Jump to content

ԷԹՆՈՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ


Recommended Posts

Guest Guest12568

txur heqiat...

mi ban kareli e..kardzem aystex uneq bacac tema,dzer stexdzagordzutyunneri hamar,,,hima amen ban patasaxnelu eq dzer stexdzagorcutyamb???

...moder..kneres vor pordzeci anel ayn inch sovorabar modern e anum....

Link to post
Share on other sites
  • Replies 80
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

hima amen ban patasaxnelu eq dzer stexdzagorcutyamb???

Dem eq, vor steghtsagortsutyunnerovs pataskhanem, ete ajd temajov steghtsagortutyun unem, kam uzum em pataskhanelu hamar steghtsagortsel?

Dug uzum eq ham el voroshel te ov u inchpes pataskhani?

vahe

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Սիրելի հայրենակիցք մեր,

Մասնակիցը իյարկէ կարող է պատասխանել պատմուածքներով, բալլադներով, սագաներով եւ նոյնիսկ մուղամներով… Բայց յամաձայն մեր կանոնների.

- Չի թոյլատրւում մի պատասխանը տարբեր թեմանորում դնելը. ֆլուդ:

- Չի թոյլատրւում նոյն նիւթով տարբեր թեմաներ բացելը. ֆլուդ:

- Չի թոյլատրւում ռեկլամային գործունեութիւնը: Մասնաւորապէս, եթէ մի յեղինակ պատրաստւում է գիրք հրատարակել, ապա վերջինիս յաճախակի մէջբերումը գովազդ է:

:hi:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Amen azgi mej el erkusn el kan. Manavand erkrord@.

azgi mej dranq uxaki chen karox nstel...ete arden nstac chen(xujan azgy giteq)dranq nstum en mardkanc mej,,,fizikapes mardkanc,,vory im hamar chi karox kochvel azg...kam azgi nerkayacucich:

HAY i mej,,,, :no:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Dem eq, vor steghtsagortsutyunnerovs pataskhanem, ete ajd temajov steghtsagortutyun unem, kam uzum em pataskhanelu hamar steghtsagortsel?

Dug uzum eq ham el voroshel te ov u inchpes pataskhani?

vahe

dem chem.inchpes kuzeq,,nerqevum ka grvac te ....

voch es voroshox chem,,,im hamar der shat ban unem voroshelu,,,urishi hamar :/ :hm:

Link to post
Share on other sites

Հոգու համար գործերը, անձերը, երևույթները լավ կամ վատ չեն լինում:

Սևը - սպիտակը, չարը - բարին վերաբերում են նրանց, ովքեր միայն մարմնում են ծնվել:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Հոգու համար գործերը, անձերը, երևույթները լավ կամ վատ չեն լինում:

Սևը - սպիտակը, չարը - բարին վերաբերում են նրանց, ովքեր միայն մարմնում են ծնվել:

marmnum chcnvel...knshnaki chgal ashxarh....

isk Ashxarhum aprel u marnum sharunakel ...sevn u spitaky tarbereln e...

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...
Guest Guest12568

Հեգինե ջան անձամբ ես էթնոհոգեբանություն չեմ ուսումնասիրել , ....Գուցե սա վիճարկելի հարց է , եթե ինչ-որ մեկն ունի իր տեսակետը կամ էթնոհոգեբանություն ուսումնասիրել է , խնդրեմ ....

Al jan etnohogebanutyan mi qani ej em mshakum,shutov hatuk qez hamar :)

Link to post
Share on other sites

marmnum chcnvel...knshnaki chgal ashxarh....

isk Ashxarhum aprel u marnum sharunakel ...sevn u spitaky tarbereln e...

Մարմնով ծնվում են ոչ միայն մարդիկ:

Միայն մարմնով ծնված լինելու հանգամանքը դեռևս անբավարար է զանազանության օրենքը ըմբռնելու համար:

Չմոռանանք, որ բացի սևն ու սպիտակը այլ գույներ էլ կան:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Մարմնով ծնվում են ոչ միայն մարդիկ:

Միայն մարմնով ծնված լինելու հանգամանքը դեռևս անբավարար է զանազանության օրենքը ըմբռնելու համար:

Չմոռանանք, որ բացի սևն ու սպիտակը այլ գույներ էլ կան:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Էթնոհոգեբանությունը

Էթնոհոգեբանությունը գիտություն Է մարդկային հանրույթների մի հատուկ տեսակի՝ Էթնոսի, նրա ներսում և այլ Էթնոսների հետ ունեցած փոխհարաբերություններում ծագող հոգեկան երևույթների և գործընթացների, ողջ Էթնոսի և նրա անդամների հոգեբանական առանձնահատկությունների ու վարքի յուրահատկությունների մասին։

Եվ քանի որ էթնոսը, ինչպես նաև նրա զարգացման բարձրագույն մակարդակը հանդիսացող ազգը, մարդկային հանրույթների (սոցիալական խմբերի) մի տեսակն է, ապա մինչև էթնոհոգեբանության առարկայի ու խնդիրների ավելի մանրամասն քննարկմանն անցնելը բերենք որոշ տվյալներ խմբերի սոցիոլոգիայի և սոցիալական հոգեբանության բնագավառներից։ Այս գիտությունների որոշ հիմնական հասկացություններ օգտագործվում են նաև էթնիկական հոգեբանության մարզում։ Հենց սկզբից նշենք, որ էթնոհոգեբանությունը սահմանային գիտություն է, ծագել է սոցիալական հոգեբանության ընդերքում, սերտ կապերի մեջ է նաև էթնոլոգիայի և այլ գիտությունների հեւո և հենվում է դրանց նվաճումների վրա։ Առանց այդ գիտությունների հասկացությունների և տվյալների՝ էթնոհոգեբանության խնդիրների քննարկումն արգասավոր չի կարող լինել։ Ահա թե ինչու հենց սկզբից մեզ անհրաժեշտ է պարզել սոցիալական, հետևաբար նաև էթնիկական, հոգեբանության որոշ հիմնարար հասկացություններ։

