Jump to content

Арест Жирайра Сефиляна


Recommended Posts

Բոլորն էլ գիտեն, որ վոչ թե պետկ , այլ նույնիսկ անհրաժեշտ է, բայց վոչմեկ նույնիսկ մատը մատին խբել ազգը փրկելու համար։ Ցավոք։Օրինակ մի անհամեստ հարց։ Դուք պատրա՞ստ եք դուրս գալ ցույցին մասնակցելու։Իսկ եթ՞ե վտանգ լինի, որ այտ ցույցի մասնակիցնեռի դեմ պատժամիէոցներ կկիռառվեն։

Ինձ ավելի շատ հետաքրքիրե ինչու ԳԲ-շնիկները(СНБ) անգործումեն ու օքնումեն դավաճաններին քանդել Հայաստանը:

Link to post
Share on other sites
  • Replies 166
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

К сожалению очень многие включая и нашего Шеняци, неосознают эту простую истину ЧЕСТНЫЙ ВОИН не ради наживы ездил воевать, почему и висит ТАБУ наложенное на любые посещения освобождённых земель, ДАЖЕ для армянской диаспоры, фото материалы оттуда под грифом ВОЕННИ ТАЙНАЯ, запрещаються, но никто неможет объяснить, какая тайна в картинак разрушенных и опустошённых городов. Просто слишком многие могут оказаться под трибуналом за марадёрство и эти многие являються основным контингентом и электоратом Сержик/Робиковского клана...

Как бы не было грустно но мне придется с тобой согаситься((

Link to post
Share on other sites

Ереванци джан, а почему прямо не отвечаешь на вопрос, который задал Hay? Вот мне тоже очень интересно...

Հրաչերն այդ հարցին պատասխանեց, քանի որ հայաստանի իրավիճակին ծանոթ է, Սեֆիլյանին բանտարկել են ու ազգի դավաճանի յարլիկ են կպցնում, քանի-որ գիտեն, թե ինչպես կարելի է մարդկանց ստիպել մնալ տանը - վախ, տնտեսական կռախից...

Այն կցկտուր ինֆորմացիան, որ երևում է, ցույց է տալիս, որ Սեֆիլյանենք ընտրությունների ժամանակ կեխծողների դեմ պայքարելու միջոցներ են, որոնել ու հանգել են այն եզրակացության, որ ինչպես էլ լինի չեն թույլ տալու ամեն կեխտի իր համար ձայներ նկարի ու իշանություն դառնա, դրա համար էլ այդ կեխտերն վախեցել են ու վտարում են պոտենցիալ մրցակցին երկրից։

Եթե առիթ տաս անկարգություների քեզել կվտարեն, աշխատանքից, երկրից ևյլն ու համարի նրանք ընտրություններն կհրամցնեն միջազգային հանրությանն, որպես արդար - ժողովուրնդ կպարզվի 2ից 2ին են ընտրել, իսկ միջագային հանրությունն կնայի ընտրությունների արդյունքներին մքիչ էլ կմրթմրթա խոսքի ազատության ու քաղբանտարկյալների համար, բայց ընտրվածներին ՈՉ լեգիտիմության մեջ չի կարողանա մեղադրել։

Եթե ընտրություններին Սեֆիլյանենց ու շատ ուրիշների նպատակն, չթողնել ընտրամանն աղբամանի վերացնելն, իրականացվի, ցույց տրվի, որ ժողովրդին ձայնի իրավունքից են զրկել, դրանից ավելի մեծ արձագանք կլինի քան ինչ-որ դեմոնստրացիա, թեկուզ 300 հազար հոգանոց, Տեր Պետրոսյանի նման հա կասեն, մեզ 500հազարա ընտրել, 300 հազարն հեչ...

Link to post
Share on other sites
Ереванци джан, а почему прямо не отвечаешь на вопрос, который задал Hay? Вот мне тоже очень интересно...

Ответ на этот вопрос очевиден: нет. Я не буду рисковать, т.к. этим ничего не добиться. Только проблемы себе создашь...

Link to post
Share on other sites

Ответ на этот вопрос очевиден: нет. Я не буду рисковать, т.к. этим ничего не добиться. Только проблемы себе создашь...

А как добиться? сидеть и ждать пока рак на горе свистнет? Или ждать пока плочиков ребята, ветераны войны их уберут оттуда нахер? Ереванци джан как ты видишь выход из такой ситуации?

Кто должен что-то делать? Кто должен бороться? Как?

Проблемы говоришь создашь? А сейчас их нет? Или потеря Арцаха, 80% нищего населения, 2 миллиона вынужденных эммигрантов - это не проблемы на нашу голову?

Что важнее? Ереванци джан, дорогой, я не совсем понимаю, какие ценности важнее?

Link to post
Share on other sites
Guest Артур C.

Несомненно нет большей ценности,чем усилия направленные на благо и процветание своего народа.И если кто-то не хочет "рисковать" это его гражданская позиция.Никто же за руку не заставлял добровольцев идти воевать в Арцах(карабах)е.Просто до этого надо ДОРАСТИ,чтобы сознавать.И "дорос"тот или иной человек,можно увидеть на основании того как он будет себя вести в случае когда надо "рисковать".

