Jump to content

ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆՆ ԵՆ?


Recommended Posts

ԸՍՏ ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԻ` ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆՆ ԵՆ

[18:29] 21 Փետրվարի, 2007

Մեր եւ մեր մշակույթի միջեւ մեծ անդունդ կա. այսպես է կարծում ՚Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրողՙ հասարակական կազմակերպության հայաստանյան գրասենյակի պատասխանատու Սամվել Կարապետյանը:

Այսօր ՚Ուրբաթՙ ակումբում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նա ասաց, որ ՚Սուրբ Խաչՙ եկեղեցու Թուրքիայի կողմից վերականգնումը պայմանավորված է քաղաքական եւ տնտեսական գործոններով: ՚Նորոգել են, որովհետեւ տուրիզմի շնորհիվ մեծ գումարներ են աշխատումՙ,- ասում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Նշենք, որ ՚Սուրբ Խաչՙ եկեղեցին, որը գտնվում է Ախթամար կղզում, բացվելու է ապրիլի 14-ին:

Ի դեպ, վերջերս սփյուռքահայ ընթերցողներից մեկը ՚Ա1+ՙ-ին նամակ էր ուղարկել, որտեղ նշված էր, որ Բրիտանական թանգարանում Անահիտ աստվածուհու բրոնզե գլուխը գտնվում է հռոմեական բաժնում, իսկ Ուրարտական մասունքները՝ ՚Հին Թուրքիաՙ վերնագիրը կրող բաժնում: Մեր այն հարցին, թե ինչպես պետք է լուծել այդ խնդիրը, պատմաբան Սամվել Կարապետյանը դժվրացավ սպառիչ պատասխան տալ: ՚Քանի որ մենք տեր չենք կանգնում մեր մշակույթին, բնական է, որ այլ երկրները պետք է դրանից օգտվենՙ,- ասում է նա:

Սամվել Կարապետյանը նաեւ մտահոգված է լեզվի խնդրով, քանի որ հայկական եկեղեցիների եւ վանքերի ցուցանակները գրված են օտար լեզուներով: Օրինակ՝ Արեւմտյան Հայաստանում գտնվող Տայքի վանքերի ցուցանակները գրված են թուրքերենով, անգլերենով եւ վրացերենով: ՚Անգամ Երեւանի շինությունների վրա հայերեն չեն գրում, ուր մնաց Թուրքիայում գրենՙ,- ասաց պատմաբանը: Հիշեցնենք, որ այսօր աշխարհի շատ երկրներում՝ այդ թվում նաեւ Հայաստանում նշվում է մայրենի լեզվի անաղարտության տոնը:

Նշենք, որ ՚Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրողՙ հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1987 թվականին: Այն զբաղվում է ազատագրված տարածքների հուշարձանների պահպանության խնդրով: Կազմակերպությունն իր գոյության 20 տարիների ընթացքում հասցրել է 5-6 վանք վերականգնել

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...