Jump to content

ՀԻՊՆՈՍԻ միջոցով անգիտակցականի


Recommended Posts

Անգիտակցականի հայտնագործումը

Ներկայումս անգիտակցական երևույթների ու գործընթացների գոյությունն ու մարդու կյանքում ունեցած կարևոր նշանակությունը ընդունվում են բոլոր հոգեբանների կողմից: Սակայն ժամանակին այդ նվաճումը ձեռք է բերվել ոչ առանց դժվարությունների ու սուր բանավեճերի:

1880-1882 թվականներին Վիեննայում Ֆրոյդի բարեկամ և գործընկեր բժիշկ Բրոյերը բուժում էր հիստերիայով տառապող մի աղջկա՝ Աննային: Աղջիկը հիվանդացավ այն ժամանակ, երբ խնամում էր ծանր հիվանդ հորը: Վերջինս մահացավ, երբ Աննան սեփական հիվանդության պատճառով այլևս չկարողացավ շարունակել խնամքը: Հիստերիայի ախտանիշներն էին երկու աջ վերջավորությունների սպազմատիկ ( ջղակծկման) կաթվածը՝ զգայունակության բացակայությամբ, աջ աչքի շարժումների ; գլխի դիրքի պահպանման խանգարումները, ուժեղ նյարդային հազը, ուտելու նկատմամբ զզվանքը , անձնավորության ընդհանուր փոփոխությունները:

Բրոյերը մտապահեց Աննայի զառանցանքը՝ ենթադրելով, որ այդ անկապ բառերը պայմանավորված են նրան զբաղեցնող ինչ-որ մտքերով: Հիպնոսացնելով աղջկան՝ Բրոյերը արտասանեց այդ բառերը՝ նրանից թաքուն մտքեր դուրս կորզելու նպատակով: Հիվանդը իսկապես սկսեց արտահայտել իրեն տանջող մտքերը, որոնք, ինչպես գրում է Ֆրոյդը, խորապես թախծոտ, երբեմն բանաստեղծորեն գեղեցկ ֆանտազիաներ էին; արթմնի երազներ: Դրանք սովորաբար սկսում էին հիվանդ հոր անկողնու մոտ աղջկա գրաված դիրքի նկարագրությունից: Երբ Աննան հիպնոսացված վիճակում պատմում էր մի շարք այդպիսի ֆանտազիաներ, ապա ազատվում էր հիստերիայի ախտանիշներից , և նրա վիճակը նորմալանում էր: Բայց որոշ ժամանակ անց ներքին ինչ-որ գործընթացների հետևանքով վրա էր հասնում նոր նոպա, և ախտանոիշները նորից սկսում էին երևան գալ:

"Հոգու մաքրման" ( կատարսիս) կամ " խոսելու միջոցով բուժելու" այդ եղանակը ավելի կայուն արդյունքներ էր տալիս, երբ հիվանդը հիպնոսացված վիճակում , խոր հուզականությամբ, վերհիշում էր, թե իր վարքում ու հոգեվիճակներում հիստերիայի ախտանիշներն առաջին անգամ ինչ դեպքերի կապակցությամբ, ինչպիսի իրավիճակում հայտնվեցին: Պարզվեց, որ բոլոր ախտանշաններն առաջացել են հոգեկան խոր ապրումների, հոգեկան խեղում պատճառած աֆեկտների ազդեցության տակ և դրանք հոգեկան կամ մարմնային հետևանք են: Մեկ ախտանշանը սովորաբար մի շարք միանման ապրումների, կոնֆլիկտների հետևանք էր: Այն վերացնելու համար անհրաժեշտ էր ժամանակային հակառակ կարգով վերհիշել ու վերապրել այդ կոնֆլիկտները:

Սիստեմատիկորեն կիրառելով այդ մեթոդը՝ Ֆրոյդը հանգեց այն կարևոր եզրակացությնաը, որ հոգեկանում անցյալի հիվանդագին ապրումների այդպիսի սևեռումը նևրոզի կարևորագույն բնորոշ գիծ է: Կոնֆլիկտային իրադրություններում հիվանդության ախտանշանների առաջացումը պայմանավորված է նրանով, որ անձը ճնշում է, իր գիտակցության ոլորտից դուրս է մղում առաջացող ցանկություններն ու մտքերը, ազատորեն չի խոսում, հուզվում ու գործում: օրինակ՝ եթե մարդուն որևէ երևույթ զզվանք է պատճառում, բայց նա, քաղաքավարությունից դրդված , իր այդ բացասական հուզական վիճակը , ապա հենց այդպիսի կոնֆլիկտային վիճակն էլ կարող է( հատկապես կրկնվելու դեպքում) հանգեցնել նևրոտիկ շեղումների ու սևեռման: Հետագայում բժշկի օգնությամբ ( հիպնոսում կամ ազատ զուգորդություններ ստեղծելիս) այդ կոնֆլիկտները վերհիշելիս համապատասխան հույզը ( օրինակ՝ նույն զզվանքը) դրսևորում է անսովոր ուժով, իսկ հետո , որպես կանոն, չքանում է նևրոզի ախտանիշի հետ միասին:

Բրոյերի և Ֆրոյդի կատարած դիտումներից հոգեբանության տեսության համար հատկապես կարևոր է այն, որ գիտակցության նորմալ ( բնականոն) վիճակում հիվանդը չի հիշում, ոչինչ " չգիտե" այն մասին, թե որոնք են իր հիվանդության ախտանիշների հետ կապված անցյալի կոնֆլիկտային իրավիճակները:

Հոգեբանական և հոգեախտաբանական գրականության մեջ նկարագրված են ևս երկու կարգի հետաքրքրական երևույթներ, որոնց վրա Ֆրոյդը հենվեց իր տեսական եզրակացությունները կատարելիս :Առաջինը այսպես կոչված " անձի երկատման" կամ " կրկնակի գիտակցության" երևույթն է , իսկ երկրորդը " հետհիպնոտիկ ներշնչումը": Առաջին դեպքում որոշ անձինք ապրում են կարծես երկու ( երբեմն նույնիսկ ավելի) անկախ կյանքով, որոշ ժամանկի ընթացքում իրենց դրսևորում են որպես բնավորության որոշակի գծեր, սովորույթներ, մտավոր կարողություններ և հիշողության որոշակի բովանդակություններ ունեցող մարդիկ, սակայն հետո՝ սովորաբար հոգեկան ասնովոր ճգնաժամային վիճակից ( օրինակ՝ տևական լեթերգիական քնից) դուրս գալով, սկսում են դրսևորել անձնավորության այլ, հաճախ առաջինից տրամագծորեն տարբերվող գծեր: Մարդն իր մեջ կրում է երկու "ես", որոնց երբեմն տարբեր անուններ են տրվում : Այսպիսի դեպքերի քննարկման ժամանկ հարց է ծագում , թե ուր է չքանում այդ "ես"-երից մեկը, երբ ակտիվանում ու սկսում է գործել մյուսը: Եզրակացությունն այն է , որ մյուս "ես"-ը դառնում է անգիտակցական: Ներկայումս հոգեբույժները նկարագրել են այդ խանգարումն ունեցող մի շարք այլ անձնավորությունների, որոնք ունեն երկուսից ավելի "ես"-եր: Դա արդեն բազմակի անձի երևույթն է:

"Հետհիպնոտիկ ներշնչման" երեույթը հետևյալն է. մարդուն հիպնոսացնում են՝ հասցնելով խոր հիպնոսի՝ սոմնամբուլիզմի մակարդակի և ներշնցում են, որ այդ վիճակից դուրս բերվելուց հետո որոշ ժամանակ անց նա պետք է կատարի այս կամ այն գործողությունը, տեսնի այնպիսի պատկերներ, որոնց համապատսխան առարկաները տվյալ իրադրության մեջ չկան և այլն: Ժամանակակից ամերիկյան հոգեբույժներից մեկը՝ էդուարդ դը Բոնոն, կատարել է հետհիպնոտիկ ներշնչման փորձը , որն առաջին հայցքից կարող է ֆանտաստիկ թվալ: Հյուրասենյակում զրուցող իր ընկերներից մեկին հիպնոսացնելով՝ նա ներշնչում է՝ քիչ անց ներս է մտնելու իրենց ծանոթներից մեկը: Հիպնոսացվածը պետք է ընդառաջ գնա նրան, ողջունի և հրավիրի մասնակցելու իրենց զրույցին: Այնուհետև ներշնչելով, որ հիպնոսացված վիճակում ներշնչվածը պետք է լրիվ մոռանալ՝ հոգեբույժը ընկերոջը դուրս է բերում հիպնոսի վիճակից, և նրանք շարունակում են կիսատ մնացած զրույցը: Քիչ անց հիպնոսից դուրս բերվածը սկսում է անհագստության նշաններ ցույց տալ, կարծես ինչ-որ մոռացված գործ է ուզում կատարել. այնուհետև ոտքի է ելնում , մոտենում է դռանը և բարձռաձայն ողջունելով "ներս մտնողին"՝ սեղմում նրա "ձեռքը" և հրավիրում մասնակցելու իրենց զրույցին՝ միաժամանակ տարակուսելով թե ինչու մյուսները նրան չեն նկատում: Ներշնչման հետևանքով նրա հոգեկանում վերարտադրված պատկերն այնքան շոշափելի ու պայծառ է դառնում, որ նա օբյեկտացնում է այն իրենից դուրս և այդ ուրվականի հետ շփվում ինչպես իրական մարդու հետ:

Հիստերիայի, անձի "երկատման" և "հետհիպնոտիկ ներշնչման" երևույթների ուսումնասիրությունը Ֆրոյդին թույլ տվեց հանգել հոգեբանության համար հեղաշրջող նշանակություն ունեցող այն հետևությանը, որ հոգեկան կյանքը չի սահմանափակվում միայն գիտակցական երևույթներով, որ կան բավականին զորեղ հոգեկան ուժեր, որոնք լուրջ, հաճախ վճռական ազդեցություն են գործում մարդու վարքի վրա, սակայն մնում են չգիտակցված: Հիրավի, հետհիպնոտիկ ներշնչման վերը նկարագրված դեպքում հոգեբույժի ներշնչած մտքերը, սպաասվող նոր հյուրի պատկերը, կատարելիք գործողությունների պլանը, ժամանակահատվածի գնահատումը, այս ամենը մնում է անձի հոգեկանում, շարժման մեջ է դնում նրան, բայց չի գիտակցվում, այսինքն՝ նա հաշիվ չի տալիս իրեն, թե իրական, իր կողմից չգիտակցվող շարժիչ ուժերը, սկսում է ճշմարտանման բացատրություններ որոնել, իր գործողությունները կամ ուրվականին իրական մարդու տեղ ընդունելը բացատրում է հոգնածությամբ և այլն: Կարճ ասած՝ առաջացած կոնֆլիկտային իրավիճակից դուրս գալու համար նա դիմում է ռացիոնալիզացիայի՝ պաշտպանական մեխանիզմի օգնությանը: Նշենք, որ հոգեբանական պաշտպանական մեխանիզմների հայտնագործությունն ու դրանց որոշ հիմնական տեսակների նկարագրությունը ևս հոգևերլուծության անանցողիկ ծառայություններից մեկն է անձի հոգեբանության և հոգևերլուծության բնագավառում:

Անգիտակցական հոգեկան երևույթների հայտնագործումը թույլ տվեք հասկանալ, որ մարդու հոգեկան կյանքը շատ ավելի բարդ է, որ մարդու հոգեկան աշխարհն ունի ոլորտներ կամ շերտեր, և որ մարդու հոգեկան գործունեությունը միաժամանակ կարող է ընթանալ և´ գիտակցական, և´ անգիտակցական մակարդակներում:

Link to post
Share on other sites
  • 2 months later...

