Jump to content

Զրադաշտություն


Recommended Posts

ՆԱԽԱԲԱՆ

Բոլորիս երեւի հայտնի է Ֆրիդրիխ Նիցշեի «Այսպես էր խոսում Զրադաշտը» գիրքը, որը հեղինակի կարծիքով գրված էր « բոլորի եւ ոչ ոքի համար»: Ըստ Նիցշեի Զրադաշտն առաջինն էր, որը աշխարհի չարի ու բարու միջեւ բաժանումը դարձրել էր իր բարոյագիտության սկզբունքը: Ինչեւէ, Նիցշեի Զրադաշտի գաղափարախոսությունը ոչ մի առնչություն չունի հին Իրանի մարգարե Զրադաշտի գաղափարախոսության, եւ դրանից առաջացած կրոնի հետ:

Թեմայի պատճառը մարդկանց սխալ պատկերացումն է այս կրոնի մասին. շատերը պարսիկներին (իհարկե ոչ մահմեդական) անվանում են կրակապաշտ, հաշվի չառնելով, որ զրադաշտներին արգելվում է պաշտել աստծուց բացի մեկ այլ բան: Բայց կրակի հատուկ դերի մասին հետո:

Նախ`

Զրադաշտի գաղափարախոսությունը լիովին հասկանալու համար պետք է ուշադրություն դարձնել նաեւ այն պատմական հանգամանքների վրա, որոնք ձեւավորել են նրա կյանքն ու աշխարհահայացքը:

Մոտ 4000 տարի առաջ այսօրվա Իրանի տարածքում ապրող ժողովուրդը դավանում էր բազմաստվածությանը, որը, կախված տեղանքից, այս կամ այն աստծուն վերագրում էր առաջնային դեր: Իրանում տարածված էր Միթրայի պաշտամունքը: Միթրա (պարսկերեն` արեւ) աստվածը համարվում էր լույս, իսկ արեւը պաշտվում էր որպես աստծո բնակավայր: Աստվածներից մեկը` Ահուրա Մազդան (Ահուրա – ամենազոր, Մազդա – իմաստուն) համարվում էր էթիկայի կերպար Միթրայի շուրջ կենտրոնացված ե՛ւ պարսկական ե՛ւ հնդկական (Ասուրա Վարունա անունով) դիցաբանության մեջ:

Միթրայի քրմերը ուժեղ ճնշում էին գործադրում ժողովրդի վրա, իսկ որպեսզի չհանդիպեն դիմադրության, ամեն կերպ նպաստում էին սնահավատության առաջացմանն ու տարածմանը:

Զրադաշտը (Զարատուստրա. հունարեն Զորոաստր) էթիկայի վրա հիմնված առաջին կրոններից մեկի հիմնադիրն է: Նրա ծծնդավայրի կամ ծննդյան տարվա մասին ամբողջական կարծիք չկա. գոյություն ունեն հետեւյալ ենթադրությունները: Ծննդավայրի վերաբերյալ` Աֆղանստանի Բաքտրա քաղաքի մոտակայքը, Իրանի հարավ-արեւելքում գտնվող Սիստան մարզը եւ վերջապես Ուրմիա լճի մոտակայքը: Նաեւ ծննդյան տարեթիվն է տատանվում մ.թ.ա. 6000-ից 600-ականների միջեւ: Պարսկաստանում համարվում է, որ Զրադաշտը ապրել է մ.թ.ա. 1800-ականներին, Ուրմիա լճի մոտակայքում: Նրա իսկական անունը Սպիտամա էր: Ծնված լինելով տոհմական քրմի ընտանիքում, նա փոքրուց հետաքրքրվում էր կրոնական փիլիսոփայությամբ:

Սպիտաման, փնտրելով Ճշմարտությունը, քսան տարեկան հասակում մեկուսանում է սարերում, իսկ տասը տարի հետո` հաղթահարելով չար ոգիների գայթակղությունները եւ այլ փորձություններ, վերադառնում է որպես Զարատուշտրա (բառացի թարգմ. - ալ կարմիր ուղտ, փոխաբ. - լուսավորված): Իհարկե ջերմ ընդունման Զրադաշտը չարժանացավ, նամանավանդ իր հայրենիքում: Որոշ ժամանակ անց զրադաշտությունը լայն ճանաչում գտավ Պարսկաստանում, իսկ իսլամիզացիայի հետեւանքով գործադրված բռնությունից գրեթե ամբողջովին վերացավ:

Զրադաշտը մահացել է 77-ամյա հասակում:

Այսօր զրադաշտությանը դավանում են մոտ 30.000 մարդ Պարսկաստանում, 65.000` Հնդկաստանում, կան փոքր խմբեր գրեթե բոլոր այլ երկրներում, մասամբ` ԱՄՆ, Պակիստան, Եւրոպա եւ այլն:

Շարունակելի

Ի դեպ, եթե կրոնական տեսակետից ինչ-որ բան սխալ գրեմ` ներեք եւ շտապեք ուղղել: Նամանավանդ զրադաշտության փիլիսոփայությանը վերաբերող շատ բաներ իմ սեփական կարծիքն են: :flower:

Link to post
Share on other sites

Lateralis

Հարգելիս, ուզում եմ մեկ տեղեկությամբ կիսվել: Պարսկաստանում գործադրեցի առիթը, որպեսզի ճշտեմ Զարատուշտրա բառի իմաստը, և կարելի է ասել ստացա բավականին հստակ և տրամաբանական պատասխան:

Պարսիկների բերանով բառը հնչում է «Զարդուշտ», և ինչպես բացատրեց Հուշանգ անունով և Զարդուշտ ազգանունով մի տարեց մարդ, նշանակում է «զարդ- դեղին- ոսկյա» «ուշտ-կրակ-լույս»: Ոսկեհուր- Ոսկելույս

Զետեղում եմ Զարդուշտ համայնքի մեկ լուսանկար:

post-18118-1143708307.jpg

Link to post
Share on other sites

AYG ջան, ճիշտն ասած լսել եմ նաեւ այդ տարբերակը. չգիտեի, թե որն է ավելի ճիշտ:

...շնորհակալություն: ՈՒշադիր չէի. զար-ոսկեգույնը թարգմանեցի որպես ոգնեննո-կրասնիյ, դա էլ որպես ալ կարմիր:

Link to post
Share on other sites

Շարունակենք:

ԶՐԱԴԱՇՏԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Միաստվածություն

Զրադաշտը, ընդունելով Ահուրա Մազդային որպես միակ աստված, հերքեց Իրանում պաշտվող բոլոր աստվածներին, այդ թվում նաեւ Միրթային, եւ դարձավ ամենահին միաստված կրոններից մեկի հիմնադիրը:

Ահուրա Մազդան, ի տարբերություն այլ միաստված կրոնների, ընդունվում է առաջին հերթին որպես իմաստություն եւ ճշմարտություն, եւ արտահայտվում է լավ մտքերի, լավ խոսքերի եւ լավ արարքների միջոցով: Նա արարիչ է, որը հիշեցնում է կյանքի ճիշտ ուղղու մասին:

Զրադաշտի պատկերացումով աշխարհը բարի ոգու` «սպենտա մաինյու»-ի, եւ չար ոգու` «անգրո մաինյու»-ի պատերազմի դաշտն է: Այդ երկու ոգիները անձնավորված առաքինություն եւ ծանրություն են, բարիք եւ չարիք: Մարդը ինքն է դառնում բարու վերջնական հաղթանակը` դիմադրելով չարին եւ ընտրելով իր համար կյանքի բարի ուղին: Այս դուալիզմը որոշիչ է Զարդոշտի փիլիսոփայության մեջ: Այն ժամանակաշրջանի համար նոր էր նաեւ զրադաշտության նպատակը` աշխարհի վերածնունդը բարու վերջնական հաղթանակի հետ միասին: Մարգարեն ստեղծել էր իր եւ իր հետնորդների համար նպատակ` մարքել աշխարհը խաբեությունից, անարդարությունից, չարիքից:

Զրադաշտության հիմքերից հաջորդը մեղավորության զգացմունքն է, որը բոլոր միաստված կրոններում զբաղեցնում է կարեւորագույն դերերից մեկը: Ամենը. ինչ պատահում է, գնահատվում է որպես պատճառների ու հետեւանքների շղթա. այսինքն ամենայն բարին հանդիսանում է լավ մտքերի, խոսքերի եւ արարքների հետեւանք, իսկ ամենայն չարիքը` վատ մտքերի, խոսքերի եւ արարքների: Մարդուն տրվում է կամքի անսահմանափակ ազատություն, եւ կյանքի ուղու ազատ ընտրություն. մեղքերից զերծ ծնված մարդը ինքն է որոշում իր ապրելակերպը, եւ ստիպված է հաշտվել դրա հետեւանքների հետ: Պարգեւը լավ արարքների համար, եւ պատիժը` վատերի, մարդ ստանում է դեռեւս այս կյանքում, այսպիսով անիմաստ է ինչ-որ բան խնդրել աստծուց: Եթե ոչ իմաստություն:

Մեր պատկերացումներին համաձայն, զրադաշտական ուսմունքը ընդունում է մարդու հոգու անմահությունը: Ֆիզիկական մահվանից հետո` ըստ իր կատարած արարքների, հոգին արժանանում է դժոխքի կամ դրախտի: Հետաքրքիր է նաեւ այն, որ դժողքը նկարագրվում է որպես անտանելի սառը վայր:

ԱՇԱ

Ասում են «Աշա»ն բառերով բացատրելն անհնար է, բայց լինելով զրադաշտության կարեւորագույն բաղադրամասը` այն արժանի է հատուկ ուշադրության:

«Աշա»ն ըստ էության Ահուրայի արարչական նախագիծն է. հավերժ, անփոփոխ ճշմարտությունը: Միայն «Աշա»յի ճանապարհով շարժվող մարդը կարող է հասկանալ ճշմարտությունն ու դրանով մոտենալ աստծուն: Գլխավոր պայմանը երեք հիմնական սկզբունքներով շարժվելն է. լավ մտածել, լավ խոսել եւ լավ գործել: Բայց նաեւ հոգեւոր զարգացումը` օրինակ մեդիտացայի միջոցով, նպաստում է ճիշտ ուղին գտնելուն:

Link to post
Share on other sites

ԿՐԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Մինչ այժմ զրադաշտներին սխալմամբ անվանում են կրակապաշտ, նույնիսկ չիմանալով, թե ինչ նշանակություն ունի կրակը զրադաշտության մեջ:

Կրակը` ըստ զրադաշտական ավանդույթի, համարվում է ամենամաքուր տարերքը, որովհետեւ այն պղծելն անհնար է: Քանի որ թե հոգու, թե մարմնի մաքրությունը շատ բարձր է գնահատվում զրադաշտների կողմից, անպիղծ մաքրության խորհրդանիշը կրակն է, եւ պահպանվում է բոլոր հոգեւոր տաճարներում: Բայց կրակը նաեւ կյանքի խորհրդանիշ է. մահմեդական բռնագրավման ժամանակ այն տաճարները, որոնցից ծուխ էր ելնում, համարվում էին գործող եւ բաց` հավատացյալների համար:

Իրանի եւ նույնիսկ Հնդկաստանի բոլոր տաճարներում վառվող կրակը վերցված է Իրանում գտնվող կենտրոնական տաճարից: Այդպիսի վերաբերմունքը կրակի հանդեպ կարող է տարօրինակ թվալ, բայց չի կարելի անտեսել, որ այս կրոնը, ի տարբերություն օրինակ քրիստոնեության` մեծ նշանակություն է տալիս ծիսակատարություններին, որոնցից որոշների մասին` հետո:

Զրադաշտության ամենահայտնի խորհրդանիշ Ֆարավահարը, նույնպես կրում է խորը սիմվոլիկ իմաստ:

Link to post
Share on other sites

faravahar.jpg

Ֆարավահար. Պերսեպոլիս

Այս հատվածը մի զրադաշտի կիսաթարգմանված բացատրությունն է:

ՖԱՐԱՎԱՀԱՐ

Ֆարավահարը զրադաշտական խորհրդանիշն է, որը նկարագրում է կյանքի իմաստը եւ նպատակը` մարդու եւ աստծո միասնությունը - որպես անվերջ հոգեւոր զարգացում:

Մարդկային գլուխը խորհրդանշում է հավատի եւ աշխարհի միջեւ ներդաշնակ անձնավորություն: Նա պատկերվում է ծեր, իմաստուն մարդու տեսքով` որպես իմաստության եւ հասունության խորհրդանիշ` ինչին պետք է ձգտի յուրաքանչյուր մարդ:

Իմաստունի ձեռքը ուղղված է դեպի երկինք, կամ պարզապես ճիշտ ուղղությամբ: Այսպիսով յուրաքանչյուրը պետք է ձգտի գտնել Ահուրա Մազդայի ճանապարհը` «Աշխարհում կա մի ուղի` ճիշտ ուղին» - զրադաշտության կարեւոր նշանաբաններից մեկն է:

Ձեռքի օղակը հավատացյալի կողմից աստծուն եւ իրեն իսկ տրված խոստումի խորհրդանիշն է` որը մեկնաբանվում է նաեւ որպես հոգու վերածնունդ:

Թեւերը բաղկացած են երեք շարք փետուրներից, որպես մարդուն թեւավորող լավ մտքեր, խոսքեր եւ արարքներ:

Պոչը` ուղղված դեպի ներքեւ, խորհրդանշում է մարդուն ծանրացնող վատ մտքերը, խոսքերը եւ արարքները:

«Ոտքեր»ը` «սպենտա մաինյու»ի եւ «անգրո մաինյու»ի պատկերավորումներն են. դիմացինը լավ ոգու, ետեւինը` վատ:

Կենտրոնական օղակը միացնում է չարը բարու, թեւերը` պոչի հետ; Դա մարդու ոգին է, որը պարունակում է եւ վատ եւ լավ հատկանիշներ:

Link to post
Share on other sites

ԱՎԵՍՏԱ

Ավեստան զրադաշտության սուրբ գիրքն է, որը նկարագրում է Զրադաշտի ուսմունքը:

Ասվում է, թե Զրադաշտն ինքն էր կազմել այդ փիլիսոփայական եւ կրոնական թեքստերի հավաքածուն: Զրադաշտությունը որպես պետական կրոն ընդունող Դարիուշ արքայի հրամանով Ավեստան արտագրվեց երկու օրինակով` ոսկե թանաքով կաշվի վրա:

Ըստ պարսիկների մոտ տարածված ավանդույթի Ավեստայի երկու օրինակն էլ վերացվել են Ալեքսանդր Մակեդոնացու օրոք` նրա հրամանով: Բայց քանի որ զրադաշտի քրմերը անգիր գիտեին Ավեստայի զգալի մասը, նրանց հաջողվեց որոշակի չափով փրկել եւ պահպանել Զրադաշտի ուսմունքը: Այդ պատճառով պահպանված ուսմունքը մասամբ Ավեստան գրի առնող քրմերի տեսանկյունն է: Արաբների նվաճումից հետո զրադաշտությունը կրկին հայտնվեց վտանգի տակ: Արաբները` ստիպելով պարսիկներին ընդունել մահմեդականությունը, ոչնչացրեցին բոլոր գրքերը, պատճառաբանելով` "եթե գրքերը չեն հակաճառում ղուրանին` ո՞ւմ են պետք: Չէ՞ որ ղուրանն ավելի լավն է: Իսկ եթե հակաճառում են` ապա առավել եւս ոչ ոքի պետք չեն":

Այդ ժամանակաշրջանի ընթացքում շատ զրադաշտներ լքեցին Իրանը` փախնելով հատկապես Հնդկաստան, եւ տարան իրենց հետ Ավեստայի մնացորդները: Ցավոք սկզբնական 21 գրքերից մինչ այսօր պահպանվել են չորսը, որոնցից միայն մեկն է ամբողջական:

Ավեստայի պահպանված չորս մասերից առաջինի` "յաշնա"-յի կարեւորագույն բաղադրամասն է "Գաթա"-ն, որը գրված է հենց Զրադաշտի կողմից, եւ պարունակում է երգեր, ուղղված Ահուրա Մազդային: Կրոնական փիլիսոփայության հիմքը հենց Գաթան է:

Link to post
Share on other sites

Уважаемый Отец Гевонд джан!

Рада, что не затруднились прочесть мою тему. Цель - ознакомить людей с одной из древнейших религий, среди последователей которой есть также граждане Армении. :hi:

Простите за ответный вопрос, но разве я где-то говорила, что эти посты как-то связаны с христианством?

Link to post
Share on other sites

Простите за ответный вопрос, но разве я где-то говорила, что эти посты как-то связаны с христианством?

