Jump to content

ԷԹՆՈՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ


Recommended Posts

Guest Guest12568

Թեև կոլեկտիվ անգիտակցականի հասկացության հեղինակը ականավոր հոգեբան Կ. Գ. Յունգն է, սակայն Ֆրոյդն արդեն ընդգծում էր, որ անհատի արխաիկ ժառանգականության մեջ պահպանվող հետքերը թույլ են տալիս կամուրջ գցել այն անդունդի վրայով, որն ընկած է անհատի հոգեբանության և այն խմբի հոգեբանության միջև, որի մասն է կազմում նա; Յունգն, իր տեսության մեջ զարգացնելով այս գաղափարը, եկավ այն համոզման, որ կոլեկտիվ անգիտակցականը անձի կառուցվածքի անքակտելի մասն է։

Ըստ Յունգի պատկերացումների՝ յուրաքանչյուր անհատ իր նախնիների փորձի անգիտակցական կրողն է։ ժառանգաբար փոխանցվող այս համակարգը Յունգը կոչեց կոլեկտիվ անգիտակցական։ Վերջինիս կառուցվածքային բաղադրիչները նա անվանեց արխետիպեր։ Գրանցում ընդհանրացված են մի քանի սերունդների մեծաթիվ տիպային վարքի ու փորձի արդյունքները։ Դրանք նույնաբնույթ անթիվ-անհամար ապրումներից գոյացած հոգեբանական նստվածքներ են, որոնք, ըստ էության, իրենցից ներկայացնում են բյուրավոր անհատական փորձառությունների միջինը։ Յունգն, անշուշտ, խոսում էր նույնիսկ ողջ մարդկության փորձի մասին, սակայն եթե նկատի առնենք թեկուզ միայն դրա առանձին բաժինը կազմող էթնոսի ոլորտը, ապա կարող ենք ենթադրել, թե մեր գիտակցությանը անհայտ ինչպիսի շերտեր են պահպանվում որոշակի ազգի ներկայացուցչի էթնոհոգեբանա– կան «մոդել» հանդիսացող անհատի հոգեկանի խորքերում։ Եթե հետևենք Յունգի վերլուծական հոգեբանության տրամաբանությանը, ապա կարող ենք ասել, որ կոլեկտիվ անգիտակցականում հանրագումարի է բերված ազգային նկարագրի խորհրդանշական կողմը։ Յունգն ասում էր, որ երբ մեր մեջ արթնանում է արխետիպը, ապա մեր հոգում ղողանջում է հզոր մի ձայն, ավելի հզոր, քան այն, ինչ զուտ անձնային բնույթ ունի; Ստեղծագործական գործընթացը ևս, ըստ Յունգի, անգիտակցական արխեոիպի աշխուժացման, արթնացման երևույթն է։ Փաստորեն՝ սա է համարում Յունգն ստեղծագործելու մոգական ուժի խորհուրդ խորինը։ Այս իմաստով, յուրաքանչյուր մարդ իր կյանքի ոճով ու կենսական դիրքորոշումներով ակտուալիզացնում է իր կոլեկտիվ անգիտակցականում պահպանված, անցած սերունդներից իրեն փոխանցված արխետիպերը:

Տվյալ էթնիկական խմբի յուրաքանչյուր ներկայացուցիչ, անկախ այն բանից, թե ստեղծագործող անհատ է թե ոչ, իր կենսակերպով թարգմանում է իրենում եղած արխե– տիպերը համապատասխանեցնելով դրանք ժամանակակից կյանքի ոգուն։ Ավելին, ժամանակի ոգու անկատարությունն ու միակողմանիությունը փոխհատուցվում են անցած սերունդների ոգու հետ մերձեցմամբ ու կոլեկտիվ անգիտակցականի մեջ ընկղմվելով։