Link to post
Share on other sites
Guest Guest12568

1. Սոցիալական խումբ և անհատ

Երբեմն ասում են, ընդ որում, այս կարծիքը կարելի է լսել նաև բավականին խելամիտ մարդկանցից, թե իբր որևէ ազգի մասին ամբողջությամբ վերցրած չի կարելի ասել, թե նա լավն է կամ վատը, ազնիվ է կամ անազնիվ, չար է կամ բարի, լիարժեք է կամ թերարժեք և այլն։ Այսպես մտածողների հիմնական փաստարկն այն է, որ յուրաքանչյուր ազգի մեջ հանդիպում են և լավ, և՛ վատ, և՛ ագրեսիվ ու վտանգավոր, և՛ բարի ու մեծահոգի մարդիկ, հետևաբար բնավորության որևէ գիծ չի կարելի ընդհանրացնել։ Թվում է, թե շատ խելամիտ ու զորեղ փաստարկ է և լիովին համապատասխանում է մեր առօրյա փորձին։ Մենք քիչ է մնում զինաթափվենք ու մտածենք, որ գուցե իսկապես այդպես է, որ, ասենք, թուրքի գերագրեսիվությունն ու թալանի նկատմամբ հակվածությունը լոկ այդ ազգի առանձին ներկայացուցիչներին հատուկ գծեր են, իսկ թուրք ազգն ամբողջությամբ քիչ է տարբերվում մնացած ազգերից։ Եվ գուցե այդ դեպքում ընդհանրապես իմաստ չունի ուսումնասիրել ազգերի հոգեկան կյանքը, խնդիր դնել նրանց հոգեբանական տարբերությունների մասին, և հոգեբանությունը պետք է սահմանափակվի առանձին անհատների հոգեկան կյանքի ու հատկությունների ուսումնասիրությամբ՝ առանց ազգային պատկանելությունն ու մշակութային-հոգեբանական տարբերությունները հաշվի առնելու։

Նման դատողությունների հանդիպելով՝ սկսում ես առավել հստակությամբ գիտակցել, թե, իսկապես, երբեմն որքան տարբեր են որևէ խնդրի նկատմամբ գիտական և առօրյա, սիրողական մոտեցումները։ Թեև իրենց ընկալումները լրջորեն իմաստավորող մարդիկ միշտ էլ զգացել են, որ ազգերի և նրանց առանձին ներկայացուցիչների միջև ինչ-որ տարբերություններ, այնուամենայնիվ, կան, էթնոհոգեբանության խնդիրները հնարավոր է լուծել միայն գիտական լուրջ մոտեցման դեպքում, հետևողական փորձնական և տեսական հետազոտությունների օգնությամբ։

Հասկանալի է, որ եթե էթնոհոգեբանությունը նոր զարգացող գիտություն է, ապա պետք է հենվի այլ գիտությունների նվաճումների վրա, առավել ևս, որ մարդուն և մարդկային հարաբերությունները, նրա ստեղծած մշակույթն ու պատմությունը ուսումնասիրում են մի շարք այլ գիտություններ ևս։ Խոսքն այստեղ առաջին հերթին սոցիալական հոգեբանության մասին է, որը մեր օրերում դարձել է մարդու հասարակական գործունեությունը, միջանձնային հարաբերություններն ու սոցիալական բարդ խնդիրներն ուսումնասիրող գիտություններից մեկը։

Սոցիալական խումբը երկու կամ ավելի մարդկանցից կազմված որևէ հանրույթ է, որի անդամների միջև հաղորդակցության հետևանքով առաջանում են որոշակի հարաբերություններ։

Խմբեր ստեղծվում են այնպիսի նպատակների հասնելու համար, որոնց խմբերի անդամներն առանձին-առանձին հասնել չեն կարող։ Որոշելով իրենց ընդհանուր նպատակները՝ խմբի անդամներն այնուհետև համատեղ գործունեություն են կատարում դրանց հասնելու համար։ Նրանք պարբերաբար շփումների մեջ են մտնում, հոգեբանորեն ազդում են միմյանց վրա, փոխում միմյանց։ Այս ամենի հետևանքով խումբը ձեռք է բերում այնպիսի հատկություններ, որոնք չեն կարող հանգեցվել նրա կազմի մեջ մտնող անձանց անհատական առանձնահատկություններին։ Առաջանում են խմբային սոցիալ-հոգեբանական առանձնահատկություններ։ ժամանակի ընթացքում որոշակի թվով անհատներից կազմված խումբը կարծես դառնում է մի ուրույն ամբողջություն, յուրահատուկ հոգեբանական էակ, որն ունի իր տարբերիչ ու յուրօրինակ գծերի համակարգը, իր «ոգին», որոնցով տարբերվում է այլ խմբերից։

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Այսպես, հոգեբանները համապատասխան ուսումնասիրություններ կատարելով պարզել են, որ կան խմբեր, որոնց հատուկ է էքստրավերսիան, այսինքն՝ դեպի «դուրս», առավելապես դեպի արտաքին աշխարհն ուղղված ակտիվությունը, մինչդեռ այլ խմբեր առավելապես ինտրովերտ են. դրանք մեծապես մեկուսացված կյանքով են ապրում, բավարարվում են լոկ իրենց ներսում հաստատվող փոխհարաբերություններով, հետապնդում են առավելապես ներխմբային նպատակներ։ էքստրավերսիան՝ հոգեկան գործունեության ուղղվածությունը դեպի արտաքին աշխարհը, և ինտրովերսիան՝ «դեպի ներս» ուղղվածությունը, նաև առանձին անձանց հատուկ, անհատական գծերի բարդույթներ են, բայց որպես խմբային, համադրական (սինթետիկ) հատկություններ ունեն որակական նոր կողմեր։ Դրանք խումբն ամբողջությամբ բնորոշող բարդ հատկություններ են։

