր։ Այս անգամ «գարանտը» առաջին նախագահը կարող է լինել, որովհետև խունտայի բռնարարքները պարտկել կարող է հավասարազոր հանցագործը միայն։ ՀՀՇ-ական երիտհայերը սա նկատի ունեն անընդհատ հայտարարելով, որ Լևոնին ալտերնատիվ չկա։ Ինչը՞ կարող է ավելի վստահելի լինել, քան հանցագործության փոխադարձ պարտակումը։ Անփոփոխ և իրականում միաբան այս մարիոնետների վրա միայն մի պարտականություն է դրված հանդուրժվող բեսպրեդելի դիմաց՝

Հայաստան աշխարհի ինքնիշխանության զրոյացում։

Սթոքհոլմ, 2004.06.06

Link to post
Share on other sites

Սիրելի խմբագրություն,

խիստ կարիք ունեմ օգտվելու ձեր չորրորդ իշխանություն լինելու հանգամանքից ներկայումս, որովհետև քաղաքացիական անհնազանդության վիճակում եմ 1992 թվականից, և այդ պատճառով չեն գործում իմ համար արդարատության մեխանիզմները։ Չեմ կարող դիմել նրանց տիտղոսներով, որովհետև չեմ ճանաչել նրանց լիազորությունները հայտարարություններով, ինչը չի նշանակում, որ իմ քաղաքացիական իրավունքերը սահմանափակվում են, և ավելին՝ որ չեն ծառայելու ինձ արդարադատության պատասխանատու իրենց հռչակածները։ Նրանք բոլորը հայտարարել են, որ ներկայացնում են արդարադատությունը, իրենք իրենց ճանաչել են, հայտարարելով այդով, որ իմ և այլոց ծառաներն են, դա ընդունվել է ցավոք միջազգայնորեն։ Ասել կուզե նրանք ինձ պարտավոր են ճանաչել որպես քաղաքացի, ու պարտավոր են զբաղվել իմ գործով, անկախ նրանից ես իրենց կճանաչեմ, կդիմեմ, թե ոչ։

Խնդրում եմ հրապարակել նամակս թերթում, ոստիկանության Աջափնյակի, Նոր Նորքի բաժանմունքներ, գլխավոր ոստիկան, գլխավոր դատախազ, արդարատության նախարար, մարդու իրավունքի պաշտպան իրենց համարող պարոններին ուղարկել պատճէները։ Ըստ նրանց զեղծ օրենսդրության լրատվական աղբյուրներում հրապարակված տեքստը իրավաբանակն հիմք է օպերատիվ գործունեության սկսման համար: Ձեր օգնությամբ ցանկություն ունեմ պահանջելու վերոհիշյալ պարոններից դադարեցնել անմիջապես իմ դեմ քրէական հետապնդումն ու փնտրման հրամանը, որովհետև իմ դեմ գործ զեղծած քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի կարևորագույն գործերով ավագ քննիչ, ոստիկանության մայոր Բաբկեն Մարտոյանը ձերբակալվել է երեկ, քրէական գործեր զեղծելու մեղադրանքով: Հայտարարում եմ, որ իմ դեմ հարուցած գործը նույն կերպ զեցծած է, ու ես պարտավոր չեմ ակնթարթ անգամ անցկացնել ոչ միայն բանտում, այլ անգամ ոստիկանության մեկուսարանում, միայն այն պատճառով, որ ինչ որ կաշառակեր հանցագործ ոստիկան այդես է ցանկացել։

Հայտարարում եմ, որ զեղծ քրէական գործը խոչընդոտել է Հայաստանում հասարակական-քաղաքական գործունեությամբ զբաղվելուս, ինչպես նաև հասցրել ինձ տնտեսական ու բարոյական վնաս, ինչի հատուցումը ստանալու գործով կարիք ունեմ անմիջապես զբաղվելու հայրենիք վերադառնալուն պես։

