Sign in to follow this  
Followers 0
Satenik

Համո Սահյան

70 posts in this topic

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,

Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,

Ախր ուրիշ տեղ հորովել չկա,

Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում

Սեփական հոգին խորովել չկա,

Ախր ուրիշ տեղ

Սեփական բախտից խռովել չկա:

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ:

Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ

Հողի մեջ այսքան օրհնություն չկա,

Այսքան վաստակած հոգնություն չկա:

Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ՝ արև,

Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:

Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,

Եկած՝ ուսերով Արագած սարի

ՈՒսերին հենված Սասնա տուն չկա:

Ախր ուրիշ տեղ

Ամեն մի քարից, առվից, ակոսից

Իմ աչքերով իմ աչքերին նայող

Մանկություն չկա...

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,

Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,

Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

Share this post


Link to post
Share on other sites

Ոչ թե հողով ու հացով

Ոչ թե հողով ու հացով,

Այլ քարերով ես հարուստ,

Քարին քնար քանդակող

Հանճարներով ես հարուստ:

Մագաղաթով, հավատով,

Բաց ճակատով և անգամ

Քո մեծ երթից բացակա

Քո սարերով ես հարուստ:

Բյուրականիդ բարձունքից

Քո այդ վճիտ հայացքով

Անեզրության ծալքերում

Թափառելով ես հարուստ:

Հոգուտ լույսերն անսպառ

Բաժանելով ամենքին,

Ամենքի լավն ու բարին

Քեզ խառնելով ես հարուստ:

Եվ այն խոսքով, որով դու

Աշխարներ ես կաշառել,

Եվ դեր չասված խոսքերիդ

Պաշարներով ես հարուստ:

Share this post


Link to post
Share on other sites

Ինչի՞ց է որ Հայաստանում

Ջրերը չեն հանգստանում

Այլ քարե-քար ընկած այսպես,

Հնուց ի վեր, գժվածի պես,

Շարաչում են կիրճերն ի վար,

ԵՎ ճչում են տագնապահար:

-Ինչպե՞ս, ինչպե՞ս հանգստանան

Երբ հայրենի լեռների մեջ

Նրանք չունեն ապաստարան...

ԵՎ գնում են ապաստանում

Հեռու՜-հեռու՜ տափաստանում:

Share this post


Link to post
Share on other sites

Կա մի օրենք, որի վրա

Դեռ շատ պիտի խորհենք...

Ո՞վ է դրել հիմքը դրա,

Ո՞վ է դարձրել օրենք:

ՈՒղեկցում է ահը մահվան

Մեզ ծննդյան պահից,

Եվ մեզ ավաղ, մահն է միայն

Փրկում մահվան ահից:

Ախ, սերունդներ աշխարհ չեկած,

Որ կանգնած եք հերթի,

Գտեք մեկին, որ մի հնարքով

Այդ օրենքը հերքի:

Share this post


Link to post
Share on other sites

Ի՞նչ արած մարդ եմ

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,

Հասկացեք էլի, ես մի քիչ բարդ եմ.

Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն.

Ինչքան չլինի՝ դեռ մի քիչ մարդ եմ:

Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,

Եվ ինձ թվում է մեծ ու անպարտ եմ,

Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ

Դեռ թիապարտ եմ:

Մերթ ոտից-գլուխ զարդեր եմ հագնում,

Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,

Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,

Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ:

Հավիտենության լծորդն եմ անդուլ,

Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,

Փոթորիկներ են եռում հատակիս,

Թեև երսից այսպես հանդարտ եմ:

Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,

Բայց ինքս, ավա՜ղ դեռ անավարտ եմ...

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է

Հասկացեք էլի, ի՞նչ արած ,մարդ եմ:

:)

Share this post


Link to post
Share on other sites

Ի՞նչ արած մարդ եմ

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,

Հասկացեք էլի, ես մի քիչ բարդ եմ.

:)

Arm-Lione, շատ եմ սիրում էս մեկը, շնորհակալությո'ւն :victory:

Share this post


Link to post
Share on other sites

Խնդրեմ :flower: Ես էլ եմ շատ սիրում, կարծես իմ մասին գրած լինի )

Share this post


Link to post
Share on other sites

Խնդրեմ :flower: Ես էլ եմ շատ սիրում, կարծես իմ մասին գրած լինի )

:) Ահա, ինձ էլ է շատ հարազատ :rolleyes:

Share this post


Link to post
Share on other sites

Տխրությունս կամաց-կամաց վերածվում է լացի....