Մարդիկ ապրում և գործում են սոցիալական խմբերում՝ ընտանիքում, աշխատանքային խմբերում, ուսումնական, ընկերական, ռազմական և այլ տեսակի կարճատև կամ երկարատև գոյություն ունեցող հանրույթներում։ Խմբեր են նաև էթնիկական հանրույթները և դրանց հատուկ ու բարձրագույն տեսակները՝ ազգերը։ Ամբողջ աշխարհում սոցիալական խմբերի թիվը միլիոնների է հասնում, որը նույնպես ցույց է տալիս, թե որքան կարևոր է դրանցում կատարվող փոխներգործությունների ուսումնասիրությունը։ Անհատը ծնվելուց հետո հայտնվում է խմբերում և նրա հետագա զարգացումն ու կենսագործունեությունը ընթանում են ներխմբային և միջխմբային հարաբերություններում։ Ահա թե ինչու առանձին անձին հասկանալու համար ևս սոցիալական խմբերի ներսում կատարվող երևույթների իմացությունը միանգամայն անհրաժեշտ է։ Երբ ասում են, թե «Մարդը հասարակական էակ է» կամ «Ամեն մարդ իր դարաշրջանի զավակն է» և նման այլ բաներ, ապա նկատի ունեն, մասնավորապես, այն, որ յուրաքանչյուր անձնավորություն, որպես հոգեկան բազմաթիվ հատկությունների, դրդապատճառների և միտումների համակարգ, որպես որոշակի բնավորության տեր անհատ և անհատականություն, ձևավորվում է փոքր ու մեծ, էթնիկական ու մասնագիտական և բազմաթիվ այլ խմբերում, որոնց անդամ նա դառնում է իր կյանքի տարբեր փուլերում։

Անձի ձևավորման ընթացքի վրա հատկապես լուրջ ազդեցություն են գործում այն խմբերը, որոնք սոցիալական հոգեբանության և սոցիոլոգիայի բնագավառում ստացել են «ռեֆերանտային խմբեր» անունը։ «Ռեֆերանտային» անունը ծագել է լատիներեն refer բառից, որ նշանակում է հարաբերության մեջ մտնել, հարաբերել։ Ռեֆերանտային խմբերի տեսությունը մշակել են Հ.Հիմենը, Ռ. Մերտոնը և այլ մասնագետներ։ Դրանք անձի համար առավել կարևոր, նրա հայացքների և վարքի վրա կողմնորոշող ազդեցություն գործող այն խմբերն են, որոնցում ընդունված արժեքների ու տեսակետների հետ նա հաշվի է նստում ամեն անգամ, երբ պետք է կարևոր վճիռ կայացնի կամ որևէ գործելակերպ ընտրի։ ժամանակի ընթացքում ռեֆերենտային խմբում ընդունված արժեքները, նորմերը և խմբային մշակույթի մյուս տարրերը դառնում են անձի ներհոգեկան բովանդակություններ և սկսում են մասնակցել նրա վարքի ինքնակարգավորմանը։ Անհատի վարքի վրա խմբի արտաքին, սոցիալական վերահսկողությունը ժամանակի ընթացքում ձևափոխվում է ներքին վերահսկողության (ինքնավերահսկողության), որն իր մեխանիզմների բնույթով ու ծագումով նույնպես սոցիալական է, բայց այժմ արդեն ավելի նուրբ ու թաքուն ձև է ընդունում։

