Jump to content

«Թամանյանի ժառանգությունը» խորագրով մրցո


Recommended Posts

Մեկնարկեց «Թամանյանի ժառանգությունը» խորագրով լուսանկարների մրցույթը

Հայաստանի Հանրային Ռադիո

14.12.2006 18:09

Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտն այսօր հայտարարեց «Թամանյանի ժառանգությունը» խորագրով լուսանկարչական մրցույթ: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում թանգարանի տնօրեն Հայկ Թամանյանը նշել է, որ մրցույթի նպատակը թամանյանական դպրոցի ճարտարապետների ստեղծած կառույցների գեղարվեստական արժեքը լուսաբանելը, հայկական մշակույթում դրանց տեղն ու դերը որոշելն է: Ըստ նրա` ներկայումս հասարակության կողմից անտարբեր եւ անուշադիր վերաբերմունք է դրսեւորվում թամանյանական ճարտապետության նկատմամբ, փոխարենը մեծ տուրք է տրվում օտարաշունչին, ինչն անընդունելի եւ անհարիր է մեծ մշակույթ եւ ճարտարապետական հսկա ժառանգություն ունեցող հայ ազգի համար:

Մրցույթը կանցկացվի չորս փուլերով` տարվա եղանակների համապատասխան, եւ կկոչվի դրանց անուններով: Այն ամբողջությամբ կամփոփվի դեկտեմբերի վերջին: Անվանակարգերը երկուսն են` «Ճարտարապետական կառույց» (ճակատ, ներսույթ, մանրամասն, տեսարան, դրվագ) եւ «Մարդը ճարտարապետական միջավայրում»: Լուսանկարնրը կընդունվեն թղթային եւ էլեկտրոնային տարբերակներով, որոնք կգնահատվեն առանձին-առանձին: Մասնակիցները մրցույթում պետք է ներկայացնեն առանձին լուսանկարներ եւ միեւնույն գաղափարով միավորված շարքեր, որտեղ պատկերված կլինեն Թամանյանի կամ նրա ստեղծագործական հետեւորդների կառույցները եւ համակառույցները, դրանց ճարտարապետական մանրամասները, քաղաքաշինական միջավայրերը եւ ճարտարապետական բնապատկերները:

Մրցույթի կազմակերպիչների խոսքով, ընդունվում են միայն իրատեսական աշխատանքներ` ցանկացած գունայնության: Հանձնաժողովը կգլխավորի Ս.Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը: Սահմանվել են առաջին, երկրորդ, երրորդ տեղերի մրցանակներ տպագիր (թղթային) եւ էլեկտրոնային տարբերակների երկու անվանակարգերում, կլինեն նաեւ խրախուսական մրցանակներ եւ պատվոգրեր:

Մ.Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանի խոսքով, սա եւս հասարակությանը դիմելու միջոց է` պահպանելու հայկական ավանդական ճարտարապետական շինությունները, մայրաքաղաքը զարդարող բազմաթիվ թամանյանական շենքերն ու կառույցները, որոնք այսօր անուշադրության են մատնված կամ էլ կամակայականորեն վերափոխվում են անդեմ ու անփույթ շինությունների: «Սա էլ պայքարի ձեւ է հօգուտ հայկական ճարատապետական կառույցների պահպանման»,- ասաց նա` կոչ անելով հասարակությանը եւս ներգրավվել այդ պայքարում, որի շնորհիվ հնարավոր կլինի կանգնեցնել օտարամոլության արմատացումը երկրում ու սրտացավ վերաբերմունք դրսեւորել ավանդական մշակույթին:

Հ. Թամանյանը, Ռ.Սարյանը, ճարտարապետ, նկարիչ Ռուբեն Թարումյանը, գրականագետ Ավիկ Իսահակյանը եւ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը հանդես եկան նաեւ հայտարարությամբ, որով կոչ արեցին կանխել արեւելամետ եւ արեւմտամետ շինությունների ու կցակառույցների ավելացումը երկրում:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...