Jump to content

Եկեղեցու հոգեւոր գանձերը

Recommended Posts

Մեր Եկեղեցին այսօր լուրջ խնդիրներ ունի դարերի ընթացքում Իր կուտակած գանձերը Իր զավակներին փոխանցելու գործում: Այսօր մեր Եկեղեցու զավակները փոխանակ օգտվելու մեր եկեղեցու հոգեւոր գրականությունից, հարկադրաբար կարդում են ռուսերենով եւ անգլերենով հրատարակված գրքեր: Բանը նրանում է, որ մեր եկեղեցու հայրերի թողած ժառանգությունը մինչեւ այժմ հիմնականում չի հրատարակված եւ ձեռագիր վիճակում գտնվում են աշխարհի տարբեր մատենադարանների պահոցներում:

Իմ խնդրանքն է, որ հնարավորության դեպքում անդրադառնանք այս խնդրին, գտնենք լուծումներ եւ մեր ժողովրդին հնարավորություն տանք վայելելու իրենց ժառանգությունը:

Հարգանքներով՝ Արամ

Link to post
Share on other sites

Арам джан, большое спасибо что открыли эту важную и очень актуальную тему. Специально отвечаю на русском, чтобы дать возможность всем ознакомиться с вашим важным предложением.

Арам говорит о необходимости издания сокровищ мудрости, накопленных Армянскйо церковью Он совершенно справедливо отмечает странность ситуации - мы накопили за века кладезь мудрости, к которой сегодня наша молодежь подступиться не может, так как они - не изданы в своем большинстве. И парадокс о котором говорит Арам имеет место быть. Имея этот ГАНДЗ, это сокровище, наша молодежь просвещается книгами других стран, других народов и на других языках.

Если что не так исправьте)))

Со своей стороны, Арам, хочу обратить ваше внимание на то что мы не можем не считать с тем, что жажда познания очень сильна и среди юных армян, выросших вне Родины, и этим нельзя пренебрегать. было бы прекрасно, если бы эти книги были не только изданы и откоментированы (а так же переведены с грабара на ашхархабар), но и переведены. как считаете?

Link to post
Share on other sites

было бы прекрасно, если бы эти книги были не только изданы и откоментированы (а так же переведены с грабара на ашхархабар), но и переведены. как считаете?

Շնորհակալություն արագ արձագանքի համար, ուրախ եմ, որ այս խնդիրը ձեզ եւս անհանգստացնում է: Բանը նրանում է, որ ես իմ կարողության չափով օգտվում եմ մատենադարանի գանձերից եւ կարող եմ վկայել, որ մարդու երեւվակայությունը չի բավականացնի պատկերացնելու համար՝ թէ ինչպիսի գրականություն կա այնտեղ: Հեղինակեր կան, որոնց անունը ժողովուրդը չի էլ լսել, եւ ոչ միայն ժողովուրդը՝ անգամ վարդապետները: Կան ձեռագրեր, որ վերջին 100 տարում ընդամենը թերթվել են հետազոտողի կողմից, իսկ նրանցում Աստվածաբանական ֆունդամենտալ խնդիրների քննարկումներ կան: Այսօր հայ աստվածաբանական միտքը վեր է ածվել թանգարանային նմուշի:Մենք այսօր հպարտանում ենք մեր անցյալով, սակայն չգիտենք անգամ, թե այն ինչպիսին է իրականում:

Կարելի է այդ ամենը վեր հանել, թարգմանել տարբեր լեզուներով, խնդիր չէ. խանդավառություն կա, կարելի է թիմ հավաքել եւ հատուկ դրանով զբաղվել:

Айо, Арам, айд тангаранаин химар вичак арден ирок чапн анцел э! Итак не только в Теологии, о которой вы говорите, но и во всем. В свою очередь хочу сказать, что без внимани яостаются многие замечательные призведения литературы, в основном, изданные на Западе.

Но, давайте не возмущаться и не сетовать - это минор оставим навсегда в прошлом, не до эмоций нам теперь. совсем не до эмоций. даайте подумаем, как вам помочь. как вам может помочь форум.