Շատերի համար, համենայն դեպս, մեր հայկական էթնիկական միջավայրում, առավել ազդեցիկ ռեֆերենտային խումբն ընտանիքն է։ Կյանքի բազմաթիվ իրադարձություններում կողմնորոշվելիս և վճիռներ կայացնելիս մենք հաշվի ենք առնում ընտանիքում ընդունված արժեքային կողմնորոշումները, այն, թե խնդրի առարկայի մասին ինչ են մտածում մեր ընտանիքի անդամները, հատկապես՝ նրանցից առավել հեղինակավորները։ Շատերի համար ռեֆերենտային է նաև ազգը որպես սոցիալական մեծ հանրույթ։ Մեր անհատական կյանքի տարբեր խնդիրներ լուծելիս, կամա թե ակամա, գիտակցորեն թե ենթագիտակցորեն, մենք հաշվի ենք առնում, թե ինչպիսի՛ն կլինի մեր ազգի ներկայացուցիչների վերաբերմունքն ու գնահատականը։ 0րինակ՝ երբ առանձին անհատը կամ որևէ ընտանիք հեռանում է հայրենիքից, կամ երբ որևէ տղամարդ որոշում է ւսմուսնանալ այլ ազգի պատկանող աղջկա հետ, հատկապես, երբ պետք է ընտրություն կատարի իր և այլ ազգի ներկայացուցիչների միջև, ապա բացի իր զգացմունքներն ու անձնական այլ նկատառումներ հաշվի առնելուց նա մտածում է նաև այն մասին, թե ինչ կասեն մարդիկ՝ առաջին հերթին նկատի ունենալով իր ազգի ներկայացուցիչներին։ Ընդ որում, այդ խնդիրները ներհոգեկան քննարկման առարկա դարձնելու ընթացքում նա ազգի մասին կարող է մտածել և՛ ընդհանրապես, ընդհանրական ձևով (որպես համադրական ամբողջական հանրույթ, որպես «մենք»), և՛ միանգամայն կոնկրետ ձևով, վերհիշելով ինչպես էթնոսի մեջ մտնող փոքր խմբեր (իր ծնողների ընտանիքը), առանձին անձանց, իր համար հեղինակավոր անհատների։ Ազգը մեծ խումբ է և ոչ ոք իր ազգի բոլոր ներկայացուցիչներին ճանաչել չի կարող։ Այդ պատճառով անհատի վարքի ու մտածելակերպի վրա ազգի ազդեցությունը դրսևորվում է առանձին անձանց, փոքր խմբերի, ինչպես նաև մշակույթի առանձին բաժինների, առաջին հերթին լեզվի և սովորույթների ազդեցության ձևով։ Քանի որ ազգերից յուրաքանչյուրի մշակույթի զգալի մասը (ավանդույթները, գրականությունը, արվեստը, իմաստասիրությունը, բարոյական պատկերացումները), թեև որոշ կորուստներով, կարելի է թարգմանել ու տարածել այլ լեզուներով, ապա անձը կարող է գտնվել իր ազգի հոգեկան կերտվածքի ու պատկերացումների ազդեցության տակ, եթե նույնիսկ չգիտե նրա լեզուն, բայց ծանոթացել է նրա մշակույթին ու պատմությանը և իրեն այդ ազգի ներկայացուցիչ է համարում։ Նման դեպքերում, անշուշտ, մենք նրան չենք կարող իր ազգի լիարժեք ու բնորոշ ներկայացուցիչը համարել, քանի որ այդպիսին դառնալու համար անհրաժեշտ է տիրապետել մայրենի լեզվին և լեզվամշակույթի գոնե մի մասին, ավանդույթներին, միջանձնային փոխհարաբերությունների յուրահատուկ նորմերին ու վարքի ձևերին։ Նկատի ունենալով այս ամենը՝ մենք այստեղ, առայժմ շատ ընդհանուր ձևով, կարող ենք ասել, որ գոյություն ունեն էթնիկական խմբի հետ անհատի սոցիալ-հոգեբանական նույնացման (իդենտիֆիկացիայի) տարբեր աստիճաններ, մի հանգամանք, որը պայմանավորված է, մասնավորապես, նրանով, որ նույն ազգին ի ծնե պատկանող տարբեր անձանց համար այդ ազգն ունի ռեֆերենտայնության տարբեր աստիճաններ։ Մեկի համար այն ավելի նշանակալից ու արժեքավոր է, մյուսի համար՝ պակաս, իսկ երրորդի համար գրեթե զուրկ է նշանակալիությունից, այսինքն՝ ռեֆերենտային չէ։ Նա այդ խմբից հեշտությամբ կարող է հեռանալ առանց լուրջ ներքին կոնֆլիկտների և առանց ափսոսանքի։

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Պատահում են նաև սեփական էթնոսի հետ բացասական հոգեբանական նույնացում և բացասական ռեֆերենտայնություն, որի իմաստը հետևյալն է. հիշելով իր ցեղակիցներին՝ անհատը կարող է մտածել. «Ահա թե ինչպիսին չպետք է լինի մարդը»։ Այս մեխանիզմն է ընկած սեփական էթնոսից օտարվելու և այլ ազգերի կազմում ձուլվելու հակվածության հիմքում։ Բայց այս կարևոր հարցերն առանձին և մանրակրկիտ քննարկում են պահանջում։

Թեև յուրաքանչյուր հասուն ու գիտակից մարդ անմիջականորեն, ինչպես ընդունված է ասել, ինտուիտիվ կերպով, հասկանում է, թե ինչ է նշանակում «ազգ» կամ «էթնոս», սակայն նման անորոշ ըմբռնումը բավական չէ էթնիկական հոգեբանության խնդիրները լրջորեն քննարկելու համար։ Այդ պատճառով տեսնենք, թե ինչպես են բնորոշում մարդկային հանրույթների այդ տեսակները գիտության այս և հարակից բնագավառների մասնագետները։

Link to post
Share on other sites
Guest Guest12568

2. էթնիկական խումբ, ազգ և Էթնիկական ինքնորոշում

Ի՞նչ Է Էթնոսը կամ Էթնիկական խումբը (հանրույթը)։ Այս հասկացությունների ծագման ու զարգացման պատմությունը մանրամասնորեն շարադրված Է մասնագիտական գրականության մեջ, այդ պատճառով Էլ մենք խիստ համառոտակի կխոսենք միայն դրանց ժամանակակից ըմբռնումների մասին։

էթնոսը (էթնիկական խումբը) մարդկային այնպիսի հանրույթ է, որն ունի հետևյալ հիմնական առանձնահատկությունները.

1. պատկերացում, որ խմբի բոլոր անդամներն ունեն ընդհանուր կենսաբանական ծագում, այսինքն սերում են նույն նախնիներից,

2. ընդհանուր պատմական ճակատագիր,

3. ընդհանուր տարածք, որի վրա ընթացել Է տվյալ ազգի ձևավորումը և որտեղ այժմ հիմնականում ընթանում Է նրա կենսագործունեությունը,

4. ընդհանուր համազգային պետականություն, նրա այս կամ այն տեսակը, որն ընդգրկում Է Էթնոսն ու նրա տարածքն ամբողջությամբ,

5. ընդհանուր մշակույթ,

6. Էթնիկական ինքնագիտակցություն ու Էթնոսի անդամների մեծամասնության մեջ նրա

հետ միասնության մեջ լինելու, այլ կերպ ասած, Էթնիկական նույնականության զգացում։

Անհրաժեշտ Է նկատի ունենալ, որ կան հեղինակներ, որոնք ազգի բնորոշ գծերից են համարում նաև նրա անդամների ճնշող մեծամասնության կողմից ընդունված ու դավանվող կրոնը։ Նման դիրքորոշումը հատկապես բնորոշ Է մուսուլման, մասնավորապես՝ թուրք հեղինակներին, որոնց մեջ շատ են պանիսլամիզմի ջատագովները։ Հայերի մեջ լայնորեն տարածված Է այն պատկերացումը, որ հայը պետք Է քրիստոնյա լինի։ Երբ որևէ մեկն իրեն սպասված ձևով չի պահում, ոմանք նրան հանդիմանելով հայտարարում են, որ իրեն չի պահում «հայ քրիստոնյայի նման»։

