Jump to content

Վարդուհի Վարդանյան - Вардуи Варданян


Guest Guest12568

Recommended Posts

  • Replies 50
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Ողբերգություն երաժշտական աշխարհի համար. փոփ-աստղը զոհվում է ավտովթարից

Սառա Խոջոյան

«ԱրմենիաՆաուի» թղթակից

Կիրակի` հոկտեմբերի 15-ին, հայ էստրադայի ճանաչված երգչուհի Վարդուհի Վարդանյանի ողբերգական մահվան լուրը ցնցեց բոլորին:

Վարդուհի Վարդանյան

Հայ էստրադայի լավագույն ձայներից մեկը համարվող 30-ամյա երգչուհին գործընկերների հետ Երևան էր վերադառնում Մարտունում կայացած համերգից, երբ Մարտունի-Երևան ճանապարհին` Գետափ գյուղի մոտ, երգչուհու «ԲէԷմՎէ-520» մակնիշի մեքենան կորցրել է կառավարումը և, դուրս գալով ճանապարհից, շրջվել:

Ըստ ոստիկանության տեղեկագրի` Վարդուհի Վարդանյանն անմիջապես մահացել է` քունքին ստացած հարվածից, իսկ մեքենայի ուղևորները` դերասան Արմեն Խաչատրյանն ու տեսահոլովակների ռեժիսոր Եղիշե Վերդյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Սակայն երգչուհու մտերիմները հավատացնում են, որ դեպքից վայրկյաններ անց նա զանգել է ընկերուհուն` երգչուհի Գոգային, և խնդրել հոգ տանել իր երեխայի մասին: («ԱրմենիաՆաուն» փորձեց մեկնաբանություններ ստանալ նրա մտերիմներից, սակայն նրանք չափազանց հուզված էին և ի վիճակի չէին արտահայտվելու:)

«Շատ դաժան էր: Սկզբում չհավատացի, որ Վարդուհին այլևս չկա»,- «ԱրմենիաՆաուին» ասաց նրա մոտ ընկերուհին` Երգի պետական թատրոնի հաղորդավար Անիտա Հախվերդյանը:

«Անընդհատ վազքի մեջ էր. առավոտյան ծրագրի նկարահանումների էր, հետո պիտի գնար Ալավերդի, մյուս օրը` Մարտունի` համերգների: Հարցրինք` մեղք չե՞ս, ասաց` խոսք եմ տվել»,- պատմում է Անիտա Հախվերդյանը:

Ընկերների ու մասնագետների հավաստմամբ` Վարդուհի Վարդանյանն առանձնանում էր ձայնային հրաշալի տվյալներով ու մարդկային գծերով: Բնավորությամբ թեթև, հեշտ մարդ էր` հավատարիմ, ընկերասեր, պայծառ: Կարողանում էր անկեղծորեն ուրախանալ ուրիշի հաջողությամբ:

Վարդուհին ամուսնացած էր, ուներ 8-ամյա որդի:

12-ամյա երաժշտական գործունեության ընթացքում հասցրել էր դառնալ հայ հանդիսատեսի սիրելին և 8 բարձր մրցանակների արժանանալ «Դիսքավերի», «Սլավյանսկի բազար» և այլ մրցույթներում:

ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ ՍԵՎԱՆ-ՄԱՐՏՈՒՆԻ-ԳԵՏԱՓ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Հոկտեմբերի 15-ին, ժամը 14.30-ի սահմաններում ոստիկանության Գավառի բաժնում ահազանգ է ստացվել, որ 1976թ. ծնված Վարդուհի Վարդանյանը վարելով «ԲՄՎ-520» մակնիշի 88 ԼՏ 333 պետհամարանիշի ա/մ-ն, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 17-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ շրջվել, որի հետեւանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղեւորները՝ 1977թ. ծնված Արման Խաչատրյանը եւ 1974թ. ծնված Եղիշե Վերդյանը ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Կատարվում է նախաքննություն։

ai178301.jpg

8 amya vordi ...

Link to post
Share on other sites

Varduhi Vardanyan has graduated from Yerevan State Linguistic University after V. Brusov but she didn’t choose that path and determined to sing. Song has been always guiding her. Song didn’t let her deal with another art. Actually, she doesn’t like to concentrate on one specific thing and likes alterations. And this idea goes with nearly all the domains of life as well as music. She had concert tours in many countries and cities.Varduhi is very much thankful to the people who are always with her. :cry:

47.jpg

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ՎԱՐԴՈՒՀԻՆ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ԽՈՍՏՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼ. ՈՐԴՈՒՆ ԹՈՂԵՑ ՄԵՆԱԿ

Երեկվանից երգչուհի Վարդուհի Վարդանյանի մտերիմներն ու երկրպագուները մոմերով եւ ծաղիկներով գալիս են Երգի Պետական թատրոն եւ աղոթում նրա հոգու հանգստության համար: Երեկ Մարտունիում տեղի ունեցած համերգից վերադառնալիս ավտովթարի հետեւանքով մահացել է սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանը:

