Jump to content

Уголовное дело в отношении Католикоса


Recommended Posts

Стамбульская прокуратура возбудила уголовное дело в отношении Католикоса всех армян Гарегина II

Общество

Стамбульская прокуратура возбудила уголовное дело в отношении Католикоса Всех Армян Гарегина II по статье "посягательство на достоинство тюрков". Об этом сообщает агентство "Тренд", отмечая со ссылкой на турецкие СМИ, что Католикос в ходе посещения Стамбула заявлял о необходимости признания Геноцида армян, в ответ на что группа юристов обратилась с жалобой в прокуратуру.

Отмечается, что получение показаний у Гарегина II не представляется возможным вследствие того, что между Турцией и Арменией нет соглашения о сотрудничестве в области юстиции. Однако, если прокуратура сочтет необходимым, то может направить на все таможенные пункты страны поручение, о незамедлительном задержании армянского Католикоса для взятия показаний, как только Гарегин II попытается вновь приехать в Турцию.

ИА "REGNUM"

Link to post
Share on other sites

Сами боятся опровегат геноцид за пределами турции а у себя чувствуют себя героями. ну и пуст варятся в собственном соку, собака лает а жизнь продолжается, так или иначе они примут геноцид , деватся им некуда :yes:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ՍՏԱՄԲՈՒԼԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑԵԼ ՄԵՐ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԴԵՄ

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ին, գրել են, որ Ստամբուլի դատախազությունը քրեական գործ է հարուցել Ամենայն հայոց կաթողիկոս ՆՍ.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդի դեմ «թուրքերի արժանապատվությունը ոտնահարելու» հոդվածով: Ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը գրում է, որ մեր կաթողիկոսը Ստամբուլ կատարած այցի ժամանակ անհրաժեշտ է համարել Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչին ի պատասխան իրավաբանների մի խումբ դիմել է դատախազությանը:

Նշվում է, որ Գարեգին Երկրորդի ցուցմունք տալն անհնար է, քանի որ Հայաստանի և Թուրքայի արդարադատության բնագավառներում համագործակցություն չկա: Բայց եթե դատախազությունը դա անհրաժեշտ համարի, ապա իր մաքսային բոլոր կետերին կարող է կարգադրել, անհապաղ ձերբակալել Հայոց կաթողիկոսին, հենց որ նա կրկին փորձի գնալ Թուրքիա:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Ի՞ՆՉ Է ԱՍԵԼ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԱՍՈՒԼԻՍԻ ԺԱՄԱՆԱԿ

Օրերս, ինչպես հայտնի է, ոմն Քեմալ Քերինչսիզ, որը Թուրքիայի իրավաբանների միության վարչական խորհրդի նախագահն է, մասնագիտությամբ էլ փաստաբան, դատի է տվել մեր Ամենայն Հայոց կաթողիկոսին: Թուրք փաստաբանին, արի ու տես, որ վիրավորել է Ստամբուլում, ավելի ճիշտ Կոստանդնուպոլսում Ամենայն Հայոց կաթողիկոսի արած հայտարարությունը այն մասին, որ Թուրքիան պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը, ինչից հետո է միայն հնարավոր երկու ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացումը:

