Jump to content

Պետական, ազգային եւ կրոնական շահեր


Recommended Posts

Հայերաս ազգային հարցերում շատ զգայուն ենք: Հասկանալի է դրա պատճառները, բայց պետք է աշխատել, որ դա լինի խելամտության սահմաններում, քանի որ բացի ազգային շահերից ժողովուրդը ունի նաեւ այլ շահեր: Այսինքն՝ յուրաքանչյուր ժողովուրդ ունի՝ պետական շահեր, ազգային շահեր եւ կրոնական շահեր, եւ չի կարելի, որ այդ երեքից որեւէ մեկը դառնա գերիշխող եւ ճնշի մյուս երկուսին: Պետական շահերի ոլորտն է երկրի տարածքը, պաշտպանութունը, տնտեսությունը, ներքին անվտանգությունը, գիտությունը, առողջապահությունը եւ այն ամենը ինչ կապված է պետականության հետ:

Ազգային շահերի ոլորտն է՝ լեզուն, մշակույթը, կրթությունը, բարոյականությունը, ավանդությունները եւ այլն:

Կրոնական շահն է Ուղղափառ դավանությամբ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայությունը երկրի ներսում:

Այս երեքից յուրաքանչյուրն ունի իր ազդեցության ոլորտը, որոնցից բոլորն էլ անհրաժեշտ են, եւ դրանցից որեւէ մեկն անտեսել չի կարելի: Բացի այդ՝ այս շահերը ուղղակի եւ անուղղակի կապերով կապված են միմյանց հետ, եւ դրանցից մեկի գերիշխանությունը կընկճի մյուս երկուսին, քանի որ գերիշխանությունը լինում է ի հաշիվ մյուսների: Եւ վերջապես՝ այս շահերից որեւէ մեկի տկարությունը հետադարձ կապով կընկճի գերիշխողին:

Հետեւաբար՝ երբ մենք ցանկանում ենք հզորացնել ազգային շահերը, ապա պետք է ուշադիր լինենք, որ այն չվնասի պետական կամ կրոնական շահերին: Կամ երբ ցանկանում ենք հզորացնել պետական կառույցները, ապա պետք է ուշադիր լինենք, որ դրանից չտուժվեն ազգային կամ կրոնական շահերը:

Օրինակ՝ եթե ազգային շահը պահանջում է պատմական Հայաստանի վերականգնումը, ապա պետական շահը ճիշտ դրա հակառակն է պնդում, քանի որ դա առանց պատերազմների չի կարող լինել, իսկ պետական շահը պատերազմների պատճառով լուրջ կվնասվի:

Եւ հակառակը՝ պետական շահը կարող է պահանջել, որ Հայաստանում որպես բիզնես լեզու ընդունվի անգլերենը, ինչպես մի շարք երկրներում է ընդունված, որը սակայն ազգային շահի տեսանկյունից ամենեւին անընդունելի է, քանի որ դա կբերի ազգային դպրոցի անկման, մայրենի լեզվի մոռացման եւ ավանդությունների խեղաթյուրման:

Մյուս կողմից պետական շահերը պահանջում են, որ ազատորեն թույլատրվի բոլոր աղանդների մուտքը Հայաստան, քանի որ այդպես Հայաստանը արեւմուտքում կճանաչվի որպես ազատ երկիր, որն էլ կհեշտացնի փոխհարաբերությունները արեւմուտքի հետ: Սակայն դրանից ժողովրդի կրոնական շահերը խիստ կտուժվեն, քանի որ ժողովուրդը կկորցնի իր ուղղափառ դավանությունը եւ կվերածվի բաբելոնյան խառնամբոխի:

Կրոնական շահերի պահպանումը շահավետ է նաեւ պետականության եւ ազգային ինքնության հարցում, քանի որ աղանդները երկրի ներսում որպես կրոնական կազմակերպություններ գործելուց զատ կատարում են նաեւ ուրիշ տեսակի պատվերներ եւս, օրինակ՝ քաղաքական, ռազմական, տնտեսական եւ այլն, ի օգուտ որեւէ օտար երկրի:

Օրինակ՝ քաղաքական պատվեր է, երբ մի որեւէ աղանդավորական խումբ, ամբողջությամբ, ընտրությունների ժամանակ իր ձայն տալիս է իրենց հարմար թեկնածուի օգտին:

Ռազմական՝ Եհովայի վկաները հրաժարվում են ծառայել բանակում:

Իսկ տնտեսական, երբ աղանդապետը հիմնում է մի որեւէ ձեռնարկություն եւ աշխատանքի է վերցնում միայն իր աղանդի ներկայացուցիչներին, իսկ հետագայում հնարավոր է, որ արդյունբերության մի ամբողջ ոլորտ գրավվի եւ փոխանցվի մի որեւէ օտար երկրի:

Եկեղեցին պահպանում է ազգային արժեքները՝ լեզուն, արվեստը եւ այլն, հակառակ դրան՝ աղանդները տարածում են օտար մտածելակերպ, ճաշակ, բարքեր եւ այլն:

Եկեղեցին կոչ է անում օրինապահության եւ քաղաքացիական պարտքի կատարման, որով եւ նպաստում է պետականության հզորացմանը, այն դեպքում, երբ աղանդները ավելի շատ միջազգային օրենքների ջատագովներ են, եւ ջանում են երկրի օրենքները փոխել կամ մեկնաբանել ի օգուտ իրենց:

Այսօր դժվար է գտնել մի այնպիսի երկիր, ուր բոլոր երեք շահերն էլ հավասարակշռված լինեն: Ամեն մի երկրում մի շահ գերիշխող է, իսկ մյուս երկուսը ընկճված: Կան ֆունդամենտալ կրոնական երկիրներ, կան հզոր պետական կառույց ունեցող, ինչպես նաեւ՝ նվազ ազգային եւ կրոնական շահ հետապնդող երկիրներ:

Կա նաեւ մի այնպիսի մտածելակերպ, որ պետական կառույցները պետ է արհեստականորեն հզորացնեն Եկեղեցին եւ ճնշեն աղանդավորական շարժումները Հայաստանում: Իհարկե պետությունը պետք է զորավիգ լինի Եկեղեցուն, սակայն խելամտության սահմաններում, եւ ամենեւին էլ կարիք չկա արհեստականորեն ճնշել աղանդավորներին, քանի որ պետական կառույցների մեթոդները սահմանափակվում են միայն վարչական տույժերով, իսկ կրոնի ասպարեզում նման միջոցառումները միանգամայն անօգուտ են:

Link to post
Share on other sites

Հայերս երկար ժամանակ չունենալով պետականություն, մեր բոլոր ազգային եւ պետական հոգսերը թողել էինք Եկեղեցու վրա, եւ պետք է ասել, որ Եկեղեցին կարողացավ տանել այդ լրացուցիչ բեռը եւս: Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Եկեղեցին ամենակայուն եւ ամենաճկուն կառույցն է այս աշխարհում: Հօգուտ դրա է խոսում այն փաստը, որ արդեն 2000 տարի գոյություն ունեցող այդ կառույցը, ոչ միայն չի սպառել իրեն, այլեւ անհրաժեշտության դեպքում կարողանում է իր վրա վերցնել այլ հոգսեր եւս ու կատարել: Հակառակ դրան՝ պետական կառույցները երբեք չեն կարող փոխարինել ազգային կամ կրոնական կառույցներին, իսկ Եկեղեցին ունակ է այդ անելու: Դեռ ավելին՝ պետական կառույցները բավականին փխրուն են եւ ամեն տեսակի երերումներից կարող են ավերվելը: Պետական կառույցների արտաքին ամենակարողությունը՝ բանակն ու անվտանգության մարմինները, հաճախ չեն կարողանում պահպանել պետականությունը՝ ամեն տեսակի ոտնձգություններից, եւ մեկը մյուսի ետեւից հզոր կայսրություններ են ավերվում: Հակառակ դրան՝ պետության կողմից ծավալվող հալածանքները, աղանդավորական շարժումներն ու հերետիկոսների հայտնվելը, Եկեղեցու մեջ լուրջ ավերվածություններ չեն կարողանում անել: Պատճառն այն է, որ կայսրությունները մարդիկ են ստեղծում, իսկ Եկեղեցին՝ Աստված:

Link to post
Share on other sites

Պետություն եւ Եկեղեցի հարաբերություններից բացի կա նաեւ ազգ եւ Եկեղեցի հարաբերություններ, որում եւս, հաճախ, շփոթություններ են առաջանում ի վնաս Եկեղեցու: Շատերը Եկեղեցին ընկալում են, որպես զուտ ազգային կառույց, որպես ազգային սովորությունների վրա հաստատված մի ինստիտուտ:

Եկեղեցին տիեզերական կառույց է, եւ եթե մենք այն դիտարկում ենք, որպես լոկ ազգային, եւ Եկեղեցուց պահանջում ենք, որ վերջինս գործի զուտ ազգային շահերի շրջանակներում, ապա դրանով նսեմացվում է Եկեղեցու դերը, գցում նրա վարկը եւ խանգարում Եկեղեցուն, որ վերջինս հետեւողական լինի իր առաքելության մեջ:

Օրինակ՝ եթե ժողովրդի մեջ դեռեւս մնացած լինեն հեթանոսական տարրեր, եւ Եկեղեցու առաջնորդը չկարողանա արմատախիլ անել այն, կամ էլ երբ ժողովուրդը Եկեղեցու հետ իր կապերը պահպանի տուրք տալով զուտ ազգային սովորություններին, ապա այս ամենը ցույց կտա, որ տվյալ ժողովրդի մեջ կրոնական շահերն անտեսվում են:

Մեր ազգի մեջ հեթանոսական տարերը վառ կերպով երեւում են հատկապես թաղումների ժամանակ, երբ կանայք անհարկի լացուկոծ են անում, կամ այրերը՝ ուրիշների մոտ լավ երեւալու համար մեծ ծախսեր են անում, կամ օղի լցնում գերեզմանի վրա, որպես հանգուցյալի բաժին: Հաճախ էլ քահանային չեն թողնում, որպեսզի կարգը ամբողջությամբ կատարի, ասելով՝ կարճ կապիր: Իսկ հոգեհացի սեղանի շուրջ նստածները մի քանի բաժակ խմելուց հետո մոռանում են, թե ինչ առիթով են այդտեղ, եւ այլն:

Այս ամենը հեռացնում է ժողովրդին Եկեղեցուց եւ խաթարում ազգի բարոյական նկարագիրը, տեղ բացելով աղանդավորական շարժումների համար:

Հետեւաբար՝ Եկեղեցին կարող է արտաքինով միայն լինել ազգային՝ լեզվով ու տարազով, սակայն բովանդակությամբ այն պետք է մնա Քրիստոսի Եկեղեցի, հավատարիմ մնալով տիեզերական ժողովներին ու առաքելական քարոզությանը:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...