Jump to content

Recommended Posts

Արաքս ջան, շնորհակալություն, շատ հաճելի երկու ժամ էր: (-:

Կարճ խոսակցությունից հետո`

-Ի՞նչ անենք:

-Մի բան չգրե՞նք:

Որոշեցինք վսյո-ժե գրել: Առաջին չստացված քառյակից հետո... Անցավ երկու ժամ ու ստացվեց հետեւյալը`

ՄԱՐԴ ՉԴԱՐՁԱԾ ԴԵՐԱՍԱՆՆԵՐ

Հիմարության այս բեմում

Նորից ելույթ են ունենում,

Մեծ ու փոքր, չաղ-նիհար,

Հիմար-հանճար, հարուստ-անճար

Մարդ կոչված` բայց չդարձած

Դերասաններն:

Մեկ առ մեկ ներկայանում

Դիմակներ են փոխանակում.

Իմաստւնը հիմար դարձավ,

Իսկ հիմարը` հանճարացավ:

Ախ, տեսե՞լ եք այս կաղ-չքնաղ

Գարշելիին:

Էլ ինչո՞ւ եք դուք զարմանում,

Երբ առողջը գալիս-գնում,

Հիվանդների միջով անցնում`

Ու իր բորոտ ձեռքն է մեկնում

Տեր-Աստծուն:

Եւ կամ էլ երբ Իմաստունը,

Ինչպես պոչը կտրած շունը,

Վեհ, բայց տուժված իր կեցվածքով

Ճառ է ասում հանդիսավոր

Իր շուրջ խմբված

Հիմարներին:

Պառավներն էլ` գործը թողած,

Տիկնիկները գրկներն առած,

Օր ծերությամբ մանկացել են.

Իմաստությունն էլ ծանրացել է

Դեռ չծնված մանկիկների

Նուրբ ուսերին:

Աշխարհն արար ցնորվել է

Վերջին խելքը գլխին մարդն էլ

Լույսը մարել` ցվրվել է,

Մեզ թողնելով մեր իսկ ստեղծած

Մտքեր կոչված քաոսի մեջ...

Ով-ինչ ունի` թող ասի:

:flower: ,

von Zlyk.

Link to post
Share on other sites

Արաքս ջան, շնորհակալություն, շատ հաճելի երկու ժամ էր: (-:

Մարիամ ջան այդ ես եմ քեզաին շնորհակալ ոչ միայն այս երկու ժամերի համար , այլ այն անքուն գիշերների ու հետաքրքիր զրույցների համար , որ անցկացրել եմ քեզ հետ

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...