Jump to content

Եղիշե Չարենց


Recommended Posts

10

ՈՒ կտարածվի մի տրտում մշուշ

Մանուշակագույն.

Կապույտի, ոսկու տրտմունակ մի հուշ -

Խանձված հոգում...

Արևը ժպտաց, երբ կույս էր հեռուն,

ՈՒ գունատ էր դեռ:

Արևը անցավ - կապույտ դաշտերում

Մի ոսկի թիթեռ:

Կապույտը վառվեց, խանձվեց ոսկում,

Արևը - անցավ.

Արևը - անհուն ու որբ կապույտում՝

Բռնկված մի ցավ:

Իջնում է ահա մի տրտում մշուշ

մանուշակագույն.-

Կապույտի՛, ոսկո՛ւ տրտմունա՛կ վերհուշ՝

Խանձված հոգում...

Link to post
Share on other sites
  • Replies 118
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Да, опубликованы, и посвящены эти стихи Сталину- узколобому тифлисскому кинто.Перевая строфа примерно так:

Воссел на троне царей,

Узколобый тифлисский кинто,

В хромовых сапогах, в галифе

Превратив трон в фаэтон...

SAS, спасибо :hi: .

Кстати если у тебя есть перевод на русском выложи, пожалуйста.

Link to post
Share on other sites
  • 3 months later...

Ա.

Հայրենի երգն ես դու մեր՝

Վերադարձած հայրենիք:-

Դէմքիդ տանջանքն է դրել

Անագորոյն մի կնիք:-

Եւ հանճարի հեռակայ

Հուրն է հանգչում ճակատիդ,

Ինչպէս մարող ճառագայթ

Արարատի գագաթին:-

Բ.

Հայրենի ե՛րգն ես դու մեր

Հալածական, ինչպէս ամպ,

Որ քամիներն են ցրել

Եւ տարիներն ապստամբ:-

Ժողովրդի հանճարեղ

Սրտով երկնած ձայն ու շունչ,

Որ բարբառել ես դարեր

Օտարութեան մշուշում:

Գ

Առանձին ձայնն է ինչպէս

Դառնում հնչիւն հայրենի-

Դաշնութեան մէջ լոկ հնչեղ

Հայրենական ձայների,-

Այդպէս մեր հին դաշնութեան

Ով մարգարէ տարագիր,-

Դու գտանում ես ահա

Ե՛ւ ժողովուրդ, ե՛ւ երկիր:

Դ.

Հայրենի երգ մեր վսեմ,

Հազարամեա՜յ մեր հանճար,-

Լոկ ժողովու՛րդն է հիւսել

Քո դաշնութիւնը պայծառ,-

Քեզ ժողովո՛ւրդն է խոնարհ

Տառապանքով իր ծնել,

Իր ավիւնով պահել վառ,

Իր ոգու մէջ ընդունել...

Ե.

Քեզ ժողովու՛րդն է չարքաշ

Իր բորբ շնչով տւել շունչ,-

Ո՛չ մի իշխան կամ արքայ

Քեզ չի՛ պահել իր նաշում:-

Թե՛ հայրենի, թե՛ օտար

Տիրողների համար միշտ

Եղել ես- ձա՛յն որոտան,

Եւ յա՛ր օտար, եւ ու՛րիշ:-

Զ.

Դու աշխատա՜նքն ես երգել

Եւ քրտինքը մաճկալի,-

Անջու՛ր հանդեր ու հերկեր,

Սիրո երգեր անձկալի...

Դու պանդուխտի տարագիր

Սիրտն ես երգել կարօտող՝

Անհայրենիք արագիլ՝

Կապւած յուշի նարոտով:-

Է.

Հնչիւններ ես հաւաքել

Հենքի համար քո երգի

Դու՝ հանդերից մահաբեր

Հայրենական եզերքի,-

Եւ հայրենի հանդերի

Մրմունջներից չմարող

Հիւսել ես երգ անթերի

Սերունդների համար նոր:-

Ը.

Դու երգել ես միայն ճորտ

Ժսղովրդի համար մեր

Երգեր՝ կեանքի նման խոր

Եւ զրկանքի նման վեհ:-

Եւ երգերում քո անհուն-

Ժողովրդի սրբազան

Սէ՛րն է միայն վեհանում

Եւ աշխատանքը դաժան:-

Թ.

Դու երգել ես միայն բորբ

Ժողովրդի սրտում մեր

Վառւող ցնորքն անյողդողդ՝

Իր գալիքի մասին վէս:-

Հայրենիքի՜ մասին նոր,

Կեանքի, որ հաշտ ու ազատ-

Ծնւելու է արիւնով

Եւ զոհերով սրբազան...

Ժ.

Քո ժողովու՛րդն է խոնարհ

Քո երգերում անրջել՝

Իր կեանքի տենչն անհնար

Եւ սիրոյ շունչը հնչեղ:-

Խաղաղութիւնն հաշտ ու սուրբ՝

Տանիքների վրայ մեր,-

Եւ սիրո խոսք ու շշուկ,

Հասկերի երգ ու համերգ...

ԺԱ.

Մեղմ՝ կարկաչում էր քո ջերմ

Երգը՝ երկրում մեր անշող-

Տանիքների վրայ մեր

Եւ սրտերի ղողանջող:

Կարկաչում էր նա յուշիկ,

Մինչեւ խորշակն այն դաժան

Յու՜շ դարձրեց ու փոշի

Երկիր ու երգ սրբազան...

ԺԲ.

Քեզ չմնաց անգամ քո

Հայրենի հող կոչւող սեւ

Այն հեռաստանն արնակոխ

Որ քո ցնորքն էր լուսէ:

Քեզ չմնաց անգամ ժանտ

Այն արեգակն հայրենի,

Որ աւելի ՛ էր դաժան,

Քան թշնամին վայրենի...

ԺԳ.

Քեզ չմնաց անգամ քո

որշ ժողովուրդն այն չարքաշ,

Որ, ինչպէս եզ գլխիկոր,

Տքնում էր լուռ ու չարքաշ,-

Սեւ զրկանքում մտորող

Քո ժողովու՛րդն անգամ հեզ,

Որ լոկ հացի ու սիրոյ

Հոյզերո՛վ էր սնում քեզ...

ԺԴ.

Քո ժողովուրդը չարքաշ,

Հազարամեայ զրկանքով,

Հազա՜ր սրով զարկած յար՝

Մարտիրոսեա՜լ իր կեանքով-

Իր եզերքում հայրենի

Հազիւ գտած հող մի բուռ-

Քշւե՛լ է յար իր բնից,

Իր խրճիթից ընդհանուր...

ԺԵ.

Քեզ չմնաց անգամ քո

Հայրենիքում դեռ աճած՝

Մի բուռ ցնորք, մի խուրձ խոտ

Կամ թոնիրում թխած հաց...

երի երկրում քո անթով

Անգամ մի մա՛յր, որը քեզ

Սնէ՜ր անգին իր կաթով

Եւ հավատով իր փրկէր...

ԺԶ.

Չար ուրագան մի շաչող,

Դաժան մրրիկ մի ահեղ-

Քշեց շիւղի նման չոր,

Հողմի նման խելահեղ,-

Եւ տերեւներ ինչպէս հին՝

Ծառից ընկած ու անկեանք-

Քշեց երախը մահի

Թէ՝ մայրերին, թէ՛ մանկանց...

ԺԷ.

Զարհուրելի եռանդով,

Ինչպէս քաղցած մի գազան-

Սրբեց կամքով մի քանդող

Երկիր ու տուն սրբազան...

Լափեց եզերքը քո հին՝

Ե՛ւ ժողովուրդ, ե՛ւ վաստակ,

Եւ անապատ ամայի

Դարձավ երկիրն Հայաստան...

ԺԸ.

Ինչպէս գրքից պոկւած թերթ,

Կամ չորացած արտի շիւղ,

Նետւած հողմով այն անեզր

Մահւան քամուն ու փոշուն,

Դու՝ հանճարի նման մեր՝

Հազարամեայ ուրվական՝

Դարձար տերեւ մահամերձ,

Քշւած ոգի ու վկա...

ԺԹ.

Հողմով տարւած ինչպէս շիւղ,-

Ուղիներում դու տեսար

Հրաճարակ կեանք ու խուղ,

Եւ ժողովուրդ հրկիզած:-

Ինչպէս մահո՛ւ մանգաղով,-

Տեսար գիւղե՜ր դու հնձած,-

Այս ժողովո՛ւրդն էր քո ողջ,

Որ քեզ տւեց երգի ձայն...

Ի.

Եւ արդէն խո՜լ դարձած հողմ,

Խուղերի ծուխ ու փոշի՝

Քշւած ձեռքով անողորմ

Զարհուրելի մի ուժի,-

Խելակորոյս քո ոգին

Դո՛ւրս շպրտւեց երկրից յար,-

Եւ թափառեց տարագիր,

Իբրեւ մեռա՜ծ երգի բառ¦

ԻԱ.

Վիթխարի եզ մի ինչպէս՝

Սովից տոչոր՝ յանկարծ գայ,

Լիզէ մի ողջ ոսկի դէզ

Եւ չթողնի հե՛տք անգամ,-

Այդպէս աղետն այն զարհուր

Անցավ բարձրիկ քո դաշտից,-

Եւ դաշտն ամբողջ դարձավ մու՛ր,

Ինչպէս արտը երաշտից:-

ԻԲ.

Հալածակա՜ն, որպէս քո

Ո՛ղջ ժողովուրդն այն պահին-

Խելակորոյս քո ոգով

Չտրւեցի՜ր դու Մահի...

Ո՛չ,- չմեռա՛ր այնժամ դու,

Այլ սարսափից խելագար՝

Երազեցիր դառնալ տուն,

Որ աշխարհում էլ չկար...

ԻԳ.

Եւ՝ սարսափից խելագար

Ե՛ւ գզգզւած, ե՛ւ բոկոտն

Մահւան սքեմ դու հագար

Եւ սնւեցիր քո ոգով:-

Բայց քո ոգին չքամեց

Եւ չե՛ր կարող քամել ժանտ

Այն զոհերի մեծամեծ

Արիւնը սուրբ ու անչափ...

ԻԴ.

Անհնարին էր, վարպետ,

Որ քո ոգին ստեղծող

Յղիանա՜ր ու արբեր

Աւիւնով ժանտ ու խոցող...

Անհնարին էր, որ քո

Երգի ոգին հանճարեղ

Նայիրական իր երգով

Այնժամ երգեր մի արեւ...

ԻԵ.

Անհանգրւան, ինչպէս նոր,

Հալածական Արքայ-Լիր՝

Սրտում քո՝ սո՜ւրբ մի ցնորք՝

Անէացած մի ե՛րկիր,-

Զգեցած մահ ու սարսափ,

Տեսած ե՛ւ ահ, ե՛ւ դժոխք,-

Ինչպէս կարող էր անսալ

Ոգին քո կեանք ու ցնորք...

ԻԶ.

Քո հին սրինգը գրկած,

Իբրեւ մանուկ մի ազատ,

Որ դեռ պահում է երգած

Երգերիդ շունչն հարազատ,-

Քո այդ եղեգն երգեցիկ

Հեռու ափեր դու տարար,

Բայց դու երբեք չերգեցիր

Նրանով- ե՜րգ փրկարար...

ԻԷ.

Անհանգրւան տարւեցիր

Երկրից-երկիր, որպէս մերկ,

Անհայրենիք մուրացիկ,

Որ հացի տեղ-ունի ե՛րգ:-

Բայց չլսեց ոչ ոք քեզ,

Քեզ ոչ մի սիրտ չգթած,-

Միայն քամին մորմոքեց,

Միայն անձրեւն իջավ ցած...

ԻԸ.

Եւ ափերում այն օտար,

Ուր քեզ նետեց հողմը սեւ-

Դու ունկնդիր չգտար,

Իսկ պատահմամբ թէ լսեց

Քեզ մի անցորդ կամ մոլոր

Մի ուղեւոր ահաբեկ,-

Տեսար, որ նոյն հողմերով

Քշւածներ են նրանք հեք...

ԻԹ.

Նրանք՝ իրենք-տարագիր,

Իրենք՝ ե՛ւ որբ, ե՛ւ անճար-

Ունկնդրում են քո երգին,

Որ երազեն ու տենչան,-

Որ՝ բռնելով քո թելից

Իրենց սրտով կարոտող

Դառնան երկիրն այն էլի,

ոնէ յուշով փարատող...

Լ.

Ինչ պիտի տար սրտին քո,

Քո հանճարին որբացած

Նրանց անհող արցունքով

Ցօղւած ոգիդ նրբաձայն...

Հեռու երկրից քո այն վառ,

Ժողովրդից՝ դարձած յուշ-

Ո±նց քո ոգին որոտար

Կարօտանքից նրանց ուշ...

ԼԱ.

Որքան էլ պիրկ նա լիներ՝

Ստեղծագործ քո ոգին-

Ո±ր դաշտերում նա հինէր

Երգն իր անմահ մորմոքի...

Ա՜խ ծաղկի սերմն՝ հայրենի

Հող չի՛ յաճախ ճանաչում,-

Բայց սե՛րմն հոգու-միայն իր

Հայրենիքում է աճում...

ԼԲ.

Ամայացա՜ւ քո ոգին,

Ինչպէս անջուր հանդի հող,

Եւ մազերին քո չոքեց

Ձմեռ ու ձիւն անողոք:-

Եւ գետնահար, որպէս ծառ`

Պոկւած հողմով կատաղի-

Բեկւեց ոգին քո պայծառ`

Առանց բոյրի ու շաղի:-

ԼԳ.

Քո հեռաւոր երկրի ջեռ

Արոտների նման ա'յն,

Որ դարձրեց սեւ մի ձեռք

Հերկ` խորշակեալ եւ ունայն,-

Խորշակեալ դաշտ դարձավ չոր

Այդպէս ոգի'ն քո հնչեղ,

Որ ո'չ արեւ կենսաշող,

Ոչ յոյսի շող չշնչեց:-

ԼԴ.

Հո՜ղ ցանեցիր ու մոխիր

Քո մազերին զառամեալ,-

Եւ` հալածւած ոսոխից`

Երազեցիր միայն մահ...

Զառանցանքի մէջ զարհուր

Երազւեցին քեզ հեռվից-

Հրդեհ ու ջարդ ընդհանուր

Եւ գլխատում արեւի...

ԼԵ.

Ապա խաւար իջավ խոր

Եւ հանճարեղ քո ոգում

Փռւեց գիշեր ու ժխոր,

Եւ մտքի մուժ բորբոքուն.-

Եւ տարինե՜ր անցան սին,

Եւ քո ոգին խելագար

Կիզւեց հուրո՛վ այն զազիր,

Մինչեւ գիշեր վերջին գար:-

ԼԶ.

Ո՜վ հարենի մեր երգի

Հրէ հանճար տառապած,

Դու չտեսա՜ր քո երկրի

Արշալոյսը փառապանծ...

Իբրեւ աճիւն դու եկար,

Իբրեւ մեռա՜ծ տարագիր,-

Հին դաշնութեան դու վկա

Եւ առաջին քարակիր...

ԼԷ.

Անհանգրւան, ինչպէս մի

Տերեւ, պոկւած իր ծառից՝

Քեզ վտարեց մի քամի

Քո հայրենի աշխարհից,-

Եւ քո ոգում՝ հայրենի

Յուշն արիւնով նա նշեց-

Զառանցանքով արիւնի՝

Յորդած կարմիր մի գիշեր...

ԼԸ.

Ճի՛շտ է վարպետ:- Քո ոգուն

Իջած մուժի՛ նման մառ-

Եւ հալածող մահաթոյն,

Եւ խաւարի պէս խաւար,-

Այն օրերում մեր երկրի,

Մեր աշխարհի՛ վրայ ողջ-

Իջել էր սե՜ւ աւերքի

Զարհուրելի մռայլ քո՛ղ...

ԼԹ.

Այն օրերին արդէն մեր

Ողջ աշխարհում համարեայ՝

Նստե՛լ էր սեւ, ինչպէս նեռ,

Մեր սեւ ոսոխն հնօրեայ,-

Ինչպէս բերքի տեղ հանդի՝

Հնձեն թուփեր վարդենի,-

Այդպէս մահու գերանդին

Հունձն էր արել արդէն իր:-

Խ.

Ո՛ղջ աշխարհում արդէն մեր,

Ծայրէիծայր համարեայ

Կենդանի հունտ էր ինչ դեռ

Պարտեզներում հնօրեայ

Եւ՝ ամենից առաջ՝ ինչ

Բողբոջ ու ծի՛լ էր ոգու՝

Որ շիւղ անգամ էլ չաճի-

Հնձել էր ձեռքն ահարկու:-

ԽԱ.

Վերջին հողի վրայ լոկ,

Վերջին քարին հայրենի,

Ցցւած կղզու նման շող՝

Օվկիանում արիւնի,-

Վերջին քարի վրայ այդ,

Դեռ մնացած անողող՝

Զառանցում էր յուսահատ

Մեր ժողովուրդը՝ դեռ ողջ

խԲ.

Զառանցում էր կիսամեռ

Ժողովրդի մեր մի բուռ

Մնացորդը, որ չունէր

Էլ փրկութեան կարծես դուռ:-

Հորդաներով ամեհի

Շրջապատւած ու ողող՝

Տէրն էր նաեւ §հայրենի¦

Քշում անդունդն անողոք...

Խ.

Ինչպէս մարդկանց նաւաբէկ՝

Կառչած լաստին մօտեցող-

Ծովահէնն է հրում լերկ

Մոլեգնութեամբ դէպի ծով.-

Ժողովրդի ինչպէս մեր

Բեկորները այդ չնչին.-

§Հայրենական¦ տերն էր դեռ

Հրում անդունդը վերջին...

ԽԴ.

Փորձանքներից յարատեւ

Արդէն կորած, անուղի,

Այդ շիւղն անգամ մահամերձ

Ժողովրդի ու հողի,-

§Իր¦ տէրերի ձեռքով սեւ,

Որպէս դիակ՝ կրծքին քար-

Պիտի սուզւէր վերջապէս,-

Թէ փրկութիւնը չգար...

ԽԵ.

Բայց փրկութիւնը եկավ

Խոր խաւարում, ինչպէս լոյս

Արեգակի հեռակա,

Որ ճառագում է վերուստ...

Որպէս հրա՜շք նա եկաւ,

Որպէս որո՛տ շառաչեց,

Խնդութիւնից խելագար,

Մի փրկչի՛ պէս փառաճեմ...

ԽԶ.

