Jump to content

Իմ խեղճ ժողովուրդ.....երբ է գալու այդ ամենի վե

Recommended Posts

Երեւանյան բրենդերը…մարդիկ ում գիտեն բոլորը. Հավանաբար եթե այս մարդկանց ընդգրկեին քարոզարշավում, հեղինակությունների պակաս հաստատ չէին զգա կուսակցությունները: Թշվառների երկիր, Հայաստան…

DSC00708.jpg

DSC01405.jpg

Copy%20of%20pict%20017.jpg

pict%20005.jpg

Link to post
Share on other sites

:angry: Խոզ մեծահարուստներին ՝ սովորական ՄԱՐԴԿԱՆՑԻՑ "պարիսպներով արանձնացած", չեն ասում, ոստիկանների՞ն են ասում : Հաաաա՜ալալ է հալալ... : Դրանց օրվա կերած , մարմնի համար չափազանց ավելորդ մսեղենը որ միջին տոկոսային հարաբերությամբ բաժանվի, մարդ չի մնա սոված.. : Աստված կրկնակին տա, դա չի հարցը.. : Երկրում ՄԻՋԻՆ խավ չի մնում, այ դա է ոստիկանության հարցը, ոստիկանությունից հզոր մուրացկա՞ն ել կա Հայաստանում : Ավելի լավ է մաֆիայի անչափահաս կամ ոտքդ "սուտ" կոտրած լինես, քան ուրիշի հացին վայիս լինես... և հետո, էս ինչ տխուր մելամաղձոտ թեմա էր..... :angry:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Մուրացկանությունը ողբի թեմա չէ և ոչ էլ ողբալու :Ամեն երկրում կա մուրացկանություն ,բայց դրա դեմ պայքարում են ,և ոչ թե խեղջ ու անճար անվանում:

Մուրացկանությունը տխրության առիթ չէ ,այլ անառողջության արդյունք : Այն խոսում է տվյալ երկրի սխալ կառավարության ,ինչպես նաև քաղաքացիների ու հասարակության սխալ վարած կյանքի մասին:Ամեն բացասական երևույթի դեմ կա պայքար , ուղղակի կա աղբանոց :Հիմա եկեք ուղղակի ավելի ռեալ մտածենք ու ամեն մեկս մեր պատասխանատվության զգացումը բարձրացնենք ,քան նստենք հաշվենք թե Երևանի փողոցում քանի մուրացկան կամ քանի մարմնավաճառ կա ( այն էլ իր տեսակի մեջ մուրացկանություն է ,նայած ով ինչ է գործի դնում ,շահույթ ստանալու համար):

Հերիք է լացենք , հերիքի է կեղտը նկատել ու միայն որոնել դրա թշվառության աստիճանը ,այն ունի նաև ամեն մեկիս սխալի հետևանք , այն ամեն մեկիս աչքի առաջ է, պետք չէ բարձրաձայնել ,ավելի լավ է մտածել դրա դեմը առնելու համար ,թե չէ Լեոնի ասածը արդեն կդառնա պարզ ,հասկանալի քաղաքականություն`.

Որպես հայրենիք փոքր է,իսկ որպես գերեզմանոց` մեծ ,խոսքը Հայաստանի մասին է:

Հետո վերջը երբեք չի գա ,եթե խեղջ ածականը կպցնենք ժողովուրդ գերագույն երևույթին կամ թշվառ ...երկիր... ու սրանց մեջ Հայաստան Բառը արդեն ...

լավ էլի հերիք է , ավելի զգոն էլի :

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Ինչ ահավոր է..

կյանքում չէի պատկերացնի հայ մարդուն նման վիճակում..

ՈՒ՞ր են գնում սփյուրքահայերի ուղարկած Օգնությունները....

ու՞մ գրպանի մեջ...

ասեք ինձ խնդրեմ!

