Jump to content

Պատրաստվում էք հայրենադառնալ՞ Собиратесь репатриироваться? Do you want to repatriate?


Պատրաստվում էք հայրենադառնալ՞ Собираетесь Вернуться? Do you go to repatriate?  

26 members have voted

  1. 1. Պատրաստվում էք հայրենադառնալ՞ Собираетесь Вернуться? Do you go to repatriate?

    • Այո անպայման, Да безусловно, Yes in any case
      17
    • Ոչ, երբեք, Нет никогда, No never
      1
    • Այո, բայց եթե... Да, но если... Yes, but if....
      4
    • Ոչ, բայց եթե... Нет, но если... No, but if...
      4


Recommended Posts

Մարիամ ջան, քչերին եմ սրանով կիսվել. Հայաստանից գնալուց առաջ իմ մի լավ ընկեր ինձ ասեց մի քանի նախադասություն, որոնք այն ժամանակ էլ ինձ օգնեցին որոշում կայացնել, և հիմա էլ ուժ են տալիս ապրելու Հայաստանից հեռու: Նա ասաց: տունդ այնտեղ է, որտեղ դու հնարավորություն ունես ստեղծելու, որտեղ չես մտածում օրվա հացի մասին: Որտեղ շուրջդ չես տեսնում երկու մատով չալաղաչ ուտող հղբացած լակոտներին, երբ ինքդ մտածում ես երեխաներիդ օրվա հացով ապահովելու մասին: Տունդ այնտեղ է, որտեղ դու մարդ ես..."

Link to post
Share on other sites
  • Replies 63
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Հայաստան վերադառնալ պետք է այն ժամանակ, երբ որ կարող ես շրջապատի մարդկանց օգնել: Եթե գնալու ես ու շուրջդ տեսնես մարդկանց տանջանքները ու ոչ մի բանով չկարողանաս օգնել, ուրեմն ավելի լավ չէ՞ չգնաս: Այ եթե Միգի ասած կարող ես գոնե 100 հոգու աշխատանքով ապահովել (պարտադիր չե չոբաններին, էնքան ինտելլիգենտ մարդիկ կան, որ անգործ նստած են), ուրեմն արժե գնալ ու ապրել:

Դե, “100 հոգու համար”-ը շատ է… Մարդ կարող է գնալ, եթե գոնե մի ընտանիք (իր ընտանիքը) կարող է պահել, ու միաժամանակ այնքան ներքին էներգիա ունի, որ շրջակա չոբանավատի միջավայրը իրեն չի խեղդի…

***

Էնքան հնդիկ խելացի տղերք կան, որ Բոմբեյում նստած ծրագրավորման ֆիրմա են հիմնում, ու իրենց որակյալ, ջանասեր ու էժան աշխատանքի շնորհիվ ամերիկյան շուկայից բազմամիլիոանոց պատվերներ են պոկում… Իռլանդիան դրանով ամենաբարեկեցիկ երկրներից է դառել, այնինչ Հայաստանի չափ բնակչություն ունի, ու մի քիչ ավելի մեծ տարածք…

Մեր հայերը (անսպասելի բան պիտի ասեմ) այս աշխարհը լավ չեն հասկանում… Աշխատանքի ու խելքի գինը հայերիս մոտ այնքան էլ բարձր չէ… Այսինքն… այն ավելի բարձր է քան մեր շրջակա ազգերի մոտ, բայց շատ ավելի ցածր է, քան եւրոպացիների մոտ է… Դրա փոխարեն մեր մոտ իշխող է զոռբա հաստավիզի կերպարը…

Փոխանակ հայաստանում էնպես անեն, որ ամեն գյուղում ինտերնեթ լինի, որ պայծառ մտքի տեր երիտասարդները փորփրեն-գտնեն, ինչ-որ դեբիլ էլիտա են կուլտիվացնում, որը ջիպերով ման գալուց ու բութ հայացքներով շուրջը նայոլուց զատ բան չգիտի… Դա տնտեսական մոնոպոլիայի հետեւանք է…

