Jump to content

16-й чемпионат Армении


Recommended Posts

Высшая лига, 5-ый тур.

результаты:

"Пюник" - "Гандзасар" 1:0

Гол: Роберт Арзуманян (30).

"Мика" - "Улисс" 7:0

Голы: Артем Адамян (9), Луис Клебер (13), Алекс (67), Иван Ристич (72, 89), Алкейсон (73), Армен Шахгельдягн (83, с пенальти).

"Ширак" - "Киликия" 0:1

Гол: Артавазд Мкртчян (57).

post-24260-1179129159.jpg

Link to post
Share on other sites
  • Replies 101
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Вчера проходил последний матч 5-го тура чемпионата Армении, где "Бананц" добился преимущества над "Араратом", как в финале Кубка.

"Бананц" - "Арарат" 1:0

Гол: Карен Симонян (24).

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

СИЛЬНЫЕ ПРОТИВ СЛАБЫХ

23 Мая, 2007

2540.jpg

Сегодня стартует последний, 7-й тур первого круга первенства Армении по футболу.

Он отличается тем, что 4 фаворита чемпионата примут на своем поле другие четыре, не оспаривающие призовые места команды. По всей видимости, после 7-го тура разрыв между первой четверкой команд (“Пюник”, “Бананц”, “Мика” и “Арарат”) и последней (“Гандзасар”, “Ширак”, “Киликия” и “Улис”) станет еще больше.

Сегодня состоятся две встречи. В первой “Пюник” на своем поле примет гюмрийский “Ширак”. В последнем туре обе команды отпраздновали победу – “Пюник” со счетом 5:0 одержал победу над “Киликией”, а “Ширак” со счетом 2:0 обыграл команду “Улис”.

Вторая встреча состоится в Воскеате, где “Мика” примет капанский “Гандзасар”. Капанцы в предыдущих 2-х турах потерпели поражение, и если они птоиграют и на этот раз, то уже прочно примкнут к аутсайдерам турнира. А “Мике”, после поражения в игре с “Араратом”, победа необходима, чтобы не выбыть из группы лидеров. Вторые 2 матча состоятся завтра. Занимающий второе место в турнирной таблице “Бананц” на стадионе “Раздан” померяется силами с “Киликией”, а “Арарат” примет на стадионе “Наири” аутсайдера турнира команду “Улис

Link to post
Share on other sites

ԻՍԿԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱԼ

[20:38] 23 Մայիսի, 2007

3442.jpg

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր բավական անսպասելի արդյունք գրանցվեց: ՚Փյունիկըՙ սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց ՚Շիրակինՙ:

՚Փյունիկըՙ նախորդ վեց տուրերում վաստակել էր 16 միավորով եւ վստահորեն գլխավորում էր մրցաշարային աղյուսակը եւ ՚Շիրակիՙ հետ մրցավեճում համարվում էր բացահայտ ֆավորիտ: Բացի այդ Արմեն Գյուլբուդաղյանցի սաները առաջինը բացեցին խաղի հաշիվը` 38-րդ րոպեին աչքի ընկավ Գեւորգ Ղազարյանը:

Այս գոլից հետո ՚Փյունիկիՙ հաղթանակը կասկած չէր հարուցում, սակայն 2-րդ կեսում գյումրեցիներին հաջողվեց կատարել անհնարինը եւ խփել 2 գնդակ: Նախ 61-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Արարատ Հարությունյանը, իսկ 68-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց ՚Փյունիկիՙ կիսապաշտպան Ռաֆայել Նազարյանը: Մնալով 10 հոգով ՚Փյունիկըՙ չկարողացավ դիմադրել մրցակցին եւ 84-րդ րոպեին ՚Շիրակիՙ հարձակվող Վարդան Բիչախչյանը 2-րդ անգամ գրավեց չեմպիոնի դարպասը: Եւս մեկ հանդիպում կայացավ Ոսկեհատում, որտեղ ՚Միկանՙ 3:2 հաշվով առավելության հասավ Կապանի ՚Գանձասարիՙ նկատմամբ:

Link to post
Share on other sites

ՄԱՐԿՈՍԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՈԼԵՐԸ

[20:20] 24 Մայիսի, 2007

3493.jpg ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐImgNavPrev.gif ImgNavNext.gif

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 7-րդ տուրում այսօր կայացան եւս 2 հանդիպումներ: ՚Բանանցըՙ 3:0 հաշվով առավելության հասավ ՚Կիլիկիայիՙ նկատմամբ, իսկ ՚Արարատըՙ 2:0 հաշվով` ՚Ուլիսիՙ: 2 հանդիպումներում էլ դաշտի տերերը ունեին բացահայտ առավելություն:

Քիչ թե շատ պայքար ստացվեց ՚Արարատՙ - ՚Ուլիսՙ մրցավեճում, որի առաջին կեսը ավարտվեց 0:0 հաշվով: 2-րդ կեսում ՚Ուլիսըՙ ֆիզիկական վատ պատրաստվածության պատճառով արդեն զիջում էր մրցակցին, որի կազմում 65-րդ եւ 80-րդ րոպեներին աչքի ընկավ բրազիլացի Մարկոսը: ՚Արարատիՙ այս լեգեոները ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է: ՚Բանանցՙ - ՚Կիլիկիայիՙ մրցավեճի ելքը որոշեց արդեն առաջին կեսում, երբ 13-րդ եւ 24-րդ րոպեներին հյուրերի դարպասը գրավեցին համապատասխանաբար Եղիշե Մելիքյանը եւ Արսեն Բալաբեկյանը: Այս մրցավեճից հետո ՚Բանանցըՙ կսկսի նախապատրաստվել մայիսի 27-ին ՚Հանրապետականՙ մարզադաշտում կայանալիք Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթի խաղարկության եզրափակիչին, որտեղ Յան Պոշտուլկայի սաները կմրցեն ՚Փյունիկիՙ հետ:

Link to post
Share on other sites

ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈւՄ Է

[11:25] 25 Մայիսի, 2007

Նախկինում հայտնի ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը երկարատեւ ընդմիջումից հետո վերադառնում է մարզչական աշխատանքի: Այսուհետեւ հայտնի մասնագետը կաշխատի որպես Աշտարակի ՚Միկայիՙ գլխավոր մարզիչ:

Երեկ ՚Միկաՙ ակումբում հրավիրված հատուկ ժողովի ընթացքում թիմի հովանավոր եւ սեփականատեր, հայտնի գործարար Միքայել Բաղդասարովը, իր պաշտոնից հեռացրել է ՚Միկայիՙ գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանին:

Բաղդասարովը խիստ դժգոհ է եղել թիմի վերջին ելույթներից, ուստի որոշել է նոր մարզիչ նշանակել: Այս պատվին արժանացել է Արկադի Անդրեասյանը, որը վերջին ժամանակներս ՚Միկայումՙ սելեկցիոն աշխատանք էր կատարում: ՚Միկայիՙ հովանավորին հատկապես զայրացրել է այն հանգամանք, որը թիմը անհաջողության մատնվելով Հայաստանի գավաթի խաղարկությունում, շարունակում է անվստահ հանդես գալ նաեւ առաջնությունում:

Արկադի Անդրեասյանին գլխավոր մարզիչ նշանակելու լուրը հաստատեց նաեւ ՚Միկայիՙ մամուլի քարտուղար Ռուդիկ Բարսեղյանը եւ ավելացրեց. ՚Տաշած քարը գետին չի մնումՙ:

՚Արարատ-73ՙ-ի ամենավառ աստղերից մեկը համարվող Արկադի Անդրեասյանը երկար տարիներ աշխատել է արդեն անկախացած Հայաստանի ՚Արարատումՙ, որը նրա գլխավորությամբ մի շարք տիտղոսների է արժանացել: Մի շարք սկանդալային պատմությունների հետո Անդրեասյանը հեռացել էր ֆուտբոլից Ավելացնենք, որ Հայաստանի ընթացիկ առաջնությունում ՚Միկանՙ ընթանում է 3-րդ տեղում:

Link to post
Share on other sites

ՍՈւՊԵՐԳԱՎԱԹԸ` ՚ՓՅՈւՆԻԿԻՆՙ

[23:19] 27 Մայիսի, 2007

3515.jpg

Ֆուտբոլի Հայաստանի 2007թ. սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում Երեւանի ՚Փյունիկըՙ այսօր 2:1 հաշվով առավելության հասավ նախորդ խաղարկության հաղթող ՚Միկայիՙ նկատմամբ:

Խաղի հիմնական ժամանակը անցավ բավական դժգույն պայքարում եւ ավարտվեց 0:0 հաշվով: Իսկ ահա լրացուցիչ ժամանակում ՚Փյունիկըՙ հաղթեց 2:1 հաշվով: Չեմպիոնի կազմում աչքի ընկան Նորայր Սահակյանը եւ Գեւորգ Ղազարյանը: Թեեւ սա սուպերգավաթի եզրափակիչ հանդիպումներ էր, սակայն ՚Հանրապետականՙ մարզադաշտում խաղին հետեւում էին ընդամենը 5-6 հարյուր ֆուտբոլասերներ:

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

Высшая лига, 9-й тур. "Пюник" разгромил "Бананц"

"Пюник" - "Бананц" 5:1

Голы: Генрик Мхитарян (6), Рафаэл Назарян (8), Геворг Казарян (23), Левон Пачаджян (64), Саркис Овсепян (70 - с пенальти) - Егише Меликян (9).

"Киликия" - "Арарат" 0:4

Голы: Маркос (23 - с пенальти, 32), Саркис Мовсисян (56, 70).

"Ширак" - "Мика" 1:0

Гол: Тигран С. Ованнисян (87).

"Гандзасар" - "Улисс" 0:0

Link to post
Share on other sites

՚ՄԻԿԱՅԻՙ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈւԹՅՈւՆԸ

[13:32] 18 Հունիսի, 2007

2778.jpg

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր 19:00-ին կկայանան 10-րդ տուրի հանդիպումները: Կենտրոնական մրցավեճը տեղի կունենա Ոսկեհատի ՚Վարդանանք-451ՙ մարզադաշտում, որտեղ ՚Միկանՙ կընդունի միաձնյա առաջատար ՚Փյունիկինՙ:

Նախորդ տուրում ՚Միկանՙ անսպասելիորն 0:1 հաշվով զիջեց ՚Շիրակինՙ: Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ դա թիմի առաջին պարտությունն էր առաջնությունում: Թեեւ փորձառու մարզիչը նոր է անցել աշխատանքի, սակայն ՚Փյունիկինՙ պարտվելու դեպքում նրա` ՚Միկայիՙ գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելը լրիվ անիմաստ բնույթ կստանա: Բացի այդ ՚Միկանՙ գործնականում կզրկվի չեմպիոն դառնալու հնարավորությունից, մինչդեռ Անդրեասյանը վստահեցնում էր, որ ակումբը պայքարելու է առաջին հորիզոնականի համար:

Իսկ ահա ՚Փյունիկըՙ նախորդ տուրում 5:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ էր արձանագրել ՚Բանանցիՙ նկատմամբ. թիմի խաղացողները գտնվում են բավական լավ մարզավիճակում: ՚Փյունիկիՙ երիտասարդ ֆուտբոլիստը թիմի փորձառու ավագ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ բավական արագ ֆուտբոլ են խաղում` նախորդ 9 հանդիպումներում 22 գնդակ են ուղարկել մրցակիցների դարպասը:

Վազգեն Սարգսյանի անվան ՚Հանրապետականՙ մարզադաշտում ՚Ուլիսըՙ կմրցի ՚Բանանցիՙ հետ: Վերջինս այժմ ընթանում է 3-րդ տեղում եւ լավագույն եռյակում իր տեղը պահպանելու համար միայն հաղթանակ պետք է տոնի: Առաջին շրջանում ՚Բանանցըՙ ՚Ուլիսինՙ հաղթել է 2:0 հաշվով:

Կապանում տեղի ՚Գանձասարըՙ հնարավորություն ունի առաջին հաղթանակը տանել նորանշանակ գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ: Կապանցիները սեփական հարկի տակ մրցելու են ետնապահ ՚Կիլիկիայիՙ հետ: Վերջին տուրերում հաջող հանդես եկող ՚Արարատըՙ ՚Նաիրիՙ մարզադաշտում կընդունի ՚Շիրակինՙ: Հաղթանակի դեպքում գյումրեցիները լավ հնարավորություն կստանան մոտենալ առաջատար քառյակին: Միայն 3 միավոր է անհրաժեշտ նաեւ ՚Արարատինՙ, որը ընթանում է 2-րդ տեղում:

Link to post
Share on other sites

՚ՓՅՈւՆԻԿԸՙ ՀԱՂԹՈւՄ Է ՚ՄԻԿԱՅԻՆՙ

[21:02] 18 Հունիսի, 2007

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում քիչ առաջ ավարտվեցին 10-րդ տուրի հանդիպումները: Առաջատար ՚Փյունիկըՙ հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց ՚Միկայիՙ նկատմամբ եւ շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: ՚Փյունիկիՙ կազմում մեկական անգամ աչքի ընկան Արսեն Ավետիսյանը եւ Լեւոն Պարաջյանը: Իսկ ՚Միկանՙ 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց եւ ընթանում է 4-րդ հորիզոնականում: ՚Արարատըՙ մեծ դժվարությամբ պարտության մատնեց Գյումրիի ՚Շիրակինՙ: Միակ գոլը խփեց Նշան Էրեզերումյանը: ՚Գանձասարըՙ Կապանում 2 անպատասխան գնդակ ուղարկեց ՚Կիլիկիայիՙ դարպասը: 2 դեպքում էլ աչքի ընկավ էդգար Սաֆարյանը: ՚Ուլիսըՙ ՚Հանրապետականՙ մարզադաշտում 2:3 հաշվով զիջեց ՚Բանանցինՙ: Այս խաղում 2 գոլի հեղինակ դարձավ ՚Բանանցիՙ կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը:

Link to post
Share on other sites

ԻՐԵՆՑ ՉԱՐԴԱՐԱՑՆՈՂ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ

[13:18] 19 Հունիսի, 2007

3498.jpg

Ֆուտբոլի Հայաստանի ընթացիկ առաջնությունում աննախադեպ շատ են մարզչափոխությունները: Բարձրագույն խմբում հանդես եկող 8 ակումբներից 5-ում արդեն նոր մարզիչներ կան: Եւ սա այն դեպքում, երբ առաջնությունում ընդամենը 10 տուր է խաղացվել:

Ամենացնցող մարզչափոխությունը կատարվեց ՚Միկայումՙ. այն մայիսի վերջին գլխավորեց Արկադի Անդրեասյանը: Փորձառու մասնագետը փոխարինեց երիտասարդ Արմեն Ադամյանին, որը այժմ նրա օգնականն է: Սպասվում էր, որ Անդրեասյանը կկարողանա թիմին նոր լիցք հաղորդել եւ ՚Միկանՙ կսկսի լրջորեն պայքարել չեմպիոնության համար: Համենայնդեպս, մարզիչը հունիսի 9-ին կայացած ՚Միկաՙ - ՚Կիլիկիաՙ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարերեց, որ իր թիմը պայքարելու է չեմպիոնության համար: Սակայն առաջնության վերջին 2 տուրերը խսիտ անհաջող դասավորվեցին ՚Միկայիՙ համար: Թիմը նախ պարտվեց ՚Շիրակինՙ, ապա նաեւ առաջատար ՚Փյունիկինՙ:

Այժմ ՚Միկանՙ ընթանում է 4-րդ տեղում եւ միանգամից 9-ը միավորով զիջում ՚Փյունիկինՙ: Բացի այդ ՚Միկանՙ արդեն զգալիորեն ետ է մնում լավագույն եռյակից: Իհարկե, դեռ շուտ է Արկադի Անդրեասյանի կատարած աշխատանքին գնահատական տալու համար, սակայն փաստ է, որ ՚Միկանՙ գործնականում զրկվեց չեմպիոն դառնալու հնարավորությունից եւ թիմի ղեկավարները առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնեն խաղացողների կազմին, այլ ոչ թե մարզչական:

Գրեթե նույն իրավիճակն է նաեւ ՚Կիլիկիայումՙ եւ ՚Ուլիսումՙ, որտեղ 1-ին շրջանում մարզիչներ փոխվեցին:

՚Ուլիսիցՙ հեռացավ Արսեն Չիլինգարյանը, որի փոխարեն սկսեց աշխատել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը: Որքան էլ ջանում է Բարսեղյանը ՚Ուլիսինՙ դուրս բերել վերջին հորիզոնականներից, առայժմ դա նրան չի հաջողվում, քանի որ թիմը մեկը մյուսի ետեւից զիջում է մրցակիցներին եւ ՚Կիլիկիայիՙ հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: ՚Կիլիկիանՙ եւս հանդես է գալիս նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ: Ռաֆայել Գալստյանը վերջերս փոխարինեց Սերգեյ Աղաբաբյանին: Սակայն ի՞նչ կարող է անել Գալստյանը, երբ թիմում հանդես են գալիս բացառապես երիտասարդ անփորձ ֆուտբոլիստներ: Պատահական չէ, որ Գալստյանի գլխավորությամբ ՚Կիլիկիանՙ անցկացրել է 3 հանդիպում եւ նույնքան պարտություն կրել:

Link to post
Share on other sites

՚ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻՙ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

[13:10] 22 Հունիսի, 2007

2540.jpg

Հանգստյան օրերին ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում կկայանան 11-րդ տուրի հանդիպումները: 4-ի փոխարեն այս անգամ կկայանա 3 հանդիպում, քանի որ ՚Փյունիկՙ - ՚Արարատՙ հանդիպումը հետաձգվել է: Ինչպես հայտնի է ՚Արարատըՙ վաղը մասնակցելու է Ինտերտոտոյի գավաթի խաղարկությանը, ուստի այս տուրում հանդես գալ չէր կարող:

ՀՖՖ-ում դեռ չեն որոշել, թե երբ է կայանալու այս հանդիպումը: ՚Փյունիկըՙ եւ ՚Արարատըՙ այժմ ընթանում են մրցաշարային աղյուսակի համապատասխանաբար 1-ին եւ 2-րդ հորիզոնականներում, ուստի սա ամենակենտրոնական հանդիպումներից մեկն է, եթե ոչ ամենակենտրոնականը:

Ինչեւէ 11-րդ տուրում կկայանա եւ մեկ սկբունքային մրցավեճ, որում նախորդ առաջնության փոխչեմպիոն ՚Բանանցըՙ կընդունի բրոնզե մեդալակիր ՚Միկայինՙ: Վազգեն Սարգսյանի անվան ՚Հանրապետականՙ մարզադաշտում կայանալիք այս մրցավեճը տեղի կունենա վաղը 19:00-ին: ՚Միկանՙ նախորդ 2 տուրերում կրած պարտություններից հետո իրավունք չունի այս խաղում անհաջողության մատնվել, այլապես Արկադի Անդրեասյանի սաները, արդեն 7 միավորով ետ կմնանա լավագույն եռյակում ընդգրկված թիմերից:

Եւս 2 հանդիպում տեղի կունենա կիրակի օրը` հունիսի 24-ին: Այդ օրը Գյումրիում ՚Շիրակըՙ կընդունի Կապանի ՚Գանձասարինՙ, իսկ ՚Հրազդանՙ մարզադաշտում կհանդիպեն ետնապահները` ՚Կիլիկիանՙ եւ ՚Ուլիսըՙ: Փաստորեն այս տուրում հանդիպելու են մրցաշարային աղյուսակում միմյանց հարեւանությամբ գտնվող թիմերը` ՚Բանանցըՙ եւ ՚Միկանՙ (3-րդ-4-րդ), ՚Շիրակըՙ եւ ՚Գանձասարըՙ (6-րդ-5-րդ), ՚Կիլիկիանՙ եւ ՚Ուլիսըՙ (8-րդ - 7-րդ):

Link to post
Share on other sites

ԱՐԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՚ԲԱՆԱՆՑՙ

[17:58] 25 Հունիսի, 2007

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Արա Հակոբյանը կրկին հանդես կգա Երեւանի ՚Բանանցումՙ: Վերջին տարիներին Հակոբյանը հանդես է եկել ուկրաինական ՚Մետալուրգումՙ, ՚Ստալումՙ եւ ՚Իլիցեւեցումՙ: Վերջինս անցած շաբաթ ավարտված Ուկրաինայի առաջնությունում կորցրեց իր տեղը բարձրագույն խմբում: Արա Հակոբյանը ՚Բանանցումՙ հանդես է եկել նախքան Ուկրաինա մեկնելը: 2003թ. Հայաստանի առաջնությունում Հակոբյանը խփեց միանգամից 46 գնդակ եւ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Տեղափոխվելով ՚Բանանցըՙ Հակոբյանը կփորձի ուժեղացնել ՚Բանանցիՙ հարձակման գիծը, որտեղ հիմնականում հանդես էին գալիս երիտասարդ ֆուտբոլիստներ: Ընդամենը մեկ ամիս ՚Բանանցըՙ հանդես է գալու ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում:

Link to post
Share on other sites

՚ԳԱՆՁԱՍԱՐԸՙ ՈւԺԵՂԱՆՈւՄ Է ՚ՓՅՈւՆԻԿԻՙ ՕԳՆՈւԹՅԱՄԲ

[11:40] 26 Հունիսի, 2007

3762.jpg

Այն բանից հետո, երբ Կապանի ՚Գանձասարըՙ գլխավորեց Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը, թիմում լուրջ փոփոխություններ սկսվեցին:

Մինչեւ Պետրոսյանի գալը, ՚Գանձասարիՙ գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնող Աբրահամ Խաշմանյանը բազմիցս դժգոհել էր, որ ակումբում ֆուտբոլիստների քանակը բավական քիչ է: Այս բացը լրացնելու համար կապանյան թիմը մի շարք ֆուտբոլիստներ է հրավիրել ՚Փյունիկիցՙ: Մասնավորապես ՚Գանձասարՙ են տեղափոխվել Վալերի Ալեքսանյանը, Ռաֆայել Սաֆարյանը եւ Արմեն Տիգրանյանը: Այս ֆուտբոլիստների ծանոթություններին քաջ ծանոթ է Սամվել Պետրոսյանը, որը շուրջ 1 տարի աշխատել է որպես ՚Փյունիկիՙ գլխավոր մարզիչ:

Վերը նշված 3 ֆուտբոլիստները հանդես են եկել նաեւ երիտասարդական հավաքականում:

՚Գանձասարՙ է տեղափոխվել նաեւ երիտասարդական հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Գուրգեն Մելիքսեթյանը, որը ելույթ էր ունենում Մոսկվայի ՚Նիկաՙ թիմում: Կապանի գլխավոր թիմում է նաեւ ՚Միկայիՙ նախկին ֆուտբոլիստ Կարեն Եղիազարյանը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` ՚Գանձասարըՙ լքել է հարձակվող Էդգար Սաֆարյանը, որը պատրաստվում է պայմանագիր կնքել ՚Ուլիսիՙ հետ: Այս փոփոխություններից հետո կարելի է ենթադրել, որ ՚Գանձասարըՙ ավելի լուրջ մրցակից կլինի առաջատարների համար:

Link to post
Share on other sites

ԼԵԳԵՈՆԵՐՆԵՐԸ ՉԵՆ ԱՐԴԱՐԱՑՆՈւՄ ԻՐԵՆՑ

[11:56] 27 Հունիսի, 2007

3886.jpg

Ֆուտբոլի Հայաստանի ընթացիկ առաջնությունում բավական անհաջող է հանդես գալիս Երեւանի ՚Ուլիսըՙ, որը ՚Կիլիկիայիՙ հետ միասին եզրափակում է մրցաշարային աղյուսակը: ՚Ուլիսիՙ անհաջողությունները տարօրինակ են նրանով, որ թիմի կազմը գրեթե ոչնչով չի զիջում մյուս թիմերին: Այստեղ ընդգրկված են մի շարք փորձառու հայ խաղացողներ, ինչպես նաեւ մի քանի լեգեոներներ:

Տեղեկություններ կային, որ ՚Ուլիսըՙ առաջիկայում պատրաստվում է նոր խաղացողների ձեռք բերել, որոնց թվում նաեւ ՚Գանձասարիՙ հարձակվող Էդգար Սաֆարյանին: Սակայն ՚Ուլիսիՙ գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունները. ՚Փոփոխություններ սպասվում են, սակայն Էդգար Սաֆարյանի հետ կապված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Աշխատում ենք լրացնել թիմի կազմը, միաժամանակ բարձրացնել խաղացողների խաղամակարդակըՙ: Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը ՚Ուլիսիՙ գլխավորեց առաջնության 3-րդ տուրի ավարտից հետո, սակայն առայժմ նրան չի հաջողվում թիմին դուրս բերել ցածր հորիզոնակններից: Թերեւս դա հնարավոր կլինի անել միայն առաջնության երկրորդ կեսի ընթացքում: Իսկ մինչ այդ ՚Ուլիսումՙ փորձաշրջան են անցնելու մի շարք տեղացի ֆուտբոլիստներ. ՚Լեգեոներներ չենք հրավիրելու: Ես նորից այն կարծիքին են, որ եթե արտասահմանից պետք է հրավիրվեն խաղացողներ, ապա նրանք պետք է զգալիորեն ուժեղ լինեն տեղացիներիցՙ: Մեր այն հարցին, թե արդյո՞ք այսօր ՚Ուլիսիումՙ ընդգրկված լեգեոներները արդարացնում են իրենց` Սուրեն Բարսեղյանը պատասխանեց. ՚Եթե արդարացնեին, թիմը այս վիճակում չէր լինիՙ:

Link to post
Share on other sites

Встреча "Арарат"-"Бананц" откладывается

Матч между двумя армянскими футбольными командами - "Арарат" и "Бананц" - откладывается. Об этом сообщает пресс-служба Футбольной федерации Армении. Согласно источнику, вначале встреча в рамках первенства Высшей лиги была запланирована на 1 июля. Но затем ее отложили из-за того, что “Арарат” 1 июля примет участие в другой игре, которая состоится на стадионе "Республиканский", - за кубок Интертото УЕФА.

Отметим, что встреча между командами “Улис” и “Мика”, назначенная на 1 июля на том же стадионе, перенесена на следующий день.