Edited by Նավավար
Link to post
Share on other sites
Մուրացկանությունը ողբի թեմա չէ և ոչ էլ ողբալու :Ամեն երկրում կա մուրացկանություն ,բայց դրա դեմ պայքարում են ,և ոչ թե խեղջ ու անճար անվանում:

Մուրացկանությունը տխրության առիթ չէ ,այլ անառողջության արդյունք : Այն խոսում է տվյալ երկրի սխալ կառավարության ,ինչպես նաև քաղաքացիների ու հասարակության սխալ վարած կյանքի մասին:Ամեն բացասական երևույթի դեմ կա պայքար , ուղղակի կա աղբանոց :Հիմա եկեք ուղղակի ավելի ռեալ մտածենք ու ամեն մեկս մեր պատասխանատվության զգացումը բարձրացնենք ,քան նստենք հաշվենք թե Երևանի փողոցում քանի մուրացկան կամ քանի մարմնավաճառ կա ( այն էլ իր տեսակի մեջ մուրացկանություն է ,նայած ով ինչ է գործի դնում ,շահույթ ստանալու համար):

Հերիք է լացենք , հերիքի է կեղտը նկատել ու միայն որոնել դրա թշվառության աստիճանը ,այն ունի նաև ամեն մեկիս սխալի հետևանք , այն ամեն մեկիս աչքի առաջ է, պետք չէ բարձրաձայնել ,ավելի լավ է մտածել դրա դեմը առնելու համար ,թե չէ Լեոնի ասածը արդեն կդառնա պարզ ,հասկանալի քաղաքականություն`.

Որպես հայրենիք փոքր է,իսկ որպես գերեզմանոց` մեծ ,խոսքը Հայաստանի մասին է:

Հետո վերջը երբեք չի գա ,եթե խեղջ ածականը կպցնենք ժողովուրդ գերագույն երևույթին կամ թշվառ ...երկիր... ու սրանց մեջ Հայաստան Բառը արդեն ...

լավ էլի հերիք է , ավելի զգոն էլի :

Այո ամեն երկրում կա մուրացկանություն,բայց դա հիմնավորում չէ,որ հարմարվենք այդ փաստի հետ:Իսկ եթե հիմնականում այլ երկրներում պայքարում են այդ երևույթի դեմ,մեր երկրում ընդհակառակը բարգավաճում է մուրացկանությունը իշխանությունների կողմից:Այդ դա է,որ ցավ է պատճառում,երբ ժողովրդի մեծամասնությունը այնպիսի մուրացիկ վիճակում են,որ 1000ից10000դրամի համար,մոռանում են իրենց արժանապատվությունը,վառ օրինակը ընտրություններն էին:
Link to post
Share on other sites
Guest Guest12568
Այո ամեն երկրում կա մուրացկանություն,բայց դա հիմնավորում չէ,որ հարմարվենք այդ փաստի հետ:Իսկ եթե հիմնականում այլ երկրներում պայքարում են այդ երևույթի դեմ,մեր երկրում ընդհակառակը բարգավաճում է մուրացկանությունը իշխանությունների կողմից:Այդ դա է,որ ցավ է պատճառում,երբ ժողովրդի մեծամասնությունը այնպիսի մուրացիկ վիճակում են,որ 1000ից10000դրամի համար,մոռանում են իրենց արժանապատվությունը,վառ օրինակը ընտրություններն էին:

Ով է հիմնավորում տվել կամ ասել հարմարվեք ?

Եթե մարդը հարմարվում է իր ողբերգության հետ ,դա անողնաշարավոր խխունջության նշան է:

Մեր երկրում մուրացկանության դեմ պայքարողը միայն իշխանությունը չէ ,ժողովուրդ պետք չէ ամեն բան կախել իշխանություն բառից ու արդարցում փնտրել:Ճիշտ է ՀՀ ում դեռ շարունակում են Դոն Կառլեոն իկներ խաղալ ,բայց կոնկրետ մուրացկանության դեմ պայքարումը պետք է սկսվի հասարակ քաղաքացուց:Մեկ մեջբերում անեմ .

