Jump to content

Գիտությունը և Կրոնը


Recommended Posts

Ասում են , որ Գիտությունը և Կրոնը դրանք տարբեր "Հավատքներ" են իրար հակասող , ու իրար հետ անհամատեղելի : Կար ժամանակ , երբ գիտական նոր ձեռքբերումների համար Եկեղեցին պատժում էր, փառք Աստծու դա հեռավոր անցյալ է հիմա: Բայց ինչո՞ւ այժմ մարդիկ, որոնք զբաղվում են գիտությամբ մերժում / հեռանում են Հավատքից, դառնում աթեիստ : Շատերը դա բացատրում են այն հանգամանքով , թե իբր գիտական ձեռքբերումներով ամեն ինչ հասկանալի ու պարզ է դառնում : Բայց չէ որ կյանքը միայն նյութականից չէ բաղկացած, կա նաև հոգևորը .....

Իմ ճանաչած բոլոր մարդիկ , որոնք գիտության հետ անմիջական ու արդեն "խորը" կապ ունեն ( աստղագետներ, բժիշկներ, հոգեբաններ ...և այլն) ընդունում են ու "պաշտում' միայն Գիտությունը : Չեմ ուզում հավատալ , որ Գիտությունն ու Կրոնը "մագնիսի հակառակ բևեռներ" են :

Ի՞նչ եք կարծում դուք, և ինչո՞վ կբացատրեք այս հանգամանքը :

Говорят, что наука и религия это две разные вещи и абсолютно несовмистимые……разные представления о мире. У одних материальное а у других духовное . Почему эти две не могут обьеденится ?

Link to post
Share on other sites

Ինչպես ասեմ, Արաքս ջան:

Իմ իմացած գրեթե բոլոր գիտությանը նվիրված մարդիկ` հավատացյալ են. ճիշտ է, շատերը Աստծուն չեն ընդունում ըստ քրիստոնեական, կամ այլ կրոնական հավատքի, բայց ոչ մի դեպքում աթեիստ չեն: Բա որ կաթոլիկ ֆիզիկ տեսնե՞ս:

Բժիշկների մասին չեմ կարող ասել, բայց հոգեբաններն ի՞նչ կապ ունեն գիտության հետ (քեզ վրա չվերցնես :D ): Ինչքան աբստրակտ է կրոնը, այնքան էլ հոգեբանությունն ու ամեն տեսակի փիլիսոփայությունը:

Այնշտայնի ասած` գիտությունն առանց կրոնի մեռած է, կրոնն առանց գիտության` կույր:

Link to post
Share on other sites

Այնշտայնի ասած` գիտությունն առանց կրոնի մեռած է, կրոնն առանց գիտության` կույր:

Շատ ճիշտ է ասել :yes:

Իսկ իմ իմացածներից գրեթե բոլորը աթեիստ են ...ընդհանրապես մերժում են Աստծո գոյությունը :(

Ինչ վերաբերում է հոգեբանությանը, կարելի է ասել այն բժշկության մի ճյուղ է , այսինքն ոչ թե կարելի է ասել, այլ հենց էդպես էլ կա :)

Link to post
Share on other sites

Դե լավ դու էլ: Ինչ բժշկություն: Տատիս ասած` ջուր ծեծոցի է: :lol:

Հիմա ես ջուր եմ ծեծում .... :cry: :cry: :cry: .բայց գիտես մեկ-մեկ հոգեբանների համբերությունն էլ է վերջանում, ու էտ ժամանակ .......ոչ երանի պացիենտներին :lol:

Հո քարից չենք այ մարդ

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Ֆրոյդի փիլիսոփայական մտորումները Կրոնի և Գիտության համատեղելիության /մրցակցության , մարդու կյանքում Կրոնի ազդեցության ....և այլնի մասին

Կրոնը աներևակայելի ուժ է, որ տիրում է մարդկանց ամենաուժեղ հույզերին: Հայտնի է , որ նախկինում

