Jump to content

Ընտրարշավն սկսվեց՞ - Ազգային ժողովի ընտր&#1400


Recommended Posts

Հայսատանում արդեն սկսվել է "անձնագրահավաքն", դոդջի Գագոն իր վրա է վերցրել Քոչարյանի «Բարգավաճ Հայաստան»կուսակցության ստեղծումն...

Հայերեն

Englisch

Հայկական ժամանակն ենթադրում է, որ Սերժ սարգսյանն շուտով կամ ՀՀԿ–ին կանդամակցի - ինչն կնշանակի, որ նրա ու Քոչարյանի միջև կան տարաձայնություններ, կապված 2008ին կայանալիք նախագահական ընտերություններին գնալու մեթոդների առումով...

Իսկ եթե ՀՀԿին Սարգսյանն չաջակցի - կնշանակի ՀՀԿից էլ առնետավազք կսկսվի դեպի «բարգավաճ հայաստան»... ՀՀԿ արտահերթ համագումարն նախատեսված է հուլիսի 22-ին

Link to post
Share on other sites
  • Replies 52
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Top Posters In This Topic

Posted Images

ՀՀՇ-ն ցանկանում է որպես կուսակցություն ներկա լինել նոր Ազգային ժողովում։

Նախկին ԱԳ նախարար Արզումանյանի հարցազրույցն կարդացեք

http://www.hetq.am/arm/politics/0606-aarzoumanyan.html

http://www.hetq.am/eng/politics/0606-arzoumanian.html

Link to post
Share on other sites

Աջափնյակցի մի բնակիչ պատմում է, որ բարգավաճ հայսատան կուսակցության ներկայացուցիչներն եհովայի վկաների նման տնետուն ընկաց առաջարկում են իրենց անդամակցել... Ըստ Առավոտ օրաթերթի...

Link to post
Share on other sites

Ընդիմադիր Շավարշ Քոչարյանն հայտարարել է, որ աշնանն կստեղծվի նոր ընդիմադիր դաշինք իսկ «Արդարություն» դաշինքից միայն անունն է մնացել։ Ըստ Առավոտ օրաթերթի...

Link to post
Share on other sites

A1PLUS //

--------------------------------------------------------------------------------

ՄԱՄՈՒԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

[05:51] 27 Հունիսի, 2006 [ http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=40454 ]

Հայաստանի ընդդիմադիր մամուլը վերստին դարձավ իրավապահ մարմինների թիրախ. ՀՀ գլխավոր դատախազը հրահանգ է ստացել քառամյա վաղեմությամբ փաստի առթիվ քրեական գործ հարուցել նորընծա ՚Ժամանակ Երեւանՙ թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի դեմ: Ընդդիմադիր թերթի խմբագիրն ամբաստանվում է պարտադիր զինվորական ծառայությունից կեղծիքով խուսափելու համար:

ՄԱԱ-ն կարծում է, որ զինծառայությունից ազատվելու փաստաթղթերի իսկությունը ստուգելու համար 4 տարին մեծ ժամկետ է, ուստի կասկած է առաջանում, որ ընտրություններից առաջ փորձ է կատարվում կանխարգելիչ միջոցառմամբ զսպաշապիկ հագցնել լրատվամիջոցներին՝ ոտնահարելով խոսքի ազատության սահմանադրական իրավունքը:

ՄԱԱ-ն պահանջում է իրավասու մարմիններից պահպանել օրենքի տառն ու ոգին եւ գործիք չդառնալ վարչակարգի ձեռքում:

Մամուլի ազգային ակումբ

Link to post
Share on other sites

ՈՒԶՈՒ՞Մ ԵՍ ԱՊՐԵԼ` ԼՌԻՐ

[15:33] 29 Հունիսի, 2006

՚Ինչի՞ 3 րոպե ուշացաք: Չգիտե՞ք, որ ձեզ կարոտում ենք: Գորցերս հետաձգել եմ, որ ձեզ հետ հանդիպեմՙ,- այսպիսի ջերմ խսքերով այսօր ՀՀ գլխավոր դատախազության մուտքի մոտ պահակային ծառայություն իրականացնող ոստիկանները դիմավորեցին ՚Ժամանակ Երեւանՙ օրաթերթի աշխատակազմին:

Թերթի կազմն այսօր արդեն 4 օրն է ինչ նույն ժամին 14.00-ին հավաքվում է Գլխավոր դատախազության մուտքի մոտ եւ պահանջում ազատ արձակել իրենց գլխավոր խմբագրին` Արման Բաբաջանյանին: Անկախ նրանից, թե Գլխավոր դատախազությունն ինչ մեղադրանք է առաջադրել Արման Բաբաջանյանին ՚Ժամանակ Երեւանՙ թերթի գլխավոր խմբագիր Լիզա Ճաղարյանը վստահ է.

՚Հենց առաջին օրվանից բոլորի համար էլ պարզ էր, որ Բաբաջանյանի ձերբակալության պատճառն ընդգծված ընդդիմադիր թերթի հրատարակումն Էՙ:

Լիզա Ճաղարյանն իրեն բարոյական իրավունք չվերապահեց խոսել Արման Բաբաջանյանի անձնական կյանքի մասին, ինչն իրեն թույլ է տվել Գլխավոր դատախազությունը` նրան մեղադրանք առաջադրելիս. ՚Ես համոզված եմ, որ Արման Բաբաջանյանը ռեցեդեւիստ չէ, հասարակության համար վտանգավոր չէ:

Եթե որեւէ մեղք է գործել, թող գործ հարուցեին եւ բացահայտեին` նրան ազատության մեջ թողնելով: Եթե նույնիսկ Արմանը հայտարարի, որ ինքը մեղք է գործել, համոզված եմ, որ նրան թերթի համար են ձերբակալել: Մի արդարադատություն, որը մարդասպանին նույնիսկ մեղադրյալի աթոռին չնստեցրեց, Կուկուին` Պողոս Պողոսյանի սպանության համար, իրավունք ունի՞ մարդուն փաստաթուղթ կեղծելու մեղադրանքով ազատազրկել:

Հանցագործ իշխանություններն որեւէ մեկին դատելու իրավունք չունենՙ: Լիզա Ճաղարյանը պատահական չէ համարում, որ Արման Բաբաջանյանին Գլխավոր դատախազությունում հարցաքննել են առանց փաստաբանի, տեղեկատվություն տարածել, որ նա ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել, եւ հետո կազմած արձանագրությունը ստորագրել տվել փաստաբան Վաղինակ Գեւորգյանի ներկայությամբ.

՚Վաղինակ Գեւորգյանն այս իշխանություններին բազում ծառայություններ մատուցած եւ ամենահավատարիմ փաստաբանն է: Նա իր կարողությունները ցույց է տվել Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատավարության ժամանակՙ:

՚Ժամանակ Երեւանՙ թերթի աշխատակազմն այսօր դժվարանում է որեւէ տեղեկատվություն հայտնել, քանի դեռ իրենց կողմից ընտրված փաստաբան Ռոբերտ Գեւորգյանը դեռ չի հանդիպել Արման Բաբաջանյանին: Ամենայն հավանականությամբ ՚Ժամանակ Երեւանՙ թերթի աշխատակազմը մանրամասներ հայտնելու համար ասուլիս կհրավիրի վաղը:

Ինչ վերաբերում է այսօրվա բողոքի ակցիային այլ ԶԼՄ-րի պասիվ մասնակցությանն, ապա Լիզա Ճաղարյանն ասաց. ՚Ես նրանց ցավակցում եմ: Այս ուղտը մի օր էլ իրենց դռան է չոքելու: Մենք բարոյական մարդիկ ենք, ի տարբերություն իրենց կկանգնենք նրանց կողքինՙ:

Ի դեպ, Արման Բաբաջանյանի հետ պատրաստվում է հանդիպել նաեւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն է, որ նույնպես այն կարծիքին է, որ Բաբաջանյանին ձերբակալել են լրագրողական գործունեության համար.