Սեւան- Մարտունի- Գետափ ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին երեկ, ժամը 14:30-ի սահմաններում, Հայաստանի երգի պետական թատրոնի երգչուհի Վարդուհի Վարդանյանը, «BMW 520» մակնիշի ավտոմեքենան վարելիս, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ շրջվել, որի հետեւանքով նա տեղում մահացել է:

Երգի պետական թատրոնի առջեւ առավոտից հուզված հավաքվում են երգչուհու երկրպագուներն ու հարազատները` դեռեւս չհավատալով,որ չեն տեսնելու իրենց սիրելի Վարդուհուն, ինչպես մտերիմներն են ասում` Թութուշին:

40 - ամյա տիկին Աննան առավոտյան շուտ եկել էր ծաղիկներով: Նրա խոսքերով , չնայած որ ինքը անձամբ չի ճանաչել Վարդուհուն, բայց շատ էր սիրում նրան եւ բարձր է գնահատել նրա արվեստը: Տիկին Աննան հատկապես հուզված էր Վարդուհու փոքրիկ տղայի համար: Նա հիշեց 30-ամյա երգչուհու «Իմ փոքրիկ» երգը, որում Վարդուհին ասում էր , որ երբեք իր որդուն մենակ չի թողնինի եւ նրանք միշտ կլինեն միասին :

Երգիչ Արսեն Գրիգորյանը այնքան հուզված էր , որ չկարողացավ ոչինչ ասել` արտահայտելու իր զգացումները:

Ի դեպ, Վարդուհի Վարդանյանի հետ մեքենայում գտնվող երկու ուղեւորները` 1977թ. ծնված Արման Խաչատրյանը եւ 1974թ. ծնված Եղիշ Հերձյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ այսօր արդեն դուրս են գրվել:

Վարդուհի Վարդանյանի հոգեհանգիստը տեղի է ունենալու վաղը իր բնակարանում, իսկ թաղման արարողությունը` հոկտեմբերի 18-ին "Արամ Խաչատրյան" համերգասրահում

a1p_am_41991.jpg

Link to post
Share on other sites

ужасно! ужасно! :cry: я совсем недавно познакомилась с ее музыкой, можно сказать случайно, на havesov.com и сразу же влюбилась в ее голос. я даже до вчерашнего дня не знала , как она выглядит! она действительно была певицей , которая могла достойно представлять Армению на международном уровне.

ну почему?!

Link to post
Share on other sites
Sench... xosakcutyunic KNYAZIKI het, yes el tesa patasxaneci , vor shat em sirum, 1 or chancav ...

Anhavatali er im hamar, yes bavakanin ush em imacel... yerek yerekoyan.. bayc minchev hima chem karoghanum havatal.

Astvac hogin lusavori.

Link to post
Share on other sites

Anhavatali er im hamar, yes bavakanin ush em imacel... yerek yerekoyan.. bayc minchev hima chem karoghanum havatal.

Astvac hogin lusavori.

Amen es teman mtneluc, sirts kangnum e! De heravorutyan mej , mer harazati mahn angam chenq zgum, bayc axr shat lavn er.. eritasard , u ed erexan el tenc mnac, de lav sgal charje!!! Ayo, Astvac evs mek angam, hogin lusavori u mimiayn hangstutyun nran !!! Miguce chishtn u barin el sa er..... Bayc grels u mtnel tesnels vor mahacel e mek exav .....

Link to post
Share on other sites

Երկիրն այսօր - լրատվական ծրագիր - Վարդուհի Վարդանյան (watch - online)

երգի հնչելու ժամանակ աչքերս լցվեցին ... վախ վախ վախ ...

շատ եմ ցավում .. շատ էի սիրում իրեն , մինչև հիմա խելքս գլուխս չի գալիս - վերջի հայերեն խոսացող Էրեբունու գլխավոր բժշկի հայերենն էլ , ավելի նյարդերս քայքայեց :

Link to post
Share on other sites

so sad ... I just can't believe ....

varduhi.gif

http://oneworld.blogsome.com/2006/10/15/va...nyan/trackback/

A1 Plus has more in Armenian at:

http://www.a1plus.am/am/?page=issue&iid=41991

A1 Plus has an English version now:

http://www.a1plus.am/en/?page=issue&iid=41992

Blogrel has now picked up on the news too:

http://www.blogrel.com/2006/10/16/well-kno...d-in-car-crash/

A1 Plus has made available a short excerpt froma video filmed at the concert Vardanyan gave just before she died leaving Martuni in the Gegharkunik region of Armenia.

The small video (540 k) is available here. - DOWNLOAD - http://www.a1plus.am/file/vid/1314.wmv

Link to post
Share on other sites

* Slavyanski Bazar 2000” Belorussia *

1)Lili Ivanova (Bulgaria), Varduhi Vardanyan, Zara Petrosyan

2)Zara Patrosyan, Nikolay Karachencov, Varduhi Vardanyan

Edited by *Mar*
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...