Վերը հիշատակված հատկանիշներից յուրաքանչյուրը բավականին բարդ կազմավորում է և կամ իր մեջ ունի, կա մ էլ հանգեցնում է այլ հատկանիշների առաջացման։ Այսպես, պարզվում է, որ էթնիկական խմբի անդամների ընդհանուր ծագումը հանգեցնում է նրանց մեջ մի շարք ընդհանուր գծերի ձևավորման։ Ավելացնենք, որ ընդհանուր գծեր էթնոսի անդամները ձեռք են բերում ոչ միայն այն դեպքում, երբ իրականում նույն նախնիներից են առաջացել, այլ նաև այն ժամանակ, երբ նման պատկերացումն առասպել է։

էթնիկական խմբի ընդհանուր գծերի մեջ մտնում են մշակույթի և մշակութային ավանդույթների առանձնահատկությունները, որոնցից են կրոնը, լեզուն և այլն։

ժամանակակից գրականության մեջ, հատկապես Էթնոլոգիայի բնագավառում, սկսել են օգտագործել նաև «Էթնիկական պոպուլյացիա» եզրը՝ նկատի ունենալով այնպիսի մարդկանց խումբ, որոնք ունեն վարքային բավականին մեծաթիվ ընդհանուր գծեր։ Սակայն այդ եզրն ավելի հարմար Է օգտագործել մարդու կենսաբանության բնագավառում։

«Էթնիկական խումբ» հասկացությունն իր ծավալով ավելի լայն Է, քան «ազգը»։ Էթնիկական խմբեր են ցեղերը, ժողովուրդներն ու ազգերը։

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Ազգերը էթնիկական խմբերի առավել խոշոր, բազմամարդ ու զարգացած տեսակներն են։ Յուրաքանչյուր ազգ պատմական երկարատև զարգացման արդյունք է, ընդ որում, ամեն մի էթնիկական խումբ չէ, որ հասնում է ազգային գոյության մակարդակին։

Այս դիտողություններն աչքի առաջ ունենալով պետք է ասել, որ «ազգային բնավորություն» եզրն այնքան էլ հաջողված չէ, առավել ևս, որ այնպիսի հասկացություններ, ինչպիսին են, օրինակ, «ազգային շահեր», «ազգային քաղաքականություն» և այլն, որոշ դեպքերում օգտագործվում են «պետական շահեր» կամ «պետական քաղաքականություն» իմաստով։ «Ազգություն» ասելով Արևմուտքի երկրներում ավելի հաճախ նկատի ունեն անձի քաղաքացիությունը (հպատակությունը), այլ ոչ թե էթնիկական պատկանելությունը։ Եթե հիշենք նաև, որ «ազգի» փոխարեն հաճախ օգտագործում են նաև «ժողովուրդ» հասկացությունը, ապա եզրաբանական շփոթն է՛լ ավելի ակնառու կդառնա։

Այնուհետև, «էթնիկական խումբ» (էթնոս) հասկացությունը, մեր կարծիքով, պետք է հստակորեն տարբերել «էթնիկական նույնացում» (էթնիկական իդենտիֆիկացիա) հասկացությունից։ Այս հանգամանքը մենք ցանկանում ենք ընդգծել նախ՝ այն պատճառով, որ գրականության մեջ այս հարցում որոշ անորոշություն կա և ապա`նկատի ունենալով, որ հոգեբանին առավելապես հետաքրքրում է անձի էթնիկական պատկանելության հոգեբանական, այսպես ասած, «սուբյեկտիվ» կողմը։ Հարցն այն է, որ յուրաքանչյուր էթնիկական խումբ ունի որոշ թվով օբյեկտիվ ւսռանձնահատկություններ, որոնք կարող են նկարագրվել ոչ միայն նրա անդամների, այլև ուրիշ խմբերի ներկայացուցիչների կողմից։ Սակայն էթնիկական խմբի գոյության էական կողմերից մեկն էլ այն է, թե նրա անդամներն ինչ չափով, հոգեկանի որ մակարդակում և ինչպիսի հատկանիշներից ելնելով են իրենք իրենց տվյալ խմբի անդամներ համարում։ Խոսքն, այսպիսով, էթնիկական խմբի ու նրա մշակույթի հետ խմբի անդամների հոգեբանական նույնացման կամ պարզապես անձի էթնիկական նույնացման մասին է. ինչ չափով և ըստ որ գծերի է տվյալ անձն իրեն տվյալ էթնիկական խմբի անդամ համարում։ Իհարկե, հնարավոր է նաև էթնիկական նույնացման այլ ըմբռնում, օրինակ, այսպիսին. հետազոտողը, հանդիպելով մարդկանց որևէ խմբի, ինչ հատկանիշներից ելնելով է նրանց մտցնում էթնիկական որոշակի հանրույթի մեջ (վերագրում այդպիսի հանրույթի) կամ համարում որոշակի էթնոս։ Այստեղ մենք ցանկանում ենք մանրամասնորեն ներկայացնել այդ ըմբռնումներից առաջինը։ Սակայն այդ մասին՝ հաջորդ հոդվածներից մեկում։

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Էթնիկական պատկանելիության և Էթնիկակամարգինալացման հարցի շուրջ