՚Եթե նա նման գործունեություն չծավալեր, ապա համապատասխան մարմինները նրա դեմ որեւէ բան չէին գտնի` անկախ այն հանգամանքից նա կեղծիքներ կատարել է, թե` ոչ: Այս ամենն ուղղված է ազատ խոսքի դեմՙ:

Link to post
Share on other sites

Հայսատանում արդեն սկսվել է "անձնագրահավաքն", դոդջի Գագոն իր վրա է վերցրել Քոչարյանի «Բարգավաճ Հայաստան»կուսակցության ստեղծումն...

Հայերեն

Englisch

Հայկական ժամանակն ենթադրում է, որ Սերժ սարգսյանն շուտով կամ ՀՀԿ–ին կանդամակցի - ինչն կնշանակի, որ նրա ու Քոչարյանի միջև կան տարաձայնություններ, կապված 2008ին կայանալիք նախագահական ընտերություններին գնալու մեթոդների առումով...

Իսկ եթե ՀՀԿին Սարգսյանն չաջակցի - կնշանակի ՀՀԿից էլ առնետավազք կսկսվի դեպի «բարգավաճ հայաստան»... ՀՀԿ արտահերթ համագումարն նախատեսված է հուլիսի 22-ին

Երեկ Սերժ Սարգսյանն հայտարարել է, որ չի պատրաստվում անդամակցել ՀՀԿ-ին...

«բարգավաճ հայաստանի» ականջն կաչեց - առնետավազքն դեպի դոդանոց հիմա անասելի կինտենսիվանա...

Link to post
Share on other sites

Իշխանությունն, ընտրությունների նախաշեմին, փորձում է հետախուզել ինչպես կարող է կիրառել խոսքի ազատության սահմանափակում և ինչ արձագանք կարող են ստանալ իր գործողություններն....

«Ժամանակ-Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը Հայաստանում խոսքի ազատության իրավունքի կիրառելիության իմաստով անհանգստության տեղիք է տալիս: Չնայած ՀՀ գլխավոր դատախազությունը փորձում է այս գործը ներկայացնել որպես ժամկետային զինվորական զինծառայությունից խուսափելու փաստի առիթով վարվող հերթական քննություն, հիմքեր կան կարծելու, որ այս պարագայում էլ իրականացվում է ցուցադրական վարույթ: Ընդ որում, այդ «ցուցադրման» իրական հասցեատերերը ոչ թե ժամկետային զինվորական ծառայությունից խուսափածներն են, այլ իշխանությունների վերահսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոցների ղեկավարները: Նման եզրակացություն անելու հիմք է այն փաստը, որ դատախազությունը Արման Բաբաջանյանի կալանավորումը անհրաժեշտություն է համարել, ըստ էության անհնար համարելով նրա նկատմամբ ավելի մեղմ խափանման միջոց ընտրելը: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս այլոց շարքում հաշվի է առնվում նաեւ կասկածյալի կամ մեղադրյալի զբաղմունքի տեսակը: Փաստորեն, ՀՀ գլխավոր դատախազության համար թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը վստահություն չներշնչող զբաղմունք է, եւ այդպիսի գործով զբաղվողները կարող են թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել գործի քննությանը, անօրինական ազդեցություն գործել քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա, կատարել քրեական օրենքով արգելված արարք, խուսափել քրեական պատասխանատվությունից, խոչընդոտել դատավճռի կատարմանը: Սրանք ՔԴՕ-ում մատնանշված այն հիմքերն են, որ նախաքննություն իրականացնող մարմնին խափանման միջոց կիրառելու իրավունք են տալիս: Անգամ պաշտոնական տեղեկատվությունը հուշում է, որ կոնկրետ Բաբաջանյան անձի դեպքում այս հիմքերը կիրառելի չեն, քանի որ, ըստ այդ հաղորդագրությունների, նա տվել է խոստովանական ցուցմունքներ: Այսուհանդերձ, նպատակ չունենալով միջամտել քննության ընթացքին, դատապարտելով անմեղության կանխավարկածի խախտմանն ուղղված յուրաքանչյուր դրսեւորում, մենք` հայաստանյան լրատվամիջոցների ներքոստորագրյալ ղեկավարներս պահանջում ենք օրենքով սահմանված կարգով փոխել «Ժամանակ-Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի խափանման միջոցը, կալանքը փոխարինելով գրավով, կամ ստորագրությամբ չհեռանալու մասին:

«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյան

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան

«Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյան

«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան

«Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյան

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյան

«Տարեգիր» թերթի գլխավոր խմբագիր Վասակ Դարբինյան

Link to post
Share on other sites

Կարծում եմ ինտեռնետ կայքերն ինչպիսին մերն է նույնպես իմաստ ունի, որ հայտարարություն տարածեն, կամ գոնե աջակցություն հայտնեն մյուս լրատվամիջոցներին....

Link to post
Share on other sites

Ես ավելին քան համոզված եմ, որ մեր կայքի վրա հակերային հարձակումներն ոչ միայն ադրբեջանական երեխայություններ են, այլ նաև հայսատանյան որոշ «սերժանտական» կազմի սադրանքներ են, որոնք կկրկնվեն ազգային ժողովի ընտրությանների ժամանակ...

Link to post
Share on other sites

ЗАЯВЛЕНИЕ ИЗ КОЛОНИИ НУБАРАШЕНА

[17:45] 30 Июня, 2006

Главный редактор газеты “Жаманак Ереван” Арман Бабаджанян, находясь уголовно-исполнительном учреждении, сегодня сделал заявление, в котором, в частности, говорится.

“Незаконный режим Армении, погрязший в беззакониях и мошенничестве, по сценарию, разработанному аппарате президента и исполненному Генеральной прокуратурой РА, осуществляет политическое преследование. Мой арест преследует исключительно одну цель: заставить замолчать еще одно независимое СМИ.”

Уверен, что скоро победит демократия, права и свободы человека будут защищаться непреклонно.”

Link to post
Share on other sites

Ինչ ազդեցություն կունենա Արցախյան կարգավորման սկզբունքների հրապարակումն ընտրությունների վրա...

1998ին Տեր–Պետրոսյանն հրաժարվեց աջակցել հետագա բանակցություններում Արցախի անկախացման տարբերակին։ Այն ժամանակ սեղանին դրված էր համարէա նույն առաջարկն - փոխանակել տարածքներն անօրոշ խաղաղության պայմանագրի հետ, որն անգամ առանց Արցախի մասնակցության պիտի ստորագրվեր։

Տարբերակն, որ Արցախն պիտի անկախ լինի ու դա այն սահմաններում, որ այսօր ենթակա են Արցախյան բանակին, Տեր–Պետրոսյանն համարելով անիրականալի հրաժարական տվեց։

Քոչարյանն պատասխանատվություն վերցրեց իրագործել այդ տարբերակն։

Արդյունքում ընդհամենը կարողացան ներգրավվել Լաչինի ու Քելբաջարի հատուկ կարգավիճակի մասին կետն, բայց ամբողջական իմաստով ամենի ինչ մնաց ադրբեջանի տարածքային անքակտելիության շրջանակներում։

Հավանաբար Սերժ Սարգսյանի կարգախոսն, նույնպես համնկնում է Արցախի կախյալ վիճակն պահելու հետ, առվազն նրան ազատապարտիկներն բազմակի անգամ մեղադրել են տարածքներ հանձնելու ցանկություն ունենալու մեջ։