например, Арам, наверняка, вы прямо теперь можете назвать навскидку десяток ударных тезисов, которые можно преподнести - а почему бы и нет, ведь важно их донести до умов, это важнее в данный момент чем что либо!!!! - прямо здесь. мы сможем привелчь внимание к ним, а позже и помочь с публикациями

Link to post
Share on other sites

Մեր Եկեղեցին այսօր լուրջ խնդիրներ ունի դարերի ընթացքում Իր կուտակած գանձերը Իր զավակներին փոխանցելու գործում: Այսօր մեր Եկեղեցու զավակները փոխանակ օգտվելու մեր եկեղեցու հոգեւոր գրականությունից, հարկադրաբար կարդում են ռուսերենով եւ անգլերենով հրատարակված գրքեր: Բանը նրանում է, որ մեր եկեղեցու հայրերի թողած ժառանգությունը մինչեւ այժմ հիմնականում չի հրատարակված եւ ձեռագիր վիճակում գտնվում են աշխարհի տարբեր մատենադարանների պահոցներում:

Իմ խնդրանքն է, որ հնարավորության դեպքում անդրադառնանք այս խնդրին, գտնենք լուծումներ եւ մեր ժողովրդին հնարավորություն տանք վայելելու իրենց ժառանգությունը:

Հարգանքներով՝ Արամ

Уважаемый Арам!

Вы затронули интересную и болезненную тему.

Не надо забывать и то, что сегодня на армянский переводятся и многие ереси, которые читают наши верующие.

И мне кажется вопрос не в том на каком языке мы читаем, а что именно читаем.

Меня некоторые верующие упрекали в том, что я читаю на русском, и говорили чтобы я читал на армянском (в начале 90-х), на мой вопрос где книги на армянском? - указывали в сторону матенадарана... говорили о святоотеческом предании на грабаре.

Поэтому надо переводить творения наших святых отцов, чтобы их читали ни только армяне (не знающие армянский), но и другие, а после призывать этих армян к тому, что надо читать , только наших отцов!!!

Храни Вас Господь!!!

П.С. Не забудем, что на сегодня есть многие переводы как на русский так и на английский языки творения наших отцов. И поэтому призывая к НЕ ЧИТАНИЮ на иных языках, мы можем запретить читать как наших отцов, так и другие полезные книги.

Link to post
Share on other sites

П.С. Не забудем, что на сегодня есть многие переводы как на русский так и на английский языки творения наших отцов. И поэтому призывая к НЕ ЧИТАНИЮ на иных языках, мы можем запретить читать как наших отцов, так и другие полезные книги.

Աստված օգնական, հայր սուրբ:

Ես չեմ առաջարկում կարդալ միայն հայերեն: Պարզապես ասում եմ, որ մենք մեզ հնարավորություն տանք կարդալ նաեւ հայերեն, ավելի շատ հայերեն: Ինքներդ գիտեք որքան գեղեցիկ է գրաբարը, իսկ աստվածաբանությունը գրաբարով՝ եւս առավել, այսինքն՝ Գեղեցիկը գեղեցիկով:

Ե. Գ. Հույսով եմ նորից կհանդիպենք:

Арам, иск карог ек индз хамар ашхархабаров ми кани покрик еркер трамадрел таргманутян хамар?

Link to post
Share on other sites

Арам, иск карог ек индз хамар ашхархабаров ми кани покрик еркер трамадрел таргманутян хамар?

Կարւղ եմ:

Ես մի քանի գործեմ ունեմ, դրանք գրաբարից թարգմանություններ են: Պետք է փնտրել: Մի լավ մտածեմ վաղը կպատասխանեմ: Կարող եմ ֆայլերը ուղարկել ձեզ, խնդիր չէ:

Link to post
Share on other sites

Կարւղ եմ:

Ես մի քանի գործեմ ունեմ, դրանք գրաբարից թարգմանություններ են: Պետք է փնտրել: Մի լավ մտածեմ վաղը կպատասխանեմ: Կարող եմ ֆայլերը ուղարկել ձեզ, խնդիր չէ:

Бари. спасум ем анхамбер!

