Jump to content

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ


Recommended Posts

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ

Հայաստան ասելիս այտերս այրվում են,

Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,

Չգիտեմ ինչու է այսպես...

Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,

Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,

Չգիտեմ ինչու է այսպես...

Հայաստան ասելիս աչքերս լցվում են,

Հայաստան ասելիս թևերս բացվում են,

Չգիտեմ ինչու է այսպես...

Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,

Հայաստան ասելիս էլ մահը ում շունն է?

Կլինեմ, կմնամ այսպես.....

Edited by astghik
Link to post
Share on other sites
  • 2 months later...

astghik, greluc arach petq e kardal arden grvacnery. Hamo Sahiani hamar ka arden bacvac tema. tes http://forum.hayastan.com/index.php?showtopic=2702

Շնորհակալ եմ նկատողության համար, բայց այստեղ գրում ենք երկեր՝ նվիրված Հայաստանին

Link to post
Share on other sites

ԵՐԿԻՐ ԻՄ, ՀԱՅԱՍՏԱՆ

Արև առած լեռնոտ ուսիդ

Քայլում ես դու ճամփով հույսի,

Երկիր սիրո,

Երկիր լույսի,

Երկիր իմ, Հայաստան:

Երկիր, երկիր, երկիր, երկիր, երկիր հայոց, երկիր,

Ապրիր հպարտ, հպարտ երգիր,

Երկիր, երկիր, երկիր, երկիր, երկիրհայոց, երկիր,

Թող որ անվերջ ձուլվի քո մեջ

Քնքշանքը մեր արդար ձեռքի:

Մենք քո ճամփին կանգնած սարեր,

Մենք քո շուրթին զնգուն բառեր,

Մենք քո ձեռքին սուր ենք դառել,

Երկիր իմ, Հայաստան:

Թող սերը մեր հավերժ տևի,

Հավերժ ապրի, հարատևի

Եվ հար փարվի

Քո դաշտերին,

Երկիր իմ, Հայաստան:

Յուրի Սահակյան

Link to post
Share on other sites

ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ

Կա ու չկա՝ Մի Հայաստան կա Աշխարհում,

Տիեզերքում դա իմ հզոր սերն է անմար,

Կա ու չկա՝ մի Արարատ կա իմ սրտում,

Որ մեր ցավոտ ու խենթ բախտի թագն է գոհար։

Կա ու չկա՝ մի Հայաստան կա Աշխարհում,

Որ աստղամերձ լեռներ ունի և խոր ձորեր,

Որոնց սրտում մի մեծ հույս է նա փայփայում՝

Ազատության, անկախության հույսը անմեռ։

Կա ու չկա՝ մի Հայաստան կա Աշխարհում,

Որ սկիզբ է առնում Ոգու հին քաոսից,

Դարակուտակ իր վերքերն է դեռ նորոգում,

Իր կենսունակ ապագան է կռում ցավից։

Խոր վերքերի, կորուստների մեջ անհեթեթ՝

Նա քայլում է, անխոնջ կերտում ու կառուցում,

Զվարթնոցի ու Գառնիի ոգով հզոր

Երևան ու Բյուրական է նա դեռ կերտում։

Կա ու չկա՝ մի Հայաստան կա Աշխարհում,

Որ մարդկային ցեղն է փրկել ջրհեղեղից.

Առաջին տունկն է մշակել նույն այս հողում,

Մարդկության սերմն է ծաղկել մեր երազից։

Կա ու չկա մե՜ծ Հայաստան կա մեր հոգում։

Գեվորգ Քրիստինյան

Link to post
Share on other sites

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ

Ի՜նչ զարմանալի աշխարհ է, Աստվա՛ծ,-

Հողը փորում են՝ գիր է դուրս գալիս,

Մեր սուրբ Նարեկը ծաղկել է հողից,

Մեր հայրենները ծիրան են հասած,

Խնձորի ծառը երգում է կամաց,

Խաղողի վազը լալիս է անձայն.

Ի՜նչ զարմանալի աշխարհ է, Աստվա՛ծ,-

Հողը պեղում են՝ երգ է դուրս գալիս։

Քարերը այստեղ մորմոք են սառած,

Ծառերը՝ փափուկ օրոցք մանկական,

Անձրևը, ասես, օրհնանք է՝ կախված

Վաղ գարնանային երկնքից ազատ.

Գարունը այն ի՜նչ խաղաղ է բացվում,

Աշունը բերք ու բարիքով փակվում,

Ի՜նչ զարմանալի աշխարհ է, Աստվա՛ծ,-

Հողից ու քարից գրեր են պեղում,

Հողին ու քարին մեր սե՜րն է ծաղկում։

Գեվորգ Քրիստինյան

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...