Jump to content

Հայ երգանի


Recommended Posts

ԵՐԳԱՑԱՆԿ

էջ 1

ԱԽ, ԻՆՉ ԼԱՎ ԵՆ Խոսք և երաժշտ.` Հովհ. Թումանյանի

ԱՆՋԱՏՄԱՆ ԵՐԳ Խոսք` Վահան Տերյանի, Երաժշտույթուն` Ռ. Մելիքյանի

ՋԱՂԱՑԸՍ ՊԱՏԻԿ ՊԱՏԻԿ ժողովրդական

ՔԵԼԵ ԼԱՈ ժողովրդական

ՆԱ ՄԻ ՆԱԶ ՈՒՆԻ Գուսան Շերամ

ՀԱՅԻ ԱՉՔԵՐ Խոսք` Սարմենի Երաժշտ.` Ռ. Ամիրխանյանի

ԽՆՁՈՐԻ ԾԱՌԻ ՏԱԿԻՆ ժողովրդական

ԴՈՒ ՆՈՐԻՑ ԵԿԵԼ ԵՍ Խոսք` Դևի, երաժշտ.` Ն. Գալանտերյանի

ՈՎ ՍԻՐՈՒՆ, ՍԻՐՈՒՆ ժողովրդական, խոսք` Լ. Միրիջանյանի

ԼՈՒՍՆՅԱԿ ԳԻՇԵՐ ժողովրդական

ՁԱՅՆ ՄԸ ՀՆՉԵՑ ժողովրդական

էջ 2

ՕՐՈՐՈՑԻ ԵՐԳ Խոսք` Ռ. Պատկանյանի

ՕՐՈՐՈՑԻ ԵՐԳ Խոսք` Ռ. Պատկանյանի, երաժշտ.` Բ. Կանաչյանի

Երևանի սիրուն աղջիկ

ԿՌՈՒՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ Միջազի

Լավագույն տղերքը հեռանում են Ռուբեն Հախվեդյան

ԿԻԼԻԿԻԱ Խոսք` Ն. Ռուսինյանի, երաժշտ.` Գ.Երանյանի

ԵՐԵՔՆՈՒԿ Խոսք.` Պ. Սևակի, երաժշտ.` Վ. Հովսեփյանի

ԹԵԼԼՈ ժողովրդական

Երևանի սիրուն աղջիկ ՈՒրիշ տարբերակ

ՔԵԼԵ, ՍԱԹՈ ժողովրդական

էջ 3

ԿՈԼԽՈԶՆԻԿ ՅԱՐ Խոսք` Գեղ.Սարյանի, երաժշտ.` Դան.Ղազարյանի

ՍԻՐՈ ԵՐԳ ("Առաջին սիրո երգը" կինոնկարից) Խոսք.` Վ. Հարութունյանի, երաժշտ.` Ա. Բաբաջանյանի

ԵՐԳ ԱՌԱՋԻՆ ՍԻՐՈ "Առաջին սիրո երգը" կինոնկարից Խոսք` Հովհ. Ղուկասյանի, երաժշտ.` Ա. Բաբաջանյանի

ԼԵԲԼԵԲԻՋԻՆԵՐԻ ԽՄԲԵՐԳԸ ("Կարինե" կատակոպերայից) Խոսք`Թ. Նալյանի, երազհշտ.` Տ. Չուխաջյանի

ՊԵՊՈՅԻ ԵՐԳԸ ("Պեպո" կինոնկարից) Խոսք` Ե. Չարենցի, երաժշտ.` Ա. Խաչատրյանի

ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԵՍ ԵՎ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ Խոսք` Հովհ. Ղուկասյանի, երաժշտ. Կ. Օրբելյանի

ՄԱՐՏԻԿԻ ԵՐԳԸ (Կարոտ) Խոսք` Գ. Սարյանի, երաժշտ. Ա. Սաթյանի

ԲԱՐԵՎ ԻՄ ՍԵՐ Ֆորշի երգերից

էջ 4

Ա՜Յ ՍԱՐ ՈՒ ՍԵՅՐԱՆ ժողովրդական, ձայնագրումը Ա. Բրուտյանի

ՀՈՐՈՎԵԼ

էջ 5

ԱՎԼԻ, ԹԱՓԻ ՓՈՇԻՆ

էջ 6

Սարի սիրուն Գուսան Աշոտ

ԽՆՋՈՒՅՔԻ ԵՐԳ Խոսք` Սարմենի, երաժշտ. Կ. Զաքարյանի

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՅԱՅԼԱ "Անուշ" օպերայից: Խոսք` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանի

ԱՂՋԻ ԲԱԽՏԱՎՈՐ "Անուշ" օպերայից: Խոսք` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանի

ԱՄՊԻ ՏԱԿԻՑ "Անուշ" օպերայից: Խոսք` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանի

էջ 7

ԱՂՋԻ ԱՆԱՍՏՎԱԾ "Անուշ" օպերայից: Խոսք` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանի

ԱՍՈՒՄ ԵՆ ՈՒՌԻՆ "Անուշ" օպերայից: Խոսք` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանի

ԶԱՐԹԻ՛Ր, ԼԱՈ

Գարուն ա Կոմիտաս

ԱՆԴՐԱՆԻԿ ՓԱՇԱ

ՀԻՄԱ Ո՞Վ Է ՁԵԶ ՀԱՄԲՈՒՐՈՒՄ ("Սիամանթո և Խջեզարե" պոեմից) Խոսք` Հ. Շիրազի, երաժշտ.` Ա. Մերանգուլյանի

ՄՆԱՔ ԲԱՐՈՎ ("Սիամանթո և Խջեզարե" պոեմից) Խոսք` Հ. Շիրազի, երաժշտ.` Ա. Մերանգուլյանի

ԴՈՒԼԻԿ ժողովրդական, Խոսքի մշակումը` Վ. Հարությունյանի, երաժշտության մշակումը` Թ. Ալթունյանի

էջ 8

ՉՔՆԱՂ ԵՐԱԶ Խոսք` Ա. Սահակյանի, երաժշտ.` Ա. Հեքիմյանի

ՔԱ ԴԵ ԵՍԻՄ Ժողովրդական պարերգ Ձայնագրություն և մշակում` Թ. Ալթունյանի

ԿԱՊՈՒՅՏ ԹՌՉՈՒՆ խոսք՝ Վ. Դավթյանի, երաժշտ.՝ Ամիրխանյանի

ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻ Խոսք և երաժշտ. Ռ. ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ

ԱԼ ԱՅԼՈՒՂՍ Ժողովրդական

ՔՈՒՅՐ ԻՄ ՆԱԶԵԼԻ Խոսք` Ավ. Իսահակյանի, երաժշտ.` Դ. Ղազարյանի

էջ 9

ԴՈՒՆ Է'Ն ԳԼԽԵՆ ԻՄԱՍՏՈՒՆ ԻՍ Սայաթ Նովա

ՎԱՐԴԸ Խոսք` Վ. Գյոթեի, Թարգմ.` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ռ. Մելիքյանի

ԻՄ ՅԱՐԸ ԳԱԼԻՍ Ա խոսք՝ Հր. Հովհաննիսյանի

Թագվորի մեր դուս արի

ԷՍ ԳԻՇԵՐ, ԼՈՒՍՆԱԿ ԳԻՇԵՐ ժողովրդական

ՕՏԱՐ, ԱՄԱՅԻ Խոսք` Ա. Իսահակյանի, երաժշտ.` Ա. Մսրլյան

էջ 10

ՈՒՌԻՆ Խոսք` Ավ.Իսահակյանի, երաժշտ.` Դ.Ղազարյանի

Աղջկա երգը

ՃՈՃԱՆ Խոսք՝ Վ. Հարությունյան, ժող. մոտիվ.

ԱՇՈՒՆ Խոսք.` Հ. Թումանյանի, երաժշտ.` Ռ. Մելիքյանի

Մեր Հայրենիք Միքայել Նալբանդյան, Պ. Կանաչյան

Հայաստանի աղջիկները

ԱՆՈՐ Խոսք` Թլկատենցու, երաժշտ.` Հ. Պերպերյանի

էջ 11

ԱՆԴՐԱՆԻԿԻՆ Խոսք և երաժշտ.` Շերամի

Ախ ինչ անեմ Վ Հարությունյան (խոսք) Վ.Բալյան(երաժշտություն)

ՎԱՐԴ ԿՈՇԻԿՍ Ձայնագր. և մշակում` Կարա-Մուրզայի

ՍԻՐԵՑԻ, ՅԱՐՍ ՏԱՐԱՆ Խոսք` Ավ. Իսահակյանի

ԻՄԱԼ ԷՆԵՄ Ժողովրդական

ԱՐԱՔՍԻ ԱՐՏԱՍՈՒՔԸ Խոսք` Ռ. Պատկանյանի, երաժշտ.` Պ. Աֆրիկյանի

ՀԱՅԱՍՏԱՆ Խոսք.` Հ. Միրզա-Վանանդեցու, երաժշտ.` Գ. Երանյանի

ՏԱԼՎՈՐԻԿԻ ԿՏՐԻՃ Խոսք` Մ. Տամատյանի

ԱՏԱՆԱՅԻ ԿՈՏՈՐԱԾԸ

ՏԵՍՆԵՄ ԱՆԻՆ ՈՒ ՆՈՐ ՄԵՌՆԵՄ

էջ 12

ԶԵՅԹՈՒՆՑՈՑ ՔԱՅԼԵՐՔԸ Խմբերգ "Զեյբեկներ" օպերետից, Խոսք` Հ. Չաքրյանի, երաժշտ.` Տ. Չուխաջյանի