Կարծում եմ հենց մոտակա ազգային ժողովի ընտրությունների վրա ազդելու համար են հրապարակվել արդյունքներն, ինչի մասին նաև վկայում է կառավարող խմբի խուճապն ու փորձերն արդարանալ հայտարարելով, որ ամեն ինչ չի հրապարակվել ու նրանք լավ բան արել են։

Միջնորդներն, մասնավորաբար ԱՄՆ-ն փորձում է բացահայտելով բանակցությունների մանրամասներն, Հայաստանի ժողովրդի ուշադրությունն գրավել այն հանգամանքի վրա, որ իշխանությունն հայաստանում չի փոխվել։

Շատ հավանական եմ համարում, որ Ղուկասյանի համաներումն Բաբայանին և նրա հետագա ներգրավվումն հայաստանյան քաղաքական կյանքին, փորձ է Արցախի կողմից ստեղծել Հայաստանում Արցախի անկախացման համար պայքարելու պլոճիկ ու ցանկություն ունեցողների կոալիցիա, որն կկարողանա փոխարինել այսորվա իշխանություններին, քանի որ իրավիճակն շատ նման է 1998-ի Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրերին։

Կարծում եմ Ազգային ժողովում ՀՀԿն կհրաժարվի Քոչարյանականությունից,իսկ Քոչարյանամետ «Բարգավաճողների» կուսակցության պարտությունն կհանգեցնի Քոչարյանի հրաժարականին, ինչն շատ լավ է հասկանում նաև Սերժ Սարգսյանն իր աջակիցներով և հավանաբար ինչ–որ որոշում պիտի ընդունեն մինչև աշուն, թե ինչպես են իրենք փորձուելու Քոչարյանի թուլացող իշխանությունն իրենցով անեն...

Link to post
Share on other sites

Հաշվի առնելով այն հանգամանքն, որ առավոտ թերթն կարելի է համարել առավել տեղեկացվածն ՀՀՇի գործերում - գլխ.խմբագրի Արա Աբրահամյանի մտորումներն, որ ՀՀՇի կառկառուն նախկին դեմքերն - պատրաստ չեն պայքաերլ ազգային ժողովի նստատեղերի համար, քանի որ իրենց հպարտությունն թույլ չի տալիս պայքարել շարքայինից – այն միանգամից ղեկավար, որոշիչ պաշտոնի են հավակնում...

Համաձայնվելով պ.Աբրահամյանի այն մտքին, որ ինչպես ել լինի Դավիթ Վարդանյան, Բաբկեն Արակցյան, Խոսրով Հարությունյան կամ նույնիսկ Արա Սահակյանն այսօրվա աոզգային ժողովի ապերոյական "դեմքերից" գերադասելի անուններ են, որ արժե հնչեն նոր Ազգային ժողովում - կասկածելի եմ համարում, որ հայաստանի հասարակությունն ի վիճակի է գնահատել Ազգային ժողով ու առավել ևս ընդիմություն ունենալու արժեքն, քանի դեռ չի ձերբազատվել ԱԶԳԻ ՊԱՊԱ ունենալու անհրաժեշտությունից։

Փաստացի հաջորդ ազգային ժողովի ընտրություններն ԱՅԼԱՍԵՌՎԱԾ են այնքանով, որ այն ընդհամենը դիտվում է, որպես ուժերն չափելու միջոց, այն առանձին ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ միջև, որոնք պատրաստվում են նախագահական ընտրություններում մասնակցել ու Ազգային ժողովի միջոցոց փորձում են շքախումբ ձևավորել ու ԱԶԳԻՍ ցույց տան թե ինչ պլոճիկ ունեն։

Link to post
Share on other sites

Տեր Պետրոսյանի ու ՀՀՇ–ի վերադարձն հավանական կլինի միայն Նախագահի պաշտոնի սահմանադրությամբ զրոյացումից հետո, վերածելով այդ միապետության մնացուկ պաշտոնն ձևկանության և անցնելով պառլամենտական կառավարման համակարգի...