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը մեզ է տրամադրել Ամենայն Հայոց կաթողիկոսի ստամբուլյան այցի ժամանակ տված մամուլի ասուլիսի (Կ. Պոլսի Հայոց Պատրիարքարան, Ստամբուլ 25.06.2006թ.) սղագրությունը, որըև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Հարց. – Վեհափառ տեր, Դուք այստեղ գտնվում եք որպես Ֆեների Հունաց Պատրիարքի հյուր: Նա ջանքեր է գործադրում մերձեցնելու երկու եկեղեցիները: Ի՞նչ եք մտածում այդ մասին եւ որո՞նք են լինելու Ձեր քայլերը: Պատասխան. - Մենք այցելել ենք Կ.Պոլիս, ինչպես Հայոց Պատրիարքի, այնպես և Հունաց Տիեզերական Պատրիարքի հրավերով: Եկել ենք Հովվապետական այցով Կ.Պոլսի Հայոց Պատրիարքություն և եղբայրական փոխադարձ այցն ենք կատարում նաև Տիեզերական Պատրիարքություն: Մեր հանդիպումների ընթացքում տեղի ունեցավ նաև մեր հոգևորականաց հանդիպումը, ուր քնարկեցինք մեր եկեղեցեիներին հուզող դավանաբանական խնդիրներ, որոնց շուրջ երկար ժամանակ արդեն բանակցություններ ընթանում են: Ժողովներ տեղի են ունեցել և դրանք պիտի շարունակվեն: Տիեզերական Պատրիարքին այցելության նպատակը մեր եկեղեցիների միջև եղբայրական կապերի ամրապնդումն ու զորացումն էր, ինչպես նաև մեր եկեղեցիների միջև առկա համագործակցության նոր շնչով, նոր ջերմությամբ շարունակումը: Հարց.- Ստամբուլի կուսակալի հետ Ձեր հանդիպման ժամանակ ասել եք, թե Դուք շատ գոհ եք, որ սկսվել են Երևան–Ստամբուլ չվերթները, սակայն պետք է շարունակել նման քայլերը: Ի՞նչ նկատի ունեք քայլեր ասելով: Պատասխան. - Մենք գոհունակություն ենք հայտնել, որ Երևան-Ստամբուլ չվերթներ են տեղի ունենում: Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետությունը, մեր երկիրը, տրամադիր է հարաբերություններ սերտացնել Թուրքիայի հետ, և դրանց արդյունքում, վստահ ենք, միաժամանակ, զուգահեռաբար լուծումներ պիտի կարողանանք փնտրել և գտնել մեր երկու ժողովուրդների հարաբերություններում առկա խնդիրներին: Ինչպես ծանոթ է ձեզ՝ Ցեղասպանության հարցը: Հարց.- Ինչպես քիչ առաջ անդրադարձաք, Թուրքիայի և Հայաստանի միջև գոյություն ունի ցեղասպանության հարցը: Մենք, ի նկատի ունեմ Թուրքիայի հասարակական կարծիքը, չենք սահմանափակվում Հայաստանի հայերով, մենք տեսնում ենք հայերի 3 խմբավորում՝ սփյուռք, թուրքահայեր և Հայաստան: Ի՞նչ եք կարծում, Թուրքիան այս քնարկումների ժամանակ ու՞մ պետք է հաշվի առնի: Իսկ հայերն ու՞մ են հաշվի առնում՝ Թուրքիայի կառավարությա՞նը, թե՞… Ինչպես գիտեք, Թուրքիայի որոշ մտավորական շրջանակներում քննարկվում է այս հարցը: Տարբեր համալսարաններում, հատկապես Բիլգի համալսարանում տեղի ունեցած գիտաժողովների ժամանակ, որին ներկա է գտնվել նաև Հայոց Պատրիարք Մութաֆյանը, քննարկվել է այդ հարցը: Ելնելով վերոնշյալից, ես կուզենայի ուղղել երկու տարբեր հարց. ովքե՞ր պետք է ներկայացնեն թուրքական և հայկական կողմերը և ի՞նչ քայլեր պետք է արվեն: Իսկ երկրորդ հարցը. Դուք ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայում ժողովրդավարական քննարկման մթնոլորտը: Պատասխան. - Մենք մեկ ժողովուրդ ենք և աշխարհասփյուռ, սակայն պետականություն ունեցող ժողովուրդ: Եվ, բնականաբար, Թուրքիայի Հանրապետությունն այդ խնդիրները կարող է քննարկել և լուծումներ գտնել ի դեմս Հայաստանի Հանրապետության: 90 տարի է, աշխարհի գիտնականների կողմից Ցեղասպանության խնդիրն ուսումնասիրվում է: Բազում հատորներ են գրված: Մեր ժողովրդի համար Ցեղասպանությունն ուսումնասիրման խնդիր չէ: Դա կատարված փաստ է, որը պետք է ճանաչել: Դա, բնականաբար, ցանկալի տարբերակն է, կամ կարող է ժխտական կեցվածք արտահայտվել երևույթի նկատմամբ: Եթե գիտական նման համաժողովները Թուրքիայում նպատակ են հետապնդում Թուրքիայի հանրությանը խնդիրը մատուցելու, լուսաբանելու, ապա դա ողջունելի է: Եթե դա պատվեր է քաղաքական՝ ժխտողական գիծն առաջ մղելու, բնականաբար, դա դրական ներգործություն չի կարող ունենալ խնդրի լուծմանը: Մեզ համար գոհունակության առիթ է տեսնել, որ թուրք հասարակական կյանքի մեջ ժողովրդավարական գործընթացներում այլևս որոշակի կերպով խոսվում, անդրադարձ է լինում առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած այս Ցեղասպանության խնդրին: Հարց. Կաթողիկոսը Ստամբուլի կուսակալի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե «Թուրքիայի հասարակական կյանքում նկատվում է որոշ առաջընթաց: Եթե կատարվեն անհրաժեշտ քայլեր, ապա ամեն ինչ ավելի լավ է լինելու»: Այդ խոսքերը թարգմանել է Մութաֆյանը: Ինչե՞ր են պակաս Թուրքիայի հասարակական կյանքում, ի՞նչ նկատի ունեք: Պատասխան. - Նահանգապետի հետ խոսակցության ընթացքում, մենք ասել ենք, որ ուրախ ենք, որ ազգային փոքրամասնությունների կյանքում, կրոնական փոքրամասնությունների կյանքում, թե՛ Հայ Առաքելական Եկեղեցուն, թե՛ Տիեզերական Պատրիարքությանը վերաբերող հարցեր դրական լուծումներ ստանում են: Տեսնում ենք՝ տասնամյակներ շարունակ, որ հնարավոր չէր Պատրիարքարանը նորոգել, այսօր Պատրիարքարանը նորոգված է, եկեղեցիները բարենորոգվում են: Սակայն մենք անդրադարձել ենք, որ առկա են մի շարք այլ խնդիրներ, որոնց լուծումը կնպաստեր համայնքային կյանքի առավել զորացմանը: Այդ խնդիրներից են զորօրինակ կալվածական, ուսումնական գործընթացների կազմակերպման հարցերը և այլն: Հարց.- Կաթողիկոսը նշեց, որ երկու պետությունները պետք է քննարկեն ցեղասպանության հարցը, սակայն վերջին ժամանակներում Թուրքիայում տեղի ունեցան քննարկումներ, որոնց մասնակցեցին նաև երկու թուրքահայ, այդ թվում՝ Հրանտ Դինքը: Ֆրանսիայում քննարկվող՝ ցեղասպանության փաստը հերքողներին քրեական պատժի ենթարկելու օրինագծի դեմ հանդես եկան 9 թուրք մտավորականներ, որոնք նամակ ուղղեցին Ֆրանսիային: Նրանք պնդում էին, թե ցեղասպանության մասին կարծիք հայտնելը չպետք է խնդիրներ առաջացնի: Սա մի օրինակ է այն փաստի, թե Թուրքիան և Հայաստանն այս հարցը քննարկելիս միայնակ չեն, այլ կան ուրիշ պետություններ, որոնք իրենց խորհրդարաններում որոշումներ են կայացնում ցեղասպանության վեերաբերյալ: Այդ առումով հարցը ստանում է համաշխարհային բնույթ: Ի՞նչ եք կարծում, ճիշտ է այս գործին այլ պետությունների ներգրավվումը: Պատասխան. - Ցեղասպանություն՝ գործված որևէ ազգի դեմ, չի սահմանափակվում այդ ժողովրդի կյանքի շրջագծերում: Ցեղասպանությունը չի ճանաչում ազգություն: Ցեղասպանությունը համամարդկային տարողություն ունի: Եվ այդ իմաստով պետություններ, ազգեր, երբ նմանատիպ երևույթներ աշխարհի որևէ ծայրում կատարվում են, իրենց ձայնն են բարձրացնում, դատապատում՝ կանխելու համար այդպիսի երևույթները մարդկային կյանքից ներս: Միայն այդ ճանապարհով հնարավոր պիտի լինի զերծ պահել մարդկությունը նման ողբերգություններից: Իսկ հարցադրման առաջին մասը, թե միայն Թուրքիան և Հայաստանը պետք է այդ հարցով զբաղվեն, կուզենք մի փոքր ավելի լուսաբանել: Հայ ժողովուրդն ունի պետականություն: Բայց խնդիրը վերաբերում է ողջ հայ ժողովրդին, աշխարհասփյուռ հայ ժողովրդին, յուրաքանչյուր անհատ հայորդուն: Բայց ազգի իրավունքները ներկայացնող մարմինը, իրավունքների երաշխավորը, բնականաբար, պետությունն է: Հարց.- Կաթողիկոսն ասում է, որ ցեղասպանության հարցը Հայաստանի հասարակության համար ուսումնասիրման առարկա չէ, այլ իրականություն: Իսկ նման կեցվածքը արդյոք չի՞ խոչընդոտում հարցի լուծմանը, քանի որ թուրքական կողմը ևս ժխտում է ցեղասպանությունը: Այսինքն՝ ցեղասպանությունը չի՞ կարելի ուսումնասիրել: Պատասխան.- Բնականաբար, եթե Թուրքիան մերժում է, հնարավոր չէ հարցի լուծում: Եթե փաստը առկա է, փաստի առնչությամբ ի՞նչ քննարկման անհրաժեշտության մասին կարող է խոսք լինել: Կամք պետք է դրսևորվի այդ փաստը արձանագրելու, հաստատելու և ընդունելու: Հարց.- Դուք ի՞նչ եք առաջարկում այս հարցի լուծման համար: Պատասխան.