Jump to content

Recommended Posts

Հայոց ընտանեավարության սկզբունքների շուրջ

"Աղեկ կին չունի գին" : Հայ ժողովրդական ասացվածքը լավագույնս բնորոշում է հայ կնոջ հարգն ու վարկը, ընտանեկան և հանրային կյանքում նրա տեղի ու դերի բարձր գնահատականը: Եթե կարիք կա ավելի ընդարձակ ու ընդգրկուն մի եզրակացություն, որը Ջիվանուց լավ թերևս ոչ ոք չի ասել.

Հայ կանանց ենք պարտականա, թե որ հայ ենք մնացել,

Եթե ոչ՝ կորել էինք, անդունդ էինք գնացել,

Մեր հավատը, մեր լեզուն նրանցով է զարգացել.

Հայ կնոջ սրբությունը ողջ ազգերն են իմացել:

Հայ ընտանիքի, հայ կնոջ , ընտանեկան փոխհարաբերությունների , ընտանիքի և հասարակության կապի մասին առանձին դատողություններ, ուշագրավ մտքեր հանդիպում են հայ շատ հեղինակների երկերում: Ընտանեկան դաստիարակության և հատկապես մոր դաստիարակիչ դերի հետ է կապում Գարեգին Նժդեհը հայոց ապագայի կերտումը. գերագույն է մոր՝ հոգեփոխված և ցեղայնացած հայ կնոջ արաքինությունը՝ " նա կոչված է իր երեխայի դաստիարակության միջոցով կառուցելու իր ցեղի ապագան"": Դպրոցական դասագրքերը հաճախ են մեջբերում Մուրացանի դևակերպումը. "Ազգերի զորությունը ընտանիքի մեջ է: Զորավոր է ա´յն ազգը, որ ունի զորավոր ընտանիք. սիրով, միությամբ, առաքինի և հավատարիմ կենակցությամբ, ապրող ընտանիքներ": Պակաս հայտնի է Ռուբեն Սևակի ասույթը՝ " Առողջ սեր, առող սեռ". այսինքն՝ առողջ ընտանիքի միջոցով ազգի առողջացում:

Այսօրինակ դրույթները ոչ միայն տեսական-ճանաչողական, այլև գործնական նշանակություն ունեն և հաջողությամբ կարող են կիրառվել հայոց ընտանեվարության խնդիրների լուծման մեջ: Տղամարդը և կինը ոչ միայն ամուսիններ են, հայր ու մայր, նրանք բազում ընկերային դերեր էլ են կատարում՝ քաղաքացի, աշխատակից, հարևան, ղեկավար, ենթակա, անցորդ, ընտրող և այլն:

Իսկ ինչ վերաբերում է բուն ընտանիքին, ապա դրա ներսում փոխհարաբերությունների կազմակերպումը, համերաշխության ապահովումը համարվում է կանացի գործառույթներ, իսկ ընտանեկան ապրուստի հայթայթումը, դրսի կապերի վերարտադրությունը՝ այրական: Ճիշտ և ճիշտ հայ ժողովրդական մի ասացվածքի ոգով՝ " Տղամարդ որ կա դրսի պատ է, կնիկ որ կա ներսի պատ է":

"Կինը,-նկատում է Ղազարոս Աղայանը-պետք է լինի մայր, ինչպես իր զավակի համար, նույնպես և իր ամուսնու": Այն , որ սա ոչ թե քնարական զեղում է, այլ լուրջ և գործնական խորհուրդ, երևում է Աղայանի բերած օրինակից: Շատ անգամ, գրում է նա, նորահարսը ինքն է ձևանում երեխա և ամուսնուց ակնկալում ծնողական փայփայանք, ինչը մեծ սխալ է: " Այր մարդը երբեք մայրություն անել կարող չէ, այդ հատկությունը կնոջն է հատկացրել բնությունը...Ուրեմն տան մեջ թագավորող սերը բխում է մորից, այլ ոչ հորից, հայրը նույն սիրո մեջ լողացողներից մեկն է":