Link to post
Share on other sites

Կարւղ եմ:

Ես մի քանի գործեմ ունեմ, դրանք գրաբարից թարգմանություններ են: Պետք է փնտրել: Մի լավ մտածեմ վաղը կպատասխանեմ: Կարող եմ ֆայլերը ուղարկել ձեզ, խնդիր չէ:

Арам джан, еще один вопрос. Какие еще уркописи остаютс янеппуляризированными - кроме теологических? Медицина есть, аритектура?

Link to post
Share on other sites

Арам джан, еще один вопрос. Какие еще уркописи остаютс янеппуляризированными - кроме теологических? Медицина есть, аритектура?

Ընդհանուր առմամբ հայերս ամբողջ աշխարհում ունենք մոտ 30000 ձեռագիր, որոնցից միայն 15000 է գտնվում Երեւանում եւ մի փոքր մասն էլ Էջմիածնի մատենադարանում: Սա ընդամենը այն փոքր մասն է, որ հաջողվել է փրկել կոտոտածի տարիներին: Նախկինում ամեն մի վանք ունեցել է իր մատենադարանը:

Աստվածաբանությունը եւ Եկեղեցու պատմությունը, որը նույն հայ ժողովրդի պատմությունն է, կազմում է ամբողջ զանգվածի մոտավորապես 90%: Բավականին թվով Բժշկարաններ էլ կան, եւ այսօր դրանք ուսումնասիրվում են, չէի ասի մեծ ջանասիրությամբ, բայց աշխատանքներ արվում են: Քանի որ ես միայն աստվածաբանական աշխատություններով եմ հետաքրքրված՝ որեւէ ստույգ բան չեմ կարող ասել մյուս ձեռագրերի մասին: Կարող եմ պարզել ավելի ստույգ ու ասել, մի գուցե եկող շաբաթ:

Հետաքրքրական է, որ հայերենով պահպանվել են Ոսկեբերանի որոշ գործեր, որոնք հունարենով այլեւս չկան՝ ոչնչացվել են: Եպիփան Կիպրացու մի գործ էլ կա, որ միայն հայերենով գոյություն ունի, օրիգինալը ոչնչացվել է: Նույնը նաեւ Եփրեմ Ասորու գործերի մասին կարելի է ասել:

Կան նաեւ ուրիշ լեզուներով ձեռագրեր՝ արաբերեն, պարսկերեն եւ այլն: Տաթեւացու քարոզների միայն մի մասն է այսօր հրատարակված, մնացածները ձեռագիր վիճակում են դեռեւս:

Դավանաբանական արժեքավոր գրականություն էլ կա: Ես միայն մի թեմայով եմ այսօր նյութեր հավաքում, այդ պատճառով էլ շատ բան որոշակի չեմ կարող ասել:

Այսօր աշխարին բավարար ձեւով չի ներկայացված Հայ Եկեղեցու աստվածաբանությունը, այդ պատճառով էլ շատերը մեզ գիտեն որպես խեղճ ու կրակ ու ճնշված ժողովուրդ միայն, եւ ոչ աստվածաբանական հզոր դպրոց ունեցող եւ իր սեփական տասակետը արժանիորեն պաշտպանող եկեղեցի: Մեր եկեղեցու դավանաբանությունը ոչ թե հայերիս հուսահատ ճիչն է՝ մյուսներից տարբերվելու համար, եւ ոչ էլ ազգային ինքնությունը վերահաստատելու փորձ է այն, այլ դա իրականում Տիեզերական Եկեղեցու դավանաբանությունն է հայերեով արտահայտված: Սրա շուրջն է ամբողջ վեճը:

Edited by Muza voina
Link to post
Share on other sites

Այս հարցը, կապված Հայ Եկեղեցու հոգեւոր ժառանգության հետ, ամենեւին էլ հայրենասիրական չէ միայն, իսկ իրականում զուտ հոգեւոր նպատակներ ունի: Վերջին ժամանակներս Հայ Եկեղեցու վարդապետությունը եւ դավանությունը ներկայացնող գրականություն շատ քիչ է հրատարակվել, փոխարենը մեծ քանակությամբ այլ կարգի գրականություն է ներմուծվել Հայաստան, եւ ժողովուրդը չունենալով ուրիշ հնարավորություն՝ իր հոգեւոր ծարավը հագեցրել է եւ շարունակում է հագեցնել եղածով, որը շատ հաճախ հակառակության ոգի է ներմուծում Եկեղեցու զավակների մեջ:

Վերջին ժամանիակներս շատ հայեր նախընտրում են լինել Ռուս Եկեղեցու անդամ, անգամ երկրորդ անգամ մկրտվելու գնով: Չեմ կարծում, որ նրանք այնքան լավ են հասկացել Հայ Եկեղեցու դավանությունը, որ այնտեղ գտնելով հերետիկոսական տարրեր՝ գերադասել են քաղքեդոնական ուսմունքը, իրենց հոգու փրկության խնդիրը նկատի ունենալով: Համոզված եմ, որ նրանք բացի մի քանի ընդհանուր արտահայտություններից եւ բորբոքված խոսքերից ավելին չեն կարող ասել: Նրանցից շատերը նույնիսկ գնում են ավելի հեռու եւ հակահայկական ելույթներ են ունենում: Երբ ասում եմ հակահայկական, նկատի ունեմ՝ հակառակ Հայ Եկեղեցու: Խոսքերս հաստատելու համար տալիս եմ հետեւյալ հղումները.

http://www.rusprav.org/1997/2.htm#a14

Феликс Амбарцумян

Воссоединение с «братьями по вере» или измена святому Православию? Секреты Шамбезийской унии

Марк Василян

Московская Патриархия признала ересь монофизитов?

Եւս մի հետաքրքիր եւ ըստ էության հակահայկական տրամադրություն էլ է տարածվում այսօր, այդեն Հայ Եկեղեցում, կապված սուրբ Գրիգոր Տաթեւացու անձի հետ: Ամենամեղմ բառը, որ ասում են այդ եռամեծ սուրբի հասցեին դա ժամանակավրեպն է, այնուհետեւ՝ նա կաթոլիկ է, եւ նույնիսկ. «Հետո ինչ, որ Տաթեւացին այդպես է ասել», եւ այլն: Եւ այս ամենը ասում են Հայ Եկեղեցու զավակները: Հասկանալի է, թէ ինչպիսի ծագում ունի այդ հոսանքը:

Շատ ուրիշ խնդիրներ էլ կան այսօր ծառացած Հայ Եկեղեցու առջեւ, որոնք պահանջում են անհապաղ եւ իրական լուծում: Շատ հաճախ մենք փորձում ենք քողով ծածկել մեր ցավոտ հարցերը եւ ցույց տալ, թե ամեն ինչ կարգին է, բայց դրանից վերքերը չեն բժշկվում եւ ցավը չի դադարում:

Անհրաժեշտ է ամբողջ ճակատով անցնել հակահարձակման, եւ առաջին հարվածը պետք է հասցնել համատարած տգիտությանը: Մաշտոց ծիսամատյանում գրված է, քահանան պետք է ունենա անձի սրբություն եւ Սուրբ Գրոց գիտություն. այսօր սա բոլորիս է վերաբերվում, քանի որ մենք այնքան քիչ ենք, որ չենք կարող թույլ տալ մեզ այդ շռայլությունը, այսինքն՝ տգետ լինելը:

Link to post
Share on other sites

эх, жаль что не почитаешь.... ну то есть не поймешь, о чем вы здесь толкуете..

Edited by UnSpeakable
Link to post
Share on other sites

эх, жаль что не почитаешь.... ну то есть не поймешь, о чем вы здесь толкуете..