Link to post
Share on other sites

՚ՓՅՈւՆԻԿԸՙ ՆԱԽԿԻՆ ՚ՓՅՈՒՆԻԿԻՙ ԴԵՄ

[15:04] 29 Հունիսի, 2007

2145.jpg

Հանգստյան օրերին կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի առաջնության 12-րդ տուրը, որում դարձյալ կկայանա 3 հանդիպումը, քանի որ ՚Արարատՙ - ՚Բանանցըՙ մրցավեճը հետաձգվել է: Ինչպես հայտնի է կիրակի օրը ՚Արարատըՙ հերթական հանդիպումն է անցկացնելու` Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունում հյուրընկալելով Սոլիգորսկի ՚Շախտյորինՙ: Մինչ 2-րդ տեղում ընթացող ՚Արարատըՙ մասնակցում է Ինտերտոտոյի գավաթի խաղարկությանը, նրա հիմնական մրցակիցները կփորձեն միավորներ վաստակել:

Առաջատար ՚Փյունիկըՙ վաղը Կապանում կհյուրընկալվի ՚Գանձասարինՙ: Սա աննախադեպ սկզբունքային մրցավեճ է կողմերի համար: ՚Գանձասարըՙ ներկայումս գլխավորում է Սամվել Պետրոսյանը, որը մինչեւ այս տարվա մայիս աշխատում էր ՚Փյունիկումՙ:

Պետրոսյանի գլխավորությամբ ՚Փյունիկըՙ 2007թ. առաջնությունում դարձավ Հայաստանի չեմպիոն: Այժմ Սամվել Պետրոսյանը եւ նրա սաները, որոնց թվում են ՚Փյունիկիՙ նախկին ֆուտբոլիստներ Վալերի Ալեքսանյանը, Արմեն Տիգրանյանը, Ռաֆայել Սաֆարյանը, կպայքարեն ՚Փյունիկիՙ դեմ: Ավելորդ չէ նշել, որ Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ ՚Գանձասարըՙ դեռ պարտություն չի կրել:

Վերջին տուրերում կայունությամբ աչքի ընկնող Գյումրիի ՚Շիրակըՙ ՚Հրազդանՙ մարզադաշտում կհյուրընկալվի ՚Կիլիկիայինՙ, որը եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Թեեւ ՚Կիլիկիանՙ ընթացիկ առաջնությունում բավական անհաջող է հանդես գալիս, սակայն նախորդ տուրում թիմը կարողացավ միավորներ խլել իրենից ավելի բարձր կարգ ունեցող ՚Ուլիսինՙ: Իսկ ամենահետաքրքիրը այն է ՚Կիլիկիանՙ իր միակ հաղթանակը տոնել է հենց ՚Շիրակիՙ հետ 1-ին շրջանում կայացած խաղում, այն էլ հյուրընկալվելիս: Եւս մեկ հանդիպում կկայանա հուլիսի 2-ին, ՚Հանրապետականՙ մարզադաշտում, որտեղ կմրցեն ՚Ուլիսըՙ եւ ՚Միկանՙ: Այս հանդիպումը ըստ խաղացանկի նախատեսված էր հուլիսի 1-ին, սակայն վերը նշված Ինտերտոտոյի գավաթի հանդիպման պատճառով խաղը հետաձգվել է մեկ օրով: Այս մրցավեճում ֆավորիտ է համարվում ՚Միկանՙ, որը վերջին 3 տուրերի ընթացքում ընդամենը 1 միավոր է վաստակել: Արկադի Անդրեասյանի գլխավորած թիմը այս խաղում միավորներ կորցնելու դեպքում հնարավորություն կտա ներքեւի հորզոնականներում գտնվող թիմերին ընդհուպ մոտենալ իրեն:

Link to post
Share on other sites

ՀԱՄԼԵՏԻ ԱՌԱՋԻՆ ԳՈԼԸ

[11:48] 02 Հուլիսի, 2007

3752.jpg

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանը, վերադառնալով ՚Փյունիկՙ, իր առաջին գնդակը խփեց Հայաստանի առաջնությունում: 12-րդ տուրում Կապանում կայացած ՚Գանձասարՙ - ՚Փյունիկՙ մրցավեճում Մխիթարյանը 47-րդ րոպեին գրվել է հյուրերի դարպասը եւ հաղթանակ պարգեւել իր թիմին: Ի դեպ, ՚Գանձասարըՙ իր առաջին պարտությունը կրեց Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ, որը ընդամենը 2 ամիս առաջ աշխատում էր որպես ՚Փյունիկիՙ գլխավոր մարզիչ: Այս հաղթանակից հետո ՚Փյունիկըՙ 28 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հայաստանի առաջնության 12-րդ տուրում կայացավ եւս մեկ հանդիպում, որում Գյումրիի ՚Շիրակըՙ 4:1 հաշվով ՚Հրազդանՙ մարզադաշտում հաղթեց ՚Կիլիկիայինՙ: Թեեւ այս խաղի արդեն 7-րդ րոպեին Ռաֆայել Մկրտչյանը առաջ մղեց ՚Կիլիկիայինՙ, սակայն ՚Շիրակինՙ հաջողվեց հաղթել նույնսիկ խոշոր հաշվով եւ ռեւանշի հասնել առաջին շրջանում 0:1 հաշվով կրած պարտության համար: Այս հաղթանակից հետո ՚Շիրակըՙ շրջանցեց ՚Գանձասարինՙ եւ 15 միավորով ընթանում է 5-րդ հորիզոնականում: Գյումրեցիները արդեն 2 միավորով են զիջում 4-րդ տեղում ընթացող ՚Միկայինՙ:

Link to post
Share on other sites

ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՄՐՑԱՎԵՃ

04 Հուլիսի, 2007

2540.jpg

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում վաղը Վազգեն Սարգսյանի անվան ՚Հանրապետականՙ մարզադաշտում կկայանա 11-րդ տուրից հետաձգված ՚Փյունիկՙ - ՚Արարատՙ հանդիպումը: Կհանդիպեն առաջատարները` ՚Փյունիկըՙ եւ ՚Արարատըՙ:

Սա թերեւս ընթացիկ առաջնության ամենակենտրոնական հանդիպումն է, եթե ոչ ամենակենտրոնականը: Հանդիպելու են 2 թիմեր, որոնք իրենց խաղով զգալիորեն առանձնանում են մյուս 6 մասնակիցներից:

Ինչպես հայտնի է այս խաղը հետաձգվել էր այն պատճառով, որ ՚Արարատըՙ մասնակցում էր Ինտերտոտոյի գավաթի խաղարկության 1-ին փուլին, ուստի թիմի ֆուտբոլիստները ֆիզիկապես չէին կարող մասնակցել թե առաջանությանը, թե եվրոպական ստուգատեսին:

Մինչ ՚Արարատըՙ մասնակցում էր Ինտերտոտոյի գավաթի խաղարկությանը ՚Փյունիկըՙ հերթական 2 միավորը վաստակեց` 12-րդ տուրում 1:0 հաշվով պարտության մատնելով ՚Գանձասարինՙ: Այս հաղթանակից հետո ՚Փյունիկիՙ ֆուտբոլիստները արդեն 27 միավորով են գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ ՚Արարատըՙ իր ակտիվում ունի 22 հանդիպում, բացի այդ` մեկ հանդիպում քիչ է անցկացրել` քան առաջատարը:

Այս մրցավեճում հաղթելու դեպքում ՚Փյունիկըՙ կարող միավորների տարբերությունը հասցնել 8-ի: Սակայն ՚Արարատըՙ այժմ վերելքում է եւ կողմերի հաղթելու հնարավորությունը այս խաղում կարելի է հավասար համարել: Բնականաբար ՚Արարատիՙ գլխավոր զենքը այս խաղում ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Մարկոս Պիզելին է, որը գտնվում է փայլուն մարզավիճակում: Մասնագետների կարծիքով այսպիսի ֆուտբոլիստ Հայաստանի առաջնություններում դեռ հանդես չի եկել: Ավելացնենք, որ հանդիպումը սկսվելու է վաղը, ժամը 19:00-ին:

Link to post
Share on other sites

ԳՈԼԱՅԻՆ ՀՐԱՎԱՌՈւԹՅՈւՆ

05 Հուլիսի, 2007

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր կայացավ 11-րդ տուրից հետաձգված ՚Փյունիկՙ - ՚Արարատՙ հանդիպումը: Սկզբունքային այս մրցավեճում 4:3 հաշվով առավելության հասան ՚Արարատիՙ ֆուտբոլիստները: Խաղից առաջ քչերը կարող էին ենթադրել, որ հանդիպումը կընթանա նման գոլառատ պայքարում, առավել եւս, որ 1-ին կեսում արձանագրվեց ընդամենը 1 դարպասի գրավում. 32-րդ րոպեին ՚Արարատիՙ դարպասին նշանակված 11 մետրանոցը անվրեպ իրացրեց ՚Փյունիկիՙ ավագ Սարգիս Հովսեփյանը:

2-րդ կեսի 5-րդ րոպեին փայլեց ՚Արարատիՙ բրազիլացի լեգեոներ Մարկոսը, որը շրջանցելով մրցակցի 3 պաշտպաններին մեն-մենակ դուրս եկավ ՚Փյունիկիՙ դարպասապահ Գուրգեն Մելիքսեթյանի դեմ եւ հավասարեցրեց հաշիվը:

Ընդամենը 7 րոպե անց փոխարինման մտած Արսեն Ավետիսյանը կրկին առաջ մղեց ՚Փյունիկինՙ: 63-րդ րոպեին նույն Մարկոսին հաջողվեց խփել պատասպան գնդակը, իսկ 68-րդ րոպեին ՚Արարատըՙ մնաց 10 հոգով, քանի որ 2-րդ զգուշացման պատճառով խաղադաշտից հեռացվեց Արթուր Պետրոսյանը: Օգտվելով քանակական առավելությունից ՚Փյունիկըՙ ավելի մեծ ուժերով նետվեց առաջ եւ 75-րդ րոպեին Սարգիս Հովսեփյանի փոխանցումից հետո Արսեն Ավետիսյանը կրկին դարձավ գոլի հեղինակ: Թվում էր, նման իրավիճակում ՚Փյունիկըՙ կզարգացնի հաջողությունը, սակայն տեղի ունեցավ անսպասելին: 10 հոգով հանդես եկող ՚Արարատըՙ նախ 78-րդ րոպեին խփեց պատասխան գնդակը. աչքի ընկավ Հարություն Հովհաննիսյանը: Խաղավարտից 2 րոպե առաջ ՚Արարատիՙ պաշտպան Վահե Մեհրաբյանը հեռահար դիպուկ հարվածքով հաղթանակ պարգեւեց իր թիմին: Նման լարված եւ դրամատիկ խաղ վերջին տարիներին Հայաստանի առաջնությունում չէր եղել: ՚Հանրապետականՙ մարզադաշտ եկած 2.000 հանդիսականները բացի 7 գոլի ականատեսը լինելուց, մեծ բավականություն ստացան թիմերի ցուցադրած խաղից: Այս հանդիպումը ցույց տվեց, որ մեր առաջնությունում եւս լինում են գեղեցիկ եւ հետաքրքիր հանդիպումներ, անկանխատեսելի սցենարով:

Link to post
Share on other sites

՚ՏՂԱՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԳԼԽԻՑ ԲԱՐՁՐ ԹՌԱՆՙ

[12:33] 06 Հուլիսի, 2007

4038.jpg

՚Փյունիկիՙ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի կարծիքով` իր սաները ամեն ինչ արեցին ՚Արարատինՙ հաղթելու համար, սակայն չստացվեց. ՚Մեր թիմի խաղը ստացվում էր: 1-ին խաղակեսում գոլային պահեր ունեցանք: Եզրերով էինք շատ գրոհում: Գիտեինք, որ Պաչաջյանին եւ Մկրտչյան Աղվանին անհատապես են հսկելու: Աշխատում էինք մեջտեղ տանել, իսկ եզրերով Հովսեփյանը եւ Թադեւոսյանը մասնակցեն: 2-րդ կեսում խաղը մեր ձեռքերում էինք պահում, բայց խփած գոլերից հետո պաշտպանությունը կորցրեց զգոնությունը: Ինչպես միշտ` փայլեցին բրազիլացիները իրենց անհատական վարպետությամբ: Պարտվեցինք, բայց տղաները ամեն ինչ արեցին: Միգուցե այսօր մեր օրը չէրՙ: Գյուլբուդաղյանցի կարծիքով անիմաստ է այս հանդիպման վրա կրկին նյարդայանալ, ուստի ժամանակն է մտածել հաջորդ հանդիպումների մասին: ՚Արարատիՙ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի օգնական Գեւորգ Քամալյանը գտնում է, որ ՚Արարատըՙ հաղթելով 4:3 հաշվով մեծ անակնկալ մատուցեց. ՚Տղաները արեցին անհնարը: 10 հոգով հաղթել ՚Փյունիկինՙ, ինձ թվում է` դա անհնարին է: Նաեւ առանց գլխավոր մարզչի, նաեւ պետք է նշել մրցավարությունը: Ընդհանրապես չեմ սիրում մրցավարությանը գնահատական տալ, բայց այսօր ինձ թվում է կողմնակալ էր մրցավարը, որովհետեւ խաղավերջում մեր օգտին չտվեց 11 մետրանոց, երբ նմանատիպ դեպքում 1-ին կեսում մրցակցի օգտին նշանակեց: Կարելի է ասել` տղաները իրենց գլխից բարձր թռանՙ:

Link to post
Share on other sites

ԻՍԿԱԿԱՆ ՖՈւՏԲՈԼ

[13:08] 06 Հուլիսի, 2007

3874.jpg

Ֆուտբոլի Հայասատանի առաջնության նկատմամբ հետաքրքրությունը վերջին տարիներին խիստ ընկել է: Դրա վառ ապացույցը դատարկ տրիբուններն են, որոնց ականատեսը կարելի է լինել առաջնության հանդիպումների ընթացքում: Ֆուտբոլասերները հիասթափված են, քանի որ չկա դիտարժան պայքար, որակյալ ֆուտբոլ:

Սակայն, հուլիսի 5-ին կայացած ՚Փյունիկՙ - ՚Արարատՙ (3:4) հանդիպումը բացառիկ կարելի է համարել, քանի որ այն ոչ մի ընդհանուր բան չուներ նախորդ տարիներին ստեղված տխուր պատկերի հետ: Այս խաղին ներկա գտնված մոտ 2000 ֆուտբոլասերները, վերադառնալով իրենց ընտանիքներ, իրոք հպարտորեն կարող էին ասել, որ ֆուտբոլ էին գնացել եւ իզուր չվատնեցին այդ 2 ժամը:

Այս խաղում տեղի ունեցած լարված պայքարը, ֆուտբոլիստների անմնացորդ նվիրումը եւ մտածված գործողությունները պետք է օրինակ ծառայեն նաեւ մեր մյուս ակումբների համար, որոնց հանդիպումներին միայն խաղացողների ամենամոտ հարազատներն են ներկա գտնվում եւ 5-6 լրագրողներ: ՚Փյունիկՙ - ՚Արարատՙ խաղի պես հանդիպումներ են անհրաժեշտ, որ հայ ֆուտբոլասերը սկսի հետաքրքրվել ակումբային ֆուտբոլով եւ որոշակի պատկերացում կազմի նրա մասին:

Իսկ ինչպե՞ս հաջողվեց կողմերին նման դրամատիկ եւ լարված խաղ ցուցադրել: Առաջին հերթին պետք է նշել, որ թե ՚Փյունիկումՙ, եւ թե ՚Արարատումՙ մեծ թիվ են կազմում որակյալ ֆուտբոլիստները: ՚Փյունիկըՙ ընդհանրապես վերածվել է Հայաստանի հավաքականի, քանի որ այնտեղ են հանդես գալիս ազգային թիմի 8-9 ֆուտբոլիստներ, իսկ ՚Արարատումՙ ելույթ են ունենում հավաքականի 2-3 թեկնածուներ եւ բրազիլացի լեգեոներներ, որոնցից Մարկոսը լավագույնն է ընթացիկ առաջնությունում: Այս ֆուտբոլիստների կողքին իրենց ողջ հնարավորություններն են ցուցադրում նաեւ այն երիտասարդները, որոնց վստահում են գլխավոր մարզիչները եւ մեծ հույսեր կապում: Ուրախալի է նաեւ, որ Հայաստանի առաջնությունում կրկին սրվեց պայքարը 1-ին տեղի համար: Նախորդ 6 առաջնություններում ՚Փյունիկըՙ մեծ առավելությամբ չեմպիոն էր դարձել, իսկ ընթացիկ առաջնությունում ՚Արարատըՙ հնարավորություն ունեցավ կանգնեցնել ՚Փյունիկիՙ հաղթարշավը: Այժմ ՚Փյունիկըՙ 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ ՚Արարատըՙ վաստակել է 25 միավոր: Սակայն Վարուժան Սուքիասյանի սաները 1 հանդիպում քիչ են անցկացրել, եւ այն հաղթանակով ավարտելու դեպքում կհավասարվեն առաջատարին:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...