Համատեղ ասխատանքով, աշխատանքի համատեղմամբ ընտանեկան ներդաշնակության ապահովումը նոր խնդիր չէ հայ տեսական մտքի համար: Րաֆֆու " հայ կինը" ծավալուն ակնարկի եզրակացություններից մեկը հենց դա է. "Կինը որպես բաժանում է իր ամուսնու սերը , այնպես էլ բաժանորդը պետք է լինի նրա աշխատությանը: Մեղավորը տղամարդն է որ նրան գործ չի հանձնում:

Ներդաշնակ ընտանիք ունենալու համար , մեզ ամենից առաջ անհրաժեշտ է կյանքի բոլոր ասպարեզներում ապահովել սեռային ներդաշնակություն՝ յուրաքանչյուրը իր տեղում և իր դերում : Դա պիտի իրականացվի բնականոն ձևով, սեփական առանձնահատկությունների հաշվառումով:

Վալերի Միրզոյան -Հայ ընտանիք

Շարունակելի

Եկեք քննարկենք Հայ Ընտանիքի խնդիրների, առանձնահատկությունների, դրական և բացասական կողմերի, դերերի ու պարտականությունների բաշխման... մասին:

Այստեղ ես մեջբերեցի հիմնականում մեր ժողովրդական ասացվածքները և բազմաթիվ գրողների մտքերը հայ ընտանիքի և հայ կնոջ դերի մասին :Այնուհետև կանրադառնանք հայ տղամարդու դերին ընտանիքում ,երեխաների դաստիարակությանը... և մնացած խնդիրներին Համաձա՞յն եք արդյոք վերը նշվածների հետ : Հիմնավորեք ձեր պատասխանները ,անպայման արտահայտեք Ձեր տեսակետը, քանի որ հարցը շատ լուրջ է և կարևոր :

Link to post
Share on other sites
  • Replies 65
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Guest Guest12568

Մեր ազգային բարքերը շատերին չէ , որ դուր են գալիս:Կան մարդիկ , որոնք չեն ուզում այնպիսի դաստիրակություն տալ իրենց երեխաններին , ինչպիսին իրենք են ստացել , քանի որ համաձայն չեն մեր ազգային մենտալիտետի որոշ սկզբունքերի հետ: Կան մարդիկ էլ, որոնք չեն պատկերացնում անձի ձևավորումը ,առանց ազգային դաստիարակության :

Որո՞նք հայեցի դաստիարակության դրական և բացասկան կողմերը (եթե կան ):

Link to post
Share on other sites
Կինը,-նկատում է Ղազարոս Աղայանը-պետք է լինի մայր, ինչպես իր զավակի համար, նույնպես և իր ամուսնու": Այն , որ սա ոչ թե քնարական զեղում է, այլ լուրջ և գործնական խորհուրդ, երևում է Աղայանի բերած օրինակից: Շատ անգամ, գրում է նա, նորահարսը ինքն է ձևանում երեխա և ամուսնուց ակնկալում ծնողական փայփայանք, ինչը մեծ սխալ է: " Այր մարդը երբեք մայրություն անել կարող չէ, այդ հատկությունը կնոջն է հատկացրել բնությունը...Ուրեմն տան մեջ թագավորող սերը բխում է մորից, այլ ոչ հորից, հայրը նույն սիրո մեջ լողացողներից մեկն է":

Հայերս ասում ենք նաև ,"ով մայրական ծեծ չի կերել նա մայր չի ունեցել":Հիմա ինձ հետաքրքիրա ,համաձայն են տղամարդիկ ,որոնք կնոջից մայրական վերաբերմունք են ակնկալում մայրական սիրո այս դրսևորմանը: :cool:

Կնոջից շատ բան է կախված ընտանիքում, բայց եկեք ամեն մեկս մնանք մեր դերերում:Կինը կարող է լինել ընկեր ,խոհարար, սիրուհի , բայց ոչ մայր սեփական ամուսնու համար:Եվ հակառակը - ամուսինը երբեք չի փոխարինի հորը:Եվ պետք էլ չի: :)

Link to post
Share on other sites

ривет всем очень заинтересовала ваша тема на счет армянского менталитета и методов воспитания

думаю что сеичас истенно армянских семей стало очень мало в основном это не блогополучные семьи менталитет за последние годы очень изменился людям больше тянет к свободному образу жизни ,жизни с меньшими моральными ограничениями в первую очередь это касается молодежи а молодежь такая из за недостатка истенно армянского воспитания в семье так что это важно но и у нее есть свои причины не мало факторов которые влияют на все это это вопрос долгово и глубокого анализа если кого заинтересует буду ждать отзывов

Link to post
Share on other sites

EVO добро пожаловать на форум :flower:

это вопрос долгово и глубокого анализа если кого заинтересует буду ждать отзывов

Нам всем будет интересно, так что будем ждать более подробного анализа :)

Link to post
Share on other sites

Հայերս ասում ենք նաև ,"ով մայրական ծեծ չի կերել նա մայր չի ունեցել":Հիմա ինձ հետաքրքիրա ,համաձայն են տղամարդիկ ,որոնք կնոջից մայրական վերաբերմունք են ակնկալում մայրական սիրո այս դրսևորմանը: :cool:

Կնոջից շատ բան է կախված ընտանիքում, բայց եկեք ամեն մեկս մնանք մեր դերերում:Կինը կարող է լինել ընկեր ,խոհարար, սիրուհի , բայց ոչ մայր սեփական ամուսնու համար:Եվ հակառակը - ամուսինը երբեք չի փոխարինի հորը:Եվ պետք էլ չի: :)

ես ել եմ կարծում, որ մայր լինել ամուսնու համար պետք չէ. միգուցե Աղայանը նկատի ուներ այն, որ ամուսնանալուց հետո կինն է սկսում անել այն գործը, որը անում էր մայրը, այսինքն հոգ է տանում ուտելիքի, լվացքի և այլ կենցաղային հարցերի մասին:

«Մայրություն անող այր».... շատ հետաքրքիր է... հոգատար այր դեռ հասկանալի է, իսկ մայրություն...

Ես ուզում եմ մի քիչ ուրիշ բանի մասին խոսել... Չե՞ք կարծում, որ Հայ մայրը (նաև հայրը)չափազանց հոգատար լինելով, շատ սիրելով իր որդուն ( խոսքը հիմա տղաների մասին կգնա)... նրան ավելի շատ խանգարում է... այսինքն ինչ եմ ուզում ասել: Այն զուտ հայկական բնավորությունը, որ հայ տղամարդը իրեն կարծում է աշխարհի միակ ճիշտը և լավը (пуп земли), դա գալիս է նրանից, որ փոքրուց նրան ներշնչում են, որ նա ամենալավն է, ամենասիրունն է, ամեն-ամենան է... հաճախ լսում ենք հայ ընտանիքներում, երբ երեխան ինչոր բան սխալ է անում ասումեն _ լավես արել, ապրես, հլը մի բանել ....

օրինակ երեխան կատվի պոչից քաշի, կասեն հլը մի հատել խփի, աչքը հանի և այլն... սա իհարկե չափազանցրաց օրինակ է ( երևի), բայց երես տալը մեր ընտանիքներում տարածված է...

Չե՞ք կարծում, որ այդ հայկական բնավորությունը, որի մասին ֆորումում շատ ենք խոսել ( այսինքն Հայ տղամարդու իրեն իբրև կարծելը) գալիս է հենց սրանից...