Այդպիսի մտայնությունը ըստ էության ժառանգություն է մնացել ոչ այնքան “սովետից”, որքան… պարսիկ սարդարի ու մահմեդական լծի դարերից… Դեռ այսօր էլ, շատ հայ երիտասարդնոր, եթե նույնիսկ մեծանում են 10 տարի առաջ Ամերիկա կամ Ռուսաստան գնացած ընտանիքներում, չեն կարողանում այս մտայնությունից ազատվել…

Mdaaaa….

Link to post
Share on other sites

Սմոլլի ջան, չէ՞ որ մարդիկ տարբեր պայմաններում են իրենց մարդ զգում: Ինձ մարդ լինելու համար կուշտ լինելը հերիք չէ: Նաեւ օրվա հացի մասին չմտածելը հերիք չէ: Նույնիսկ եթե մի գիշերվա ընթացքում բոլոր երկու մատով չալաղաջ ուտողները կախվեն` ինձ ի՞նչ: Դրանով չեմ ես մարդ, չէ՞:

Տունը պիտի լինի այնտեղ, որտեղ դու մարդ ես. ու ըստ իս` մարդն առանց անցյալի մարդ չէ: Եթե մեջբերենք, ապա մի գերմանացի փիլիսոփա ասել էր, որ կապված չես այն հողին, որտեղ թաղված չեն քո նախնիները: Իսկ ես ոչ էստեղի հողին եմ կապված, որն ինձ պահող ոչինչ իր մեջ չունի, ոչ էլ հացին, որ երեք-չորս օրը մեկ է կուլ գնում, այն էլ ստիպված:

Շնորհակալ եմ կիսվելուդ համար, ազնվորեն: Նաեւ ուրախ եմ, որ գտել ես այն տեղը, որտեղ քեզ մարդ ես զգում: Տա Աստված բոլորս գտնենք.

Link to post
Share on other sites

Մարիամ ջան, քչերին եմ սրանով կիսվել. Հայաստանից գնալուց առաջ իմ մի լավ ընկեր ինձ ասեց մի քանի նախադասություն, որոնք այն ժամանակ էլ ինձ օգնեցին որոշում կայացնել, և հիմա էլ ուժ են տալիս ապրելու Հայաստանից հեռու: Նա ասաց: տունդ այնտեղ է, որտեղ դու հնարավորություն ունես ստեղծելու, որտեղ չես մտածում օրվա հացի մասին: Որտեղ շուրջդ չես տեսնում երկու մատով չալաղաչ ուտող հղբացած լակոտներին, երբ ինքդ մտածում ես երեխաներիդ օրվա հացով ապահովելու մասին: Տունդ այնտեղ է, որտեղ դու մարդ ես..."

Սմոլլի, իսկ Ստեփանակերտի բնակչության մեծամասնությունը իրենց տնից չգնաց նունիսկ երբ ոչ միայն օրվա հացի էր կարոտ, այլեւ օրվա մի կում ջրի համար պիտի հերթ կանգնեին Գռադի համազարկերի տակ ընկնելով…

***

Քո լավ ընկերոջ ասածը չեմ կարող ընդունել, քանի որ մարդ, եթե նույնիսկ դանակը ոսկորին է հասել, ու ստիպված է գնալ, որ ընտանիքը պահի, ապա էլի չպետք է գեղեցիկ տեսություններ հորինի, որ իր “գնալը” դարձնում են “մնալուն” համահավասար մեծություն։ Այսինքն` գնացողը չպիտի սահմանումներ գտնի, ըստ որոնց իր տունը գդե-տօ Նյու Յորքում է… Հավանաբար այն պատճառով, որ այդ հայորդու ոգին ավելի մոտ է հնդկացի Չերոկիների հայրենիքի ոգուն` անգլոսաքս հավելումներով… Հա՞։

Պ.Ս. Ես ինձ ոչ մի տեղ այնքան հանգիստ ու հարմարավետ չեմ զգացել որքան Գերմանիայում…

Link to post
Share on other sites

ՆՈՅԻ ԱԳՌԱՎՆԵՐԻՆ

Միակ ճամփան փրկության՝

Հայե'ր, դեպի Հայաստան...