Էտ известный гипнотизер-ը ( հաստատ Կաշպիռովսկու հետ ես) պարզապես известный խաբեբա էր , ու զարմանում եմ ինչպես կարելի է նման հիմարին պետականորեն թույլատրել մասայական հիպնոսներ անկացնել ասենք ստամոքսի խոցի, երիկամների, գեմառոյի ու չգիտեմ էլ ինչ ֆիզիկական հիվանդությունները բուժելու նպատակով : Դրան նույնիսկ եթեր էին տրամադրում: Ինքը բուժվելու կարիք ունենալով հանդերձ մարդկանց էր դեռ բուժում : Ինչքան մարդիկ հավատալով ու հետևելով այդ հոգեկան հիվանդին այնուհետև չկարողացան ինքուրույն ( բնականաբար) դուրս գալ հիպնոսից

Link to post
Share on other sites

Che ya Kashpirovsku [email protected] vonc kmoranam. Araks, bayc xabeutyamb te inchpes mardkanc ognum er.

Լավ էլի , ի՞նչն էր օգնում : Հիպնոսով բուժումը դա կախարդական փայտիկ չի, որ ձեռքի մի շարժումով միանգամից օգնի : Դա ԱՆՀԱՏԱԿԱՆ , երկարատև ու շատ զգույշ մոետցում է պահանջում հիվանդի նկատմամբ: Հա կարող է որոշ դյուրահավատ մարդիկ հիպնոսի ազդեցության տակ ասել են , որ իրենց լրիվ առողջ են զգում, անգամ կույրերը հանկարծ սկսեն տեսնել : :/ Բայց որոշ ժամանակ անց նրանց մոտ էնպիսի բարդացումներ են նկատվում , քիչ չեն նայև հոգեկան խանգարումների դեպքերը ......( վերջերս նրա հարծազրույցը տեսա TV_ով, Կաշպիռովսկի come back)ասում է 10 միլիոն մարդկանց է բուժել և ինչով է նա զիճում Հիսուս Քրիստոսին :/ ու ես կասկածում եմ այդ մարդու հոգեկան հավասարակշռության վրա , այսինքն ոչ թե կասկածում եմ այլ համոզված եմ որ նա հոգեպես առողջ չէ

ISk ete mardik karogh en irenc nershnchel u bujvel apa inchu voch?

Նկատի ունե՞ս ինքնաներշնչում:

Link to post
Share on other sites

Լավ էսպես նայենք. երկուսս էլ հասկանում ենք, որ ունենալ այդքան մեծ էներգիա, որ բուժել միաժամանակ հազարավոր մարդկանց, գրեթե բացառվում է: Բայց որ մարդկանց մի օգուտ լինում էր դա փաստ ա: Ազգովի հիմար չէին չե՞, մի անգամ նստեին հեռուստացույցի առջև, երկրոդ անգամ, է կհոգնեին, եթե չօգներ (չնայած համոզված եմ, որ ազգովի մարդկանց հիմարացնելը շատ ավելի հեշտ ա, քան անհատականորեն, բայց դա առանձին թեմա ա): ՄԱրդ իր ջանի ցավը գիտի, ու այնպես էլ չէր, որ ստեին ասեին լավացանք: ՀԻմա փաստն էն ա, որ իրոք ինչ-որ առողջարար ազդեցություն ունենում էր դա: Միակ բացատրությունը ես տեսնում եմ ինքնաներշչման մեջ: Ավելին, որքան շատ մարդիկ են ներգրավված դրա մեջ, անքան ավելի լավ ե ստացվում այն:

Link to post
Share on other sites
Լավ էլի , ի՞նչն էր օգնում :