Է՜Յ ԴՈՒ, ՋԱՀԵԼ... Խոսք.` Ավ.Իսահակյանի, երաժշտ.` Ե. Սարդարյանի

ՂԱՓԱՄԱ Ախալցխայի շրջ. խնջույքի երգ, Ձայնագրումը` Վ. Սամվելյանի

Երկիր հնամյա,երկիր հայրենի Արթուր Մեսչյան

ՍԱՐԵՐԻ ՀՈՎԻՆ ՄԵՌՆԵՄ Խոսքի մշ.՝ Վ. Հարությունյանի Երաժշտ.՝ Հ. Բադալյանի

ԱՂՎԵՍՆ ԷԿԱՎ Ձայնագր.` Սպ. Մելիքյանի

էջ 13

ԱՉՔԸԴ ԽՈՒՄԱՐ Գուսան Շերամ

ՎԱ՜Յ, ԿԱՔԱՎԻԿ Խոսք.` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ռ. Մելիքյանի

ՅԱՐ, ԱՌԱՆՑ ՔԵԶ ԻՆՉԻ՞Ս Է ՊԵՏՔ Գուսան Աշոտ

Ա՜Յ ՎԱՐԴ Խոսք` Ալ. Ծատուրյանի, երաժշտ.` Ալ. Սպենդիարյանի

ՀԻՆ ԳԱԼԼԱ Ըստ Ք. Կարա-Մուրզայի

ՔԱՂԱՔԱՄԱՅՐ ԻՄ ԵՐԵՎԱՆ Խոսք.` Ռ. Դավոյանի, երաժշտ.` Ռ. Ամիրխանյանի

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Խոսք` Մ. Նալբանդյանի, երաժշտ.` ժողովրդական

Ա՜Խ, ԻՄ ճԱՄՓԵՍ Խոսք` Ավ. Իսահակյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանի

ԳԱԼԻՍ ԵՄ ԴՈՒՌԴ Գուսան Շերամ

էջ 14

ԵՐԳ ԳԻՆՈՒ ՄԱՍԻՆ Խոսք` Հ.Շիրազի, երաժշտ.` Հր.Թորոսյանի

ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ Խոսք` Ե. Չարենցի, երաժշտ.` Ա. Սաթյանի

ԱՐԻ ՄԵԿ ՏԵՍՆԵՄ Գուսան Աշխուժ

ՋԻՎԱՆԻ

ԱՇՈՒՂԸ Ջիվանի

ԱՌ ԱԶԳՍ Ջիվանի

ԱՌ ՆԱԶԵԼԻՆ Ջիվանի

ԸՆԿԵՐ Ջիվանի

ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ Ջիվանի

ԾԻՐԱՆԻ ԾԱՌ Ջիվանի

ԿՌՈՒՆԿ Ջիվանի

ՀՈՎԻԿ Ջիվանի

ՁԱԽՈՐԴ ՕՐԵՐ Ջիվանի

ՄԱԶԵՐ Ջիվանի

ՄԱՅՐԻԿ Ջիվանի

Ո'Վ, ՍԻՐՈՒՆ, ՍԻՐՈՒՆ Ջիվանի

ՊԱՂ ԱՂԲՅՈՒՐԻ ՄՈՏ Ջիվանի

էջ 15

ՍԱՍՈՒՆԱ ՍԱՐ Ջիվանի

ՍԵՎԻԿ ԱՉԵՐ Ջիվանի

ՎԱՌԱ, ՎԱՌԱ, ԵՍ ՎԱՌԱ Ջիվանի

ԻՄ ԵՐԳԸ Ջիվանի

ՓԱԽԻ'Ր ԱՅԾՅԱՄ Ջիվանի

ՔՈ ՓԱՓԱԳՈՎ Ջիվանի

ՕՏԱՐԱԿԱՆԻ ԵՐԳ Ջիվանի

ՀԱՅՈՑ ԱՂՋԻԿ Խոսք՝ Ռ. Պատկանյանի

ԻՄ ՓԵՐԻՆ Խոսք՝ Ավ. Իսահակյանի, երաժշտ.՝ հեղ. անհայտ

ՅԱՐԻՍ Խոսք՝ Մ. Մելիքյանի, երաժշտ.՝ Կարո Զաքարյանի

ԵՐԵՎԱՆ-ԷՐԵԲՈՒՆԻ Խոսք՝ Պ.Սևակի, երաժշտ.՝ Էդգ. Հովհաննիսյանի

ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼԻՍ Խոսք՝ Հ. Սահյանի, երաժշտ.՝ Ա . Հեքիմյանի