Ես անգամ կհամաձայնեմ կանխման միջոցի փոփոխմանը, կվերադառնամ անմիջապես, կհանդիպեմ ազատ պայմաններում քննիչների հետ ու կպատասխանեմ նրանց բոլոր հարցերին այնքան ժամանակ, որքան կարիք կունենան, բայց դրա համար պարտադիր չէ, որ նստեմ բանտում հանցագործների քմահաճույքով։

Բազմիցս հայտարարել եմ նախկինում, որ քրէական հետապնդումն իմ դեմ քաղաքական պատվերով է կազմակերպվել, ինչպես նաև ԱՄՆ-ում ձերբակալվելս ու տարի ու կես դատական քաշքշուկների մեջ ներքաշվելս։ Ես այս ամենի, ինչպես նաև ինստիտուցիոնալ հետապնդման մասին հաշվետվություններ ունեմ ներկայացնելու անվտանգության խորհրդին, եթե մի օր համոզվեմ վերջապես, որ հայերս այդպիսին ունենք։ Դրանից առավել կարիք ունեմ շտապ անցնել աշխատանքի իմ հաջորդ աշխատավայրում, ազգային ժողովում, որտեղ բազում օրենք մարդու հիմնարար իրավունքերն ու անվտանգությունը պաշտպանող սպասում են կերտման:

Նամակիս հրապարակումից հետո պարոնայք ու տիկնայք ինքնանշանակները հրաշալի հնարավորություն ունեն ապացուցելու, որ քաղաքական հետապնդումն իմ երևակայության արդյունքն է, դադարեցնելով քրէական գործը, կամ կանխման միջոցը փոխելով, ինչպես նաև հնարավորություն ունեն ապացուցելու, որ խանգարել ու խանգարում են ազգային ժողովի ու նախագահական ընտրություններին մասնակցելս, նամակս անտարբերության մատնելով։

Մնացյալ ընթերցողներին խնդրում եմ հանկարծ չանհանգստանալ իմ համար ու կարծել, որ վերը պատմածիս պատճառով սատիկ տառապել եմ։ Վստահեցնում եմ, որ իմ հետ ոչ մի բան չի պատահել կյանքում, ինչը ես անձամբ թույլ չեմ տվել, որ պատահի։ Ես անգամ երջանիկ եմ, որ ամեն ինչ հաջողվեց այնպես ինչպես կարծում էի, որ պետք է կատարվի, որովհետև հիմա հատիկ առ հատիկ ճանաչում եմ ընդդիմությունը որպես հետևանք, և նաև այդ ընդդիմությունը հատիկ-հատիկ զտելով ու մաքրելով կզբաղվենք շուտով, երբ բարեհաջող տուն դառնամ, տասնյակ հազարավոր պայծառ հայացքով ու տաք սրտով մարդ հետս բերելով...

Ամեն

25.09.2009, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Վահե Ավետյանի դեմ քրեկան գործ հարուցած քննիչը ձերբակալված է

http://hetq.am/am/society/v-avetyan/

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻ ԴԵՄ 'ԳՈՐԾ ԶԵՂԾԱԾԸ'

http://lragir.am/armsrc/society-lrahos29364.html

Ընտրողը դու ես

http://hraparak.am/hodvac.php?h_id=3511

Link to post
Share on other sites
  • 4 weeks later...

“Endarkning”

A fellow diasporan Armenian asked me in an Armenian forum to enlighten him(them) in matters concerning the republic of ours where I was born and raised, or maybe it would be more correct to tell: I was killed and consistently oppressed.

Then I go back in the sentence and come to the word enlightening and understand suddenly that in our case it would be “endarkening”...

Do you think one would be enlightened by reading Armenian history or a fragment of it?

I tried. Doesn’t work. Now I want out from the darkness...

Vahe

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

Pain in the asses of the bosses

After a lifelong process of learning from tribes I lived with and among, I discovered again that moral is not a filthy concept but may be defined academically in the rams of subjects like ethic, esthetics and justice. This was not unknown to my Armenian surroundings back in 90s, both in the motherland and Diaspora. It’s become less known now days because of the process and current fact of Armenian majorities’ becoming refugees all over the world again, like after 1915.

