Jump to content

Recommended Posts

ՎԱՐԴԱՎԱՌ

Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է, որը, ըստ Հայ Եկեղեցու տոնացույցի տոնվում է Զատիկից 14 շաբաթ հետո: Իր էությամբ՝ այն բնապաշտական տոն է և գալիս է հազարամյակների խորքից: Նախաքրիստոնեկան Հայաստանում այն կապվում էր սիրո և գեղեցկության դիցուհի Աստղիկի հետ, որի մեհյանը ուխտի էին գնում ահել ու ջահել, փառաբանում ձոներգերով, բագինին վարդեփնջեր դնելով, զոհաբերություններ անելով:

Քրիստոնեության ընդունումից հետո տոնը արտաքին փոփոխության է ենթարկվում՝ պահփանելով սակայն, իր էությունը: Եկեղեցին այն փոխարինում է Քրիստոսի Այլակերպության կամ պայծառակերպության տոնով: Պայծառակերպության տոնը նախապես տոնվում էր Հայոց տոմարի տարեգլխին՝ Նավասարդ ամսի առաջին օրը՝ օգոստոսի 11-ին ( ըստ Աբեղյանի ՝ այն տոնվել է օգոստոսի 6-ին): Հետագայում, երբ 551թ. Մովսես Բ Եղիվարդեցի կաթողիկոսի կողմից կատարվեց հայոց տոմարի նորոգություն, փոխվեց և տոնի կատարման ժամանակը: Պայծառակերպության տոնը փոխադրվեց Զատիկից 14 շաբաթ հետո եկող կիրակին: Զատկական շրջանի մեջ մտնելով՝ Վարդավառը անցավ շարժական տոների շարքը և կարող է նշվել 35 օրերի ընթացքում հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը:

Վարդավառ բառը տարբեր իմաստներով է ստուգաբանվում, որոնք բոլորն էլ բնութագրում են տոնը, ինչպես նաև՝ մատնանշում դրա խորհուրդները: Մի տարբերակով " վարդավառ" բառը կազմված է վարդ ( ուարդ) -ջուր և վառ-սրսկել , լվանալ արմատներից , նշանակում է ջրցանություն, որը կազմում է տոնական արարողակարգի գլխավոր մասը: Որոշ հեղինակների կարծիքով էլ՝ այն նշանակում է " կրակավառ". "հրավառ": Եվ իրոք հուլիսին, այսինքն հրոտից ամսին , երբ արևը հասնում է իր կիզակետին, հրավառվում, չորանում է բնությունը, մարդիկ զանգվածաբար ջրցանություն են կատարում և աստվածներից ջուր խնդրում:

Տոնի համն ու հոտը կազմում են համատարած ջրցանությունները: Վաղ առավոտից իրար վրա ջուր են լցնում բոլորը՝ ով ինչով կարող է, հաշվի չառնելով ո´չ տարիքը, ո´չ սեռը, ո´չ հասրակական դիրքը: Ջուր են շփում չխոսկան հարսները կեսրայրի վրա, արօրյայում քավորի ներկայությունից խուսափող սանամայրն անգամ՝ քավորի վրա: Եվ ոչ ոք չէր դժգոհում, վիրավորվում, որովհետև ջուրը այդ օրը համարվում էր ամենազորեղ, ամենաբուժիչ: Այս ամենն ուղեկցվում էր ավանդական երգ ու պարով, խաղերով: Մարդիկ իրար վարդեր էին նվիրում, իսկ սիրահար երիտասարդները աղավնիներ էին թռցնում, ու թե աղավնին երեք անգամ պտտվում էր սիրած աղջկա տան կտուրին, նույն աշնանը հարսնության էին տանում նրան:

Մի փոքր այլ է պատկերը լեռնային շրջաններում, ուր համեմատաբար զով է և ջրացանությունը Վարդավառի տոնակատարության մեջ միայն խորհդրանշական իմաստ ունի: Այդտեղ գլխավոր դերը ավելի շատ տրվում էր կենդանական զոհաբերություններին, հեռավոր ուխտագնացություններին, ուրախություններին ու խնջույքներին: Ժողովուրդը, մի երկու օրվա պաշար վերցնելով, տանելով զարդարված մատաղացու կենդանիներ, գնում է դեպի սրբազան աղբյուրները, դրանց մոտ զոհ մատուցում՝ հուսալով աստվածների բարեհաճությունը:

Տոնի օրը որոշ տեղերում "Նուրին" տիկնիկներ էին պտտում, դրանց վրա ջուր լցնում և ձու, ալյուր , յուղ հավաքելով՝ կատարում յուրատեսակ զոհաբերություններ: Շատ շրջաններում էլ եկեղեցի էին տանում հացահատիկի հասկեր, խնդրելով. " Աստված, պարզերես պահե մեզ Վարդավառի տաք ու շոգեն..." :

Ինչպես ավանդական բոլոր տոները, Վարդավառը իր մեջ նաև պտղաբերության խորհուրդն է կրում: Այդ մասին վկայում է Նախիջևանում ընդունված "խնդում տօքի" սովորույթը. նշանված աղջիկները միանում ցորեն կամ գարի էին ծլեցնում, հետո այդ ամանի մեջ թևավոր մի փայտ էին ամրացնում, այն զարդարում խնձորով, մանր վարունգով ու զարդերով, որից հետո մի տարեց կին, "խնդումը" պտտեցնելով ՝ տանում էր հրապարակ: Դրա շուրջը հանդիսականները պարում էին , վերջում՝ բաժանում մրգերն ու ծաղիկները: Տարեց կինը, որոշ հետազոտողների կարծիքով մարմնավորում էր Անահիտ աստվածուհուն, որը հովանավորում էր պտղաբերությունը և տոնի օրը խնձոր կամ տանձ ( որոնք կոչվում էին վարդավառյան) ուտելու երևույթը նրան սիրաշահելու խորհուրդն էր պարունակում:

Վարդավառը, թերևս միակ տոնն է, որն ընտանիքի անդամներին, նույնիսկ ամբողջ ազգատոհմը հավաքելու կարևոր խորհուրդն ունի, և պատահական չէ, որ շատ շրջաններում, այդ օրը պարտադիր գալիս են հեռավոր քաղաքներում ապրող զավակներն ու հարազատները: Նրանք հանդիպում են հայրական հարկի տակ, նվերներ փոխանակում, առնում միմիյանց կարոտը , արտահայտում սեր և նվիրվածություն: Փաստորեն, դա նաև միակ տոնն է, որը տարվա մեջ մեկ անգամ ազգակիցներին համախմբելու , նրանց կապը մշտապես պահպանելու դերն ունի:

Վարդավառյան տոնակատարության մյուս կարևոր խորհուրդը սերն է:

Հայոց մեջ սիրո, նվիրումի բազմաթիվ օրինակներ կան, որոնց մեջ , սակայն, առանձնանում է Վահագն դիցի ու Աստղիկ դիցուհու սերը:

Որոշ ուսումնասիրողներ հենվելով պատմական այն տվյալների վրա, ըստ որոնց Աստղիկն անվանվում էր " Վարդամատն" , Վարդավառ բառը կապում են վարդ արմատին: Վարդեն նվիրելով ու վարդաջուր ցողելով՝ նա սեր էր սփռում հայոց երկրում, իսկ հզորաբազուկ Վահագնը, մշտապես պայքարելով Չարի դեմ, պահում ու պաշտպանում էր այդ սերը, քանզի առանց սիրո բնությունը կպատվի փուշ ու տատասկով: Սա է վկայում նաև մեկ այլ պատում. Մի անգամ Աստղիկը լսելով իր սիրելիի վիրավորվելու բոթը, ոտաբոբիկ շտապում է նրան վայրկյա առաջ տեսնելու : Ճանապարհին նա անգիտորեն վարդենիներ է տրորում և նրա խոցված ոտքերի արյունից վարդերը կարմրում են : Այդպես էլ առաջանում է սիրո ծաղիկը՝ կարմիր վարդը:

Եկեղեցական մեկնաբանությամբ Քրիստոսն է նմանեցվում վարդի, ու եթե , " մինչ ի յայլակերպութիւն որպէս թե վարդ ի կոկոն էր, եւ յայլակերպիլն՝ ի թաբօր՝ իբր թե վարդ վառեցաւ" ( Տ Թորգոմ պատրիարք) :

Պահպանված որոշ սովորույթների մեջ - վարդերով զարդարվել, իրար վրա ջուր ցողել , աղավնի թռցնել- քրիստոնեկանա եկեղեցին տեսնում է աստվածաշնչյան հին ավանդույթների արձագանքներ՝ կապված Ջրհեղեղի, Նոյան աղավնու և այլնի հետ: Ժողովրդական մի հին ավանդությամբ Աստղիկն էլ համարվում է Նոյ նահապետի՝ Ջրհեղեղից հետո ծնված դուստրը:

Ինչևէ.Վարդավառի տոնը որքան էլ հին , որքան էլ երկար ու ձիգ դարերով անցած , քրիստոնեական գաղափարախոսության փորձությանը ենթարկված՝ այսօր էլ շարունակում է մնալ որպես ազգային տոն:

Link to post
Share on other sites

Իմ ամենասիրած տոներից մեկն է, բայց ցավոք վաղուց հայավարի չեմ նշել այս տոնը

Ով ինչ հետաքրքիր պատմություններ ունի Վարդավառի օրվա հետ կապված , գրեք :)

Link to post
Share on other sites

Իմ ամենասիրած տոներից մեկն է, բայց ցավոք վաղուց հայավարի չեմ նշել այս տոնը

Ով ինչ հետաքրքիր պատմություններ ունի Վարդավառի օրվա հետ կապված , գրեք :)

im [email protected] enqan hetaqrqir chi, bayc shat lav em hishum vor poqr vaxts Hayastan ei Vardavari [email protected], avtobusov gyuxic gnum einq raycentr u &anaparhin [email protected] duylerov jrum ein - [email protected] bac ein :rolleyes: mi angam morquris txan "morquuuur!!!!!!!!" goralov trav mamais koxqi bac [email protected] pakec.. bayc [email protected] jrvav :lol: menq el mer quchum inch avto tesnum einq bac lusamutnerov - [email protected] chrpum einq :up: u voch [email protected] cher jxaynanum, [email protected] jptum ein :rolleyes: iranq el en eli hogov erexa :ermm: :rolleyes:

Link to post
Share on other sites

Ինձ վերջի անգամ եղբայրս է ջրել, առավոտ շուտ քնած ժամանակ ... ինչ հիստերիաաաաաաաաա սկսվեց :lol: բայց թե մի թեթև ջրեց , նույնիսկ զարմացա: Ասում եմ գժվել ես այ տղա , մանկությունդ ես հիշել ...հետո ասեցին որ Վարդևառի օրն էր :hehe: :(