էջ 16

ՊճԻՆԿՈ Խոսք՝ Տ. Չիթունու, երաժշտ.՝ Վ. Սրվանձտյանի

ԿՈՄԻՏԱՍ

ԱԼԱԳՅԱԶ Ըստ Կոմիտասի

ԱԼԱԳՅՈԶ ԱՉԵՐԴ Ըստ Կոմիտասի

ԱՂՎԵՍ ԳԸՆԱՑ, ՄԸՏԱՎ ՋԱՂԱՑ Ձայնագրումը` Կոմիտասի

ԱՅ ԱՂՋԻԿ, ԾԱՄՈՎ ԱՂՋԻԿ Մշակումը` Կոմիտասի, Ս. Բարխուդարյանի

ԳԱՐՆԱՆ ԳՈՒԹԱՆ (Քաղհանի երգ) Երաժշտ. Կոմիտասի

ԳԱՐՈՒՆ Ա Կոմիտաս

ԳՆԱՑ ՁՄԵՌՆ Ձայնագրումը Կոմիտասի

ԵՍ ՍԱՐԵՆ ԿՈՒԳԱՅԻ Ըստ Կոմիտասի

ԵՍ ՔԵԶ ՏԵՍԱ Երաժշտ.՝ Կոմիտասի

ԵՐԱԶ ժողովրդական, Խոսք` Ս. Շահազիզի, գրառումը Կոմիտասի

ԷՍ ԱՌՈՒՆ Երաժշտ.` Կոմիտասի

ԷՐՎՈՒՄ ԵՄ Երաժշտություն Կոմիտասի

ԻՆՉՈ՞Ւ ԲԻՆԳՅՈԼԸ ՄՏԱՐ Ձայնագրումը՝ Կոմիտասի, երաժշտ. մշակ.՝ Ռոմանոս Մելիքյանի

ԼԵ, ԼԵ ՅԱՄԱՆ Ըստ Կոմիտասի

ԽՆԿԻ ԾԱՌ ըստ Կոմիտասի

ԾԻԾԵՌՆԱԿ Խոսք` Գ.Դոդոխյանի, երաժշտ.` ըստ Կոմիտասի

ԾԻՐԱՆԻ ԾԱՌ Կոմիտաս

ԾՈՎԱԿ Խոսք՝ Րաֆֆու, երաժշտ.՝ ըստ Կոմիտասի

ԿԱՅՆԵԼ ԵՄ՝ ԳԱԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ Ձայնագրումը՝ Կոմիտասի, մշակումը՝ Ա. Տեր-Ղևոնդյանի

ԿԱՆՉԵ ԿՌՈՒՆԿ Ըստ Կոմիտասի

ԿԱՔԱՎԻ ԳՈՎՔԸ Խոսք.` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Կոմիտասի

ԿՌՈՒՆԿ Երաժշտ՝ ըստ Կոմիտասի

ԿՈՒԺՆ ԱՌԱ Երաժշտ. Կոմիտասի

ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԳ ( Լօ՜, լօ՜, լօ՜), Խոսք՝ Ակադեմ. Մ. Աբեղյանի, երաժշտ.՝ Կոմիտասի