Link to post
Share on other sites

Տղաների հարցում ճիշտ նկատեցիր Angel ջան: Տղա երախայի մեջ շատ են ներշնչում հայ տղամարդու ու տղամարդկության սխալ կերպարը : Արդյունքում մեծանում է ինքնահավան , անհանդուրժող, բռի մեկը, որը իր կոպտությունը միշտ արդարացնում է հայ տղամարդ լինելու մեջ :blink:

Ահա, որոշակի տարիքում (որպես կանոն անցումնային տարիքում) սկսում ենք խրախուսել տղաներին, որ իրենք լավն են, ամեն-ամենան են... մեր ընտանիքում նման բան չի եղել, բայց... ես կարող եմ ասել, որ դրա բացակայությունը պատճառ է դարձել եղբորս ու իմ միջև հակասությունների... հավասարության սկզբունքը չանցավ, ինչպես ասում են, ու ես ստիպված անցա մեր ավանդականին - գովել եղբոր արած ու չարած քայլերի համար, նրան ամեն տեղ առաջ մղել, եթե պետք է` մնալ ստվերում, զգացնել տալ նրա կարևորությունը... ՕԳՆԵ'Ց: Ու հարց է առաջանում. գուցե խրախուսելու "քաղաքականությունը" պարզապես անհրաժե?շտ է որոշակի տարիքում... կոպիտ ասած`հակառակ դեպքում հետ է մնում տղան, նայում է` բոլորը ապագա ՀԱՅ տղամարդ են, իսկ ինքը... Արդյունքում դաստիարակության այս մոտեցումներից ո'րն է ավելի ծանր նստելու տղայի հոգեբանության վրա...

Կնոջ` ամուսնու համար "մայր լինելու" մասին - կարծում եմ` խոսքը մայրական քնքշության, գորովի մասին է, որը տղամարդը երբեք չի մոռանա, և կինը, իր մայրական բնազդն "օգտագործելով", արդյունքում կարող է "մայրություն" անել` դրանով իսկ փոխհատուցելով կասեի նույնիսկ այն կարոտը, որ տղամարդը տածում է մոր նկատմամբ:

Все в наших руках, женщины, лишь бы мы умели мудро пользоваться этим нашим даром:)

Link to post
Share on other sites

"Ես այսպես կը կարծեմ , որ կնոջ անհոգութեան պատճառը մեծ մասամբ այր մարդիկ եղած են, որ կամ այրական ինքնահավան հպարտությամբ կնոջը կարեւորութիւն չտալով՝ նա սովոր էր անհոգ մնալ. կամ մեծամտութեամբ ստրկութիւն եւ նուաստութիւն կը համարին կնոջ խորհուրդ տալ, կամ առնուլ, եւ կամ օրուան ձախորդ անցքեր պատմել եւ ցոյց տալ իւր վիճակի կացութիւնը"

Խրիմյան Հայրիկ

Ցավոք սրտի այն ինչ նկարագրել է Խրիմյան Հայրիկը 100 տարի առաջ , մինչև այժմ էլ կա : Եվ դա հայ տղամարդկանց մեծամասնության թերություններից մեկն է , ինչը սխալ դաստիարակության արդյունք է: Այս մտածելակերպը ցավոք այնքա՜ն ընդունելի է դարձել ....

Link to post
Share on other sites

Աղջիկներ ջան, Ղազարոս Աղայանը նկատի ունի հետևյալը.

*կինը պիտի շիտակ լինի ամուսնու հետ, մոր նման

*սրտացավ լինի ամուսնու նկատմամբ, մոր նման

*նվիրվի ամուսնուն անմնացորդ, ինչպես մայրը իր զավակին՝ ամենամեծ մարդկային նվիրումն է

*հոգատար լինի մոր պես

*ցավ ապրի ամուսնու անհաջողությունից այնքան, որ նստի լա, մեկ էլ մայրերն են այդպիսին

*ուրախանա ամբողջ սրտով իր ամուսնու իրական հաջողություններից, ներքուստ հպարտանա ու գնահատի, ինչպես մայրը

