Jump to content

Ընտրարշավն սկսվեց՞ - Ազգային ժողովի ընտր&#1400


Recommended Posts

Ազգային միաբանություն խմբակցությունն առաջարկում է տեսախցիկներ տեղադրել բոլոր 2000 տեղամասերում։

ԿԸՀ նախագահի զարագացած ջանին մատաղ արդեն այդ առաջարկությունից պանիկաի մեջ ա - ասում ա ԵՏՔԱՆ ԿԱՍԵՏ ՓՈԽՈՂ ՉՈՒՆԵՆՔ - չգիտի, որ կարել է WEB CAM տեղադրել ու համայն ինտեռնետով տվյալներն ԶԱՊԻՍ անել առանց ԿԱՍԵՏԻ ԲԱ~

Ինձ շատ դուր եկավ այս առաջարկն ու եթե կարողանան անցկացնեն ու նույնիսկ ONLINE սարքեն կունենանք առաջին ONLINE ընտրություններն Հայաստանում

Link to post
Share on other sites
  • Replies 52
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Top Posters In This Topic

Posted Images

ՀՀՇ-ի վարչության նախագահհ Արարատ Զուրաբյանն Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցն կաերլի է համարել գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ

http://www.armenialiberty.org/armeniarepor...AD03E26E71B.ASP

Սեպտեմբերից խոստանում ՀՀՇականներն խոստանում են նաեև իրենց օֆֆիցիալ թերթի հրատարակումն վերականգներլ։

Link to post
Share on other sites

Արմեն Սարգսյանն արագ տեմպերով դառնում է Հայաստանի քաղաքական դաշտի կարևոր գործիչներից...

Ինչպես մեջմերում է լրագիրն - տես կցված հաղորդագրությունն - խոսակցություններ կան, որ Արմեն Սարգսյանն կարող է հավակնել նախագահական աթոռին 2008-ին...

Եթե հաշվի առնենք, որ ՀՀՇ-ն կարող է եկանաորեն խառնել Հանրապետականների հաջորդ խորհրդարանին տիրելու պլաններն ու համարյա անհնար դարձնել Սերժ Սարգսյան նախագահ լինելու գաղափարն, Արմեն Սարգսյանի թվում է թե ամենահավանական թեկնածուն կարող է լինել, որն լինելով համեմատաբար անկախ, կապեր ունի և նախկինների և նորերի հետ։

post-950-1154611425.jpg

Link to post
Share on other sites

Այս օրերին տեղի ունեցած Արմենթելի մասնատումն բջջայինի ու տեղային օպերատօրների, նույնպես կապում են Արմեն Սարգսյանի գործունեության հետ։

http://www.zhamanak.com/article/2030/

Հավանաբար Արմեն Սարգսյանն է, որ կազմակերպել է հաղթանակն և ռուսական ընկերության, որ տիրացել է տեղային հեռահաղորդակցությանն, ֆինանսավորվում է հավանաբար Արա Աբրահամյանի կողմից, և բջջայինին տիրած Սուքիասյան-ինչ որ հնդկական կազմակերպուփյուն համատեղ ձեռնարկության հաղթանակն լոբբիավորել է նույն նախկին վարչապետն։

Link to post
Share on other sites

Հայկական բանակի հրամանատարական կազմն անհանգստացած է Սերժ Սարգսյանի քիստ քաղաքականացմաբ։

Աչքիս Քոչայրյանն ուզում է ցույց տալ Սերժ Սարգսյանին, որ առանց իրեն նա ոչինչի էլ չի հասնի։

Իսկ Սերժ Սարգսյանն այս օրերին Գերմանիայի Բադեն-Բադենում «հանգտանում» է, որտեղ «պատահաբար» և բարգավաճող դոդջի Գագոն էլ է որոշել հանգստանալ այս օրերին - «կարդա», կամ Սերժ Սարգսյանն է փորձում է իր դաշտն քաշել բարգավաճողներին, կամ դոդջի Գագոն զգացել է, որ Քոչարյանն իրոն պետք չէ, բայց մենակ էլ իրանից բան դուրս չի գա։

Ամենահետաքրքիրն էլ այն է, որ վարչապետն Քոչարյանի արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո, գնացել է արձակուրդ։ Կասկածում եմ, որ Սերժ-Քոչարյան ռազբիրատից հեռու մնալու համար։

post-950-1155223388.jpg

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Պետրոս Մակեյանը պարզաբանում է, որ իրենք ամենեւին չեն պատրաստվում մասնակցել խորհրդարանական ընտրություններին այն ձեւով եւ տեսքով, ինչպիսին եղել է նախորդ դեպքերում. «Այսօր, երբ ողջ կրիմինալ բուրգը, հսկայական ֆինանսական միջոցները կենտրոնացած են երկու սյուներում եւ դրանց վերեւում կանգնած անձանց ձեռքում, խոսել ընտրությունների քվեարկության կամ դրա արդյունքների մասին, անհեթեթ է: Մենք օգտվելու ենք ընտրական պրոցեսի ընձեռած հնարավորությունից, գրանցվելու ենք, օգտվելու ենք եթերային ժամանակից, կազմակերպելու ենք նախընտրական հանդիպումներ եւ ամեն ինչ հասցնելու ենք նրան, որ Հայաստանում եւս խորհրդարանական ընտրությունների հանգուցալուծումը լինի այնպիսին, ինչպիսին եղավ Վրաստանի «Վարդերի հեղափոխության» դեպքում»:

Լրիվ հոդվածն կարդացեք http://www.zhamanak.com/article/3900/

Link to post
Share on other sites

«Ժամանակ Երեւան» (ԺԵ) օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի գործով դատավարությունը երեկ շարունակվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում` Մնացական Մարտիրոսյանի դատավարությամբ: Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ձերբակալված խմբագիրը մեղադրվում է քրեական օրենսգրքի 327 հոդվածի երկրորդ մասով` փաստաթղթերի կեղծմամբ ժամկետային զինծառայությունից խուսափելու համար եւ նույն օրենսգրքի 324 հոդվածի երկրորդ մասով` պաշտոնական փաստաթղթերի հափշտակման համար:

Արմինե Առաքելյանը, որը Բաբաջանյանի կեղծ ամուսնական վկայականում հանդես էր եկել որպես նրա կինը, նախաքննական ցուցմունքում ասել էր, որ ինքը Բաբաջանյանի հետ ծանոթացել է իր ամուսնու` Վահե Աբովյանի ընկերոջ միջոցով, եւ բացի այդ, Բաբաջանյանն ու իր ամուսինը միասին են սովորել Սեւանի Վազգենյան դպրանոցում: Արմինե Առաքելյանն ասել էր նաեւ, որ իրեն ներկայացված փաստաթղթերը` ամուսնության եւ երեխաների ծննդյան վկայականները կեղծ են` ինքը Բաբաջանյանի կինը չի եղել եւ նրանից էլ երեխաներ չի ունեցել: Վերջինս հավելել է, թե ոչ ինքը եւ ոչ էլ իր ամուսինը Բաբաջանյանին չեն տրամադրել հիշյալ փաստաթղթերը: Ուշագրավ է, որ Առաքելյանը տեսել է իր երեխայի վկայականի անհետացումը, որից հետո դիմել է նորը ստանալու համար: Տարօրինակ է, որ նա փաստաթղթերի գողության բողոքով որեւէ ատյանի չի դիմել, բայց մեր քաջարի ու անաչառ իրավապահներն այդ «բացթողումն» հերոսաբար ուղղել են և այդպիսի աներևակայելի ու չլսված հանցագործություն անողին բռնել են:

Մալադեց - ինչ մլիցիա ունենք է.........

Մանրամասներն կարդացեք http://www.armenialiberty.org/armeniarepor...C01972B859B.ASP http://www.azgdaily.eu/?lang=AR&num=2006090115

Փորձերն հոգեբանորեն ընկճել Բաբաջանյանին շարունակվում են - իշխանություններն փորձում են ճնշում գործադրել նրա ընտանիքի վրա...

Ահաբեկչություն պետական մակարդակով

http://www.zhamanak.com/article/3901/

Link to post
Share on other sites

Մեղադրանքը պատրվակ է Արմանին ձերբակալելու համար

12:30 Yerevan | 8:30 GMT | Monday 28 August

Այս նամակը Ռոբերտ Քոչարյանին է ուղարկվել 2006թ. օգոստոսի 10-ին, եւ այսչափ ուշացումով հրապարակման պատճառն այն է, որ մենք պարզապես տեղյակ չենք եղել այս ահազանգի գոյության մասին:

Ձերդ գերազանցություն

Ավելի քան 100 երկրներում կենտրոններ ունեցող գրողների համաշխարհային ընկերակցության` միջազգային PEN-ի Բանտարկված գրողների կոմիտեն մտահոգված է լրագրող Արման Բաբաջանյանի ձերբակալությամբ: Թեեւ նա մեղադրվում է կեղծարարության համար, PEN-ն անհանգստացած է, որ ձերբակալությունը թերեւս կապված է Բաբաջանյանի քննադատական լրագրության հետ, եւ մեղադրանքը պատրվակ է նրան ձերբակալելու համար:

, Ժամանակ Երեւանե օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանը կալանավորված է 2006 թվականի հունիսի 26-ից: Ասում են, որ նա կդատապարտվի հինգ տարվա ազատազրկման` զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու համար: Գլխավոր դատախազը Բաբաջանյանին հարցաքննության է հրավիրել 2006 թվականի հունիսի 26-ին: Հետագայում նրան մերժել են երաշխավորությամբ ազատ արձակել, եւ նա, ըստերեւույթին, առաջիկա երկու ամիսը կանցկացնի բանտում` սպասելով դատավարությանը: Բաբաջանյանի փաստաբանը բողոքարկել է երաշխավորությամբ ազատ արձակելու մերժումը` ենթադրելով, որ գործի ետեւում քաղաքական դրդապատճառ կա: , Ժամանակ Երեւանե-ը հայտնի է Հայաստանի կառավարության գործունեության տարբեր ոլորտների դեմ ուղղված իր քննադատական հոդվածներով: Գանգատը մերժվել է հուլիսին, եւ Բաբաջանյանը մնում է կալանավորված:

Միջազգային PEN-ի Բանտարկված գրողների կոմիտեն պնդում է, որ Արման Բաբաջանյանն ազատ արձակվի մինչեւ դատավարությունը: Կոմիտեն նաեւ հավաստիացումներ է ակնկալում, որ նա պատիժ չի կրում իշխանություններին քննադատելու համար, եւ արտահայտվելու ազատության ու արդար դատի նրա իրավունքները կհարգվեն, ինչպես որ երաշխավորված է մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերով:

Անկեղծորեն Ձեր`

Կարին Քլարք

Միջազգային PEN-ի Բանտարկված գրողների կոմիտեի նախագահ

Link to post
Share on other sites

Դիմում տվող քաղաքացին պետք է հրավիրվի քրեական հետապնդում իրականացնող մարմին, ում հասցեագրել է իր դիմումը, պետք է նախազգուշացվի մատնության համար պատասխանատվության մասին եւ նոր հայտարարի մի բան՝ այս դեպքում այն, ինչ դիմումի մեջ ցանկացել է ասել: Սակայն այդպիսի գործընթաց տեղի չի ունեցել: Խոսքն այն մասին չէ, որ նշված փաստերը ճիշտ են, թե սխալ, այլ այն մասին, որ նախաքննական մարմինը ուշադրություն չի դարձրել, որ կոպիտ խախտումով է սկսում մի գործ, որի հիմքը եթե արդեն սխալ է, նշանակում է` շարունակությունն էլ, անկախ ընթացքից, արդեն ճիշտ չի: Դա արդեն իսկ կողմնորոշվածության հանգամանք է: Ի վերջո պետք է հարգել քրեական դատավարության օրենսգիրքը:

Մալադեց մեր քաջարի ու անաչառ իրավապահներն:

Մանրամասներն կարդացեք http://www.zhamanak.com/article/3997/

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածն ասում է. «Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունի, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության»: ԵԴ-ն աչալուրջ է այս իրավունքի պահպանման նկատմամբ, եւ բոլոր այն գործերով, որտեղ ամբաստանյալը զրկված է եղել իր դեմ ցուցմունք տված անձին հարցաքննելու իրավունքից, ստացված գանգատները բավարարում են: ԵԴ-ն անշուշտ թույլատրելի է համարում դատաքննության ընթացքում հրապարակել այն վկայի ցուցմունքը, որը ներկա չէ դատավարությանը, սակայն «պայմանով, որ չխախտվի պաշտպանության իրավունքը», այն է` մեղադրվող անձը «դատավարության որեւէ ավելի վաղ փուլում հնարավորություն ունեցած լինի հարցաքննելու դատաքննության չներկայացած վկային»: Այսինքն, միայն 6-րդ հոդվածի այս դրույթի խախտումը բավական է, որ ԵԴ-ն հետագայում բավարարի Ա.Բաբաջանյանի գանգատը (եթե, իհարկե, գանգատը հղվի): Ինչեւէ, դատարանը հրապարակեց բոլոր 4 վկաների եւ տուժողի ցուցմունքները, որոնց մեջ բազմաթիվ կասկածելի ու վիճելի պահեր կային, սակայն պաշտպանական կողմը զրկված էր այդ ամենը բացահայտելու, դրանց շուրջ հարցեր տալու, վկաների ստերը ջրի երես հանելու հնարավորությունից:

Մանրամասներն կարդացեք http://www.zhamanak.com/article/3986/

Link to post
Share on other sites

ՈՒշադրության արժանի է այն հանգամանքն, որ Հայաստանյան իրավապահ մարմիններն ցույց տվեցին, որ պատրաստ են ժամանակ ու միջոցներ ծախսել անանուն նամակներում զետեղված փաստերն պարզելու համար....

Ինչից կարելի հասարակ հետևություն անել, որն երևի թե, քչերի համար նորություն կլինի - Հայաստանում իրավապահ մարմիներն լիովին պատրաստ են ընտրությունների ժամանակ ցանկացած անցանկալի թեկնածուի դեմ գործ հարուցելու ու բազմաթիվ ամիսներ նրան հասարակության հետ շփվելու հնարավորությունից ուր մնաց ընտրություններին մասնակցելուց ԶՐԿԵԼՈՒ

Այսպիսով, ում պետք լինի իր մրցակցին չեզոքացնել, կարող է դիմել իրավապահ մարմիններին, ոչ մեկին չեն մերժի, իսկ ինչքան արժե այդ ծառաջություն գիտեն միայն միջնորդներն:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Դատապարտում ենք լրագրողի նկատմամբ հերթական ահաբեկչությունը

20:02 Yerevan | 16:02 GMT | Friday 8 September 2006

Սեպտեմբերի 6-ի առավոտյան հարձակման եւ ծեծի է ենթարկվել մեր գործընկերը՝ «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանը:

Վերջին ամիսներին սպառնալիքներն ու բռնությունները լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ հաճախացել են, սակայն մեղավորներն առայսօր կամ չեն հայտնաբերվել կամ չեն պատժվել: Երեւանի մամուլի ակումբը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, Հայաստանի «Ինտերնյուսը», Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Հայաստանի հելսինկյան կոմիտեն, Իրավունքի եւ ազատության կենտրոնը բազմիցս հայտարարել են, որ մամուլի եւ խոսքի ազատության դեմ ոտնձգությունների համար անպատիժ մնալը ծնում է նոր հանցագործություններ. քաղաքակիրթ երկխոսության անընդունակ մարդիկ ընտրում են լրագրողներին եւ լրատվամիջոցներին ահաբեկելու ճանապարհը:

Մեզանում քաղաքական սրացումների ժամանակ հարվածը լրատվամիջոցներին ուղղելը կարծես տխուր ավանդույթ է դառնում: Սպասվող խորհրդարանական ընտրություններից ընդամենը ամիսներ առաջ ԶԼՄ-ների նկատմամբ նման վերաբերմունքի նոր թափով դրսեւորումները սպառնում են ընտրական գործընթացների թափանցիկություն ապահովելու հնարավորությանը:

Մենք դատապարտում ենք լրագրողի նկատմամբ հերթական ահաբեկչությունը եւ պահանջում ենք իրավապահ մարմիններից՝ հայտնաբերել ու պատժել այդ բռնարարքն իրագործողներին ու պատվիրատուներին:

Երեւանի մամուլի ակումբ

Հայաստանի ժուռնալիստների միություն

Հայաստանի «Ինտերնյուս»

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Հայաստանի հելսինկյան կոմիտե

Իրավունքի եւ ազատության կենտրոն

Link to post
Share on other sites

Կասկածներ ունեմ, որ Արմենթելի դեմարշն ինտերնետ կապ տրամադրող կազմակերպությունների նկատմամբ, նույնպես այս ոչ սերժանտական լրատվամիջոցների նկատմամբ ուժ բանեցնելու օպերայից է...

Link to post
Share on other sites

Ըստ Երևան Ժամանակ օրաթերթի, որի գլխավոր խմբագիր Բաբաջանյանին դատապարտել են 4 տարվա ազատազրկման, սեպտեմբերի 10-ին սպասվող աջ-ազատական ուժերի քաղաքական շարժում ձեւավորելու մասին հայտարարությունը հետաձգվել է մինչեւ սեպտեմբերի 21-ը: Ըստ մեր աղբյուրի` հնարավոր է, որ խախտելով ավանդույթը` ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Անկախության տոնին մասնակցի ոչ թե ՀՀՇ-ում, այլ առանձին ընդունելություն կազմակերպի, որին կհրավիրվեն հիշյալ աջ-ազատական ուղղվածություն ունեցող կուսակցությունների ներկայացուցիչները:

Սպասվում է, որ հենց նման միջոցառումից հետո էլ կհրապարակվի շարժման հռչակագիրը:

Link to post
Share on other sites

Իրավունք թերթի թղթակցին ծեծելն, որ տեղի է ունեցել անցյալ շաբաթ ու որն որոշ մարդիկ կապում էին Սերժ Սարգսյանի հետ, հավանական է, հետևանք են ինչ-որ ուժերի գործունեության, որոնք փորձում են ՍԻՄ կուսակցությունն, որի թերթն է Իրավունքն իրենցով անել http://forum.hayastan.com/index.php?s=&amp...st&p=630871

Link to post
Share on other sites

Ինչպես և սպասելի էր փորձէ արվում ընտրություններից առաջ մամուլի ազատությունն սահմանափակել ընդունելով "ուղղումներ" ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում http://www.a1plus.am/amu/?page=IssuePrint&id=41321

Link to post
Share on other sites

A1PLUS //

--------------------------------------------------------------------------------

ԵՐԿՈՒ ՕՐԵՆՔ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ

[03:19] 26 Սեպտեմբերի, 2006 [ http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=41305 ]

ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստում վաղը քննարկման են դրվելու լրատվական ոլորտը կարգավորող միանգամից երկու օրենքի նախագծեր, որոնց մշակման ժամանակ որեւէ քննարկում չի եղել` շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Ոլորտի աշխատակիցները նույնիսկ տեղյակ չեն օրենքների բովանդակությանը:

՚Հեռուստատեսության եւ ռադիոյի մասինՙ Հայաստանի Հանրապետության օրեն¬քում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինՙ եւ ՚Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգՙ Հա¬յաս¬տանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասինՙ օրինագծերում, մասնավորապես, ըստ մասնագետների, կան մի շարք կետեր, որոնք հակասում են ՀՀ Սահմանադրությանը` հերթական անգամ վտանգելով խոսքի ազատությունը: Այդ մասին նշել է նաեւ ԱԺ պատգամավոր, ՚Հեռուստատեսության եւ ռադիոյի մասինՙ ՀՀ գործող օրեն¬քի հեղինակ Շավարշ Քոչարյանը:

՚Սա մի նախագիծ է, որը պայթյունավտնագ է եւ պայթելու է ընդունվելուց միանգամից հետո: Փոփոխությունների հեղինակներն իրենց ՚միամիտ եւ թեթեւՙ հպումներով մի կողմից ամրապնդում են սեփական թիմում տեղավորված հեռուստաալիքների ՚անշառությունըՙ, որոնց այնուհետեւ հանգիստ ՚ջարդելովՙ` թողնելու են միայն ցանկալիներին, եւ մյուս կողմից վերջնականապես սեփականաշնորհում են ռադիոհեռուստադաշտը: Պետական մենաշնորհի ձգտումը հաստատելով եւ ոչ ՚իրենցՙ մարդկանց առկայությունն այդ դաշտում այսուհետ լիովին բացառվելու է օրենքի ընդունումից հետո: Սա արդեն մեզ համար հերթական հակասահմանադրական շուտափույթ պատրաստած գործընթացն է, որը դժվար մարսվի իրենց կողմից: Սա յուրօրինակ իմիտացիա է անկախ հեռուստադաշտի եւ անկախ լրատվամիջոցների. մի կողմից լիցենզավորվում են մասնավոր հեռուստաընկերություններ (իհարկե ընտրովի) եւ մյուս կողմից ամբողջ դաշտը մոնոպոլիզացվում է պետության կողմից: Այս ամենը բերելու է խայտառակ իրարանցման եւ անկառավարելիության հենց այդ համակարգի ներսում: Սա մի փաստաթուղթ է, որը մտրակ դառնալու միտում ունի ամբողջ ռադիոհեռուստադաշտի համարՙ,- օրենքում նախատեսվող փոփոխություններն այսպես մեկնաբանեց ՚Ա1+ՙ հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսիսյանը:

Link to post
Share on other sites
  • 1 month later...

Ըստ Երևան Ժամանակ օրաթերթի, որի գլխավոր խմբագիր Բաբաջանյանին դատապարտել են 4 տարվա ազատազրկման, սեպտեմբերի 10-ին սպասվող աջ-ազատական ուժերի քաղաքական շարժում ձեւավորելու մասին հայտարարությունը հետաձգվել է մինչեւ սեպտեմբերի 21-ը: Ըստ մեր աղբյուրի` հնարավոր է, որ խախտելով ավանդույթը` ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Անկախության տոնին մասնակցի ոչ թե ՀՀՇ-ում, այլ առանձին ընդունելություն կազմակերպի, որին կհրավիրվեն հիշյալ աջ-ազատական ուղղվածություն ունեցող կուսակցությունների ներկայացուցիչները:

Սպասվում է, որ հենց նման միջոցառումից հետո էլ կհրապարակվի շարժման հռչակագիրը:

Այսօր ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը՝ Արշակ Խաչատրյանի նախագահությամբ սկսել է «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի բողոքի քննությունը:

Չորս-հինգ զինված անձանց ուղեկցությամբ, ձեռնաշղթաներով վերաքննիչ դատարանի դահլիճ բերվող Արման Բաբաջանյանին տեսնողը կարող էր կարծել, թե՝ վտանգավոր մարդասպանի են դատում:

Իսկ մեղադրողների ու դատավորի խոսքերից միանշանակ եր դառնում, որ մեր դատական համակարգում ԱՊԱՇՆՈՐՀՆԵՐՆ ու ՏԳԵՏՆԵՐ առաջնային շարքեորում են և նրանց վստահվում է առավել աղմկալի գործերն։ Իսկ եթե ենթադրենք, որ ամենակոմպետենտ մասնագետներն, որ որպես մեղադրող ու դատավոր կարող էին հանդես գալ այդ գործի համար նման «հանճարներն» են, ապա ինչ որակի են մնացածն՞ - աստված հեռու պահի մեզ և մեր թշնամիներին բանսարկու իրավաբաններից...

Մանրամասներն մեր Հայատանի դատական համակարգում տիրող խեղկատակության մասին կարդացեք http://www.zhamanak.com/article/4681/

Link to post
Share on other sites

«Հայաստանում ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՄԱՍՆԱՎՈՐ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ» - Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան ....http://new.aravot.am/am/articles/society/12433/view

Գալիք ընտրություններն լինելու են անտանելի վտանգավոր...

Link to post
Share on other sites

՚Ռոբերտ Քոչարյանի պատկերով Քաջ Նազարը պիտի հեռանա Հայաստանից: Ժողովուրդը պիտի հասկանա, որ Ռոբերտ Քոչարյանը մի նոր Քաջ Նազար է, իրենից ոչինչ չներկայացնող, իր մասին ստեղծված առասպելների բերումով Հայաստանում իշխանություն հաստատած էակՙ,- ԼՂՀ Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ, նախագահի արտաքին հարցերի գծով նախկին խորհրդական Ալբերտ Ղազարյան http://www.a1plus.am/amu/?page=IssuePrint&id=43186

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ԻՍԿԱԿԱՆԻՑ... «ԶԴՐԱՍՏԻ»