ՀՈ՜Յ ՆԱԶԱՆ ԻՄ Ժողովրդական, երաժշտությունը` Կոմիտասի

ՇՈՂԵՐ ՋԱՆ Երաժշտությունը Կոմիտասի

ՇՈՐՈՐԱ, ԱՆՈՒՇ Երաժշտությունը Կոմիտասի

Ո'Վ ՄԵԾԱՍՔԱՆՉ ԴՈՒ ԼԵԶՈՒ Խոսք՝ Մեզպուրյանի, Կոմիտաս

ՉԻՆԱՐ ԵՍ Երաժշտությունը` Կոմիտասի

ՊԱՐ ՆԱՎԱՍՏՅԱՑ Ըստ Կոմիտասի

ՍԱՐԵՐԻ ՎՐՈՎ ԳՆԱՑ Երաժշտությունը Կոմիտասի

ՍՈ'ՆԱ ՅԱ՜Ր Երաժշտությունը՝ Կոմիտասի

ՎԱ՜Յ ԳԻԴԻ ԲԼԲՈՒԼՍ Ձայնագր. Կոմիտասի

ՎԱՐԴՆ Ի ԲԱՑՎԵ Վանա շրջանի ժող. երգ, ձայնագր. Կոմիտասի

ՔԵԼԵՐ, ՑՈԼԵՐ երաժշտությունը՝ Կոմիտասի

ՔԵԼԵ, ՔԵԼԵ ժողովրդական, Գրառումը Կոմիտասի

http://www.komitas.am/eng/list_works.htm

ՔԱՆԻ ՎՈՒՐ ՋԱՆ ԻՄ Սայաթ Նովա

էջ 17

ՄԵՐ ՍԻՐՈ ԱՇՈՒՆԸ Խոսք՝ Ռուբեն Հախվերդյան

ԱՆԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ Խոսք` Վահան Տերյանի

ԼՈՒՍՆՅԱԿ ԳԻՇԵՐ Ձայնագր.՝ և մշակում՝ Ն. Տիգրանյանի

էջ 18

ԲԱ՜Մ, ՓՈՐՈՏԱՆ Խոսքը` Հ. Ղ. Ալիշան

էջ 19

ՀՈՎ ՍԱՐԵՐ, ՄՈՎ ՍԱՐԵՐ

ԽԱՆ ԲԱՋԻ

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾ Խոսք` Մուշեղ Իշխանի, երաժշտությունը` Արթուր Մեսչյանի

http://diaspora.ww.am/show.htm#

Link to post
Share on other sites
  • Replies 386
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Top Posters In This Topic

Posted Images

ԱԽ, ԻՆՉ ԼԱՎ ԵՆ

Խոսք և երաժշտ.` Հովհ. Թումանյանի

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա

Անցնում օրերն անո՜ւշ, անո՜ւշ,

Անըրջային, թեթևասահ,

Ամպ ու հովերն անուշ, անուշ:

Ահա' բացվեց թարմ առավոտ,

Վարդ է թափում սարին-քարին,

Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,

Շընչում բուրմունք եդեմային:

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վրա

Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,

Շըվին փըչեց հովիվն ահա,-

Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ:

ԱՆՋԱՏՄԱՆ ԵՐԳ

Խոսք` Վահան Տերյանի Երաժշտույթուն` Ռ. Մելիքյանի

Դու անհոգ նայեցիր իմ վրա

ՈՒ անցար քո խաղով կանացի.

Ես քեզնից դառնացած հեռացա,

Ես քեզնից հեռացա ու լացի...

Իմ հոգին ծովերում անծանոթ

Մենավոր ու մոլոր մի նավակ,

Մատնեցի փոթորկին աղմկոտ,

Հուսաբեկ, թողած ղեկ ու թիակ...

Ինձ հեռվից լույս փարոս չի կանչում,

Չի ժպտում ինձ խաղաղ հանգրվան.

Միայն հողմն է տխուր շառաչում,

Անթափանց մեգ-մշուշ է միայն...

Link to post
Share on other sites

ՋԱՂԱՑԸՍ ՊԱՏԻԿ ՊԱՏԻԿ

ժողովրդական

Ջաղացըս պատիկ-պատիկ,

Աչքերը նռան հատիկ,

Ամեն քեզի տեսնելիս

Հա'մ համբարձում, հա'մ զատիկ:

Ջաղացըս մանի-մանի,

Անուշ քունըս կըտանի,

Իմ յարը հանդում, չոլում,

Իմ քունը ո՞նց կտանի:

Ջաղացըս ման եմ տվել,

Սիրել եմ, ջան եմ տվել,

Յոթը տարի սիրություն,

Մեկ օր պայման եմ տվել:

Link to post
Share on other sites

ՔԵԼԵ ԼԱՈ

ժողովրդական

Քելե' լաո, քելե' երթանք մըր էրգիր,

Երթանք ըն ձոր, քաղինք մատղաշ խավրծիլ,

Քաղինք, քաղինք, էնինք մըզի դեղ ու ճար

Քելե', լաո, քելե' երթանք մըր էրգիր:

Ամեն թփին կիջնի քաղցրիկ մանանա,

Մեկ-մեկ փշուր ուտինք, մըր սիրտ հովանա,

Սասնա էրգիր մըր աչվու դեմ թող ծովանա,

Քելե', լաո, քելե' երթանք մըր էրգիր:

Հոն արոսներ կտուց-կտցի կըերգին,

Ծիծեռնակներ թևիկ-թևիկ կըծափին,

Քարեր առանց մըզի արցունք կըթափին,

Քելե', լաո, քելե' երթանք մըր էրգիր:

Մըր հեր էնտեղ, մըր մեր էնտեղ կծաղկին,

Անուշ գիլան, մրմուռ ձենով կկանչին.