*անի ամեն ինչ, որ ամուսինն հանկարծ մեղքի տակ չնկնի, անարժան բաներ չանի պահի տակ, ինչպես ցանկացած գիտակից մայր

*իր ամեն խոսքն ու արարքը բնազդորեն անցկացնի իր ամուսնու շահերի, կարծիքի, լավի միջով, ինչպես մայրը

*ամուսնու ֆիզիկական և հոգևոր արբանյակը լինի, ինչպես մայրն իր ձագուկի (նկատի չունեմ 5 րոպեն մեկ զանգի գործի տեղը, հարցնի կողքդ ո՞վ է նստած, կամ երբ ես գալու տուն :doctor: )

*ամուսնու անունը պահի, արժանապատվությունը, թե օտարների, թե իր ու ամուսնու հարազատների, թե սեփական զավակների առջև

Որքան էլ ուժեղ ու կատարյալ լինի մոր ու զավակի կապը, լավ մարդուկին կապն այնքան ավելի ուժեղ է, զորեղ է, որ դրա արդյունքում կտրվում է այն պորտալարը, որ կապում է ամուսնուն իր ծնողներին և կնոջը իր ծնողներին: Դա Աստծո օրենքն է:

Բայց որպեսզի կարողանաս լինել այդպիսի կին (իսկ դա միակ երջանիկ լինելու ձևն է իմ խորին համոզմամբ), բացի մորիցդ ստացած դաստիարակությունը, պիտի ինքդ էլ դեռ մանկուց, աղջիկ ժամանակվանից հոգեպես պատրաստվես հենց այդպիսի հարաբերությունների՝ անմնացորդ նվիրում ամուսնուն: Եթե այդ տրամադրավածությունը չլինի, շատ տհաճ խնդիրների առաջ պիտի կանգնես հետագայում ամուսնական կյանքում: Որովհետև այդ տրամադրավծությունը օգնում է որ դու քո ձեռքը եկող կյանքի փորձը նախաամուսնական կյանքում մշակես ու մարսես հենց այդ տեսանկյունից: ՈՒ դրա շնորհիվ այդ լավ տրամադրավածությունդ կատարելացնես:

Այստեղ կան շատ օրիորդներ և այսպես մանրապասն հենց ձեզ համար եմ գրում, սիրելիներս: Եթե ուզում եք լինել թագուհի ու աստվածուհի ձեր ապագա ամուսինների համար, իսկ այդպիսի կանանց հետ տղամարդիկ անընդհատ կատարելագործվում են, հզորանում, աճում ու բարգավաճում :yes:, ուրեմն հենց հիմիկվանից տրամադրվեք, որ հետո կարողանաք սիրել նրանց, նվիրվել, շիտակ ու ազնիվ լինել ոչ թե մոր պես, դեռ մորից էլ ավելին::yes:

Հետո ինձ շատ շնորհակալ կլինեք այս հուշումիս համար::blush:

Թեև կարծում եմ, որ ձեզնից շատերն են սա գիտակցում::yes::girlkiss::flower:

Es isk@ im masin er :inlove: :p

Link to post
Share on other sites

Անգել, ես էլ եմ քո հետ համաձայն: Ճիշտ բան ես առաջ քաշում: ԵՍ մանավանդ աչքիս առջև ունեմ մի օրինակ, որտեղ ընտանիքում տղան միշտ ճիշտ էր, իսկ քույրը՝ միշտ սխալ: Մենակ նրա համար, որ նա տան տղեն ա, իր ասածով պիտի լինի: Չնայած աղջիկը մեծացավ, և բոլորիս վրեժ լուծեց իր քաշած անարդար օրերի համար :lol: :

