Jump to content

Интервью мамы "Баргавач"-а (c)


Recommended Posts

a-5870-b.jpg

- Գագիկ Ծառուկյանը ո՞վ ա էս երկրի համար... Եվ լկտիաբար թերթում գրում ա (Մեղվաբույծների միության նախագահ Թելման Նազարյանի մասին է խոսքը.-)` իմ 7500 մեղվաբույծները կտան իրենց ձայնը այն կուսակցությանը, որը զբաղվում ա մեղվաբուծությամբ: Այսինքն` ուզում ա ասի, ահազանգի այն մեղվաբույծներին, որոնք ինչ-որ ձեւով ուզում են «Բարգավաճին» ձայն տան` չտան, որովհետեւ մեղվաբուծությունը գնում ա դեպի անկում: Ես հիմա ձեզ ցույց կտամ, ես ակուրատնի, ամեն ինչը տեղը տեղին... Ես ոչ մի բան չունեմ կորցնելու: Էն համատարածի ժամանակ «Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք» էդպիսի լոզունգ կար, եւ տակն էլ գրած էր «Բոլշեւիկները ոչինչ չունեն կորցնելու, բացի իրենց ձեռքի շղթաներից»: Հիմա` Ծառուկյանները ոչի~նչ չունեն կորցնելու, բացի բամբասանքչի լկտիները: Մենք կայացած մարդ ենք, դառը վաստակով, քրտինքով, ստեղծել ենք, արարել ենք, եւ երեկ իմ թոռը` իրավաբանականի 4-րդ կուրսն ա, գերազանցիկ բացարձակ, ոսկե մեդալով էլ Անանիա Շիրակացու ճեմարանն է ավարտել, երեկ էս լկտի ակումբի ելույթը լսելուց հետո, Նիկոլ Փաշինյանն ասում էր` «Ժողովրդին դոդացրել են, դոդ են, եւ ասում ա սերժականացրել են...», այ բալամ, Սերժին թողեք իրա տեղը մնա, իմ որդուն թողեք իրա տեղը մնա, եւ էդքանից հետո էսօր որոշել էի գնայի էդ Արամ Աբրահամյանի մոտ, ասեի` «պրն Աբրահամյան, ես քեզ շատ հարգել եմ, դու խելացի, վերլուծող եւ լրագրող ես, եւ քաղաքականագետ, էս լկտիին դու հրավիրել ես իրա «Իփիչմեթա», ինչ զահրումարա բացում, դրա վերլուծությունը... թերթում գրել, որ Գագիկ Ծառուկյանի մայրը, ասում ա, կանգնեց մի քանի րոպե, հետո մտավ բնակարան իր հարգանքի տուրքը մատուցելու վարչապետին: Մի հատ էլ գրել ա Գագիկ Ծառուկյանը այնքան մեծ պսակ էր պատվիրել, մեջտեղն էլ, ասում ա, ոսկե խաչ էր դրած...

- Բայց իսկապե՞ս ոսկե խաչ եղել ա:

->Եղել ա՞

- Տիկին Ծառուկյան, ձեր ընդհանուր աշխատատեղերի քանակը ինչքա՞ն է:

- Իա, ասեմ, որ հարկայինը գա ասի հարկերը խի չես լրիվ ցույց տալի՞:

- Ինչքանը որ գրանցված է` այդքանը ասեք:

- 78 հոգի:

- Տիկին Ծառուկյան, բայց իսկապե՞ս հարկերը լրիվ ցույց չեք տալիս:

- Մի քիչ պահում ենք, մի քիչ ցույց չենք տալիս, մի քիչ տալիս ենք, բա ոնց...

- Դրա համար էլ ասում են, որ հարկերը թաքցնում եք, հետո ժողովրդին բարեգործություն անում դրանով:

- Շատ էլ լավ ենք անում, եթե էդքան բանը բաշարում ենք, ուրեմն ճիշտ ենք անում...

- Ինչո՞ւ չեք տալիս, որ պետությունը թոշակ տա, նպաստ տա...

- Տամ, որ գնան Մոնտե Կառլո՞... Չեմ տա... Ես տալիս եմ սոցիալապես անապահով խավին, տալիս եմ անվճար մանկապարտեզին, տալիս եմ անվճար բուժօգնություն...

Հարկերը - ...Գագիկ Ծառուկյանը արդեն 19 տարի ա բարեգործություն ա անում, դուք ինչի՞ վրա եք եկել բան անում... Մենք մտածում ենք` ոնց արել ենք, ըտենց շարունակում ենք, ժողովուրդը ուզում ա` թող հավատա, չի ուզում, թող ըտենց ստրկատիրական լծի տակ տրաքի:

Link to post
Share on other sites

Այո Հայաստանում մեծահահարուստների մեջ իրականում երևի մի քիչ մարդկայինը Գագոնա,համեմատած մնացած լկտիներկի հետ:Բայց դեռ շատ շատ հեռուա,որ մտածումա իր ձեռագիրը թողնի հայոց պատմությունում,ինչպես ինքնա սիրում արտահայտվի:Եվ որպես հայ ժողովրդի զավակ ես կասեի իրա մամային,թող ինքն ու տղեն մի քիչ հեռուն նայեն..... :angry: :

Link to post
Share on other sites
Armenia,

էնպես "Այո [...]" ասեցիր, ոնց որ բացած թեմայից եւ հարցազրույցից հենց քո ասածն է հետեւում...

Ոչ,այդ լկտիների պատճառովա,որ իմ ծնողներս իմ երեխաներին չեն տեսել,ոչ էլ ինձ արդեն ութը երկար տարի:ՈՒ թող անհամեստություն չթվա,որ իմ ծնողներն ավելի հպարտանալու տեղ ունեն,ինչ արած կյանքա...

Link to post
Share on other sites

Իհա՛րկե լավ է ասում: Փաստորեն դոդի գագոն հարկեր չի մուծում, գնում է Մոնտե Կառլո, որպեսզի ուրիշը հանկարծ չգնա:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...