Ի՞մալ կեղնի, ի՞մալ չերթանք մըր էրգիր,

Քելե', լաո, քելե' երթանք մըր էրգիր:

Link to post
Share on other sites

ՆԱ ՄԻ ՆԱԶ ՈՒՆԻ

Գուսան Շերամ

Եկան գարնան անուշ օրեր,

Ծաղկով լցվան դաշտեր, ձորեր,

Յարս զուգվել, սեյրան կերթա`

Հագած կապած ալվան շորեր:

Նա մի նազ ունի,

Նազ ունի, նազ ունի,

Ձեռքին սազ ունի,

Սազ ունի, սազ ունի,

Չալելով սեյրան կերթա,

Դարձել է ջեյրան` կերթա.....

Արտուտն եկավ մըտավ արտը,

Բըլբուլն իջավ գըրկեց վարդը,

Հազար սիրուն, հազար հեքիմ

Չեն իմանա սրտիս դարդը:

Նա մի նազ ունի...

Հավքերն եկան երամ-երամ,

Անուն ունիմ` աշուղ Շերամ,

Էնքան պիտի յարիս կանչեմ,

Տեյմոր վառվիմ որպես Քյարամ:

Նա մի նազ ունի... :) :)

Ով էր երգում Ֆլորան?

Link to post
Share on other sites

ՀԱՅԻ ԱՉՔԵՐ

Խոսք` Սարմենի Երաժշտ.` Ռ. Ամիրխանյանի

Հայի աչքեր, սիրո՛ւն աչքեր,

Սև ամպն էր ձեզ ծածկել դարեր,

Սև վիշտն էր ձեզ մաշել, տանջել,

Ձեզնից ժպիտն առել-տարել:

Լույսի լճակ`

Աչքեր տրտում

Այս ե՞րբ դարձաք

Այսպես խնդուն:

Հայի աչքեր, աչքեր թախծող,

Դուք միշտ խոնարհ, դուք միշտ անչար,

Տանջվող մարդու համար լացող,

Տարին միայն մի օր պայծառ:

Լույսի լճակ...

Հայի աչքեր` ջահեր հույսի,

Էլ չի մթնի երկինքը ձեր,

Բացվել է դուռն արշալույսի`

Շողով լցրել երկիրը մեր:

Լույսի լճակ...

Link to post
Share on other sites

ԽՆՁՈՐԻ ԾԱՌԻ ՏԱԿԻՆ

ժողովրդական

Խընձորի ծառի տակին,

Խընձորի ծառի տակին,

Ես իմ յարը սիրեցի,

Խընձորի ծառի տակին,

Խընձորի ծառի տակին:

Յար ջան, դու բարով եկար,

Կարմիր սոլերով եկար,

Հե՜յ խորոտիկ իմ յարըս,

Հե՜յ անուշիկ իմ յարըս,

Խնջիկ մնջիկ մի անի,

Խընձորի ծառի տակին:

Ծառեր դուք իրար միք տա,

Ճըղեր, դուք էլ բար միք տա.

Ես իմ յարը սիրեցի,

Խընձորի ծառի տակին,

Խընձորի ծառի տակին:

Յար ջան, դու բարով եկար...

Link to post
Share on other sites

ԴՈՒ ՆՈՐԻՑ ԵԿԵԼ ԵՍ

Խոսք` Դևի, երաժշտ. Ն. Գալանտերյանի

Դու նորից եկել ես, ի՞նչ անեմ,

Ես այնպես սիրել եմ քո հոգին,

Գերել ես հայացքովդ քո անեզր

ՈՒ կապել քո սիրո հմայքին:

Քեզ երկար, շատ երկար եմ սիրել,

ՈՒ թաքուն արտասվել քեզ համար,

Դու նորից եկել ես, - քեզ սիրե՞մ,

Քեզ սիրե՞մ, քեզ սիրե՞մ, ի՞նչ անեմ,

Աչքերս դեռ թաց են մինչ հիմա:

Չգիտես ի՞նչ անես, ո՞ւմ սիրես,

Դու խենթ ես, խենթ աղջիկ մի լուսե,

Ես էլ քեզ խենթի պես եմ սիրել,

Բայց քեզնից երբեք սեր չեմ տեսել:

Դու խենթ ես, խենթ աղջիկ, բայց հիմա

Դու նորից եկել ես, ի՞նչ անեմ,

Ես էլ խենթ եմ դառել ակամա,

Քեզ նորից սիրել եմ, ի՞նչ անեմ,

Աչքերս դեռ թաց են մինչ հիմա:

Քեզ սիրե՞մ, քեզ սիրե՞մ, ի՞նչ անեմ,

Աչքերս դեռ թաց են մինչ հիմա:

Link to post
Share on other sites

ՈՎ ՍԻՐՈՒՆ, ՍԻՐՈՒՆ

ժողովրդական, խոսք` Լ. Միրիջանյանի

Ո'վ սիրուն, սիրո'ւն, երբ որ ես կրկին,

Հանդիպում եմ քեզ իմ ճանապարհին,

Նորից այրում են հուշերս անմար,

Նորից կորչում են և' քուն, և' դադար:

Ո'վ սիրուն, սիրո'ւն, ինչո՞ւ մոտեցար,

Սրտիս գաղտնիքը ինչո՞ւ իմացար.