Մեզ հայրենի տւեց հող,

Հերկ՝ ձեռքերով մեր հերկած,

Դաշտ՝ արգանդում իր պահող

Հանճարի հունտն արեւկայ,

Հանճարի հուրը այն որբ,

Որ դարերից մինչեւ մեր

Այս օրերը հրաբորբ

Երգն է երկնել մեր անմեռ...

ԽԷ.

Եւ եզերքում մեր նորոգ,

Հայրենիքում ահա մեր

Արդ ողջունոմ ենք սիրով

Քո վերադարձը վարպե՜տ:-

Իր տարագիր հանճարի

Վերադարձն է տոնում արդ

Ժողովուրդը քո արի

Հայրենիքով իր անպարտ:-

ԽԸ.

Հազարամեայ ճորտ անհող

Իմ աներկիր ժողովուրդ,

Էլ չկայ քեզ կործանող

Ոչ մի դժնի, խեղդող ցուրտ.-

Եւ հնամեայ իր երգով

իրկն է դառնում քո անմահ-

Ահա քո շուրջը երգող

Քո ձայնապետը անմահ:-

ԽԹ.

Վերադարձել է ահա

Քո հայրենիքը ազատ,

Մեռած սրտում քո պահած

Նրա փոշին սրբազան.

ուրգուրեցի՜ր այն խաւար

Զառանցանքում քո անդուռ,

Բայց չբացւեց քեզ համար

Դարձի շաւիղ դէպի տուն...

Ծ.

Հալածական երգ մեր հին,

Հանճարեղ ձայն դու մեր որբ,-

Դեմքիդ կնիքը մահի,

Բայց միշտ անմահ ու միշտ բորբ.-

Չորս ծայրերում աշխարհի

Ինչքան եղար դու խաչւած,

Մինչ հայրենիք դառնայիր՝

Նոր պայքարում նւաճւած...

ԾԱ.

Օ՜, հնամեայ դու մեր յոյս՝

Ոգու զրոյց դու մեր հին,

Որքան զրկանք ու կորուստ

Եւ լուսէ զոհ մենք բերինք-

Մինչ այս դարձի համար քո,

եւ հայրենի, եւ ազատ-

Այլ պայքարով ու երգով

Հիմնեցինք հող հարազատ:-

ԾԲ.

Եւ չգիտեմ ես՝ արդեօք

Կա±յ աշխարհում մի այլ երգ,

Որ քո երգի նման խոր,

Եւ արնաթոր, ինչպէս վէրք-

Ժողովրդի սրտում իր

Տարիներով որբացած

Լինի այնքա՜ն մտերիմ,

Որքան ուղին՝ նոր բացած:

ԾԳ.

Եւ չտեսար, ո՛վ երգիչ,

Այս հայրենիքը նորոգ,

Որն իբրեւ մայր ամոքիչ

Արեւային իր սիրով

Բուժէր քո սիրտը խոցւած

Սեւ տէգերով անցեալի,

Դափնեպսակ դնէր պարզ

Քո ճակատին պանծալի:

ԾԴ.

Իբրեւ աճիւն դու եկար

Քո հայրենիքը, որ քեզ

Յուշ էր թւում սրբացած,

Մեռած զրոյց, որ որպէս

Արդէն անդարձ, կորած հեք,

Ննջած մի այր՝ դրած հող,-

Չի՛ բարձրանայ էլ երբեք,

Որ արեւի ըմպէ շող...

ԾԵ.

Արդեօք կարո±ղ էր քո սուրբ,

Բեկւած հոգին երազել,

Որ դառնալու ես մի օր

Քո հայրենիքը վսեմ,

Որ պիտի շուրջդ բուրի

Սերն ու գգւանքը մեր այս

Եւ Չարենցը համբուրի

Քո շրթունքները մեռած...

ԾԶ.

Բայց հայրենի երկրում քո,

Մայր քաղաքում նրա հին,

Պատւանդանի վրայ նոր

Եւ սրտերի վրայ հիր՝

Ահա մարմինը քո սուրբ,

Իբրեւ մասունք զմռսած՝

Բարձրացել է վեհաշուք

Եւ բարձաբերձ՝ իբրեւ սար...

ԾԷ.

Սեր է բերել եւ գորով

Քո ժողովուրդն ահա քեզ-

Քո հնօրեայ երգերով

Օրորելով սիրտդ կէզ.-

Սիրտդ տանջանք տեսած լոկ

Եւ չարչարանք կրած հեզ,-

Ահա քեզ փա՜ռք երգելով՝

Այնքան հպարտ ենք արդ, տե՛ս...

ԾԸ.

Կարօտով խոր իբրեւ վէրք

Եւ երկիւղով սրբազան-

Խոնարհւել եմ ահա ես

Աճիւնիդ դէմ երգաձայն,-

Սիրտն ու հոգին իմ ահա

Նոյն ափսոսանքն են յորդում՝

Օ՜, իմ անդարձ ննջած հայր,

Որ չտեսար քո որդուն...

ԾԹ.

Կարծես տեսել եմ ես քեզ,

Մանկութիւնից մինչեւ մահ

Դեգերել եմ կարծես ես

Ուղիներում այն ամայ, :-

Բռնած քո ձեռքը դողդոջ,

Յանուն ջրի ու հացի՝

Դեգերել եմ որպէս գող՝

Կոյր իմ հօր հետ մուրացիկ...

Կ.

Այդպէս բռնած ձեռքը ծեր

Հալածական իմ հօր՝ ես

Հաց եմ լեղի մուրացել

Հեռուներում աղեկէզ.-

Ցուրտ բակերում ժամերի

Հիւանդ հօր հետ իմ պառկած՝

Երազել եմ ես մեր հին

Տունն հեռաւոր, ինչպէս հաց...

ԿԱ.

Եւ հեռավոր մի ժամի

Պատերի տակ ցրտահար՝

ես առաջին անգամ ինձ

Երջանիկ եմ տեսել, հա՛յր:-

Հա՜յր, առաջին անգամ ես

Կեանքում ժպիտ տեսայ քո

Շրթունքներին, երբ որ քեզ

Մի բաժակ թէյ տւի գոլ...

ԿԲ.

Յետոյ փակել եմ յոգնած

Քո աչքերը՝ ընկած խոր,-

Եւ քարերին այն պառկած՝

Ննջել կողքին մեռած հօր:-

Առավոտեան իմ մռայլ,

Իմ մեռած հօր դէմքին ցուրտ-

Երանութեան անայլայլ

Ժպիտն էր նոյն հանգչում լուրթ...

ԿԳ.

Եւ հողմերին հեռավոր

Տալու մարմինը քո հայր,

Կարո±ղ էի ես արդեօք

Զառանցանքում անգամ վառ-

Օ՜, երազել անգամ լոյս

Վերադարձիդ մասին այս,-

Որ հայրենիք ես գալու,

Իբրեւ աճիւն զմռսած...

ԿԴ.

Մի±թե իրօք դու այն բիրտ

Ծերունին չես ննջած յար,

Որ անունով միայն իր

Կոմիտաս չէր, այլ Աբգար:-

Ինչպէս մեռած մարգարէ

Քարաքանդակ իր նաշում,

Մի±թթ դու չես երկարել

Այն իրիկվայ մշուշում...

ԿԵ.

Եւ մատները այն դողդոջ,

Մոմէ մատներն այն բարակ,

Որ փակեցին մի օր քո

Յոգնած կոպերն անկրակ՝

Չէի±ն արդեօք այն իմ խեղճ

Մատները որբ՝ դեռ գերի

Նւագների տրտմաշեշտ

Եւ Տերեանական երգերի...

ԿԶ.

...Իբրեւ մեռած մարգարէ՝

Պառկել էր նա այդպէս միշտ.

Դեմքը մի քիչ երկարել

Եւ խաղաղւել էր ընդմիշտ:-

Իսկ անդագաղ նրան երբ

Իջեցրինք գերեզման-

Խաղաղութեամբ նայեց վեր

Եւ արքայի էր նման...

ԿԷ.

Եւ վայրկեանին ահա այդ,

Երբ որպէս սուրբ մի նաշից,

Արքայական վեհութեամբ

Նայեց նա խեղճ իր փոսից,-

Ես հասկացայ, որ այդ խիստ,

Այդ մռայ մարդն աշխարհում

Բարի մի հայր էր միայն

Եւ տխրութիւնն էր սիրում...

ԿԸ.

Այն տխուր մարդն էր, որ իր

Մռայլ տեսքի տակ ունէր

Մի անսահման սիրող սիրտ

Եւ երազի հեռուներ,-

Որ ահաբեկ իր կեանքում

Ոչ մի անգամ չժպտած,

Բայց գիտէի, որ հոգում

Ունի հուրեր մշտակայծ...

ԿԹ.

Տխուր մի մարդ էր նա լոկ

Եւ երազող ունէր սիրտ,

Ուներ ոգի համբերող,-

Դեմքն էր նրա միայն բիրտ:-

Դեմքն էր նման փականքի,

Որ նա երբեք չբացեց.-

Ահաբեկւել էր կեանքից

Եւ զրկանքից քարացել:

Հ.

...Ո՛չ մի անգամ չժպտաց

Նա յոգնատանջ իր կեանքում:-

Տեսայ ամպի պէս մթնած

Ես նրա դէմքը մանկուց:-

ոց մնաց դուռն երկաէ

Մինչեւ վայրկեանը մահւան,-

Եւ միայն մայրս գիտէր,

Որ այնտեղ սէրն է պահւած:

ՀԱ.

...Չհամբուրեց աշխարհում

Զավակներին նա երբէք,-

Եւ ժամերով նստած լուռ՝

Չպատահեց, որ արբէր:-

Մարդու հանդէպ չարացած՝

Ո՛չ խոհերի, ո՛չ հացի

Նա չունեցաւ բարեկամ,

Լռութիւնից իր բացի:

ՀԲ.

...Եւ տարիներ միայն վերջ՝

Արդէն բեկւած, արդէն լուրջ՝

Նոր հասկացայ միայն ես,

Երբ նրա պէս դարձա լուռ-

Որ երգերում բոլոր իմ

Եւ խոհերում այնքան վեհ՝

Ինչ կա անհուն ու խորին,

Այդ միայն ն՛ա է տւել...

ՀԳ.

...Որ իր ամբողջ կեանքում լուռ

Ի՛նչ չէր վատնել նա երբեք,

Ի՛նչ չէր այրել իբրեւ հուր

Եւ չէր երգել իբրեւ երգ,-

Երազներում իր տխուր,

Պահած անգամ իրենից.-

Թաքցրել է այնքան խոր,

Որ իբրեւ գանձ բաշխի ինձ...

ՀԴ..

Կայ տառապանք անվեհեր

Նայիրական քո դէմքին՝

Խոհն աշխարհի այն աւեր,

Շողն հանճարի աներկիր...

Նա էր այդպէս պառկել վեհ

Մի օր հողէ իր փոսում-

Որպէս վկայ հանճարեղ՝

Հազարամեայ մի նաշում...

ՀԵ.

Եւ յիրավի՛.- դու անմահ

Հայրն ես երգի մեր համայն,

Որ տարագիր գտած մահ՝

Տուն ես դարձել արդ միայն:-

Դու թաղւելու ես եկել

Երկրում քո նոր, որ արդէն

Դարձել է հաշտ ու հզոր

Եւ քեզ բերում է վարդեր...

ՀԶ.

Կարդում եմ ես քո յոգնած,

Մագաղաթեայ կոպերին

Եւ ճակատի վրայ բարձր-

Մտերմութիւն մի վերին:-

Նոյն մտորումն ու անհուն

Նայիրեան խոհն հարազատ,-

Նոյն երազանքն անանուն՝

Հազարամեայ՛ երազած:-

ՀԷ.

Ճգնաւորի դէմքով ծեր՝

Մարտիրոսի դէմքով սուրբ,-

Օ՜, ուրվական դու վսեմ,

Թափառական մեր Յիսուս,-

Ճգնաւորի ճակատով

Եւ մորմոքով վկայի՝

Նո՜ր ես յառնում ահա դու

Իբրեւ վկայ ներկայի...

ՀԸ.

Օ՜, վարդապետ անվեղար,

Որ վայրերում վրդովիչ

Ձայնի հովի՛ւ լոկ եղար՝

Ձեռքիդ սրինգ մի թովիչ:

Դու աղօթքի փոխարէն

Ձայն խնկեցիր միայն վեհ-

Դէպի երկինք, որ բիւրեղ

Ժողովրդիդ սիրտն էր մեծ...

ՀԹ.

Ո՜վ Նայիրեան հանճարի

Հազարամեայ դու տեսիլ,-

Որքան զրկանք ու չարիք

Դու աշխարհում կրեցիր,-

Մարտիրոսեալ յաւիտեան,

Որպէս անհող մարգարէ-

Դու հանգրւան չգտար

Կեանքում-դարեր ու դարեր:-

Ձ.

Եւ միայն արդ, Նահպե՛տ,

իսախռով, կորացած,

Հազարամեայ յոգնաբեկ

Թափառումից քո դարձած՝

Պիտի յառնի շողշողուն

Հանճարիդ հուրն այգաբեր,-

Եւ խոր հանգչեն մեր հողում

Քո ոսկորներն յոգնաբեկ...

ՁԱ.

Իբրեւ աճիւն դու դարձար

Քո հայրենիքը ազատ,-

Իբրեւ մասունք մի պայծառ,

Իբրեւ նշխար հարազատ,-

Եւ հայրենի քո հողում,

Հին հանճարի իբրեւ սերմ՝

Կբարձրանա՛յ նա բեղուն,

Երկրիդ ցողով ցողւած ջերմ:-

ՁԲ.

Իբրեւ աճիւն դու դարձար,-

Բայց հայրենի երկրում քո

Հանճարիդ հունտն հրացայտ

Կբարձրանա՜յ նոր բերքո՛վ:-

Բեղմնաւորւած սրբազան

Քո աճիւնով եւ անեզր

Արեգակով մեր կիզած՝

Հողն հազար ծի՜լ կտայ մեզ:

ՁԳ.

Մե՜ծ ցնծութիւն է հիմա

Մեր սրտերում, ո՜վ երգիչ:-

Տօնն է երգի իր անմահ

Տօնում յառնած մի երկիր:-

Դարձի համար քո այս վեհ,

Վերադարձի քո անմահ-

Կեանք ենք կերտել արդէն մենք

Ե՛ւ արեւոտ, ե՛ւ անմար:

ՁԴ.

Վերադառնա՜ն պիտի դեռ

Հազա՜ր սրտեր տարագիր,

Զարհուրելի հեռուներ

Տարւած հողմով յարաբիրտ:-

Իբրեւ սրտե՜ր կենդանի,

Իբրեւ աճիւն կամ մասունք-

Սրտեր քանի՜, դեռ քանի՜-

Հողն են իրենց երազում...

ՁԵ.

Վերադառնա՜ն պիտի դեռ

Հայրենի հողը բուրեան՝

Իբրեւ նորո՜գ երկրի տէր՝

Ե՛ւ Թումանեան, ե՛ւ Տէրեան:-

Շիրիմներից իրենց որբ

Իրենց դարձին են նայում

Ե՛ւ Դուրեանի սիրտը բորբ,

Ե՛ւ Մեծարենցն հմաիւն:-

ՁԶ

...Միջագետքից-Օրենբուրգ,

Հելեսպոնտից մինչեւ Վան,-

Ո±ր աշխարհում արդեօք սուրբ

Չկայ մասունք Նայիրեան...

Ո±ր ափերով աշխարհի

Քո մերկ ոտքերը չանցան,-

Օ՜, նայիրեան հանճարի

Հազարամեայ Սերմնացան...

ՁԷ.

Պիտի դառնան դեռ հերթով

Տարագիրներն այդ անթիւ,-

Որ աճիւնով կամ սրտով

Դառնան աղբիւր եռանդի:-

Կենդանի սիրտ, թէ աճիւն-

Իբրեւ հունտեր հանճարեղ,

Բեղմնավորե՜ն պիտի սուրբ

Հայրենի հողն այդ իրենց:-

ՁԸ.

Իսկ դու՛, ոգի՛ երգի մեր,

Վերադարձած արդէն տուն,-

Օ, սրբազա՜ն բերքի պէս

Ընդունեց սիրտը խնդուն,-

Ցնծութիւնից խելագար

Ժողովրդի սիրտը քեզ.-

Իբրեւ աճիւն դու եկար,

Բայց իբրեւ կեանք ընդունեց:-

ՁԹ.

Ինչպէս երգերը քո ջերմ,

Ժողովրդի սիրտը մեծ

Իբրեւ բարիք, իբրեւ սերմ

Մի ոգեղէն ընդունեց,-

Քեզ կընդունէ այդպէս յար

Հայրենի հողն արդարեւ-

Ե՛ւ քո աճիւնը արդար,

Ե՛ւ քո ոգին հանճարեղ:-

Ղ.

Թո՛ղ ամոքւի վերջապէս

Հազար սրով զարկած խոր-

Սիրտդ հողում մեր հրկէզ,

Որպէս գրկում սիրած մօր:-

Որպէս վսե՜մ ողջակէզ՝

Հոգնած աճիւնը քո թո՛ղ

տնի հանգի՜ստ վերջապէս-

Եւ հայրենի դառնայ հող...

ՂԱ.

Եւ հայրենի այդ հողից,

Չանցած գարուն մի քանի-

Կելնեն շքե՜ղ եւ ուղիղ

Երգի շիւղե՜ր կենդանի:-

Եւ շշունջում գեղեցիկ,

Հնչեղ երգում նրանց խոր-

Կապրի հանճարը քո ջինջ՝

Անմահ երթի՜ ելած նոր...

ՂԲ.

Կխաղաղւի՜ վերջապէս

Խոնջած աճիւնը քո յար:-

Դարձած մոխի՜ր կենսաբեր,

Դարձած աւիւ՜ն, դարձած քար:-

Անէացա՜ծ, սրբացած

Կապրի ոգիդ հմայող՝

Դարձած ելնո՜ղ երգի ձայն-

Եւ հարենի դարձած հող...

30 - V - 1936

30 - XI - 1935

(ՈՒՇ ԻՇԵՐ)

Edited by hravart
Link to post
Share on other sites
  • 2 years later...

АВИК ИСААКЯН

«В ПЫЛЬ ПРЕВРАТЯТСЯ ДЕЛА ВАШИ ЗЛЫЕ...»