Իսկ առաժմ, ինչպես նկատեցի, ցանկացած վերդարձ ակտիվ քաղաքականություն որևէ նախկին կառկառուն դեմքի, դիտվում է միայն և միայն, որպես նոր նախագահ լինելու ՀԱՅՏ...

Link to post
Share on other sites

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ամերիկահայ մամուլի ու մտավորականության անունից դատապարտում ենք ու մեր խոր մտահոգությունն ենք հայտնում «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի ձերբակալության ու որպես խափանման միջոց նրան երկու ամսով նախնական կալանքի դատապարտելու փաստը:

Հակառակ իշխանությունների՝ հարուցված գործի կապակցությամբ տված բացատրություններին, մենք համոզված ենք, որ Արման Բաբաջանյանն այսօր մնում է կալանքի տակ միայն ու միայն իր քաղաքական ու լրագրողական գործունեության պատճառով: Այդ են վկայում ոչ միայն նրա ձերբակալման հանգամանքները, այլեւ նրա նկատմամբ հապճեպ կերպով կալանքի որոշումը կայացնելու փաստը:

Խոսքի ազատությունը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն ու հիմնաքարն է ժողովրդավարական սկզբունքների: Սակայն երբ օրենքն ու դատական համակարգն օգտագործվում են ճնշելու ու սահմանափակելու այդ իրավունքը, ապա դա բացարձակապես անընդունելի է:

Կասկածից վեր է, որ հարուցված գործը միայն պատրվակ է գալիք ընտրությունների նախօրյակին՝ Արման Բաբաջանյանին լռեցնելու ու այդպիսով քաղաքական թատերաբեմից վերացնելու եւս մի լրատվամիջոց, որն անկախ է ու անվերահսկելի իշխանությունների կողմից:

Առ այդ՝ Հայաստանի Հանրապետության դատախազությունից պահանջում ենք փոխել խափանման միջոցն ու կալանքից անհապաղ ազատ արձակել Արման Բաբաջանյանին, հանուն արդարության եւ մամուլի ու խոսքի ազատության:

«Armenian Observer» շաբաթաթերթ

«Մասիս» շաբաթաթերթ

«Նոր կեանք» շաբաթաթերթ

«Նոր Հայաստան» օրաթերթ

«Նոր օր» շաբաթաթերթ

«Համայնապատկեր» ամսագիր

«Քաջ Նազար» երգիծական ամսագիր

AMGA հեռուստաընկերություն

Հայ Թելեժամ-AWTV ընկերություն

«Անահիտ-Show» հեռուստածրագիր

«Harmony» հեռուստածրագիր

«Նոր սերունդ» հեռուստածրագիր

«Պատուհան» հեռուստածրագիր

«Վարագույր» հեռուստածրագիր

Link to post
Share on other sites

АРФД НЕ ПРОТИВ ЧЕРНИЛ НА ПАЛЬЦАХ ИЗБИРАТЕЛЕЙ

Одно из предложений оппозиции по реформированию Избирательного кодекса Республики Армения касается нанесения специальных чернил на пальцы избирателей. В этом вопросе парламентская фракция АРФ Дашнакцутюн не имеет никаких возражений. Об этом сказал руководитель парламентской фракции АРФД Грайр Карапетян.

Link to post
Share on other sites

Սերժ Սարգսյանն արդեն դիմում է տվել ՀՀԿ-ին անդամակցելու համար, որի ժողովն կկայանա այս շաբաթ...

http://www.aravot.am/2006/aravot_arm/July/15/p02.htm

Նաև անուղղակիորեն հաստատում է Ս.Սարգսյանն, որ ՀՀԿ-ի ԱԺում հաղթանակ տանելու դեպքում կգնա նախագահական ընտրությունների որպես թեկնածու ՀՀԿից...

