Jump to content

ՔԱՐԱՀՈՒՆՋ


Recommended Posts

http://www.itogi.ru/paper2002.nsf/Article/...15_12_3523.html

Այն ամենը, ինչ թվագրվում է 5000 տարուց ավելի, ուղղակի առնչություն ունի կրոնի հետ: Քանի որ երկրի վրա 5000 տարուց ավելի հին կառույցներ չեն հայտնաբերվում, իսկ պատմությունը որպես գիտություն 5000 -ից այն կողմ չի անցնում, հետեւաբար՝ կրոնը միակն է, որ մեզ կարող է հայտնել սկզբից մինչեւ մոտակա 5000 տարիները ընկած ժամանակահատվածի մասին:

Կրոնը գիտելիքների բավականին հաստատուն աղբյուր է, եւ կարիք կա, որ այսօրվա ֆունդամենտալ գիտությունները քննվեն նաեւ կրոնական տեսանկյունից:

Սա որպես նախաբան օգտագործելով ցանկանում եմ խոսք բացել Քարահունջի մասին, որը ըստ հարգարժան Հերունու գնահատման 7500 տարեկան է:

Սա մոտավոր հաշվարկով համընկնում է արարչության օրերի հետ:

Անհավանական է, որ մինչ ջրհեղեղը եղած կառույցները պահպանվեին, քանի որ, ջրհեղեղի հետեւանքով երկրի կեղեւը ամբողջովին փոխվել է, եւ այն ամենը ինչ կառուցվել էր ջրհեղեղից առաջ, կամ ոչնչացվել է, կամ էլ անցել է հողի խորը շերտերի տակ: Հետեւաբար՝ նման կառույց կարող էր լինել միայն ջրհեղեղից հետո:

Իսկ եթե Հերունին 6500 տարի ասեր, փոխարեն՝ 7500 -ի, ապա դա մոտավորապես կլիներ Նոյի օրերը ջրհեղեղից հետո, որն ինձ ավելի հավանական է թվում Քարահունջի պարագայում:

Դա այն օրերն էին, երբ դեռեւս ամբողջ մարդկությունը ապրում էր այսօրվա Հայաստանի տարածքում, իսկ երկիրն էլ կոչվում էր Հարք, այսինքն՝ հայրերի երկիր:

Հիմնական դրդապատճառը, որը ստիպում է մտածել Քարահունջի՝ Նոյի օրերում հիմնված լինելու օգտին, այն է, որ այդ քարե աստղադիտակները անշարժ են, եւ յուրաքանչուր քար կոնկրետ մի աստղ է մատնանշում: Նրանք, ովքեր այդ քարերը տեղադրել են, նախապես իմացել են, թե կոնկրետ, որ քարը որ աստղի համար են տեղադրում: Այսինքն՝ մինչ քարերի տեղադրումը եղել են մարդիկ, կամ գոնե մի մարդ, ով ճշգրիտ գիտելիքներ է ունեցել աստղերի դիրքի ու դրանց շարժման մասին: Իսկ Նոյը մարգարե լինելով՝ կարող էր այդ գիտելիքները հայտնությամբ ստանալ, ինչպես որ հայտնությամբ ստացել էր տապանի նախագիծը:

Հետեւաբար՝ Քարահունջը ավելի շատ նման է կիրառական աստղագիտության դպրոցի: Իսկ աստղագիտության դպրոցը պետք էր 72 նահապետներին, որպեսզի նրանք առաջնորդեն իրենց ընտանիքները՝ Տիրոջ կողմից իրենց հատկացված երկրները: Քանի որ արդեն հասել էր ժամանակը, երբ մարդկությունը պետք է տարածվեր աշխարհով մեկ:

Ըստ ավանդության Նոյը իր զավակներին՝ նահապետերին, հայտնել էր Տիրոջ կամքը, նրանց աշխարհով մեկ տարածվելու եւ տարբեր վայրերում վերաբնակվելու մասին, սակայն նահապետերը ըմբոստացել էին եւ չէին ցանկացել հետեւել Տիրոջ կամքին: Եզրակացություն՝ եթե Նոյը նրանց ուղարկում էր աշխարհի տարբեր ծագերը, ապա պետք է եւ ցույց տար ճանապարհը: Իսկ ճանապարհը կարելի էր ցույց տալ միայն աստղերի միջոցով:

Երկրորդ դրդապատճառը՝ քարերի վրա անցքեր բացելու տեխնալոգիայի մակարդակն է: Քարերը անմշակ են, իսկ նրանցում բացված անցքերը բավականին մեծ ճշտությամբ ու մաքրությամբ են իրականացված:

Հետեւություն՝ այն տեխնալոգիան, որը կիրառվել էր տապանը կառուցելիս, նույն էլ կիրառվել էր քարերի մեջ անցքերը բացվելիս: Նոյը տապանաշինության 120 տարիների ընթացքում, պետք է որ հմուտ ճարտարագետ դառնար, ե՛ւ որպես նախագծող, ե՛ւ որպես կառուցող: Նա ձեռքի տակ ունենալով բավականին կոպիտ նյութեր՝ գերաններ, կարողացել էր իրականացնել մի նախագիծ՝ մեծամաշտաբ կառույց, որի գումարային սխալանքը հասցվել էր զրոյի: Հակառակ դեպքում՝ տապանը չէր դիմանա քամիներին ու ջրերի հզոր հոսքերին եւ կավերվեր:

Քարերի անմշակ լինելու հանգամանքը եւս հուշում է, որ այդ հիմնարկությունը ժամանակավոր բնույթ է ունեցել՝ նախատեսված մեկ ուսումնական տարվա համար: Կառուցողները ամենեւին ուշադրություն չեն դարձրել քարերի արտաքին տեսքին: Եթե դա լինել որեւէ կրոնական պաշտամունքի վայր կամ ազգային արժեք ներկայացնող կոթող, ապա անպայման քարերը կհղկվեին:

Հետաքրքրական է, որ այդ վայրը շատ մոտ է գտնվում Տաթեւի վանքին, որը երկար ժամանակ եղել է հայոց մտավոր կենտրոնը: Սուրբ Էջմիածինը՝ հայոց հոգեւոր կենտրոնը, եւս կապ ունի Նոյի հետ, քանի որ ըստ ավանդության, ջրհեղեղից հետո, Նոյը իր անդրանիկ պատարագը մատուցել է հենց այսօրվա՝ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի տեղում, որը մնացել էր, որպես պաշտամունքի վայր նաեւ հեթանոսության շրջանում:

Աշտարակաշինության ձախողումից հետո հայերը՝ Թորգոմի տունը, վերադարձան Հարք եւ երկիրը վերանվանեցին Հայք, իսկ մյուս ազգերը իրենց պահապան հրեշտակների ուղեկցությամբ գնացին այն երկրները, որը նրանց համար որոշել էր Տերը:

Եզրակացություն՝ քանի որ Հայաստանը որոշ ժամանակ կոչվել է Հարք եւ այստեղ միաժամանակ եւ միատեղ բնակվել են բոլոր ազգերի հայրերը, մինչ Բաբելոնը, ապա Հայաստանի տարածքում գտնվող որոշ կոթողներ՝ հնարավոր է, որ կառուցված լինեն այդ ժամանակահատվածում: Եւ եթե ընդհանրություններ կան Քարահունջի եւ աշխարհի այլ վայրերում գտնվող ուրիշ կոթողների մեջ, ապա դա պետք է վերագրել այն նահապետներին ու նրանց հետնորդներին, ովքեր Հարքից ելնելով նմանօրինակ գործեր են ձեռնարկել իրենց նոր հայրենիքներում:

P. S. Խնդրում եմ ներողամիտ լինել, եթե անհիմն նկատեք այս տեսակետը:

Link to post
Share on other sites
  • 1 month later...

Այն ամենը, ինչ գրեցի «Մինչ ջրհեղեղը» թեմայում, հիմնականում առնչվում էր այն հարցին, թե արդյոք, Նոյի ժամանակներում, կար համապատասխան գիտական եւ տեխնոլոգիական հիմքեր, Քարահունջի նման գիտական օջախ ստեղծելու համար:

Կարծում եմ, որ կար, քանի որ մինչ ջրհեղեղը եղել է գիր, գրականություն, արվեստ (երաժշտություն), աստղագիտություն, գյուղատնտեսություն, հանքային արդյունաբերություն, մետաղամշակություն, բրուտագործություն, գործիքաշինություն եւ այլն: Եղել են նաեւ արհեստանոցներ, որտեղ պատրաստել են կենցաղային իրեր, կանանց համար արդուզարդի առարկաներ, կոսմետիկա եւ այլն:

Link to post
Share on other sites

Ըստ Վարդան Արեւելցու վկայության, աստղագիտությունը գոյություն է ունեցալ նաեւ Աբրահամի օրերում, եւ Աբրահամը երկար տարիներ զբաղվել է աստղագիտությամբ: Նա հետեւյալ վկայություն է բերում:

Աբրահամը 15 տարեկանից մինչեւ 70 տարեկանը Աստված էր փնտրում: Նա բնակվում է քաղդեացիների երկրում, որը բավականին պարարտ էր, իսկ ժողովուրդը չար ու կռապաշտ: Եւ Տերը քշում է ամեն տեսակի թռչունների քաղդեացիների հանդերը՝ սնվելու, որնք էլ կտցահարում են ամբողջ բերքը, որից ժողովուրդը սկսում է աղքատանալ: Եւ որպեսզի մարդիկ փրկեն բերքը, ցերեկվա ժամերն անց էին կացնում իրենց հանդերում ու այգիներում: Միեւնույն ժամանակ զոհեր էին մատուցում իրենց կուռքերին՝ բերքը փրկելու համար, սակայն ապարդյուն: Եւ Աբրահամն էլ նրանց հետ ցերեկները հանդերում էր անկացնում, իսկ գիշերները՝ աստղերն ուսումնասիրում: Այս ամենը մղում է Աբրահամին խորհելու, որ այս թռչունների հետ կապված պատուհասի պատճառը իրենց դիցապաշտությունն է: Նա աստղերի շարժումներից եկել էր այն եզրահանգման, որ կա Կառավարիչ այս աստղերին, Ով ամբողջովին անծանոթ է մարդկանց:

Այդ օրերից մեկում նա այսպիսի աղոթք է անում. «Անծանօթ Աստուած ամենայնի արարիչ, եւս այս թռչնոցս, Դու հալածեա՛ զսոսա»:

Նույն ժամին հեռանում են թռչունները եւ ժողովուրդն ազատվում պատուհասից: Եւ նա հայտարարում է. «Ահա գտանք Աստուած»: Ապա գոհանում աղոթելով. «Օրհնեալ է տէրութիւն Քո եւ փառք Քո լցցէ զամենայն երկիր»: Սակայն երբ նա այս ամենը պատմում է իր հոր տանը, տանեցիները անտարբեր են մնում:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...