Jump to content

16-й чемпионат Армении


Recommended Posts

ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

12 Փետրվարի, 2008

423.jpg

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունները վերջին տարիներին անցկացվում էին 8 թիմերի մասնակցությամբ: Գրեթե ամեն տարի նախքան մրցաշրջանի մեկնարկը սպասվում է, որ թիմերի քանակը կավելանա: Սակայն այս տարի եւս բարձրագույն խմբին կմասնակցեն 8 թիմեր:

՚Այս ժամանակաշրջանում փորձում ենք հստակեցնել մասնակիցների քանակն առաջնություններում: Խոսքը վերաբերում է պրոֆեսիոնալ ֆուտբոլին: Բարձրագույն խմբի մասնակիցների թիվն այս տարի չավելացավ` մնալով նույնը` 8 թիմ: Սրանք այն թիմերն են, որոնք հանդես էին գալիս նաեւ նախորդ առաջնությունում եւ այստեղ որեւէ փոփոխություն չկաՙ, - ասաց ՀՖՖ մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժնի պետ Ռոբերտ Դալլաքյանը:

Ակումբների քանակը չի ավելացել նաեւ: Դեռ ավելին, նախորդ տարի առաջին խմբում հաջող հանդես եկած ՚Դինամոնՙ այլեւս ի վիճակի չէ շարունակել իր ելույթները:

՚Հայտը ներկայացնելու ժամկետն արդեն անցել է, հավանական է, որ ՚Դինամոնՙ առհասարակ մրցումներին չի մասնակցելու: ՚Բանանցՙ ակումբը ցանկություն ունի առաջին խմբում հանդես գալ 2 թիմերով, եւ մենք չենք առարկում: Այնտեղ եւս մասնակիցների թիվը հասնում է 8-ի: Առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք պատանեկան հավաքականը կունենա առաջին խմբում թիմ: Փետրվարի 1-ին լրանում էր հայտերը ներկայացնելու վերջին ժամկետը, բայց, ցավոք, մենք պլանավորում ենք մի բան, իսկ կատարողներն իրենց ժամկետներն են առաջարկում կամ ետ գցումՙ,-ասաց Ռոբերտ Դալլաքյանը:

Հնարավոր է, որ առաջին խմբի առաջնությանը մասնակցի նաեւ ՚Ֆուրմանՙ թիմը, որը նախորդ տարիներին մեծ հաջողություններ էր արձանագրել պատանեկան ֆուտբոլում, սակայն այս ակումբի ճակատագիրը եւս դեռ անորոշ է. ՚Այս թիմը իրավունք է ստացել հանդես գալու առաջին խմբում: Բայց դեռ թիմը չի ներկայացրել հավաստագիր, որով պետք է հաստատեր իր մասնակցությունն առաջին խմբում: Պատճառն այն է, որ նրանք բանակցություններ են վարում հովանավոր գտնելու համարՙ: Եթե ՚Ֆուրմաննՙ, այնուամենայնիվ, մասնակցի առաջին խմբի առաջնությանը, ապա անկախ իր գրաված հորիզոնականից` հնարավորություն կստանա հաջորդ տարի հանդես գալ բարձրագույն խմբում: Ինչպես հայտնի է, ՀՖՖ կանոնադրության համաձայն` նույն ակումբը բարձրագույն խմբում չի կարող ներկայացված լինել 2 թիմերով, իսկ առաջին խմբում, բացի ՚Ֆուրմանիցՙ, մյուս թիմերը դուստր թիմեր են, ուստի չեն կարող պայքարել ուժեղագույնների խումբ տեղափոխվելու համար:

Link to post
Share on other sites
  • Replies 101
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

ՈՉ ՄԻ ՆՈՐ ԱԿՈՒՄԲ

15 Փետրվարի, 2008

2992.jpg

Արդեն վստահորեն կարելի է ասել, որ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 2008թ. առաջնությանը մասնակցելու են 8 ակումբներ եւ մասնակիցների թիվը կրկին չի ավելանա:

Ներքին առաջնությունում ունենալով ընդամենը 8 թիմեր` յուրաքանչյուր մրցաշրջանից առաջ մեր ֆուտբոլային հասարակությունը անհամբերությամբ սպասվում է նոր թիմերի ի հայտ գալուն, սակայն վերջին տարիներին ակումբները հիմնականում լուծարվում են, քան ավելանում:

Այս տարի եւս չեմպիոնության համար կպայքարեն 8 թիմեր, սակայն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այդ պաքյարը իրականում ընթանալու է միայն ՚Փյունիկիՙ, ՚Բանանցիՙ եւ ՚Միկայիՙ միջեւ:

Եթե մեր բարձրագույն խմբի մասնակիցների քանակը համեմատենք եվրոպական մյուս երկրների հետ, ապա կպարզվի, որ Հայաստանը այս ցուցանիշով չի գերազանցում ոչ երկրի: Միայն Անդորրայի առաջնությունն է անցկացվում 8 թիմերի մասնակցությամբ, իսկ մնացած բոլոր երկրներում առաջնությունները անցկացվում են 8-10 թիմերի պայքարում:

Օրինակ` 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի մրցակից Բոսնիայի առաջնությանը մասնակցում են 16 թիմեր, իսկ Էստոնիայի առաջնությունում հանդես են գալիս 10 ակումբներ: Ավելորդ է նշել Բելգիայի, Թուրքիայի եւ Իսպանիայի առաջնությունների մասին, որոնք համարվում են առաջատարներ եվրոպական ֆուտբոլում:

Հարեւան Ադրբեջանի եւ Վրաստանի առաջնությունները եւս մասնակիցների քանակով գերազանցում են Հայաստանին: Ադրբեջանի առաջնությունում հանդես են գալիս 14 թիմեր: Դրանց մեծ մասը ներկայացնում են մարզերը: Նույքան թիմ է մասնակցում նաեւ Վրաստանի առաջնությանը: Թե Ադրբեջանում, թե Վրաստանում մեծ ուշադրություն է դարձվում մարզային ֆուտբոլի վրա եւ գրեթե բոլոր մարզերի ղեկավարները աջակցում են տեղի թիմերին` ապահովելով անհրաժեշտ միջոցներ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումներին մասնակցելու համար: Իսկ Հայաստանի առաջնությունում ոչ երեւանյան թիմեր են միայն Կապանի ՚Գանձասարըՙ եւ Գյումրիի ՚Շիրակըՙ: ՚Գանձասարըՙ այսօր ֆինանսական խնդիրներ չունի, քանի որ ակումբը հովանավորում է Կապանում գործող պղնձմոլիբդենային գործարանը, իսկ ՚Շիրակըՙ անկախացած Հայաստանում միշտ հովանավորել է գյումրեցի գործարար Գառնիկ Խաչատրյանը: Իսկ մյուս քաղաքներում այսօր ակումբներ չկան: Օրինակ, Վանաձորի ՚Լորինՙ, որը մեծ պատմություն ուներ արդեն մի քանի տարի է չի գործում: Նույնը կարելի է ասել Աբովյանի ՚Կոտայքիՙ մասին, որ խորհրդային տարիներին ՚Արարատիՙ հետո 2-րդ ակումբն էր Հայաստանում եւ մեծ թվով կադրեր էր տալիս գլխավոր թիմին:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...