խնդրում եմ ,սա ով կարող է այստեղ տպել???? :flower: շտապ

Share this post


Link to post
Share on other sites

Տխրությունս կամաց-կամաց վերածվում է լացի....

խնդրում եմ ,սա ով կարող է այստեղ տպել???? :flower: շտապ

օգնեք էլի :(

Share this post


Link to post
Share on other sites

Հեղինե,

էլի լա՞ց եք լինում: :hammer:

Մի՛ լար, բլբուլ, քեզ մի՛ տանջիր,

Որ փոթորիկն անիրավ,

Վարդդ սիրուն, վարդդ կարմիր,

Թփից պոկեց ու տարավ: :flower:

ՕՐԸ ՄԹՆԵՑ

.........................................Սերո Խանզադյանին

Օրը մթնեց, ժամն է արդեն

Իրիկնահացի,

Տխրությունս կամաց-կամաց

Փոխվում է լացի:

Իջնում էին խոհուն,խոնարհ

Դեզերի ուսին

Մի կաթնահունց երկնակամար,

Մի ծերատ լուսին:

Մեկը մեկից ամաչելով,

Եվ զուսպ, և հավաք,

Նստում էին մերոնք կարգով-

Կրտսեր ու ավագ:

Նստում էին և սպասում

Մինչև պապը գար,

Մինչև բակում Ծաղիկ եզան

Զանգը ծլնգար:

Պապը գալիս, սուփրի գլխին

Նստում էր շուքով,

Եվ լցվում էր տունը դաշտի

Բույր ու շշուկով...

Ու երբ տատս ձեռքն էր առնում

Շերեփը իր հին,

Գդալները բնազդաբար

Աղմկում էին:

Թանապուրի տաք գոլորշին

Գերանին առնում

Եվ սյունն ի վար գլոր-գլոր

Ուլունք էր դառնում:

Վայելում էր տաք թանապուր,

Լավաշ ու սամիթ

Աշխարավոր մի գերդաստան՝

Պարզ ու միամիտ...

Հիմա այդ մեծ գերդաստանից

Ոչ մեկը չկա...

Ես եմ մնում լոկ իբրև հուշ

Եվ իբրև վկա:

Օրը մթնեց, ժամն է արդեն

Իրիկնահացի,

Տխրությունս կամաց-կամաց

Փոխվում է լացի:

Edited by SAS

Share this post


Link to post
Share on other sites

***

Մեր տան պատից մի քար լիներ,

Նստեի վրան

Ու պատմեի անտուն կյանքիս

Հեքիաթը նրան:

Պատմեի, թե այս աշխարհում

Ինչեր եմ քաշել

Եվ գլխիս տակ քանի՜, քանի՜

Քարեր եմ մաշել:

Ու լսեի վերջին անգամ

Խորհուրդը նրա

Ու մեռնեի ապուպապոտ

Այդ քարի վրա...

Share this post


Link to post
Share on other sites

Հեղինե,

էլի լաց եք լինո՞ւմ: :hammer:

շատ շնորհակալ եմմմմմ :flower:

ուղղակի սիրում եմ լացել :)

Share this post


Link to post
Share on other sites

***

Այնպես ես գալիս, այնպես գնում,

Ով դու արարող և ավերիչ,

Որ դժվար է մարդ գլխի ընկնում՝

Բերածդ ի՜նչ էր, տարածդ՝ ի՜նչ:

Գալիս ես որպես իրարանցում

Եվ անց ես կենում որպես երազ.

Կյանք իմ, դու ձրի ներկայացում,-

Բայց ինչքան թանկ ես նստում վրաս:

Share this post


Link to post
Share on other sites

***

Որ ժամին ձեր սիրտը կուզի,

Իմ դուռը բաց է:

Մի նայեք, որ պատուհանիս

Լույսը հանգած է:

Քուն ու արթուն մի հարցրեք,

Ներս եկեք, տուն է:

Մինչև անգամ հույսն էլ քնի,

Հոգսը արթուն է:

Share this post


Link to post
Share on other sites

ԵՍ ԹՈՂԵԼ ԷԻ

Իմ երազների ծվենները տաք

Եվ ես թողել էի

Բարձունքի ծաղկած ծառերի վրա:

Հովերը եկան, հովերը տարան,

Հողմերին տարան

Իմ երազների ծվեննրը տաք:

Եվ ես իզուր եմ որոնում հիմա

Իմ երազների ծվենները տաք՝

Բարձունքի ծաղկած ծառերի վրա:

Եվ ծառերի տակ:

Իմ ծիծաղների ծփանքները տաք

Ես թողել էի

Գետափի կապույտ քարերի վրա:

Անձրևը եկավ, անձրևը տարավ,

Ծովերին տարավ

Իմ ծիծաղների ծփանքները տաք:

Եվ ես իզուր եմ որոնում հիմա

Իմ ծիծաղների ծփանքները տաք ՝

Գետափի կապույտ քարերիվրա

Եվ քարերի տակ:

Իմ արցունքների հատիկները տաք

Ես թողել էի

Գերեզմանոցի սալերի վրա:

Մազարմատներ են արձակել նրանք

Ծլել են նրանք- սև սալերի մեջ,

Եվ կանաչ- կանաչ մամուռ են դարձել

Իմ արցունքների հատիկները տաք՝

Գերեզմանոցի սալերի վրա

Եվ սալերի տակ:

....................................................

Մաշված այն կածանի բարակ թելը մնաց.

Քարափների կողին ու ծնկների վրա:

Իմ առաջին սիրո առասպելը մնաց

Առուների կապույտ շրթունքների վրա:

Հիմա, երբ հոգնած կամ հարբած եմ լինում՝

Ամպի նման նստած բարձունքների վրա,-

Առուներ ու կածան հանկարծ լաց են լինում

Իմ այն մաքրամաքուր արցունքների վրա:

Share this post


Link to post
Share on other sites

ՀՈԳՆԵԼ ԵՄ ԱՐԴԵՆ

Հոգնել եմ արդեն հանդարտ հոսելուց,

Իմ մտքերի հետ մթնում խոսելուց,

Սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց

Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ թաքուն ալեկոծվելուց,

Առ ու ծախի մեջ այսքան փորձվելուց,

Կշտամբանքներով ռմբակոծվելուց

Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ արդեն զուր թափառելուց,

Սուտ կուռքերի դեմ մոմեր վառելուց,

Ամեն պարողի ծափահարելուց

Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ ամեն հովից թեքվելուց,

Հոգուս մեջ հոգուս ցավը հեգնելուց,

Ինքս իմ ստվերից ահաբեկվելուց

Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ հոգնած մարդկանց օգնելուց,

Կրկնված երգերն անվերջ կրկնելուց,

Հոգնել եմ նաև այսքան հոգնելուց,

Հոգնել եմ, հոգնել։

Share this post


Link to post
Share on other sites

ԹԵԹԵՎ ԼԻՆԻ

«Թող հողը թեթև լինի քեզ վրա...»

Եվ հետո ծանր մի քար են դնում

Այդ հողի վրա։

Եվ հետո ծանր մի դար է նստում

Այդ քարի վրա։

Եվ հետո հողի մի սար է նստում

Այդ դարի վրա...

Թող հողը թեթև լինի քեզ վրա»։

Share this post


Link to post
Share on other sites

Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու,

Չորս հոգով էինք, էլ ոչ ոք չկար,

Թե իմանար մեզ ինչից է զրկում,

Առավոտն ինքն էլ երևի չգար։

Մենք մեզ իրար մեջ որոնում էինք,

Դաշնությունն էինք հյուսում մեր հոգու,

Աստղերից կախված օրորվում էինք...

Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու...

Share this post


Link to post
Share on other sites

Իսկ ո՞վ կարող է հավաքել «Արևի հոտ է գալիս» բանաստեղծությունը: Սկսվում է.

Քո ձյունագեղ բարձունքից

Արևի հոտ է գալիս,

Քարափներիդ արցունքից

Արևի հոտ է գալիս...

Շատ մեծ լավություն արած կլինեք, նախօրոք շնորհակալություն:

Share this post


Link to post
Share on other sites

Իսկ ո՞վ կարող է հավաքել «Արևի հոտ է գալիս» բանաստեղծությունը: Սկսվում է.

Քո ձյունագեղ բարձունքից

Արևի հոտ է գալիս,

Քարափներիդ արցունքից

Արևի հոտ է գալիս...

Շատ մեծ լավություն արած կլինեք, նախօրոք շնորհակալություն:

Bidouille ցավոք Ձեր նշած բանաստեղծությունը չկարողացա ձեռք բերել, բայց հուսով եմ Սաթենիկը կամ Ռոմեոն դեռ կարձագանքեն

Իմ ոտքերի տակ հովիտն է ծաղկած,

Եվ գլխիս վերև ամպեր են ոսկի...