Այսինքն, եթե անգամ բոլոր հիմքերը կան պնդելու, որ գիտակցության և ինքնագիտակցության մակարդակներում կա ակնհայտ ապազգայնացում, ապա անձի հոգեկան կառուցվածքի ամենախորին արխաիկ հատվածում՝ էթնիկական պատկանելության հետքերը ջնջելը գրեթե անհնարին է։ Դրա համար անհրաժեշտ է սերնդափոխության ամենապակասը մի քանի փուլ։ Ահա թե ինչու մենք երբեմն հանդիպում ենք այսպիսի զարմանալի փաստի, սեփական էթնոսից օտարված ծնողի զավակը կամ, ասենք, պապի թոռը հանկարծ տվյալ էթնոսին պատկանելու այնպիսի հզոո զգացմունքային պոռթկումներ է ունենում, որոնք տրամաբանական որևէ բացատրության ենթակա չեն։

Նմանօրինակ բազմաթիվ փաստերից է նաև հետևյալը, ամերիկյան մայրցամաք տեղափոխված վերաբնակիչները սկզբից ևեթ իրենց բնակավայրն ընտրելիս կողմնորոշվում էին ըստ էթնիկական սկզբունքի, նախ՝ որպես բնակատեղի ընտրում էին այնպիսի վայրեր, որտեղ իրենց հայրենակիցների կենտրոնացումներ կային և երկրորդ` ընտրում էին աշխարհագրական այնպիսի անկյուններ, որոնք նրանց հիշեցնում էին իրենց կորուսյալ հայրենիքը։ Այս և նման բազմաթիվ օրինակները լիարժեք բացատրել կարելի է միայն՝ հենվելով Կ. Գ. Յունգի ներմուծած կոլեկտիվ անգիտակցականի գաղափարի վրա։

Կոլեկտիվ անգիտակցականը հսկայածավալ հոգևոր ժառանգություն է, որն առկա է անձի հոգեկան կառուցվածքում նույնիսկ այն ժամանակ, երբ նրա ինքնագիտակցությունը հայտնվել է մարգինալ վիճակում։

Link to post
Share on other sites
  • 1 month later...
  • Replies 80
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

  • 4 weeks later...

Heghine jan, tekuz yev chem vichum KOLEKTIV angitaktsakana@ vorpes karevor jarangutyun kartsiqi het, petqe ch@hamadzaynven ayn tesakaetit het vor Amrika texapoxvoxner@ angitaktsoren ein @ntrum irents bnakavayr@. Irakantuyun@ ayn e vor ayd @ntrutyun@ katarvum e lriv gitaktsoren. Immigratsian kentrontsavts e Hyusisain amerikai mets qaxaqnerum qani vor aydtex en mardiq gtnum 1. ashxatanq, 2. xar@ etnik shrjapat vortex aveli hesht e sovorel nor kianqi paymannerin, orenqnerin, yev dzulvel, 3. amneahachax immigratsian da barekamneri kam @nkerneri mot texapoveln e ... isk yete du nor yerkrum es yev chanachum es mian mek hogi bnakanabr e vor aprelu es ayd marun motik vorpisi stanas maximum sotsial yev hogekan ognutyun.

Iroq, yertasarner@ hachax hangartsaki hetaqrqrutyun en tsutsaberum irents etnik jarangutyan nkatmamb, ayd hetaqrqrutyun@ hatkapes taratsvats e 14-17 tarekann yertasardneri mech qani vor hets ayd tariqum e vor mard@ sksum e portsel haskanal "svouyu prenadlejnost" svoyo "YA". Ayd tariqum shat karevor e patkanel- te da lini etnik xmbi, kam urish xmbavorutyan@ , ayd patcharov e vor da shat kritikakan tariqe yev hents ayd tariqum tsnoxner@ petqe heteven vor yerexaner@ chdarnan poxotsain xmbavorumneri andam.

Ps. chisht ansats yes hogebanutyun@ usumnasirel em voch Hayren, shat hnaravor e vor mtqers parz chem artahaytum qani vor terminalogiai het tsanot chem :)

Link to post
Share on other sites

Ps. chisht ansats yes hogebanutyun@ usumnasirel em voch Hayren, shat hnaravor e vor mtqers parz chem artahaytum qani vor terminalogiai het tsanot chem :)

Marisha ջան շատ ճիշտ եք ձևակերպել Ձեր մտքերը, բայց հուսով եմ մյուս անգամ կօգտվեք տրանսլիտից : Երկար գրառումները լատիներեն տառերով չեն ողջունվում ֆորումում , կարդալն էլ դժվար է

http://www.genocide.ru/translit/convert.html :flower:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...