обещаю перевести, материал очень интересный - о рукописях Матенадарана

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Երեւանի մատենադարանը սկիզբ է առել այն բանից հետո, երբ 1939 թվականին սուրբ Էջմիածնի մատենադարանը տեղափոխել են Երեւան: Մինչեւ այսօր էլ մատենադարանի շատ ձեռեագրերի վրա կան Էջմիածնի մատենադարանի կնիքն ու համարը: Դրանք ավելի վայելուչ տեսք ունեն, քան այն որ հետո դրվեցին Երեւանում:

Մեզ հասած այս ձեռագրերը, մի փոքր մասն են միայն այն մեծ բազմության, որոնք ժամանակին՝ տարբեր պատճառներով ոչնչացվել են: Օրինակ 1170 թ. սելջուկների կողմից արյրվել է Տաթեւի ձեռագրատունը Բաղաբերդում, ուր գտնվելիս է եղել 10000 ձեռագիր: Ցավոք նման դեպքեր շատ անգամ են կրկնվել՝ պատերազմների ու կոտորածների տարիներին:

Այստեղ կարելի է մի փոքրիկ թվաբանություն անելով պատկերացում կազմել, թե 12 –րդ դարում մոտավորապես որքան ձեռագիր մատյաններ են եղել: Եթե ենթադրենք, որ յուրաքանչյուր վանքում միջին հաշվով եղել են 5000 մատյան եւ այդ թիվը բազմապատկենք վանքերի քանակով, որոնք 1000 –ից անցել են, ապա կստանաք աներեւակայելի մի թիվ: 1000 թիվը ամենեւին էլ մեծ չէ Հայաստանի վանքերի համար, քանի որ միայն Մեծ Հայքի տարածքը կազմել է 300000 քառակուսի-կմ, համեմատության համար՝ Խորհրդային Հայաստանինը եղել է 29800 քառակուսի-կմ: Եթե սրան ավելացնեք նաեւ Փոքր Հայքի, Կիլիկիայի, գաղթօջախների եւ Ավետյաց Երկրի վանքերը....

Պատկերացնելու համար, թե որքան ձեռագիր մատյաններ են եղել Հաղպատի կամ Սանահինի վանքերում, ասենք, որ այնտեղ ծառայել են մոտ 500 վանականներ:

Պարսկական ու թուրքական տիրապետությունների շրջաններում, եւ դրանից առաջ էլ, նվաճողները թալանել են մեր տաճարները եւ ձեռագրերը ոչնչացրել, կամ հանել շուկա՝ վաճառքի, կամ էլ փրկագին պահանջել: Այդպիսի մի դեպք պատահել է Ներսես Լամբրոնացու ձեռագիր մատյանի հետ, որում ընդգրկված էր «Սուրբ պատարագի մեկնությունը»: Անօրենները այդ ձեռագիրը հանել էին շուկա, պահանջելով բավականին մեծ գումար: Բարեպաշտ մարդիկ կարողացել են համապատասխան գումարը հայթայթել ու մատյանը ետ բերել: Միջին մեծության մատյանի գինը եղել է մի քանի կով, կամ մի քանի տասնյակ ոչխար, սակայն անօրենների պահանջածը ահավոր մեծ է եղել:

Այս ամենից զատ, հետագա դարերում արեւելքում հայտնվել են գանձեր փնտրող եվրոպացիներ, ովքեր հափշտակելով իրենց հետ տարել են՝ հայտնի չէ թե որքան ձեռագրեր: Միաբանները ստիպված են եղեել ձեռագիր մատյանները թաքցնել օտար աչքերից՝ պահելով վանքերի մութ ու խոնավ նկուղներում, որտեղ դրանք խոնավությունից քայքայվել են ու ոչնչացել:

Մինչեւ Սիմեոն Երեւանցի կաթողիկոսը ձեռագրերի հաշվառում չէր կատարվում, եւ միայն նրա հրամանով են սկսել կնքել մատյանները՝ Էջմիածնի կնիքով ու հաշվառման վերցնել: Իսկ երբ մատյանների նկատմամբ գոյություն ունեցող վախը վերացել է, Ներսես Աշտարեցու հրամանով դրանք նկուղներից դուրս են հանել ու տեղավորել լուսավոր սենյակներում՝ գրապահարանների մեջ: Ապա՝ 1837 թվականին կազմվել է Էջմիածնում եղած ձեռագիր մատյանների առաջին ցուցակը: Նույն թվականին, երբ Նիկոլայ I ցարը այցելել է սուրբ Էջմիածին, նա առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերել ձեռագիր մատյանների նկատմամբ ու հրամայել, որ մի շարք լեզուներով հրատարակեն ձեռագրերի ամբողջական ցուցակը:

Մի հետաքրքիր պատմություն եմ լսել Նիկոլայ I ցարի այցելության առնչությամբ, չգիտեմ որքանով է իրական: Ասում են, երբ ցարը եկել է Հայաստան, շատ է ցանկացել տեսնել Արարտ լեռը, բայց իր այցելության այն 3 օրերի ընթացքում, որ նա եղել է Էջմիածնում, ամպերը ծածկել են լեռը, եւ նա չի կարողացնել տեսնել նրա գեղեցկությունը: Վերդառնալիս նա հայտարարել է. «Ես քեզ չտեսա, բայց դու էլ ինձ չտեսար»:

Link to post
Share on other sites

Մատենադարանի ամենախոշոր ձեռագիր մատյանը Մուշի Առաքելոց վանքի ճառընտիրն է (ձեռագիր թիվ 7721): Այդ մատյանի քաշը, առանց կազմի, 32 կգ է, թերթերի մեծությունը 70 x 50 սմ է: Ձեռագիրը բաղկացած է 607 մագաղաթի թերթերից. ամեն մի թերթը մի հորթի կաշի է: Ամբողջ ձեռագրի համար հարկավոր է եղել օգտագործել 607 հորթի մորթ: Ձեռագրի գրիչը՝ Վարդան Կաֆայեցին, ձեռագրի գրչության վրա աշխատել է երեք տարի եւ վերջացրել 1204 թվականին: Այս մատյանը ժամանակին գերության մեջ է եղել եւ մեծ վճարով ետ է գնվել ու ազատվել գերությունից: Այն ավելի քան 700 տարի գտնվել է Մուշի Առաքելոց վանքում:

1917 թվականի գաղթի ժամանակ երկու հայ կանայք՝ ճանապարհի գիշերում են Մուշի առաքելոց վանքի հարակից շինությունում, եւ առավոտյան մտնելով վանք այնտեղ նկատում են գետին ընկած մի մեծ ձեռագիր: Նրանք իրենց բեռները թողնում են եւ վերցնում ձեռագիրը: Եւ քանի որ ձեռագիրը շատ ծանր է լինում, այն երկու մասի են բաժանում, մի մասը խնամքով թաքցնում են ճանապարհին, իսկ մյուս մասը տանում՝ հասցնում են Թիֆլիս: Երկու տարի անց Բաքվում մի լեհ սպա հայ բարեգործական ընկերությանն է վաճառում այդ ձեռագրի երկրորդ մասը: Այդպիսով այդ երկու մասերը միավորվում են:

Քաղված Ա. Աբրահամյանի «Մատենադարանի ձեռագիր գանձերը» գրքից:

Edited by Aram_D
Link to post
Share on other sites

Какие еще ркописи остаются непопуляризированными - кроме теологических? Медицина есть, аритектура?

Գերնոր աստղերի բռնկումը 1006 թվականին

Հին հայկական մի շարք ձեռագրերում նշումներ կան այն մասին, որ 11 –րդ դարում դիտվել է բավականին պայծառ նոր աստղ:

Սամվել Անեցին թողել է հետեւյալ վկայությունը. «Ել աստղ մի ի տեսիլ հրոյ՝ որոյ զհետ եղեւ շարժ սաստիկ. եւ ցաւն, որ կոչի խոյլիկ, եւ պակասեցան մարդք եւ անասունք յոյժ»:

Մատենագիրները (Սամվել Անեցի, Մատթեոս Ուռհայեցի, Սմբատ Սպարապետ) գրում են, որ այդ ցավը հայտնապես երեւում էր մարմնի վրա, եւ այն դառնությունից հիվանդը չէր հասցնում անգամ հաղորդության ստանալ մահանալուց առաջ: Եվ ասում են, որ շատ մարդ մահացավ, շատ կենդանիներ սատկեցին եւ շատ շեներ ամայացան: Մարդկանց մեջ այն տպավորությունն էր ստեղծվել, որ վախճանը մոտեցել է:

Հետաքրքրական է, որ վկայագրերում տրված է նաեւ ստույգ տարեթիվը աստղի բռնկման. դա հայոց ՆԾԴ, Վասիլ հունաց թագավորի (Լ, այսինքն՝ 976 + 30), Սարգիս կաթողիկոսի (ԺԴ, այսինքն՝ 992 + 14), եւ Տիրոջ ՌԶ (ՌԷ) տարում էր:

Այս վկայություններից հետազոտողները եկել են այն եզրակացության, որ հայոց մատենագրության մեջ նկարագրված է 1006 թվականի տեղի ունեցած գերնոր աստղի բռնկումը, որի մասին գրանցումներ կան նաեւ ճապոնական ու չինական մատենագրություններում: Սա երրորդ փաստական վկայությունն է, որը շատ կարեւոր է աստրոֆիզիկայի համար՝ գերնոր աստղերի երեւույթների բնույթի ու բռնկման օրինչափությունները ուսումնասիրելիս:

Քաղված՝ Բ. Թումանյանի «Հայ աստղագիտության պատմությունից»

«Նոր աստղ» եզրը գործածության է մտել այն պատճառով, որ դիտողները աստղ էին տեսնում այնտեղ ուր նախկինում կարծես թե աստղ չկար: Իրականում հետազոտությունները ցույց են տալիս, որ հենց երեւան եկած աստղի տեղում նախկինում եղել է մի թույլ աստղ, այսինքն՝ խոսքը գնում է արդեն գոյություն ունեցող աստղի ուժեղ բռնկման մասին:

Երեւույթը սովորաբար ընթանում է հետեւյալ կերպ. ոչ բարձր լուսավորության աստղը, հանկարծ շատ արագ սկսում է մեծացնել իր փայլը եւ մի քանի օրվա ընթացքում դրա պայծառությունը մոտենում է ամենահզոր «Գերհսկա» աստղերի պայծառությանը: Այս դեպքում աստղի լուսավորությունը մեծանում է 100 000 անգամ: Առավելագույն փայլի հասնելուց հետո աստղը սկսում է թուլանալ եւ 10 – 20 տարի անց վերադառնում է իր սկզբնական վիճակին: «Նոր» աստղի բռնկումը բացատրվում է էներգիայի արագ՝ պայթունով ուղեկցվող անջատումով: Աստղը բռնկման ժամանակ անջատում է այնքան էներգիա, որքան կանջատեր 10 000 – 100 000 տարում:

Սակայն աստղերի հետ կատարվող ամենամեծ աղետը «Գերնոր աստղի» բռնկումն է: Գերնոր ասելով նկատի է ունեցվում պայթունի չափազանց մեծ հզորությունը: «Գերնորի» լուսավորությունը մի քանի հարյուր անգամ գերազանցում է «Նոր» աստղերի լուսավորությանը՝ փայլի ամենաբարձր կետում: Գերնորի բռնկման ժամանակ աստղի լուսավորությունը մեծանում է 1 000 000 000 անգամ: Այդպիսի էներգիա արեգակի կարող է ճառագայթել մի քանի 1 000 000 000 տարում:

Քաղված՝ Թ. Աղեկյանի «Աստղեր, Գալակտիկաներ, Մետագալակտիկաներ» գրքից:

Edited by Aram_D
Link to post
Share on other sites

Арам Д, большое спасибо вам за тему, очень интересно. и может быть я возьмусь перевести (Муза Воина искала добровольцев), единственная просьба, не могли бы вы писать более крупным шрифтом?

ура!!!! спасибо большое, дорогая Варси! :flag:

с чего Вы хотите начать?

Link to post
Share on other sites

ура!!!! спасибо большое, дорогая Варси! :flag:

с чего Вы хотите начать?

Ну, постараюсь с самого интересного :girlkiss:

Но звянийте, начну не сразу. Так как для грамотного перевода, мне надо поработать. :rolleyes:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...