Չգիտեմ ինչո՞ւ հիշեցի հանկարծ

Վաղուց մոռացված խորհուրդն այն խոսքի,

Որ դու ասացիր ուրիշ մի հովտում,

Երբ հրաժեշտի ամպն էր որոտում:

Ամպերն են լողում մայրամուտի մեջ

Գնում են գալիս, գգվում իրարու,

Հորիզոնն ի վար ձգվում են անվերջ,

Անջատվում նորից և գնում հեռու:

Երկու ամպ եկան, հասան իրարու, -

Մեկը ոսկեմորթ եղնիկ թվաց ինձ,

Մեկը լեռներից փախած եղջերու...

Փարվեցին նրանք քնքշանքով մի մեծ,

Հետո հեռացան անհոգ ու անփույթ,

Վառվեցին ոսկե հրդեհների մեջ,

Կապույտների մեջ ծուխ դարձան կապույտ...

Բայց վաղը անձրև կդառնան նրանք

Եվ կհանդիպեն ծովերում հեռու,

Իսկ մենք աշխարհում ինչ էլ որ դառնանք,

Էլ ոչ մի անգամ չենք հանդիպելու:

Այդ մասին գիտե հովիտն այս ծաղկած,

Եվ գիտեն անգամ ապերը ոսկի...

Դրանից չէ՞ որ հիշեցի հանկարծ

Վաղուց մոռացված խորհուրդն այն խոսքի,

Որ դու ասացիր ուրիշ մի հովտում,

Երբ հրաժեշտի ամպն էր որոտում:

Share this post


Link to post
Share on other sites

Ի՞ՆՉ ԱՆԵՄ ՄԱՅՐԻԿ

Մայրիկ, ինձ հաճախ

Ապտակում էիր

Սխալիս համար

Եվ սաստում էիր,

Որ լաց չլինեմ:

Բայց ցաված տեղս

Համբուրում էիր

Եվ իմ փոխարեն

Ինձանից թաքուն

Լաց էիր լինում:

Ախ, վերջին անգամ,

Չեմ իմանում ո՞ր

Սխալիս համար

Ինձ ապտակեցիր

Կորուստով քո մեծ…

Էլ սաստող չեղավ,

Որ լաց չլինեմ,

Եվ ցաված տեղս

Համբուրող չեղավ,

Եվ իմ փոխարեն

Իմ ցավն զգացող

Ու լացող չեղավ:

Ի՜նչ անեմ, մայրիկ:

Share this post


Link to post
Share on other sites

Bidouille ցավոք Ձեր նշած բանաստեղծությունը չկարողացա ձեռք բերել, բայց հուսով եմ Սաթենիկը կամ Ռոմեոն դեռ կարձագանքեն

Arm_Lionne, շնորհակալ եմ օգնության փորձի համար: Ափսոս, որ ոչ ոք չի տպում, ես էլ ինտերնետում ոչ մի տեղ չեմ կարողանում գտնել :( Հայաստան գնալ է հարկավոր

Share this post


Link to post
Share on other sites

ԱՌԱՋԻՆ ՍԵՐ

Ես չգիտեի, թե ինչ է սերը,

Ի՞նչն էր այդքան շուտ ինձ տնից

Ինչու՞ էր երկար թվում գիշերը,

Եվ ինչի՞ց էր, որ քունս չէր տանում։

Ես չգիտեի, թե ինչ է սերը,

Բայց ոչ մի անգամ չէի քարկոծում,

Երբ վազում էին ձեր գիժ հորթերը

Մեր կանաչ-կանաչ բանջարանոցում...

Ես չգիտեի, թե ինչ է սերը,

Բայց ուզում էի գտնել մի հնար,

Որ ձեր ծաղկաբույր դեզի ստվերը

Ամբողջ օրը մեր կտուրին մնար։

Ես չգիտեի, թե ինչ է սերը,

Բայց երբ քո տատը մեր տուն էր գալիս,

Շփոթվում էին սրտիս զարկերը,

Եվ պոկվում էի օջախի սալից։

Բայց երբ գնացի ես հեռուները,

Ես չմոռացա նոր սիրո բոցում,

Տատիդ փեշերը, դեզի ստվերը,

Այն գիժ հորթերը բանջարանոցում։

Ձեր այն պարտեզը, ձեր այն ծառերը...

Եվ նոր հասկացա առանց թախծելու,

Որ այդ է եղել առաջին սերը

Ու երբեք-երբեք չի մոռացվելու։

1954 թ.

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now
Sign in to follow this  
Followers 0