էստեղ կարգին չենք կարա ջրենք ու ջրվենք :(

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ՎԱՐԴԱՎԱՌ ԱՅՍ ԿԻՐԱԿԻ

Հայ առաքելական եկեղեցու հին տաղավար տոներից է Քրիստոսի պայծառակերպության եւ Պետրոս, Հովհաննես ու Հակոբոս առաքյալների առջեւ Քրիստոսի այլակերպության հիշատակի տոնը, որն, ըստ ավանդույթի, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Քրիստոսի պայծառակերպության մասին վկայում են Մատթեւոս, Մարկոս եւ Ղուկաս ավետարանիչները: Երբ Մովսեսն ու Եղիան խոսում էին Հիսուսի հետ, մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի է լինում ու ամպից մի ձայն լսեցին. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, նրան լսեցեք»: Աշակերտները սաստիկ վախեցան եւ երեսի վրա ընկան: Հիսուսը մոտենալով, դիպավ նրանց ու ասաց. «Ոտքի ելեք եւ մի վախեցեք», նրանք աչքերը բարձրացրին եւ Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան

Link to post
Share on other sites
Guest Guest12568

23 հուլիս - Վարդավառ։ Պայծառակերպություն Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի

Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է եւ Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա։

Քրիստոսի պայծառակերպության մասին վկայում են Մատթեւոս (17։1-13), Մարկոս (9։1-12) եւ Ղուկաս (9։28-36) ավետարանիչները։

Եւ նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը։ Եւ ահա նրանց երեւացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին նրա հետ։ Պետրոսը պատասխան տվեց եւ ասաց Հիսուսին Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ ենք եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք, մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի։ Եւ մինչ նա դեռ խոսում էր , ահա մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ ամպից մի ձայն եկավ ու ասաց Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրա՛ն լսեցեք։ Երբ աշակերտներըայս լսեցին, իրենց երեսի վրա ընկանեւ սաստիկ վախեցան։ Եւ Հիսուս, մոտենալով, դիպավ նրանց ու ասաց Ոտքի՛ ելեք եւ մի վախեցեք։ նրանք աչքները բարձրացրին եւ Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան (Մատթ 17։2-8)։

Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Հայաստանյայց եկեղեցում տոնը կոչվում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ։ Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից գալիս է միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը։

Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է։

ՎԱՐԴԱՎԱՌ

Հայերի մեջ Պայծառակերպությունը ժողովրդական լեզվով անվանվում է նաև Վարդավառ՝ Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով։ Այս զուգահեռը հետևյալ իմաստներն ունի

Ինչպես վարդը կոկոնի մեջ է ծածկված լինում նախքան բացվելը, նույնպես և Տերը նախքան պայծառակերպվելը իր մեջ ուներ Աստվածության պայծառությունը, և ինչպես վարդը բացվելով ամենքին հայտնապես երևում է, այդպես էլ մեր Տերը պայծառակերպվելով հայտնում է Իր Աստվածությունը։

Ինչպես վարդը փշերի մեջ է բուսնում, այնպես էլ մեր Տերը հրեաների մեջ երևաց, ովքեր էլ խաչեցին Նրան։

Վարդն անուշահոտություն է բուրում, այդպես էլ մեր Տիրոջ պայծառակերպությունից անուշահոտություն բուրեց, որից աշակերտները թմրելով ընկան քնի ծանրության տակ։

Վարդը քանի դեռ կոկոն է, ո՛չ իր գեղեցկությունը և ո՛չ էլ իր անուշահոտությունը հայտնում, իսկ ժամանակի լրանալուն պես փթթում է և իր գույնով ու անուշահոտությամբ մարդկանց ուրախացնում։ Այսպես էլ Քրիստոս կուսական արգանդում սնվեց ու զարգացավ որպես կոկոն և ապա ծնվելով՝ աստղի ու հրեշտակների ավետիսով հայտնվեց մոգերին ու հովիվներին, իսկ հասնելով կատարյալ հասակին՝ նշաններով ու սքանչելիքներով հայտնվեց բոլորին։

Տիրոջ Պայծառակերպության տոնին միմյանց վրա ջուր լցնելու ժողովրդական սովորության կա։

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Պաշտում եմ Ջրոցին,,, :wow: :wow: :wow:

ու ինչպես և միշտ,այս տարի էլ բոլոր հարազատներով,Շամշադինում ծով ենք սարքելու...հուլիսի 23-ին,,երբ է գալոււ :p ....

Ամենգեղեցիկ ու ամենահայ տոնը: :yes:

post-22868-1151733277.jpg

post-22868-1151733390.jpg

post-22868-1151733542.jpg

Edited by Heghine
Link to post
Share on other sites

Ամենաջերմ հիշողությունները արթնացան իմ մեջ իմ հայրենի քաղաքից, :/ իմ մանկությունից :unsure: ...

Շատ շնորհակալ եմ որ ինձ տարաք հուշերի գիրկը այս թեմայով :up: :

Իսկ ես շատ եմ սիրում ջրոցին, :dance: կամ ինչպես մենք ենք ասում՝ ՋՐԱՆՈՒԿԻն :hehe: .....

Link to post
Share on other sites

:wow: Ես բազմիցս լսել ու կարդացել էի , որ հեթանոսական տոն է : Սակայն սա միակ տոներից է , որ մինջև 9-րդ դասարան խաղաացել եմ : Եքա մարդ էինք, բայց էն ինչ հաճույքով էինք խաղում : Էդ ամառվա տոթին մի բաժակ սառը ջուրը ամեն օր էլ չի խանգարի , նամանավանդ որ գիտես պետք է ջրեն , հանկարծակի քիչ է լինում : Վերջին անգամ տարի ու կես առաջ եմ ջրվել , հենց Վառդավառից հետո եմ եկել նահանգներ , ինչ ընտիր էր : Մեկ էլ ատում եմ, որ այդ օրը դուրս են գալիս զբոսնելու, հյուր են գնում , տեղ են հրավիրված : Եթե ես եմ ջրողը ` չնայաց պողոցները չեմ կանգնել որ խալխին ջրեմ, բայց անպայման ով ուզում է լինի ցայող եմ : :brows: :lol:Հա, գալուս տարին իմ ծննդյան օրն էր Վառդավառի տոնը , դե դուք պատկերացրեք եթե տանը նշեի , քանի քամող մեքենա էր պետք, որ իմ հրավերքը չոր չոր ավարտվեր : Ամեն հրավիրվածի քամել էր պետք : Բայծ էլի հեշտ չպրծանք, նախ հետաքրքիր էր որովհետև ամեն մարդու տենց բախտ չի վիճակվում, հետո էլ գնացինք համառա 20 հոգով ջրաշխարհ, այ դե ջրել ու ջրվել եմ ասել : Տեղից ջրի մանիա ունեմ, էս տոնն անկրկնելի է : Օտարության մեջ էլ .... :( էն չի էլի ... (( սովորաբար պետք է որոշել, հավաքվել, ու օվկիանոս գնալ : :) Հայաստանում տենց ճոխության տեղ, ռետինե խողովակներով ոնց հասցնում իր տանից դուրս էր հանում, որ շատ ջուր լինի , ու փողոց էլ հասնի : :lol: :up:

Link to post
Share on other sites

Իմ ամենասիրած տոներից մեկն է, բայց ցավոք վաղուց հայավարի չեմ նշել այս տոնը

Ով ինչ հետաքրքիր պատմություններ ունի Վարդավառի օրվա հետ կապված , գրեք :)

ՎԱՐԴ - Գերագույն սիրո խորհուրդ:

Լեզվաբանորեն կազմված էª Վ /գերագույն/ հունչարմատով և ԱՐԴ /սերումի խորհուրդ/ բառովª Վ - ԱՐԴ:

Բայց ՍԵՐՈՒՄ - ի խորհրդի հիմքում հենց սերն էª սեր -ում, սեր - ել: ՈՒստի ՎԱՐԴ - ը հենց Գերագույն Սիրո Խորհրդի արտահայտություն է: ԵՎ պատահական չէ , որ Հայերը սեր խորհրդանշող ծաղիկը անվանել են Վարդ:

ՎԱՐԴ - ով կազմված են սիրո հետ կապված մի շարք խորհուրդներ.

Օրինակª Վարդան - Վարդի ծնունդ. Վարդուշ - վարդի ոգի. Նվարդ - վարդ ծաղկի պատկեր. Վարդանուշ - Վարդից ծնված հոգի. Սիրվարդ - սիրո վարդ ծաղիկ. Ալվարդ - կարմիր վարդ ծաղիկ. Վարդամատն - Վարդը /Սիրո Գերագույն Խորհուրդը/ պահպանող. Վարդավառ - Վարդով վառվել, օծվել:

ՎԱՐԴԱՎԱՌ - Սիրո Գերագույն Խորհրդով վառվել, օծվել:

Լեզվաբանորեն կազմված էª ՎԱՐԴ /Սիրո Գերագույն Խորհուրդ/ և ՎԱՌ բառերով:

ՎԱՌ - ը ունի կրակի իմաստ: Բայց որպես հուզական որակ, արտահայտվում է որոշ զգացական խորհուրդների մեջ.

Օրինակª բոցավառ - բոցաշունչ, բոցով վառված, բոցով օծված. հրավառ - հրաշունչ, հրով վառված, հրով օծված. սիրավառ - սիրաշունչ, սիրով վառված, սիրով օծված. արևավառ - արևաշունչ, արևով վառված, արևով օծված:

Նույն օրինաչափությամբ ՎԱՐԴԱՎԱՌ խորհրդի մեջ ՎԱՌ - ը արտահայտում է ներքին հուզական որակ: Ըստ այդմ, ՎԱՐԴԱՎԱՌ նշանակում է Վարդով /Սիրո Բացարձակ Խորհրդով/ վառված, Վարդով օծված, Վարդաշունչ:

Ըստ հայկական ավանդության /տեսª Արարատյան Դիցաբանություն/, Ստորգետնյա Աստված Յահվահը Արիներից գողանում է Սերըª Աստղիկին: ԵՎ վերացավ սերը Արիների միջից, և ատելությունը հաստատվեց նրանց հոգիներում: Վահագնը ազատում է Աստղիկին: ԵՎ Աստղիկը շրջում է Արարատով մեկ, վարդ ծաղիկներ բաժանում Արիներին և վարդաջրով օծում նրանցª ՎԱՐԴԱՎԱՌ սարքում: Արիները օծվում են Աստղիկի Վարդով, բոցավառվում են Սիրո Խորհրդով: ԵՎ նորից սերը հաստատվում է Արիների մեջ:

ԵՎ ավանդաբար մինչև այսօր Արի ազգերը ամեն տարի ՎԱՐԴԱՎԱՌ են տոնումª իրենց հոգիները օծելու Սիրո Գերագույն Խորհրդով և նորոգելու իրենց մեջ Աստվածային Սիրո զգացողությունը:

ՎԱՐԴԱՎԱՌ - ը Հայերի ամենասիրած տոներից է, ու նրանք մեծ խանդավառությամբ օծում են իրար վարդաջրով, երգով ու պարով, նորոգում են իրենց մեջ Աստվածային Սերը և փառաբանում Աստղիկին, նրան նվիրելով իրենց նորոգված սիրո խորհրդանիշըª Վարդ ծաղիկը:

Ըստ այդմ, Աստղիկը կոչվում է նաև ՎԱՐԴԱՄԱՏՆ, որ նշանակում է Սիրո Բացարձակ Խորհուրդը պահպանող:

:victory:

Link to post
Share on other sites

Իմ ամենասիրած տոներից մեկն է, բայց ցավոք վաղուց հայավարի չեմ նշել այս տոնը

Ով ինչ հետաքրքիր պատմություններ ունի Վարդավառի օրվա հետ կապված , գրեք :)

ՎԱՐԴԱՎԱՌ

Տիտանյան Բելի թոռները խոր վրեժ ունեին Արի Մանի սերնդից Հայկի թոռների նկատմամբ: Նրանք շատ անգամ էին արշավել Արարատ, Արի Հայերին պատժելու համար, բայց ամեն անգամ պարտվել էին ու ետ շպրտվել:

Խորամանկ էր և համառ Բելի թոռներից Հրեշը: Նա դիմեց իր Աստված Վիշապին, խնդրելով առաջնորդել իրեն դեպի Արարատ: Բայց Վիշապը ասաց նրան.