Ինչպես հայտնի է, անձի ինքնագիտակցությունը, ըստ էության, իրենից ներկայացնում է սեփական «ես»–ի մասին նրա պատկերացումների համակարգը։ Սա բազմակողմանի և բարդ մի կառույց է, որը ձևավորվում է էնթոգենեզի ամենավաղ փուլերից սկսած։ Սակայն, իր անհատական «ես»–ի մասին պատկերացումներից զատ, յուրաքանչյուր ոք ունի նաև իր համակարգված տեսակետը այն էթնիկակական խմբի մասին, որի կազմի մեջ մտնում է ինքը։ Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր անհատ, բացի «ես-կոնցեպցիայից», ունի նաև որոշակի «մենք-կոնցեպցիա»։ Տվյալ էթնիկական խմբի հետ հոգեբանական նույնացում ապրած յուրաքանչյուր անձի «ես»–համակարգում արտացոլված է նրա էթնիկական «մենք-կոնցեպցիան». նա իրեն համարում է տվյալ կազմավորման սկզբունքային հատկանիշների կրողը։

Անշուշտ, այդ «մենք»–ի զգացողությունը միշտ և կյանքի բոլոր հանգամանքներում միևնույն սրությամբ չի գիտակցվում։ Ավելին, անձի հոգեկանում կարող են ի հայտ գալ սեփական էթնոսից օտարման միտումներ։ Մեկ այլ դեպքում էթնիկական պատկանելության զգացողությունը կարող է սրվել, օրինակ՝ դա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ տվյալ էթնոսին սպառնում է արտաքին վտանգը։

Եթե փորձենք այս կամ այն էթնիկական խմբին պատկանող անհատի հոգեբանական նկարագրին նայել «դրսից», ապա կտեսնենք, որ անհրաժեշտ է հետազոտել և վեր հանել մի ընդհանրական կերպար, որն առավելագույնս իր մեջ կամփոփի տվյալ էթնոսին բնութագրող սկզբունքային հոգեբանական առանձնահատկությունները։ Ըստ էության, վերջին տասնամյակներում էթնոհոգեբանության կարևոր խնդիրներից մեկը համարվել է հենց այս «բազալ» կերպարների ստեղծումը։ Օրինակ՝ ամերիկյան էթնոհոգեբանությունն իր ջանքերն ուղղել է տարբեր մշակույթներին բնորոշ «մոդելային» անձի ուսումնասիրությանը։ Այսպես, բնագավառի հայտնի մասնագետ Ջ. Պ.Հոնիգմանը ուշադրությունը կենտրոնացնում է այն հանգամանքի վրա, թե տվյալ ընդհանրական կերպարի համար ինչպիսի ստանդարտիզացված վարքն է բնութագրական և թե ինչպիսին կարող են լինել նրանից ակնկալվող բնորոշ նյութական արդյունքները։ Ընդ որում, այդպիսի մոդելը կարող է լինել և համապիտանի (ունիվերսալ), և՛ հատուկ, այսինքն՝ կարող է բնութագրել տվյալ էթնոսին պատկանող որոշակի խավի, մարդկանց կատեգորիայի, ասենք, տղամարդկանց կամ կանանց։ Ակնհայտ է այն գործնական նշանակությունը, որ կարող են ունենալ այսպիսի հետազոտությունները որևէ բազմազգ երկրի ներքին կյանքը ճիշտ կարգավորելու, միջպետական շփումներում կամ բանակցային գործընթացներում հոգեբանորեն գրագետ գործելու և բազմաթիվ այլ կենսականորեն կարևոր ասպարեզներում։

Այսպիսով՝ յուրաքանչյուր էթնոսի պատմական զարգացման տվյալ փուլում ձևավորված է հարաբերականորեն կայուն ու ավարտուն էթնոհոգեբանական նկարագիր ունեցող մի կերպար և դրան համապատասխան՝ «մենք-կոնցեպցիա»։ Սակայն էթնոսի զարգացման յուրաքանչյուր փուլ իր դրոշմն է դնում այդ հավաքականության վրա՝ հարստացնելով այն նոր երանգներով։ Այսինքն՝ էթնոսի զարգացման ամեն մի ստատիկ կտրվածքում «առաջնային» կառուցվածքի վրա սերտաճում են նոր տարրեր։ Այն, թե ինչ նկարագիր կունենան այդ տարրերը, կախված է պատմական իրադարձությունների բնույթից (ասենք, գւսղութային տիրապետության տակ գտնվելը, արտաքին կամ ներքին ճնշումները կամ, ընդհակառակը, տնտեսական և պետական հզորացումը, ռազմական հաղթանակները, ազդեցությունների ոլորտի մեծացումը և այլն)։ Այս փոփոխությունների հետևանքով առաջանում են տվյալ էթնոսի ներկայացուցիչներին բնորոշ ստանդարտիզացված վարքի նոր ձևեր։

Իմանալու համար, թե ինչպիսի հոգեբանական փոփոխություններ է կրում այս կամ այն էթնոսը պատմական տվյալ փուլում, անհրաժեշտ է հենվել այդ ժամանակահատվածին բնորոշ էթնոդեմոգրաֆիական տվյալների վրա։ Այսինքն՝ պետք է ստեղծվի տվյալ էթնիկական խմբի սոցիոմշակութային պատկերը։ Այսպես, օրինակ, ամերիկյան ազգի ձևավորման գործում հսկայական նշանակություն ունեցավ հենց ժողովրդագրական գործոնը՝ Եվրոպայից դեպի Նոր Աշխարհ հսկայածավալ ներգաղթը։ ԱՄՆ-ում 1980 թ-ին կատարված մարդահամարի ժամանակ արձանագրվեց 90 էթնիկական խմբերի առկայությունը։ Ընդ որում, էթնիկական պատկանելության հարցի պատասխանը տրվում էր կա՛մ ըստ մոր, կամ ըստ հոր։ Նշվում էր նաև ծնողների ծնողների էթնիկական պատկանելությունը։ Հարցին կարելի էր պատասխանել նաև ուղղակի՝ «ամերիկացի»։