Я просто хочу сказать,что робики-сержики,действуют так сказать на "опережение",ГБ привлекают на борьбу против какого-то гос переворота и т.д..Ну видно ребята неуютно себя чувствуют.Как бы не нарвались действительно на то с чем решили бороться.

Link to post
Share on other sites

Оппозиционные силы Армении потребовали освободить Жирайра Сефиляна и Вардана Малхасяна

Оппозиционные партии Армении потребовали освободить задержанного накануне командира отдельного батальона "Шуши" Жирайра Сефиляна и члена политсовета партии "Родина и Честь" Вардана Малхасяна. В поступившем в ИА REGNUM заявлении партии "Новые времена", "Родина и Честь", "Республика", "Демократический путь", "Демократическая родина", "Демократическая партия Армении", "Объединение Национальное Единение", "Союз Конституционное право", "Оринац Еркир", Социально-демократическая партия Гнчакян, "Либерально-прогрессивная партия Армении", Союз демократов Армении, а также оргкомитеты Форума интеллигенции, Движения гражданского неповиновения и организации "В защиту Нагорного Арцах(карабах)а" потребовали также от властей предоставить гражданство Жирайру Сефиляну, исключив возможность его депортации.

"Мы строго осуждаем любое проявление гнусного поведения властей Армении, напоминающее 3. год 20 столетия. Мы официально заявляем, что власти, уже давно растратившие все цивилизованные ресурсы не смогут укоренить атмосферу страха, как бы это не было выгодно им", - отмечается в заявлении политических сил.

Напомним, что в ночь на 10 декабря сотрудниками СНБ Армении были задержаны 32 человека, среди которых Жирайр Сефилян и Вардан Малхасян, на сегодняшний день за исключением последних, все задержанные выпущены на свободу. Согласно информации СНБ Сефилян был задержан поскольку он и ряд его сторонников планировали "сопровождать предстоящие в 2007 году парламентские выборы противозаконными, силовыми и экстремистскими действиями".

Справка: Жирайр Сефилян родился в 1967 г. в Бейруте. В 1985 г. закончил Национальное училище им. Геворка Чаталпашяна. В годы гражданской войны в Ливане с юношеских лет участвовал в обороне местных армянских районов. Откликнувшись на призыв "На родину" в 1990 г. прибыл в Армению, в качестве военного инструктора участвовал в формировании отрядов самообороны. С первых же дней и до прекращения огня в зоне карабахского конфликта участвовал в боевых действиях. Формировал и руководил отдельным батальоном "Шуши". Подполковник, Кавалер ордена "Боевого Креста" первой степени. С 2001 г. по сегодняшний день является координатором общественной организации "Защита освобожденных территорий". С мая 2006 г. председатель совета попечителей Фонда развития "Аракс-Кура". Инициатор движения "Объединение армянских добровольцев".

Link to post
Share on other sites

ՍՐԸՆԹԱՑ ՇԱԲԱԹԱՄՈՒՏ. ՀԱՆՐԱՔՎԵՆ, «ԵՐԿՐԱՊԱՀԸ», ՍԵՖԻԼՅԱՆԸ

200623705.jpg

Անցած շաբաթավերջին տեղի ունեցան երեք շատ կարեւոր իրադարձություններ, որոնք նախանշելու են մեր երկրում տեղի ունեցող գործընթացները դեռ երկար ժամանակ, եւ եթե խորագետ լինենք` այդ իրադարձությունների միջեւ կապ էլ կարող ենք գտնել:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԵԿՄ-ն ուժ է, որ կարող է ընտրական գործընթաց ուղղորդել

Շաբաթ օրը տեղի ունեցած երկրապահ կամավորականների միության 7-րդ համագումարը շատ հարցերի պատասխան տվեց, շատ հարցեր էլ անորոշ թողեց: Բայց մի բան աներկբա է` մեկ անգամ եւս ակնհայտ երեւաց, որ «Երկրապահը» բավական հզոր մի ուժ է, որի օժանդակությունը ստացողը կարող է թելադրող լինել նաեւ քաղաքական գործընթացներում: Հենց սկզբում նշենք, որ համագումարում ներկա էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ բավական տանու մարդու պես էր պահում իրեն: Ու հենց նրան նկատի ունենք թիվ մեկ հավակնորդների մեջ, ովքեր (եւ նրա ղեկավարած կուսակցությունը) կարող են այն աջակցությունը ստանալ, որի մասին կերազեին նաեւ ուրիշները: Քանի որ լրատվամիջոցներն արդեն մանրամասն լուսաբանել են համագումարի ո՞վ-ի՞նչ-ինչպե՞սը, մենք մի քանի շեշտադրումներ առանձնացնենք:

Ղարաբաղի հարց, միության նորից ընտրված նախագահ Մանվել Գրիգորյան. «Մեր եղբայրների արյան գնով ձեռք բերածը մենք չենք կարող փոխարինել անորոշ խոստումներով: Հայն այսօր ոչ միայն զիջելու բան չունի, այլ նաեւ լուրջ անելիքներ ունի իր բնական հայրենիքին վերատիրանալու համար»: Ապա ավելացրեց, որ «Երկրապահը» վճռական տեր է կանգնելու Հայաստանի անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը, իսկ ավելի ուշ, լրագրողների հարցերին պատասխանելով` ավելացրել. «Հողերն ազատագրել ենք անվտանգության գոտի ստեղծելու համար: Համ էլ մեր հողերի 90 տոկոսը իրանց ձեռքն ա: Երբ որ Ղարաբաղի հարցը լուծվի, հնարավոր է փոխանակության խնդիրներ առաջանան, քանի որ Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու շրջանները, Հայաստանի Արծվաշենն իրանց ձեռքն են: Բայց դա մեր գործը չէ, քաղաքական դաշտի գործն է: Բայց Ղարաբաղն անկախ լինելու դեպքում միայն դա նոր հնարավոր է»: Եվ հետո ավելի սաստկացրեց դիրքորոշումը. «Ես զիջումների մասին չասացի եւ չեմ էլ ասելու: Պատրաստ եմ հենց հիմա մեռնելու, բայց նման բան չեմ ասելու: Ճնշումներ կան, բայց դրանք կարեւոր չեն: Լավ ա մեռնենք, քան աննամուս մնանք: Միայն անվտանգության հարցը չէ, եթե արցախցին անվտանգ չլինի, ստեղ ո՞վ պիտի մնա»:

Վերադառնալով այն հարցին, որը տանջում էր շատերին եւ հատկապես լրագրողներին, թե ո՞ւմ, որ քաղաքական ուժին են սատարելու երկրապահները, Մանվել Գրիգորյանն այսպես արձագանքեց. «Երկրապահի մեջ բոլոր քաղաքական դաշտի մարդիկ կան: Բայց երկրապահը եթե պաշտպանի, միայն արդարությունը կպաշտպանի, անկախ նրանից, թե ում կողմն ա, էդ 100 տոկոս ես ձեզ խոստանում եմ»: Համագումարի ելույթների եւ ուղերձների ընթացքում (հատկապես պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ուղերձում) կոչ էր արվում քաղաքական խժդժությունների չձայնակցել, քաղաքական խաղերի խաղալիք չդառնալ: Մ. Գրիգորյանն էլ շեշտեց, որ իրենց կառույցի անդամներ կան, որ տարբեր քաղաքական կողմնորոշումներ ունեն, բայց ողջ կառույցը քաղաքականացված չէ: Սակայն համագումարում ներկա բարձրաստիճան հյուրերի թիվն ու պատկանելությունը խոսուն էին` պաշտպանության երկու փոխնախարար, վարչապետ, այլ աստիճանավորներ: Քաղաքական այլ կուսակցությունների ուրիշ հայտնի դեմքեր չկային. Արամ Զավենի Սարգսյանն էր ներկա եւ երկրին տեր կանգնելու կոչ արեց, ԱԱԿ Հովհաննես Հովհաննիսյանը, բայց ոչ խորհրդարանական կուսակցություններից կային, ոչ էլ արտախորհրդարանական ուժերի բավական լայն սպեկտրից: Այն հարցին, եթե Սերժ Սարգսյանը 2008-ն նախագահի թեկնածու առաջադրվի` «Երկրապահը» կպաշտպանի՞ նրա թեկնածությունը, արձագանքեց արդեն պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, իր կողմից հաստատելով, թե` այո: Բայց Մ. Գրիգորյանն իր կողմից խոստացավ, որ ոչ ոք բանակը ժողովրդի դեմ չի հանի. «Չի կարա. ԵԿՄ-ն նախ եւ առաջ ժողովուրդ ա: Անձամբ ես դուրս չեմ գա: Բանակը ժողովրդին պաշտպանելու համար ա, բանակը ժողովրդինն ա, ոչ մեկի սեփականությունը չի: Ով ժողովրդի դեմ բանակ է հանում, ուրեմն էդ ազգից չի»:

Սեֆիլյանը Ղարաբաղն ազատագրողների՞ց է, թե «օտարերկրյա քաղաքացի»

Ազգային անվտանգության նախարարության տարածած հայտարարության տոնը երեկ տարակուսանք էր հարուցում. ԱԱՆ-ն անհերքելի ապացույցներ է ձեռք բերել, որ Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա կողմնակիցների «Հայ կամավորականների համախմբում» կազմակերպությունը նպատակ է հետապնդել ՀՀ-ում առաջիկա քաղաքական գործընթացներին հակաիրավական, ուժային միջամտություն ցուցաբերել, մասնավորապես 2007 թվականին կայանալիք ընտրությունների ընթացքն ուղղորդել` դիմելով ծայրահեղական գործողությունների: Մասնավորապես շեշտվում է դեկտեմբերի 2-ի փակ հավաքը, որտեղ ուժային ճնշման միջոցների առջեւ խտրականություն չդնելով` իշխանությունը զավթելու, կոնկրետ գործողությունների դիմելու կոչեր են արվել: Հայտարարության մեջ որակումների պակաս չկա. 90-ական թվականներից ղարաբաղյան կռիվներում մարտնչած, Մարտական խաչի արժանացած հրամանատարն անվանվում է կասկածելի աղբյուրներից ֆինանսավորվող, օտարերկրյա քաղաքացի, քաղաքական արկածախնդրություն հետապնդող ... եւ ԱԱՆ-ը դեկտեմբերի 10-ին ձերբակալել է Սեֆիլյանին, կառույցի ղեկավարներից Վարդան Մալխասյանին՝ նախօրոք, իհարկե, ձեռք բերված ապացույցների հիման վրա քրեական գործ հարուցելով:

Երեկ Արմենիա-Մարիոթ հյուրանոցում, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների հավաքում, ձերբակալության մանրամասները ներկայացրին «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանն ու «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունից Սամվել Հարությունյանը, ինչպես նաեւ դեկտեմբերի 2-ի հավաքին մասնակցած ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը: Ըստ դրանց՝ իր տիկնոջ հետ «Վիվասելի» կազմակերպած ռեստորանային երեկոյին մասնակցող Ժ. Սեֆիլյանին ձերբակալել են արեւմտյան «բոեւիկներում» նկարագրվող ոճով. դեկտեմբերի 9-ին, ժամը 10:30-ի սահմաններում 15 հոգանոց դիմակավոր իրավապահներ, Սամվել Հարությունյանի խոսքով՝ «մարտնչող ցինիզմի դրսեւորմամբ», պառկեցնելով ներկաներին եւ Սեֆիլյանի հղի տիկնոջը, ընկերոջն ու նրա կնոջը, ձերբակալություն են իրականացրել: Նույն օրը ձերբակալել են նախաձեռնության մոտ 40 ակտիվիստների, որոնց մի քանի ժամ հարցաքննելուց հետո բաց են թողել: Երեկ օրվա երկրորդ կեսին ձերբակալված էին մնացել երկուսը` Ժ. Սեֆիլյանն ու Վարդան Մալխասյանը: Հ. Հովհաննիսյանը նկատեց, որ դեկտեմբերի երկուսին, ճիշտ է, զգացմունքային ելույթներ եղել են, բայց բռնության կոչեր չեն հնչել, եւ հայտնեց, որ դիմելու է դատախազություն այն տրամաբանությամբ, որ ելույթ ունեցող 17 մարդու հանդեպ էլ, ու նախ եւ առաջ իր հանդեպ, կարելի է, ուրեմն, քրեական գործ հարուցել: Ներկա ընդդիմադիր գործիչներին անհանգստացնում էր այն, որ այս ամենից եւ ԱԱՆ տարածած հայտարարության տեքստից Սեֆիլյանին երկրից արտաքսելու հոտ է փչում, ինչպես որ իշխանությունները վարվեցին Վահագն Չախալյանի հետ: Իրավիճակը նրանք անվանեցին ամոթալի, վախի եւ 37 թվի մթնոլորտ ստեղծելու նախադեպ, որը կարող է վերաճել իշխանությունների հանդեպ ատելության մթնոլորտի: Խոսք էր գնում այն մասին, որ Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի կողմից Սեֆիլյանին նվիրած զենքը միտում կա անօրինական դիտելու եւ այդպիսի գործ նաեւ նրան կպցնելու: Ելույթ ունեցողները՝ Պարույր Հայրիկյանը, Գրիգոր Հարությունյանը, Միքայել Ապրեսյանը, Ռաֆայել Ղազարյանը, Գառնիկ Մարգարյանը եւ այլք առաջարկում էին այսօր հավաքվել եւ իշխանություններին ուղղել մի հայտարարության տեքստ` կոչ անելով ազատ արձակել ձերբակալվածներին, Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհել` նրան արտաքսելու վտանգից զերծ պահելով, ապա եւ քրեական գործի հետաքննությունը վարել` ճիշտն ու սխալն իրարից զատելով: Եվ իրոք, երեկոյան այդ հայտարարությունը հրապարակվեց:

Այս բոլորը եթե դիտենք ղարաբաղյան խնդրի այս պահին հնարավոր ճնշումների, հայկական եւ ադրբեջանական կողմի` վերջին միմյանց հակասող հայտարարությունների, երկրապահների ղեկավարի` ոչ մի թիզ հող չզիջելու հավաստիացումների, կիրակի օրը տեղի ունեցած ԼՂՀ սահմանադրական հանրաքվեի ֆոնին, որի արդյունքում ԼՂՀ սահմանադրությունն այսուհետեւ իր դրույթներից մեկում ամրագրում է իրավասության տակ գտնվող տարածքների սահմանները, որոնք այսուհետեւ որեւէ մեկի, կազմակերպության եւ պետության կողմից վիճարկման ենթակա չեն, գուցե եռյակ իրադարձությունները կապող մի աննշան թել նկատելի լինի: Գուցե շատերին, այդ թվում միջազգային կառույցներին ու շահագրգիռ պետություններին այս ամրագրումը եւ Հայաստանում հնչող հայտարարությունները փաստի առաջ են կանգնեցնում` մտածելու բան կա այստեղ:

Հ. Գ. Ուշ երեկոյան Սեֆիլյանի փաստաբանից մենք տեղեկություն ստացանք, ըստ որի նրանք զգուշանում էին, թե իշխանությունն ուշ երեկոյան մտադիր է Սեֆիլյանին արտաքսել Հալեպի վրայով. «Սակայն երկու բան լավ չգիտեն իշխանությունները. Սեֆիլյանի լիբանանյան անձնագրի ժամկետը լրացել է, իսկ նրա տիկինը ՀՀ-ում Լիբանանի դեսպանի օգնականն է, հետեւաբար նա Ժնեւյան կոնվենցիայի պաշտպանության տակ է գտնվում»: Սեֆիլյանի կողմնակիցները զգուշացնում են իշխանություններին դիվանագիտական խայտառակությունից:

Link to post
Share on other sites

Nikto Zhiraira ne nazival predatelem, esli u menya takoe napisano, moi posting skopiruite mne v otvet.... :/

A na schet togo chto nasha razvedka ne "lampi shusha" ya vam zayavlyay oficialno. Esli emu dali ponyat' chto on ne v toi kompanii, znachit tak nado bilo.... Seichas nasha golodnaya oppozitsiya (tak nazivaemaya), kogo tolko ne xochet peremenit' na svoy storonu, dlya extra pointov..... A tom, chto kakoi to deputat segodnya odin iz samix chestnix i t.d., ya znay na skolko oni vse chistie... Tak chto ne nado lya-lya....