Мало нам было местных пустозвонов и арменоведов-дилетантов, так еще один нашелся в далеких америках - так называемый Джеймс Р. Рассел, который уже несколько лет из кожи вон лезет, чтобы приписать и Чаренцу свой любимый цвет. Я имею в виду публикации ряда интимных стихотворений Чаренца, а также предисловие и комментарии упомянутого арменоведа в журнале «Инкнагир» (№5, 2008 г.) и публикацию части этого материала в газете «Հրապարակ» 18.03.09 г. Советская армянская пропаганда многие годы прикладывала усилия, чтобы цвет тех рек крови, что были пролиты за советский режим, приспособить к жертвам своего же режима, но напрасно. Единственный цвет, которому до своей трагической гибели поклонялся Чаренц, был триколор армянского флага. Между тем сегодня приверженцы цвета светлой синьки хотят поставить в свои ряды нашего национального гения. И якобы основанием для этого является ряд рукописей чаренцовских интимных стихотворений, попавших в руки джеймсрасселов грязными и позорными путями. Кстати, внимательный и беспристрастный читатель, без тенденциозного предисловия и примечаний американского «арменоведа», прекрасно сориентируется что к чему...

Воспевание красоты человеческого тела, юноши или девушки, или изображение автором чувственных образов своего воображения совершенно не означает иметь джеймсрасселовскую ориентацию и, более того, быть одним из них. В таком случае всех художников и скульпторов античности или Возрождения, изображающих обнаженные юношеские тела, следует причислить к гомосексуалистам. Не секрет, что Егише Чаренц был одним из самых галантных и влюбчивых мужчин своего времени и, возможно, к чести своей, не оставался равнодушным ни к одной красивой женщине и красотам женского тела. Вспомним героинь его любовной лирики: Карине Котанджян, Арменуи Тигранян, Арпеник Аствацатрян-Чаренц, Араксия Манукян, Риччи Достян (кстати, именно к ней обращена эротическая песня «Ты в одежде ковбоя...», напечатанная в «Инкнагире» (№5, 2008 г.), которая была написана в Тифлисе в 1933 г., а не в 1936-1937 гг., как утверждает Рассел, и это не одно стихотворение, а целый цикл. См. об этом: Егише Чаренц, «Неопубликованные и несобранные произведения», Ер., 1983, с. 515-517), Изабелла Чаренц, Арус Восканян и, наконец, Магда Бурджалян.

Рассел в своих комментариях, так, между прочим, делает замечание дочерям Чаренца - Арпеник и Анаит - за то, что они в своих воспоминаниях не пишут о бисексуальности Чаренца. «Если они были осведомлены об этом аспекте жизни своего отца, то предпочли бы не упоминать об этом в опубликованных мемуарах» (См. «Автограф»; «Инкнагир», с. 15).

Неужели Рассел, считающий работы армянских литературоведов псевдо-научными («Автограф»; «Инкнагир», с. 17), не стыдится написанного им, когда требует, чтобы бывшие тогда пятилетняя Арпеник или двухлетняя Анаит в своих сегодняшних воспоминаниях писали о «гомоэротизме» своего отца? Затем, упоминая имена поэтов Рембо, Верлена, Лорки, приходит к выводу, что «семьи всех поэтов-геев предпочитали по этому поводу хранить молчание». Это тот случай, когда клеветник за распространение своих ложных обвинений требует ответа у семьи своей «жертвы». Ну, что тут сказать, распространение клеветы, ложных свидетельств, а также собирание коллекции геев и лесбиянок армянской национальности - узкая специализация нашего интерпретатора. Вот один из ярких примеров научности Рассела: «В 1998 г. живущая в Нью-Йорке моя знакомая армянка, лесбиянка, которая училась в Госуниверситете Еревана, сказала мне, что там (то есть в Армении - А. И.) всем известно о гомосексуальности Чаренца и что один из его любовников еще жив» («Автограф»; «Инкнагир», с. 17). Этот метод дешевых сплетен - один из тех пропусков профессора Гарвардского университета, а в действительности «образованного варвара» Джеймса Рассела, с помощью которого он хочет проникнуть в армянскую действительность. Имя Чаренца нужно ему, чтобы придать вес армии ему подобных. Между тем он не в силах постичь великую страсть Чаренца к женщине, как и наличие в его поэтическом арсенале подобных образов: «У тебя нежное, стройное тело, как у грациозного юноши» («Три баллады»: из стихотворения, обращенного к жене - Изабелле).

Между тем, такие поэты, как Чаренц, навсегда принадлежат к плеяде великих влюбленных творцов, таких как Бокаччио, Байрон, Казанова, Пушкин, Гете, Гойя, Мопассан, Блок, Пикассо, Цвейг, Хемингуэй. Да, по своей человеческой сути Чаренц был человеком очень страстным и влюбчивым, и палитра любовных красок у него богатая, но не голубая. В своих чувствах он мог доходить до крайностей (как случай 1926 г., когда он выстрелил в ереванскую красавицу Марианну Айвазян). А в последние два года его трагической жизни у поэта, преследуемого всеми, заключенного в четырех стенах своего собственного дома и с предчувствием скорого ареста в сердце, в кокаиновых «полетах» и в «снах» морфия могли возникать эротические видения и грезы любого характера, и он переносил их на бумагу в противодействие своему кошмарному состоянию.

Так что не пытайтесь, господин «гарвардский профессор», мерить своим аршином великого поэта любви.

Не помешает вспомнить, как в своих эпиграммах Чаренц представлял поклонников «голубого искусства». А некоторые из его эпиграмм как бы непосредственно относятся к нашему заокеанскому комментатору:

Как великая честь, тебе дан природой язык -

И больше ничего. Когда ты был ребенком, лизал,

Наверное, сахар. - Вырос - лижешь сейчас зад:

-Какая разница?

(перевод построчный)

Или эпиграммы, начинающиеся строками «по поводу одного напечатанного в газете портрета», «хотя он труслив, как заяц...»

Из-за ограниченности места здесь я подробно не останавливаюсь на самих текстах чаренцевских стихов, опубликованных в «Автографе», по поводу них мною скоро будет опубликована отдельная статья, однако скажу, что в данной публикации произведения Чаренца намеренно сгруппированы в цикл якобы бисексуальных стихов, в то время как некоторые из них изъяты из соответствующего контекста, даже из целых циклов (речь о текстах под названиями «Эротическая песня» («Ты в одежде ковбоя...» и «Дантевская любовь»).

Искажение сексуальной ориентации Чаренца является намеренной провокацией против звезды армянской поэзии, как являются провокацией попытки скомпрометировать и другого гения армянской поэзии - Аветика Исаакяна, сделанные на полях упомянутых публикаций в «Автографе» (2008, №5), в том же стиле, так сказать, мимоходом, без единого источника, письменного свидетельства или засвидетельствованного факта.

Кратко процитирую перепечатанные в «Автографе» следующие строки предисловия Рассела: «Как было указано, несколько друзей Чаренца спрятали или закопали доверенные им поэтом рукописи. Аветик Исаакян сжег их».

Источник этой информации указывается Расселом в примечании номер «10», где черным по белому написано: «См. мою статью о Регине Казарян, Аветике Исаакяне и других (The Armenian Counterculture That Never Was, («Автограф» («Инкнагир»), с. 17).

То есть господин цитирует самого себя, и нет ни одной другой ссылки, первоисточника, доказанного факта, письменного свидетельства. Он сам автор своего выдуманного источника. Если Рассел в какой-то миг почувствовал себя чаренцеведом, то он обязан был прочитать в книге «С Чаренцем. Воспоминания.» следующий отрывок из воспоминаний Регины Казарян, беззаветно преданной памяти Чаренца: «В эти дни (зимой 1937 г. - А. И.) Аветик Исаакян выразил желание навестить меня, чтобы увидеть детей Чаренца. ...Перебрав по одной все рукописи, Мастер остановился на одной, мелко и тесно написанной на четырех больших страницах, заметно расчувствовался и, дрожащими руками усадив детей к себе на колени, беззвучно заплакал. Плакала и я. Посидев около двух часов, Мастер передал мне для детей конверт с 150 рублями и ушел. Это было единственное посещение со стороны всех представителей армянской интеллигенции того времени». («С Чаренцем. Воспоминания., Ер., 1997, с. 356).

И не нужно распространять высосанные из пальца измышления о Мастере. Дружба Чаренца и Исаакяна принадлежит к той небесной сфере, к которой профессор Рассел вообще не имеет возможности приблизиться, поскольку он, говоря аллегорически, находится в Седьмом круге «Ада» Дантe...

Вот уровень научности писаний Рассела, его дискуссионной этики. Сделанное им напоминает поведение «новых левацких гуру». Вот научная объективность нашего поборника истины, который на основании собственной клеветы оставляет за собой право навешивать на Исаакяна ярлыки, говоря о «его трусости, если не сказать малодушии...» и тому подобное.

...Действительно, «такие вот дела». В одном случае одного нашего поэта провозглашают гомосексуалистом, а в другом случае утверждают, что его близкий друг сжег его рукописи. А нижеследующее я пишу не для расселов и тех, кто тиражирует подобную подлую клевету, а для тех молодых людей, которые, не зная сути дела, могут однажды прочесть бредни американского «арменоведа» и не понять, о чем речь. Со всей ответственностью заявляю, что у Исаакяна не было ни одной рукописи Чаренца, кроме адресованного ему 6 октября 1937 г. из ереванской тюрьмы НКВД письма на платке. И почему они должны были у него быть? Каждый писатель - хозяин своих рукописей. Ни один факт не говорит о том, что Чаренц отдавал Исаакяну свои рукописи. И Исаакян после ареста Чаренца не обшаривал, как некоторые, его архив. Скажу еще, что после домашнего ареста Чаренца Исаакян был единственным человеком, который периодически встречался с гонимым поэтом, за что в 1937 г. подвергся критике на спецзаседании Союза писателей (См. материалы архива СПА). И именно из дома Исаакяна злосчастным летним днем 1936 г. Чаренц уехал в Цахкадзор.

А последнее стихотворение-посвящение Чаренца, которое он через Изабеллу передал Исаакяну из тюрьмы в октябре 1937 г., написанное на платке, до сих пор как святыня хранится у нас дома. Хотя самой «опасной» рукописью был именно этот платок как «прямая улика». Но Исаакян свято хранил платок, пренебрегая любой опасностью и угрозами. Он не уничтожил его, не послушавшись даже самого Чаренца, который в тот же день (6 октября 1937 г.) с платком для Исаакяна передал жене следующую записку-поручение:

«Изабелла,

Передай Аветику, но так, чтобы абсолютно никто этого не видел и не знал. Скажи ему, чтобы прочитав, уничтожил или, если захочет сохранить, пусть хранит так, чтобы никто не узнал, и пусть никому не показывает».

Здесь уже не нужны никакие комментарии.

Хочется спросить, кому из своих современников Чаренц послал бы подобное письмо?

Значит, именно благодаря Исаакяну для потомков сохранено последнее написанное Чаренцем стихотворение.

В личной библиотеке Исаакяна свято сохраняются все те книги, которые с авторскими дарственными надписями Чаренц подарил поэту в Венеции и Ереване. Я уже не говорю о том, что если бы Мастер был человеком «трусливым» или «робким», то не сохранил бы в своем архиве адресованные ему письма таких выдающихся деятелей Армянской революционной партии «Дашнакцутюн», какими были Симон Врацян, Аветис Агаронян, Арташес Дарбинян, Амо Оганджанян, Вардкес Агаронян и другие. Если бы рукописное письмо любого из этих людей попало в руки НКВД Арм. ССР, судьба Исаакяна была бы решена.

Все это - расселовские писания и публикации «Автографа» - всего лишь малая часть той широкомасштабной деятельности, которую осуществляют захватившие в ряде американских университетов арменоведческие кафедры некоторые профессора и их всесильные заказчики против истоков возникновения нашего народа, против идентичности нашего языка, против почитаемых нами святынь и наших великих национальных деятелей. И сегодня против этих деятелей поднимает свой голос протеста прогрессивное и патриотично настроенное армянское студенчество в Америке.

И хочу подчеркнуть, что в этом антиармянском «походе» в равной степени виноваты наши местные фарисеи («бойцы» пятой колонны), распространяющие и восхваляющие подобные идеи.

Edited by Pandukht
Link to post
Share on other sites
  • 4 months later...

Անկեղծ ասած չգիտեմ էլ ինչ ասեմ, վերջին շրջանում իր համասեռամոլական տողերի ի հայտ գալը, ինձ մի քիչ հիասթափեցրեց, բայց վերջին հաշվով, ես ընդունում եմ իր հանճարը...

Վերջիններս կարդացել եմ Բնագիրում....

Link to post
Share on other sites
Անկեղծ ասած չգիտեմ էլ ինչ ասեմ, վերջին շրջանում իր համասեռամոլական տողերի ի հայտ գալը, ինձ մի քիչ հիասթափեցրեց, բայց վերջին հաշվով, ես ընդունում եմ իր հանճարը...

Վերջիններս կարդացել եմ Բնագիրում....

Նունե,

Սիրիր հանճարը հայ, որ դարեր շարունակ մաքառել է,

Եվ որպես իր փառքը վերջին, Չարենցին է աշխարհ բերել... :)

Նախ՝ գյոթական տողերը դեռ գյոթության ապացույց չեն: Գյոթության միակ ապացույցը... Չարենցն ինքն է, ավելի ճիշտ՝ նրա տողերը: Չարենցն ունեցել է հախուռն ու անզուսպ, արկածախնդիր և հակասական, խոլ-տարերային բնավորություն: ՉԵԿԱն Չարենցի վրա բարդեց մարդկային բոլոր մեղքերն ու հանցանքները, բայց ոչ մի խոսք նրա կարծեցյալ գյոթության մասին: Պատկերացնո՞ւմ եք, եթե Չարենցն իսկապես արվամոլ եղած լիներ( այդպիսի բան գավառական փոքր քաղաքում անհավանական է թաքուն մնար, Չարենցը Երևանում ամենահայտնի մարդն էր), ապա ամենատես և ամենազոր ՉԵԿԱյի համար դա երկնային մանանա էր, այնպիսի մի կռվան, «ծանրացուցիչ փաստ հանցանաց», որ նրանք հարմար առիթը բաց չէին թողնի նրա այդ մեղքն էլ արձանագրել «ի շարս հանցանաց»:

Երկրորդ՝ Օսկար Ուայլդը, Ուոլթ Ուիթմենը, Ֆեդերիկո Գարսիա Լորկան, Չայկովսկին և տասնայակ այլ հանճարներ եղել են արվամոլներ: Դուք Չայկովսկու Առաջին սիմֆոնիան լսելիս չե՞ք հիասթափվում: Ի՞նչ է, Չարենցը սրբապատկե՞ր է:

Երրորդ՝ «Բնագիրը» սովետական հասարակական զուգարանի պատ է հիշեցնում, որտեղ ամեն ոք գրում է իր ուղեղային արտադրանքը: Շատերի համար ուրիշի մեղքերի, կարծեցյալ թե իրական, տարփողումը հանդիսանում է սեփական ապաշնորհության և հիմարության արդարացում:

Ի վերջո՝ մարդկային այլասերված բնությունը կարող է «գյոթության» նվագներ լսել նաև այս հրաշալի տողերում: Ի դեպ, այս բանսատեղծությունը տպագրվել է դեռ այն ժամանակ, երբ չկար ո՛չ «Բնագիր», ո՛չ էլ Համացանց:

…Ճիշտ այսպիսի անգույն մի գիշեր,

Զարմանալի անգույն, կարծես տիեզերքը

Իբրև ուշիշ բժիշկ՝ շունչը պահած՝

Ինքն իր սրտի տրոփն էր ունկնդրում, —

Ահավասիկ նման մի ինքնամփոփ գիշեր

Երբ ինչ իմաստ ունի հաշվել տիեզերքի

Սրտի տրոփն անդուլ համարելով զարկերը

Օր, կամ տարի, կամ հազար հազարամյակ, —

Ախ, էականն այն է, որ տարիներ առաջ,

Այնքան առաջ, որքան հարկավոր է միայն,

Որպեսզի պահն այդ արդեն անցած,

Դանդաղելով՝ դառնա արդեն անցյալ, —

Ուրեմն ճիշտ այսպես — մի այսպիսի գիշեր.

Արթնացել է հանկարծ իր աներազ քնից

Լեոնարդո դա Վինչին, — և ճիշտ այսպես,

Ինչպես ինքս ահա զարմանալով մի պահ,

Որ հրաշքի նման կրկին իր դեմ

Բռնկվում է կյանքը, գոյությունը, կյանքի

Զարմանալի հրաշքը — նայել է լուռ

Իր դիմացի պատին, կամ սենյակում դրած

Եռոտանուն ընտել ու հարազատ

Եվ բևեռել է իր աստվածային հայացքը

Ահավասիկ այս սուրբ կիսակնոջ,

Այս կանացի դեմքով և պատանու

Անեզրական, անհուն տխրությամբ

Եվ երազով օծված հիսուսային դեմքին...

Նայել է լուռ երկար, — կասկածելով մի պահ

Այդ հրաշքի՝ այդ լուռ խորհրդի

Անգրկելի, անձուկ գոյության

Լինելիությանն անգամ...Ապա դանդաղ

Բարձրացել է մի պահ, ջահը վառել,

Արթնացրել է ապա եռոտանու այն կողմը,

Մութ անկյունում քնած իր սիրելի,

Իր պարմանի սանին՝ Բելտրաֆիոյին, —

Եվ՝ բերելով ահա եռոտանու մոտիկ՝

Երկար-երկա՛ ր նայել է նրա դեմքին, —

Այդ պատանու, ողորկ, կիսակլոր՝

Կիսակնոջ կույսի և պարմանու՝

Աստվածային գեղով պսակազարդ դեմքին…

Նայել է լուռ, երկա՛ր, — մերթ պատկերին նրա՝

Կնոջական դեմքով այս Հիսուսին՝

Մերթ իսկական կյանքի անհունությամբ շնչող՝

Սուրբ, ձվաձև դեմքով այդ պատանուն...

Հետո բռնել է նա իր դողդոջուն ձեռքով

Իր սիրեցյալ սանի կնոջական, բարակ

Մարմարիոնե թևը, — երկար

Անագորույն սիրով ու կարոտով,

Տիեզերքի տրոփը հավերժորեն իր մեջ

Անհագորեն ընդմիշտ ամփոփելու

Անեզրական սիրով, — նայել է աչքերին,

Թափանցելով մինչև նրա հոգու հատակը,

Մինչդեռ գունատ, մաքուր, ամոթխած

Մի վարդագույն մշուշ էր նրա դեմքը պատել

Եվ նա հառել էր իր հայացքը վար

Եվ ամոթխած սիրով, և պատանու,

Եվ աղջկա անեզր կարոտով…

Նայել է ճիշտ այսպես — ինչպես այն

Իր դիմացի պատից... Հիսուսը, —

Կիսակնոջ դեմքով և պատանու մարմնի

Անեզրական գեղի տրտմությամբ

Եվ հանճարի սիրով ու վրձինով

Անմահացած Հիսուսն այդ տխրամարմին...