- Մենք կարծում ենք, որ ինչպես բազմաթիվ պետություններ ու երկրներ, Թուրքիան նույնպես հնարավորություն ունի իր համար համապատասխան ուսումնասիրություններ կատարելու և այդ բազմաթիվ երկրների շարքը նույնպես լրացնելու՝ ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը: Ոչ մի այլ պետության հետ նման քննարկումներ Հայաստանը չի իրականացրել Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու առումով: Որովհետև փաստերն առկա են, փաստերը կարող են ուսումնասիրվել, և այդ փաստերի հիման վրա որոշում և կեցվածք որդեգրել. քննարկումների անհրաժեշտության խնդիր չի կարող լինել և դրվել: Հարց.- Դուք ասում եք, որ մարդկային կյանքում նման ցավերը չկրկնելու համար դրանք պետք է ուսումնասիրվեն և ընդունվեն: Իսկ Դուք երբևէ հանդես եկե՞լ եք թե՛ Թուրքիային, թե՛ Հայաստանին շատ մոտ գտնվող Իրաքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Ինչպես գիտեք, այնտեղ առկա է ԱՄՆ-ի միջամտությունը: Դուք ի՞ն եք մտածում և անում այդ կապակցությամբ: Պատասխան.- Մենք որպես Եկեղեցի, վրդովմունք ենք ապրում և Մեր ձայնը բարձրացնում ամեն առիթով, երբ ձեռք է բարձրացվում Աստծո արարչագործության գերագույն արժեքի՝ մարդկային կյանքի նկատմամբ: Հարց. - Դուք այցելեցիք Հեյբելի կղզու Դպրեվանքը: Ի՞նչ եք մտածում, որ այժմ այդ Դպրեվանքը չի գործում: Պատասխան. -Ես ուրախ եմ ժողովրդավարական այն գործընթացներով, որ այսօր տեղի են ունենում Թուրքիայի Հանրապետությունում: Ես վստահ եմ, որ ժամանակի մեջ այդ բոլոր հարցերն իրենց դրական լուծումները պիտի գտնեն: Հարց.- Հավանեցի՞ք Ստամբուլը: Պատասխան.- Մենք Ստամբուլը տեսնելու հնարավորություն չենք ունեցել: Բայց այս օրերին մեր խոսքում ասացինք, որ Ստամբուլում շատ արժեքավոր եւ գեղեցիկ իրագործումներ առկա են: Սակայն ամենաարժեքավորը, ամենագեղեցիկը՝ մեր ժողովուրդն է, մեր համայնքը, որին մենք կատարում ենք մեր Հովվապետական այցը: Որպես առաջնային խնդիր ունենալով այս, բնականաբար, մենք մեր ամբողջ ժամանակը տրամադրել ենք մեր ժողովրդի հոգեւոր կյանքի զորացման, նրա հավատքի ամրացման գործին: Բայց վստահ եմ, որ այլ առիթ կստեղծվի և կկարողանանք լիարժեքորեն ժամանակ ունենալ և տեսնել տեսարժան վայրերը Ստամբուլի: Ինչպես, օրինակ, երեկ այցելեցինք Դոլմաբահչե պալատը և նաև Այա Սոֆիա, որոնք մեծապես տպավորեցին մեզ: Հարց.- Կա նման լուր, թե Դուք Այա Սոֆիայում ցանկացել եք աղոթել, բայց թույլ չի տրվել: Պատասխան.- Նման երեւույթի Մենք ծանոթ չենք: Հարց.- Ձեր այցի առաջին իսկ օրվանից տեղի են ունեցել բողոքի ցույցեր: Ի՞նչ եք մտածում այդ մասին: Պատասխան.- Բողոքի ցույցերն որևէ կերպով չեն անդրադարձել ո՛չ իմ տրամադրության և ո՛չ էլ իմ առաքելության վրա: Պիտի չցանկայինք, որպեսզի նման ցույցեր տեղ գտնեին մեր ժողովուրդների հարաբերությունների մեջ: Մեզ վերապահված է կողք-կողքի ապրել որպես հարևաններ, և պետք է հարևան ժողովուրդներին համապատասխան հարաբերություններ մշակել, կրթել դաստիարակել: Վստահ եմ, որ հաջորդ հանդիպմանը նման ցույցերի չենք հանդիպի, ինչպես և նման արտահայտությունների: Իսկ եթե նույնիսկ նման ցույցեր էլ եղան, պիտի հասկանանք, որ մենք տակավին աշխատանք ունենք կատարելու, մենք՝ ձեզ հետ միասին՝ նման երևույթները բացառելու համար: Հարց.- Եվրատեսիլ մրցույթի ժամանակ Թուրքիան 10 միավոր է տվել Հայաստանին: Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը: Պատասխան.- Որևիցե ժխտական բան չեմ տեսնում: Հարց.- Սա արդյո՞ք քայլ է Թուրքիայի կողմից: Պատասխան. - Անշուշտ, քայլ է, որ պետք է գնահատել դրական կերպով: Տա Աստված, որ այդ դրական ընթացքն առաջնորդի մեզ դեպի հիմնական խնդրի լուծում: Հարց.- 1961թ. մինչ այժմ նման իրադարձություն տեղի չէր ունեցել: Չնայած Ձեր այցը կրում է ոչ պաշտոնական բնույթ, հյուրընկալվեցիք Ստամբուլի կուսակալի կողմից: Ի՞նչ եք մտածում այդ մասին: Նման հյուրընկալությունը Դուք գնահատու՞մ եք որպես դրական քայլ: Եղե՞լ են այլ հյուրընկալության առաջարկներ: Եթե այո, ապա ի՞նչ պատճառով տեղի չեն ունեցել: Պատասխան.- Մենք նահանգապետի հետ մեր հանդիպումը ընկալում ենք որպես նահանգապետի կողմից հայ համայնքի նկատմամբ դրսեւորած գնահատանք՝ Թուրքի