Համալսարանում 4 տարի առաջ կատարեցինք հետազոտություն…

Արդյունքը ապշեցրեց նույնիսկ Հանրապետության ազգային վիճակագրության ծառայությանը:

Պարզվեց որ միջինում յուրաքանչյուր մուրացիկ ամսեկան վաստակում է $300-400;

Պարզվեց նաև, որ վերջիններս հանդիսանում են "հարկատուներ" և մուծում են համապատասխան "մարմնին" իրենց վաստակի մոտ 20 տոկոսը: Շատ բան չեմ ուզում գրեմ բայց ... իմացած եղեք իրականության մասին

http://www.akumb.am/showthread.php?t=9461

սրա լուսաբանումը թողնում եմ Ձեզ ,որ անկյունից ուզում եք ,նայեք:

Իսկ մենք , իրոք կարող ենք դրա դեմը առնել ,դուռը ծեծող հասուն տղամարդուն ոչ թե փող նվիրեք ,այլ ուղեկցեք մոտակա աշխատանքային գրասենյակ ,ինքներդ էլ պատասխանատվություն վերցրեք Ձեզ վրա ,նրա համար :

Ամեն մարդու, եթե էսպիսի մեկ հնարավորություն տրվի ,լավ է:Չնայած հիմա կասկածելի է ,արդյոք ձեր առաջարկած գումարը նրա ամսեկան միջին աշխատավարձի գոնե կեսը կլինի ,թե ոչ...

Ինչ արժանապատվություն ...եթե քաղաքացին իր ձայնը ծախում է 5000 դր.ով ,պառլամենտական ընտրությունների համար ,այսինքն թիվը բաժանեք 4 տարի անգամ ամեն տարվա օրերով ,ու տեսեք ինչ ծիծաղելի թվով մարդը իր ձայնը ծախում է,իսկ դուք էստեղ խղջում եք կամ արժանապատվություն եք հարցնում ???

Դրսից գունավոր է ամեն բան, ասում եմ ներսն է հիվանդ ու քաոս ,դրա դեմը առեք:

Link to post
Share on other sites

Հարգելի Հեղինե այո ես չեմ ապրում Հայաստանում,բայց դա չի նշանակում ես անտեղյակ եմ իմ ժողովրդի մասին:Միայն այն փաստը,որ այնտեղ են ապրում իմ բոլոր հարազատները,ծնողներս,եղբայրս,քույրս և այլոք:Իսկ այժմ անցնենք թեմային:Մուրացկանությունը միշտ եղել է,կա ու կլինի:Եթե խորհրդային տարիներին կար մուրացկանություն,դա իրականում աշխատանք էր մուրացկաների համար:Բայց նրանց դեմ պայքարում էր համարյա ամբողջ հասարակությունը:Առաջինը իշխանություններն,երիտասարդ մուրացկաններին պարտադրում էին աշխատել,իսկ մեծահասակներին տեղավորում ծերանոցները:Այսպես ասած երկրի իշխանություններն իրականում պայքարում էին մուրացկանության դեմ:Պայքարում էր նաև ժողովրդի մեծ մասը,տարբեր մեթոդներով,փորձում էին օգնել,ոչ դրամ վճարելով,ինչու չէ նայև անպատվում էին ,ամոթանք տալիս:Որովհետև մարդիկ բարոյական իրավունք ունեին անպատվելու,ամոթանք տալու մուրացկաներին,որովհետև կարիքն նրանց չէր ստիպել զբաղվել դրանով,այլ դա հեշտ և շատ փող աշխատելու միջոց էր: Իսկ հիմա պատկերը փոխվել է,եթե մարդիկ զբաղվում են մուրացկանությամբ,մեծամասնությունը դա անում է կարիքից,այլ հնար չունենալով ընտանիքը պահելու:Ես թեկուզ դեմ եմ դրան,բայց ոչ մեկս արդեն բարոյական իրավունք չունենք ամոթանք տալու:Կարող ենք ամոթանք տալ նրանց,ովքեր մարդկանց հասցրել են այդ օրին:Իսկ հասարակ ժողովուրդն ինչպես օգնի նրանց,երբ նրանք տարբերվում են մուրացկաններից միայն նրանով,որ չեն զբաղվում մուրացկանությամբ,թեկուզ երևի գտնվում են ֆինանսապես ավելի վատ վիճակում:Իսկ աշխատանքի հարցում,իրականում Հայաստանում կան այնքան աշխատանքային գրասենյակներ,որ կարող են ժողովրդին ապահովել աշխատանքով:Իմ կարծիքով առաջնահերթ իշխանություններն պետք է պայքարեն այդ երևույթի դեմ և հետո հասարակ ժողովուրդը,ինչպես խորհրդային տարիններին:

Link to post
Share on other sites
Guest Guest12568
Հարգելի Հեղինե այո ես չեմ ապրում Հայաստանում,բայց դա չի նշանակում ես անտեղյակ եմ իմ ժողովրդի մասին:Միայն այն փաստը,որ այնտեղ են ապրում իմ բոլոր հարազատները,ծնողներս,եղբայրս,քույրս և այլոք:Իսկ այժմ անցնենք թեմային:Մուրացկանությունը միշտ եղել է,կա ու կլինի:Եթե խորհրդային տարիներին կար մուրացկանություն,դա իրականում աշխատանք էր մուրացկաների համար:Բայց նրանց դեմ պայքարում էր համարյա ամբողջ հասարակությունը:Առաջինը իշխանություններն,երիտասարդ մուրացկաններին պարտադրում էին աշխատել,իսկ մեծահասակներին տեղավորում ծերանոցները:Այսպես ասած երկրի իշխանություններն իրականում պայքարում էին մուրացկանության դեմ:Պայքարում էր նաև ժողովրդի մեծ մասը,տարբեր մեթոդներով,փորձում էին օգնել,ոչ դրամ վճարելով,ինչու չէ նայև անպատվում էին ,ամոթանք տալիս:Որովհետև մարդիկ բարոյական իրավունք ունեին անպատվելու,ամոթանք տալու մուրացկաներին,որովհետև կարիքն նրանց չէր ստիպել զբաղվել դրանով,այլ դա հեշտ և շատ փող աշխատելու միջոց էր:

Այդ նույնը կրկնեք հիմա ,ուղղակի քո խոսքի մեջ մեկ բան :Եթե դու ասում ես `եղել է ,կա ու ԿԼԻՆԻ,եթե կլինի էլ ինչու պայքարենք?:Երբ պայքարում ես մեկ երևույթի բնաջնջեցման համար ,գոնե պետք է հույսդ վառ մնա ու Կլինի բառը անհետանա ;) :Խորհրդային տարիներից ,ցավոք շատ անդուր բնույթ է մնացել հայերի մեջ ,հենց այն որ մուրացկանությունը կարող է աշխատանքի միջոց լինել ,դա արդեն մի տեսակ ինչ-որ անանսնական հատկություն է ,չգիտեմ գումար վաստակել ձեռքը մեկնած...

Իսկ հիմա պատկերը փոխվել է,եթե մարդիկ զբաղվում են մուրացկանությամբ,մեծամասնությունը դա անում է կարիքից,այլ հնար չունենալով ընտանիքը պահելու:Ես թեկուզ դեմ եմ դրան,բայց ոչ մեկս արդեն բարոյական իրավունք չունենք ամոթանք տալու:Կարող ենք ամոթանք տալ նրանց,ովքեր մարդկանց հասցրել են այդ օրին:Իսկ հասարակ ժողովուրդն ինչպես օգնի նրանց,երբ նրանք տարբերվում են մուրացկաններից միայն նրանով,որ չեն զբաղվում մուրացկանությամբ,թեկուզ երևի գտնվում են ֆինանսապես ավելի վատ վիճակում:Իսկ աշխատանքի հարցում,իրականում Հայաստանում կան այնքան աշխատանքային գրասենյակներ,որ կարող են ժողովրդին ապահովել աշխատանքով:Իմ կարծիքով առաջնահերթ իշխանություններն պետք է պայքարեն այդ երևույթի դեմ և հետո հասարակ ժողովուրդը,ինչպես խորհրդային տարիններին:

հիմա պատկերը այլ չէ ,հավատա, ուղղակի հիմա ավելի բացառությունից բացառություն ենք գնում , ինչ է նշանակում կարիքից մուրացկանություն անել ,կարող ես մեկ օրինակ բերել ,կարիքի?

մեկ ձեռք չունի ?

կոլեգաներիցս մեկը թաթ չունի ,բայց այնպիսի մասնագետ է ...

կույր է?