Այդ Լեոնարդո դա Վինչու հանճարեղ

«Խորհրդավոր ընթրիքը» որմնակերտի համար

Տարիներով փնտրած ու երազած

Եվ վերջապես փոքրիկ մի կտավի վրա

Մեզ հիշատակ թողած կնոջական Հիսուսը—

Լեոնարդո դա Վինչու աշակերտը...

Ջիովաննի Բելտրաֆիոն վեշտասնամյա:

1937

Link to post
Share on other sites
Նունե,

Սիրիր հանճարը հայ, որ դարեր շարունակ մաքառել է,

Եվ որպես իր փառքը վերջին, Չարենցին է աշխարհ բերել... :)

Նախ՝ գյոթական տողերը դեռ գյոթության ապացույց չեն: Գյոթության միակ ապացույցը... Չարենցն ինքն է, ավելի ճիշտ՝ նրա տողերը: Չարենցն ունեցել է հախուռն ու անզուսպ, արկածախնդիր և հակասական, խոլ-տարերային բնավորություն: ՉԵԿԱն Չարենցի վրա բարդեց մարդկային բոլոր մեղքերն ու հանցանքները, բայց ոչ մի խոսք նրա կարծեցյալ գյոթության մասին: Պատկերացնո՞ւմ եք, եթե Չարենցն իսկապես արվամոլ եղած լիներ( այդպիսի բան գավառական փոքր քաղաքում անհավանական է թաքուն մնար, Չարենցը Երևանում ամենահայտնի մարդն էր), ապա ամենատես և ամենազոր ՉԵԿԱյի համար դա երկնային մանանա էր, այնպիսի մի կռվան, «ծանրացուցիչ փաստ հանցանաց», որ նրանք հարմար առիթը բաց չէին թողնի նրա այդ մեղքն էլ արձանագրել «ի շարս հանցանաց»:

Երկրորդ՝ Օսկար Ուայլդը, Ուոլթ Ուիթմենը, Ֆեդերիկո Գարսիա Լորկան, Չայկովսկին և տասնայակ այլ հանճարներ եղել են արվամոլներ: Դուք Չայկովսկու Առաջին սիմֆոնիան լսելիս չե՞ք հիասթափվում: Ի՞նչ է, Չարենցը սրբապատկե՞ր է:

Երրորդ՝ «Բնագիրը» սովետական հասարակական զուգարանի պատ է հիշեցնում, որտեղ ամեն ոք գրում է իր ուղեղային արտադրանքը: Շատերի համար ուրիշի մեղքերի, կարծեցյալ թե իրական, տարփողումը հանդիսանում է սեփական ապաշնորհության և հիմարության արդարացում:

Ի վերջո՝ մարդկային այլասերված բնությունը կարող է «գյոթության» նվագներ լսել նաև այս հրաշալի տողերում: Ի դեպ, այս բանսատեղծությունը տպագրվել է դեռ այն ժամանակ, երբ չկար ո՛չ «Բնագիր», ո՛չ էլ Համացանց:

…Ճիշտ այսպիսի անգույն մի գիշեր,

Զարմանալի անգույն, կարծես տիեզերքը

Իբրև ուշիշ բժիշկ՝ շունչը պահած՝

Ինքն իր սրտի տրոփն էր ունկնդրում, —

Ահավասիկ նման մի ինքնամփոփ գիշեր

Երբ ինչ իմաստ ունի հաշվել տիեզերքի

Սրտի տրոփն անդուլ համարելով զարկերը

Օր, կամ տարի, կամ հազար հազարամյակ, —

Ախ, էականն այն է, որ տարիներ առաջ,

Այնքան առաջ, որքան հարկավոր է միայն,

Որպեսզի պահն այդ արդեն անցած,

Դանդաղելով՝ դառնա արդեն անցյալ, —

Ուրեմն ճիշտ այսպես — մի այսպիսի գիշեր.

Արթնացել է հանկարծ իր աներազ քնից

Լեոնարդո դա Վինչին, — և ճիշտ այսպես,

Ինչպես ինքս ահա զարմանալով մի պահ,

Որ հրաշքի նման կրկին իր դեմ

Բռնկվում է կյանքը, գոյությունը, կյանքի

Զարմանալի հրաշքը — նայել է լուռ

Իր դիմացի պատին, կամ սենյակում դրած

Եռոտանուն ընտել ու հարազատ

Եվ բևեռել է իր աստվածային հայացքը

Ահավասիկ այս սուրբ կիսակնոջ,

Այս կանացի դեմքով և պատանու

Անեզրական, անհուն տխրությամբ

Եվ երազով օծված հիսուսային դեմքին...

Նայել է լուռ երկար, — կասկածելով մի պահ

Այդ հրաշքի՝ այդ լուռ խորհրդի

Անգրկելի, անձուկ գոյության

Լինելիությանն անգամ...Ապա դանդաղ

Բարձրացել է մի պահ, ջահը վառել,

Արթնացրել է ապա եռոտանու այն կողմը,

Մութ անկյունում քնած իր սիրելի,

Իր պարմանի սանին՝ Բելտրաֆիոյին, —

Եվ՝ բերելով ահա եռոտանու մոտիկ՝

Երկար-երկա՛ ր նայել է նրա դեմքին, —

Այդ պատանու, ողորկ, կիսակլոր՝

Կիսակնոջ կույսի և պարմանու՝

Աստվածային գեղով պսակազարդ դեմքին…

Նայել է լուռ, երկա՛ր, — մերթ պատկերին նրա՝

Կնոջական դեմքով այս Հիսուսին՝

Մերթ իսկական կյանքի անհունությամբ շնչող՝

Սուրբ, ձվաձև դեմքով այդ պատանուն...

Հետո բռնել է նա իր դողդոջուն ձեռքով

Իր սիրեցյալ սանի կնոջական, բարակ

Մարմարիոնե թևը, — երկար

Անագորույն սիրով ու կարոտով,

Տիեզերքի տրոփը հավերժորեն իր մեջ

Անհագորեն ընդմիշտ ամփոփելու

Անեզրական սիրով, — նայել է աչքերին,

Թափանցելով մինչև նրա հոգու հատակը,

Մինչդեռ գունատ, մաքուր, ամոթխած

Մի վարդագույն մշուշ էր նրա դեմքը պատել

Եվ նա հառել էր իր հայացքը վար

Եվ ամոթխած սիրով, և պատանու,

Եվ աղջկա անեզր կարոտով…

Նայել է ճիշտ այսպես — ինչպես այն

Իր դիմացի պատից... Հիսուսը, —

Կիսակնոջ դեմքով և պատանու մարմնի

Անեզրական գեղի տրտմությամբ

Եվ հանճարի սիրով ու վրձինով

Անմահացած Հիսուսն այդ տխրամարմին...

Այդ Լեոնարդո դա Վինչու հանճարեղ

«Խորհրդավոր ընթրիքը» որմնակերտի համար

Տարիներով փնտրած ու երազած

Եվ վերջապես փոքրիկ մի կտավի վրա

Մեզ հիշատակ թողած կնոջական Հիսուսը—

Լեոնարդո դա Վինչու աշակերտը...

Ջիովաննի Բելտրաֆիոն վեշտասնամյա:

1937

հմմ..ճիշտ եք....

Link to post
Share on other sites

Es el em hamadzajn SAS. Apreq. Hamadzayn em Charenci v eraberjal togherin.

Bnagri veraberjal khndrum em veranajel dzer kartsiqy. Es inqs lurj problemner em unecel Bnagri ghekavarneri het, baits dranits chi hetevum vor Vahanny, Vahramn u Violety vat groghner en - nuyn tramabanutyamb dzer, vor angam ete arvamol er Charency, dranic chi nsemanum nra banasteghtsakan hanjary, inchpes naev Bayroniny, Burnsiny, Wildy, kam mnacjaly...

Ereqn verohishjalnery hrashali gorghner en im ev shateri kartsiqov.

Baci nrancits, Bnagrum hajtnvel en bazum urish hrashali gorghner. Ajd imastov Bnagiry patmakan hetq arden isk toghats erevuyt er, ev der e...

Husov em kmeghmeq mer (qo - im) andznakan hakakranqy tvjal depqum, vory bazmitss artahajtvel e tarber zhamanaknerum ajs forumi tarber vajrerum, ev kpordzeq obektiv linel.

Vahe

I dep, arants krvi u hajhojanqi u kttanqi: karogh eq mi qani toghov hajtnel seghm kartsiq: inch uneq Bnagri dem? Ev ardjoq voch mi lav ban cheq tesel ajntegh?

Նունե,

Սիրիր հանճարը հայ, որ դարեր շարունակ մաքառել է,

Եվ որպես իր փառքը վերջին, Չարենցին է աշխարհ բերել... :)

Նախ՝ գյոթական տողերը դեռ գյոթության ապացույց չեն: Գյոթության միակ ապացույցը... Չարենցն ինքն է, ավելի ճիշտ՝ նրա տողերը: Չարենցն ունեցել է հախուռն ու անզուսպ, արկածախնդիր և հակասական, խոլ-տարերային բնավորություն: ՉԵԿԱն Չարենցի վրա բարդեց մարդկային բոլոր մեղքերն ու հանցանքները, բայց ոչ մի խոսք նրա կարծեցյալ գյոթության մասին: Պատկերացնո՞ւմ եք, եթե Չարենցն իսկապես արվամոլ եղած լիներ( այդպիսի բան գավառական փոքր քաղաքում անհավանական է թաքուն մնար, Չարենցը Երևանում ամենահայտնի մարդն էր), ապա ամենատես և ամենազոր ՉԵԿԱյի համար դա երկնային մանանա էր, այնպիսի մի կռվան, «ծանրացուցիչ փաստ հանցանաց», որ նրանք հարմար առիթը բաց չէին թողնի նրա այդ մեղքն էլ արձանագրել «ի շարս հանցանաց»:

Երկրորդ՝ Օսկար Ուայլդը, Ուոլթ Ուիթմենը, Ֆեդերիկո Գարսիա Լորկան, Չայկովսկին և տասնայակ այլ հանճարներ եղել են արվամոլներ: Դուք Չայկովսկու Առաջին սիմֆոնիան լսելիս չե՞ք հիասթափվում: Ի՞նչ է, Չարենցը սրբապատկե՞ր է:

Երրորդ՝ «Բնագիրը» սովետական հասարակական զուգարանի պատ է հիշեցնում, որտեղ ամեն ոք գրում է իր ուղեղային արտադրանքը: Շատերի համար ուրիշի մեղքերի, կարծեցյալ թե իրական, տարփողումը հանդիսանում է սեփական ապաշնորհության և հիմարության արդարացում:

Ի վերջո՝ մարդկային այլասերված բնությունը կարող է «գյոթության» նվագներ լսել նաև այս հրաշալի տողերում: Ի դեպ, այս բանսատեղծությունը տպագրվել է դեռ այն ժամանակ, երբ չկար ո՛չ «Բնագիր», ո՛չ էլ Համացանց:

…Ճիշտ այսպիսի անգույն մի գիշեր,

Զարմանալի անգույն, կարծես տիեզերքը

Իբրև ուշիշ բժիշկ՝ շունչը պահած՝

Ինքն իր սրտի տրոփն էր ունկնդրում, —

Ահավասիկ նման մի ինքնամփոփ գիշեր

Երբ ինչ իմաստ ունի հաշվել տիեզերքի

Սրտի տրոփն անդուլ համարելով զարկերը

Օր, կամ տարի, կամ հազար հազարամյակ, —

Ախ, էականն այն է, որ տարիներ առաջ,

Այնքան առաջ, որքան հարկավոր է միայն,

Որպեսզի պահն այդ արդեն անցած,

Դանդաղելով՝ դառնա արդեն անցյալ, —

Ուրեմն ճիշտ այսպես — մի այսպիսի գիշեր.

Արթնացել է հանկարծ իր աներազ քնից

Լեոնարդո դա Վինչին, — և ճիշտ այսպես,

Ինչպես ինքս ահա զարմանալով մի պահ,

Որ հրաշքի նման կրկին իր դեմ

Բռնկվում է կյանքը, գոյությունը, կյանքի

Զարմանալի հրաշքը — նայել է լուռ

Իր դիմացի պատին, կամ սենյակում դրած

Եռոտանուն ընտել ու հարազատ

Եվ բևեռել է իր աստվածային հայացքը

Ահավասիկ այս սուրբ կիսակնոջ,

Այս կանացի դեմքով և պատանու

Անեզրական, անհուն տխրությամբ

Եվ երազով օծված հիսուսային դեմքին...

Նայել է լուռ երկար, — կասկածելով մի պահ

Այդ հրաշքի՝ այդ լուռ խորհրդի

Անգրկելի, անձուկ գոյության

Լինելիությանն անգամ...Ապա դանդաղ

Բարձրացել է մի պահ, ջահը վառել,

Արթնացրել է ապա եռոտանու այն կողմը,

Մութ անկյունում քնած իր սիրելի,

Իր պարմանի սանին՝ Բելտրաֆիոյին, —

Եվ՝ բերելով ահա եռոտանու մոտիկ՝

Երկար-երկա՛ ր նայել է նրա դեմքին, —

Այդ պատանու, ողորկ, կիսակլոր՝

Կիսակնոջ կույսի և պարմանու՝

Աստվածային գեղով պսակազարդ դեմքին…

Նայել է լուռ, երկա՛ր, — մերթ պատկերին նրա՝

Կնոջական դեմքով այս Հիսուսին՝

Մերթ իսկական կյանքի անհունությամբ շնչող՝

Սուրբ, ձվաձև դեմքով այդ պատանուն...

Հետո բռնել է նա իր դողդոջուն ձեռքով

Իր սիրեցյալ սանի կնոջական, բարակ

Մարմարիոնե թևը, — երկար

Անագորույն սիրով ու կարոտով,

Տիեզերքի տրոփը հավերժորեն իր մեջ

Անհագորեն ընդմիշտ ամփոփելու

Անեզրական սիրով, — նայել է աչքերին,

Թափանցելով մինչև նրա հոգու հատակը,

Մինչդեռ գունատ, մաքուր, ամոթխած

Մի վարդագույն մշուշ էր նրա դեմքը պատել

Եվ նա հառել էր իր հայացքը վար

Եվ ամոթխած սիրով, և պատանու,

Եվ աղջկա անեզր կարոտով…

Նայել է ճիշտ այսպես — ինչպես այն

Իր դիմացի պատից... Հիսուսը, —

Կիսակնոջ դեմքով և պատանու մարմնի

Անեզրական գեղի տրտմությամբ

Եվ հանճարի սիրով ու վրձինով

Անմահացած Հիսուսն այդ տխրամարմին...

Այդ Լեոնարդո դա Վինչու հանճարեղ

«Խորհրդավոր ընթրիքը» որմնակերտի համար

Տարիներով փնտրած ու երազած

Եվ վերջապես փոքրիկ մի կտավի վրա

Մեզ հիշատակ թողած կնոջական Հիսուսը—

Լեոնարդո դա Վինչու աշակերտը...

Ջիովաննի Բելտրաֆիոն վեշտասնամյա:

1937

Link to post
Share on other sites

Վահե, թող լինի այսպես: :)

«Բնագիրը», բացառությամբ մեկ-երկու անունների, սովետական հասարակական զուգարանի պատ է հիշեցնում, որտեղ ամեն ոք գրում է իր ուղեղային արտադրանքը:

Վիոլետ Գրիգորյանի գործերին հարևանցիորեն ծանոթ եմ,իսկ ժամանակակից գրականություն չեմ կարդում, որովհետև, գրականությունն այդ ոչ թե ժամանակակից է, այլ ժամանակին կից:(*)

Վերընթերցում եմ Րաֆֆի, աննկարագրելի հաճույք է նորից վերապրել մանկության հուշերը : Սովորեցի մի նոր բառ՝ գաղել: :)

(*) Պ. Սևակ՝ «ժամանակակից՝ չի նշանակում ժամանակին կից»:

Edited by SAS
Link to post
Share on other sites
Վահե, թող լինի այսպես: :)

«Բնագիրը», բացառությամբ մեկ-երկու անունների, սովետական հասարակական զուգարանի պատ է հիշեցնում, որտեղ ամեն ոք գրում է իր ուղեղային արտադրանքը:

Վիոլետ Գրիգորյանի գործերին հարևանցիորեն ծանոթ եմ,իսկ ժամանակակից գրականություն չեմ կարդում, որովհետև, գրականությունն այդ ոչ թե ժամանակակից է, այլ ժամանակին կից:(*)

Վերընթերցում եմ Րաֆֆի, աննկարագրելի հաճույք է նորից վերապրել մանկության հուշերը : Սովորեցի մի նոր բառ՝ գաղել: :)

(*) Պ. Սևակ՝ «ժամանակակից՝ չի նշանակում ժամանակին կից»:

Hamadzajn em, vor tarorinak inch ases kar Bnagrum, hatkapes "yntercoghneri gortsery" ejum, vortegh bazum mard grakan pordz e sksel anel, ev angam aknhajt aghb kar, baits hents dra hamar el steghtsvats er ajd Kajqy, vor pordzen mardik...

Ete angam erku hogu tesel eq, vor inch vor ban arzhen, arden isk bavarar drakan gorts e arel Bnagiry.

Ete andznakanacnem khndiry, es el dzer nman kpnovem u khajhojem nrants, baits angam adznakan hakakranqis nranitsits shateri nkatmamb arkajutyany, chem karogh chkhostovanel vor ajntegh hrashali steghtsagortsutyunner en eghel...

Ajntegh grel en Vahram Sahakyany, Levon Javakhyany - yst isk metsaguyn groghner 20-21 dareri.

Sa iharkel yst im subektiv jashaki em pndum, baits kartsum em, vor kartsiqs shatery kkisen nerkajums, ev apagajum.

Shnorhakalutyun pataskhani hamar SAS

Link to post
Share on other sites

Երկրորդ Չարենց չի կարող ծնվել

- Տառերը չգիտեի, երբ առաջին անգամ բանաստեղծություն մտածեցի, հիշում եմ, արթնացա քնիցս ու մորս ասացի. «Մամ, ոտանավոր եմ մտածել»: Մայրս տետրակի մեջ գրեց. «Երբ ծաղիկներն են գույնզգույն բացվում եւ ընկնում ցած, կարծես աշխարհն է նրանց հետ բացվում եւ ընկնում է ցած»:

- Չարենցի գրական առաջին փորձն էլ էր ծաղիկների մասին.

«Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին…»:

- Երեւի մի բան եկել է մեջս… (ծիծաղում է)

- Նմանեցնո՞ւմ եք Ձեր գրելու ձեւը Չարենցին:

- Ո՛չ: Ես ո՞վ եմ, որ համեմատեմ ինձ Չարենցի հետ: Ես ինձ պրոֆեսիոնալ բանաստեղծուհի չեմ համարում: Թերեւս միայն կրքով գրելը:

- Չարենցի հետ ծանոթությունն ինչպե՞ս է սկսվել:

- Հայտարարությամբ չի եղել, թե դու Չարենցի թոռն ես: Աչքս բացել եմ` տան պատերին նրա նկարն է եղել: Չարենցի անվան դպրոց եմ հաճախել, բոլորը գիտեին, որ դա իմ պապիկի անվան դպրոցն է, ես էլ գիտեի. երբ որեւէ հյուր էր գալիս արտասահմանից, ինձ ու քրոջս տնօրենի սենյակ էին տանում եւ որպես էքսպոնատ ներկայացնում էին: Ծնված օրվանից իմ գիտակցության մեջ եղել է այն փաստը, որ այդ հանճարեղ բանաստեղծը իմ պապիկն է: Պապիկ ասելն էլ մի քիչ այն չէ, քանի որ նա ավելի երիտասարդ է մահացել, քան ես հիմա եմ, պապիկ չեմ համարում, այլ ընտանիքի անդամ, հարազատ մարդ:

- Ձեր տատիկին` Իզաբելլա Չարենցին, հիշո՞ւմ եք:

- Տատիկիս մեկ անգամ եմ տեսել, երբ 1968-ին վերադարձավ, ես չորրորդ դասարան էի: Միայն հիշում եմ, որ արտակարգ գեղեցիկ կին էր, դա է իմ մեջ տպավորվել: Ինձ ցնցել էր, որ այդ տարիքի կինը, այդ ամբողջ սարսափներից հետո այդքան գեղեցիկ էր մնացել:

- Իզաբելլա Չարենցը Սիբիրում ամուսնացել եւ երեխաներ էր ունեցել: Չարենցի ընտանիքը կապ պահե՞լ է նրանց հետ:

- Իրենք Մոսկվայում են ապրում: Տատիկիս աղջիկը նամակ էր գրել անցյալ տարի, եղել է Չարենցի տուն-թանգարանում: Շատ գեղեցիկ աղջիկ ունի` Իզաբելլա անունով:

- Վերջերս ինտերնետային մի ամսագրում տպագրվեցին գործեր՝ բաց, ինտիմ տեսարանների նկարագրությամբ, որոնք վերագրվում են Չարենցին: Դուք այդ մասին տեղյա՞կ եք, եւ արդյոք դրանք իսկապե՞ս Չարենցի բանաստեղծություններն են:

- Բոլոր այն բանաստեղծությունները, որոնք անտիպ են եւ տպագրվում են առաջին անգամ, նախ, պետք է ունենան ժառանգների թույլտվությունը: Առանց ժառանգների թույլտվության որեւէ բան տպագրելը դատական գործ է: Երկրորդ՝ պետք է ունենան հեղինակի ձեռագրով, թղթի վրա գրված բնագիրը: Այն գործերը, որոնք տպագրվել են, եղել են ընդամենը ֆոտոպատճեններից, որը տպագրության է տվել Արտաշես Էմինը: Վերջինս որեւէ մեկին բնագիր ցույց չի տվել: Իսկ ֆոտոպատճենը հեղինակային արժեք չունի: Ֆոտոպատճենից տպագրելը առնվազն հանցագործություն է: Բացի այդ, վերոհիշյալ ձեռագրերում պահպանվել է Չարենցի գրությունը` վերնագրված «Ազդ», ուր հեղինակը հրամայաբար խնդրում է այս ձեռագրերը երբեք չտպագրել, ոչ մի պարագայում եւ հանձնել պետությանը պատկանող թանգարանին:

- Ինչո՞ւ են մարդիկ այդպիսի քայլերի դիմում, աղմուկ հանելո՞ւ, թե՞ Չարենցին վարկաբեկելու համար:

- Գուցե սենսացիայի համար: Բայց կա որոշակի մի խավ, հնուց մնացած, որը նախանձի զգացում ունի Չարենցի հանդեպ: Եւ այդ խավի մեջ մտնում են Չարենցի հակառակորդների երեխաները, սերունդները:

- Չարենցի գերեզմանի հարցը մինչ այսօր շատ գիտնականների հանգիստ չի տալիս: Շատերը վարկածներ են ասում, թե որտեղ կարող է լինել Չարենցի աճյունը:

- Եւ շատ հաճախ այս հարցը շահարկվում է: Տարիներ առաջ բերել էին մեզ փոքրամարմին մարդու ոսկորներ եւ ասում էին, որ Չարենցի ոսկորներն են: Ես ասացի. խնդրեմ, տվեք` տանեմ Հոլանդիա, ԴՆԹ-ի թեստ կանցկացնենք, եթե արդյունքում ապացուցվի, որ գտել ենք Չարենցի աճյունը, ես կասեմ` փառք Աստծո, քրիստոնեաբար կթաղենք, վրան էլ խաչքար կդնենք: Բայց ինձ չտվեցին, ինչո՞ւ, որովհետեւ բացարձակ սուտ էր: Իսկ ստել ի՞նչ է նշանակում, եթե ոչ նորից Չարենցի դեմ հանցանք գործել:

- Երբ Չարենցն արգելված էր եւ համարվում էր ընդհատակյա գրող, գրքերը գաղտնի էին կարդում: Այսօր պարբերաբար վերահրատարակվում են, միջոցառումներ են կազմակերպվում նրա տուն-թանգարանում, բայց գրքից հեռանալու տենդենց կա, ինչը նաեւ նշանակում է, որ Չարենցից են հեռանում` հատկապես նոր սերունդը:

- Պետք չէ ընդհանրացնել: Հասարակության մեջ կա մի խավ, որին ոչինչ չի հետաքրքրում, բացի Օպերայի բակում արեւածաղկի սերմեր չրթելուց, այդ թվում` նրանց, բնականաբար, չի հետաքրքրի նաեւ Չարենցը: Բայց երբ մի միջոցառում ենք կազմակերպում` անհնար է, որ այնտեղ ներկա չգտնվի մի ահռելի չարենցասերների բանակ:

- Ձեզ որեւէ բանով նմանեցնո՞ւմ եք Չարենցին: Ձեր ընտանիքից ո՞վ չարենցյան որ գիծն է ժառանգել:

- Ամեն մեկս, հավանաբար, մի կաթիլ ստացել ենք Չարենցից…: Իսկ երկրորդ Չարենց չի կարող ծնվել: Բացառված բան է:

- Չարենց չէ, բայց նման ուժի մի հանճար հավատո՞ւմ եք, որ կծնվի Հայաստանում:

- Անպայման կծնվի: Չարենցը բանաստեղծ դարձավ անմիջապես 15 թվից հետո, ուրեմն այս ժողովուրդը ինչպիսի վերարտադրության ուժ ունի իր մեջ: Այնպես որ, անհնար է, որ չծնվի:

- Հիմա Երեւանում եք, ի՞նչն է Ձեզ ցավ պատճառում կամ տխրեցնում:

- Ինձ այս անգամ տխրեցրեց մարդկանց հոգեկան դեպրեսիվ վիճակը: Դրա պատճառը նաեւ վերջին շրջանի քաղաքական իրադարձություններն էին: Ես բացարձակ չեմ ընդունում հեղափոխությունները, որովհետեւ հեղափոխությունը արհեստական հեղաշրջում է կյանքի բնականոն հունի, որից բոլորն են տուժում: Որպես կանոն, հեղափոխությունների ժամանակ իշխանության մի խմբին փոխարինում է մյուսը, իսկ ժողովրդի մոտ ոչինչ չի փոխվում: Ես չեմ ընդունում Լեւոն-Տեր-Պետրոսյանի վերադարձը: Ես ծանոթ եմ նրա քաղաքական ծրագրին եւ համամիտ չեմ դրա հետ: Այդ ծրագրի ամբողջ վտանգավորությունը կայանում է նրանում, որ կարող է «հավանական» եւ «խելքին մոտ» թվալ, բայց ծրագիրը ամբողջապես դուրս է հայ ժողովրդի բարոյահոգեբանական ես-ից: Միակ ելքը կյանքի ատիճանական բարելավումն է: Գիտակից մարդկանց, մտավորականների ճնշում պետք է լինի իշխանությունների վրա, որ անեն այն, ինչը պետք է ժողովրդին:

- Արդյոք կա՞ն այդ մտավորականներն այսօր Հայաստանում:

- Չկան: Շատ քիչ են: Ցավալի է: Բայց մենք չենք դրա մեղավորը: 1915 թվականին, 37-ին, պատերազմի ժամանակ մեր մտավորականների սերուցքը վերացրել են: 90-ականներին շատ մեծ մտավորականների խումբ Հայաստանից հեռացավ: Դեռ փառք ու պատիվ մեր ազգին, որ կարողացել է գոյատեւել ու հիմա էլ ինչ-որ արժեքներ է ստեղծում: Որեւէ ուրիշ ազգ չէր վերապրի այդ ամենը:

- Լինո՞ւմ եք Հայաստանի գրողների միությունում: Երբեւէ Ձեր մեջ ցանկություն չի՞ առաջացել մտնել ՀԳՄ շենք հեղափոխական ոգով ու հեղափոխություն անել գրականության մեջ:

- Ո՛չ: Դա կարող էր անել միայն Չարենցի նման մեկը: Ես այդ իրավունքը ինձ չեմ վերապահում, ես ընդամենը մի գիրք եմ գրել, երեք հատ էլ պիես, թող լինի մի 15 երգ… Եւ այսօր Երեւանում չգիտեմ ով է այն գրողը, որ կկարողանա նման բան անել:

- Չարենցի ամենափոքր սերունդը հայերեն խոսո՞ւմ է, Հայաստանում եղե՞լ է եւ կարդո՞ւմ է Չարենց:

- Չարենցի ամենափոքր սերունդը քրոջս աղջիկն է` Սոնան, սովորում է հասարակական հարաբերությունների ինստիտուտում: Երբ Հայաստանից գնացինք, Սոնան ընդամենը 40 օրական էր, չնայած դրան ե՛ւ ինքը, ե՛ւ իր քույրը` Նանեն, ի տարբերություն շատ հայ երեխաների, որոնք դրսում շատ շուտ մոռանում են մայրենի լեզուն, մաքուր խոսում են արեւելահայերեն ու արեւմտահայերեն, քանի որ նրանց մյուս տատիկը արեւմտահայ է: Երկուսն էլ մեկ-մեկ անգամ եղել են Հայաստանում: Չէի ասի, թե շատ են կարդում Չարենց, հայկական գրականություն կամ որեւէ այլ գրականություն:

- Հայաստան վերադառնալու ցանկություն չունե՞ք:

- Մենք, փաստորեն, վերադարձել ենք, քանի որ ես էլ, մայրս էլ տարվա կեսը գրեթե Երեւանում ենք լինում: Բայց, իհարկե, կգա մի պահ, որ մեկընդմիշտ կվերադառնանք:

- Փորձե՞լ եք Չարենց թարգմանել հոլանդերեն եւ ներկայացնել Հոլանդիայում:

- Ոչ: Բանաստեղծություն հոլանդերենից հայերեն թարգմանել եմ, քանի որ հայերենն իմ մայրենի լեզուն է, իմ ստեղծագործական լեզվամտածողությունը հայերեն է, հակառակը չեմ կարող եւ պետք չէ, որ անեմ:

- Չե՞ք ափսոսում, որ Չարենցին մինչ օրս չենք կարողացել ըստ արժանվույն ներկայացնել աշխարհում:

- Իհարկե: Շատ եմ ափսոսում: Բայց մի բան էլ ասեմ, ինձ որեւէ երկրում չի հանդիպել մի մտավորական, գրականության մոտ կանգնած մարդ, որ չիմանա Չարենց: Հասարակ ժողովուրդը չգիտի, բայց իրենք իրենց բանաստեղծներին էլ չեն ճանաչում: Իմ տեսած ազգերի մեջ միայն հայերն են, որ պարտադրում են, որ ամբողջ ժողովուրդը կարդա ու ճանաչի իր բանաստեղծներին: Եւ, թերեւս, մեր ազգի համար սա ճիշտ մոտեցում է, որովհետեւ մենք փոքր ազգ ենք, եւ եթե մեր ժողովուրդը կորցնի հոգեւոր արժեքները, որպես ժողովուրդ կդադարի լինել:

ԱՇԽԵՆ ՔԵՇԻՇՅԱՆ

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Գտնվել է Չարենցի ծննդավայրը ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

Ես եկել եմ հեռու Իրանից:

Հայրենիքս է- Խանի Մակուն:

Իմ Հոգում արեւն Իրանի,

Իրանի արեւն է իմ հոգում:

Չարենց

"Չարենց-Նամեի" իր այս հայտնի տողերով Եղիշե Չարենցն ինքն է տարիներ շարունակ գիտնականներին, չարենցագետներին թյուրիմացության մեջ գցել՝ իր ծննդավայրն ի վերջո Մակո՞ւն է, թե՞ Կարսը: Իհարկե, հաստատված է Կարսի տարբերակը, սակայն տարիներ շարունակ այս հարցը տարաձայնությունների եւ վիճաբանությունների թեմա է եղել գիտնականների համար: Այս հարցի շուրջ բոլոր կասկածները փարատվեցին վերջերս, երբ Չարենցի տուն-թանգարանի արխիվից գտնվեց Կարսի չափաբերական մատյանը, որտեղ նշված են Չարենցի ծննդյան օրը, տարեթիվը, ամիսը: Այս, ինչպես եւ մի շարք այլ նորություններ են ավելացել Չարենցի տուն-թանգարանի ցուցանմուշներում: Նոր ցուցադրության հեղինակը նկարիչ Սամվել Բաղդասարյանն է՝ Ռոբերտ Էլիբեկյանի ղեկավարությամբ: Թանգարանի նոր ցուցադրության մասին զրուցեցինք տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի հետ:

- Տիկին Հակոբյան, բացի այս կարեւոր փաստաթղթից, ուրիշ ի՞նչ է ավելացել նոր ցուցադրության մեջ:

- Մակուի Սբ. Թադեի վանքի լուսանկարն է ավելացել, կան Կարսից նոր տեսարաններ: Մենք ցուցադրում ենք նաեւ այն կամավորական զինվորականների անունների ցուցակը, ովքեր եղեռնի օրերին կռվել են Արեւմտյան Հայաստանում, եւ այդ ցուցակում գրված է "Եղիշե Սողոմոնյան": Ավելացել են Մայակովսկու խոսքերը, Լիլիա Բրիկի հուշերը, Պարույր Սեւակի խոսքերը եւ այլն:

- Ի՞նչ են խորհրդանշում ցուցադրության ներկայացված խողովակները:

- Ցուցադրության կոնցեպցիայի հիմքում ընկած է ճանապարհը, որի խորհրդանիշն են խողովակները: Այն ճանապարհը, որը Չարենցն անցավ իր կյանքի 40 տարիների ընթացքում եւ որը ձգվում է դեպի հավերժություն: Գաղափարը իմն էր: Ամեն ցուցադրությունից առաջ մենք նկարչի հետ խորհրդակցում ենք, օրերով աշխատում ենք, նա անպայման ծանոթանում է բանաստեղծի անցած ուղուն, ծանոթանում ստեղծագործություններին: Այդպես էլ խորհրդակցությունների արդյունքում որոշեցինք, որ ցուցադրման կոնցեպցիայի հիմքում պետք է լինի Չարենցի "Գիրք ճանապարհին"-ը:

- Առաջին հարկում, որտեղ Չարենցի մանկությունն ու պատանեկությունն են ներկայացված, գերիշխում է կարմիրը...

- Մեր Կարսի գույնն է՝ արեւոտ, ջերմ, հետո, վերեւի հարկերի խողովակները սպիտակ են... Չարենցի կյանքի մութ եւ լուսավոր պահերն ենք նկատի ունեցել նաեւ: Ամենօրյա աշխատանք է այստեղ գնում, մենք մեր ունեցածով չենք բավարարվում, ամեն օր մի նոր բան ենք հայտնաբերում, մի նոր բան ենք լսում:

- Իսկ ինտերնետային կայք ունենալու մասին մտածո՞ւմ եք:

- Աշխարհից պիտի ետ չընկնենք: Մենք աշխատում ենք հիմա այդ ուղղությամբ: Կարս-մանկություն-պատանեկություն բաժնում մենք ունենք արդեն ֆիլմ նայելու հնարավորություն: Ֆիլմեր են Չարենցի հետ կապված, նրա ժամանակակիցների հետ կապված: Այսօրվա սերունդը արդեն չի տեսել Ռեգինա Ղազարյանին, մենք տեսագրություն ունենք, որտեղ Ռեգինան իր հուշերն է պատմում Չարենցի մասին: Կան Արփենիկ Չարենցի, Անահիտ Չարենցի մասին ֆիլմեր:

ԱՇԽԵՆ ՔԵՇԻՇՅԱՆ

Link to post
Share on other sites
  • 1 month later...

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻՆ

(Ներբող քաղաքական)

О чём шумите вы?

А. Пушкин

Լծված տերերի շառաչուն կառքին`

Հռնդում եք դուք այդտեղ վայրահաչ.