Link to post
Share on other sites

http://www.armenialiberty.org/armeniarepor...D92AEE8168A.ASP

Սերժ Սարգսյանն ՀԿԿին անդամակցելուն պես անցել է բուռն հարձակման, հնարավոր մրցակիցների վրա...

Դոդջի Գագոի կողմից, Քոչարյանի համար ստեղծված Բարգավաճ Հայաստանին Սարգսյանն համարում է ոչ կարևոր ու չկայացած ուժ...

Link to post
Share on other sites

Իմ դիտարկումներով, Ռ.Քոչարյանն ու Ս.Սարգսյանն որոշել են կրիմինալ "օլիգարխիային" հեռու պահել հաջորդ պառլամենտական ընտրություններից, որի համար Քոչարյանն իր նախաձեռնության տակ է վերցրել նրանց համար կուսակցություններ ու ընտրարշավ կազմակերպելու գործն, քանի որ հեռանալու քաղաքականությունից բիզնես ու ինչքան ժողովրդի ձայներ գագուլիկներն ու մյուս բարգավաճողներն կհավաքեն իրենց ընտրակաշառքներով, այդքաննել կտնորինեն նոր խորհրդարանում։ Բայց որ Քոչարյանն պատրաստվում է գնալ ընտրությունների կանխավ պարտվելու ու հեռանալու նպատակով արդեն պարզ է։Սերժ Սարգսյանն էլ փորձում է համախմբել իր շուրջ կուսակցությունների, որոնք պիտի փորձեն պետկան ապարատի ու սերժանտական թերթերով ու հեռուստատեսություններով իրենց վարկանիշն բարձրացնեն ու այդպես փորձեն ժողովրդի ձայն հավաքել, ստեղծելով դեմոկրատական ընտրությունների պատրանք...Այլ խոսքերով ասած, փորձ է արվում մի քանի գագուլիկից ու ռուբիկ լֆիկից ձերբազատվելով պատրանք ստեղծել, որ Սարգսյանն փորձում է մաքրել օգտագործված ու քաղաքական գործչին վարկաբեկող միջոցներից։Ենթադրում եմ, որ խորհրդարանական ընտրություններում փորձ կարվի լցոնումներն ու խաղտումներն բարդել գագուլիկների ու լֆիկների վրա, որոնց վարկաբեկելն աչք թարթելուց հեշտ է։Այսպես ասած - ստեղծվում է Սերժ Սարգսյան - դեմոկրատիայի ու օրինախաղտության ազատամարտիկի, կերպարն, որն արդեն հայտարարություններ է անում գալիք ընտրությունների ամենաարդար լինելն ապահովվելու պատրաստակամության մեջ։Միգուցե Սերժ Սարգսյանն ազնվորեն հավատում է, որ իսկապես սա վերջին հնարավորությունն է իր և իր կողմնակիցների համար, ապացուցել իրենց Հայաստանում արդար ընտրություններ ապահովելու ունակությունն։Հնարավոր է, նաև որ մի ստվար զանգված ՀՀԿում ու ՀՅԴում, ԱԻՄում ու ՌԱԿում ու մյուս պատկառելի կուսակցություններում, փորձի զերծ մնալ ընտրություններն իրենց օգտին կեղծելու գայթակղությունից։Բայց ինչքանով է հայ ժողովուրդն ունակ ընտրելու և ոչ թե ծախելու սեփական ձայնն - կերևա արդյունքներից։Սերժ Սարգսյանն ՀՀԿ-ի հետ համաձայնվել է բավարարվել 25% ձայներով....Ովքեր կտիրեն մնացած 75% և ամենակարևորն ինչպիսի միջոցներով դրան կհասնեն - կտեսնենք ժամանկի ընթացքում։

