Jump to content

Առօրյա կյանքի հոգեախտաբանությունը


Recommended Posts

Առօրյա կյանքի հոգեախտաբանությունը

Այսպես է վերնագրել Ֆրոյդը իր ամենահայտնի և հոգեբանության այլ ուղղությունների ներկայացուցիչների կողմից առավել հեշտությամբ ընկալվող աշխատուտյուններից մեկը: Այստեղ նա բավականաչափ հաջող փորձ է կատարել ցույց տալու, թե ինչպես մարդուն հուզող, բայց տվյալ պահին չգիտակցվող ու չբավարարաված մղումները, ձգտումները, կոնֆլիկտային ուժերը կարող են զարտուղի ճանապարհներով դրսևորվել կյանքի տարբեր իրադրություններում, զանազան " անշնան" երևույթների ձևով: Այդ երևույթնրից են բազմաթիվ կպչուն, մարդուն հանգիստ չտվող սևեռուն մտքերն ու առանձին բառերը, երաժշտական ստեղծագործությունների բեկորները, գրելիս ու խոսելիս թույլ տրվող սխալների որոշ մասը, որոնք մեզ դարձնում են ցրված, մոռացկոտ, կողմնապահ ու ջղագրգիռ: Այդ երևույթների թվին պետք է դասել նաև որոշ սխալ գործողություններ, ընկալման ընթացքում թույլ տրվող սխալները ( օրինակ ՝ երբ մենք լսում ենք բոլորովին ոչ այն, ինչ մեզ ասում են), առանձին մտադրությունների իրականացումը մոռանալը, որը վերհիշվում է չափազանց ուշ:

Հոգեբանության համար չափազանց լուրջ հետաքրքրություն են ներկայացնում նաև որոշ առարկաներ կորցնելու դեպքերը ( երբ մենք առարկան պահում ենք որևէ տեղում և հետո ոչ մի կերպ գտնել չենք կարողանում), որոշ երևույթների նկատմամաբ ժամանակավորապես սխալ վերաբերմունքի դրսևորումը և այլն:

Ահա այդ կարգի երևույթների հատուկ ուսումնասիրությամբ էլ զբաղվել է Ֆրոյդը ՝ գտնելով, որ դրանք պայմանավորված են անգիտակցականի ոլորտը արտամղված մտքերով. ցանկություններով և այլ կոնֆլիկտային բովանդակություններով: Առաջին հայացքից աննշան և կյանքի ընթացքի վրա էական ազդեցություն չունեցող այդ երևույթները մինչև Ֆրոյդի հանդես գալը հոգեբանական ուսումնասիրության չէին ենթարկվել:

Արօրյան կյանքում հանդիպվող նման սխալները սովորաբար բացատրվում են հոգնածությամբ կամ հիվանդությամբ, հուզվածությամբ կամ կողմնակի հարցերով զբաղված լինելով: Օրինակ ՝ խոսելիս թույլ տրված սխալների զգալի մասը պայմանավորված է այդպիսի պատճառներով: Սակայն շատ դեպքերում, երբ վերոհիշյալ բոլոր պայմանները բացակայում են, և մարդն իրեն նորմալ է զգում, դարձյալ թույլ է տրվում նման սսխալներ: Օրինակ ՝ մարդիկ հաճախ մոռանում են նշանակված ժամադրության մասին, բայց երբ հաջորդ անգամ միջոցներ են ձերք առնում, մոռանում են ժամը: Հռետորը մեկ բառի փոխարեն ուրիշ է արտասանում ՝ լրիվ փոխելով արտահայտվող միտքը: Կամ մենք պատրաստվում ենք հանդիպելու որևէ անձնավորության հետ, նախապատրաստում ենք մեր ասելիքը, նախազգուշական միջոցներ ենք ձեռք առնում անտեղի խոսքեր չասելու, որոշ տվյալներ թաքցնելու համար , սակայն հանդիպման ժամանակ, անկախ մեր կամքից , ասում ենք այն, ինչ ցանկանում էինք թաքցնել:

Ֆրոյդը ցանկացավ իմանալ , թե ինչու են այդպիսի սխալներ թույլ տրվում, և ինչ հետևանքների են դա հանգեցնում: Նա եզրակացրեց, որ սխալ ասված խոսքը արդյունք է լիարժեք հոգեբանական գործողության, որն ունի իր նպատակը, իմաստն ու բովանդակությունը: Հաճախ այդպիսի խոսքն ավելի ճիշտ է արտահայտում մարդու տրամադրությունն ու ցանկությունը, թեև խոսակիցները կամ ունկիդրները սպասում էին բոլորովին այլ արդյունքի:

Գրողներն ու բանաստեղծները երբեմն նպատակավորված կերպով իրենց հերոսներին ստիպում են այդպիսի սխալ գործողություններ կատարել ՝ նրանց թաքնված միտումները ցույց տալու, ներքին կոնֆլիկտների առկայությունը ընթերցողի համար ակնհայտ դարձնելու նպատակով: Հոգևերլուծական գրականության մեջ ( օրինակ ՝ Զ. Ֆրոյդի և Օտտո Ռանկի աշխատություններում ) բերված ու վերլուծված են մի շարք այդպիսի օրինակններ:

Օրինակ. քթի խոռոչի մասին դասախոսություն կարդալուց հետո պրոֆեսորը հարցնում է ունկդիրներին՝ հասկացան արդյոք իր բացատրությունները: Դրական պատասխան ստանալով ՝ պրոֆեսորն ավելացնում է . " Կասկածում եմ, քանի որ նույնիսկ մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքում քթի խոռոչի անատոմիան պատկերացնող մարդկանց կարելի է հաշվել մեկ մատի վրա, ներեցե´ք , մեկ ձեռքի մատների վրա": Ֆրոյդն այս երևույթը մեկնաբանում է այն իմաստով, որ այդ սխալն ունի միայն մեկ իմաստ. պրոֆեսորը միակ մարդն է, որ պատկերացնում է քթի խոռոչի կառուցվածքը:

Կան նաև շատ ավելի բարդ ու խճողված դեպքեր: Սակայ այդ ամենի վերաբերյալ եզրակացությունն այն է , որ դրանք մեծ մասմաբ ոչ թե պատահական երևույթներ են , այլ մեր հոգեկան կյանքի իմաստալից ու արժեքավոր գործողություններ, որոնց ուսումնասիրությունը կարող է զգալիորեն խորացնել մարդու մասին մեր ունեցած իմացությունը : Դրանք առաջանում են երկու՝ միմիյանց դեմ ուղղված ցանկությունների բախումից: Այդ մրցակցող ցանկություններից մեկը հանդես է գալիս բացահայտ, իսկ մյուսը՝ քողարկված , զարտուղի ճանապարհով ( սխալի միջոցով) : Այդ կոնֆլիկտային միտումները կամ ցանկությունների գոյության փաստը Ֆրոյդը ապացուցում է նրանով , որ հարց էր տալիս խոսողին , թե ինչու նա թույլ տվեց այդ սխալը: Վերջինս պետք է պատասխաներ առաջին իսկ մտքով ( զուգորդությամբ), որը հայտնվում է նրա գիտակցության մեջ: Այդ գործողությունը հոգևերլուծական պարզագույն հետազոտություն է՝ ազատ զուգորդությունների միջոցով թաքնված, չգիտակցվող կամ բուն ընթացման ժամանակ մասամբ միայն գիտակցվող միտումներն ի հատ բերող մեթոդ: Սակայն միշտ չէ, որ հետազոտվող անձը ընդունում է իր սխալի հովեվերլուծական մեկնաբանությունը: Ընդհակառակը, ոմանք հաճախ եռանդուն կերպով բողոքում են: Նման բուռն կերպով բողոքը Ֆրոյդը նշանակալից է համարում , սխալ թույլ տված անձը ոչ մի կերպ չի ցանկանում բացահայտել իր թաքուն միտումը, ընդ որում, այդ դիմադրության իմաստը և թաքնված միտումը նա կարող է չգիտակցել:

Օրինակ՝երիտասարդ գիտնականը, որը փայլուն ապագա է խոստանում , ողջույնի ճառ է արտասանում իր գիտնական ղեկավարի՝ հայտնի պրոֆեսորի պատվին կազմակերպված խնջույքի ժամանակ և գովեստի խոսքի փոխարեն "սայթաքում" ու անտակտ միտք է հայտնում՝ գիտակցորեն բոլորովին էլ չցանկանալով այդ: Այդ " սայթաքումը" թաքնված թշնամանության և նախանձի դրսևորում է : Սակայն եթե մենք նրան ներկայացնենք մեր մեկնաբանությունը , ապա նա կարող է զայրանալ , որ իրեն այդպիսի " անհեթեթ" մեղադրանք են ներակայացնում և անշուշտ կսկսի ճշմարտանման բացատրություններ որոնել ( այսինքն ռացիոնալիզաիցիա կկատարի) :

Այդ եզրակացությունները կիրառելի են նաև բազամթիվ այլ դեպքերի նկատմամբ : Եթե մարդը մոռանում է իր ծանոթներից մեկի անունն ու ազգանունը կամ դժվարությամբ է հիշում, ապա բնական է ենթադրել, որ այդ անունը կրող մարդու նկատմամբ տվյալ անձը անբարյացակամություն է տածում և չի ցանկանում նրա մասին մտածել:

Երբեմն շատ տիպական են լինում առարկաներ ( օրինակ՝ նվերներ) կորցնելու դեպքերը: Մենք պահում ենք առարկաներ, որոշ ժամանակ անց ոչ մի կերպ գտնել չենք կարողանում: Երբ այդ առարկան նվիրող անձի նկատմամբ մեր վերաբերմունքը փոխվում է, ապա առարկան գտնում ենք առանց դժվարության:

Չգիտակցվող , արտամղված ու ճնշող հոգեկան ապրումների չնչին դրսևորումներ են հանդիսանում նաև այսպես կոչված " սիմպտոմիկ գորցողությունները" ՝ աննապատակ խաղը հագուստի, ձեռքը վերցրած որևէ առարկայի, մարմնի տարբեր մասերի հետ, որոշ մեղեդիներ քթի տակ երգելը ՝ առանց իրեն հաշիվ տալու և այլն:

Վերոհիշյալ երևույթների խոր ուսումանսիրությունը թույլ կտա ավելի լավ հասկանալ մարդու արտահայտչական գործողությունների ( էքսպրեսիայի) իմաստը և մեծ չափով կընդլայնի հոգեբանական հետազոտությունների ոլորտը:

Այս կապակցությամբ անհրաժեշտ է հիշատակել տեսական ևս մեկ կարևոր հետևություն, որին հանգեց Ֆրոյդը սխալ գործողությունները և մտադրությունների մոռացման երևույթները վերլուծելու հիման վրա. մոռացվում, այսինքն՝վերոհիշման համար անմատչելի կամ դժվարամատչելի են դառնում այն տպավորությունները, որոնք կապված են տհաճ ապրումների հետ: Տհաճը մոռանալու այդպիսի կայուն միտումը հոգեբանական փախուստի, ինքնապաշտպանության ձև է և հանդիսնաում է սխալ գործողությունների ու մոռացման դեպքերի զգալի մասի կարևորագույն դրդապաճառը:

Link to post
Share on other sites

Hetakrkir a.