Ժանգոտած սուսեր ձեռքերիդ պահած`

Անկում եք կարդում իմ նոր աշխարքին»:

Օ, դո՛ւք, ողբալի պնակալեզնե՛ր

Բռնակալների մի հետին քուրջում

Կծկըված արդյոք կարո ղ եք տեսնել

Թե ինչո՛վ ենք մենք ապրում ու շնչում:

Կարո՞ղ եք արդյոք ձեր դեղին ոգին,

Որ սնվել է լոկ հրով ու արյամբ —

Ծառս չլինի ու չբողոքի

Իմ երկրի հանդեպ, որ հավե՛տ հարյավ:

Դուք չե՞ք հրդեհով միշտ շառագունել

Ու երկիրն հանձնել սրի ու հրի,

Օ, դո՛ւք, արշինի երկրպագուներ:

Ասպետներ ոսկու ու մաուզերի:

Դուք չէի՞ք արդլոք, որ բախտը այս մերկ,

Բազում սրերով զարկած աշխարքի

Ձեր պիղծ ձեռքերով կապեցիք երեկ

Բռնակալների արնածոր կառքին:

Դուք չէի՞ք, որ մեր այս բազմալեզու

Երկրի առաջին այգաբացին դե՛ռ,

Գործերով ձեր պիղծ, ու ժանտ, ու քսու

Դարձաք բռնակալ ցարերին ընկեր:

Եվ ըմբոստության շունչը գեղեցիկ,

Որ հառնում էր այն դժնի օրերում —

Դուք չէի՛ք, որ ձեր ձեռքով խեղդեցիք

Այն ազգամիջյան սև նախճիրներում:

Դուք չէի՞ք, որ ողջ ժողովուրդը իմ

Այն անօրինակ փորձության ժամին

Քշեցիք դեպի դաշտերը ռազմի,

Որպես հավելյալ թնդանոթի մի՛ս:

***

Անշե՛ղ է եղել ձեր ուղին միշտ է՛լ,

Դուք պատվով եք ձեր պայքարը տարել.-

Եվ դա — տերերի պայքարն է եղել

Իր երթին ելած ժողովրդի դե՛մ:

Դա չդադարող պայքա՛րն է եղել

Ձեզ կյանքի կոչած դասակարգերի, —

Եվ ձեր գործերի պսակն հրեղեն

Եղել է երկիրն արցունքի հեղեղ,

Եվ ժողովուրդը՝ կրկնակի՛ գերի: —

Ո՞ր դժոխքն է էլ ձեզ այդպես հեգնել

Ու չցրել այդքան անմիտ ցանկությամբ,

Որ տե՛ր եք ուզում դուք այսօր կանգնել

Դարերի՛ ավանդ մեր ժառանգության:

Դուք տեր եք ուզում ձեզ հայտարարել

Այն հերոսական, հսկա պայքարի,

Որ ժողովո՛ւրդն է իմ երեկ վարել

Ընդդեմ բռնակալ սուլթանի՛, ցարի՛ :

Դժգոհ է եղել իր վզին նստած

Բռնակալներից նա բազմապիսի, —

Դուք նրա վսեմ ընդվզումը այս

Ենթարկել եք միշտ ձեր մութ երազին:

Նա ծա՛ռս է եղել տիրողների դեմ`

Լինելով անհաց վաստակի գործիք, —

Դուք ըմբոստության այդ տենչը վսեմ

Աշխատել եք միշտ ցանցել ու լծել

Թե՛ հայ, թե՛ օտար տերերի գործին:

Լեռնացել է նա, իր սիրտը սրբել

Արհավիրքների հրե հորձանքում —

Դուք նրան դավել, մեջքից եք խփել

Ու տարել անվերջ անկումից-անկում:

Ձգտում եք հիմա պայքարը այդ մեծ

Ձե՛րն հայտարարել մտքերով մթին, —

Մենք չե՛նք աա սակայն այդ պսակը ձեզ.

Չի՛ սազում նա ձեր արնոտ մռութին:

Իզո՛ւր եք ոռնում այդպես վայրահաչ

Դուք անկախության պայքարի մասին. —

Դա մե՛րն է հիմա, դա մե՛րն էր առաջ,

Որքան էլ դավով դուք բազմապիսի

Փորձեր եք արել, փորձում եք հիմա,

Ինչպես միշտ՝ ահա կրկի՛ն ու կրկի՛ն

Մեզ քշել դեպի կործանում ու մահ,

Մեզ լծել, ծախու գրաստի նման.

Թե՛ հայ, թե՛ օտար տերերի կառքին:

1929. հոկտեմբերի 16. Լենինգրադ

Link to post
Share on other sites
  • 1 month later...

Ես այն չեմ հիմաՀույզերիս քամին,

Որ քշում էր ինձ անկումից-անկում

Հանգստացել ու նստել է հիմի

Եվ ամեն կանչի չի՛ արձագանքում:–

Էլ չի՛ հռնդում սիրտս վայրենի,

Ինչպես դաշտերում նժույգ սանձարձակ.–

Գգվեց ինձ սիրով մի ձեռք հայրենի,

Եվ ես մի գիշեր իմաստուն դարձա:

Հասկացա հոգով, որ կյանքի հանդում,

Մարդկային ծփուն ծովում հողմածեծ

Միա՛յն երգերով ու անձև խանդով

Օ, ո՛չ մի ցողուն դեռ չի՛ բարձրացել:

Ես ձեռք քաշեցի կրքերից վարար,

Զգացմունքների հորձանքից անձև

Եվ աշխատանքի բոցը փրկարար

Իմ անձրևածեծ երեսը խանձեց:

Ու դա՜շտ եմ ելնում ես կրկին ահա,

Ինչպես հնձվորը ելնում է հնձի,

Թմբկի փոխարեն ձեռքերիս պահած

Խոհով ծանրացած քնար պղնձի:

Իմ գլխի վերև կեսօ՛ր է արդեն,

Ամռան արևն է կանգնել զենիթում,

Իմ դեմխոհերի չհնձած արտեր,–

Եվ հոգսն է ահա հոնքերը կիտում:–

Ինչքա՜ն եմ վատնել ես անգին ժամեր,

Եվ ինչքա՜ն հունդեր ցրել եմ ձրի,–

Եվ ինչքա՜ն պիտի հիմա աշխատեմ,

Որ գտնեմ ես այն, ինչ զո՜ւր կորցրի

Որքա՜ն աշխատանք ու խոհ կա այստեղ,

Երկաթավորվող իմ հայրենիքում,

Որի վրայով հողմեր են անցել

Եվ մեզ լվացել հրե մրրիկում:–

Որի դարերից գոսացած դեմքին

Փչել է այսօր շունչը Լենինի,–

Կիզվել է հրով երկիրը հիմքից

Ու շռնդալով շինվում է հիմի:

Հիմա` վաստակած ու ձեռքիս քնար`

Ելնում եմ ահա կրկին ժպտադեմ,

Որ սերունդների գործին անկոբար

Խոհով ծանրացած իմ երգը խառնեմ:

Ես չե՛մ երգելու այժմ շառաչուն

Գալիքի մասին, որ գալու է դեռ.

Իմ ներսում հիմա հուզվում են, աճում

Ու շարժվում ուրի՛շ խոհերի գնդեր:–

Ներկա՛ն է հիմա իմ դեմ աղմկում,

Ինչպես կրքերի ամեհի մի ծով,–

Եվ անցնում եմ ես քնարս բեկուն,

Այս հազարագույն օվկիանի միջով:

Անցնում եմ` իմ նո՛ր խոհերին գերի

Եվ շուրջս ահա, մոտիկն ու հեռուն,

Անքուն կրքերի, զգացմունքների

Լա՜յն, անծայրածի՜ր օվկիանն է եռում:

Ճամփա եմ ելնում ես ահա մենակ,

Քնա՛րս է միայն ինձ հետ միասին,–

Եվ երգում եմ ես, երգում եմ անահ

Իմ պայծառացած խոհերի մասին:

Դժվար կլինի իմ երթը հիմա,

Դժվար ու դժնի, քան երբևիցե,

Եվ ճամփիս գուցե օձերի նման

Ինձ արյունոտեն ժանիքները ձեր,–

Բայց պի՛նդ է ոգիսՈւ ո՛չ մի ժանիք

Ինձ չի՛ բաժանի իմ անդուլ դարից,

Ինչպես ո՛չ մի ուժ ինձ չի բաժանի

Իմ շռնդալից, պայծա՜ռ քնարից

Link to post
Share on other sites
  • 3 months later...

ՍԱՍՈԻՆՑԻ ԴԱՎԻԹԸ

Դառնանք — բարբառենք նզովք մենք նախ

Մսրամելիքին, թագավորի՛ն։

Դառնանք — բարբառենք նզովք ապա

Ձենով — Օհանին, իշխանին նե՛նգ։

Դառնանք — բարբառենք նզովք ապա

Ա՛յլ իշխաններին բոլոր այն մեր,

Որ բերին մեզ մահ, ու մուժ, ու նեռ։

Փա՜ռք փառաբանենք ապա մենք մեր

Առյուծ-Մհերին, դյուցազնին քա՛ջ,

Դավիթին՝ նրա որդուն դյուցազն,

Մհերին՝ նրա որդուն անմահ,—

Ողջ ժողովրդին ապա Սասմա

Որ լուրթ լեռներում մի օր բազմած

Հորինեց պայծառ զրույցը այս—

Եվ անցավ անհետ, դարձավ երազ։—

Սկսենք ապա հանգով ճարտար

Սասունցի Դավթի զրույցն արդար,

Որ մնալու է հավիտյան— հա´ր

Զրույց իմաստուն և ոսկեբառ։—

Ա

Մհերը՝ զարմով արևազուն՝

Քառասուն տարի իշխեց Սասուն,

Իբրև արդ արդար և դյուցազուն։—

Նա պատերազմներ մղեց բազում

Թշնամիների հանդեպ հզոր,

Որ խուժում էին անբավ ուժով

Տիրելու բարձրիկ երկրին Սասուն,—

Բայց մարտերում այդ հզորազոր

Հաղթում է նա միշտ իր սրով սուր։—

Որպես այր ռամիկ ու դյուցազուն՝

Նա հուր ձի ուներ, կայծակե սուր,

Բայց ուժը նրա, որ չէր կասում,

Ժողովուրդն էր իր բազմաբազում։

Եվ անպարտ էր նա իր սրով սուր

Եվ ժողովրդով ռամիկ ու սուրբ։—

Բ

Մհերի օրով երկրում Սասուն

Ապրում էր ռամիկ մի ժողովուրդ,

Չուներ իշխաններ նա դեռ հմուտ,

Իշխաններ դժնի, ու չար, ու մութ,

Եվ ապրում էր իր լեռներում լուրթ

Վաստակով իր պարզ, քրտինքով սուրբ։

Առյուծ-Մհերին, դյուցազնին մեր

Նա ինքն էր իրեն իշխան կարգել—

Եվ ապրում էր իր լեռներում դեռ

Նա կյանքով ազատ ու անարգել։—

Գ

Օ՜, ռամիկ կյանքի անգո պատկեր,

Դարերում հեռու, ու հին, ու ծեր,

Երբ մարդկությունը ապրում էր դեռ

Վաստակով արդար, ու սուրբ, ու վեհ:

[ էջ 386 ]

Օ՜, վաղընջական արշալույսներ,

Մանուկ մարդկության օրեր լուսե,

Երբ լուրթ լեռներում դեռ չէր բուսել

Դժնի բռնության ընձյուղը սև,

Երբ իշխում էին աշխարհում դեռ

Ռամիկ ու արդար դյուցազուններ...

Դ

Իշխեց նա այսպես, դյուցազնը մեր

Քառասուն տարի։— Եվ ահա ծեր

Մազերին նրա, գլխին հուրհեր

Իջավ մառախուղ, ցրտին ձմեռ։—

Դարձավ նա զառամ ու ալեհեր,

Եվ կամաց-կամաց դյուցազնին ծեր

Սկսեց պատել, ինչպես գիշեր,

Վիշտ անբուժելի ու մահաբեր։—

Չուներ նա ժառանգ աշխարհում դեռ—

Եվ մտորում էր դյուցազնը ծեր։

Ե

Մտորում էր նա, դյուցազնը ծեր,

Որ մնալու է երկիրն անտեր,—

Բարձրաբերձ լեռներ, հարուստ հանդեր,

Եվ ոսոխի ու չարի հանդեպ

Ռամիկ ժողովուրդ՝ անկար, անգետ։—

Մտածում էր նա, դյուցազնը սուրբ,

Որ անցնելու է իր փառքը զուր,

Որ իր երկնահեց1 երկիրն հզոր

Դառնալու է վաղն հազար ու բյուր

Թշնամիների ավար ու կուր։—

Եվ այսպես՝ հասած ծերության դուռ՝

Մտորում էր նա սրտով տխուր,

Եվ իր հետ մեկտեղ, թախիծով հուր,

Ժողովուրդն էր ողջ մտորում լուռ։—

-------------------------------------------

1 երկնահեց — երկնքին հենված, երկնահաս, երկնահուպ:

Link to post
Share on other sites

Զ

Կարո՞ղ է սակայն պատահել, որ՝

Որքան էլ լինի ապագան մութ՝

Մնա անժառանգ ու անսերունդ

Երկիր մի ամբողջ ու ժողովուրդ։—

Կարո՞ղ է լինել, որ երկրում լուրթ,

Որքան էլ խավարն իջնի տխուր,

Չբացվի հանկարծ հրաշքով հուր

Գալիքի համար փրկության դուռ։—

Եվ ահա— մի վառ ու պայծառ օր—

Հրաշքով անհաս ու զորավոր—

Առյուծ-Մհերին մեր ալևոր

Ծնվեց մի մանկիկ արևավոր։—

Է

Ծնվեց մի մանկիկ արևավոր

Առյուծ-Մհերին իբրև ժառանգ,

Դավիթ անվանեց ծերը նրան,

Փառք տվեց ապա բախտին իրա,

Որ հուշն իր էլ հա´ր երկրի վրա

Պիտի առկայծի ու հուրհուրա։—

Եվ նայելով իր մանուկ Դավթին՝

Նա պայծառացավ սրտով կրկին,

Նա ի՛նքն էր կարծես եկել երկիր

Հրաշքով մի սուրբ ու անհնար,—

Նա ի՛նքն էր կարծես եկել աշխարք

Ու հուր-հավիտյան պիտի մնար...

Ը

Գիտեր նա արդեն, դյուցազնը ծեր,

Որ դյուցազուն է Դավիթն հուրհեր,

Որ երկիրն իր լուրթ, ու բարձր, ու վեհ

Որքան էլ ահ գա, որքան ավեր—

Կելնե Սասունցի Դավիթը վեր,

Իբրև նո՛ր դյուցազն ու նոր Մհեր։

Գիտեր, որ արդեն երկրին Սասուն,

Իր ժողովրդին ռամիկ ու սուրբ

Թեկուզ փորձանքներ իջնեն բազում,

Որքան էլ տևեն նոքա երկար—

Ահա Դավի՛թը իր դյուցազուն,

Իր ժողովրդի բազուկը սուրբ՝

Ե՛վ արդար, և՛ վեհ, և՛ աներկբա...

Ցնծաց նա սրտով իր աներեր,

Այդ ինքն էր կարծես ծնվել երեկ,

Խոր խավարի մեջ տեսել ցերեկ.

Փարվեց կարոտով որդուն նորեկ—

Խանդով խնդագին գրկեց նրան,—

Փակեց նա ապա աչքերը սեգ—

Եվ ինքն էլ, կինն էլ ընկան— մեռան...

Թ

Երբ մեռավ այսպես Մհերը ծեր,

Թողնելով մանկանն իր նորածին—

Սասմա իշխաններն եկան-ասին,

Թե մերն է հիմա Մհերի ձին,

Եվ տեր կանգնեցին ու տիրեցին

Մհերի ամբողջ ունեցածին։—

Եկան իշխաններն ու խլեցին

Մհերի հողերն ու նրա ձին,

Մհերի զորքերը ցրեցին

Եվ կալվածները բաժանեցին։—

Եվ տիրանալով երկրին այսպես՝

Ձենով-ՕՀանին բերին հանդես,

Որ իբրև հմուտ ու հեռատես

Այր հավատարիմ, իշխան ու մեծ—

Կառավարե և իշխե իրենց։—

Ժ

Ձենով-ՕՀանը դարձավ իշխան...

Եվ ՕՀանը երբ իշխան դարձավ—

Առյուծ-Մհերի զենքերն հրցայտ,

Նժույգներն այն հուր, սուրը կայծակ—

Հավաքեց, լցրեց մի քարանձավ։

Մոռացած նրա փառքը պայծառ՝

Թաքցրեց նրա զենքերն հրցայտ,

Առյուծ-Մհերի սուրը կայծակ

Եվ զորությունը նրա անծայր։—

Հավաքեց ապա, տիրեց իսկույն,

Առյուծ-Մհերի ամբավ ոսկուն,

Սրտում ա՛հ հազար, հազար սոսկում՝

Աչքերը չռեց նրա ոսկուն։—

Մոռացած նրա համբավն հավետ՝

Նրա վաստակած ոսկուն ցավեց,

Իբրև ոսոխից աշխարհավեր

Միա՛կ փրկություն ու ապավեն։—

Իսկ դյուցազն Դավթին, մանկանն հուրհեր

Նա հովիվ կարգեց սարերում մեր,

Որ խաշն արածե ամառ-ձմեռ,

Իսկ գիշերները քնի մի ծեր,

Մի այրի կնոջ խուզում, որ էլ

Մոռանա հավետ, որ դյուցազուն

Իր հայրը ուներ կայծակե սուր,

Հուր նժույգ ուներ, զրահներ հուր,—

Զըրկելով նրան այսպես մի օր

Զենքերից իր քաջ, դյուցազուն հոր։—

ԺԱ

Օ՜, Առյուծ-Մհեր, ռամի՛կ արդար,

Փրկության պատնե՛շ չարից չարկամ,

Ձե՛ռք ժողովրդի, ո՛ւժ տիրակալ,

Անհատնելի ու անեզրական...

Մինչև բարձրանար վերջին անգամ

Դյուցազուն Դավիթն իր քնից վեր—

Ձենով-Օհանը, իշխանն այն նեռ

Դեռ որքա՜ն պիտի քրտինք քամեր,

Եվ ինքնությունն ու հուր գանձը մեր

Տա՜ր զարկիչներին աշխարհավեր...

