Jump to content

Մեծ Պահք


Recommended Posts

Եկեղեցական տոնացույցի համաձայն տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է, որն այս տարի սկսվեց փետրվարի 19-ից և, ներառելով նաև Ավագ Շաբաթը, կտևի մինչև ապրիլի 8-ը` Ս. Զատիկ:

Ինչ է պահքը? Առաջին իմաստով այն կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) և ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման, սակայն ճոխ ու համադամ ուտելիքներից` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացից շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից:

Իհարկե, կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաև բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է` նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար: Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորնհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում. ՙՄեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել՚: Այս պարագային կարևոր է նաև մեկ այլ ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող մեր եղբայրակցին դատելու. ՙՈվ ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է՚ (Հռոմ.14:3):

Պահքի կարևորությունը առավել հարազատորեն ըմբռնելու համար պիտի ընդգծենք այն հանգամանքը, որ այն օրինադրվել է դեռևս դրախտում, և Աստծու կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը եղել է հենց պահք պահելը. ՙԴրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկահացու կդառնաք՚ (Ծննդ.2:16-17):

Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել դրանք, որով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը:

Պահքերի (բացառությամբ օրապահքերի) նախորդ օրերը կոչվում են ՙբարեկենդան՚, իսկ Մեծ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ և երջանիկ կյանք. այս իմաստն է ամփոփված ՙբարեկենդան՚ անվան մեջ, որ առավելագույնս արտահայտված ենք տեսնում Բուն Բարեկենդանի խորհրդում, որը Մեծ Պահքի առաջին կիրակին է և պատկերում է մարդու դրախտային երանավետ կյանքը: Այս խորհուրդը երևում է անգամ սննդի օգտագործման մեջ, քանի որ Բուն Բարեկենդանը կենդանական և ճոխ ուտելիքներ գործածելու վերջին օրն է: Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման և խորհրդանշում է մարդու` դրախտից արտաքսվելը և Աստծո տեսությունից զրկվելը: Հենց սա է խորհրդանշում ողջ Մեծ Պահքի շրջանում եկեղեցիների վարագույրների փակ մնալը և Ս. Հաղորդությունից հավատացյալների անմասն մնալը: Երրորդ կիրակին կոչվում է Անառակի և մատնանշում է առ Աստված դառնալու և կորուսյալ դրախտը գտնելու կարեվորագույն նախապայմանը` ապաշխարանքը: Չորորդ` Տնտեսի կիրակին, ուսուցանում է նյութական հարստության տնօրինման կերպի դերը հավիտենական փրկության կամ կորստյան մեջ: Հինգերորդ` Դատավորի կիրակին, պատգամում է հարատև աղոթքի անփոխարինելի նշանակությունը փրկության համար: Վերջին` Գալստյան կիրակին, ամփոփում է Քրիստոսի ինչպես Ա Գալստյան խորհուրդը, այնպես էլ Երկրորդ գալստյան խոստումը:

Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս.Զատիկը:

Հ.Գ. Հայր Ղևոնդը, իհարկե, ռուսերենով բացել է նման թեմա, սակայն ավելորդ չհամարեցի բացել այս թեման նաև հայերենով:

Edited by MONK
Link to post
Share on other sites

Կարծում եմ Եսայի մարգարեի գրքի 58-րդ գլխից այս հատվածը խիստ ուսանելի կլինի պահքի վերաբերյալ մեր փորձառության համար:

<<2 Օր օրի ինձ են փնտռում եւ ցանկանում ճանաչել իմ ճանապարհները, իբրեւ մի ժողովուրդ, որ արդարութիւն է գործել եւ իր Աստծու իրաւունքը զանց չի առել. ահա նրանք եկել եւ իրաւունք ու արդարութիւն են որոնում: Փափագում են մերձենալ Աստծուն 3 եւ ասում են. ՙԱյդ ինչպէ±ս է, որ մենք ծոմ պահեցինք, եւ դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, եւ դու չիմացար: Արդ, ձեր ծոմապահութեան օրերին ձեր ցանկութիւններն էք կատարում եւ կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակայ են ձեզ: 4 Հակառակութեան եւ կռիւների մէջ էք պահում եւ բռնցքահարում տկարին: Իսկ իմ ինչին է պէտք այդպիսի ծոմապահութեան օրը. դուք պիտի գաք բողոքէք ինձ, եւ ես չպիտի լսեմ ձեզ: 5 Այդպիսի ծոմապահութիւնը չէ, որ ես ընտրեցի, եւ ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդ իր անձն է տանջում: Եթէ պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի ծոմ եւ ընդունելի օր. այդպիսի ծոմապահութիւնը չէ, որ ես ընտրեցի, - ասում է Տէրը: - 6 Քանդի°ր անիրաւութեան հանգոյցը, խորտակի°ր քո վաճառականական խարդախութիւնն ու բռնութիւնը, ների°ր ու արձակի°ր նեղեալներին եւ պատռի°ր բոլոր անիրաւ մուրհակները:

7 Քաղցածների°ն բաժանիր քո հացը եւ անօթեւան աղքատների°ն տար քո տունը. եթէ մերկ մարդ տեսնես` հագցրո°ւ նրան, բայց քո ընտանիքի զաւակին մի° անտեսիր: 8 Այն ժամանակ այգաբացի պէս պիտի ծաւալուի քո լոյսը, եւ արագօրէն պիտի հասնի քո ապաքինումը, քո առջեւից պիտի ընթանայ քո արդարութիւնը, եւ Աստծու փառքը պիտի պահպանի քեզ: 9 Այն ժամանակ պիտի կանչես, եւ Աստուած պիտի լսի քեզ. մինչեւ դու խօսես, նա պիտի ասի, թէ` ՙԱհա հասել եմ՚: Եթէ դու քո միջից հեռացնես խարդախութիւնը, ձեռնձգութիւնն ու տրտունջի խօսքերը, 10 քո հացը յօժար սրտով քաղցածներին տաս եւ չքաւոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խաւարի մէջ կը ծագի քո լոյսը, քո խաւարը կը վերածուի միջօրէի: 11 Քո Աստուածը ամէն ժամ քեզ հետ կը լինի, քո անձն ըստ ցանկութեան յագեցում կը ստանայ, եւ քո ոսկորները կը լիանան ու կը լինեն ինչպէս ջրարբի պարտէզ, ինչպէս աղբիւր, որից ջուրը չի պակասի>>:

Link to post
Share on other sites

Հատված Պողոս պատրիարք Ադրիանապոլսեցու <<Խրատի թանգարան>> գրքից:

ԳԼՈՒԽ Գ

ՊԱՀՔ

Ա. Աղոթքի մասին մեր խոսելուց հետո խոսքիս կարգը պահանջում է ինչ-որ բան ասել և պահքի մասին, որի համար հարկավոր է միջին բարիքըª մարմնի առողջությունն ու զորությունը, որոնցով են լինում ծոմապահությունն ու պահեցողությունը: Ով առողջ և ուժեղ է, կարող է իրեն պահել պարարտ ու ախորժելի կերակուրներից ու ըմպելիքներից կամ կերակուրների մեջ ժուժկալելª ճնշելու մարմինն ու մեռցնելու զգայական բաղձանքների ախտավոր կրքերն ու անկարգ ցանկությունները, որպեսզի կարողանա իր մարմնի անդամները ծառայեցնել Աստծուն: Այդպիսի ծառայություններ են հիվանդներին խնամելը, բանտարկյալներին այցելելը, անտեր մեռելներին թաղելը, սրբատեղիներ ուխտ գնալը, այլև վշտերի ու նեղությունների համբերելը, մինչև իսկ Աստծու սիրո համար մարմինը ծեծի, բանտարկության կամ մահվան ենթարկելը: Սրանցով և սրանց նման գործերով է մարմինը նվաճվելով հնազանդվում հոգու կամքին: Որովհետև ինչպես որ երբ մարմինը կերակուրներով զորանում է, հոգին տկարանում է, այդպես էլ երբ մարմինը պահեցողությամբ տկարանում է, հոգին զորանում էª ըստ այսմ. ՙԵրբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր՚ (Բ Կորնթ. ԺԲ 10):

Ուրեմնª պետք է ծոմով, պահեցողությամբ ու ժուժկալությամբ ճնշել մարմինը, որպեսզի հլու հպատակությամբ մինչև վերջ ծառայի Աստծուն:

Բ. Ամենքի վրա պարտավորություն է դրված ամբողջապես պահել սուրբ Եկեղեցու կարգած կանոնական պահեցողությունները: Իսկ եթե մեկը, պահքն ավելորդ ու անօգուտ նեղություն համարելով, գայթակղվում և ուրիշներին էլ գայթակղեցնում է, մեծապես մեղանչում է, որովհետև դատում է այն սուրբ հայրերին, որոնք Սուրբ Հոգով սահմանեցին Եկեղեցու կանոնները:

Գ. Մարդը պահեցողությամբ է հատուցում իր մարմնի պարտքն Աստծու հանդեպ և արդարության գործ կատարում: Քանզի Աստված է որպես գերագույն Տեր, ինչ բարիք որ տվել է մեզ, դրանցից տասանորդներ է պահանջում, ինչը նրա իշխանության նշան է, որովհետև երկրի տերերն իրենց հպատակներից իրավունքով պահանջում են հասույթներ կամ հարկ, և ովքեր զլանում են տալ, ապստամբ են համարվում:

Այդ պատճառով էլ պետք է մարմնի հասույթը կամ հարկը, որ պահեցողությունն է, մատուցել Աստծուն, որ մեր Տերն ու Բարերարն էª ըստ այսմ. ՙԻ±նչ ունես, որ ստացած չլինես, և եթե ստացել ես, ինչո±ւ ես պարծենում չստացողի պես՚ (Ա Կորնթ. Դ 7):

Պահեցողությամբ նաև սիրո գործ է կատարվում. երբ մեկը կամավոր հոժարությամբ ճնշում է մարմինը, իր մեջ ցույց է տալիս Աստծու հանդեպ կատարյալ սերը: Իսկ սա լինում է նախ պահքով, ապաª մարմնի այլ ծառայություններով:

Ե. Պահքը վերաբերում է ոչ միայն ճաշակելիքին, այսինքնª բերանին, հեռու մնալու պարարտ կերակուրներից, այլև բոլոր զգայարաններին: Քանզի պահքի նպատակը մտքի մաքրությունն ու սրտի սրբությունն է, որոնց կարող են արատավորել նաև աչքերով նայելը, ականջներով լսելը, ռունգներով հոտոտելն ու շոշափելիքներով զգալը, ուստի հարկ է պահքի օրենքը նրանց վրա ևս կարգելª ըստ յուրաքանչյուր աստիճանի: Որովհետև անօգուտ է միայն բերանով պահք պահելը և մյուս զգայարաններով չզգուշանալը մեղքի պատճառից: Ուրեմնª մարդ պետք է իրեն պահի ոչ միայն պարարտ կերակուրներից, այլև մեղքի ամեն պատճառից:

Զ. Կան և մարդիկ, որ պահք պահում են, բայց արդյունքում անվարձ են մնում, ինչպես օրինակ, երբ ժլատը պահում է, որ դրամը չծախսվի, կեղծավորը պահում է, որ գովեստներ ընդունի, տկարը պահում է, որ մարմինը չվտանգվի, աղքատը պահում է, որովհետև կերակուր չունի: Այսպիսիք պահքը պահում են իրենց և ոչ թե Աստծու համար: Սակայն իրականում պահքը պիտի լինի միայն Աստծու փառքի համար:

Է. Պահեցողությունը ոչ միայն հոգուն է հարկավոր, այլև մարմնին է օգտակար ու պիտանի, ինչ պատճառով նաև բժիշկներն են մարմնի առողջության համար պատվիրում պահք պահել: Ուստի ով տրտնջում է սուրբ Եկեղեցու կանոնական պահքից և զեխությամբ անձնատուր լինում կերակուրներ ու ըմպելիքներ ըմբոշխնելուն, ոչ միայն հոգուն է վնասումª հպատակեցնելով զորավոր կրքերին, այլև վնասում է մարմնինª ենթարկելով զանազան ախտերի ու հիվանդությունների: Տե°ս նաև որկրամոլության վերաբերյալ ասվածները (հատոր Բ, գլուխ Թ):

ՙՆրանց հալածանքի ժամանակ ես քուրձ էի հագնում,

ծոմով խղճալի էի դարձնում ինձ,

և իմ աղոթքներն ինձ վերադարձան՚ (Սաղմ. ԼԴ 13):

ՙԵվ արդ,- ասում է ձեր Տեր Աստվածը,- դարձե°ք Ինձ

ձեր ամբողջ սրտով, ծոմապահությամբ,

լալով ու կոծելով՚ (Հովել Բ 12):

ՙԵրբ ծոմ պահեք, տրտմերես մի° լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում՚ (Մատթ. Զ 16):

Link to post
Share on other sites

Մոնկ ջան, ավա՜ղ, աշխատանքիս բնույթը թույլ չի տալիս - ստիպված եմ ուտել այն, ինչ բոլորը :( : Կամ պետք է պահեմ ու մահանամ, կամ չպահեմ ու ապրեմ : Իսկ երկրորդ տարբերակն ինձ հնարավորություն է տալիս ապրելու, որ հետագայում շատ շատ պահեմ : :rolleyes:

Link to post
Share on other sites
Մոնկ ջան, ավա՜ղ, աշխատանքիս բնույթը թույլ չի տալիս - ստիպված եմ ուտել այն, ինչ բոլորը :( : Կամ պետք է պահեմ ու մահանամ, կամ չպահեմ ու ապրեմ : Իսկ երկրորդ տարբերակն ինձ հնարավորություն է տալիս ապրելու, որ հետագայում շատ շատ պահեմ : :rolleyes:

Հասկանալի է, Անի ջան: Բայց եթե նկատեցիք` թե իմ նյութի մեջ և բերածս մեջբերումներում հստակ նշվում է պահքի բուն էությունը: Դուք ներելի հանգամանքներում չեք կարող կերակրի պահք պահել, բայց որևէ բան չի կարող Ձեզ խանգարել պահել պահքը բարոյական տեսակետից` ժուժկալ լինել այն ամենի նկատմամբ, ինչը երբեք չի կարող նպաստել Ձեր հոգևոր կյանքի զարգացմանը և դեռ ընդհակառակը` կախման մեջ գցելով` կհեռացնի Ձեզ Աստծուց: Դա կարող է լինել ինչ ասես. սուրճ, ծխախոտ, ժամանցային հաղորդումներ ու միջոցառումներ, լեզվական մեղքեր, ծուլություն, և այլն և այլն: Ես դիտավորյալ մեր առօրյա իրականության տարբեր երևույթներ նշեցի` չցանկանալով ավելի խորանալ:

Մարդու կյանքը անկումների ու վերականգումների ցիկերից է բաղկացած: Մեծ Պահքի շրջանը հրաշալի ազդակ է հոգևորապես վերականգնման և մաքրագործման համար: Մաքրված ու սրբագործված դիմավորենք Քրիստոսի Հրաշափառ Հարությունը: :flower:

Link to post
Share on other sites

Հովհան Մանդակունի

ՅԱՂԱԳՍ ՔԱՌԱՍՆՈՐԴԱԿԱՆ ՊԱՀՈՑ ԵՒ ԲԱՂԴԱՏՈՒԹԻՒՆ ՆՈՐԱ ԸՆԴ ԶԱՏԿԱԿԱՆ ՔԱՌԱՍՆԻՆ

Արդ վասն զի պահոց քառասնորդ կոչի օր մի ուրբաթ` չարչարանք խաչելութիւնն տեառն, եւ առիթ կոչման չարչարելոցն յաշխարհիս ունել յանձին զօրինակ չարչարանացն տեառն, առ 'ի փրկութիւն հոգւոց չարչարակցացն տեառն, առ 'ի պահպանութիւն անձանց պատուիրանապահացն տեառն, առ 'ի լինելոյ չարչարակից խաչելութեանն տեառն, եւ փառակից յարութեանն, եւ առիթ կոչման մեղաւորաց յապաշխարութիւն: Արդ յայսմ քառասներորդի որպէս զի օրէն է զշաբաթն եւ զկիւրակէն որպէս զուրբաթ եւ զչորեքշաբաթ պահել զհետ օրինացն առնելոյ, եւ յայնմ քառասներորդի որ կոչի` կիւրակէն կոչի օր առաջին եւ սկիզբն աւուրց յարութեան եւ ուրախութեան աշխարհի եւ աւետիք արքայութեան, լի ամենայն ուրախութեամբ անձանց պատուիրանապահացն արդարութեան օրէն է զուրբաթն եւ զչորեքշաբաթին իբրեւ զկիւրակէն եւ զշաբաթն ուտել: Քանզի զոր օրինակ 'ի զատկէն մինչեւ ցվերացումն տեառն կիւրակէ կոչի, այսպէս եւ 'ի բարեկենդանէն մինչեւ ցզատիկն ուրբաթ:

Արդ քեզէն զքեզ ած 'ի հաւան, եւ զուգեա զայս քառասուն քաւութեան, եւ զայն քառասուն ուրախութեան. կշռեա զքառասուն ընդ քառասնի, եւ զուրբաթ եւ զչորեքշաբաթ ընդ շաբաթու եւ ընդ կիւրակէի, եւ գտանես հասարակ. ոչ 'ի սմա յագումն եւ ուրախութիւն, եւ ոչ 'ի նմին պահք եւ տխրութիւնք: Այս քառասուն առիթ քաւութեան մեղաց տարւոյն, եւ այն քառասուն յաջորդ ուրախութեանց տարւոյն: Արդ օրէն է զայս պահոց քառասնորդս հարթիկ պահել 'ի բարեկենդանէն մինչեւ ցզատիկն. քանզի քաւիչ եւ թողիչ մեղաց տարւոյն կոչի: Այլ գինի եւ իւղ, ձու, ձուկն, պանիր, կոգի, կաղտի, բածին, շճուկ, կաթն, խեր, եւ ձկանմորէ, զայս բնաւ ամենեւին չէ օրէն եւ ոչ վայել է ճաշակել ամենայն ումեք, մեծի եւ փոքու, արդարոյ եւ մեղաւորի: Շատ են մեզ այլ կամակքն քառասուն աւուրն, կանեփհատն, կտաւատ, փոխինդ, հատ, սամթաջուր:

Արդ այսու քառասնորդաւ տէրն 'ի լերինն փորձութեան տարաւ յետս զփորձիչն սատանայ, որ է օրինակաբեր յաղթութեան ամենայն հաւատացելոց. միÿ°թէ Աստուծոյ պահե±լ ինչ պիտոյ էր. ո±չ ապաքէն վասն օրինակի մարդկան առնէր զայն: Արդ եթէ զհանապազօրն մեռանել ոչ կարեմք ըստ բանին Պաւղոսի, այլ գոնեայ քառասուն աւուրբքս լինել հաղորդ չարչարանացն տեառն ջանասցուք. զ'ի բագ անկեալ մեղք տարւոյն քառասուն աւուրբքս ընկեսցուք յանձանց: Ո±չ գիտես զի որ միտեալ մտօք չարչարակից լինին չարչարանացն Քրիստոսի, նոքա միայն կարեն լինել փառակից յարութեանն. քանզի ասէ, թէ ոչ միայն հաւատալ 'ի Քրիստոս, այլ եւ վասն անուան նորա չարչարանս ընդունել արժան է:

Արդ այս քառասունք չարչարանք խաչելութեան տեառն, եւ այն քառասունք յարութեան կենդանութեան տեառն: Այս քառասունք քացախ եւ լեղի չարչարանացն տեառն, եւ այն քառասունք խորիսխ մեղու եւ ձկան խորովելոյ մասն յարութեանն տեառն: Այս քառասունք զինուորացն կնքով պահել զգերեզմանն տեառն, եւ այն քառասուն հրեշտակացն զաւետիսն տալ Մարիամանցն զյարութեանն տեառն: Այս քառասուն միջնորդ ապաշխարութեան, եւ այն քառասուն երաշխաւոր թողութեան: Այս քառասուն քաւիչ յանցանաց, եւ այն քառասուն թողիչ մեղաց: Այս քառասուն լալոյ եւ արտասուաց, եւ այն ցնծութեան եւ ուրախութեան: Այս քառասուն սերմանելոյ ցաւովք եւ տրտմութեամբ, եւ այն քառասուն ժողովելոյ փառօք եւ գովութեամբ:

Արդ այս քառասնորդաւ մեծ մարգարէն Մովսէս ետ զօրէնս ժողովրդեանն, եւ այն քառասնորդաւ քաւեաց Մովսէս զյանցանսն Ահարովնի եւ զյանցանս ամենայն ժողովրդեանն: Այս քառասնորդաւ չոգաւ Եղիա 'ի լեառն սինէական, առնուլ հրաման 'ի տեառնէ զվերանալոյն իւրոյ յերկինս: Այսու պահօք ապրեցան երեք մանկունքն 'ի բարձրաբերձ բոցոյ տոչորական հրոյն սատակմանէ: Այսու պահօք լուծին նինուէացիքն զվճիռ մահուան զտէրունական հրամանին, առ 'ի լինելոյ ընդունելական պահք ապաշխարութեան նոցա, եւ արագաթող լինելոյ մեղք յանցանաց նոցա:

Հ.Գ. Մանդակունի Հայրապետի կանոներից քաղված այս գեղեցիկ հատվածը, թեպետ գրաբարով է, որոշեցի տեղադրել այս բաժնում, քանի որ այն, թեկուզ թվով քիչ մարդկանց, մեծ օգտակարություն կարող է ունենալ: Սրբազան Հայրապետը համեմատության զուգահեռներ է անց կացնում Մեծ Պահքի 40 օրերի և Զատկից մինչև Համբարձում ընկած 40 օրերի խորհուրդների միջև:

Որոշ հատվածներում գրաբարի պատճառով ծագած խնդիրները հաղթահարելու համար կարող եմ առաջարկել իմ համեստ ծառայությունը: Կարծում եմ այդ հարցում իրենց հմտությամբ մեծ օժանդակություն կարող են բերել նաև Հայր Ղևոնդն ու Արամ Դ-ն:

Սիրով` MONK:

Link to post
Share on other sites
Հասկանալի է, Անի ջան: Բայց եթե նկատեցիք` թե իմ նյութի մեջ և բերածս մեջբերումներում հստակ նշվում է պահքի բուն էությունը: Դուք ներելի հանգամանքներում չեք կարող կերակրի պահք պահել, բայց որևէ բան չի կարող Ձեզ խանգարել պահել պահքը բարոյական տեսակետից` ժուժկալ լինել այն ամենի նկատմամբ, ինչը երբեք չի կարող նպաստել Ձեր հոգևոր կյանքի զարգացմանը և դեռ ընդհակառակը` կախման մեջ գցելով` կհեռացնի Ձեզ Աստծուց: Դա կարող է լինել ինչ ասես. սուրճ, ծխախոտ, ժամանցային հաղորդումներ ու միջոցառումներ, լեզվական մեղքեր, ծուլություն, և այլն և այլն: Ես դիտավորյալ մեր առօրյա իրականության տարբեր երևույթներ նշեցի` չցանկանալով ավելի խորանալ:

Մարդու կյանքը անկումների ու վերականգումների ցիկերից է բաղկացած: Մեծ Պահքի շրջանը հրաշալի ազդակ է հոգևորապես վերականգնման և մաքրագործման համար: Մաքրված ու սրբագործված դիմավորենք Քրիստոսի Հրաշափառ Հարությունը: :flower:

Որոշում եմ . . . Ձեր նշածներից համարյա ոչ մեկը ինձ չեր վերաբերում, դրա համար չկողմնորոշվեցի : Հիմա ծխախոտ փորձեմ, որ ՊԱՀՔ ի համար թարգե՞մ : Չէ, ավելի լավ է, ՀԱՅԱՍՏԱՆ հեռախոսով թեքսթ հաղորդագրություններս դադարեցնեմ , կլինի՞ : ))) չնայաց հիվանդագին չեմ այդ առումով, բայց լեզվի տեսակետից, մեղքերս քիչ են ...

Շնորհակալություն ուղղության համար , երևի էն թագավորների գիրքը դադարեցնեմ կարդալ , չէ՞ :

Link to post
Share on other sites
Որոշում եմ . . . Ձեր նշածներից համարյա ոչ մեկը ինձ չեր վերաբերում, դրա համար չկողմնորոշվեցի : Հիմա ծխախոտ փորձեմ, որ ՊԱՀՔ ի համար թարգե՞մ : Չէ, ավելի լավ է, ՀԱՅԱՍՏԱՆ հեռախոսով թեքսթ հաղորդագրություններս դադարեցնեմ , կլինի՞ : ))) չնայաց հիվանդագին չեմ այդ առումով, բայց լեզվի տեսակետից, մեղքերս քիչ են ...