խուլ ու համրերի դպրոցում կույրերը այնպիսի ցուցանահնդես էին կազմակերպել ու այդ արվեստը իրենց գումար վատակելու միջոց դառավբ հենց այդ օրը ,նրանք հելունագործությամբ ու ասեղնագործությամբ են զբաղվում:

Էլ ինչ օրինակ բերեմ , անօրինական զացակ ունեցող մայր է?

աշխատանք կա :

օրինակներ արդեն դու բեր ,Ես գիտեմ թե ինչ է թշվառությունը ,գիտեմ ցավը որն է,բայց հավատա դրանցից և ոչ մեկը նորմալ մարդուն երբեք մուրացկանության չեն մղի:

Այսօր դռնեդուն ընկածները տղամարդիկ են ,30-45 հասուն,նորմալ կարգավիճակով տղամարդիկ,սա է աննորմալությունը:

Դե ահա ճիշտ ես,առաջնահերտ իշխանության խնդիրն է, բայց մինչ իշխանությունը լցնում է իր ծակ աչքը ,ինչ է ,թողնենք որ մուրացկանությունը բարգավաճի ու դառնա հայերի միակ գերագույն զբաղմունքը ???.

Link to post
Share on other sites

Հարգելի Հեղինե ես ամբողջովին համամիտ եմ,որ նորմալ,իրեն հարգող մարդը երբեք չի զբաղվի մուրացկանությամբ:Ես պարզապես զարմանում եմ այն մարդկանց վրա,որոնք դրամ են տալիս մուրացկաներին նպաստելով մուրացկանության բարգավաճմանը:Ինչն է պատճառը,խղճահարությունը,թե ցուցամոլությունը Ձեր կարծիքով: :(

առաջինը ` ցուցամոլություն:

վերջինը` ցուցամոլությունը:

էնտեղ մեջտեղերում ,թվերի չգիտեմ ինչ անծանոթ սահմաններ կան, ասում են ելնելով խղջահարությունից ,որը իմ կողմից չի ընդունվում ու մի փոքր զարմանալի է.

պետքէ խղջալ այն մարդուն ,որ իր չեղած գումարից գումար է նվիրում ,թե այն մարդուն , որ ցինիզմի ծնունդ է ,ու գումար է ողորմում:

Երկուսն էլ երևի հավասար սահմաններում են:

Եթե գումար ունես , փորձիր օգնել այն մարդկանց ,ովքեր ոչ թե մուրում են ,այլ կարող են քո տված գումարի ինչ-որ բանի հասնել:

Հիմա մի փոքր նախագիծ կա ,կապված մանկատների երեխանների հետ ,

http://alice.1majorhost.com

մի քիչ բզբզեք :)

ընկերներով գնում են մանկատուն ,երեխաններին ուրախացնում,նման ակցիա էլ տարել էր akumb.am ը , էնպես որ գումար նվիրելու այլ նպատակներ կարող են իրագործվել:

Շուտով հունիսի մեկն է, երեխաններին ուզում ենք ցիրկ տանել ,տեսնենք :rolleyes:

Link to post
Share on other sites

Հարգելի Հեղինե տեսնելով այդ բոլորը շատ ուրախացա,իհարկե հրաշալի նախագիծ է:Ես կցանկանայի երկու հարց տալ :Ինչով են օժանդակում իշխանությունները և արդյոք հնարավոր չէ բոլոր անօթևան երեխաներին տեղավորել այդ մանկատներում:

Հայաստան ջան ,նախագիծը բարի է ու մեծ երազանքներով լի:Իշխանությունները ներկա պահին ոչնչով չեն օժանդակում ,այդ նախագիծը նոր է , Ես էի փորձում հիմնադրամ բացել ,բայց շատ դժվար է ներկայիս հարկայինին հասկացնել ,որ դա ոչ թե բիզնեսի տարբերակ է ,այլ բարեգործական մտադրություններով լի փորձ:Հիմա այլ ուղիներ ենք որոնում, մինչ այդ մենք մեր գլխի տերը :victory: :

