Jump to content

Հայերեն խոսել

Հայրեն խոսել  

27 members have voted

  1. 1. Հայրեն խոսել

    • Այո
      24
    • Ոչ
      1
    • Все равно
      2

Recommended Posts

Ինչպես տեսնում եմ, այս թեման բացվել էր գրեթե ուղիղ մեկ տարի առաջ: Հետաքրքիր է իմանալ` այս ընթացքում առաջընթաց եղել է մայրենի լեզվով գրելու գործընթացում?

Անձամբ ես երկու ձեռքով կողմ եմ հայերենով գրելուն: Այլ լեզվով կարելի է գրել ծայրահեղ դեպքում` երբ զրուցակիցդ չի հասկանում քեզ: Չէ որ մենք հայ ենք և սա մեր ֆորումն է. ինչու պիտի ուրիշ լեզվով արտահայտենք մեր մտքերը? Ուրիշները մեր լեզվով են զրուցում իրար հետ? Ի նկատի ունեմ մասսայական երևույթները: Հասկանալի է, որ ֆորումի պահանջներից բխում է հնարավորինս մատչելի լինել շատերի համար: Բայց չեմ հասկանում տրամաբանությունը, երբ հայերենին նորմալ տիրապետող մարդիկ միմյանց հետ շփվում են ռուսերենով: Քերականական և այլ սխալներից կարծում եմ վախենալու հարկ չկա, քանի որ այստեղ լեզվից ստուգողական գրավոր չենք գրում, և միայն շատ <<քաղաքակիրթ>> մարդիկ կարող են ծաղրել նման բաները, ինչն էլ կխոսի նրանց մակարդակի մասին:

Հայերենով շփվելը մի կարևոր նշանակություն ևս կարող է ունենալ. մեր ժողովրդի աշխարհասփյուռ զավակներին սեփական լեզվին հարազատ պահելու նպաստը: Չէ որ ֆորում են մտնում տարբեր երկրներից հայորդիներ, ովքեր միշտ չէ, որ իրենց առօրյա կյանքում մայրենի լեզվով շփվելու երջանկությունը կարող են ունենալ:

Իմ սուբյեկտիվ կարծիքով` հարազատ լեզվով խոսելը նաև ազգային արժանապատվության խնդիր է:

Link to post
Share on other sites
  • Replies 82
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Պետք է կարողանանք այս ֆորումը օգտագործել ի շահ Հայ Եկեղեցու եւ ժողովրդի: Այստեղ շատ հարցեր կարելի է քննարկել: Բայց ցավոք, մի կողմից կրոնական հարցերի նկատմամբ մարդկանց անտարբերությունը, եւ մյուս կողմից հայերենով բացված թեմաների նկատմաբ անհետաքրքրությունը, թույլ չի տալիս առաջ գնալ:

Link to post
Share on other sites
Ինչպես տեսնում եմ, այս թեման բացվել էր գրեթե ուղիղ մեկ տարի առաջ: Հետաքրքիր է իմանալ` այս ընթացքում առաջընթաց եղել է մայրենի լեզվով գրելու գործընթացում?

Անձամբ ես երկու ձեռքով կողմ եմ հայերենով գրելուն: Այլ լեզվով կարելի է գրել ծայրահեղ դեպքում` երբ զրուցակիցդ չի հասկանում քեզ: Չէ որ մենք հայ ենք և սա մեր ֆորումն է. ինչու պիտի ուրիշ լեզվով արտահայտենք մեր մտքերը? Ուրիշները մեր լեզվով են զրուցում իրար հետ? Ի նկատի ունեմ մասսայական երևույթները: Հասկանալի է, որ ֆորումի պահանջներից բխում է հնարավորինս մատչելի լինել շատերի համար: Բայց չեմ հասկանում տրամաբանությունը, երբ հայերենին նորմալ տիրապետող մարդիկ միմյանց հետ շփվում են ռուսերենով: Քերականական և այլ սխալներից կարծում եմ վախենալու հարկ չկա, քանի որ այստեղ լեզվից ստուգողական գրավոր չենք գրում, և միայն շատ <<քաղաքակիրթ>> մարդիկ կարող են ծաղրել նման բաները, ինչն էլ կխոսի նրանց մակարդակի մասին:

Հայերենով շփվելը մի կարևոր նշանակություն ևս կարող է ունենալ. մեր ժողովրդի աշխարհասփյուռ զավակներին սեփական լեզվին հարազատ պահելու նպաստը: Չէ որ ֆորում են մտնում տարբեր երկրներից հայորդիներ, ովքեր միշտ չէ, որ իրենց առօրյա կյանքում մայրենի լեզվով շփվելու երջանկությունը կարող են ունենալ:

Իմ սուբյեկտիվ կարծիքով` հարազատ լեզվով խոսելը նաև ազգային արժանապատվության խնդիր է:

Կոնկրետ այս ֆորումի պարագայում խնդիրն այն է, որ մասնակիցների ճնշող մեծամասնությունը պարզապես հայերեն չգիտի, ռուսախոս է, և ռուսերեն լեզվով գրված հաղորդումների գերակշռությունը ոչ թե ընտրության հետևանք է, այլ՝ «դառը» իրականության արտացոլում:

Link to post
Share on other sites
Կոնկրետ այս ֆորումի պարագայում խնդիրն այն է, որ մասնակիցների ճնշող մեծամասնությունը պարզապես հայերեն չգիտի, ռուսախոս է, և ռուսերեն լեզվով գրված հաղորդումների գերակշռությունը ոչ թե ընտրության հետևանք է, այլ՝ «դառը» իրականության արտացոլում:

Թույլ տվեք չհամաձայնել:

Կարելի է ականատես լինել այնպիսի փաստի, երբ հաղորդակցվողները հայեր են, հայախոս են, թեման զուտ հայկական է, բայց հաղորդակցման միջոց ընտրվում է ռուսերեն լեզուն: Էլ ավելի ցավալի է, որ նման երևույթը գերակշռում է նույնիսկ լեզվի և գրականության բաժիններում:

Համոզիչ չէ "չտիրապետելու" փաստարկը: Հայերենին չտիրապետող մեր սփյուրքի ազգակիցները ջանքեր չեն խնայում լեզուն յուրացնել:

Համամիտ եմ:

Link to post
Share on other sites

Ես անպայման այո կ'ըսեմ: Ի՞նչ տեսակ հայ «ֆորամ» մը ռուսերէնի մեծամասնութիւն կ'ունենայ: Ես չեմ փորձեր ռուսերու կամ ռուսերէնը վնասել, բայց միայն կը կարծեմ որ շիտակ չէ որ մօտաւորապէս բոլոր «ֆորամը» ռուսերէնի մէջ ըլլայ, երբ մենք կը փորձենք հայերու քաջալերել որ իրենց անուշ լեզուն սորվին:

Համիտ եմ, եւ ուախ եմ, որ սփյուռքի մեր եղբայրները եւս այցելում են այս բաժինը:

Բացի այդ կարծում եմ, որ աններելի է, երբ Երեւանում ծնված ու մեծացած հայը՝ արտահայտվելու համար նախընտրում է ռուսերենը:

Երեւանցի շատ մայրեր իրենց զավակների հետ ռուսերեն են խոսում, ամեն կերպ ջանում են, որ իրենց զավակը անթերի տիրապետի ռուսերենին, շտկում են մանկիկի բերանից դուրս եկած ամեն մի ծուռ խոսք, սակայն հոգ չեն տանում, որ երեխան ճիշտ հայերեն խոսի, երեխան էլ հայերենը սովորում է փողոցում:

Դրան հակառակ օտար ափերում ծնված ու մեծացած մեր հայրենակիցները կարողանում են բավականին անուշ հայերենով խոսել: Որտե՞ղ է տրամաբանությունը:

Մի՛ չափազանցրեք, Aram D: Իրականությունն (ամերիկյան) սփյուռքում շատ ավելի վատ է, քան մենք տեսնում ենք մեր վարդագույն երազներում: Շատ ավելի վատ:

Մեր սիրելի eliabilemjian-ը եզակի երևույթ է, և նա ինձ հետ կհամաձայնվի, ինձ թվում է:

Ես ինքս դրսում չեմ եղել, սակայն հանդիպել եմ դրսից եկածներին, եւ նրանց հայերենը ինձ դուր է եկել:

Ես ապրում եմ Մարաշում: Մեր թաղամասը մի ժամանակ արեւմտահայերի թաղամաս էր: Բոլորն էլ ունեին երկրորդ լեզու, որը թուրքերենն էր: Մի մասն էլ խոսում էր նաեւ հունարեն: Ֆրանսերեն, անգլերեն ու արաբերեն խոսողներ էլ ունեինք, բայց քիչ: Ռուսախոսություն մեր թաղամասում չկար, այդ պատճառով էլ ինձ համար շատ խորթ է հայտնվել ռուսախոս հայերի միջավայրում: Երբ աշխատում էի «Մերգելյանում», հաճախ վեճի էի բռնվում ռուսախոսների հետ: Նրանք ինձ «ախպարի» տեղ էին դնում, ես էլ նրանց՝ «շուռ տված հայի»:

Link to post
Share on other sites

Հարգելի ֆորումցիներ ես ապրում եմ Բելգիայում :Իմ կարծիքով տարբերություն չկա որտեղ ես ապրում ,Հայաստանում թե նրա սահմաններից դուրս :Յուրաքանչյուր հայրենասեր հայ ընտանիքում երեխաների դաստիրակության մեջ հայոց լեզվի իմացությունն առաջին տեղում է:

Ձեր խոսքերից երեւում է, որ Դուք նախկինում Հայաստանում եք բնակվել:

Իսկ ինչպե՞ս եք կարողանում Բելգիայում երեխաներին հայերեն սովորեցնել: Միայն տանը, հայերեն խոսելը, բավական է արդյո՞ք:

Անշո՛ւշտ բաւական չէ: Բայց եթէ հայրը կամ մայրը գիտէ ինչպէս հայերէնը սորվեցնել, կերեւի հերիք կ'ըլլայ, բայց դեռ աւելի լաւ կ'ըլլայ, եթէ զաւակը հայերէն դպրոց կ'երթայ, ուրիշ հայերու հետ կը խօսի, եւ այլն:

Էլիա ջան, դուն պէտք է որ շատ լավ գիտնաս, որ ամեն մէկ չի կրնար իր զաւակը հայկական դպրոց ղրկել, դա բաւական սուղ հաճոյք մըն է: Դուն սակաւաթիւ բախտաւորներէն մէկն ես: Հոստեղի հայերու մեծ մասը իրենց զաւակները հայկական դպրոց չեն ղրկեր նիւթական պատճառներով, ոչ թէ ուրիշ պաճառով: Հայկական կազմակերպութիւնները, եկեղեցին բան մը չեն ըներ աս հարցին մէջ, նոյնիսկ հաշուի առնելով ամերիկեան սփիւռքի դրամական վիթխարի հնարաւորութիւնները:

Մենք՝ հայերս, ամերիկացիներու համեմատ բազմազաւակ կ'նկատուինք: Մեր ընտանիքին մէջ երեք զաւակ կայ, երեքն ալ հայկական դպրոց գացած են: Դուն արդեն կ'պատկերացնես թէ ադ ամենը ինչ ծախքերու հետ կապուած է: Ադ ամենը գիտնալով, ես բոլորովին չեմ նախատեր ան հայերուն, ով իր զաւակները հանրային դպրոց կ'ղրկեն, կ'մեղադրեմ մեր կազմակերպութիւնները և եկեղեցին, որոնք հայկական ուսումը շռայլութիւն դարձուցած են: :angry:

Լսել եմ, որ հայ մանուկների համար հայկական ճամբարներ գոյություն ունեն, ուր դպրոցական արձակուրդների օրերին, հայ մանուկներն իրենց հանգիստն են անցկացնում:

Կա արդյո՞ք այդպիսի բան:

Այո, կա:

Դա կազմակերպում են քաղաքական կուսակցությունները: Ամենաակտիվը և ամենաէֆեկտիվը այդ հարցերում Դաշնակցությունն է, թեև մյուս երկուսը նույնպես մեծ աշխատանք են կատարում:

Link to post
Share on other sites
Ձեր խոսքերից երեւում է, որ Դուք նախկինում Հայաստանում եք բնակվել:

Իսկ ինչպե՞ս եք կարողանում Բելգիայում երեխաներին հայերեն սովորեցնել: Միայն տանը, հայերեն խոսելը, բավական է արդյո՞ք:

Հարգելի Արամ ես նույնպես գտնում եմ դա բավական չէ,այդ իսկ պատճառով երեխաներս առաջին դասարանի հետ համատեղ հաճախում են հայկական կիրակնօրյա դպրոց,որտեղ սովորում են հայերեն գրել և կարդալ,ինչպես նաև սովորում հայոց պատմություն և հայկական երգեր:Ասեմ նաև,որ ես և կինս նույնպես մասնակցում ենք այդ բարեգործական ակցիային դասավանդելով հայոց պատմություն և երաժշտություն:

Ձեր, Կարսի եւ Էլիա Բիլեմջյանի խոսքերից կարելի է եզրակացնել, որ ծանր է հայ մարդու վիճակը դրսում: Եթե անգամ նյութապես էլ ապահովված լինեք, հայապահպանության հարցում մեծ խնդիրներ ունեք:

Լսել եմ, որ ձեր մոտ, ամեն կիրակի, Պատարագից հետո, հավաքվում են ընդհանուր ճաշկերույթի եւ այդ ժամին ամեն տեսակի հարցեր քննարկում:

Լսել եմ նաեւ, որ Պոլսում նման հանդիպումներն ու քննարկումները համեմատած ավելի արդյունավետ են: Շատ երիտասարդներ համայնքի միջոցներով հնարավորություն են ստանում արտասահմանյան համալսարաններում ուսանելու:

Կուզենայն իմանալ թե որքանով է իմ լսածը համապատամխանում իրականությանը:

Հարգելի Արամ դուք ճիշտ էիք նկատել ես ընդամենը ութը տարի է որ ապրում եմ հայրենիքից դուրս :Ապրել եմ Գերմանիայում մոտ վեց տարի,իսկ այժմ Բելգիայում:Իրականությունն իրոք սարսափելի է հայապահպանության հարցում այստեղ:Մեծ ցավով եմ դա ասում,բայց իրականությունը դա է:Առաջինըմեր հայ երիտասարդ աղջիկների և տղաների ամուսնությունները այլազգիների հետ:Երկրորդը մեր քաղաքում ապրում են մոտավորապես 500ից ավելի հայ ընտանիք,բայց հայկական դպրոց են հաճախում ընդամենը 10-12 երեխա:Այդ փաստը խոսում է նրա մասին թե որքանով է պահպանվում հայապահպանությունը մեր հայ ընտանիքներում,եթե երեխաները չգիտեն հայերեն գրել և կարդալ:Եթե այսօր Հայաստանի կառավարությունը թուրքիայից պահանջում է ցեղասպանության ճանաչում,չամաչելով որ իր վարած անբարոյական կառավարման շնորհիվ ցեղասպանություն է անում իր սեփական ազգի հանդեպ այդ խաղաղ ժամանակներում:Եվ կուզենայի խոսել նաև թուրքահայերի մասին,որոնց ժառանգների երևի միայն հինգ տոկոսն է որ գիտեն հայերեն:Հանդիպել եմ շատ հայ երիտասարդների,որոնք գիտեն միայն որ իրենց նախնիները հայ են,բայց չգիտեն ոչ մի հայերեն բառ:Կնշեմ, որ նույնը սպասվում է նաև ներկայիս Հայաստանից դուրս եկածների ժառանգներին ոչ շատ հեռու ապագայում:Եվ վերջում կցանկանայի ասել բոլոր հայրենիքից դուրս եկած հայերին "երբեք մի մոռացեք, որ մի օր վերադառնալու ենք մեր իսկական ազատ,անկախ,ազնիվ և գեղեցիկ Հայաստանը:Դա մերն է,մեր ժառանգներինը և ոչ թե մի հինգ տոկոս թափթփուկի,որ իշխում են այսօր Հայաստանում:Այնպես որ մնացեք հայ և առաջին հերթին մտածեք որ ձեր երեխաները իմանան հայերեն լեզուն և հայոց պատմությունը":

Link to post
Share on other sites
Էլիա ջան, դուն պէտք է որ շատ լավ գիտնաս, որ ամեն մէկ չի կրնար իր զաւակը հայկական դպրոց ղրկել, դա բաւական սուղ հաճոյք մըն է: Դուն սակաւաթիւ բախտաւորներէն մէկն ես: Հոստեղի հայերու մեծ մասը իրենց զաւակները հայկական դպրոց չեն ղրկեր նիւթական պատճառներով, ոչ թէ ուրիշ պաճառով: Հայկական կազմակերպութիւնները, եկեղեցին բան մը չեն ըներ աս հարցին մէջ, նոյնիսկ հաշուի առնելով ամերիկեան սփիւռքի դրամական վիթխարի հնարաւորութիւնները:

Մենք՝ հայերս, ամերիկացիներու համեմատ բազմազաւակ կ'նկատուինք: Մեր ընտանիքին մէջ երեք զաւակ կայ, երեքն ալ հայկական դպրոց գացած են: Դուն արդեն կ'պատկերացնես թէ ադ ամենը ինչ ծախքերու հետ կապուած է: Ադ ամենը գիտնալով, ես բոլորովին չեմ նախատեր ան հայերուն, ով իր զաւակները հանրային դպրոց կ'ղրկեն, կ'մեղադրեմ մեր կազմակերպութիւնները և եկեղեցին, որոնք հայկական ուսումը շռայլութիւն դարձուցած են: :angry:

Հա, ներողութիւն իմ սխալիս համար: Լաւ, եթէ ընտանիքը չի կրնար զաւակ(ներուն) դպրոց ղրկել, կերեւի կրնան ձրի դասերու նայիլ «internet»ին վրայ՝ ինչպէս որ հոս կայ...

Link to post
Share on other sites
Ուրախ եմ, որ մի տարի անց այս թեման արձագանք ստացավ: Բայց ափսոս Ձեզ հետ լինել չեմ կարողԹ

Կներեք հետաքրքրությանս համար,բայց եթե գախտնիք չի, ես էլ կուզենայի իմանալ թե «ինչու?», քանի որ ես նոր եմ ֆորումում:

Link to post
Share on other sites
Կներեք հետաքրքրությանս համար,բայց եթե գախտնիք չի, ես էլ կուզենայի իմանալ թե «ինչու?», քանի որ ես նոր եմ ֆորումում:

Նոյնը՝ զիս համար: :)

Edited by eliabilemjian
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...