Ո՞Ւր եք շտապում, ով խաբված ջրեր,

Մեզ ծարավ թողած՝ ո՞ւր եք շտապում,

Սևանն է քաշում ծով կարոտը ձեր՝

Դուք ո՞ւր եք օտար ծովերը թափվում:

Անուշ է թվում ձեզ կանչող հեռուն,

Բայց դուք կկորչեք ծովերում օտար,

Դարձեք՝ Ծովանա թող հայոց առուն,

Մի՞թե մոր գիրկը նեղ է ձեզ համար...

Ախ, մի՞թե նեղ է, որ դուրս եք փախչում,

Բայց դուք կկորչեք ծովերում օտար,

Ձեր կույր կորուստով իմ հույսն է կորչում՝

Դառնում ծովասույզ մի ջաղացաքար:

Դարեր գաղթել ենք, հիմի՞ էլ գաղթենք,

Երբ որ ծաղկել է մայր Հայաստանը, -

Մայր լեզվի կռվում էլ ինչո՞վ հաղթենք,

Երբ մեծ Մաշտոցի զորքն է նոսրանում:

Ո՞վ է ձեր խելքը հեռվից գողանում,

Այս ո՞ւր եք չվում մայր հայրենիքից,

Մեզ Ավարայրում մենակ եք թողնում,

Մի՞թե մայր ազգը սուրբ չէ "ճոխ" կյանքից:

Այս ո՞ւր եք փախչում, խելագար ջրեր,

Մեր բուռ հողն էլ ծով ծարավ թողած, -

Դարձեք, ետ վազեք, որ դարձնենք անմեռ

Թեկուզ հայրենի մի խեղճ ջրաղաց:

Օտար ծովերն են ձեզնով քաղցրանում,

Բայց դառնանում է ծովակն հայրենի, -

Ո՞Ւր եք ձեր ոսկի ջրերը տանում,

Ո՞Ւր եք մեռցնում լեզուն մայրենի:

Մեր ամենասուրբ կռվից եք փախչում,

Սուրբ Ավարայրից մեր ամենօրյա,

Ձեզ հետ մայրենի լեզուն է կորչում,

Վարդանն է ճչում, ես գոչն եմ նրա:

Ախ, անմիտ ջրեր, ո՞ւր եք շտապում,

Մի՞թե կարոտ են օվկիանները ձեզ, -

Դարձեք... Սևանը ձեզ է պապակում,

Կանչում՝ Սահարա անապատի պես:

Մայրենի լեզուն ինչպե՞ս կարկաչի,

Երբ որ չխոսես քո հայոց լեզվով,

Երբ աղբյուրի պես՝ ծովերում կորչի,

Էլ ո՞վ քեզ կտա Մասիսդ, էլ ո՞վ:

Դուք հայոց ազգի հավերժն եք թաղում,

Ձեր օրվա կյանքում՝ գրկում օտարի,

Ահա թե, հայեր, ինչո՞ւ չի շողում

Մասիսի ձյունը՝ թագս վիթխարի:

Իմ պանդուխտ ջրեր, զուր եք շտապում,

Դարձեք, տուն վազեք, մեր մուրազ ջրեր,

Ինչո՞ւ եք օտար կնոջ գիրկ թափում

Հայ կույսի բաժին կյանքն ու գանձը ձեր:

Ինչո՞ւ Կանադա, ի՞նչ Ամերիկա,

Երբ թեկուզ մի բուռ Հայաստանը կա,

Տուն աղավնացեք, Նոյի ագռավներ,

Կկորչեք, որպես գայլախեղդ գառներ...