The new thing I discovered was that the moral or public, moral norms are not different from tribe to tribe, no matter religion, race, continent, geography, color, shape, height and weight...

For example in the cases with exiled or executed writers:

In many tribes, no one ever discuss the quality of the work of a writer or a journalist, when it is becoming known that the late was subjected to an execution, or even worse: exiled. He or she, the writer, may be even unknown, but almost everybody will start to bark... And that is the wonderful thing with freedom of speech: it defends not only you personally but all others too. And also vice versa...

In other tribes, people speak about the quality of the work instead, many without reading even a single line, or may be a couple of them, those the most nasty ones, which were pointed out for the public out of contest, and that would be enough...

For me this is the excuse for treason to a moral principal, which is to defend immediately a writer or a journalist, and also self defense on unconscious level, from the killing knowledge of personal nothingness, defenselessness and miserableness as individual and also as nation...

My personal opinion about executed and exiled writers:

No matter what they write and how, and my personal opinion about the quality of their work dosn’t matter either: if those guys succeeded to be a pain in the asses of bosses for some time, no matter country, no matter democracy or dictatorship, that guy most have been a damn good writer, because it is the duty of a writer: to be a pain in the asses of the bosses.

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Vahe,

The UCLA Armenian Department chair Peter Cowe turned out to be a self-aggrandizing opportunist, who neither cares about Armenian literature, nor the fate of Armenian writers. The only thing that he seems to care about is glory and perks and vacations in Armenia. For this reason he has persistently refused to sign the ALARM document (now posted in the POLITICS Forum of Hayastan.com, and at vernatun.wordpres.com), and is in honeymoon with Levon Ananyan, the biggest hypocrite I've seen in my life and the very persecutor of the Armenian writers who pose a real challenge to hegemony of the Armenian political and religious xunta.

Armen

Shun Shan Vordi

P.S. I placed the KGB organizes the UCLA conference in the Literature Forum, and your Declaration to Arrest Serj Sarkissian in the Politics Forum

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Prooimion

On the Publication of Journey to Virginland, Epistle I

Armen, brother of mine, compatriota, patriota itself,

I do not write, nor do I phone, for every time I set out to, I seek to express an absolute thought, without even a single redundant word. Such is the responsibility which your book presses upon me.

I am still reading it, with a fine tooth comb, letter by letter, mot a mot, pensée a pensée, but as yet I am not convinced that I comprehend everything.

Accept my thanks. My gratitude. My respect, love, compassion, longing, weeping, lament, rapture…

Bravo, Armen, for moving me thus.

For the time being I can say one thing with certainty:

When I was working on Independence Army, I had, at some level, the illusion of writing the story of a Hayastani…

Now I have a similar illusion regarding your book: the story of a Diasporan…

Your hero and I are astonishingly alike – as though it were the life story of my twin brother, who was tossed upon the shores of America. I, on the other hand, fell onto Europe. But though we were apart and unaware of one another, we lived identical lives, day by day, year by year, from one political party to the next, Armenia by Armenia, virgin by virgin, KGB by KGB. I feel and have felt everything you say with my fibers, Armen. Everything. I have led a parallel life, only on a different continent. I can no longer see my own book without being reminded of yours. I have stopped comparing them… I can count on my fingers those tomes that I’ve read as letter, exhortation, revilement, directed at me personally…

I thank you yet again, Armen…

I see the bond. I see it clearly. The chain is longer still. Ara Baliozian, Vahram Sahakyan, Karen Gharslyan, Vahram Martirosyan, Levon Javakhyan… One might go on, but that’s not the point.

I see the Summasolum, which is manifesting itself despite ourselves, beyond our governance…

I hope you don’t find it immodest of me to list my unworthy self among these illustrious men. Even if you do, I share with you my joy for the fact that I no longer harbor illusions of a “Hayastani” or a “Diasporan” story…

With your presence, your arrival, all this was made clear to me and I am entirely at peace, as we all, at long last, told “An Armenian’s story.”