Link to post
Share on other sites

ET UR ER SERJIKE, ERB VOR JIRON SHUSHI MTAV U LACHIN???? ET UR ER SERJIKE, ERB JIROYI VOROSH DIVERSION HOYAKAP OPERATZIANERI HETEVANQOV 1993 T. HARZAKUMNERI JAMANAK HAKARAKORDE METZ KORUSTNER UNECAV...

Ո՞նց ուր էր: Մեկը պիտի՞ լիներ, ով պապիրոս վազացներ տղերքին, տուփը բացեր մատուցեր, հետո էլ կրակ մոտեցներ: Այ այդ ծանր ազգանվեր գործը պատերզամի տարիներին ընկած է եղել սերժիկի ու ռոբիկի նուրբ ուսերի վրա:

Link to post
Share on other sites

Ответ на этот вопрос очевиден: нет. Я не буду рисковать, т.к. этим ничего не добиться. Только проблемы себе создашь...

Очевидно и другое: большей поддержки чем психология страуса с головой в песке, властям и не нужно. :) Այ դրա համար էլ օրներս չի բացվում: Շատերը, իշխանությունների պես, մտահոգված են միայն սեփական կաշվով ու միայն այսօրվա օրով: Նժդեհի նկարն եք կպցրել, Երևանցի ջան, բայց Նջդեհ իսկի չե՞ք կարդացել:

Link to post
Share on other sites

sxalvumek Satenik jan, Njdehin kardacelem, bayc che karox asel vor AMEN BANI het hamadsaynem.

Hima Serjikin u Robikin haninc urishnernen galu iranc tex@ grpelu. U tenc indmisht. De harc: inch kap uni te ova grpum?

Link to post
Share on other sites

Ախ համաձայն չեք ամեն բանի հետ: :) Դե ինչ, Երևանցի ջան, ուրեմն Ձեզ միշտ էլ կգռփեն, և այո, կապ չունի ով, գռփվել ցանկացողին միշտ էլ գռփող կգտնվի: :)

Բայց այդ դեպքում անհասկանալի են Ձեր վերևում գրված այս տողերը:

Սերժիկին ու Ռոբիկին պետկե հանել ու լարել Հայաստանից.........օրինակ Ադրբեջան: Թող դատեն էդ դավաճաններին:

Ինձ ավելի շատ հետաքրքիրե ինչու ԳԲ-շնիկները(СНБ) անգործումեն ու օքնումեն դավաճաններին քանդել Հայաստանը:

Ո՞վ պետք է հանի ու լարի:

Իսկ ինչո՞ւ գեբեշնիկներն իրավունք չունեն Ձեզ պես մտածելու: :)

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ՈՐՏԵ՞Ղ Է ԱՅՍ ՊԱՀԻՆ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ

«Հենց այս պահին Ժիրայր Սեֆիլյանին տեղափոխում են օդանավակայան, Հայաստանից արտաքսելու համար»,- այսօր Հակակրիմինալ շարժման քննարկումից անիջապես հետո hայտարարեց «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:

Իսկ թե ո՞վ է զանգահարել եւ նման լուր հայնել, պարոն Մարգարյանը չնշեց: Այս լուրը «Ազատագրված տարածքների պաշտպանության» նախաձեռնող խմբում համարում են շատ հավանական, սակայն առայժմ իրենք էլ չեն կարող հերքել կամ հաստատել լուրը:

Ի դեպ, այսօր Երեւան-Հալեպ չվերթ կա, իսկ որպես կանոն Երեւանից Բեյրութ մեկնում են հենց այս չվերթով: Եթե իսկապես Ժիրայր Սեֆիլյանին պատրաստվում են այսօր Բեյրութ ատաքսել, ապա նրան պետք է ուղարկեն այսօր երեկոյան ժամը 23.25 չվերթով: ԱԱԾ –ն մամուլի կենտրոնն առայժմ չի պատասխանում հեռախոսազանգերի:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ՆԵՐԻՇԽԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԵՇԸ

«Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» նախաձեռնության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը փաստացի կարող է հանդիսանալ Հայաստանում ներիշխանական պայքարի գագաթնակետ կամ առնվազն հանգուցային կետերից մեկը: Բանն այն է, որ ՀՀԿ հուլիսի 22-ի համագումարից ի վեր բազում քաղաքական գործիչներ եւ փորձագետներ ՀՀԿ Խորհրդի նախագահ ընտրված Սերժ Սարգսյանին խորհուրդ են տալիս անպայման նախագահ դառնալ մինչեւ 2007 թվականի խորհրդարանի ընտրությունը, քանի որ դրանից հետո նա ընդհանրապես չի ունենա նախագահ դառնալու շանս: Այլ կերպ ասած, քաղաքական իստեբլիշմենտի մի զգալի մասը պաշտպանության նախարարին արդեն տեւական ժամանակ մղում է հեղաշրջման: Ինչպես ցույց է տալիս պաշտպանության նախարարի վերջին շրջանի գործունեությունը, նա ինքն էլ ավելի ու ավելի շատ է հակվում դեպի արտահերթ նախագահությունը, քանի որ ակնհայտորեն մի կողմ է թողել Հանրապետական կուսակցությունը եւ արդեն մի քանի ամիս է, ինչ զբաղված է բացառապես սեփական իմիջով, Հանրապետականին օգտագործելով ընդամենը որպես ռեսուրս: Իսկ արտահերթ նախագահություն Հայաստանում հնարավոր է միայն հեղաշրջման միջոցով, քանի որ այդ առումով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մոտեցումները տրամագծորեն հակառակն են: Նախագահը Գագիկ Ծառուկյանի նոր հյուրանոցը հանդիսավորապես այն բանի համար չբացեց, որ Սերժ Սարգսյանը նախագահ դառնա մինչեւ «Բարգավաճ Հայաստանի» խորհրդարանական կուսակցություն դառնալը:

Բայց հասկանալի է, որ պաշտպանության նախարարին էլ կտրվող կարմիր ժապավենները երկրի համար ուրախացնելու փոխարեն թերեւս բավական զայրացնում էին իր ապագայի կապակցությամբ: Եվ երբ Սերժ Սարգսյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ ավելի քան 10 տարի ինքն է ապահովել երկրի անվտանգությունը, այլեւս պարզ դարձավ, որ նա ուղղակի հրապարակում է երկրի կառավարման համակարգում իր գերիշխանության մասին: Ու պետք չէ զարմանալ, որ պաշտպանության նախարարը կարծես թե դրան տրամաբանորեն հակասող հայտարարություն է անում ազգային պատկերասրահում, ասելով, որ Անդրանիկի սուրն ու մեդալները գնել է նախագահից թույլտվություն ստանալուց հետո: Սերժ Սարգսյանն այդպիսով ոչ թե ցանկանում էր ցույց տալ, թե ինքը ենթարկվում է նախագահին, հարգում է սուբորդինացիան` ինչպես ինքը կասեր, այլ բոլորի համար հերթական անգամ ակնհայտ էր փորձում դարձնել, որ այլեւս չկա մի բան, որ Ռոբերտ Քոչարյանը կարողանա արգելել իրեն: Այսինքն երկրում առկա են ոչ ֆորմալ հեղաշրջման բոլոր նշանները, իսկ այդ դեպքում ֆորմալացումը դառնում է տեխնիկայի գործ: Բայց ահա այստեղ է, որ կարծես թե Ռոբերտ Քոչարյանի հակառակորդները կարծես թե հայտնվում են հիպնոսի տակ: Ինչպես օրինակ 1999-ի հոկտեմբերի 27-ին հաջորդած վեց ամիսներին, երբ երկրում ոչ ֆորմալ իշխանությունն ում ձեռքին ասես հայտնվեց, բացի Ռոբերտ Քոչարյանից, բայց որեւէ մեկը չհամարձակվեց իր ոչ ֆորմալ իշխանությանը տալ իրավաբանական ուժ: Իհարկե, Հայաստանում իշխանությունը կարծես թե երբեք իրավաբանական ուժ չի ունեցել: Բայց ամեն դեպքում փաստ է, որ ոչ ոք չուզեց Ռոբերտ Քոչարյանից պաշտոնապես խլել իշխանությունը: Ինչ եղավ հետո` հայտնի է բոլորին:

Մինչդեռ պաշտպանության նախարարը թերեւս այդքան էլ ուշադիր չի ուսումնասիրել այդ ժամանակաշրջանը կամ պարզապես հայտնվել է Անդրանիկ Մարգարյանի մարտավարության ազդեցության տակ, ով անհամարձակության այդ տարիներին գլխավոր գործող անձերից մեկն էր: Սերժ Սարգսյանը չշտապեց ֆորմալացնել իր բացարձակ իշխանությունը` կամ այն իրականում չունենալու, կամ էլ պարզապես համարձակություն չունենալու պատճառով: Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանն այդպիսի հապաղումներ չի ներում, եւ Վարդան Օսկանյանը Մինսկի հանդիպումից հետո երկավ Երեւան ու կրկնեց, որ մտադիր չէ 2007 թվականից հետո լինել կառավարության անդամ` չի ուզում նախարար լինել, ուզում է դառնալ նախագահ: Դրանից բացի, հանկարծ աշխատանքից ազատվում են Հանրապետական մարզպետները, ընդ որում նրանցից մեկը Ռոբերտ Քոչարյանի հետ բավական լավ ու պատմական հարաբերություններ ունեցող Լոռու մարզպետ Քոչինյանը` «խփիր յուրայիններին, որ օտարները վախենան»: Դա դեռ քիչ էր, Ռոբերտ Քոչարյանը Արմավիրի նորանշանակ մարզպետին տալիս է գեներալի կոչում: Եվ ով գիտե, թե ուր կարող էր հասնել Ռոբերտ Քոչարյանի կառավարման հերթական աշխուժությունը, եթե չգտնվեր հանգուցալուծման մի տարբերակ: Իսկ ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, իշխանական համակարգերում հեղաշրջման համար կասկածվողները իրենց միակ փրկությունը փնտրում են մեղքն ինչ որ մեկի վրա դնելու մեջ: Այդպիսով, իրավիճակը որոշակիորեն հանգուցալուծվում է` մեղավորների որսի ելած թագավորը հանդարտվում է, իսկ դավադիր վեզիրը` փրկվում կախաղանից: Այսինքն, հեղաշրջման մեղադրանքով ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանը դառնում է ներիշխանական պայմանավորվածությունների հերթական զոհը, ինչը պետք է թերեւս մտահոգի հանրությանը, հատկապես Շվարցի հայտնի ստեղծագործությանը ծանոթներին, ընդ որում այն համատեքստում, որ այս հրեշը չի բավարարվելու մեկ զոհով եւ ամեն մի այդպիսի պայմանավորվածություն հանրությունից նորանոր զոհեր է խլելու:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ԻՆՉՈՒ՞ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԸ

ԼՂՀ Սահմանադրական հանրաքվեն փաստացի ոչ մի հետեւանք չի ունենա,- այսպես է գնահատել արդեն կայացած հանրաքվեն«Ա1+» -ի հարցման մասնակիցների 33%-ը: 27%-ի կարծիքով` հանրաքվեն անկախ ամեն ինչից կարեւոր է ԼՂ եւ հանրապետության բնակիչների համար:

Հարցման մասնակիցների 17%-ը համարում է, որ միջազգային հանրությունը կհամոզվի, որ ԼՂ-ն կայացած պետություն է:

9% -ը կարծում է, որ «կայացած փաստի» հասկացությունը կստիպի միջազգային հանրությանն ընդունել այն: 5%-ը կարծում է, որ միջազգային հանրությունը կդատապարտի այն, իսկ 3%-ի կարծիքով` հանրաքվեն բացասական կազդի բանակցային գործընթացի վրա: 1%-ը գտնում է, որ այս պահին պետք չէր ԼՂ-ում սահմանադրական հանրաքվե անցկացնել: Հարցին դժվարացել է պատասխանել 5%-ը:

Հարցմանը մասնակցել է 209 հոգի:

Այս շաբաթ Ձեզ առաջարկում ենք տալ գնահատական «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալությանը: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն նրան մեղադրում է ՀՀ իշխանությունների դեմ հակաիրավական գործողություններ ձեռնարկելու ծրագրերի մեջ: Ժիրայր ՍԷֆիլյանը հայտնի է «ոչ մի թոզ հող» ազատագրված տարածքներից վերադարձնելու կոշտ դիրքորոշմամբ:

a1p_am_43774.jpg

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ԷՐ ԱՆԵԼՈՒ՞

a1p_am_43757.jpg

Երեկ ձերբակալվել է «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող, «Հայ կամավորականների համախմբում» կազմակերպության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը։

Ինչպես հաղորդում է Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ այն մասին, որ Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա մի շարք կողմնակիցների նախաձեռնած ,այսպես կոչված, «Հայ կամավորականների համախմբում» կազմակերպությունը` չունենալով ՀՀ օրենքներով նախատեսված գրանցում, նպատակ է հետապնդել Հայաստանում առաջիկա քաղաքական գործընթացներին հակաիրավական, ուժային միջամտություն ցուցաբերել, մասնավորապես` 2007-ին կայանալիք ընտրությունների ընթացքը ուղղորդել՝ դիմելով ծայրահեղական գործողությունների։

Ըստ հայտարարության` 2006 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանի Պարարվեստի ուսումնարանի դահլիճում կայացած փակ համաժողովի ընթացքում կառույցի որոշ ղեկավարների կողմից ՀՀ պետական իշխանությունը բռնությամբ, ուժային ճնշման միջոցների մեջ խտրականություն չդնելով զավթելու, կոնկրետ գործողությունների դրդող հրապարակային կոչեր են արվել: Ըստ ԱԱԾ մամուլի կենտրոնի` նրանք հայտարարել են, որ պետք է միայն զինված պայքարով, ապստամբությամբ ազատվել գործող իշխանություններից։ Ներկայացվել են այդ ուղղությամբ գործողությունների ծրագրեր։

««Հայ կամավորականների համախմբում» կազմակերպության ձեւավորման գործընթացում ընդգրկված անձանց մեծ մասը, գրեթե անտեղյակ է եղել կասկածելի աղբյուրներից ֆինանսավորվող կազմակերպության փաստացի ղեկավար, օտարերկրյա քաղաքացի Ժիրայր Սեֆելյանի եւ նրա մերձավոր շրջապատի քաղաքական արկածախնդրություն հետապնդող եւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը միտված իրական նպատակներին։ «Հայ կամավորականների համախմբման» ղեկավարները ծրագրել էին իրենց համակարգված գործողություններով նախեւառաջ ընդդիմությանն ուղղորդել դեպի քաղաքական անհնազանդության ու բախումների, ընդ որում ծրագրվում էր ճնշում իրականացնել նաեւ քաղաքական ընդդիմադիր կառույցների վրա, որպեսզի նրանք ձեռնարկեին հակաիրավական գործողություններ ՀՀ իշխանությունների դեմ»,-ասվում է ԱԱԾ Մամուլի կենտրոնի հայտարարության մեջ։

Փաստի առնչությամբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի ( ՀՀ Սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր) հատկանիշներով։ Կազմակերպության ղեկավարներից Վարդան Մալխասյանն ու Ժիրայր Սեֆիլյանը երեկ ձերբակալվել են, վերջինիս մոտ հայտնաբերվել է անօրինական հրազեն:

Link to post
Share on other sites
A na schet togo chto nasha razvedka ne "lampi shusha" ya vam zayavlyay oficialno. Esli emu dali ponyat' chto on ne v toi kompanii, znachit tak nado bilo....
Нет, лампы может и не сушила, а занималась преступной деятельностью, противоправными действиями, защищая интересы преступного олигархическо-марадерского клана путем махинаций и подтасовок захватившего власть в старне.