Շնորհակալություն ուղղության համար , երևի էն թագավորների գիրքը դադարեցնեմ կարդալ , չէ՞ :

Վերոնշյալներից կամ որևէ այլ մեղք Ձեզ կամ ուրիշ մարդու վերագրելու մտադրություն ես ոչ ունեցել եմ, ոչ էլ երբևէ ինձ նման բան թույլ կտամ: Գրությանս ոճը հավանաբար շփոթության տեղիք է տվել: <<Դուք>> ասելով ես ինկատի չունեմ կոնկրետ Ձեզ, հարգելի Անի, և ոչ էլ կոնկրետ ինչ որ մեկին (եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ոճական նման կիրառությունը համաբանություն է կոչվում):

Ցավում եմ, որ սխալ հասկացվելս առիթ է դառնում ինձ հետ հեգնական ոճով խոսելու:

Link to post
Share on other sites

Ինձ թվում է, որ պահքը լուսաբանելիս պետք է նկատել նաեւ այն հանգամանքը, որ պահքը որպես պարտականություն չէ դրված, որ ամեն կերպ աշխատենք հարգելի պատճառներ բերելով խուսափել այն կատարելուց, ինչպես սովոր է մարդը առհասարակ կյանքում վարվել:

Պահքը պետք է դիտել որպես անհրաժեշտություն, այսինքն՝ մարդը պետք է զգա դրա կարիքը, ինչպես որ զգում է աղոթքի կարիքը նեղության մեջ: Բացի այդ՝ աղոթքը, պահքը եւ ողորմածությունը լինում են միասին, եւ դրանցից միայն մեկով, կամ որեւիցե մեկի բացակայությամբ, հնարավոր չէ իրական հոգեւոր կյանքով ապրել: Եթե աղոթքով ու պահքով ապրենք, սակայն ողորմած չլինենք, կնմանվենք հիմար կույսերին:

Աղոթքը մեր սիրո արտահայտությունն է Տիրոջ նկատմամբ, ողորմածությունը՝ մերձավորի նկատմամբ, իսկ պահքը՝ սերը մեր իսկ անձի հանդեպ: Հետաքրքիր է, որ մենք՝ սերը մեր անձի նկատմամբ արտահայտվում է զրկանքների միջոցով, իսկ մերձավորի նկատմաբ, ճիշտ հակառակը՝ տալու:

Քանի որ մենք ոչինչ այնպես չենք սիրում, ինչպես մեր անձը, իսկ Ավետարանը մեզ ասում է, որ մերձավորին սիրենք այնպես ինչպես մեր անձը, հետեւաբար՝ այդ հավասարակշռությունը պահպանելու համար պետք է վերցնենք մեզանից եւ տանք ուրիշին:

Պահքի համար հատուկ օրեր են սահմանված, բոլորիս համար նույն օրերը, իսկ ողորմածության համար որեւէ սահմանափակում չկա, ոչ չափի եւ ոչ էլ ժամանակի հարցում, եւ կարելի է ողորմեծ լինել ամեն օր, քանի դեռ ապրում ենք:

Link to post
Share on other sites

Մեկ այլ հատված Պողոս պատրիարք Ադրիանապոլսեցու <<Խրատի թանգարան>> գրքից:

ԱՂՈԹՔ, ՊԱՀՔ ԵՎ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ

Ա. Երեք տեսակ բարի գործ կա, որ կարևոր է քրիստոնյային մեղքերից մաքրվելու և հավիտենական կյանքին հասնելու համար: Դրանք են աղոթքը, պահքը և ողորմությունը:

Երեք տեսակ են նաև թշնամիները, որոնք ջանում են արգելք լինել բարի գործերին և զրկել հավերժական կենդանությունից: Դրանք են սատանան, մարմինն ու աշխարհը:

Սատանան ներքին թշնամի է, որ բազմատեսակ խաբեական հնարներով դրդում է մարդկանց դադարեցնելու աղոթքը: Աղոթողի մտքի մեջ աղտեղի մտածումներ, սնափառություն, աշխարհային հոգսեր է գցում և կամ միտքը ցրում ու պղտորում սին մտածումներով, տրտմությամբ կամ թերահավատությամբ` այլ չարիքներով հանդերձ:

Մարմինը լծակից թշնամի է, որ հոգուն անդադար ստիպում է կատարել իր քմահաճույքները և ոչ թե Աստծու կամքը, պահքից խորշել տալիս` պատճառ բերելով իր տկարությունը, և հոգուն իրեն կամակից դարձնում` որովայնն ամեն օր ախորժելի կերակուրներով խճողելու:

Աշխարհն արտաքին թշնամի է, որ իր սին վայելչությամբ հրապուրում է միայն երկրավոր բաների մասին մտածել. առաջարկում է հարստություն, փառք, փափկակեցություն, ջանում ողորմածների ձեռքերն աղքատներից ու կարոտյալներից պահել, որպեսզի այս կյանքը ճոխ ունեցվածքով վայելեն ու ոչնչի պակասություն չունենան:

Այս մշտամարտ թշնամիներից ամենքից առավել վնասվում են նրանք, որ բարի գործերի ճանապարհին նորաքայլ ու հողդողդուն են: Իսկ երբ բարի գործերի մեջ հարատևում են, ազատաքայլ ու անսայթաք են դառնում և որպես քաջ զինվոր ոտնատակ տալով զորեղ թշնամուն` իրենց քաջության հաղթանակը տանում:

Եվ քանի որ ամեն ինչ անկատարությունից դեպի կատարելություն է դիմում, և ամեն գործ սկզբում դժվար է թվում, բայց հետզհետե վայելչաբար ու դյուրավ կատարվում, ուստի բարի գործեր կատարելու մեջ չհմտացածները թող չվհատվեն, երբ բարիք գործելու ժամանակ որևէ դժվարություն կամ թերություն է առաջ գալիս, այլ ջանան գործի մեջ հարատևել, մինչև այն իրենց համար սովորություն դառնա:

Նույնը կարելի է տեսնել և արհեստավորների մեջ: Սկզբում անփորձները շատ դժվարություններ են կրում ու շատ սխալներ գործում, բայց երբ անձանձիր աշխատասիրությամբ հմտանում են արհեստին, այդուհետև դյուրավ ու անսխալ են աշխատում:

Բ. Աստված երբեմն մարդու կամքի հոժարությունը, որ հաստատել է բարին գործելու համար, գործի տեղ է ընդունում, ինչպես որ Աբրահամի հոժարությունն իբրև կատարված գործ ընդունեց, երբ զոհում էր իր Իսահակ որդուն (տես Ծննդ. ԻԲ), ինչպես նաև իբրև ավարտված գործ ընդունեց Տեր Հիսուսի մարմինն օծելու գնացող յուղաբեր կանանց հոժարությունը:

Այսպես էլ Աստված որպես գործ է ընդունում եկեղեցում աղոթել փափագող հիվանդների, կարոտյալներին ողորմություն տալ կամեցող չքավորների ու պահք պահել բաղձացող տկարների հոժարությունը:

Բայց երբեմն էլ կամքի հոժարության հետ նաև գործն է պահանջում, ինչպես որ Տերը բավական չհամարեց Զեբեդեոսի որդիների` մահվան բաժակից խմելու հաստատուն փափագը (տես Մատթ. Ի 22-23), այլ կամեցավ, որ իրականում էլ խմեն, ինչպես և եղավ. մեկը վկայական արյամբ, և մյուսը մշտաչարչար ճգնությամբ լեցուն բաժակից խմեցին:

Ուրեմն` ով կարող է գործով կատարել աղոթք, երկրպագություն, պահք ու ողորմություն, թող դրանք զանց չառնի` հույս ունենալով, թե միայն կամքի հոժարությունը բավական կլինի: Իսկ նա, ով գործով կատարել չի կարողանում, թող չվհատվի, թե վարձատրությունից զրկվեց, որովհետև Աստված երբեմն որպես վարձատրության արժանի գործ է ընդունում բարեմիտ կամքի պատրաստությունն ու հոժարությունը, երբ կամքը հաստատուն է:

Գ. Մարդու կատարելությունն Աստծուն սիրելու մեջ է, իսկ Աստծու հանդեպ սիրո նշան են այն բարի գործերը, որ վերաբերում են կամ Աստծուն, կամ իրեն, կամ ընկերոջը:

Աստծուն վերաբերում է աղոթքը, որովհետև աղոթքի առարկան Աստվածն է, իրեն վերաբերում է պահքը, որովհետև պահքի առարկան իր մարմինն է, և ընկերոջը վերաբերում է ողորմությունը, որովհետև սրա առարկան մարդուն ողորմելն է:

Բայց քանի որ աղոթքը, պահքն ու ողորմությունը` որպես ապաշխարության խորհրդի մասեր, կրոնական առաքինություններ են, երեքն էլ վերջին հաշվով վերաբերում են Աստծուն և իրենց զորությունն աստվածային շնորհի ներգործությունից ունեն:

Արդար մարդը մեղքի արատից զգուշանում է, որպեսզի չաղտեղանա ու շնորհից չզրկվի, իսկ մեղքերով արատավորվածն ապաշխարում է, որպեսզի մաքրվելով արդարացվի ու շնորհ ընդունի: Առաջինը գործում է ասես պաշտպանական զենքերով, իսկ մյուսը` վանողական:

Այս զենքերն աղոթքի, պահքի ու ողորմության գործողություններն են, որոնցով Աստծու շնորհը, եթե մեկի մեջ կա, չի կորչում, իսկ եթե կորել է, վերագտնվում է:

Թեպետ այս երեքը մի ակունքից` Աստծու սիրուց են բխում, ինչպես ջերմությունը, լույսն ու ստվերը` մի արեգակից, սակայն միմյանցից զանազանվում են, որովհետև ներգործության տարբեր առարկաներ ունեն: Եվ չնայած սրան` երեքը միասին երանության մի պսակ են հյուսում իրենց գործողի գլխի համար:

Արդ, ով աղոթում է Աստծուն, գիտի, որ ինքն Աստծու առաջ է, և Աստված` իր, ուստի չի կարող չար բան գործելու մասին մտածել, այլ հակառակը` ցանկանում է Նրան հաճելի լինել, իրեն ու իրեն վերաբերող ամեն ինչ հանձնում է Աստծու կամքին, ամեն ինչում ամենուրեք Աստծու փառքը փնտրում և խոնարհ մտքով հնազանդվում Նրա հրամաններին: Այս բոլորն ու սրանց կարգը դասվողները համարվում են աղոթքի գործեր, որոնք սկիզբ են առնում մտքից, բայց կատարվում մարմնի սպասավորությամբ:

Հարկավորաբար սրանց հետևում են մարմինը պահքով ճնշելը, զգայարանները զսպելը, մարմնավոր հաճույքի ախտավոր բաղձանքի անկարգ կիրքը մեռցնելը, բոլոր վշտերին ու ձախողակի պատահարներին համբերելը, մինչև մարմինը կորցնելը, ինչի մեջ է գտնվում հոգու ճշմարիտ կյանքը` ըստ այսմ. ՙՈվ կամենա իր անձը փրկել, այն կկորցնի՚ (Մատթ. ԺԶ 25):

Սրանք և առաքինական սրանց նման այլ գործերը վերաբերում են պահեցողությանը, որովհետև մարմնի մեջ ու մարմնով են կատարվում, սակայն ոչ առանց հոգու ու մտքի սատարության:

Սրանց հետևում են նաև ողորմության գործերը, այսինքն` կարոտյալի կարիքն ամբողջովին կամ մասամբ հոգալու համար ունեցվածքից մատուցելը, ինչի համար հարկավոր են մարմնի` ունեցվածք ձեռք բերելու համար ջանքն ու աշխատանքը և հոգու` սեփական կարողությունն ու կարոտյալի կարիքը կշռելու խոհեմ խորհրդածությունը, որպեսզի տալն արժանապես ու վայելչաբար լինի: Ողորմության գործերի թվին են պատկանում ներումը, խրատը, ուսուցանումը, կարեկցությունը, մխիթարությունը և սրանց նմանները:

Սրանցով են կատարվում զղջումից ու գաղտնի խոստովանությունից հետո մեղքերի վճարման գործերը, որոնք խոստովանահայրը սահմանում է ըստ անձի ու ժամանակի որպիսության` որպես հոգու բոլոր հիվանդությունների ու վերքերի դեղ ու սպեղանի: Սրանք, իրենց ներգործությունը Քրիստոսի չարչարանքների զորությունից ունենալով, արդյունքում այս կյանքում շնորհներ են բերում և հանդերձյալում` փառք:

Դ. Սրանցում են ամփոփված ավետարանական ինը երանիները: Որովհետև հոգով աղքատ, հեզ ու սրտով սուրբ են աղոթասերները, սգավոր, քաղցած, ծարավ, արդարության համար հալածված ու նախատված են պահեցողները, ողորմած ու խաղաղարար են ունեցվածքով կամ խոսքով օգնություն մատուցողները:

Արդ, ովքեր սրանք կատարում են Աստծու հանդեպ սիրով, նրանցն է երկնքի արքայությունը, նրանք են մխիթարվում, երկիրը ժառանգում, հագենում, ողորմություն գտնում, նրանք են Աստծուն տեսնում, Աստծու որդի կոչվում, երկնքում ցնծում և ուրախանում, որովհետև նրանց վարձքը շատ է այս կյանքում ու հանդերձյալում` ըստ մեր Քրիստոս Աստծու անսուտ խոստման (տես Մատթ. Ե 3-12):

Ե. Աղոթքի, պահքի ու ողորմության գերազանցության ու հարկավորության մասին ոչ միայն նախկին իմաստասերները, հայրերն ու վարդապետներն են գրում ու մարդկանց հորդորում դրանք կատարելու, այլև Հին ու Նոր Կտակարանների աստվածաշունչ գրքերն են ամենուր ասես փողի ձայնով հռչակում:

Ուստի թող բավարար համարվեն այստեղ սակավ-ինչ ասածներս, այլ բազում հոգեշահ խրատաբանությունների հետ միասին, որոնք ասես հոգու և մարմնի կարևոր զարդ են իբրև մի սուրբ կույս ու գեղափայլ պճնված անարատ հարս համարձակ մտնելու երկնավոր Փեսայի լուսո առագաստը` վայելելու անվախճան փառքը:

ՙԲարի են աղոթքները` պահեցողություններով,

ողորմություններով և արդարություններով՚ (Տոբիթ ԺԲ 8):

ՙԱյս տեսակ դևը այլ կերպ դուրս չի ելնում,

եթե ոչ աղոթքով ու ծոմապահությամբ՚ (Մատթ. ԺԷ 20):

ՙՉէր հեռանում տաճարից, այլ ծոմապահությամբ և

աղոթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն՚ (Ղուկ. Բ 37):

ՙՔո աղոթքներն ու քո ողորմությունները

հիշատակվելով` Աստծու առաջ ելան՚ (Գործ. Ժ 4):

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...