Ar jan tatiks 83 tarekan kin a, asex a telum, aranc aknoc, girq kardum ev mnacac bolor achqi het kapvac tesoxakan [email protected] chhashvac, imijayloc ` KASHPEROVSKU ognutyamb :) ed [email protected] Astvacapasht kin a, enqan chi havatacel tenc baneri, mec horaquyrs bjishk a, asel a uxaki im xatr porci, u [email protected] axeri kutakum uni ))) achqerin ognel a votqerin chi ognel. nax ed amen inchic heto, nershnchanq inqnanershnchanq te hipnos, [email protected] [email protected] [email protected] den e netel :) hazar jaheli achq uni. [email protected] lav avartn u bujumn a , asel amerikacineri "no matter how " :)

Link to post
Share on other sites

Լավ էսպես նայենք. երկուսս էլ հասկանում ենք, որ ունենալ այդքան մեծ էներգիա, որ բուժել միաժամանակ հազարավոր մարդկանց, գրեթե բացառվում է: Բայց որ մարդկանց մի օգուտ լինում էր դա փաստ ա: Ազգովի հիմար չէին չե՞, մի անգամ նստեին հեռուստացույցի առջև, երկրոդ անգամ, է կհոգնեին, եթե չօգներ (չնայած համոզված եմ, որ ազգովի մարդկանց հիմարացնելը շատ ավելի հեշտ ա, քան անհատականորեն, բայց դա առանձին թեմա ա): ՄԱրդ իր ջանի ցավը գիտի, ու այնպես էլ չէր, որ ստեին ասեին լավացանք: ՀԻմա փաստն էն ա, որ իրոք ինչ-որ առողջարար ազդեցություն ունենում էր դա: Միակ բացատրությունը ես տեսնում եմ ինքնաներշչման մեջ: Ավելին, որքան շատ մարդիկ են ներգրավված դրա մեջ, անքան ավելի լավ ե ստացվում այն:

Smally jan et azgovi bujman ardynqi Leninakanciq tesan, aselov te Kashpirovsku seansic heto aravoti tesel en vor qachal pakrishkeqi vraqash en exel :wow:
Link to post
Share on other sites

Լիլ հիպնոսով բուժումը մեկի համար գուցե կիրառելի է , մյուսի համար ՝ ոչ , մեկի դեպքում նշանակալի արդյունք է տալիս, մյուսի դեպքում շատ քիչ, և հայտնի չէ թե ինչու: Եվ շատ հաճախ հիպնոսի օգնությամբ ձեռք բերված հաժողությունները կարճատև են: Որոշ ժամանակ անց, կարող ես լսել որ հիվանդի հին հիվանդությունը վերադարձել է կամ փոխարինվել մեկ այլ հիվանդությամբ : Հա ճիշտ է հիվանդին նորից ու նորից կարելի է բուժել հիպնոսի օգնությամբ , բայց հիպնոսը կրկնելու հետևանքով հնարավոր է մարդուն զրկել ինքնուրույնությունից ու սովորեցնել բուժման այդ տեսակին, որը վերածվում է կախվածության նման (ասենք թմրադեղի) մի բանի:

Դրա համար եմ ասում որ մասայական հիպնոսը վտանգավոր բան է : Այո´ ազգովի մարդկանց հիմարացնելը շա հեշտ է, այն էլ էն սովի, խավարի , երկրի փլուզման տարիներին , երբ մարդիկ պատրաստ էին կառչել ամեն ինչից , ինչն օգնության պիտակ էր իր վրա կրում : Կաշպիռովսկու մասայական սենասներից հետո, ո՞ր մի "բուժված" հիվանդով հետաքրքրվեցին , ինչքանո՞վ ես համոզված որ հիվանդությունները չեն վերադարձել կամ փոխարինվել ուրիշով : Դրա համար եմ ասում հիպնոսը ԱՆՀԱՏԱԿԱՆ , երկարատև ու շատ զգույշ մոտեցում է պահանջում : Իսկ Կաշպիռովսկին միայն հիպնոս էր անում ոչ թե հիպնոսի օգնությամբ բուժում : ՈՒ եկեք հարցին գիտական տեսանկյունից նայենք , թե չէ էներգիա ու հրաշք ...

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...