На счет христианства - имел ввиду, что этот раздел форума посвящается христианской религии нашего народа. И поэтому спрашивал, что какую связь с христианством Вы видите?

Link to post
Share on other sites

ՈՒզում եմ, ըստ իս Զրադաշտականության կարևորագույն պահերոից մեկը նշել, իմ համեստ մասնակցությունով:

Նրանց հիմնական նշանաբանը

Փենդարենիք - Գովթարենիք - Քերդարենիք, ինչը թարգմանվում է

Բարի Միտք - Բարի Խոսք - Բարի Գործ:

Մնացած գաղափարախոսությունը բխում է այս Երրորդությունից:

Բնական է, որ Արն կամ չարը սկզբում ծնվում են որպես Միտք, այնուհետև ձայնարկվում, դառնում են Խոսք, որին հետևում է արդեն Գործը:

Հետևելով այս երեք հասկացողություններին, մարդ երբեք չի ունենա որևե մեկին, որևե առիթով կամ պատճառով նզովելու, անիծելու նվաստ սովորություն, ինչպես նաև ուրիշի Սրբությունները ավիրելու մղում, փոխարենը իրենը կառուցելու միտումով:

Link to post
Share on other sites

Բոլորիս երեւի հայտնի է Ֆրիդրիխ Նիցշեի «Ահա խոսեց Զրադաշտը» (ենթադրում եմ հայերեն այսպես է) գիրքը

«Այսպես էր խոսում Զրադաշտը»

Edited by SAS
Link to post
Share on other sites

ՈՒզում եմ, ըստ իս Զրադաշտականության կարևորագույն պահերոից մեկը նշել, իմ համեստ մասնակցությունով:

Նրանց հիմնական նշանաբանը

Փենդարենիք - Գովթարենիք - Քերդարենիք, ինչը թարգմանվում է

Բարի Միտք - Բարի Խոսք - Բարի Գործ:

Մնացած գաղափարախոսությունը բխում է այս Երրորդությունից:

Բնական է, որ Արն կամ չարը սկզբում ծնվում են որպես Միտք, այնուհետև ձայնարկվում, դառնում են Խոսք, որին հետևում է արդեն Գործը:

Հետևելով այս երեք հասկացողություններին, մարդ երբեք չի ունենա որևե մեկին, որևե առիթով կամ պատճառով նզովելու, անիծելու նվաստ սովորություն, ինչպես նաև ուրիշի Սրբությունները ավիրելու մղում, փոխարենը իրենը կառուցելու միտումով:

Չգիտես ինչու ինձ էլ է թվում, որ հերթականությունն հենց այնպես է, ինչպես Դուք ասացիք: Բայց ես հիշում եմ հետեւյալ հերթականությունը`

Բարի Գորձ - Բարի Խոսք - Բարի Միտք

Այսինքն` Քերդարե նիք - Գոֆտարե նիք - Փենդարե նիք

Կամ էլ ավեստայով` հումատա, հուխտա, հվարշտա:

Բացատրությունը հետեւյալն է` լավ գործերը պատճառ են դառնում լավ խոսքերի` բարեխոսությունների, որոնք էլ առաջացնում են լավ մտքեր. որոնք իրենց հերթին պատճառ են նոր լավ գործերի: Եվ այդպես շարունակ:

Եթե ձեր ասածը անիծելու վերաբերյալ ճիշտ հասկացա, իզուր էր: :flower:

Եթե ոչ` ներեք: :flower:

Link to post
Share on other sites

Lateralis

Հարգելիս, ուզում եմ մեկ տեղեկությամբ կիսվել: Պարսկաստանում գործադրեցի առիթը, որպեսզի ճշտեմ Զարատուշտրա բառի իմաստը, և կարելի է ասել ստացա բավականին հստակ և տրամաբանական պատասխան:

Պարսիկների բերանով բառը հնչում է «Զարդուշտ», և ինչպես բացատրեց Հուշանգ անունով և Զարդուշտ ազգանունով մի տարեց մարդ, նշանակում է «զարդ- դեղին- ոսկյա» «ուշտ-կրակ-լույս»: Ոսկեհուր- Ոսկելույս

Զետեղում եմ Զարդուշտ համայնքի մեկ լուսանկար:

AYG,

բառի նմանատիպ ստուգաբանությունը կոչվում է ժողովրդական և շատ հաճախ ոչ մի կապ չունը իրականության հետ:

Ես էլ կարող եմ Զրադաշտ-Զարատուշտրան ստուգաբանել որպես զրա + դաշտ = զրահ + դաշտ = պատերազմի(ճակատամարտի) դաշտ: :)

Զարատուշտրա՝ բառացիորեն նշանակում է «ծեր(ավելի ճիչտ՝ քավթառ) ուղտի նման\նա, ով ծեր ուղտ ունի»:

Այդպիսի անունները կոչվում են պահապան\պահպանիչ և ցայսօր արևելքի շատ ժողովուրդների մոտ այդ սովորույթը մնացել է, երբ երեխաներին տալիս են վանող անուններ՝ չարից պաշպանելու համար:

Ազերիների մոտ չարը հայի կերպարանք է ընդունել :) և եթե նորածին երեխաները մահացել են, ապա հերթականին տվել են հայի անուն, որպեսզի չարը մոլորվի և երեխային ձեռք չտա:

Հայրիս մոտ այդպիսի պահապան անուններ են՝ Պարգև, Մնացական, Սրբուհի ևլն...

Link to post
Share on other sites

Եղբայր «ուղտ»- ի տարբերակին վաղուց եմ ծանոթ:

Եվ կարելի է ասել, ամենաշատը դա դրդեց ճշգրտումներ կատարել այսպես ասած հեղինակավոր աղբյուրից: Ես մի քանի անգամ հարցրի ուղտի պահը, ինչը կտրականապես մերժվեց: Նրանց բերանով բառը հնչում է «զարթուշթ», բայց ստուգաբանվեց «զարդ» և «ուշթ»:

Link to post
Share on other sites

ԱՅԳ, միգուցե պետք է հաշվի առնել, որ Զարթուշտ/Զարդոշտը նոր պարսկերեն անվանումն է, իսկ Զրադաշտի ժամանակվա լեզուն ավեստան էր:

Պետք է առանձնացնել երկու հիմնական տարբերակ.

Զարատուշտրա` զար - ոսկի, տուշտրա - ուղտ. ավեստայով:

Այսինքն "ոսկե ուղտ ունեցող", քանի որ նրա հայրը հարուստ էր` երեւի իր ունեցած ուղտերով: Ըստ այս կարծիքի նրա անունը ի ծնե Զարատուշտրա Սպիտամա էր, կամ նոր պարսկերենով Զարդոշտ Սպանտման:

Երկրորդը`

Զարատա - ոսկյա, ուշտրա - լույս. երկու բառերն էլ ավեստայով:

Զարատուշտրան` "ոսկե լույսով լուսավորված"-ը ուրեմն կոչում է, ինչպես օրինակ Բուդդան, որը նրան ամենայն հավանականությամբ տվել են իր առաջին հետեւորդները:

Երեւի երկրորդ տարբերակը ավելի մոտ է իրականությանը. չգիտեմ ինչքանով է հավանական, որ քրմերի ընտանիքում ծնված Զրադաշտի հայրը ուղտեր պահեր:

ՍԱՍ, ինչ որ բան էի՞ք ասում: :flower:

Link to post
Share on other sites

ԱՅԳ, միգուցե պետք է հաշվի առնել, որ Զարթուշտ/Զարդոշտը նոր պարսկերեն անվանումն է, իսկ Զրադաշտի ժամանակվա լեզուն ավեստան էր:

Պետք է առանձնացնել երկու հիմնական տարբերակ.

Զարատուշտրա` զար - ոսկի, տուշտրա - ուղտ. ավեստայով:

Այսինքն "ոսկե ուղտ ունեցող", քանի որ նրա հայրը հարուստ էր` երեւի իր ունեցած ուղտերով: Ըստ այս կարծիքի նրա անունը ի ծնե Զարատուշտրա Սպիտամա էր, կամ նոր պարսկերենով Զարդոշտ Սպանտման:

Երկրորդը`

Զարատա - ոսկյա, ուշտրա - լույս. երկու բառերն էլ ավեստայով:

Զարատուշտրան` "ոսկե լույսով լուսավորված"-ը ուրեմն կոչում է, ինչպես օրինակ Բուդդան, որը նրան ամենայն հավանականությամբ տվել են իր առաջին հետեւորդները:

Երեւի երկրորդ տարբերակը ավելի մոտ է իրականությանը. չգիտեմ ինչքանով է հավանական, որ քրմերի ընտանիքում ծնված Զրադաշտի հայրը ուղտեր պահեր:

ՍԱՍ, ինչ որ բան էի՞ք ասում: :flower:

Տրամաբանությունս հուշում է, որ կրոնի հիմնադրի անվանակոչումը ավելի շատ պետք է որ հոգևոր լինի, քան նյութական, և տվյալ դեպքում երկրորդ տարբերակը նաև համնկնում է Հուշանգ աղայի մեկնությանը:

Ի դեպ 1992 թ-ին մի ԱԹՄաբանից(уфолог) լսեցի նաև հայա - հունական, լեզվա - ստուգաբանական տարբերակ, Զորոաստրա - Զորավոր Աստղ:

Բայց մեր մեջ ասած(իմ կարծիքով) այս դավանանքը սկիզբ դրեց Արիական տարածաշրջանում Հավատքի փոխակերպմանը դավանանքի:

Մինչ այդ, օրիանակ Հայքի տարբեր տարածաշրջաններում բավականին խաղաղ ու ջերմ գոյակցում էին տարբեր Դիցերի(իմա՝ բնության ուժերի և սկզբունքների) պաշտամունքներ, և մեկը մյուսին յուր աշխարհայացքի առաջնայնությունը չեր փորձում պարտադրել: Եվ մեկզմեկու ներդաշնակ լրացնում էին:

Link to post
Share on other sites

ԱՅԳ, ինձ թվում է դուք շատ ռոմանտիկ պատկերացում ունեք մ.թ. մի քանի հազարամյակ առաջ Հայքի տարածաշրջանում տարածված պաշտամունքների մասին:

Մի՞թե օրինակ Միթրայի /հայկ. Մհերի, եթե չեմ սխալվում/ պաշտամունքը, որն ամբողջովին բաղկացած էր ծիսակատարություններից, զոհաբերություններից եւ սնահավատություններից, Հավատ էր եւ ոչ դավանանք:

Link to post
Share on other sites

ԱՅԳ, ինձ թվում է դուք շատ ռոմանտիկ պատկերացում ունեք մ.թ. մի քանի հազարամյակ առաջ Հայքի տարածաշրջանում տարածված պաշտամունքների մասին:

Մի՞թե օրինակ Միթրայի /հայկ. Մհերի, եթե չեմ սխալվում/ պաշտամունքը, որն ամբողջովին բաղկացած էր ծիսակատարություններից, զոհաբերություններից եւ սնահավատություններից, Հավատ էր եւ ոչ դավանանք:

Հետաքրքիր է, ի՞նչ ծիսակարգերի և սնահավատությունների մասին է խոսքը:

Եվ ո՞վ է դրանց վկայիչը:

Ծիսակարգեր և սնահավատություններ միշտ էլ եղել են և ունեցել են վարակիչ բնույթ, երբեմն բավականին սուր: Եվ հիմա առավել են, քան երբևե:

Եթե պատճառա - հետևանքային կապի վերլուծությամբ հնարավոր է մի քանի քայլ ապառնի ժամանակում հաշվարկել, մի՞թե կարելի է անցյալում խրված արմատների ճանաչումը բացառել:Չէ որ բանաձևերը ունեն հակադարցվելու սկզբունք:

Առավել ևս, որ այնուամենայնիվ պահպանվել է բավականաչափ մշակույթա - ավանդույթա -սովորույթա հումք:

Միհրը խորհրդանշել է նորածին Արևին, դեկտեմբերի 25-ին: Եվ ժողովուրդը հավուր պատշաճին, երգերով, տաղերով ու պարերով(և ոչ շամանային ծեսերով) դիմավորելիս է եղել Արևամանուկին:

Իսկ մարտի 21-ին ժողվուրդը արդեն դիմավորել է Արեգին,- հասուն Արևին:

Link to post
Share on other sites

ՍԱՍ, ինչ որ բան էի՞ք ասում: :flower:

Ոչ, Մարիամիկ... Դու չգիտես, ինչո՞ւ ինձ մոտ «խմբագրել» կոճակը չի երևում: :yes: Ինձ զրկել են սեփական տեքստերը խմբագրելու իրավունքից: :(

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...