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Վերջինը փաստորեն այն դեպքն է, երբ մարդու ինքնագիտակցությունը որակական նոր անցում է կատարել կամ արդեն կորցրել է իր էթնիկական պատկանելության գիտակցումը, կամ գիտակցաբար ժխտում է այն՝ սեփական էթնոմշակութային համակարգից ներքուստ արդեն օտարված լինելու բերումով։ Պարզվեց, որ մոտ 12 հազար մարդ կատարել էր հենց այդ ընտրությունը (տվյալները բերված են ըստ. էթնոհոգեբանաություն Ամն ,Կանադայում,Մոսկվա , 1989)։ Հասկանալի է, որ այսօր, 20 տարի անց այդ թիվը զգալիորեն ավելի մեծացած կլինի։

Այս տեսակետից, եթե դիտարկելու լինենք թեկուզ միայն վերջին հարյուրամյակում հայ էթնոսի հասարակական-քաղաքական և պատմամշակութային կյանքում տեղի ունեցած իրադարձությունները, ապա պետք է արձանագրենք, որ դրանք մեր հավաքական կերպարի մեջ էական նորագոյացություններ են առաջացրել։ Անդրադառնանք, թեկուզ, այնպիսի մի այժմեական խնդրի, ինչպիսին է ներկայումս հսկայական ծավալներ ընդունած արտագաղթը։ Հարց է ծագում՝ ի՞նչ հոգեկան փոփոխություններ են տեղի ունենում հարազատ էթնոմշակութային միջավայրից հեռացած և իր համար նոր ու խորթ էթնոմշակութային միջավայրում հանգրվանած հասուն մարդու հետ։ Անշուշտ, արտագաղթելու որոշում կայացրած մարդու ինքնագիտակցության մեջ դեռևս մինչև օտարության մեջ փաստացիորեն հայտնվելը անխուսափելիորեն տեղի են ունենում որոշակի փոփոխություններ։ Սակայն նոր միջավայրի հետ հանդիպումը նրա առաջ դնում է ոչ միայն արտաքին, միջանձնային բնույթի ադապտացիայի խնդիրներ, այլև նրա առջև ծառանում է սեփական «ես»– ի ով լինելու խնդիրը։ Արմատներ ունենալու է. Ֆրոմի նշած կարևորագույն պահանջմունքը հայտնվում է ներհոգեկան խառնաշփոթի մեջ։ Նոր պայմաններին սոցիալ-հոգեբանական հարմարման անհրաժեշտությունը հիմք է ստեղծում «ես»–ի կազմում կառուցվածքային փոփոխությունների համար։ Կառուցվածքային փոփոխություններ ասելով մենք նկատի ունենք այն, այսպես կոչված, էթնիկական ցուցիչների աստիճանական կորուստը, որոնք սոցիալ-հոգեբանական տեսակետից ապահովում են անձի նույնացումը իր էթնիկական խմբի հետ։ Այդպիսի էթնիկական ցուցիչներ են ռասայական պատկանելությունը, լեզվի, կրոնի, ծագման, պատմական հայրենիքի և մի շարք այլ ցուցանիշներ, որոնք օբյեկտիվորեն գոյություն ունեն, եթե նույնիսկ իր՝ անհատի կողմից չեն գիտակցվում կամ պարզապես ժխտվում են։ էթնիկական ցուցանիշների ամբողջությունից ստեղծվում Է այն Էթնիկական պլատֆորմը, որի վրա հենված Է անհատը և որը նրան տալիս Է որոշակի ազգային արմատներ ունենալու զգացողություն։ Սրանց աստիճանական կորուստը հանգեցնում Է ազգային դիմագծի ամբողջականության աղճատման և, ի վերջո, կորստի, այսինքն՝ դենացիոնալիզացիայի, կամ, այլ կերպ ասած, ապազգայնացման։ Ինքնագիտակցության մեջ տեղի Է ունենում անձնային պատկանելության վերակողմնորոշում դեպի մեկ այլ Էթնոմշակութային խումբ, որի ցուցիչները նա աստիճանաբար, սեփականը կորցնելուն զուգընթաց, ներքնայնացնում է։ Ահա այստեղ է, որ տեղի է ունենում բացահայտ օտարում սեփական էթնիկական խմբից։ Անձի գիտակցությունը (այստեղ, անշուշտ, մասնակցում են ենթագիտակցական գործընթացները ևս), կատարում է իր նոր՝ ընտրությունը, անցում է կատարվում հոգեբանական և էթնոմշակութային մեկ պլատֆորմից դեպի մյուսը։ Ինչպես յուրաքանչյուր կառուցվածք, էթնիկական ինքնագիտակցության կառուցվածքում ևս, երբ խախտվում է ինվարիանտ, ապա կառուցվածքային բաղադրիչների մի զգալի մասի կորստի ու նորերի ձեռքբերման որոշակի փուլում տվյալ կառուցվածքը օրինաչափորեն դադարում է նույնը լինելուց և վեր է ածվում մեկ այլ կառուցվածքի։ Ընդ որում, անձի էթնիկական «ես»–ի այս էական փոփոխությանը նախորդում է (կառուցվածքային ցուցիչների դինամիկայի ընթացքում) հոգեբանական մարգինալացումը։ Մարգինալացումը ժամանակակից էթնոհոգեբանության մեջ բավականին լայն տարածում ունեցող հասկացություն է, որով բնութագրվում է էթնոմշակութային տեսակետից սահմանային վիճակում գտնվող սուբյեկտը, նա, մի կողմից, ցուցաբերում է սեփական էթնոսից հոգեբանական տարանջատման միտումներ, սակայն, դեռևս վաղ է խոսել դեպի մեկ այլ էթնոմշակութային համակարգ նրա անցման մասին։