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ԹՈՒՐՔԻԱ. ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ Է ԿԱԹՈԼԻԿ ՔԱՀԱՆԱՅԻ ՎՐԱ

Կիրակի օրը Թուրքիայում, հոգեկան հիվանդ տղամարդու հարձակման հետեւանքով վիրավորվել է կաթոլիկ քահանա: Միջադեպը տեղի է ունեցել սեւծովյան նավահանգստային քաղաք Սամսունում: 74-ամյա հայր Պյեռ Բրունիսենը, ծագումով ֆրանսիացի, հոսպիտալացվել է ազդրում դանակից վնասվածք ստանալով, հիմա նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Ինչպես հայտնում է AFP-ն, հղում կատարելով ոստիկանության տվյալներին, հարձակումը կատարվել է քաղաքի աշխույժ փողոցներից մեկում քահանայի եկեղեցուց՝ իտալական կաթոլիկ Մայր Դոլորոզայի եկեղեցուց, մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորության վրա: Քաղաքագլուխ Հասան Բասրի Գուզելողլուն պատմել է գործակալությանը, որ 47-ամյա հարձակվողը, ըստ պայմանավորվածության, հանդիպել է հոգեւորականի հետ եկեղեցում, որից հետո այդ մարդը նրան դուրս է հանել փողոց՝ խոստանալով վերդարձնել դրամական պարտքը: Հանցագործը, որի անունը դեռ հայտնի չէ (հայտնում են միայն ինիցիալները), հանձնվել է ոստիկանությանը պատահածից քիչ անց: Ինչպես հայտնել է Սամսունի քաղաքապետը, նախնական հետաքննության ժամանակ հայտնի է դարձել, որ հարձակվողը բժշկական հաշվառման տակ է գտնվում՝ «շեզոֆրենիա» դիագնոզով: Մինդեռ, Anatolia-ն լրատվական գործակալությունը, հղում կատարելով ոստիկանությունում առկա անանուն աղբյուրին, հաղորդում է, որ հարձակվողը մինչ այդ բողոքել էր հայր Բրունեսենի դեմ՝ քրիստոնեության պրոպագանդայի համար: Բացի այդ, այդ տղամարդը ձերաբակվել էր մոր սպանության մեջ կասկածանքի կապակցությամբ: Թուրքիայում այս միջադեպն արդեն երրորդ հարձակումն է հանդիսանում կաթոլիկ քահանայի վրա տարվա սկզբից: Մի երկիր, որ հիմնականում բնակեցված է մահմեդականներով, սակայն հանդսիանում է խիստ աշխարհիկ պետություն եւ հպարտանում է իրենց հավատքի հանդուրժողականությամբ, հայտնում է Lenta.ru-ն:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...