Link to post
Share on other sites

Արաքսյա, ստացվում է որ մենք հենց ինքներս ենք մեղավոր... այսինքն կինը այդպես է դաստիրակում իր երեխային («ինքնահավան , անհանդուրժող, բռի մեկը, որը իր կոպտությունը միշտ արդարացնում է հայ տղամարդ լինելու մեջ»), հետո ինքն էլ տուժում ... Ամեն կին որդի դաստիրակելով պետք է հասկանա, որ վաղը նրա տղան կին է ունենալու, և այնպես դաստիրակի , որ այդ տղամարդը վերաբերվի իր կնոջը այնպես ինչպես ինքն է (մայրը) ուզում որ իրեն վերաբերվեն.... միգուցե շատերն արդեն անտարբեր են , թե ինչ կլինի ում հետ հետագայում ոչ ոքի չի հուզում... իրենց կյանքն արդեն անցել է, մնացածը հեչ...

Մյուս կողմից խոսենք հասարակության ըմբռնումը այդպիսի ,անվանենք, «ճիշտ» տղամարդկանց: ինչպես ասաց Զարատուստրան, իսկապես դժվար կլինի նրանց հայ հասարակության մեջ, երբ մնացածը իրենց ՀԱՅ են կարծում... իսկ դու ստացվում է քեզ գնահատում ես այնպիսին ինչպիսին դու կաս իրականում, ոչ ավելի լավ , ոչ ավելի վատ...

Լուծում չկա...

Սաթենիկ, շնորհակալությու՛ն: :flower: :flower:

Իսկապես ուզում ենք այդպիսին լինել, բայց այդպիսին լինել հաճելի է միայն ԱՐԺԱՆԻ տղամարդու համար՛՛:

( ի դեպ, շատ ուրախ եմ Ձեզ նորից տեսնել :) )

Սմոլի, էտ ի՞նչա արել:

Link to post
Share on other sites

Տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի, :flower: նախքան «ամբարտավան» հայ տղաների և «ճնշված» հայ աղջիկների համեմատական քննությանն անցնելը, ինքներդ ձեզ պատասխանեք յուրաքանչյուրիդ այնքան լավ ծանոթ ու ուսումնասիրած մի հարցի. դուք գո՞հ եք ձեր ընտանիքների դրվածքից, ձեր ծնողների հարաբերությունից:

Համոզված եմ, որ շատերը դրական կգնահատեն իրենց ընտանիքներում տիրող մթնոլորտը: Եթե այդպես է,ապա ի՞նչ եք այդպիսի կասկածելի ոգևորությամբ ընկել «ինքնահավան ու բռի» հայ տղաների հետևից: :) Թե՞ «չանա ծեծելու» թեմա եք գտել:

Link to post
Share on other sites

Աղջիկներ ջան, Ղազարոս Աղայանը նկատի ունի հետևյալը.

*կինը պիտի շիտակ լինի ամուսնու հետ, մոր նման

*սրտացավ լինի ամուսնու նկատմամբ, մոր նման

*նվիրվի ամուսնուն անմնացորդ, ինչպես մայրը իր զավակին՝ ամենամեծ մարդկային նվիրումն է

*հոգատար լինի մոր պես

*ցավ ապրի ամուսնու անհաջողությունից այնքան, որ նստի լա, մեկ էլ մայրերն են այդպիսին

*ուրախանա ամբողջ սրտով իր ամուսնու իրական հաջողություններից, ներքուստ հպարտանա ու գնահատի, ինչպես մայրը

*անի ամեն ինչ, որ ամուսինն հանկարծ մեղքի տակ չնկնի, անարժան բաներ չանի պահի տակ, ինչպես ցանկացած գիտակից մայր

*իր ամեն խոսքն ու արարքը բնազդորեն անցկացնի իր ամուսնու շահերի, կարծիքի, լավի միջով, ինչպես մայրը

*ամուսնու ֆիզիկական և հոգևոր արբանյակը լինի, ինչպես մայրն իր ձագուկի (նկատի չունեմ 5 րոպեն մեկ զանգի գործի տեղը, հարցնի կողքդ ո՞վ է նստած, կամ երբ ես գալու տուն :doctor: )