Մի անմեղ սիրով ես քեզ սիրեցի,

Բայց դու, անիրա'վ, ինչո՞ւ լքեցիր:

Ա՜խ, եթե տեսնեմ օրերից մի օր.

Դու ման ես գալիս տխուր ու մոլոր,

Ընկեր կդառնամ ես քո վշտերին,

Մենակ չեմ թողնի իմ կարոտ յարին:

Link to post
Share on other sites

ԼՈՒՍՆՅԱԿ ԳԻՇԵՐ

ժողովրդական

Լուսնյակ գիշեր,

Բոլորովին քուն չունեմ,

Ինձ տեսնողը կարծում է, թե

Տուն չունեմ, ա՜խ, տուն չունեմ:

Ա՜խ, ի՞նչ անեմ,

Ծնողներս չեն թողնում,

Գեթ մի վայրկյան հանգստանամ

Քո գրկում, ա՜խ, քո գրկում:

Մի' լար, մի' լար,

Մեռնեմ կամար ունքերիդ,

Արտասուքը վընաս կուտա

Աչերիդ, ա՜խ, աչերիդ:

Լուսնյակ գիշեր,

Բոլորովին քուն չունեմ,

Ինձ տեսնողը կարծում է, թե

Տուն չունեմ, ա՜խ, տուն չունեմ:

Link to post
Share on other sites

ՁԱՅՆ ՄԸ ՀՆՉԵՑ

ժողովրդական

Ձայն մը հնչեց Էրզրումի հայոց լեռներեն,

Թունդ-թունդ ելան հայի սրտեր զենքի շաչյունեն:

Հայ գյուղացին դարուց ի վեր սուր զենք չը տեսած,

Դաշտը թողուց, սուր, հրացան բահի տեղն առավ:

Քնքուշ կյանքը ծանր է թվում հայ օրիրոդին,

Զենքը ձեռքին հորդորում է հայոց քաջերին:

Հայ տիկինը ստիպում է ամուսնուն գնալ...

Պատերազմի դաշտի վրա վերք տալ` ստանալ:

Հայ ծերուկը ցուպը ձեռին լալով տենչում է,

Հայրենիքի ազատություն տեսնել ու մեռնել:

Լսեց թուրքը ու սառեցավ արյունը վատին,

Չէր երազել հային տեսնել նա այդ վիճակին:

Ցնծա', Մա'յր մեր, ո՜վ Հայաստան, որդիքդ միացան,

ՈՒթ դարերու սուգ ու թախիծ քեզնից վերացան:

ՈՒսումն ու լույս ազատության արդ քեզ են ընկեր,

Սուր, հրացան` եռանդ ռազմի... պաշտպան անվեհեր:

ՈՒրախացավ Մայր Հայաստան, ելավ կանգնեցավ,

Հին դարերու սուգ, տառապանք մի քիչ մեղմացավ:

Link to post
Share on other sites

Սայաթ-Նովա

Քանի վուր ջան իմ,յար,քի ղուրբան իմ,աբա ինչ անիմ

Արտասունք անիմ,շատ հոգուց հանիմ,-յար,ղադետ տանիմ:

Ասիր ."ջեյրան իմ", թուղ քի սեր անիմ.յար մըտիկ անիմ:

Մուտ բաղչեն նազով,քիզ գովիմ սազով,,ջար ,իլիմազով

Հմ,հմ,հմ հմ,նմ,նմ,նմ....................................

Սրա երաժշտուոթյունը շատ եմ սիրում ,չնայած շատ բառեր չեմ հասկանում,օրինակ"ղադետ տանիմ" :Դա երևի այն է, որ մենք սովորաբար ասում ենք "ցավտ տանեմն" է: :)

Link to post
Share on other sites
Դա կամ բարբառ է, կամ էլ օտար բառ: Ինձ թվում է օտար է: Ես էլ չգիտեմ ինչ է նշանակում, Գայանե ջան: :)

Թուրքականի նմանա, դե բնականա է այդ թվերին .....