Mi kani hat el orinakner kareli e? :unsure: orinakner shat em sirum :p

"Սխալ գործողություներ " -ից ( խոսքի վրիպման , իրերի մոռացման ....) որոշ օրինակներ կգրեմ: Ընդհանրապես այս երևույթները այնքան չնչին ու երբեմն երկրորդական կարևորություն են ներկայացնում , որոնց մենք էականա նշանակություն չենք տալիս , բայց ինչպես Ֆրոյդն է ասում " Մեծը կարող է դրսևորվել փոքր և աննշան երևույթների մեջ" :

Link to post
Share on other sites

Araqsya jan, kardum ei, u mi depq hishetsi sxal artasanelu verbaeryal. Mi or seminarnerits meki jamanak presentatia ei anum, u shat lurj dzevv xosum einq datavchineri masin. De qani vor miak mardn ei, u kagnats xosum ei bolori dem@, xarnvetsi irar, miamit tegh@ "succeed" bari tegh@ asetsi "sexid". :blush: :D Yerevi ed el er Freudian slip, chgitem, bayts vatn en er, vor ayd ropein nayum ei professori demqin :D Dranits heto mi 5 rope, enqan em tsitsaghel, vor chei karogh shaurnakel, de menak yes chei, bolor dasaranov :)

Enpes vor, Freud@ mi ban giti :wow:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Mi kani hat el orinakner kareli e? :unsure: orinakner shat em sirum :p

Նա ով շատ է տառապել՝ չկարողանալով գտնել այն, ինչ ինքն է ինչ որ տեղ պահել, հազիվ թե հավատա , որ կորցնելու մտադրություն է ունեցել: Այնուամենայնիվ, քիչ չեն դեպքերը երբ առարկան թաքցնելու հանգամանքները հստակորեն ցույց են տալիս , որ գոյություն է ունեցել առարկայից կարճ ժամանակով կամ տևականորեն ազատվելու միտում: Նման լավագույն օրինակը, ինձ թվում է հետևյալն է:

Մի երիտասարդ պատմում է. " Մի քանի տարի առաջ իմ ընտանեկան կյանքում տհաճություններ եղան. Կնոջս ես շատ սառն էի համարում ու թեև ընդունում էի որ նա մի քանի հիանալի հատկություններ ունի, մենք ապրում էինք առանց փոխադարձ քնքուշ զգացմունքների: Մի օր զբոսանքից վերադառնալիս նա ինձ համար մի գիրք բերեց, որը գնել էր մտածելով , որ ինձ կհետաքրքրի:Ես շնորհակալություն հայտնեցի նման " ուշադրության" համար , խոստացա կարդալ գիրքը , պահեցի այն և այլևս չկարողացա գտնել : Այդպես ամիսներ անցան, ես երբեմն հիշում էի կորցրած գրքի մասին և գտնելու իզուր փորձեր ձեռնարկում: Մոտավորապես կես տարի անց հիվանդացավ իմ սիրելի մայրը, որը մեզանից առանձին էր ապրում: Կինս գնաց սկեսրոջը խնամելու: Հիվանդի վիճակը ծանր էր, և կինս իրեն լավագույն կողմերով դրսևորելու պատեհություն ունեցավ: Մի երեկո ես, կնոջս վարքից ոգեշնչված և նրա նկատմամաբ շնորհակալալական զգացմունքներով լեցուն, տուն վերադարձա: Ես մոտեցա իմ գրասեղանին , առանց որոշակի մտադրության, բայց լուսնոտին բնորոշ ինչ-որ ինքնավստահությամբ բաց արեցի նրա դարակներից մեկը և այնտեղ՝ հենց վերևում, դրված տեսա իմ այնքան երկար ժամանակ անհետացած, կորցրած գիրքը": Դրդապաճառի անհետացման հետ միացին վերջ գտավ նաև գրքի անհետացումը:

Link to post
Share on other sites

Մեկ այլ դեպքում առարկան սխալմամբ " ճանկելը" զուգորդվում է թաքցնելու հետ:

Մի կին իր տագրոջ՝ հայտնի արվեստագետի հետ ճանապարհորդություն է ձեռնարկում դեպի Հռոմ: Հռոմում ապրող գերմանացիները վերջինիս շատ սրտառուչ ընդունելություն են ցույց տալիս և այլ առարկաների թվում նվիրում են նաև շատ հին ու ոսկյա մի մեդալ: Տիկինը ազդվում է այն բանից, որ իր տագրը չի կարողանում ըստ արժանվույն գնահատել այդ գեղեցիկ առարկան : Այն բանից հետո, երբ իր քույրն իրեն փոխարինելու է( գալիս , և տիկինը տուն է վերադառնում , ճամպրուկները բացելիս զարմանքով տեսնում է , թե ինչպես, առանց իմանալու, մեդալն իր հետ է վերցրել: Նա անմիջապես նամակով այդ մասին հայտնում է տագրոջը և խոստանում, որ հենց հաջորդ օրը պատահականորեն իր հետ վերցրած առարկան կուղարկի Հռոմ: Սակայն հաջորդ օրը մեդալն այնպես է կորչում, որ հնարավոր չի լինում գտնել և ուղարկել, և այդտեղ տիկինը սկսում է կռահել, թե ինչ իմաստ ունի իր " ցրվածությունը": Նա պարզապես ցանկանում էր այդ առարկան իրեն պահել:

Link to post
Share on other sites

Ֆրոյդի բարեկամներից մեկը, որն ուներ ոչ միայն գիտական այլև գրական հետաքրքրություններ պատմել է մի դեպք իր սեփական կյանքից: Նա ասում է. "Սրանից մի քանի տարի առաջ ես մտա գրական մի կազմակերպության հանձնաժողովի մեջ՝ ենթադրելով, որ այդ ընկերությունը օրերից մի օր օգտակար կլինի ինձ համար, կօգնի բեմադրելու իմ դրաման": Եվ ես կանոնավոր կերպով , թեև առանց մեծ հետաքրքրության , մասնակցում էի ամեն ուրբաթ օր տեղի ունեցող նիստերին: Մի քանի ամիս առաջ ես տեղեկություն ստացա , որ իմ պիեսը բեմադրվելու է Ֆ. քաղաքի թատրոնում, և դրանից հետո ես կանոնավոր կերպով մոռանում էի հիշյալ ընկերության ժողովների մասին: Այս բաների մասին Ձեր գիրքը կարդալուց հետո ես ամաչեցի իմ մոռացկոտության համար և ինձ ասացի որ ստորություն է նիստերին չգնալ այն բանից հետո , երբ այդ մարդիկ ինձ այլևս պետք չեն և որոշեցի հաջորդ ուրբաթ օրվա ժողովի մասին ոչ մի դեպքում չմոռանալ: Ես անըդհատ հիշեցնում էի ինքս ինձ այդ մտադրության մասին , մինչև որ իրագործեցի այն և հայտնվեցի նիստերի դահլիճի դռան մոտ: Ինչպիսին էր իմ զարմանքը , երբ այն փակ գտա: Նիստն ավարտվել էր, քանի որ ես շփոթել էի օրը, այդ օրը շաբաթ էր":

Link to post
Share on other sites

ալարկոտ :p :kiss:

Իսկ ես , օրինակ երբ ինչ որ բանի տեղը չեմ կարողանում հիշել ու շտապ դա ինձ պետքա...սկսում եմ վերլուծություն անել: Ինչո՞ւ, ի՞նչ տրամադրվածություն ունեմ ես այդ "անմեղ" առարկայի նկատմամբ, ո՞վ է ինձ այն տվել...և այլ: Արդյունքում էնքան եմ խորանում ու վազում մտքերիս հետևից, որ մոռանում եմ ինչ էի փնտրում ընդհանրապես ու ինչիս էր այն ինձ պետք :lol:

Մեկ էլ երբ մայրս ինձ ուղարկում է խոհանոց սուրճ դնելու , հասնում եմ խոհանոց ու մի 2 րոպե մտածում. ( օրվա մեջ մի 10 անգամ նույն անփոփոխ սցենարով) "Ինչի՞ համար եկա էստեղ", :lol: ու չհիշելով ( ջանք էլ չեմ թափում առանձնապես հիշելու) ետ եմ վերադառնում , ու հանգիստ շարունակում ընդհատված " անելիքս" ( :read: :lamo: :dance: :pizza: ...) մինչև մաման.......... :blush:

Link to post
Share on other sites

indz motel e linum, vor hastat gitem vor uzumei gnai (orinak) koghqi senyak, hasnum em , bayc moranum em te inch ei uzum anel... :hm:

heto sksum em hishel te inchi masin ei mtacum nor, nayum em koghqers u hishum em

:lol:

Araqsya, arden hogebani karoq unem? :p

Link to post
Share on other sites

Araqsya, arden hogebani karoq unem? :p

Դու հաշվի պրոբլեմ վապշե չունես :cool: սաղ խոսացածա

Իսկ էթե լուրջ, Մանե ջան վերը նշվածները բնական երևույթներ են : Կոնկրետ դրա համար հոգեբանի կարիք չունես :)

Link to post
Share on other sites

Դու հաշվի պրոբլեմ վապշե չունես :cool: սաղ խոսացածա

Իսկ էթե լուրջ, Մանե ջան վերը նշվածները բնական երևույթներ են : Կոնկրետ դրա համար հոգեբանի կարիք չունես :)

:D :lol:

hogebani taktika chi, diplomati taktikaya :up:

a v chem ya bila zamechena?:p

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Hmmmmmmmmm :hm: hishoxutyan het kapvac xndir chem hishum(xa...gta,chem HISHUM :lol: )

im bolor zarmiknery,ete havaqvum enq, ev uzum en ,inch vor ban hishel,sksum en Hegh davay,menq mer amarnery anckacrel enq miasin,gyuxum,ev es amen inch karox em pahi tak hihsel u patmel,nranq nuynisk zarmanum en, amen amen inch,nuyniks inch hagustov ein,inch sanrvacqov, kam ayd pahin vor cari tak einq nstac... :inlove: :yes: ....

lool, es qani ory,es skseci ban patmel(shut shut e...hankardzaki mi ban asels),mamas zarmacel er,,,da exel e,erb es 1.5 tarekan em exel....mdaaaaaaa......

erevi im hoshoxutyan tex,mi ban ayn che,,,tntesvac che... :/

gnam xohanoc, u mtacem inchi hamar ei ekel... :hehe: chee,,,bajc hetaqrqir e Al..asenq chashin ax gcel,bayc moranal, gcel es te che,,heto 1 shabat et chashy utel...de du es patrastel ,,,du el ker..... :kiss:

p.s.de ban ka kuzeyi hishel,,,erevi chi exel,,,

Link to post
Share on other sites

Դե էստեղ խոսքը չի գնում վատ հիշոխության կամ չգիտեմ...սկրելոզի մասին

վերևում արդեն մանրամասը բացատրություն կա:

Իսկ կոնկրետ իմ "հանկարծակի մոռացկոտությունը" պայմանավորված այն բանի հետ, որ խոհանոցը իմ ամենաչսիրած վայրն է տան մեջ , և ամեն մի "հանձնարարություն" խոհանոցում ՝ոչ միայն ենթագիտակցորեն, այլև շատ էլ գիտակցորեն "չուզենալով" եմ անում :

P.S Հեղինե մի հատ գրառումդ կատարելագործի ok ? :angry: Դու արդեն իմացար ինչ նկատ ունեմ :girlkiss:

v chem ya bila zamechena? :p

А ты вообще заметная девушка :p

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...