--------------------------------------------

աներկբա — անկասկածելի, չկասկածող, չերկբայող:

հրցայտ — հրացայտ — հուր՝ կրակ ցայտող, փխբ. կրակի նման վառվռուն՝ բորբոքուն, փխբ. զայրագին, զայրույթից վառվող:

Link to post
Share on other sites

ԺԲ

Մսրամելիքը, արքան այն նեռ,

Երբ լսեց մի օր երկրում իր ջեռ1,

Որ չկա Սասնում Առյուծ-Մհեր,

Որ իշխաններն են արդեն տիրել

Լեռներին Սասմա ու դարձել տեր—

Եկավ, պաշարեց հովիտ ու լեռ,

Որպես չար խորշակ, կամ ժանտ ձմեռ։—

Օհանը մի օր բարձրացավ վեր—

Պաշարված տեսավ երկիրն հայոց,

Տեսավ զրաներ, ու սուր, ու բոց,

Սարսափեց, սարսեց էությամբ ողջ,

Եվ գնաց հայցի աղիողորմ

Փրկություն՝ չարից այն անողոք։–

ԺԳ

Գնաց մեր Օհանն, ահով-դողով

Արքայի առջև այն անողոք

Գլուխ խոնարհեց ազգով-ցեղով,

«Քոնն է»— աղերսեց— «Երկիր ու հող»—

Ընծայեց նրան ոսկի շողշող,

Գերության հանձնեց Սասունը ողջ։—

«Լավ»— համաձայնեց Մելիքն ահեղ,—

«Ձեր կյանքը»— ասաց— «Կխնայե՛մ,

Միայն թե թող գա քո երկնահեռ

Ժողովուրդն ամբողջ, մանուկ ու ծեր,

Եվ անցնի տակով իմ թրի կեռ,

Որ Սասմա երկրում ո՛չ մի մարդ էլ

Չշարժի իմ դեմ զրահ ու զենք»։

ԺԴ

Ձենով-Օհանը, իշխանն այն նենգ

Գլուխ խոնարհեց Մելիքին նեռ,

Արձակեց ապա հրաման գոռ,

Որ ժողովուրդը Սասմա ամբողջ

Գա, անցնի նրա փայլատակող

Արնահոտ, դաժան թրի տակով։—

Եվ ժողովուրդը Սասմա անկոր՝

Խեղճացած, խոնարհ ու գլխիկոր,

Անցավ Օհանի դժնի կամքով

Մսրամելիքի թրի տակով։—

Մելիքը, շողշող զրահ հագին,

Կանգնեց՝ ահռելի ու ահագին,

Եվ ժողովուրդը, մանուկ ու կին,

Անցավ պողպատե թրի տակից։

Բայց հերթը հասավ երբ Դավիթին՝

Չմոտեցա՛վ նա չարի թրին,

«Չե՛մ անցնի»— ասաց կամքով անկոր—

«Մսրամելիքի թրի տակով»։

ԺԵ

Ոլորեց աչքերը արնակոխ

Մսրամելիքը Դավթի վրա,

Մտրակեց ապա նժույգն իրա,

Մտրակեց, քշեց Դավթի վրա,

Որ սմբակներով հրահըրան

Ոտնակոխ անի, ճզմի նրան։—

Բայց մանուկ Դավիթն անփույթ, ուրախ,

Իբրև խաղ մանկան մի հրածին,

Բռնեց Մելիքի ձիու սանձից,

Ետ գնաց, ահռեց1 Մելիքի ձին,

Եվ մնաց Մելիքն այն չարածին

Կախված ահաբեկ ձիու սանձից։

Մռընչաց Մելիքն ահով անծիր,

Իր կայծակնափայլ սուրը քաշեց,

Որ հարվածով մի, զարկով մի շեղ

Դյուցազուն Դավթին միջից կիսե։

Մոտ եկավ սակայն նրան մի ծեր,

Մի ռամիկ արդար, այր ալեհեր,

«Ներիր»— բարբառեց— «Մանուկ է դեռ.

Ողջ Սասունն է քեզ գլուխ թեքել,

Օ՜, Մսրամելիք, ինչո՞ւ ես էլ

Վախենում որբից մի կաթնակեր»։

Նայեց Մելիքը ռամիկ ծերին,

Իր սրին նայեց, իր զորքերին,

Նայեց սասունցի իշխաններին

Եվ ժողովրդին՝ դարձած գերի,—

Եվ եկավ, նայեց ապա Դավթին,—

«Ներում եմ»— ասաց ժողովրդին,—

«Բայց թե փորձանք գա մի օր գլխիս—

Սրանի՛ց կգա, այս ծուռ Դավթից»։

Ասաց, մտրակեց իր նժույգ ձին,

Հավաքեց, ապա զորքերն անծիր,

Հեռացավ, գնաց Սասմա երկրից,

Մարդիկ ուղարկեց ապա կրկին,

Որ Սասմա ամբողջ հարկը փրկիչ

Հավաքեն, տանեն Մսրա երկիր։—

ԺԶ

Եվ եկան Բադին ու Կոզբադին,

Ցնծագին հասան մի օր Սասուն,

Հետները բերին պարկեր բազում,

Որ Սասմա ամբողջ գանձերը ձույլ

Հավաքեն, տանեն։— Խանդով քսու

Ձենով-Օհանը, իշխանն այդ մեծ,

Հարկահաններին դիմավորեց։—

Գնաց նա ապա, անհուն հորից

Հանեց Մհերի գանձը խորին,

Եվ զարմանալի՜ շռայլորեն

Սկսեց չափել, ինչպես ցորեն,

Առյուծ-Մհերի գանձը, որ էլ

Մսրամելիքի ձեռքը զորեղ

Հավիտյան իշխե, թագավորե։—

Չկար Մհերի զորքը հո էլ,

Որ ճղմեր նրանց ու տրորեր։—

ԺԷ

Այդ ժամին մանուկ Դավիթն հուրհեր

Այն պառավ կնոջ աղքատ արտում,

Թռչունների դեմ ելած մարտի,

Ձեռքին մի կանաչ, բարակ բարդի,

Խաղում էր զվարթ ու թռչկոտում։—

Պառավը կանչեց մանուկ Դավթին.

«Ո՛վ Դավիթ»— կանչեց— «Քաջի՛ որդի,

Դու ի՞նչ ես ուզում իմ խեղճ արտից.

Ինչքա՜ն տրորես ոսկեհատիկ

Հասկերը այրու կտավատի.

Չե՞ս տեսնում՝ Բադին ու Կոզբադին

Տանում են քո հոր արդար ոսկին.

Ուժ, զորություն է տված բազկիդ,

Գնա՛, ո՜վ Դավիթ, գնա՛ հսկի—

Չտանեն քո հոր արդար ոսկին»:

«Բայց ո՞վ է տալիս ոսկին իմ հոր

Բադուն, Կոզբադուն»— զարմանքով խոր

Հարցրեց Դավիթ-դյուցազնը նոր։—

«Ձենով-Օհանն է տալիս քո հոր

Գանձերը չարին՝ չարի սովոր»—

Բարբառեց պառավն հառաչքով խոր։

Եվ գնաց մանուկ Դավիթը, որ

Տերություն անի գանձերին հոր։—

ԺԸ

Գնաց նա, տեսավ՝ սենյակում հին

Կանգնել են Բադին ու Կողբադին,

Իսկ Ձենով–Օհանը մահատիպ

Չափում է ոսկին ոսկեհատիկ,

Պարկերը հենած հողե պատին,

Ինչպես բեռ հնձած կտավատի։—

Դավիթը տեսավ, նայեց Բադուն,

Դարձավ, լուռ նայեց նա Կոզբադուն,

Մոտեցավ ապա նա Օհանին

Եվ չափը խլեց նա ցորյանի,

Ասաց.— «Թող որ ե՛ս չափեմ, Բադի՛,

Մհերի ոսկին ոսկեհատիկ»։

Ասաց, պարկերի ոսկին թափեց,

Դատարկ ամանով օդը չափեց,

Շրջեց այն ապա նա պարկի մեջ—

Եվ ծիծաղելով ասաց.— «Այս մե՛կ»։

Զայրացավ, դժնեց Կուլբադին նենգ,

«Դե՛ն տարեք»— կանչեց— «Դավիթին խե՛նթ,

Մսրամելիքի հարկը տվե՛ք,

Չեք ուզում եթե՝ գնանք ասենք—

Գա, հիմքից քանդե Սասունն անտեր,

Անապատ դառնան Սասմա հանդեր»:

Զայրացավ անչափ Դավիթն այստեղ,

Բարկությունն անհուն էլ չզսպեց,

Ետ դարձավ— ձեռքի պղինձը մեծ

Կոզբադու ճաղատ գլխին խփեց։—

Ձայն տվեց ապա նա Օհանին,

«Ո՛վ Ձենով»— կանչեց— «Գնա քնի՛,

Մսրամելիքը յոթգլխանի

Ինչ որ կարող է՝ թո՛ղ գա՝ անի՛»։

ԺԹ

Գնացին Բադին ու Կոզբադին,

Մսրամելիքին գանգատ արին,

Պախարակեցին Դավթին արի,

Գովեցին, իբրև Սասմա բարիք,

Ձենով-Օհանի վարքը բարի։—

Մսրամելիքը, արքան այն նեռ,

Զայրացավ, ինչպես դաժան ձմեռ,

Արձակեց ապա հրաման գոռ,

Որ գա, հավաքվի անհաշիվ զորք.—

Հազար, հինգ հարյուր մանուկ նորել,

Հազար, հինգ հարյուր ռազմիկ զորեղ,

Հազար, հինգ հարյուր այր սևահեր,

Հազար, հինգ հարյուր այր ալեհեր,—

Որ գնա Սասմա երկրին տիրե,

Որ Սասմա քաղաքը ավիրե,

Որ ժողովրդին ամբողջ գերե,

Տեղահան անե, Մսըր բերե։—

Ի

Մսրամելիքի զորքերն եկան,

Բռնեցին Սասմա սարերը ողջ,

Լցրին շռնդյուն, ու թինդ, ու կոչ,

Ձիերի խրխինջ ու խրխնջոց,

Եվ Սասմա չքնաղ աշխարհն ամբողջ

Բռնեց աղաղակ, ու ծուխ, ու բոց։—

Ձենով-Օհանը, իշխանն հայոց

Բարձրացավ, տեսավ մի առավոտ

Մսրամելիքի զորքերն այն հոծ,

Տեսավ արշավանք մի մահահոտ

Եվ սիրտը նրա լցվեց ահով։—

Գնաց նա ապա Դավիթի մոտ

Ասաց.— «Ո՛վ Դավիթ, մանո՛ւկ դիվոտ1,

Բերել եմ ահա քեզ մահվան բոթ»։

«Ո՛վ Դավիթ»,— կանչեց— «Դավի՛թ»— ասաց—

«Սասմա ավերման ժամը հասավ.

Եկել է զորքով բազմահազար

Մսրամելիքը, արքան գազան.

Գնա՛նք, ո՛վ Դավիթ, գնա՛նք»— ասաց.

«Իրեն տանք հարկը իրա ուզած.

Գնանք, ո՛վ Դավիթ, ոսկի տանենք,

Փրկություն հայցենք արքայից նենգ,

Որ վրեժն իր չար նա չհանե,

Սասմա երկիրը չկործանե»։

Եվ ասաց Դավիթը Օհանին.

«Ո՛վ Ձենով»— ասաց— «Գնա քնի՛.

Առավոտ, առած աղեղ ու նետ,

Ի՛նքս կգնամ— կռիվ կանեմ»։

ԻԱ

Առավոտ ելավ Դավիթը վեր,

Վերցըրեց-առավ աղեղ ու նետ,

Որ գնա՝ Մսրա արքայի հետ

Մղի պատերազմ մի չարաղետ,—

Որ ուժը նրա հորդած, ինչ գետ,

Դարձընի, քշի մեր երկրից ետ։—

Բայց տեսավ նրան այրին այն խեղճ,

«Ո՛վ Դավիթ»—ձայնեց— «Այդ ո՞ւր»— կանչեց

Դավիթը ասաց.— «Գնում եմ ես

Մսրամելիքին կոչեմ հանդես,

Մեր երկրի համար կռիվ անեմ,

Մսրամելիքին Սասնից հանեմ»։

Պառավը ասաց.— «Դավի՛թ ռամիկ,

Ինչքա՜ն ես անմիտ ու միամիտ,

Փուչ գլխիդ ունես լեռան քամի.

Մարդ է՞լ կգնա դարանամիտ

Մսրամելիքի հետ հարամի1

Նետով-աղեղով կռի՞վ կանի»։

«Բա ի՞նչպես անեմ» — Դավիթն ասաց.

«Ո՛չ զրահ ունեմ, ո՛չ զենք հազար»։

«Բա ինչպես անե՜ս»— պառավն ասաց.—

«Բա չե՞ս իմանում, Դավի՛թ անճար.

Մհերը ուներ զենքեր անչափ,

Մհերը ուներ նժույգ պայծառ,

Մհերը ուներ և սուր-կայծակ»։

Դավիթը կիտեց հոնքերն, ասաց.—

«Բա ո՞ւր են իմ հոր զենքերն»— ասաց.—

«Հ՜եյ, խևո՛ւկ Դավիթ»— պառավն ասաց.

«Ձենով Օհանի՛ն գնա ասա.

Ինչքա՛ն որ զենքեր քո հերն ուներ,

Ինչքան որ զրահ Մհերն ուներ—

Ձենով Օհանն է տարել-պահել,

Գնա՛, ե՛տ խլիր, Դավի՛թ հուրհեր»։

Ասաց, խրատեց պառավն արթուն

Դյուցազուն Դավթին, ինչպես որդուն.

«Հավատ չընծայես ուրիշ մարդու.

Թե սիրով չտա— ուժո՛վ առ դու»։

ԻԲ

Գնաց Դավիթը սրտով տրտում,

Գնաց այն Ձենով-Օհանի տուն,

Թակեց, թնդացրեց երդիկ ու դուռ,

«Ո՛վ Օհան»— կանչեց— «Ե՛կ— արի դո՛ւրս,

Առյուծ-Մհերի զենքերը տո՛ւր,

Որ կռիվ գնամ զենքերով հուր»։

Օհանը, սարսած, ելավ գավիթ.

«Ի՞նչ զենքեր»— ասաց— «Խևո՛ւկ Դավիթ,

Դու մանուկ էիր մի միամիտ,

Ո՞րտեղից փչեց գլխիդ քամին»։

Դավիթ ասաց.— «Ձենով-Օհան,

Մհերը ուներ ոսկե վահան,

Մհերը ուներ զենքեր հրցայտ,

Մհերը ուներ նժույգ պայծառ,

Մհերը ուներ և՛ սուր-կայծակ։

Բեր, հանձնի՛ր զենքեր ու զրահներ,

Եթե ոչ»— ասաց— «Ուժո՛վ կառնեմ»։

Օհան, ահով լցված հազար,

Հարցըրեց— «Դավի՛թ, քեզ ո՞վ ասաց»։

Դավիթը ասաց.— «Պառավն այն մեր.

Ե՛լ, Ձհնով-Օհան, զենքերը բե՛ր,

Գնամ, մեն-մենակ կռիվ անեմ,

Մսրամելիքին Սասնից հանեմ»։

--------------------------------------------

ահռել — սարսափել, երկյուղով համակվել, այլայլվել, ապշել (տպավորության սաստկությունից) :

ջեռ — տաք, վառմ պայծառորեն վառվող՝ փայլող, վառ, պայծառ, թարմ, ջերմ, բուռն:

դիվոտ — դիվահար, խենթ, խելագար:

հարամի — ավազակ:

Link to post
Share on other sites

ԻԳ

Տեսավ՝ ճար չկա Օհանը նենգ,

Հավաքեց, բերեց զրահ ու զենք,

Բերեց Մհերի զենքերն հրցայտ,

Նժույգը բերեց նա պայծառ,

Եվ սուրը բերեց նրա կայծակ։—

Եվ Դավիթը երբ նժույգն հեծավ,

Երբ հագավ իր հոր զրահն արծաթ,

Երբ բռնեց ձեռքին սուրը կայծակ —

Դարձավ — Դավիթի հետքից ասավ.

«Ափսո՛ս, Մհերի հրեղեն ձի՛,

Զրահներ անգին, գանձե՜ր անծիր,

Ափսո՛ս Մհերի ձիու սանձին»...

Դավիթը լսեց և ետ դարձավ,

«Ո՜վ Ձենով-Օհան, Օհան»— ասավ,

«Պապանձվի՛»— ասավ— «քո չար լեզուն,

Բա մանուկ Դավթին չե՞ս ափսոսում»...

Օհանը ահից խոսքը փոխեց.

«Ափսո՛ս մեր մանուկ Դավիթ»— ասեց.

Աչքերից առատ արցունք հոսեց,

Իբրև թե խղճաց ու ափսոսեց։—

Դյուցազուն Դավիթն էլ չխոսեց,

Առյուծ-Մհերի անունն հիշեց,

Ե՛տ դարձավ ապա և ձին քշեց...

ԻԴ

Դյուցազուն Դավիթն հուր-ձին քշեց—

Մսրամելիքի բանակն հասավ.

Երբ բանակն հասավ, նայեց-տեսավ՝

Քնել է, բռնած հովհտ ու սար,

Մսրամելիքի զորքը հազար։—

Դյուցազուն Դավիթն երբ այս տեսավ՝

Մտածեց, մանուկ մտքում ասավ.

«Թե հիմա այսպես քշեմ-գնամ,

Ցորյանի նման հնձեմ նրանց—

Պիտի մտածեն, թե մենք քնած,

Դավիթը գող-գող եկավ գնաց»։

Ձայն տվեց ուստի Դավիթը քաջ.

«Վե՛ր կացեք, ելե՛ք, զորքե՛ր քնած,

Որ չասեք հետո, թե մենք քնած՝

Դավիթը գող-գող եկավ գնաց»։

Արթնացավ իսկույն բանակն ամբողջ,

Թնդյուն, շառաչյուն, շռինդ ու կոչ,

Ձիերի խրխինջ ու խրխնջոց,

Զենքերի շաչյուն, ու հուր, ու բոց...

Հավաքեց Դավիթն իր ուժը ողջ,

Մրրիկի նման հուր-ձին թողեց,

Կայծակներ թռան քարից, հողից,

Արեգակն անգամ գույնը փոխեց,

Երբ սուրն արձակեց հրե շողեր։—

Շարժելով այսպես իր սուրն հրե,

Սկսեց հնձել, ինչպես ցորեն,

Մսրամելիքի զորքը զորեղ,

Որ Սասմա վրա քանի՛ օր էր

Եկել էր, նստել, ինչպես մորեխ։—

Ահեղ էր Դավիթն ու ահավոր,

Իբրև այր արդար, ռամիկ զինվոր,

Իբրև անսասան դյուցազուն, որ

Կռվում էր սրով իր անպարտ հոր։—

Երբ տեսավ նրա ցասումն այդ խոր

Մսրամելիքի զորքը բոլոր,

Դեմ ելավ նրան մի ալևոր

Մսրա աշխարհից եկած զինվոր:—

«Դավի՛թ»— բարբառեց զինվորը ծեր—

«Ինչո՞ւ ես մեր դեմ կռվի ելել,

Մսրամելիքն է, արքան այն նեռ,

Մեզ քշել, բռնի Սասուն բերել.

Ո՜վ Դավիթ»— կանչեց— «Ո՜վ միամիտ,

Դյուցազո՛ւն Դավիթ՝ մեզ պես ոամիկ,

Մսրամելիքն է քո թշնամին,

Դյուցա՞զն ես՝ գնա դարանամիտ

Մսրամելիքից վրեժդ հանի»։

«Լա՛վ»— պատասխանեց Դավիթը մեր.