Իհարկե հնարավոր է ,բայց խնդիրը այն է ,որ ներկայիս մանկատները ահավոր տխուր վիճակում են գտնվում ,նախ ամեն բան հաշվարկված է , հետո էլ հենց փողոցի երեխաները `մուրացող , երբեք մանկատուն չեն գնում ինքնակամ , դա արվում է ոստիկաների օգնությամբ, որից ավելի լավ է ######ս տալ:

Հիմա փորձում ենք համագործակցել World Vision ի հայկական ճյուղի հետ ,տեսնենք ինչ կստացվի :

:flower: Ամեն բան կարծում եմ հիանալի կլինի :

Alice ի ադմինը ուղղակի ամեն բան անում է, որ երեխաները զգան ,որ իրենց մասին հոգ տանող կա :

Link to post
Share on other sites

Հարգելի Հեղինե այո ցավալի է այն փաստը,որ իշխանությունները օգնելու փոխարեն նույնիսկ խոչնդոտում են:Ինձ թվում է,որ պետք է այդ նախագծի մասին տեղեկացվի սփյուռքահայ բարերարներին հնարավորինս:Որոնք մեծաքանակ գումարներ են ուղարկում Հայաստան,նման կարգի նախագծերը օժանդակելու և ֆինանսավորելու համար;Չմտածելով,որ այդ գումարները գրպանում են մի քանի վիժվածքներ,այլ ոչ թե ծառայում բուն նպատակին:Այո հասկանում եմ,որ դժվար է անմիջական կապ ստեղծել որևէ բարերարի հետ,բայց պետք է մտածենք նաև այդ ուղղությամբ:Ամեն դեպքում բարի գործերը միշտ ստացվում են:

Link to post
Share on other sites
Հարգելի Հեղինե ես ամբողջովին համամիտ եմ,որ նորմալ,իրեն հարգող մարդը երբեք չի զբաղվի մուրացկանությամբ:Ես պարզապես զարմանում եմ այն մարդկանց վրա,որոնք դրամ են տալիս մուրացկաներին նպաստելով մուրացկանության բարգավաճմանը:Ինչն է պատճառը,խղճահարությունը,թե ցուցամոլությունը Ձեր կարծիքով: :(

Նրանք լավ կյանքից չէ որ մուրում են, եթե մուրում են ուրեմն կարիք ունեն....

եթե կան սուտ մուրացկաններ հո բոլորը չէ որ այդպես են...իհարկե պետք է խղճալ..

մի հոդված կարդացի, որ լենինականցի մի մայր որ ունի 5 երեխա, մուրացիկություն է անում որ երեխաներին պահի, ասում է նույնիսկ նպաստ չեն տալիս, ինչպես ապրենք, նկարներն էլ կար..կարծեմ արմենիանաու կայքում էր, ահավոր վիճակ..

ասում եք էլի..

նա 5 երեխա է պահում, ապագա հայրենիքի զինվորներ...

Link to post
Share on other sites
Guest Guest12568
Հարգելի Հեղինե այո ցավալի է այն փաստը,որ իշխանությունները օգնելու փոխարեն նույնիսկ խոչնդոտում են:Ինձ թվում է,որ պետք է այդ նախագծի մասին տեղեկացվի սփյուռքահայ բարերարներին հնարավորինս:Որոնք մեծաքանակ գումարներ են ուղարկում Հայաստան,նման կարգի նախագծերը օժանդակելու և ֆինանսավորելու համար;Չմտածելով,որ այդ գումարները գրպանում են մի քանի վիժվածքներ,այլ ոչ թե ծառայում բուն նպատակին:Այո հասկանում եմ,որ դժվար է անմիջական կապ ստեղծել որևէ բարերարի հետ,բայց պետք է մտածենք նաև այդ ուղղությամբ:Ամեն դեպքում բարի գործերը միշտ ստացվում են:

Ամեն բան լավ կլինի ,ահա , :)

հ.գ. հա ինձ հոստ է պետք ,Հայաստան.քոմը կարող է օգնել? հենց այս պրոեկտի համար :flower:

Link to post
Share on other sites
Ամեն բան լավ կլինի ,ահա , :)

հ.գ. հա ինձ հոստ է պետք ,Հայաստան.քոմը կարող է օգնել? հենց այս պրոեկտի համար :flower:

:hm: ......................

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...