- Արարատում Վահագն է, և ես Արարատում չեմ կարող Վահագնին հաղթել: Դիմիր ստորգետնյա Արքա Յահվահին. նա իմաստուն է և խորամանկ: Եթե նա հաղթի Վահագնին, իմ զորությամբ դու կհաղթես Արի Հայերին:

Տիտանյան Հրեշը մեծ զոհ մատուցեց Յահվահին: Յահվահը կանգնեց Հրեշի դիմաց ու ասաց.

- Քո բարեպաշտությունը վարձատրության է արժանի, ասաª ի±նչ ես կամենում:

- Ես ուզում եմ Արարատը, - ասաց Հրեշը, - ես ուզում եմ, որ այնտեղ ոչ թե Արի Հայք, այլ իմ Ցեղը ապրի:

- Արարատում ապրելով, միևնույն է, Չարին Արի չի դառնա: Մի փորձիր գնալ արարչական օրենքի դեմ, դու կկործանվես:

- Բայց ես վրեժ ունեմ Արի Հայերի դեմ, դու էլ վրեժ ունես Վահագնի դեմ, - ասաց Հրեշը, - օգնիր ինձ տիրել Արարատին, և ես շատ ու շատ Արիներ կզոհաբերեմ քեզ համար:

- Դժվար է քո խնդրանքը, - ասաց Յահվահը, - բայց ես իմ աստվածային խոսքը պիտի կատարեմ: Գիտցիր, որ քո ուժը Արիների տկարության մեջ է: Արիների զորությունը Վահագն է, իսկ Վահագնի Զորության ուժը Սերն է: Եթե Սերը վերանա Արի Հայերի միջից, Վահագնը անզոր կլինի պաշտպանել նրանց, արևը կխավարի Արարատում, Արիները կտկարանան, և դու Վիշապի զորությամբ կտիրես նրանց երկրին:

- Ո±վ կարող է վերացնել Արիների Սերը, - հարցրեց Հրեշը:

- Միայն ես, - պատասխանեց Յահվահը, - ես կգողանամ այդ Սերը և շղթայակապ կպահեմ իմ թագավորության մեջ: Բայց դրա համար ինձ էլ զորություն է պետք: Եթե քո Ցեղը հավատա ինձ, ես կզորանամ:

Համաձայնվեց Հրեշը, և նրա ամբորջ Ցեղը երկրպագեց Յահվահին:

ՈՒ զորացավ Յահվահը: Երկար հետապնդեց Արիների Սիրո Աստվածուհի Աստղիկին: ԵՎ երբ Աստղիկը դավից անտեղյակ լոգանք էր ընդունում Երասխի ջրերի մեջ, վրա է հասնում Յահվահը, հափշտակում է նրան և տանում երկրի խորքը:

Մոլորվեցին Արի Հայերը: Սերը վերացել էր Արարատից: ԵՎ Արի Հայերը որոնում էին այդ Սերը:

Չարախնդաց Յահվահը. <Ո°չ, դուք ձեր Սերը չեք գտնի: Ես ձեզ ուրիշ Սեր կտամª ատելության, մահվան սեր: Դուք կատեք ձեզ և ձեր Վահագնին>:

Յահվահը խտացրեց իր ամբորջ ցասումը և ապա դուրս մղեց: Արարատը ցնցվեց, հողը երերաց ու պատռվեց, բոց ու շիկացած հեղուկ ժայթքեց երկրի ընդերքից: Կործանվեցին ապարանքներ, տաճարներ, կործանվեցին քաղաքներ և շատ ու շատ Արիներ: Խուճապահար եղան Արիները: Թանձր ծուխը ծածկեց նրանց աչքերն ու հոգիները:

Խոժոռվեցին Արիների դեմքերը, հայացքները մթագնեցին, սարսափն ու մոլուցքը պարուրեցին նրանց: Արի Հայերը ատեցին իրար, ատեցին երգն ու ժպիտը, ատեցին Արարատը, ատեցին արևին: Հավաքեցին իրենց ամբողջ սարսափն ու մաղձը և շպրտեցին արևի վրա: ԵՎ արևը խավարեց: Չորացան ծառ ու ծաղիկ, ցամաքեցին կարկաչահոս առուները, թռչունները հեռացան Արարատից: ԵՎ Վիշապի առաջնորդությամբ տիտանյան Հրեշը հաղթական բազմեց Արարատում:

Կյանքի Սիրո փոխարեն Արի Հայերի մեջ հաստատվեց ատելության սերը, մահվան սերը: Վերացավ ժպիտը, վերացավ երգը: Կինը հեռանում էր ամուսնուց, ծնողը լքում էր զավակին, եղբայրը իր եղբոր դեմ սուր էր պարզում և խրում նրա կուրծքը:

Ցնծում էին Չարի տիտանները: Առատորեն Արի Հայեր էին զոհաբերում իրենց հովանավորող Յահվահին:

Անհանգստացած էր ամենազոր Վահագնը:

- Հա°յր իմ, - դիմեց նա Մեծն Արային, - ես տիեզերական զորության տերն եմ, մի±թե ես չեմ կարող փրկել իմ Արի Ցեղը այս նվաստ ստրկացումից:

- Ո°չ, - ասաց Մեծն Արան, - դու չես կարող Արի Հայերին փրկել, քանի դեռ նրանք իրենք քեզ չեն կանչում: Քո Զորության ուժը Սիրո մեջ է: Գտիր Աստղիկին, վերադարձրու Սերը Արի Հայերին, այնժամ նրանք քեզ կկանչեն, և դու զորավոր կլինես:

Երկար էր որոնում Վահագնը Աստղիկին, բայց չէր գտնում, նա չէր լսում Աստղիկի ձայնը: Յահվահը գիտեր, որ Վահագնը կգտնի Աստղիկին նրա ձայնով: ԵՎ որպեսզի Վահագնը չլսի Աստղիկի ձայնը, նա Չարիների ձեռքով հաճախ Արի Հայերի կոտորածներ էր սարքում: ԵՎ սարսափած Հայերի աղետալի հառաչանքները, աղերսական աղոթքները, ողբերգական լացն ու կոծը խլացնում էին Աստղիկի ձայնը:

Վշտացած Վահագնը դիմեց Աստվածամայր Անահիտին.

- Այս եղեռական ոռնոցի մեջ ես ինչպե±ս լսեմ Աստղիկի ձայնը:

ԵՎ Մայր Անահիտը ասաց.

- Արարատում գտիր մի մանուկ, որ դեռ չգիտի, թե ինչ է ատելությունը, ում աչքերում դեռ չի խավարել կյանքի կրակը և ում հոգու մեջ դեռ կարոտը չի մեռել: Նա կլսի Աստղիկի ձայնը:

Վահագնը Արարատի լեռներում տեսավ մի մանչուկ, որ հոգնած ու հյուծված, ընկնելով ու բարձրանալով առաջ էր շարժվում: Նա շատ էր քայլել և դեռ քայլում էր:

- Տղա°, - ասաց Վահագնը,- ո±վ ես դու և այսպես հոգնած ու միայնակ ո±ւր ես գնում:

- Ես Վիրապն եմ և որոնում եմ Վահագնին, - պատասխանեց տղան, - ես լսել եմ Աստղիկի ձայնը: Նա Վահագնին է կանչում: Եթե Վահագնը ազատի Աստղիկին, իմ հայրն ու մայրը կսիրեն ինձ:

Վահագնը հետևեց տղային ու հասավ մի մեծ ժայռի: Ժայռի տակից լսվում էր Աստղիկի ձայնըª նա Վահագնին էր կանչում:

Վահագնը գոռաց.

- Լսի°ր, Յահվա°հ, այդ ես եմ եկել: Վերադարձրու Աստղիկին, կամ էլ ելիր Մեծամարտելու, ինչպես վայել է Աստվածներին:

Յահվահը սարսափեց Վահագնի տեսքից ու ձայնից: Նա դուրս չեկավ Մեծամարտելու, փախավ ու ավելի խորը մխրճվեց երկրի ընդերքում:

Վահագնը իր Թուր-Կեծակիով հարվածեց ժայռին: Ժայռը փշրվեցª ամեն մի կտորը ավազի հատիկի չափ: Մի խոր փոս բացվեց: Վահագնը այդ փոսից հանեց Աստղիկին:

Իսկ փոքրիկ Վիրապը նայեց Աստղիկին, ժպտաց և ապա թեթև պոկվեց գետնից ու դանդաղ բարձրացավ երկինք: ԵՎ արդեն երկնի անհունից վերջին անգամ կանչեց.

- Երբ Աստղիկը սեր տա իմ հորն ու մորը, ամեն աշնան գիշերահավասարին ես կիջնեմ այստեղ, փարվելու նրանց:

ԵՎ այդ փոսը Վահագնի կամքով երբեք չփակվեց ու կոչվեց Խոր Վիրապª ի պատիվ այդ տղայի անունի:

Աստղիկը բարձրացավ երկինք, փարվեց Հայր Արային ու Մայր Անահիտին: Ապա նրանց օրհնանքը ստանալով, վերցրեց աստվածային ջրով լի մի սափոր և իջավ Արարատ:

Աստղիկը չճանաչեց Արարատը: Ամենուր փուշ ու տատասկ էր, և օձերն էին վխտում իր շուրջը: Ամենուր ոռնոց էր, լաց և ոչ մի ժպիտ:

Տեսավª մի թափոր է մոտենում: Այլայլված դեմքերով, խորտակված հայացքներով, հոգնած ու հյուծված քայլում էին Արի Հայերը:

- Այդ ո±ւր եք գնում, ազնիվ Արինե°ր, - հարցրեց Աստղիկը:

- Մենք հեռանում ենք այս անիծված երկրից, - ցասումով պատասխանեցին նրանք, - մենք հետևում ենք Վիշապի կանչին:

Աստղիկը տխրեց ու քայլեց առաջ: ԵՎ տեսավª մի քանի աղջիկներ գալարվում են գետնի վրա, իսկ բազմաթիվ օձեր կրծոտում են նրանց մարմինները:

- Այս ի±նչ եք անում, Արի աղջիկնե°ր, - զարմացած բացականչեց Աստղիկը:

- Չե±ս տեսնում, որ վիշապազուններին ենք կերակրում, - զայրացան աղջիկները:

Վշտացավ Աստղիկը, արտասվեց: Նրա արցունքները ընկան հողի վրա, և հրաշալի վարդեր բացվեցին: Վարդաբույրը տարածվեց շուրջը, և վարդերը շողարձակեցին մռայլի մեջ: Օձերը ֆշշացրին ու փախան: Կիսամեռ աղջիկները զմայլված վարդերին էին նայում: Աստղիկը ամեն մի աղջկա մի վարդ տվեց, ապա սափորից աստվածային ջուր սրսկեց նրանց վրա: Աղջիկներն անմիջապես կերպարանափոխվեցին, նրանց վերքերը փակվեցին, նրանք արթնացան խոր թմբիրից, դեմքերը պարզվեցին: Նրանք նայեցին վարդերին, նայեցին Աստղիկին, նայեցին իրար ու ժպտացին: ԵՎ գեղեցկացան նրանք:

- Ո±վ ես դու, - հարցրին աղջիկները:

- Ես Աստղիկն եմª Սիրո Աստվածուհին, - պատասխանեց նա- , Հայր Արայի կամքով ես աստվածային Սեր եմ բերել ձեզ: Եկեք ինձ հետ, երգով ու ժպիտով միասին շրջենք ողջ Արարատը, Վարդավառ սարքենք, վարդ-ջրով օծենք Արի Հայերին, որ ժպտան նրանք, որ սիրեն նրանք, որ աղջիկները սիրով հարսնանան, որ պատանիները Վահագնով զորանան և սիրով պաշտպանեն սերը ձեր հոգու:

Աղջիկները միացան Աստղիկին: ԵՎ սիրո թափորը շարժվեց առաջ: Աստղիկը վարդաջուր էր ցանում Արի Հայերի վրա, աղջիկները սիրո երգերով սեր էին բորբոքում Հայ պատանիների մեջ:

Ժպտում էին մայրերը, ժպտում էին հայրերը, ժպտում էին մանուկները, ժպտում էին պատանիները, կայտառանում, աշխուժանումª տեսնում էին Աստղիկին, տեսնում էին բազմաթիվ սեր Աստղիկներին ու սիրում նրանց:

Ժպտացին Հայերը, ժպտացին Աստղիկին, ժպտացին իրար: Սիրեցին Աստղիկին, սիրեցին իրար: ՈՒ սիրո երգն ու ժպիտը տարածվեցին Արարատում:

Վարդավառ էրª սիրո տոնախմբություն:

Աստղիկը հավաքեց Հայերի ժպիտը, մի փունջ կազմեց ու արևին տվեց: Արևն էլ ժպտաց, հազարավոր ճաճանչներով ժպտաց Արի Հայերին ու Արարատին: Գնաց օվկիանոսներից ջրեր հավաքեց, բերեց ու ցանեց Արարատի վրա: Նորից առուները կարկաչեցին, լճերը լցվեցին: ՈՒ Արի Հայերը խաղացին ջրի հետ, իրար ջրեցին, իրար թրջեցին և բոլորը երջանիկ էին:

Վարդավառ էր:

Նորից ծառ ու ծաղիկ կենդանացան, հեռացած հավքերը վերադարձան Արարատ: Նորից աղջիկները հարսնացան, մայրերըª մայրացան: Իսկ Հայ պատանիք իրենց ժանգոտած սրերը փայլացրին ու աչքերը հառած արևին, կանչեցին. <Ո¯վ, Վահա°գն, մենք քե°զ ենք դիմում...>:

Link to post
Share on other sites

Արման , ինչ հետաքրքիր էր , ես ամբողջը կարդացի : Իսկ չեք ասի սրանք ինչ հատվածներ էին , և որտեղից : Թերևս ինչ որ հոդվածներ էին հեթանոսական դարաշրջանի պատմությունից ... հեքիաթում նորից բարին հաղթեց :up: Շնորհակալություն :

Link to post
Share on other sites

էդպես էլ արեցի, վերջին անգամ եսիմ երբ էի հեքիաթանման պատմածք կարդացել , հայերեն , այն էլ սենց հաճույքով )) նամանավանդ որ հետաքրքիր էր շատ- ինչու, որտեղ, և այժմ էլ նշում ենք անտեսելով ` հին , բազմԱստված երևույթները)) :yes: :)

Link to post
Share on other sites

էդպես էլ արեցի, վերջին անգամ եսիմ երբ էի հեքիաթանման պատմածք կարդացել , հայերեն , այն էլ սենց հաճույքով )) նամանավանդ որ հետաքրքիր էր շատ- ինչու, որտեղ, և այժմ էլ նշում ենք անտեսելով ` հին , բազմԱստված երևույթները)) :yes: :)

Բարի արև, Անի

Բարի արև, Արամիս

Ինձ համար հաճելի անակնկալ էր ձեր ջերմ արձագանքը:

Շտապում եմ հայտնել ձեզ հաճելի րոպեներ պարգևած տեքստերի սկզբնաղբյուրը` Արորդիների ուխտի սուրբ գրքի` <Ուխտագրքի> <Աստվածաշունչ> (Հայոց լեզվի խորհրդարան) և <Ծագումնարան> (Արարատյան դիցաբանություն) բաժինները:

Արորդիների ուխտը պաշտոնապես գրանցված է Հայաստանում, և նպատակ ունի վերականգնելու և կյանքի կոչելու մեր նախնիների ցեղահավատքը: Ես ինքս արորդի եմ, և Հայաստանում լինելով հանրահայտ անձ, հասկանալի պատճառներով (որոշ շրջանակների և հանրության մի մասի ծայրահեղ, ֆանատիզմի հասնող անհանդուրժողականության հետևանքով) հարկադրված եմ առայժմ (ընդամենը առայժմ) Ինտերնետում հանդես գալ Արման Արամյան ծածկանունով:

Եթե ձեզ հետաքրքրեց սկզբնաղբյուրը (Ուխագիրքը), ապա տրամադրեք էլեկտրոնային փոստի հասցեն, որոնցով այն կարող եմ ուղարկել ZIP արած ֆայլով` կցելով նաև ttf ֆորմատի այն ֆոնտերը, որոնցով հնարավոր կլինի կարդալ բուն տեքստը: Ինձ հետ կարելի է կապ հաստատել [email protected] հասցեով:

Նաև հայցում եմ ձեր ներողամտությունը, որ ֆորումում տեղադրած տեքստերում աղավաղված էին որոշ կետադրական նշաններ` դա հետևանք է այն բանի, որ ttf ֆորմատից unicode ֆորմատի convert անող ծրագիրն ունի թերություններ:

:up: :up: :up:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ՎԱՐԴԱՎԱՌ

Տիտանյան Բելի թոռները խոր վրեժ ունեին Արի Մանի սերնդից Հայկի թոռների նկատմամբ: Նրանք շատ անգամ էին արշավել Արարատ, Արի Հայերին պատժելու համար, բայց ամեն անգամ պարտվել էին ու ետ շպրտվել:

..... Աստղիկը հավաքեց Հայերի ժպիտը, մի փունջ կազմեց ու արևին տվեց: Արևն էլ ժպտաց, հազարավոր ճաճանչներով ժպտաց Արի Հայերին ու Արարատին: Գնաց օվկիանոսներից ջրեր հավաքեց, բերեց ու ցանեց Արարատի վրա: Նորից առուները կարկաչեցին, լճերը լցվեցին: ՈՒ Արի Հայերը խաղացին ջրի հետ, իրար ջրեցին, իրար թրջեցին և բոլորը երջանիկ էին:

Վարդավառ էր:

Նորից ծառ ու ծաղիկ կենդանացան, հեռացած հավքերը վերադարձան Արարատ: Նորից աղջիկները հարսնացան, մայրերըª մայրացան: Իսկ Հայ պատանիք իրենց ժանգոտած սրերը փայլացրին ու աչքերը հառած արևին, կանչեցին. <Ո¯վ, Վահա°գն, մենք քե°զ ենք դիմում...>:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

[...Եթե ձեզ հետաքրքրեց սկզբնաղբյուրը (Ուխագիրքը), ապա տրամադրեք էլեկտրոնային փոստի հասցեն, որոնցով այն կարող եմ ուղարկել ZIP արած ֆայլով` կցելով նաև ttf ֆորմատի այն ֆոնտերը, որոնցով հնարավոր կլինի կարդալ բուն տեքստը: Ինձ հետ կարելի է կապ հաստատել [email protected] հասցեով:

Նաև հայցում եմ ձեր ներողամտությունը, որ ֆորումում տեղադրած տեքստերում աղավաղված էին որոշ կետադրական նշաններ` դա հետևանք է այն բանի, որ ttf ֆորմատից unicode ֆորմատի convert անող ծրագիրն ունի թերություններ:

:up: :up: :up:

Հիմա ունեք իմ բոլոր Էլ.հասցեները,խնդրում եմ ուղարկեք էլի այդ բոլոր հեքիաթփնջերը :flower: :yes: :girl:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ

ԳԱՌՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ

ՀՈՒԼԻՍԻ 23-ին, 2006թ ժամը 13-ին

Ավտոբուսները շարժվում են ժամը 11-ին

Դրամատիկական թատրոնի մոտից

հեռ. 093.807742, 010.533501 Զոհրաբ

ՎԱՐԴԱՎԱՌ

ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ

Նախաձեռնությամբ`

-ԱՐՈՐԴԻՆԵՐԻ ՈՒԽՏի

-Քրմական Դասի

ՎԱՐԴԱՎԱՌ

Վարդ-Սիրո Գերագույն Խորհուրդ

Վառ-վառվել- օծվել

- նշանակում է

Աստվածային Սիրով օծվել

ԱՍՏՂԻԿՆ է Աստվածային Սերը Հայոց, և ՎԱՐԴԱՎԱՌՆ է Աստվածային Սիրո տոնահանդեսը:

Աստղիկն է-

ՎԱՐԴԱՎԱՌ վարդեր է ցանում հայոց սրտերին,

վառում է նրանց սիրո արևով,

վարդջուր սրսկում աչքերին նրանց,

սեր է ներշնչում, սեր է արարում հայոց սրտերում,

որ սիրով ապրեն, որ սիրով սիրեն

և նույն այդ սիրով գուրգուրեն իրար,.

մանուկը սիրով իր մորը գգվի,

իր հոր արևին փարվի նա սիրով,

աղջիկները կույս

գտնեն իրենց սրտի Վահագնին

ու երջանկանան հարսնության քողով:

Եկեք ՎԱՐԴԱՎԱՌՈՎ օծենք

Աստվածային Սերը մեր մեջ.

իրար նայենք, իրար ժպտանք, իրար հետ խաղանք,

իրար հետ պարենք, սուրբ վարդջրով մենք իրար ջրենք,

իրար բաշխենք սերը մեր հոգու,

իրար գտնենք և նորոգվենք Աստղիկի սիրով:

Edited by Arman Aramian
Link to post
Share on other sites
Հը՞, ով ո՞նց անցկացրեց: Պատմեք դե :)
Անձամբ ես բուրդ եմ չփխել այդ օրը: :blush: :D Բայց ընդհանրապես Երևանով մեկ ծղրտոց, ծիծաղ, հռհռոց էր կանգնած: :dance: :)
Link to post
Share on other sites
Անձամբ ես բուրդ եմ չփխել այդ օրը: :blush: :D Բայց ընդհանրապես Երևանով մեկ ծղրտոց, ծիծաղ, հռհռոց էր կանգնած: :dance: :)
վայյյ էն էլ էս շոգին բուրդ... իսկ ես առանց ջրելու ու ջրվելու եմ անցկացրել :( Լիլ եթե ուզում ես ճիշտն իմանաս Վարդավառը երեկ չէ առաջի օրն էր՝ ամսի 23-ին : Բայց լավ է ուշ քան երբեք :p
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...