*ամուսնու անունը պահի, արժանապատվությունը, թե օտարների, թե իր ու ամուսնու հարազատների, թե սեփական զավակների առջև

Որքան էլ ուժեղ ու կատարյալ լինի մոր ու զավակի կապը, լավ մարդուկին կապն այնքան ավելի ուժեղ է, զորեղ է, որ դրա արդյունքում կտրվում է այն պորտալարը, որ կապում է ամուսնուն իր ծնողներին և կնոջը իր ծնողներին: Դա Աստծո օրենքն է:

Բայց որպեսզի կարողանաս լինել այդպիսի կին (իսկ դա միակ երջանիկ լինելու ձևն է իմ խորին համոզմամբ), բացի մորիցդ ստացած դաստիարակությունը, պիտի ինքդ էլ դեռ մանկուց, աղջիկ ժամանակվանից հոգեպես պատրաստվես հենց այդպիսի հարաբերությունների՝ անմնացորդ նվիրում ամուսնուն: Եթե այդ տրամադրավածությունը չլինի, շատ տհաճ խնդիրների առաջ պիտի կանգնես հետագայում ամուսնական կյանքում: Որովհետև այդ տրամադրավծությունը օգնում է որ դու քո ձեռքը եկող կյանքի փորձը նախաամուսնական կյանքում մշակես ու մարսես հենց այդ տեսանկյունից: ՈՒ դրա շնորհիվ այդ լավ տրամադրավածությունդ կատարելացնես:

Այստեղ կան շատ օրիորդներ և այսպես մանրապասն հենց ձեզ համար եմ գրում, սիրելիներս: Եթե ուզում եք լինել թագուհի ու աստվածուհի ձեր ապագա ամուսինների համար, իսկ այդպիսի կանանց հետ տղամարդիկ անընդհատ կատարելագործվում են, հզորանում, աճում ու բարգավաճում :yes:, ուրեմն հենց հիմիկվանից տրամադրվեք, որ հետո կարողանաք սիրել նրանց, նվիրվել, շիտակ ու ազնիվ լինել ոչ թե մոր պես, դեռ մորից էլ ավելին::yes:

Հետո ինձ շատ շնորհակալ կլինեք այս հուշումիս համար::blush:

Թեև կարծում եմ, որ ձեզնից շատերն են սա գիտակցում::yes::girlkiss::flower:

:up: :up: :up: :up:
Link to post
Share on other sites

Սաթենիկ, շնորհակալությու՛ն: :flower: :flower:

Իսկապես ուզում ենք այդպիսին լինել, բայց այդպիսին լինել հաճելի է միայն ԱՐԺԱՆԻ տղամարդու համար՛՛:

Անգել ջան, ամուսնանալիս չի՞ երևում արժանի մարդ ես առնում, թե՞ անարժան: :hm:

Ռուս չեք, որ ասեք "լյուբով զլա, պոլյուբլյու կոզլա": Հայ եք, աչքեր ունեք՝ աշխարհը չունի: :flower:

Ինչ վերաբերվում է տղաների դաստիարակությանը, ինչպես շատ ճիշտ նկատեց Անգելը, տղա երեխաներին երես տալը տեղի անտեղի, պատեհ-անպատեհ՝ սա մի բան է, որ անում են միայն կանայք, մայրերը: Իմ դիտարկումներով հայրերը շատ ժամանակ ավելի արդարամիտ են իրենց զավակների նկատամաբ, քան մայրերը:

Կինը իր որդուն դաստիարակելու հարցում եթե ամուսնուն լսի, երեխան լավը կմեծանա: Հատկապես սա վերաբերվում է այն կանանց, որոնք հայր կամ եղբայր չեն ունեցել և արու զավակ ունենալուց հետո իրենց լրիվ կորցնում են, առանց անդրադառնալու այն փաստին, որ առանձնակի պատկերացում չունեն, թե ինչ բան է տղամարդը:

Link to post
Share on other sites

ՍԱՍ ջան, :flower: Հայ Ընտանիքը մեկն է այն սակավաթիվ արժեքներից, որ Հայք կարողացել են բավականին անաղարտ վիճակում անցկացնել թե մահմեդական ստրկության, եւ թե ռուսա-կոմունիստական պախմելիայի դարերով… Իհարկե` տղամարդ-կին հարաբերությունը Հայ Ընտանիքում մի քիչ անսովոր (հասարակավուն) է արտահայտվում ժամանակակից կենսաձեւի ֆոնի վրա, բայց մյուս կողմից Հայ Ընտանիքը ներառնում է այլ ֆակտորներ` անհուն զոհաբերություն զավակների համար, հարգանք մեծերի հանդեպ եւ այլն… Սխալ է մտածել, թե դա ընդհանուր երեւույթ է բոլոր արեւելյան ազգերի մոտ։ Ազերիների մոտ զավակների հանդեպ հոգատարությունը էդպես ուժեղ չի արտահայտվում, ռուսների մոտ նույնպես…

Edited by MiG-35
Link to post
Share on other sites

ՍԱՍ, իհարկե ամեն մարդ իր ընտանիքը հաշվում է որպես էտալոն սովերշենստվա :)

Պարզապես ես վերջերս սկեցի նկատել թե ինչպես է ուրիշ հայ ընտանիքների նիստուկացը տեղի ունենում և ճիշտն ասած այդքանել դուրս չի գալիս այդ տղամարդկանց իրեն վերին (սվերխ) պահելաձևը: ոնց ասում են՝ բոլորը իրենց էշը քշում են ընտանիքի մյուս անդամներին անտեսելով և հաշվի չառնելով... շատ անգամ նվաստացնելով:

Շատ կան հայ ընտանիքներ որտեղ տղամարդը կնոջը եթե չնվաստացնի (ունիզիտ') ուրեմն իրան տղամարդ չի զգա... ոնցոր տրադիցիա լինի հայերի մոտ դա: ու անպայման (!) ուրիշների առջև...

Այս պատասխանով նաև մասամբ պատասխանեցի Սաթենիկին ...էլ սրանից հետո ին՞չ ոնց շիտակ լինես, ոնց տղամարդու անունը պահես, նվիրվես, սիրես, ներես??????????

Վերջերս մի հայ ընտանիք տեսա, ամուսինը նստած ամբողջ սեղանով մեկ կատակներ էր անում ռուս աղջիկների մասին... մի խոսքով իրեն շատ լավ էր զգում, մոռացած որ կողքը կինն է նստած, խեղճը ամոթու չգիտեր ուր աչքերը թաքցներ...

Link to post
Share on other sites

Սաթենիկ հիանալի բառերեն են: :flower:

Իսկ ի՞նչով է տարբերվում մայրական սերը կնոջ սերից,քո կարծիքով,հիմնական տարբերիթյունը ո՞րն է:

Նվիրված լինել, հոգատար ,լինել,, ազնիվ շիտակ,անշահախհդիր...Եթե սիրում ես դա բնական է:Եթե փոխարին ենք ամուսին բառը հայր, մայր,եղբայր,ոչինչ չի փոխվի:

Մի գուցե նրանով ,որ մայրական սերը նաև կույր է:Ի՞նչ կասես

Եվ այն ինչ սիրող մայրը չի տեսնում ,սիրող կինը կտեսնի:

Link to post
Share on other sites

Մանե ջան քո տեսած դաստիրակություն չի այլ անդաստիրակություն է:Հայ կանայք էլ շատ անբերետես բաներ կարող են անել, և էլի դաստիրակություն է պակաս: :) Եվ դա կա բոլոր ազգերում,նկատի ունեմ անդաստիրակ անձնավորություններ:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...