Jump to content

Հիստերիա.


Recommended Posts

Guest Guest12568

Հիստերիա.

Քմահաճո՞ւյք, թե՞ հիվանդություն...

Հնաչավո՞ր է այն բուժել կամ ճանաչել, թե դիմացինդ ով է `հիվանդ մա՞րդ, թե՞ պարզապես անպատկառի մեկը:

Փորձենք պարզել:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

xosqi es...01isterichka.jpg

Իսկական հիստերիան հանելուկային հիվանդություն է, որը դեռ Հիպոկրատն է նկարագրել :Երկար ժամանակ բժիշկները կարծում էին , թե դա բացառապես կանացի հիվանդություն է և հատուկ է անկայուն հորմոնային համակարգ և անհաջող անձնական կյանք ունեցող կանանց:Հենց որ այդ կանայք փորձում էին իրենց բերանը բացել ու մի բան ասել, նրանց անմիջապես «հիստերիկ» էին անվանում:Ժամանակակից բժշկական վիճակագրությունը վկայում է, որ չնայած հիստերիկ – տղամարդկանց թիվն ավելի քիչ է,սակայն, որպես կանոն, հիվանդությունը նրանց մոտ ավելի ծանր ընթացք ունի:Իսկ ընդհանրապես , հիստերիկայով տառապում է մարդկանց 8 տոկոսը:

Edited by Heghine
Link to post
Share on other sites
Guest Guest12568

Բնավորությո՞ւն է, թե՞ նևրոզ...

Այսօր «հիստերիա» բառը շատ է օգտագործվում, սակայն հոգեբույժները իսկական հիստերկ են անվանում.

հիստերիկ անհատներին:

Հիստերոիդները ի ծնե իմպուլսիվ խառնվածք ունեն,զարգացած ու մի քիչ «շրջված» երևակայություն:Նրանք կյանքի դերասաններ են. և՛ իրենք են հեշտությամբ «լարվում», և ՛ ուրիշներին են կարողանում հունից հանել:Ընդ որում,բնածին հիստերիան հաճախ ոչ միայն չ խանգարում նրանց` հարմարվելու հասրակաությանը , այլ օգնում է որոշակի բարձունքների հասնել:Բնածին հիստերիկների շարքում շատ կան հռչակավոր զորավարներ, քաղաքագետներ և արվեստի մարդիկ:Նման հիստերիկներին բուժել ` նշանակում է ամեն ինչ միայն փչացնել:Նրանց ցուցված է միայն հոգեթերապիան` ուղղված նրանց վարքագիծը շտկելուն:

Հիստերիկ նևրոզով տառապողներին:

Այս վիճակը կարող է և՛ բնածին լինել, և՛ ձեռքբերովի:Հաճախ այն առաջին անգամ դրսևորվում է մանկության տարիներին, երբ երեխան ամենաչնչին իսկ պատճառով իրեն գետին է զարկում,սկսում աղեկտուր լաց լինել և ձեռքերն ու ոտքերը հատակին խփել:

Ա՛յ դա պետք է արդեն արմատապես վերացնել:Ինչպե՞ս :Մի՛ խղջացեք նրան ու մի՛ պտտվեք նրա շուրջբոլորը:Միայն քար անտարբերությունը կօգնի նոպայի առաջն առնելուն:Պարզապես մի կողմ քաշվեք և զբաղվեք ձեր գործերով:Եվ կտեսնեք, որ նա կհագստանա:

Հիստերիկին միշտ հանդիսատես է պետք. առանց նրա «լարվածությունը» ինքըստինքյան կվերանա:Եվ, իհարկե, հիստերիկ նևրոզի նշաններ ունեցող երեխայի ծնողները պետք անպայման դիմեն մանկական հոգեբանի օգնությանը:Այլապես ավելի վատ կլինի:

Հիստերկ հոգեկան խանգարմամբ տառապողներին:

Ամենծանր տեսակն է:Նման հիվանդների մոտ հիստերիկ նոպաները սուր բնույթ ունեն. դրանք ուղեկցվում են գիտագցության կորստով, շարժողական ֆունկցիաների խանգարմամբ և նույնիսկ «հիստերի աղեղով» (մարմինը հետ է ճկվում կամրջակի պես):Այս մարդիկ ձեռնածուներ և ձևացնողներ չեն. նրանք, իրոք, հոգեբույժի լուրջ օգնության կարիք ունեն:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Ինչպե՞ս է դրսևորվում հիվանդությունը

Հիստերիկ նոպաների դրսևորումները շատ տարբեր են լինում:Միայն մեկ ընդհանրություն կա. մարդը այն դիտմամբ չի անում,ամեն ինչ նրա կամքից անկախ է լիոնւմ:

Շարկոյի մեծ հիստերիան (բժշկի անունն է, ով առաջինն է համակարգել հիստերիկայի ախտանիշները) ամենածանրն է: Դրան բնորոշ են շարժողական ֆունկցիայի խանգարումները,թուլությունը, ձեռքերի կամ ոտքերի թմրածությունը, հիստերիկ աղեղը, վեգետատիվ նյարդային համակարգի խանգարումները (քրտնարտադրություն,սրտխփոց,ուշաթափություն,զգայական խանգարումներ):Նոպայի ժամանակ մարդը կարող է հանկարծ դադարել տեսնել,լսել կամ զգալ:Իսկ նոպաից հետո ամեն ինչ անցնում է . կարծես ոչինչ էլ չէր եղել:

Շարկոյի փոքր հիստերիան դրսևորվում է ավելի թեթև խանգարումներով ` նյարդային ջղաձգությամբ, ձեռքերի դողով, մկանների թրթռոցով :

Ինվոլյուցիոն հիստերիան հաճախ զուգակցվում է տագնապային դեպրեսիայի հետ:մարդը տեղը չի գտնում, նրա սիրտը ասես կանգնում է, նա թափահարում է ձեռքերը, հուսահատված կցկտուր բացականչություններ է անում:

Վնասվածքային հիստերիան կարող է զարգանալ ապրած ցնցման կամ գանգուղեղի վնասվածքի հետևանքով:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Ինչպե՞ս տարբերել իսկական հիստերիկին սովորական սկանդալիստից

ՀԻՍՏԵՐԻԿԸ .

. Կյանքի դերասան:Ցուցադրական անձնավորություն:Նրա բոլոր զգացմունքները «մերկացած են»:Ինքնատիրապետում չունի:

.Նոպան հանկարծակի է բռնկվում:Շարժումները քաոսային են դառնում:

.Գրեթե միշտ զգայարանների խանգարում է նկատվում` տեսողության վատացում,մկանների թուլացում և թմրածություն , հաճախ ուշաթափություն կամ դրան մոտ վիճակ:

.Նոպայի առաջացման համար նույնիսկ լուրջ պատճառ պետք չէ:Դրա փոխարեն նրան մշտապես հադիսատես է պետք:

.Հիստերիկայի մեջ է ընկնում նույնիսկ ոչ թե ցանկալի նպատակին հասնելու համար ,այլ` սեփական զգացումները ցուցադրելու:

.Շրջապատի նկատմամբ ագրեսիան պարտադիր չէ. հիստերիայի պատճառը կարող է շատ վերացական լինել:

.Չի կարող նոպան կասեցնել կամքի ուժով:

.Նոպայից հետո հաճախ միայն առանձին պահեր է հիշում և չի կարողանում բացատրել, թե ինչու դա տեղի ունեցավ:

.Հաճախ առաջանում է ` քրտնարտադրություն,սրտխփոց,հաճախամիզություն,կոկորդում օտար մարմնի զգացում,շնչահեղձություն,ջղաձգություն, դող և այլն:

.Նոպան կարող է մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ տևել:

.Հաճախ նոպայից հետո մեղավորության զգացում են ունենում և մեղանչելու ցանկություն:

Ի՞նչ պետք է անել

Չմասնակցել նրա «ցուցադրական ելույթներին» և համոզել , որ դիմի հոգեբույժի:Գրագետ բուժումը և հոգեթերապիան հնարավորինս կօգնեն,նվազեցնելու և կանխելու նոպաները:

ՍԿԱՆԴԱԼԻՍՏԸ.

.Նրա արարքները վկայում են ոչ թե հոգեկան խանգարումներ, այլ նրա զգացմունքային անզսպության մասին:

.Նրա հիստերիկ նոպաները միայն նպատակին հասնելու միջոց են:

.Կռվարարը մշտապես համառ է ու ագրեսիվ:

Ի տարբերություն իսկական հիստերիկին ` նա իր հստակ պահանջներն է ներկայացնում և սկանդալի ընթացքում «հռչակում է իր պահանջների ողջ ցուցակը»:

.Նրա նպատակն է ճնշել և իրեն ենթարկեցնել շրջապատի մարդկանց:

.Անպատկառը կարող է մոլեգնել, հիստերիայի գագաթնակետին անդուր տեսք ունենալ (դեմքը ծամածռվում է,թուքը ցայտում է...):Նա իրեն հաշիվ չի տալիս, որ սարսափելի տեսք ունի,բայց դրա հետ մեկտեղ հոգեբանորեն շատ լավ տիրապետում է իրեն:

.Նա շատ հեշտ է հանգստանում, հենց որ հասնում է իր ուզածին կամ հակառակը` երբ վճռական դիմադրությամ է հանդիպում:

.Սկանդալից հետո հիշում է իր յուրաքանչյուր արտահայտությունը և նույնիսկ ձեզ է հիշեցնում ձեր ` անզգուշորեն ասած բառը:

.Չի ամաչում իր սարքած տեսարանից.եթե անգամ չէր էլ պլանաորել,միևնույն է,այդ պահին միանգամայն գիտակցաբար է արել:

Ի՞նչ պետք է անել

Չենթարկվել սադրանքի,կտրուկ մերժել նրա պահանջները:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Ի ԴԵՊ ԻՆՉՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԻՍՏԵՐԻԱՆ

Եթե հնարավորություն կա, պարզապես նրա տեսադաշտից հեռացեք,հիստերիկին մենակ թողեք,և առանց «հանդիսատեսի» նրա նոպան ինքն իրեն կհանդարտվի:

Թեթև նոպան կասեցնելու համար կօգնի արագ ու հանկարծակի ցավ պատճառող գործողությունը:Կարելի է ցավեցնելու աստիճան սեղմել հիստերիկի ձեռքը,ցավոտ կսմթել կամ նույնիսկ ապտակել:

Խոսելու, համոզելու փորձերը, խնդրանքները, որ զսպի իրեն, է՛լ ավելի կբորբոքեն նրան:Եվ ինքներդ էլ կներգրավվեք նրա «խաղի» մեջ :

Edited by Heghine
Link to post
Share on other sites
Guest Guest12568

Մի բաժակ սառը ջուր շփել երեսին -լավ օգնում է , փորձաց բանա :D

նեաաաաաաաաա :dance:

մի հիստերիկ,վաբշե գժվեց մի օր,ասելով,թե ինչու տաք ջուր,էս շոգին լցրեցի երեսին :lol:

փետրվարն էր,ջուրն էլ սառցակտոր ;)

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Истерия

...Истерия ето состяния, при котором психологический конфликт преобразуется в физический симптом. Слово "истерия" восходит к медицине древних греков. Оно происходит от греческого слова hystera, т.е. матка, что отражает бытовавшее ранее убеждение в том, истерия является исключительно женской болезнью , связанной с нарушениями в матке. На обыденном уровне слово "истерия" означает состояние чрезвычайного эмоционального возбуждения: "Она была в истерике". В психиатрии термин "истерия" относится к состоянию индивида, у которого беспокойство преоброзуется в физической симптомы, становящиеся затем более или менее независимыми от остальных проявлений истеричной личности.

В качестве примера приведем случай с солдатом, тревога которого в связи с возможностью гибели в бою становится настолько невыносимой, что он теряет зрение. При етом проверка глаз не выявляет каких-либо органических нарушений, но солдат-истерик настаивает , что ослеп. Только отзыв с линии фронта может вернуть ему зрение, но даже и после этого такая не органическая, а обсловленная психологическими факторами ( например, истерия) слепота может сохраниться. Другим распространенным механизмом, используемым теми, кто испытывает страстное желание избежать пагубных для них ситуций, является истерический паралич. Рука начинает свисать как плеть. Определяемый по рефлексам тонус мышц снижается. Конечность становится холодной и синеватой. Если истерический паралич длится годы, мышцы начинают действительно атрофироваться.

В отличие от симулянтов, которые сознательно притворяются больными, истерики не осознают психического происхождения своих болезней. В действиях истерика часто проявляются противоречия , которых симулянт старается избегать. Например, истерика, заявляющего о потере чувствительности конечности, просят говорить "да", если он ощущает укол булавкой, и "нет" , если он его не ощущает. Часто он выдает попеременно "да" и "нет", даже когда ему еще только завязывают глаза, не осазнавая абсурдности своего поведения.

Другим указанием на осознанную искренность симптомов является то, что они обычно подверждают бытующие представления об анатомии, а не реальные факты. Разумный симулянт, прежде чем заявить о потере чувсвительности руки и предплечья, проводит соответствующее исследование. Установив, что настоящая анестезия действует как бы пятнами, он не будет утверждать, что утратил чувствительность всей кожи ниже локтя. А истерик чаще всего заявляет именно о такой повсеместной анестезии. Она получила название "перчаточной" анестезии, поскольку заявляемая область потери чувствительности покрывает руку, словно перчатка.

За перчаточной анестезией, слепатой, параличом, конвульсиями и другими симптомами истерии стоит несколько подавляемых эмоций и мотивов, которые указанные симптомы выражают и удовлетворяют. Во-первых , это сильное желание избежать каких-либо действий или ситуаций. Во-вторых , это большое желание быть окруженным заботой и любовью. Именно это делает истеричную личность крайне подверженной внушению. Во многых случаях парамичи "излечиваются" сахарными пилюлями, называемыми плацебо, которые видаются за очень эффективное средство. "Лечение" могут проводить и авторитеты, не имеющие отношения к медецине. У "излеченных" пациентов вскоре почти всегда возвращаются старые симптомы или развиваются новые. Сила внушения распространяется лишь на симптомы истерии. А их причины остаются незатронутамы.

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

Հիստերիա.

Քմահաճո՞ւյք, թե՞ հիվանդություն...

Քմահաճույքից ծնվող հիվանդսություն:

Հնաչավո՞ր է այն բուժել կամ ճանաչել, թե դիմացինդ ով է `հիվանդ մա՞րդ, թե՞ պարզապես անպատկառի մեկը:

Փորձենք պարզել:

Եթե ականջը ճիշտ քաշել(ճժեն ծյու), կամ սառը ջուր լցնել ինչպես վերը նշհվել է, կամ մատնել միայնության բուժվելու հավանականություն կլինի:

Անպատկառությունն էլ հիվանդություն է:

Մարդու աչքերը իր առողջության հայելին են:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...