«Իսկ ո՞ւր է հիմա Մելիքը նեռ»։

«Այնտե՛ղ է»— ասաց զինվորը ծեր.

«Վրանում այն մեծ քնած է դեռ,

Ծուխ է բարձրանում այնտեղից վեր—

Այնտե՛ղ է հիմա Մելիքը նեռ»։

ԻԵ

Լսեց— արձակեց Դավիթն իր ձին,

Էլ չանսաց հուր ձին իրա սանձին,

Ինչպես գերանդին ցորյան հնձի՝

Մրրկվեց այդպես թափով անծիր,

Եվ գնաց, կանգնեց այն առանձին

Վրանի առջև, որի միջից,

Ինչպես հնոցից, թափով ամբողջ,

Ծո՛ւխ էր բարձրանում, ու հո՛ւր, ու բո՛ց։—

«Ո՛վ Մելիք»— կանչեց ձայնով անդող

Դյուցազուն Դավիթն անհուն խանդով.

«Ո՜վ Մելիք»— կանչեց— «Քնելըդ թո՛ղ,

Ե՛լ, կռիվ մղենք, զարկե՛նք հերթով,

Ինչքա՞ն ես տեսնենք արդյոք դու քաջ,

Որ ժողովրդիդ՝ ահից կորած՝

Քշել ես, բերել Սասմա վրա»։

Մելիքը լսեց ձայնը նրա,

Վեր կացավ, նստեց մի պահ մռայլ,

Նայեց նա հպարտ իրա զորքին,

Մոտ կանչեց ապա մանուկ Դավթին,

Հսկա բերանը ապա բացեց,

Դյուցազուն Դավթի վրա փչեց,

Որ նրան, ինչպես չնչին տաշեղ,

Թռցնե, Սասմա դաշտից քշե։—

Բայց կանգնած մնաց Դավիթն հուրհեր

Իր տեղում անշարժ ու աներեր։—

ԻԶ

Վեր թռավ տեղից Մելիքն ահեղ

Սարսափից կորած ու խելահեղ,

Բայց զսպեց իրեն, շունչը պահեց,

Ժպտալով ապա Դավթին նայեց,

«Նե՛րս արի»— ասաց— «Դավիթ ջահել,

Նստենք միասին, մարդավայել

Խոսք-զրույց անենք, ապա կրկին

Ելնենք միասին, կարգով կարգին

Ձի-նժույգ նստած, զրահ առած՝

Մեր ուժը փորձենք զորքի առաջ»։

Օ՜, մանուկ Դավիթ դու միամիտ,

Առյուծ-Մհերի որդի՛ ռամիկ,

Քո գլխում ինչքա՛ն խաղա քամի,—

Ահեղ փորձության, մահու ժամին

Որքա՛ն հավատաս անգետ կամիվ

Ամե՛ն մի ոսոխ ու թշնամի

Մսրամելիքի ու Օհանի...

Ահա Մելիքը, արքան այն նեռ,

Քեզ նենգ ժպիտով կանչում է ներս,

Որ դավով խարդախ ու արնանենգ,

Քեզանից, Դավի՛թ, իր ոխն հանե։—

Եվ ռամիկ Դավիթն, արդար ու մեղմ,

Հավատաց չարին ու մտավ ներս,

Եվ ընկավ, խաբված դավով այն նենգ,

Մելիքի փորած անդունդի մեջ...

ԻԷ

Ընկավ մեր Դավիթն անդունդի մեջ,

Շուրջը— մթություն, ու մուժ, ու մեգ,

Իսկ վերից Մելիքը արնանենգ,

Սարսելով ահից իր խելագար,

Քաշեց մի հսկա, վիթխարի քար։—

Դավիթը մնաց փոսում խավար,

Անպաշտպան, մենակ, իսկ դուրսը չար

Մսրամելիքը, արքան դաժան,

Քրքջում էր ահեղ ու ժանտաժանտ։—

Եվ Սասմա վրա իջավ այնժամ

Խորշակ դառնաղետ, մահ տարաժամ։—

Եվ Դավիթն, ընկած խավարում քար,

Օգնության կանչեց երկար, երկար,

Եվ զուր է ասում զրույցը հար,

Թե պարուն այդ սև, այդ ժամին չար.

Օգնության եկավ խորհուրդով վառ

Ձենով-Օհանը, իշխանն այն մառ։—

Նա չեկավ, Ձենով իշխանն հայոց.

Սև սրտում՝ սարսափ ու ահ մահու՝

Նա Մելիքին էր նվաստ նայում

Եվ ժողովրդին հրամայում—

Հավաքեն, տանեն նրա համար

Քառասուն կաղ կին՝ կորեկ աղան,

Քառասուն այլ կին, որ ուղտ բառնան,

Քառասուն աղջիկ՝ նման գարնան՝

Գնան՝ Մելիքին վարձակ դառնան։—

Հավաքեց ապա ահով անսանձ

Օհանը ամբավ ոսկի ու գանձ,

Մսրամելիքի մոտը գնաց,

Թախանձեց, խնդրեց վիզը ծռած,

Որ գերի գրի հավիտյան-հար

Երկիրը Սասմա և դարեդար

Թե՛ իր և թե ո՛ղջ Մսրա համար

Գա, ոսկի տանի, անհատնում հարկ։—

Մելիքը լսեց, չարկամ խնդաց,

Մռընչաց— ձայնից հողը թնդաց,

Արձակեց ապա հրաման գոռ,

Որ ժողովուրդը Սասմա ամբողջ,

Հավաքի, բառնա հարկը փրկիչ

Եվ գերի գնա Մսրա երկիր։—

Ձենով-Օհանը լսեց, գնաց

Եվ, ժողովրդին՝ ահից կորած՝

Հայտնեց Մելիքի հրամանն այս։—

Եվ սուգ բարձրացավ, տրտունջ ու լաց

Աշխարհում հայոց,— և որբացած

Սասմա աշխարհի ձայնը գնաց,

Հասավ ականջին Դավթի դյուցազն,

Որ խավար ու խուլ հորում կորած

Ժայթքում էր աչքից կրակ ու կայծ։—

Սթափվեց, հիշեց Դավիթն այնժամ

Առյուծ-Մհերի փառքը պայծառ,

Հիշեց կայծակե սուրը հրցայտ,

Հավաքեց ամբողջ իր ուժն անծայր,

Խփեց-շողշողաց սուրը կայծակ—

Եվ քարը կտրեց— միջով անցավ...

ԻԸ

Դուրս եկավ հորից Դավիթն այնժամ,

«Ո՛վ Մելիք»— կանչեց— «Արքա՛ դաժան,

Ելել եմ, բերել քեզ մահու ժա՛մ»։

Կանչեց նա ապա ձայնով ահեղ.

«Ե՛լ, հանդես արի՛, ո՛վ արքա նենգ,

Ձի՛ նստիր, կապի՛ր զրահ ու զենք,

Որ վերջին անգամ դեմ-հանդեպ մենք,

Ո՜վ Մելիք, մահու կռիվ անենք»։

Դեմ ելավ դաժան արքան նրան,

Ժպտաց շողոքորթ, նայեց վրան,

Զենքերին նայեց այն հուրհուրան,

Նժույգին նայեց նրա կրակ,

«Ե՛կ, նստի՛ր»— ասաց ժպիտով նենգ,

«Ե՛կ, նստի՛ր, սիրով զրույց անենք,

Թե կամիս հետո՝ առած թուր-տեգ,

Ո՜վ Դավիթ, մահու կռիվ անենք»։

«Ո՛չ»— պատասխանեց Դավիթը մեր.

«Սասունցի Դավթին չե՛ս խաբի էլ.

Ե՛լ, Մսրամելիք, զենքերդ բե՛ր,

Կանգնի՛ր անխարդախ ու անվեհեր,—

Քեզ մահ եմ բերել, ո՜վ արքա նեռ:

Բարձրացավ Մելիքն իր տեղից վեր,

Զրահներ հագավ, առավ զենքեր,

Ձի-նժույգ նստեց և կանգնեց մեր

Դավիթի հանդեպ, ինչպես մի լեռ։—

«Դավի՛թ»— բարբառեց Մելիքը նեռ,—

«Ո՞ւմն է առաջին հարվածն արդյոք»:

«Քո՛նն է»— դյուցազուն Դավիթը մեր

Պատասխան տվեց այն նեռ-մարդուն։—

ԻԹ

Եվ կանգնեց Դավիթը նրա դեմ

Անսասան, անահ, դեմքով վսեմ,

Հայացքով պայծառ, ժպիտով սեգ,

Բոցավառ, ինչպես պայծառ արեգ։

Մսրամելիքը իր ձին քշեց,

Հեռացավ, եկավ, և ապա շեղ

Հարվածով դժնի, թափով ուժեղ

Հարվածեց Դավթին, որ նրա սեգ,

Բարձրաբերձ կուրծքը միջից կիսե։—

Երբ զարկեց Մելիքն հարվածն ուժեղ,

«Հո՛ղ դարձավ Դավիթ»— դարձավ ասեց.

«Այստե՛ղ եմ»— կանչեց Դավիթը սեգ,

Եվ ահով լցվեց Մելիքը սև։—

Նա երկրորդ անգամ իր ձին քշեց,

Եկավ, հարվածեց հարվածով շեղ.

«Հո՜ղ դարձավ Դավիթ»— էլի ասեց,—

«Այստե՜ղ եմ»— կանչեց Դավիթը սեգ։—

Եվ երրորդ անգամ իր ձին քշեց

Մսրամելիքը, արքան այն սև,

Եկավ, հարվածեց գուրզով ուժեղ.

«Այս անգամ մեռա՛վ Դավիթն»— ասեց.

«Այստե՛ղ եմ»— կանչեց Դավիթը սեգ.

«Կանգնիր, ո՛վ Մելիք, ո՛վ արքա սև,—

Ե՛ս պիտի հիմա իմ ձին քշեմ»։

Երբ կանգնեց Մելիքը նրա դեմ,

«Դավի՛թ» — բարբառեց— «Ռամի՛կ զորեղ,

Թո՛ղ, մանուկ Դավիթ, խոր հոր փորեմ,

Մտնեմ նրա մեջ, գլխիս քաշեմ

Քառասուն կաշի, քառասուն քար—

Եվ ապա՛ արի, քո զարկը զարկ»։

«Լա՛վ»—ասաց Դավիթն արքային չար.

«Թող փորեն խոր հոր, քաշեն թող քար,—

Չի՛ փրկի, Մելի՛ք, քեզ ո՛չ մի ճար

Սասունցի Դավթի զարկից արդար»։

Լ

Բերին, փորեցին մի հոր խավար

Մսրամելիքի, նեռի համար.

Եվ մտավ Մելիքը դողահար

Իր համար փորած հորը խավար,

Եվ բերին ապա, քաշեցին մառ

Քառասուն կաշի, քառասուն քար։

Եվ քշեց Դավիթն ապա իր ձին,

Որ խփի հարվածն իր առաջին,

Մոտ վազեց սակայն մի պառավ կին,

Մսրամելիքի մայրն էր՝ հագին

Մսրա զգեստներ՝ մետաքս անգին.

Եկավ, փաթաթվեց Դավթի ոտքին.

«Ի՛նձ բաշխիր» — ասաց — «Զարկդ առաջին»։

«Լա՛վ» — ասաց Դավիթը պառավին.

«Ես քե՛զ եմ բաշխում զարկս առաջին»։

Եվ երկրորդ անգամ քշեց իր ձին

Դավիթն շտապով, սակայն կրկին

Եկավ, փաթաթվեց նրա ոտքին

Մի ուրիշ — տարեց, գեղեցիկ կին.

Մսրամելիքի քույրն էր՝ հագին

Զգեստներ չքնաղ ու թանկագին.

Եկավ փաթաթվեց Դավթի ոտքին.

«Դավի՛թ» — բարբառեց— «Դյուցա՛զն անգին,

Ի՛նձ բաշխիր երկրորդ զարկդ կրկին»։

«Լա՛վ» — ասաց Դավիթն— «Ո՛վ չքնաղ կին,

Քե՛զ եմ շնորհում զարկս կրկին»։

Եվ երրորդ անգամ իր ձին քշեց,

Ոչ-ոքի խնդիրք էլ չլսեց,

Առյուծ-Մհերի անունն հիշեց,

Եկավ, կայծակե սուրը խփեց,

Զարկեց հարվածով, զարկով վսեմ—

Քառասուն կաշին միջից կիսեց։—

Կտրեց քառասուն կարծր կաշին,

Քարերը կտրեց ջրաղացի,

Ճայթեց խորությամբ մի անհաշիվ,—

Դեմքն արեգական բռնեց ւիոշին։

Երբ փոշին մի քիչ բարձրացավ վեր—

«Այստե՛ղ եմ»— կանչեց Մելիքը նեռ.

«Սասունցի՛ Դավիթ, չե՛մ մեռել դեռ»։

Զարմացավ Դավիթն, ապա ասեց.

«Ո՛վ Մսրամելիք, թա՛փ տուր դու քեզ»։

Մելիքը նրա ձայնը լսեց,

Թափ տվեց իրեն, արյունն հոսեց,

Մեջտեղից եղավ նա երկու կես,—

Անցավ, խորտակվեց Մելիքն այսպես...

ԼԱ

Այսպես է ասում զրույցը մեզ,

Սասունցի Դավթի զրույցն արդար,

Ասում է ապա զրույցն այդ վառ,

Որ մեռավ այսպես երբ նեռը չար—

Դավիթը նրա զորքին դիմեց.

«Գնացե՛ք» — ասաց— «Ձեր երկրռւմ կեզ

Ապրեցեք ազատ, ապրուստով վես,

Եվ հանգիստ թողեք մեր տունն ու մեզ»։

Ասում է ապա զրույցը մեզ,

Որ Դավիթն հետո դաշտից քշեց

Ձենով-Օհանին, իշխանին նենգ,

Հավաքեց ապա զրահ ու զենք,

Եվ դարձավ ռամիկ երկիրն ուժեղ,

Եվ հնչեց կրկին ամենուրեք

Սասմա լեռներում ծիծաղ ու երգ...

Ասում է ապա զրույցը մեզ,

Որ Սասմա երկրում տիրեց այսպես

Կյանք զարմանալի, արդար ու վես,

Մինչև մահացավ Դավիթն հրկեզ

Եվ ժառանգ թողեց երկրի վրա

Մհերին՝ որդուն իր հուրհուրան,

Բայց դժնի ուժեր տարան նրան,

Փակեցին Սասմա անհուն լեռան

Քարայրում մթին, որ այնտեղ նա

Հավիտյան, ընդմիշտ գերված մնա...

— Օ՜, դյուցազն Մհեր, ռամիկ դու ա՛յր,

Առյուծ-Մհերի շավի՛ղ պայծառ,

Դյուցազո՛ւն վերջին, ռազմի՛կ արդար,

Ձե՛ռք ժողովրդի ստեղծարար,—

Ուժեր կործանիչ, և՛ մութ, և՛ չար

Քարայրում այն մութ, միգում խավար

Փակեցին ահով քո դեմքը վառ,

Եվ գալիք քենից սարսափահար՝

Հայտարարեցին քեզ նեռ ու չար,

Որ չելնես մի օր՝ նրանց համար

Չբերես անկում, ու մուժ, ու մահ...

ԼԲ

Հուշ դարձավ այսպես, կյանքից գնաց

Սասունցի Դավթի զարմը դյուցազն,

Եվ տիրեց անհուն աղետ ու լաց

Լեռներին Սասմա, աշխարհին բարձր,

Եվ ժողովրդին ռամիկ ու պարզ։—

Հուշ դարձավ այսպես, դարձավ երազ

Առյուծ-Մհերի զարմը զորեղ,

Եվ դարեր ապա ու տարիներ

Լեռներում Սասմա, աշխարհում մեր,

Որ ոչ մի դյուցազն էլ չսերեց—

Ձենով-Օհանի զարմը տիրեց...

Տիրեց Օհանի սերունդը մառ

Բազում տարիներ,— ու դարեդար

Հայրենի երկրում ժլատ ու չար,

Անդուլ կեղեքող — ձեռքով շռայլ

Ցրե՜ց մեր երկրի գանձը անծայր

Եվ ինքնությունը մեր ոսկեսար։—

Եվ եկան ապա ու շարեշար

Տիրեցին երկրին իշխաններ չար,

Տերեր հայրենի ու զանազան,

Ազատանիներ1՝ վարքով գազան,

Եվ նեռ-արքաներ հազարհազար։

Եվ ժողովրդի գլխին ազատ,

Իբրև հովանի մի սրբազան,

Կախվեց տերերի ժանիքը ժանտ—

Ե՛վ խարույկ, և՛ խաչ, և՛ խարազան...

Այսպես Օհանի սերունդը մառ

Տիրեց աշխարհում երկա՛ր, երկա՛ր,

Մինչև օրն եկավ — և դեմքով վառ

Ելավ քարայրից Մհերն արդար,

Եվ բերեց զարմին Օհանի չար

Անկում վերջնական և մահ անճառ։—

Օ՜, անմահ Մհեր, քանի՜ դու դար

Պիտի մնայիր այրում խավար,

Մինչև աշխարհում քո օրը գար

Եվ ելնեիր դու արևավառ —

Համա՛յն աշխարհի զարմերին չար

Բերելու անկում և մահ արդար: —

ԼԳ

Եվ մենք աշխարհում հավիտյան-հար,

Որքան վերհիշենք զրույցն այս վառ,

Սասունցի Դավթի զրույցն արդար,—

Սերունդե-սերունդ ու դարեդար—

Դառնանք — բարբառենք նզովք մենք նախ

Մսրամելիքին, թագավորի՛ն,—

Դառնանք — բարբառենք նզովք ապա

Ձենով-Օհանին, իշխանին նե՛նգ,

Դառնանք — բարբառենք նզովք ապա

Ա՛յլ իշխաններին բոլոր այն մեր,

Որ բերին մեզ մահ, ու մո՛ւժ, ու նե՛ռ։—

Փա՜ռք փառաբանենք ապա մենք մեր

Առյուծ-Մհերին, դյուցազնին քա՛ջ,

Դավիթին՝ նրա որդուն դյուցազն,

Մհերին՝ նրա որդուն անմահ,—

Ո՛ղջ ժողովրդին ապա Սասմա,

Որ լուրթ լեռներում մի օր բազմած

Հորինեց պայծառ զրույցը այս —

Եվ անցավ անհետ, դարձավ երազ...

----------------------------------

անսալ — լսել մեկի խոսքին, հպատակվել, հնազանդվել:

կամիվ — կամքով:

ազատանի — ազատներ, ազնվականներ, ազատների դասակարգ, ազնվական:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...