Գալիք գարնանը Հայաստանում խորհրդարանական հերթական ընտրություններ են: Չնայած, որ մի կես տարի, եթե ոչ ավելին, կա մինչև այդ ընտրությունները, շատերի աչքերին այսօրվանից քուն չի գալիս: Հայաստանի քաղաքական դաշ.., կներեք, ճահճուտի մի շարք բնակիչներ այսօրվանից, իսկ հեռատեսները` երեկվանից, ձեռուոտ ընկած «սպոնսոր» են ման գալիս, որ վաղը, մյուս օրը մի կերպ խցկվեն խորհրդարան : Տենդահար որոնում են: Եվ, ասես նրանց դարդին որպես դարման հնչեցին Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՌԴ քաղաքացի Արա Աբրահամյանի երեկվա հայտարարությունները, թե` ա) 2007թ. հունվարին Ռուսաստանի հայերի միությունը կկայացնի որոշում` խորհրդարանական ընտրություններին Ռուսաստանում ապրող հայերի մասնակցության վերաբերյալ, բ) ամանորյա տոներից հետո տեղի կունենա խորհրդի նիստ, որտեղ միությունը կհստակեցնի իր դիրքորոշումը, թե «որ կուսակցությունն է իրենց հոգեհարազատ»: Թե տվյալ պարագայում ի՞նչ է նշանակում «հոգեհարազատությունը» և ինչպե՞ս է այն դրսևորվելու, կարծում ենք, չարժե երկար-բարակ բացատրել: Փանջունու նամակները ձեզ օրինակ:

Կարելի է չկասկածել, որ Հայաստանում կգտնվեն ոչ պակաս փանջունիներ ու փանջունիական կուսակցություններ, որ միմյանց հրմշտելով հերթ կկանգնեն՝ Արա Աբրահամյանի բարեհաճ «հոգեհարազատությանն» արժանանալու համար: Ողորմելի՜ տեսարան...

...Իսկ եթե լուրջ, ապա հարց է ծագում, թե ինչո՞ւ պետք է օտարերկրյա քաղաքացին միջամտի կամ փորձի խառնվել մեր պետության քաղաքական կյանքին: Ըստ որում, նկատի ունեցեք. «Մենք հետևում ենք Հայաստանի քաղաքական իրավիճակին, և խորհուրդ ենք տալիս կուսակցություններին չղեկավարվել հավակնություններով ու հասարակությանը դատարկ խոստումներ չտալ»,-շեշտում կամ միգուցե սպառնում է Արա Աբրահամյանը: Ճիշտ է, անցած ընտրությունները ցույց տվեցին, թե «հոգեհարազատները» ինչ արդյունքներ են արձանագրում: Հիշեցնենք, որ նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ա. Աբրահամյանը աջակցում էր ՀՌԱԿ-ին:

Այսինքն, նրան մի անգամ ներվել է Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելը, հիմա, երևում է, ցանկություններն ու հավակնությունները մեծացել են: Եվ նա արդեն... խորհուրդներ է տալիս Հայաստանի կուսակցություններին: Վերջիններիցս մի քանիսն էլ, երևի գլխահակ լսում են նրա խորհուրդները, իսկ մտքներին մի բան է՝ «ախպեր, խորհրդով տուն չի պահվի, ավելի լավ է՝ փող տուր...»: Գուցե Արա Աբրահամյանը իսկապես, անկեղծորեն հավատո՞ւմ է, որ շատ-շատերն իրեն որպես համաշխարհային մակարդակի գործիչ են ընդունում (ՄԱԿ-ի նորընտիր Գլխավոր քարտուղարի հետ է նկարվում, Կրեմլի կաբինետների դռներն առանց բախելու է բացում և այլն): Գուցե: Բայց կյանքն այլ բան է հուշում:

Իհարկե, Արա Աբրահամյանը բարի գործեր է անում, հիշենք թեկուզ գերված հայ օդաչուներին ազատելու և տուն բերելու պատմությունը: Բայց: Բայց դրանից դեռ չի հետևում, թե օտար երկրի քաղաքացի լինելով կարելի է միջամտել Հայաստանի քաղաքական կյանքին, կամ միանշանակ հայտարարել, թե Հայաստանն ինչպես կառուցի այս կամ այն հարևանի հետ իր հարաբերությունները: /«Իմ իրավունքը» թերթ/

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ ՓՈՂ ԿՏԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

Երեւանցի միայնակ թոշակառու, երկրորդ կարգի հաշմանդամ, 35 տարվա աշխատանքային ստաժ ունեցող Թերեզա Հարությունյանը չի ուզում այլեւս տանջվել խղճի խայթից: Իսկ տանջվում է, քանի որ արդեն 15000 դրամ թոշակ է ստանում ու. «Մեր թոշակներն այնքան են բարձրացրել, որ բյուջեն հանկարծ ճեղքված կստանա, եւ մեր դեպուտատները եւ իրենց ժառանգները քաղցած կմնան»:

Նա կոչ է անում բոլոր թոշակառուներին իրենց թոշակներից որոշակի գումար փոխանցել պատգամավորներին, որպեսզի. «Նրանք չտուժեն, այլապես չեն կարողանա կոռուպցիայի դեմ ազնվորեն պայքարել, աղքատությունը վերացնել:

Աստված թող նրանց օգնություն հասցնի»: Ի դեպ, թոշակառու Թերեզա Հարությունյանի մոտ խղճի խայթոցները ուժեղացել են հատկապես այն ժամանակ, երբ մեր «աշխատասեր, պարտաճանաչ, ժողովրդի հոգսերով տառապող» պատգամավորները որոշել են իրենց սեփական թոշակները բարձրացնել մինչեւ 230 հազար դրամի ու «ապահովեն իրենց եւ իրենց ժառանգների բարեկեցիկ կյանքը, քանզի նրանք ծնված են լավ ապրելու համար»:

Տիկին Թերեզայի կոչին արդեն միացել են մի խումբ թոշակառուներ: Ի դեպ, այդ կոչն այսօր բաժանվում էր նախագահի նստավայրի մոտ կազմակերպված Քաղաքացիական անհնազանդության ակցիայի ժամանակ:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

2007 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ Է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Արդարություն դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը նոյեմբերի 27-ին Մամուլի Ազգային Ակումբում տեղի ունեցած քննարկմանը հայտարարել է, որ 2007 թվականի խորհրդարանի ընտրությունը եթե նույնիսկ անցնի առանց լցոնումների, ապա միեւնույն է, այն արդեն իսկ կարելի է համարել ոչ լեգիտիմ: Ֆելիքս Խաչատրյանը նշել է, որ երբ հակասահմանադրական է ճանաչվել ԸՕ փոփոխությամբ դատավորներին Ընտրական հանձնաժողովներում տեղ տալու դրույթը, ապա դրանից հետո առաջացել է անօրինականության նախադրյալ:

Ըստ ԿԸՀ ներկայացուցչի, դատավորների տեղը փաստորեն պետք է նոր անդամ նշանակի ինչ որ մի նոր ուժ: Ըստ օրենքի, հանձնաժողովի անդամը պետք է անցած լինի մասնագիտական ուսուցում: Մինչդեռ այդ ուսուցման համար հայտ ներկայացնելու ժամկետը լրացել է, ասում է Ֆելիքս Խաչատրյանը

եւ եզրակացնում, որ նոր ուժը փաստորեն չի կարող մասնագիտական ուսուցում անցած անդամ նշանակել 2000 հանձնաժողովներում: Իսկ Սահմանադրական դատարանի որոշումը, որով դատավորների նշանակումը համարվել է հակասահմանադրական, Ֆելիքս Խաչատրյանի խոսքով, վկայում է, որ Հայաստանի արդարադատության նախարարությունը ոչ կոմպետենտ կառույց է, քանի որ ԸՕ փոփոխության նախագծի դատավորների դրույթին տվել էր դրական եզրակացություն, չնայած ընդդիմության զգուշացումներին, որ այն չի համապատասխանում Սահմանադրությանը:

Ֆելիքս Խաչատրյանը անդրադարձել է նաեւ մեկ տարի առաջ տեղի ունեցած Սահմանադրության հանրաքվեին, որն, ըստ նրա, բարբարոսաբար կեղծվել է եւ իշխանության ճակատին է դրել աննախադեպ մի խարան: Ֆելիքս Խաչատրյանը հանրաքվեից մեկ տարի անց ներկայացնում է ամփոփիչ արձանագրությունը, որն ինքը հրաժարվել էր ստորագրել, ասելով, որ մեկ միլիոն ձայն կեղծվել է: Այդ արձանագրության մեջ, Խաչատրյանի խոսքով, առկա է 10 հազար քվեաթերթիկի մասին տեղեկություն, որոնք տպագրվել են, բայց չեն հասել ընտրատեղամասեր: «Ուր են գնացել դրանք», մեկ տարի անց էլ հարցնում է Ֆելիքս Խաչատրյանը: Բացի այդ, նա նշում է Երեւանի երկու ընտրատեղամասի արձանագրության մասին, ուր նշվում է, թե կա 1700-1800 անճշտություն, մինչդեռ ընդհանուր ամփոփիչ արձանագրության մեջ նշված է ընդամենը 1500 անճշտության մասին:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

«ԳԱԳՈՅԻ՞, ԹԵ՞ ՍԵՐԺԻ ՍՏՐՈՒԿՆ ԵՍ ՈՒԶՈՒՄ ԼԻՆԵԼ»

«Այլընտրանք» քաղաքական նախաձեռնող խումբն իրեն այլընտրանք է համարում եւ իշխանության, եւ ընդդիմության համար: Խմբի հիմնադիրներից Նիկոլ Փաշինյանի համոզմամբ` երկու թեւն էլ, ըստ էության, «երկրի մասին ունեցած իրենց պատկերացումներով չեն տարբերվում մեկը մյուսից»:

«Քաղաքական դաշտում մեծ լղոզումներ են եղել, եւ նոր ստեղծված կուսակցությունները ոչնչով չեն տարբերվում մեկը մյուսից: Զբաղվելով քաղաքականությամբ` մենք հիմքում դնում ենք ապագայի մասին որոշակի մոդել»,- ասում է Նիկոլ Փաշինյանը: Իսկ այդ մոդելը դեռեւս գտնվում է նախնական փուլում, քանի որ, ինչպես նշում է «Այլընտրանք»-ի մեկ այլ ներկայացուցիչ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, այն ձեւավորվել է 2006թ. փետրվարից, եւ այն իրականացնելու համար դեռ համախոհների փնտրտուքի մեջ են:

«Այլընտրանք»-ի ապագայի մոդելը «նախնական փուլում» հիմնված է «անցյալի եւ ներկայի վերլուծությունների վրա», որն, ըստ նախաձեռնող խմբի ներկայացուցիչների, թույլ կտա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, «իր օբյեկտիվ հնարավորություններից ելնելով, հասարակության մեջ ունենալ իր դիրքը»: «Այլընտրանք»-ը չի հետապնդում իշխանափոխություն, քանի որ, օրինակ` Նիկոլ Փաշինյանի կարծիքով, դա նպատակ չպետք է լինի, այլ լինի միջոց, որով կնախագծվի ապագայի մոդելը: «Մեզ համար ընդունելի չէ այն իշխանափոխությունը, որը հիմնված է զգացմունքայնության վրա: Կարեւորն այն է, թե ինշխանափոխության հաջորդ օրն իմանաս` ինչ ես անելու, հստակ անելիք ունենաս»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:

Գաղափարապես «Այլընտրանք»-ն իրեն համարում է 1988թ. Հայոց համազգային շարժման սկզբունքների քաղաքական «ժառանգորդ ուժ», սակայն գործնական քայլերով տարբերվում է ՀՀՇ-ից: «Մեր քայլերն իրենց էությամբ քաղաքական գործունեության սկիզբ են: Քաղաքականությունը մեր պատկերացմամբ դա աշխատանք է, որը ենթադրում է ոչ թե իշխանության գալ, այլ` երկկողմ փոխվստահության ձեւավորում»,- ասում է Վահագն Խաչատրյանը: Այնուամենայնիվ, «Այլընտրանք»-ը չի բացառում, որ հասարակությունը դեռեւս պատրաստ չէ այլընտրանքի, քանի որ, ըստ երկու «այլախոհների», հասարակությանը երբեք համակարգված այլընտրանք չի ներկայացվել:

Չբացառելով, սակայն, հասարակության բացասական վերաբերմունքը ՀՀՇ-ի նկատմամբ` Վահագն Խաչատրյանը նշում է, որ իրենք, այնուամենայնիվ, ցանկացած միջավայրում էլ փնտրում են համախոհներ: «Այլընտրանք»-ը չի ժխտում, որ ՀՀՇ վարչակազմի տարիներին եղել են թերացումներ, սակայն դրանք վերհանելու համար պետք է «գնահատման օբյեկտիվ դաշտ ստեղծել», մանավանդ պետք է ձերբազատվել «քարոզչական ֆետիշիզմից»: Վերջինս էլ հենց, Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, առիթ է հանդիսացել, որ էլ ավելի սեւացնեն ՀՀՇ-ի անունը: «Մենք տեր ենք կանգնում այդ իշխանությունների դիվիդենտներին, եւ ցանկանում ենք նոր հարթության վրա բերել 1988թ. գաղափարները: Ինչ եղել է 1988թ. մոռացվել է, հիմա մեր խնդիրն է այն նորից հիշեցնել ու շարունակել»,- ասում է Նիկոլ Փաշինյանը: Այս իմաստով, «Այլընրանք»-ն իբրեւ համախոհ` փնտրում է ոչ թե հրեշտակների, ազնիվ, մաքուր մարդկանց, այլ նրանց, որոնք իրենց մեջ քաղաքական անելիք են տեսնում, բայց չեն կարողանում ինքնադրսեւորվել:

«Մեր նախաձեռնությունը վերկուսակցական է. կուսակցական պատկանելիությանը ոչ մի կարեւորություն չենք տալիս: Մենք ստեղծել ենք զրոյական կետ. բոլորը կարող են գալ ու ընդգրկվել մեր շարքերում, ընդհուպ մինչեւ ՀՅԴ: Եթե որեւէ կուսակցություն ընդունվելիս չեն նայում, թե ինչ գաղափարախոսություն է այն դավանում, ապա մեզ մոտ խնդիրն այլ է: Մենք պայմանագիր ենք կնքում նոր եկածի հետ` արդյո՞ք նա համաձայն է ընդունել մեր առաջադրած սկզբունքները, թե՞ ոչ: Եթե նա չի կատարում պայմանագիրն, ապա նա այլ կատեգորիայի մարդ է արդեն»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:

Մեկ տարի առաջ Սահմանադրության կեղծված հանրաքվեի մասին «Այլընտրանք»-ն իր տեսակետը չի փոխել, այլ շարունակում է պնդել, որ այս իշխանությունների օրոք հնարավոր չէ անցկացնել օրինական ընտրություններ: «Տեղամասային աշխատանքը ֆորմալ բնույթ ունի, նախօրոք ամեն ինչ նախագծված, պատրաստ է: Եկող ընտրություններին էլ նույն սցենարը կկրկնվի` ընդամենը հարկ կլինի ընտրել, թե ո՞ւմ ստրուկն ես ուզում լինել` Սերժի՞, թե՞ Գագոյի: Ամեն ինչ պետք է անել, որպեսզի դուրս գանք այդ օրինագծից: Հակառակ դեպքում մեր ընտրությունը կլինի Ազատության հրապարակը»,- ավելացրեց Նիկոլ Փաշինյանը:

Link to post
Share on other sites

Песенька из смеси рабиса с руским блатным для мобильного в честь нач.корчаряновской партии олигархов, гуляет по еревану.

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...