Love,

Vahe Avetyan

Stockholm

June 11, 2006

Link to post
Share on other sites

Վահե Ավետյանը Արմեն Մելիքեանի գրականության մասին

«Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի ԿուսաստանԹուղթ Ա» գրքի հրատարակության առիթով

«Արմեն, իմ եղբայր, ցեղակից, ցեղն ինքը

Չեմ գրում, չեմ զանգահարում, որովհետև ամեն անգամ ուզում եմ նախօրոք ավարտուն մի միտք արտահայտել, առանց մեկ տառ անգամ ավել ու պակասի: Գիրքդ նման պատասխանատվության է պարտադրում ինձ:

Դեռ կարդում եմ, մանրամասն, ուշադիր, տառ առ տառ, բառ առ բառ, միտք առ միտք, ու դեռ համոզված չեմ, որ տեսնում եմ ամեն ինչ:

Շնորհակալություն քեզ: Երախտագիտությունս քեզ: Հարգանքս, սերս, կարեկցանքս, կարոտս, լացս, ողբս, բերկրանքս

Ապրես Արմեն, կեցցես Արմեն, որ ինձ այսպես հուզել կարողացար:

Մի բան առայժմ կարող եմ ասել հստակ:

Երբ գրում էի «Անկախության բանակը», շուրջս ինչ-որ տեղ կար պատրանք` Մի հայաստանցու պատմություն

Նման մի պատրանք կա հիմա շուրջս քո գրքի հետ կապված` Մի սփյուռքահայի պատմություն

Գրքիդ հերոսի հետ ապշելու նմանություն ունենք, կարծես երկվորյակ եղբորս կյանքի պատմությունը լինի, եղբորս, որն ընկել է ամերիկյան մայրցամաք, իսկ ես Եվրոպա ընկա, բայց իրարից հեռու և անտեղյակ ապրեցինք ամեն ինչ նույնությամբ, օր առ օր, տարի առ տարի, կուսակցություն առ կուսակցություն, Հայաստան առ Հայաստան, կույս առ կույս, ԿԳԲ առ ԿԳԲ:

Ես ամեն ինչ բջիջներովս եմ զգում ու զգացել, Արմեն, ամեն ինչ, ես զբաղվել եմ նույն աշխատանքով ուրիշ մայրցամաքում: Ես այլևս չեմ կարող տեսնել սեփական գիրքս` քոնը չհիշելով: Չեմ կարող այլևս բաղդատելՄատների վրա կարող եմ հաշվել այն գրքերի քանակը, որոնք կարդացել եմ որպես ինձ անձամբ ուղղված նամակ, հորդոր, լուտանք

Կրկին անգամ շնորհակալություն, Արմեն

Ես տեսնում եմ կապ, տեսնում եմ հստակ: Տեսած շղթան ավելի երկար է. Արա Բալիոզյան, Վահրամ Սահակյան, Կարեն Ղարսլյան, Վահրամ Մարտիրոսյան, Լևոն Ջավախյան…, կարելի է շարունակել, բայց դա չէ էականը:

«Վերնատունն» եմ տեսնում, որ ինքն իրեն բացահայտում է մեր կամքից անկախ, մեզնից անկառավարելի

Հուսով եմ` անհամեստ չես համարի նվաստիս հիշատակումը արժանավայել այս մարդկանց խմբի հետ, և անգամ եթե համարես, կկիսեմ հետդ բերկրանքս առ այն, որ այլևս չունեմ պատրանք մի հայաստանցու կամ մի սփյուռքահայի պատմության վերաբերյալ

Քո ներկայությամբ, քո գալուստով այս ամենը հստակվեց մեջս, և հանգիստ եմ բոլորովին, որովհետև բոլորս միասին վերջապես պատմեցինք Մի հայի պատմություն»:

Սեր,

Վահե Ավետյան

Ստոքհոլմ

11 հունիսի, 2006

Edited by shun
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...