փիլիսոփայությունն ընդգրկում էր այն ամեն հոգևորը, ինչ մարդու կյանքում որևէ դեր է խաղում, զբաղեցնում էր գիտության տեղը, երբ դեռ գիտությունը հազիվ սկսել էր սկզբնավորվել , և որ այն ստեղծել էր անհամեմատելիորեն հետևողական ու ավարտուն աշխարհայացք, որը թեև սասանված , այսօր էլ շարունակում է իր գոյությունը:

Արժանին մատուցելով կրոնի մեծաշուք էությանը՝ պետք է նկատի ունենալ , թե ինչ է ձգտում տալ մարդկանց: Այն բացատրություն է տալիս աշխարհի ծագման ու զարգացման մասին, կյանքի հարափոփոխ ընթացքում պաշտպանություն ու երջանկություն է խոստանում, մարդկանց համոզմունքներն ու գործողությունները կառավարում է իր պատվիրանների օգնությամբ, որոնք ներկայացնում է իր հեղինակության ողջ ուժով : Այսպիսով՝ կրոնը երեք ֆունկցիա է իրագործում : Առաջինը՝ բավարարում է մարդկանց հետաքրքրասիրությունը , կատարում է նույն բաը ինչ փորձում է անել գիտությունն իր սեփական միջոցներով, և այս գործում նրա հետ մրցակցության մեջ է մտնում : Իր ազդեցության մեծ մասի համար այն պարտական է իր երկրորդ ֆունկցիային: Կրոնը թուլացնում է մարդկանց վախը վտանգի ու կյանքի անսպասելի փոփոխությունների հանդեպ, վստահություն է ներշնչում, որ վերջը լավ է լինելու, դժբախտության դեպքում սփոփում է նրանց, և այս գործում գիտությունը նրա հետ մրցել չի կարող: Ճիշտ է , գիտությունը սովորեցնում է , թե ինչպես պետք է խուսափել որոշակի վտանգներից, ինչպես հաղթահարել որոշակի տառապանքներ: Շատ անարդարացի կլիներ պնդել, թե այն իբր մարդկանց հզոր օգնականն է, բայց բազմաթիվ իրադրություններում ստիպված է մարդկանց մենակ թողնել իրենց տառապանքների հետ և կարող է միայն խորհուրդ տալ, որ խոնարհ լինեն: Իսկ երորդ ֆունկցիան իրագործելիս, երբ նա թելադրում է, թե ինչ պետք է անել, երբ արգելքներ ու սահմանափակումներ է մտցնում, ապա է´լ ավելի մեծ չափով է հեռանում գիտությունից, որը բավարարվում է հետազոտելով ու հավաստելով: Նրա կիրառություններից, անշուշտ, կյանքում մարդկանց վարքի վերաբերյալ կանոններ ու խորհուրդներ են մակածվում: Որոշ դեպքերում դրանք նույնն են, ինչ առաջարկում է նաև կրոնը, բայց՝ այլ հիմնավորումներով:

Կրոնի այս երեք բովանդակությունների միավորումը լիովին ակնհայտ չէ: Ի՞նչ կապ ունի աշխարհի ծագման մասին տվյալ բացատրությունը որոշակի բարոյական կանոնների հետ: Պաշտպանության և երջանկության մասին խոստումները ներքուստ կապված են բարոյական պահնաջների հետ: Դրանք այդ պատվիրանների կատարման համար նախատեսված վարձատրություններն են: Միայն նա կարող է ակնկալել այդ բարիքները, ով ենթարկվում է հիշյալ պահանջներին, իսկ անհնազանդներին պատիժներ է սպասում: Ի դեպ, գիտության դեպքում ևս կան որոշ նման բաներ: Ենթադրվում է, որ ով չի կատարում գիտության պահանջները, վնասում է ինքն իրեն:

Կրոնի բնագավառում ոսուցման, սփոփանքի ու պահանջի զուգորդումը հասկանալի է դառնում միայն այն դպքում, երբ ծագումնաբանական վերլուծության է ենթարկվում: Այդ վերլուցությունը պետք է սկսել տվյալ համույթի առավել աչքի ընկնող կետից՝ աշխարհի ծագման մասին ուսմունքից, որովհետև հարց է ծագում, թե ինչու է կոսմոգոնիան միշտ կազմել կրոնական համակարգի անխուսպահելի մասը: Ըստ այդ ուսմունքի՝ աշխարհն ստեղծվել է մարդու նման էակի, իդեալականացված գերմարդու կողմից , որը բոլոր տեսակետներից ՝ ըստ իշխանության , իմաստության, կրքերի ուժի, գերազանցում է մարդուն: Կենդանիները՝ որպես աշխարհաստեղծ արարածներ , վկայում են տոտեմիզմի ազդեցության մասին, որին մենք ավելի ուշ կվերադառնանք թեկուզ լոկ մի դիտողություն անելու համար: Հետաքրքրական է , որ այդ արարիչը միշտ միայն մեկն է, նույնիսկ այնտեղ, որտեղ շատ աստվածների են հավատում: Ճիշտ նույն կերպ դա սովորաբար տղամարդ է, թեև երբեք սակավ չեն նաև կանանցի աստվածությունների հիշատակները, իսկ որոշ առասպելներում աշխարհի ստեղծումը սկսվում է այն բանից, որ տղամարդ աստվածը վերացնում է հրեշի վերածված կանացի աստվածությանը: Այստեղ շատ հետաքրքրական մասնավոր խնդիրներ կան, բայց մենք պետք է շտապենք: Հետագա ուղին դժվար չէ պատկերացնել , քանի որ այդ աստված-արարիչը ուղղակիորեն հայր է կոչվում: Հոգևերլուծությունը եզրակացնում է, որ դա իսկապես հայր է, նույնքան վեհ, որքան նա ժամանակին թվացել է փոքրիկ երեխային: Հավատացյալը աշխարհի ստեղծումը պատկերացնում է այնպես, ինչպես իր ծագումը:

Այդ դեպքում հեշտ է հասկանալ, թե սփոփիչ հավաստիացումներն ու բարոյական խիստ պահանջներն ինչպես են զուգորդվում կոսմոգոնիայի հետ: Բանն այն է, որ նույն անձը , որին երեխան պարտական է իր գոյության համար, այսինքն՝ հայր ( թեև ավելի ճիշտ կլիներ ասել՝ հորից ու մորից կազմված ծնողական ատյանը) նույնպես պահպանել ու պաշտպանել է թույլ, անօգնական և աշխարհի բոլոր դարանակալ վտանգներին ենթակա երեխային: Նրա պաշտպանության ներքո նա իրեն ավելի վստահ էր զգում: Թեև հասակ առնելով ՝ մարդ զգում է, որ ավելի ուժեղ է դարձել, սակայն աճում է նաև կյանքի վտանգների ըմռնումն, ու նա ամենայն իրավունքով եզրակացնում է, որ ինքը, ըստ էության, նույնաքան անօգնական ու անպաշտպան է մնացել, ինչպես և մանկության տարիներին, որ աշխարհի հանդեպ նա առաջվա նման երեխա է: Այսպիսով ՝ նա այժմ էլ չի կարող հրաժարվել այն պաշտպանությունից, որից օգտվել է մանկության օրերին: Բայց նա վաղուց արդեն իմացել է, որ իր հայրը խիստ սահմանափակ իշխանություն ունի և բոլոր առավելություններով օժտված էակ չէ: Ահա թե ինչու նա վերադառնում է մանկության տարիների իր հոր պատկերին, որին նա գերագնահատում էր ՝ բարձարցնելով աստվածային աստիճանի, և տեղաշարժում է ներկայի իրականության մեջ: Վերհիշելով այդ պատկերների հուզական ուժն ու պաշտպանված լինելու նրա պահանջմունքի հետագա պահպանումը միասին հենց աստծո նկատմամբ նրա հավատի կորիզն է կազմում:

Կրոնական ծրագրի երրորդ կետը նույնպես՝ բարոյական պահանջը, անբռնազբոսիկ ձևով մտնում է այդ մանկական իրադրության մեջ: Այստեղ ես ցանկանում եմ հիշեցնել Կանտի հանրահայտ ասույթը, որի մեջ նա միավորել է աստղազարդ երկինքն ու մեր կրծքի տակ գոյություն ունեցող՝ բարոյական օրենքը: Որքան էլ այդ զուգորդությունը տարօրինակ հնչի, որովհետև իսկապես երկնային մարմինները ի՞նչ կապ ունեն այն հարցի հետ, թե արյոք մարդկության զավակներից մեկը սիրում է ուրիշին, թե սպանում, այնուամենայնիվ նրանում հոգեբանական մեծ ճշմարտություն կա: Նույն հայրը ( ծնողական ատյանը), որը կյանք է պարգևել երեխային ու պաշտպանել է նույն այն կյանքի վտանգներից, սովորեցրել է նաև, թե ինչ է կարելի անել և ինչից պետք է հրաժարվել՝ցույց տալով, որ պետք է որոշակի սահմանափակումների ենթարկել սեփական հակումները, ստիպել է իմանալ, թե ինչպես պետք է հաշիվ նստել ծնողների, քույրերի ու եղբայրների հետ, եթե նա ցանկանում է դառնալ ընտանիքի, իսկ ավելի ուշ՝ նաև ավելի լայն հանրույթների տանելի ու ցանկալի անդամ: Սիրո միջոցով խրախուսելու և պատիժների համակարգի օգնությամբ երեխան հասնում է իր սոցիալական պարտավորությունների իմացության, հասկանում է, որ կյանքում իր անվտանգությունը կախված է այն բանից, թե արդյոք իրեն սիրում են ծնողներն ու հետո նաև ուրիշները, և թե հավատում են, որ ինքն էլ նրանց է սիրում: Այս բոլոր փոխհարաբերությունները մարդն անփոփոխ կերպով տեղափոխում է կրոնի մեջ: Ծնողների արգելքներն ու պահանջները նրա կրծքի տակ շարունակում են ապրել որպես խիղճ: Խրախույսների ու պատիժների նույն համակարգի օգնությամբ աստված կառավարում է մարդկային աշխարհը, և բարոյական պահանջների կատարումից է կախված, թե առանձին անհատն ինչ չափով է պաշտպանություն ու երջանկություն գտնում: Սերն առ աստված և նրա կողմից սիրված լինելու գիտակցությունը մարդուն ինքնավստահություն են տալիս արտաքին աշխարհի և մարդկային շրջապատի վտանգների դեմ դուրս գալու համար: Ի վերջո, աղոթելիս ուղղակի ազդեցություն են գործում աստվածային կամքի վրա և դրանով իսկ մասնակից են դառնում աստվածային ամենզոր ուժին:

շարունակելի

Link to post
Share on other sites

Говорят, что наука и религия это две разные вещи и абсолютно несовмистимые……разные представления о мире. У одних материальное а у других духовное . Почему эти две не могут обьеденится ?

Link to post
Share on other sites

ՈՒզում եմ հայտնել հիացմունքս Arm_Lionne'-ի և Lateralis-ի երկխոսության կապակցությամբ:

Այդ երկխոսությունը ցույց է տալիս, որ թե կրոնը և թե գիտությունը ճիշտ են միայն այն դեպքում,երբ երկուսի ներդաշնակ միատեղումը, հակասություններից ձերբազատվելու ուղեկցումով հանգեցնում է Հոգու գիտության:

Աղջիկներ, Շնորհակալություն Նանե Ողջախոհության Դիցուհուն արտահայտելու համար: :flower: :flower:

Link to post
Share on other sites

AYG :flower:

Ես գիտեմ , որ ինձ ունկդրելու ընթացքում ձեր մեջ բազմաթիվ հարցեր ծագեցին , և դուք կցանկանայիք լսել դրանց պատասխանները: Այստեղ և այսօր ես դա չեմ կարող անել , բայց վստահ եմ , որ այդ մանրակրկիտ հետազոտություններից ոչ մեկը չի կարող սասանել մեր այն դրույթը, որ կրոնական աշխարհայացքը պայմանավորված է մեր մանկության իրադրությամբ:Առավել ևս ուշագրավ է այն , որ այդ իրադրությունը, չնայած իր մանկակական բնույթին, ունի իր նախորդը: Կասկած չկա, որ եղել է մի ժամանակ, երբ ոչ կրոն կար և ոչ էլ աստվածներ: Այդ ժամանակը անիմիզմ են անվանում: Այն ժամանակ նույնպես աշխարհը լի էր մարդանման հոգևոր էակներով, որոնց մենք դևեր ենք անվանում, արտաքին աշխարհի բոլոր օբյեկտները բնակեցված էին նրանցով կամ գուցե նույնական էին նրանց: Սակայն չկար ոչ մի գերագույն ուժ, որը դրանց ստեղծելու լիներ ու շարունակել կարավառել, և որին հնարավոր լիներ դիմել պաշտպանություն և օգնություն ստանալու համար: Անիմիզմի ժամանակաշրջանի դևերը մեծ մասամբ թշնամաբար էին տրամադրված մարդկանց նկատմամբ, բայց թվում է, թե մարդն այն ժամանակ ինքն իրեն ավելի էր վստահում, քան հետագայում: Այդ չար ոգիների առջև նա, անկասկած, մշտապես խոր սարսափ էր ապրում, բայց նրանցից պաշտպանվում էր որոշակի գործողությունների օգնությամբ, որոնց նա դևերին հալածելու հատկություն էր վերագրում: Այլ դեպքերում նույնպես նա իրեն անօգնական չէր զգում: Երբ նա բնությանը որևէ պահանջ էր ներկայացնում, օրինակ՝ անձրև էր ցանկանում, ապա ոչ թե աղոթք էր կարդում ամպրոպի աստծուն, այլ մոգություն էր անում՝ սպասելով, որ դա բնության վրա անմիջական ազդեցություն է գործելու, ինքն էր անձրև հիշեցնող որևէ բան ստեղծում: Շրջապատող աշխարհի ուժերի դեմ իր մղած պայքարում նրա առջև զենքը կախարդությունն էր, այսօրվա մեր տեխնիկայի ամենաառաջին նախորդը: Մենք ենթադրում ենք, որ կախարդությանը հավատալը ելնում է սեփական մտավոր գործողությունները գերագնահատելուց, "մտքի ամենազորության" նկատմամբ հավատից, որը մենք, ի դեպ, կրկին հայտանբերում ենք սևեռուն վիճակների նևրոզներով տառապողների վարքում: Մենք կարող ենք պատկերացնել, որ մարդիկ այդ ժամանակներում հատկապես հպարտ էին խոսելու գործում իրենց ձեռք բերած նվաճումներով, որոնք պետք է որ մեծ չափով հեշտացրած լինեին մտածողությունը: Բառին նրանք մոգական ուժ էին վերագրում: Այդ գիծը հետագայում փոխառնվեց կրոնի կողմից: "Եվ աստված ասաց. թող լույս լինի: Եվ լույս եղավ": Իմիջայլոց, մոգական գործողությունների գոյության փաստը ցույց է տալիս, որ անիմիստական ժամանակաշրջանի մարդը պարզապես իր ցանկությունների ուժի վրա չի հենվում: Նա ավելի շատ հաջողություն է ակնկալում իր գործողությունից, որին բնությունը պետք է ընդօրինակի : Երբ նա ցանկանում է , որ անձրև գա, ապա ինքը ջուր է շաղ տալիս: Եթե ցանկանում էր, որ հողը արգասաբեր դառնա, ապա դաշտում նրա առջև սեռական հարաբերության տեսարան էր ներկայացնում:

Դուք գիտեք, թե ինչպես դժվարությամբ է անհետանում այն, ինչ երբևիցե հոգեբանական արտահայտություն է ստացել: Ահա թե ինչու դուք չպետք է զարմանաք, երբ լսեք, որ անիմիզմի շատ դրսևորումներ պահպանվել են մինչև այսօր, մեծ մասմաբ՝ այսպես կոչված սնահավատությունների ձևով, կրոնի կողքին կամ նրա հետևում: Ավելին, դուք հազիվ թե կարողանաք ժխտել, որ մեր փիլիսոփայությունը նույնպես պահպանել է անիմիզմի էական գծեր, բառի մոգական ուժի գերագնահատություն, հավատ, թե իբր աշխարհում կատարվող գործընթացները գնում են այն ճանապարհով , որոնք ցույց են տրվում մեր մտածողության կողմից: Իհարկե , գոյություն է ունեցել նայև անիմիզմ՝ առանց մոգական գործողությունների: Մյուս կողմից ՝ մենք կարող ենք սպասել, որ արդեն այն ժամանակներում գոյություն ուներ ինչ-որ մի բարոյականություն, կային մարդկային հարաբերություններին վերաբերող պահանջներ, սակայն չկա որևէ վկայություն այն մասին, որ այն ներքուստ կապված լիներ անիմիստական հավատքի հետ: Հավանակն է, որ բարոյական պահանջները իշխանական ու ենթակայության փոխհարաբերությունների և գործնական կարիքների անմիջական արտահայտություններ են եղել:

Խիստ ցանկալի կլիներ իմանալ, թե ինչը ստիպեց անիմիզմից անցնել կրոնին, բայց դուք կարող եք պատկերացնել, թե մարդկային ոգու զարգացման այդ հնագույն ժամանակներն ինչպիսի մշուշով են պատված: Թվում է, թե փաստ է, որ կրոնի առաջին դրսևորումը այն ուշագրավ երևույթն էր , որ տոտեմիզմ է կոչվում, կենդանիներին պաշտամունքը, որի հետևանքը եղավ նաև առաջին բարոյական արգելքը՝ տաբուն: Ժամանակին ես "Տոտեմ և տաբու" գրքում (1912-13) այն ենթադրությունն եմ առաջ քաշել, ըստ որի, այդ փոփոխությունը հանգեցվում է մարդկային ընտանիքի ներսում փոխհարաբերությունների հեղաշրջման: Անիմիզմի համեստ կրոնի հիմնական նվաճումը դևերի հանդեպ սարսափի հաղթահարումն է: Սակայն որպես նախապատմական ժամանակների մնացուկ՝ չար ոգին պահպանել է իր տեղը նաև կրոնի համակարգում:

Եթե դա կրոնական աշխարհայացքի նախապատմությունն էր, ապա այժմ տեսնենք, թե դրանցից հետո ինչ տեղի ունեցավ և ինչ է տեղի ունենում մեր աչքի առջև: Գիտական ոգին, բնական գործընթացների դիտումների շնորհիվ ամրապնդվելով, ժամանակի ընթացքում սկսում է կրոնը դիտել որպես մարդկային գործերից մեկը՝ քննադատական ուսումնասիրության ենթարկելով այն: Նա այլ կերպ չկարողացավ վարվել: Ամենից առաջ քննության ենթարկվեցին հրաշքների մասին պատմությունները, որոնք զարմանք ու անվստահություն էին հարուցում, քանի որ հակասում էին այն ամենին, ինչ սովորեցնում էր սթափ դիտումը՝ ակնհայտորեն իրենց վրա կրելով մարդկային ֆանտազիայի ազդեցությունը: Այնուհետև պետք է մերժվեր կրոնի այն ուսմունքը, որը բացատրում էր գոյություն ունեցող աշխարհը, քանի որ այդ ուսմունքը վկայում էր իմացության բացակայության մասին, իր վրա էր կրում հին ժամանկների կնիքը. այդ ուսմունքի հաղթահարումը նպաստում էր բնության օրենքների աստիճանաբար մեծացող իմացությունը: Այն, որ աշխարհը պետք է ծագած լիներ բեղմնավորման կամ արարման գործողության միջոցով, առանձին մարդու առաջացման նմանությամբ, սկսած այն ժամանակներից, երբ մտածողության համար ակնհայտ դարձավ կենդանի ու հոգեկան ունեցող էակների և անկենդան բնության տարբերությունը, որի դեպքում նախնական անիմիզմի հավատարիմ մնալը այնպես անհնարին դարձավ , այլևս չի ընկալվում որպես ամենաբնական և ինքնին հասկանալի ենթադրություն: Չի կարելի չնկատել նաև կրոնական տարբեր համակարգերի համեմատական ուսումնասիրության ազդեցությունը , դրանք փոխադարձ բացառման ու անհանդուրժողականության առկայությունը:

Link to post
Share on other sites
  • 1 month later...

Если хотите прочесть изумительные факты о связи религии и науки, возьмите в руки "Код Да Винчи" Дэна Брауна. И не рассказывайте, что книга слишком ПОПулярна: она того стоит-я ее прочла на одном дыхании.

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...