Մեր ամենօրյա կռվի՞ց եք փախչում՝

Սուրբ Ավարայրից մեր ամենօրյա,

Ինչից խռով եք՝ ինձ էլ է տանջում,

Գեթ Արարատից խռով միք մնա:

Հովհաննես Շիրազ

Link to post
Share on other sites

Արաքս, ինչքան շնորհակալանքի խոսք էս աշխարհում կա` բոլորը քեզ:

Խնդրեմ ջանիկ, :flower: հիմա մի կուշտ երկուսով կզռանք գոնե

մի Նոյի ագռավ էլ ես եմ ....

Link to post
Share on other sites

Ինձ մարդ լինելու համար կուշտ լինելը հերիք չէ:

Բա իմ ասածը ի՞նչ է: ՄԱրդ լինելու համար ոչ միայն կուշտ լինելը հերիք չէ, այլ պետք է հոգեկանն ու մտավորականն էլ կուշտ պահել:

Շնորհակալ եմ կիսվելուդ համար, ազնվորեն: Նաեւ ուրախ եմ, որ գտել ես այն տեղը, որտեղ քեզ մարդ ես զգում:

Այդ ո՞րտեղից իմացար գտել եմ, երբ դեռ անգամ ես չգիտեմ գտել եմ թե չէ:

Link to post
Share on other sites

Սմոլլի, իսկ Ստեփանակերտի բնակչության մեծամասնությունը իրենց տնից չգնաց նունիսկ երբ ոչ միայն օրվա հացի էր կարոտ, այլեւ օրվա մի կում ջրի համար պիտի հերթ կանգնեին Գռադի համազարկերի տակ ընկնելով…

Չեմ կարծում, որ ցանկացած մայր, որը հնարավորություն ուներ գնալու, կմնար, զավակներին թողնելով բախտի և մի կում ջրի քմահաճույքին: Աշխարհում ամենաուժեղ զգացմունքը երևի ծնողի և զավակի սերն է: Այն հաճախ հաղթում է հայրենիքի հանդեպ սիրուն: Այդ պատճառով էլ հարյուրավոր ծնողներ առաջ և հիմա գնում էին խոպան զավակներին հացով ապահովելու համար:հավատա, երբ երեխաներդ ուտելիքի կարիք ունեն, հայրենիքի մասին սկսում ես ավելի քիչ մտածել:

Link to post
Share on other sites

Պ.Ս. Ես ինձ ոչ մի տեղ այնքան հանգիստ ու հարմարավետ չեմ զգացել որքան Գերմանիայում…

xm...Կամ ասածներդ իրար հետ չի բռնում, կամ ես քեզ լավ չեմ հասկանում:

Never mind: Սոչիից ոչ ուղեղս ա անքուն գիշերից հետո աշխատում, ոչ էլ աչքերս եմ կարմրությունից կարողանում բացել: ՈՒղղակի ճոխ խոսքեր ասել չգիտեմ, կասեի, կհանգստանայի: Ոնց որ տեսնում եմ, մարդկանց օգնում ա: Ոմանց նույնիսկ թվաց թե խոսքերով կարելի է հայրենասիրության դասեր տալ

Edited by smally
Link to post
Share on other sites

xm...Կամ ասածներդ իրար հետ չի բռնում, կամ ես քեզ լավ չեմ հասկանում։

Դա նման է “ծովափ արձակուրդ գնացած լինելուն”։ Արձակուրդում մարդ իրեն լավ է զգում, բայց մի տեսակ չուգունե հարդուկի նման պարտքի զգացում է ունենում, որ ինքը պիտի հետո հետ գնա իր գործերին… Որոշ հայերի մոտ էդ չուգունե հարդուկը շատ ծանր է լինում։ Իրենք ուզեն էլ չեն կարող մի կողմ գցել…