Կարևորը հիմա երբ էլ արդարացում չունենք որ սրա նրա լծի տակ ենք,, լեզուն մաքուր պահել.Բայց և խուսափել մեղադրանքներից , պարզապես ամեն մարդ իրա վրա աշխատի:Հմ, հատկապես ռուսական դպրոցների սերունդերս

Link to post
Share on other sites

Ա, Գայան ջան, ա քե մատաղ իլիմ, մըր Հայաստանումը բացի կարաբախսկի բարբառիցը ուրիշ բարբառ ճնաչում չունք: Ամենա ակտուալնы բարբառն ա: ՈՒզում ունք նենց անենք, վըր ամբողջ աշխարհը, է~, ամբողջ աշխհխարհը զաստավիտով կլի թա վենց, պյայց խոսի մինակ մըր բարբառովը: :) Որովհետավ կարաբախսկի բարբառը ամենա դեմոկրատիչնы բարբառներից մեկն ա էս աշխարհումը: :flag:

Link to post
Share on other sites
Ա, Գայան ջան, ա քե մատաղ իլիմ, մըր Հայաստանումը բացի կարաբախսկի բարբառիցը ուրիշ բարբառ ճնաչում չունք: Ամենա ակտուալնы բարբառն ա: ՈՒզում ունք նենց անենք, վըր ամբողջ աշխարհը, է~, ամբողջ աշխհխարհը զաստավիտով կլի թա վենց, պյայց խոսի մինակ մըր բարբառովը: :) Որովհետավ կարաբախսկի բարբառը ամենա դեմոկրատիչնы բարբառներից մեկն ա էս աշխարհումը: :flag:

Վունց,վունց, վունց ,վունց ,վունց? :lol:

1-0 քո օգթին, ես հազիվ մի նախադասություն կարանաի ասել! :D

Link to post
Share on other sites

ՕՐՈՐՈՑԻ ԵՐԳ

Խոսք` Ռ. Պատկանյանի

Արի', ի'մ սոխակ, թո'ղ պարտեզ մերին,

Տաղերով քուն բե'ր տըղիս աչերին.

Բայց նա լալիս է. դու, սոխակ, մի' գալ.

Իմ որդին չուզե տիրացու դառնալ:

Ե'կ, աբեղաձա'գ, թո'ղ արտ ու արոտ,

Օրորե' տըղիս, քընի է կարոտ.

Բայց նա լալիս է. դու, ձագուկ, մի' գալ,

Իմ որդին չուզե աբեղա դառնալ:

Թո'ղ դու, տատրակի'կ, քու ձագն ու բունը,

Վուվուով տըղիս բե'ր անուշ քունը.

Բայց նա լալիս է, տատրակի'կ, մի՜ գալ,

Իմ որդին չուզե սըգաոր դառնալ:

Կաչաղա'կ ճարպիկ, գող, արծաթասեր,

Շահի զըրուցով որդուս քունը բեր.

Բայց նա լալիս է, կաչաղա'կ, մի' գալ.

Իմ որդին չուզե սովդաքար դառնալ:

Թո'ղ որսըդ, արի', քաջասի'րտ բազե,

Քու երգը գուցե իմ որդին կուզե...

Բազեն որ եկավ` որդիս լըռեցավ,

Ռազմի երգերի ձայնով քնեցավ:

ՕՐՈՐՈՑԻ ԵՐԳ

Խոսք` Ռ. Պատկանյանի, երաժշտ.` Բ. Կանաչյանի

Քո'ւն եղի'ր, պալաս, աչքդ խուփ արա',

Քուն թող գա նախշուն աչքերուդ վըրա.

Իմ պալաս, օրոր, օրոր ու նանի,

Իմ անուշիկիս քունը կը տանի:

Մավի հիլուններ կախիլ եմ ես ալ,

Նազար չիս առնուլ, քո'ւն եղիր մի' լալ.

Իմ պալաս, օրոր, օրոր ու նանի,

Իմ անուշիկիս քունը կը տանի:

Աս քանի՞ մորըդ անքուն աչքովը

Անցիլ է օրեր օրոցքիդ քովը.

Իմ պալաս, օրոր, օրոր ու նանի,

Իմ անուշիկիս քունը կը տանի:

Օրոցքըդ օրրիմ, օրով բոյ քաշիս,

Մըղկըտած ծանով սիրտըս չի մաշիս.

Իմ պալաս, օրոր, օրոր ու նանի,

Իմ անուշիկիս քունը կը տանի:

Դուն ալ քո'ւն եղիր, ինծի ալ քուն տուր,

Սուրբ Աստվածամայր, պալիկիս քուն տուր.

Իմ պալաս, օրոր, օրոր ու նանի,

Իմ անուշիկիս քունը կը տանի:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...