Link to post
Share on other sites

Մի բան հուսադրում է, որ ազգային ժողովի աթոռների 75% դրված է ազատ մրցակցության - ինչքանով ազնիվ կլինի պայքարն այդ մնացացի համար, այդքան մեծ կլինի արժեքն Հայաստանի, ազգային ժողովի ընտրություններից հետո...Անասելի թեժ ու իրական պայքար է ծավալվելու հայկական քաղաքական թատերաբեմում այդ աժուրդի հանված "հայաստանի" բաժնեմասի համար...Ինչն հասկանալով պարզ է դառնում նաև ինչ նպատակի էր ծառայում խորհրդարանի նախագահի հրաժարականն - Օրինաց Երկիրն որոշել է ազատ մրցակցությունում քանի դեռ իր վարկանիշն բարձր է, տիրել այդ ազատ աժուրդի հանված տեղերի մեծ մասին։ Հասարակ մարդկանց վրա մեծ տպավորություն է թողել ավանդների վերադարձի գործնթացն, որի շարունակման համար հավանական է, որ Օրինաց Երկիրն տիրի 75 տոկոսի պատկառելի մասին...Առնվազն vox poluli հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի համաձայն ի համեմատ մյուսների նրանք 27-30 տոկոս ձարների կարող են հավակնել...

Link to post
Share on other sites

Կարծում եմ Ստեփան Դեմիրճյանի Առավոտին տված վերջին հարցազրույցում արված արտահայտությունն - պիտի պայքարենք քաղաքական դաշտի քրեականացման դեմ, հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցող վերոհիշյալ խմորումների արձագանքն են - եթե ուղղակի նրա հետ Սարգսյանն ու Քոչարյանն չեն խոսել ու առաջարկել միանալ այդ գործնթացին ու կիսվել - իրենց 25 տոկոս ապահովվագրված տեղեր մնացածն - ազատ արդար ընտրությամբ...

Link to post
Share on other sites

Փաստորեն` «Բարգավաճն» էլ է պարելով հաղթելու13:14 Yerevan | 9:14 GMT | Tuesday 25 July Մեր տեղեկություններով, երեկ տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախահամագումարը, որը վարել է հենց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նախահամագումարն սկսվել է ժամը 17: 00-ին` Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում: Մեր հավաստի աղբյուրների հաղորդմամբ, նախահամագումարին մասնակցել են արվեստի այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամալյանը, պարուսույց Վանուշ Խանամիրյանը, սպորտսմեն Ալբերտ Ազարյանը: Վանուշ Խանամիրյանը նույնիսկ, որպես հավատարմության հավաստիք, Գ. Ծառուկյանին խոստացել է, որ ընտրություններին «իր հետեւից պարելով 1000 մարդ կտանի»: Իսկ ինքը` ԲՀ նախագահ Գագիկ Ծառուկյանը, հայտարարել է, որ իր կուսակցությանն անդամագրվել է շուրջ 200 հազար մարդ. «Մենք կարող ենք արժանի հակահարված տալ մեր հակառակորդներին: Ես խոստանում եմ, որ ամեն ինչ լավ կլինի»: Մեր աղբյուրների հավաստմամբ, այդ նախահամագումարին ներկաների մի մասը նույնիսկ չի իմացել, թե ուր է եկել: Մեր աղբյուրը հաղորդում է նաեւ, որ եկած ժողովրդին ոչ մի ծրագիր չի ներկայացվել եւ ոչ մի շոշափելի հարցի շուրջ խոսվել: Ներկաներից մեկը կուսակցության նախագահին տեղեկացրել է, որ շատ մարդիկ են դիմում աշխատանքի տեղավորվելու համար եւ հարցրել է` ինչպե՞ս վարվել նրանց հետ: ԲՀ նախագահ Գ. Ծառուկյանն էլ պատասխանել է. «Տեսնենք ինչ ապագա ենք ունենում, նոր կմտածենք»:Ըուտ Ժամանակ օրաթերթի...ՈՒրախալին նա է, որ Դոդջի գագուլիկներն պատրաստվում են պատերազմի -տես ընդգծվածն- և ոչ թե համոզված են, որ իրենց տեղերն ապահովվելու է կառավարությունն...

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...