ՈՒղղակի ճոխ խոսքեր ասել չգիտեմ, կասեի, կհանգստանայի։ Ոնց որ տեսնում եմ, մարդկանց օգնում ա։ Ոմանց նույնիսկ թվաց թե խոսքերով կարելի է հայրենասիրության դասեր տալ

Հուսով եմ, որ ինձ ին նկատի չունեիր։ :cool:

Link to post
Share on other sites

Проголосовала за третий пункт.Но подкорректирую немного...да,когда увижу,что в Армении есть хорошие возможности для роста(моего,карьерного) или же когда увижу,что могу вложить в Армению что-то,полезное для ее развития(не только себя,так сказать).Думаю,что достигнуть хорошего профессионального уровня можно здесь или на Западе,а дальше можно применить все это на благо Родины.

И второе,...,вернусь,если моя семья согласится поехать со мной.Мои дети будут учить армянский - это точно,они же будут армянами,а вот с их отцом придется поработать. :rolleyes: :rolleyes:

Link to post
Share on other sites

Smally, petk chi qez davachan zgal, u porcel inqd qez оправданиянер horinel, ynkernerin lsel, ev ayln.. du qo srti dzayn@ lsi

es hamozvac em, vor srtid mej, 2 karciq en irar dimadrum. da aveli lav e, qan voch mi qarciq, kam el, 1 "sxal" qarciq. -))

hayrenasirutyan dasery vorn en?? :)

Link to post
Share on other sites

Բա իմ ասածը ի՞նչ է: ՄԱրդ լինելու համար ոչ միայն կուշտ լինելը հերիք չէ, այլ պետք է հոգեկանն ու մտավորականն էլ կուշտ պահել:

Ko asatsy hastaviz chalaghajn a: Te da mard linelud het kap chuner, apa chhaskatsa, te inchu asetsir:

(nereq transliti hamar) :flower:

Link to post
Share on other sites

Bibar, gracs vor ushadir kardas, khaskanas, vor voch te chgnacoghnern en irenc davajan zgum, ayl nrank, ovker an@ndhat asum en, vor gnalu en, uzum en stipel mnacacin el irenc davajan zgal.

MAriam, chalaghachi pah@ inchu es sarkum patmutyun? Aha barisbun imast@ (stipecir).Asacs en er, vor erb vor shurjbolord socialakan anaradarutyun a, hayrenasirutyun@ pind-pind arnum es dzerkumd u jandamvum urish erkir:

Link to post
Share on other sites

Եվ, քանի որ հասկացա, որ այս թեմայում, ինչպես կյանքում, կարևորը մեծ-մեծ խոսքերն են, և ոչ թե փորձը ճշմարիտ նայել պատճառներին, վերջինը. նկատել եմ, հենց նրանք ովքեր շատ են խոսում վերադառնալու անհրաժեշտության մասին, այդպես երբեք էլ չեն գնում: Նրանց մոտ, ովքեր լռում են, այդ զգացմունքները հավաքվում են, հավաքվում, մինչև մի օր ասում է, հերիք է, գնում եմ: ՈՒ գնում է: Իսկ խոսողները արդեն իսկ իրենց էներգիան ու ցավը դուրս են հաղորդում բառերի միջով, և, որպես կանոն, այդպես էլ չեն իրականացնում իրենց սպառնալիքները: Այնպես որ, եթե իրոք ուզում եք մի որ վերադառնալ Հայաստան և, տա Աստված, տեղի ժողովրդին էլ օգնել, ավելի քիչ հոխորտացեք այդ մասին: :) (Մարիամ ջան, Գերմանիայի հացն էլ կեր, այն ավելի լավ կուլ կգնա, քան Հայաստանինը, որը գիտես, մարդկային ինչ ճիգերի գնով է պատրաստված - հացթուխի 15 ժամյա աշխատանքային օրվա, և վաճառողի 12-ժամվա աշխատանքային օրվա արդյունքը) :)

