Jump to content

Հայաստանի երկնիշ տնտեսական աճն չի երևում


Recommended Posts

A1PLUS //

--------------------------------------------------------------------------------

ԱՐԱՄ Ա-ն ՀԱՄԱՄԻՏ ՉԷ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ

[05:46] 18 Սեպտեմբերի, 2006 [ http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=41086 ]

Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ հնչած ելույթներից շրջադարձորեն, կարելի է ասել 180 աստիճանով Ռոբերտ Քոչարյանի ելույթից տարբերվում էր Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի ելույթը: Միայն նրա ելույթն էր, որ արժանացավ երկարատեւ եւ բուռն ծափահարությունների եւ եթե Վարդան Օսկանյանը չընդմիջեր` հայտարարելով հաջորդ ելույթ ունեցողի անունը, ապա ծափահարությունները շատ երկար կտեւեին:

Արամ Ա-ն նախ նշեց, որ նախորդ երկու համաժողովները ավելի շատ զգայական եւ ոչ հստակ խնդիրներ առաջադրող հիմքի վրա անցկացվեցին եւ հույս ունի որ այս համաժողովը նույն ճակատագրին չի արժանանա: Ի տարբերություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի, Արամ Ա-ն իր ելույթի շեշտը դրեց ինքնաքննադատության վրա` նշելով, որ Հայաստան-Սփյուռք գործակցությունը միայն ու միայն պիտի ծառայի ժողովրդի բարօրության, բարգավաճման եւ զարգացման համար` կենսական պայմանների ստեղծումով: Պաշտոնական Հայաստանը հաճախ է լսեցնել տալիս երկրի տնտեսական աճի մասին, ասում է կաթողիկոսը եւ մտահոգ նշում, որ իրենք իզուր են փնտրում այդ աճի աղբյուրները եւ անդրադարձը ժողովրդի մակարդակի վրա, ընդ որում ողջ երկրի տարածքով. ՚Եթե իրապես աճ կա եւ կհավատանք որ կա, ինչու՞ այդ արդյունքը չի զգացվում նաեւ ժողովրդի մակարդակի վրա եւ բոլոր շրջաններում հավասարապեսՙ: Կաթողիկոսը գտնում է, որ հստակ ծրագրեր չեն ներկայացնում թե հայաստանյան մարմինները, թե Սփյուռքը:

Նա նաեւ մասնավորապես նշեց, որ նման համաժողովները կարեւոր են դառնում միայն այն դեպքում, երբ կան փոխադարձ հանձնառություններ, պարտավորություններ եւ հստակ դերակատարողներ, նաեւ փոխադարձ վստահություն, որը կարեւոր գործոն է Հայաստան-Սփյուռք կապի առավել խորը զարգացման ու գործընթացի հարատեւման համար: Ինչ վերաբերում է Սփյուռքի կողմից ներդրումներ սպասելուն, կաթողիկոսը վստահ է, որ Սփյուռքը ավելին կարող է տալ, սակայն դա կախված է նաեւ Հայաստանի իշխանություններից, թե որքանով են նրանք իրագործում երկրի առջեւ ծառացած խնդիրները:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...