Мне очень интересно кто вообще может "заявлять оффициально" подобную ерунду, и чего стоят подобные, лишенные какой-либо смысловой нагрузки "оффициальные заявления".

Вон один из вашей компании уже дозаявлялся до того, что дает "рекомендации" журналистам открытым текстом, какие темы освещать рекомендуется, а какие нет. Там действительно "оффициальное лицо", оффицально делает подобные заявления, и его мало волнует, что это просто беспрецендентно по отсутсвию такта, вопиющее нарушение норм демократии и свободы слова. Что благодаря именно таким непрофессионалам мы скатываемся во всех рейтингах, на радость нашим врагам.

Своими подобными рекоммендациями он еще раз показывает, что уверен в единственном пукте программы, которую вообще имеет и с которой вся свора идет на выборы "Մեր դեմ խաղ չկա, ինչ կուզենք, են ել կանեք"

Наглость с которой делаются подобные заявления очень похожа на ваши "оффициальные заявления", в которых вы пишите "znachit tak nado bilo...." Вы отдаете себе отчет, что никто не в праве, заявлять "znachit tak nado bilo...." когда речь идет об аресте героя войны.

Link to post
Share on other sites
Seichas nasha golodnaya oppozitsiya (tak nazivaemaya), kogo tolko ne xochet peremenit' na svoy storonu, dlya extra pointov..... A tom, chto kakoi to deputat segodnya odin iz samix chestnix i t.d., ya znay na skolko oni vse chistie... Tak chto ne nado lya-lya....

А то, что депутаты в большинстве не честные знают все, но это дело рук именно Сержико-Робиковской своры, торгующей мандатами, как горячими пирожками и подтасовывающей абсолютно все выборы. Скажем все им большое за это спасибо.

Но в любом правиле есть исключения, и точно так же может и один депутат быть более честным чем остальные.

Даже в окружении Сержиков-Робиков попадаются случайно честные люди, а это гораздо более невероятно.

Link to post
Share on other sites
QUOTE(voter @ Dec 11 2006, 13:41)

Какая разведка? Какой защищал? Кто Кочарян иль Серж Саркисян с оружием в руках Арцах защищал?

Net, ti so mnoi zashishal Artsakh i vse Armyanstvo.... :/

Все, кто в курсе, знают какие в действительности были у Сержикоб-Робиков и какие у Жирайра

заслуги.

А бить себя в грудь на форум просто не красиво, если заметил другие не делают.

Link to post
Share on other sites

Этот арест еще неизвестно к чему приведет.

Смотря какие цели ставились и перед кем.

Очевидно, что оппозиция будет пытатся "нагревать" обстановку перед выборами (осталось несколько месяцев), так что надо быть внемательними кто что говорит.

Та свора оппозицианеров которые собрались не внушает доверию. Так что надо подождать.

Очевидно также и то, что у Сефиляна и его команды бойцов Арцахской войны, не было и нет того ресурса, что бы делать мнимый переворот.

Сефилян шел на конфронтацию уже несколько лет, и собрание перед выборами ( а также заявления) может быть имело цель справацировать властей на действия, котортые поднимут шум.

Шум поднялся и если акция имела такую цель, то она срабатывает.

Во всем этом одназначно одно, власти уже информационно проиграли.

Может быть и другая составляющая, а именно международная.

Месидж такой- Ребята давите на Баку, те обязательства которые мы уже взяли это уже большая ноша, дальше нам не дадут пойти (революция и все такое).

Короче говоря шум пока , что дает только положительные эффекты.

А депортировать Сефиляна вряд ли смогут и вряд ли на это пойдут, не та личность!

Link to post
Share on other sites

Net, ti so mnoi zashishal Artsakh i vse Armyanstvo.... :/

Кто тебя и меня тут обсуждал? Говориш "Нельзя называть предателями тех, кто с оружием в руках защищал не только Арцах, но и всю суть народа нашего...." и переводиш это на тех, кто у власти сегодня, мол их неправильно предателями называем...

Или разьясни, КОГО ты имееш ввиду под понятием ЗАЩИЩАЛ Арцах? Работников армянского КГБ/СНБ/ФСБ и военную разведку защитниками Арцахский змель называеш?

Очнись, они те, кто ради мародерствова туда ездили и теперь когда там нечего взять им это ненадо - можно РАЗМЕНЯТЬ на оплату своих выборов и узурпации власти.

Неужели тебе и впрям вериться, что всю документацию о руинах на овобождённых землях под грифом ВОЕННИЙ ТАЙНАЯ запрещают потому, что ВОЕННИЙ тайна скырваеться в руинах Агдама?

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...