Link to post
Share on other sites

MAriam, chalaghachi pah@ inchu es sarkum patmutyun? Aha barisbun imast@ (stipecir).Asacs en er, vor erb vor shurjbolord socialakan anaradarutyun a, hayrenasirutyun@ pind-pind arnum es dzerkumd u jandamvum ( :no: ) urish erkir:

Այ շնորհակալ եմ. ուղիղ խոսիր, մարդ բան հասկանա: Թե չէ ակամա մեզ գժի տեղ ենք դնում:

Ուրեմն թողեցիր գնացիր ուրիշ երկիր, որտեղ չկա սոցիալական անարդարություն (մենակ թե իմ պատկերացումով սոց. անարդարություն միայն դրախտում ու դժողքում չկա)` լավ: Բա Հայաստանում էտ անտեր անարդարությունն ո՞վ պիտի վերացնի: :unsure:

[irony]Չնայած Միգը, հայաստանն ու Հեղինեն կվերացնեն, էն ժամանակ կգնանք[/irony]

Պ.Ս. թե որտեղ մեծ-մեծ խոսքեր տեսար, չհասկացա: Մի քանի անգամ սկզբից մինչեւ վերջ կարդացի` հատկապես իմ գրածները, ու ոչ մի բառ անգամ, որ կարելի էր անվանել մեծ-մեծ խոսք, չգտա: Ուղիղ խոսիր, թե չէ ստացվում է, որ հարձակումը պաշտպանվելու ամենալավ ձեւն է:

Link to post
Share on other sites

Պիտի ավելացնեի. երբ սոցիալական անարդարությունը դառնում է ամտանելի:

Իսկ այն ես ու դու չենք կարող վերացնել: Ես որ ի վիճակի չեմ իմ կանացի փխրուն ուսերի վրա վերցնել խուժաններից երկիրն ազատելու վեհագույնս գործը:

Պ.Ս. Կակ ռազ իմ ուղիղ խոսելու համար ա էս ամբողջ խոսակցությունը:

Link to post
Share on other sites

Смалл джан, mer usern el chen harmarvac Menak tenc ban anelu hamar, bayc menq -menak chenq. prosto petq e bolorin irar het ashxatel ed napravleniayov :)

Link to post
Share on other sites
Если так получится, что поеду, я и без государственного русского проживу. Я даже знаю что буду делать - сделаю свою программу на телевидении - идея уже есть... Если на телевидении не получится, подамся на радио А потом когда-нибудь открою свой телевизионный русскоязычный канал...

Шуш джан, так держать! :flower: мне твой позотиФ нравится!

гляди, будет и сотрудничать -) хорошие журналисты нужны в любом деле! :)

Link to post
Share on other sites
Если так получится, что поеду, я и без государственного русского проживу. Я даже знаю что буду делать - сделаю свою программу на телевидении - идея уже есть... Если на телевидении не получится, подамся на радио А потом когда-нибудь открою свой телевизионный русскоязычный канал...

Shushanna jan, nadeyus' tebe izvestna obstanovka s televideniyami v Armenii? :/

Nadeyus', u tebya libo ochen' horoshie znakomie, libo ochen' mnogo deneg. Inache pridetsya umet' to, chto ti ne umeesh' :blush:

Link to post
Share on other sites

Shushanna jan, nadeyus' tebe izvestna obstanovka s televideniyami v Armenii? :/

Nadeyus', u tebya libo ochen' horoshie znakomie, libo ochen' mnogo deneg. Inache pridetsya umet' to, chto ti ne umeesh' :blush:

Хм... знакомых у меня там практически вообще нет... Придется приобретать... или деньги собирать... :))))

Ну, надеюсь, с радио у них не так туго, тем более с русскоязычным :)

Link to post
Share on other sites

Шушан, я с тобой, не боись!=)

Вот, знакомые уже начинают появляться... :flower: :)))

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...