Նշենք, որ հոգեբանական մարգինալացումը պարտադիր չէ, որ անպայման ուղեկցվի հայրենիքի տարածքից դուրս գալու իրողությամբ։ Կարելի է ապրել հայրենիքում, նույնիսկ խոսել մայրենի լեզվով, սակայն լինել մարգինալ.Մարգինալների խմբի մեջ մտնում են այն անձինք, ովքեր կորցրել են իրենց հոգեկան կապը ավանդական, հարազատ էթնիկական հանրույթի հետ և դեռևս չեն գտել իրենց տեղը նոր հանրույթում, որի արժեքներն ինքը բարձր է գնահատում և որի փաստացի անդամը կցանկանար դառնալ։ էթնիկական մարգինալացման դրսևորումներն են ապազգայնացումը, խորթացումը սեփական ժողովրդից ու մշակույթից, որն ուղեկցվում Է նոր մշակույթի մեջ մտնելու դժվարություններով կամ նույնիսկ՝ անհնարինությամբ։ Անձի այսպիսի հոգեբանական մարգինալւսցումը կարող Է նույնիսկ գիտակցական ընտրության հետևանք լինել։

Բերենք Էթնիկական ցուցիչների տարրերի կորստյան հետ կապված՝ դեպի մարգինալություն անցում կատարելու մի օրինակ, որին մենք այսօր Հայաստանում ավելի ու ավելի հաճախ ենք բախվում։ Խոսքն այսօր երիտասարդության շրջանում բավականին տարածված մի երևույթի՝ անգլիական արտասանությամբ հայերեն խոսելու մասին Է։ Խոսքը հայերեն Է, իսկ նրա հնչյունական կազմը, դրա արտաբերման յուրահատկություններն առավելագույնս մոտեցված են անգլերենին։ Այս բանը արդեն նկատվում Է նաև ռադիոյով և. հեռուստատեսությամբ հեռարձակվող մի շարք հաղորդումներում և հատկապես՝ գովազդներում։ Հայոց լեզվի խեղաթյուրման այս «նոր» տեսակն, անշուշտ, ունի իր հոգեբանական դրդապատճառները։ Արևմտյան մշակույթի հետ շփումների ուժեղացման, ինքնին, դրական երևույթի աղճատված ընկալման մի գռեհիկ դրսևորում Է սա, որի հիմքում ընկած Է սեփական Էթնոսի և մշակույթի հանդեպ թերարժեք վերաբերմունքը։ Երիտասարդ մարդու անձնային ինքնահաստատման ձգտման , հասարակական կյանքում իր անհատականությունը խարսխելու բնական մղումը դրսևորվում է ահա այսպիսի աղավաղված ձևով։ Սրան, իհարկե, նպաստում են նաև հասարակական կյանքի այն վայրիվերումները, որոնց արդյունքում ստեղծված իրավիճակը չի նպաստում հայ մարդու հավաքական ինքնագնահատականի բարձրացմանը։ «Մենք– կոնցեպցիայի» վերանայման ու վերագնահատման արդյունքում մեր էթնոսի ներկայիս ներկայացուցիչների մոտ մեծ մասամբ խորանում են «մոդելային», հային առանց այն էլ բնորոշ թերարժեքությունը և նա, նաև այլ նպաստավոր գործոնների առկայության դեպքում, սկսում է հոգեկան նույնացման ձգտել իր կողմից բարձր գնահատվող«ուրիշի» հետ։ Ընդ որում, օտար արժեքի օբյեկտիվ գնահատականն այստեղ երկրորդական է։ Այս դեպքում, գիտակցության ու ենթագիտակցության սահմանագծում գործող «տրամաբանության» էությունն հետևյալն է. «լավ է այն ամենը, ինչը չի պատկանում իմ էթնոսի «մենք»–ին»։ Եվ բուն է դնում դեպի ապազգայնացումը տանող ինքնակամ մարգինալացման միտումը։ Մեր մեջբերածը այդ երևույթի ընդամենը մեկ օրինակ էր։ Այդպիսիք իրականում, և ոչ միայն հայերիս պարագայում, բազմաթիվ են։ Եթե բնութագրելու լինենք մարգինալի ներհոգեկան վիճակը, ապա կարող ենք արձանագրել, որ նա լուրջ ներքին կոնֆլիկտներ ապրող անձ է։ Այդ կոնֆլիկտներն անձի համար առավել դրամատիկ են, եթե նա իր ընտրությամբ չէ, որ հայտնվել է որևէ այլ էթնոսի համակարգում էնկուլտուրացիայի (մշակութային ադապտացիայի) ենթարկվելու անհրաժեշտության առաջ։

Այնուամենայնիվ, նույնիսկ գիտակցական հստակ նպատակադրման պարագայում սեփական էթնիկական կերպարից լիովին դուրս գալը գրեթե անհնարին է։ Բանն այն է, որ անձի՝ այս կամ այն էթնոսին պատկանելու իրողությունը սոսկ գիտակցության փաստ չէ։ Կան անգիտակցական հոգեկանի խորքային տարրեր, որոնց գոյությունը, որևէ կապ չունե նալով անձի անհատական զարգացման հետ և անկախ գիտակցական որևէ կողմնորոշումից, նախանշում են անձի էթնիկական պատկանելությունը։ Խոսքը սերնդե-սերունդ ժառանգաբար փոխանցվող կոլեկտիվ անգիտակցականի ոլորտին պատկանող հոգեկան բովանդակությունների մասին է։

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...