Jump to content

Ասենք «ՈՉ» կեղծ Հ1-ին

Recommended Posts

Ապաժողովրդավար ալիք

Այն, որ Հ1-ը հանրային հեռուստաընկերություն է և պիտի ծառայի ժողովրդին զուտ ֆիկտիվ երևույթ է կրում։ Իրականում այս ալիքը վերջին 10 տարվա ընթացքում ծառայում է Սերժ-Քոչարյան կլանին։ Վերջին մի շաբաթը ավելի քան վառ կերպով ապացուցեց այս ալիքի ապաժողովրդավարական լինելը։ Ամբողջ շաբաթվա ընթացքում որևէ խոսք չեղավ այսօր Երևանի կենտրոնում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից անցկացվող հանրահավաքի մասին։ Ես «լևոնական» չեմ, սակայն ամբողջ շաբաթ Հ1-ով միայն Լևոնի ու ՀՀՇ-ի վրա տեղացող լկտի ու ատելությամբ լցված սյուժեները վրդովեցրին նույնիսկ ինձ։ Ես հասկանում եմ, որ Սերժ-Քոչարյանը վախեցած են ու անելու են ամենը, իրենց դիրքը պահելու համար, սակայն Հանրային հեռուստատեսությունը պարտավոր է հասարկության բոլոր խավերին տալ եթեր, նամանավանդ, որ առաջին նախագահը ամենակարևոր դեմքերից մեկն է շարունակում մնալ։

Դատեք ինքներդ

Կարող եք համեմատել թեկուզ դաշնակցական երկիր մեդիայի հետ

Այս հանրահավաքի մասին, որտեղ հավաքվել էր ավելի քան 30 000 մարդ, չխոսվեց նաև այսօր։

Հակայկական ալիք

Տարիներ շարունակ այս ալիքը քարոզում է ռաբիզությունը, տգիտությունը։ Թեկուզ հենց էս պահին «2 աստղ» ծրագիրը կարող եք նայել։

Այս ալիքը խոչընդոտում է Հայաստանի և աշխարհի հայության հարաբերություններին մեծացնելով անդունդը նրանց միջև։

Հակամարդկային ալիք

Տարիներ շարունակ այս ալիքը քարոզել է ատելություն վրացիների, թուրքերի, եվրոպացիների հանդեպ։

Միասին ոչ ասենք կեղծիքին ու ստերին։ Հայերս միասին պայքարենք մթի ու խավարի դեմ։ Կառուցենք մեր վաղվա ապագան ճշմարտության վրա։ Չլինենք հիմար ու երջանիկ։ Նայենք խնդիրներին բաց աչքերով։ Ո՛չ Հ1-ին։

post-22332-1193422523.jpg

Edited by Artgeo
Link to post
Share on other sites
  • Replies 116
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Top Posters In This Topic

Posted Images

Թեկուզ հենց էս պահին «2 աստղ» ծրագիրը կարող եք նայել։

Լրիվ անբարոյական հաղորդում են դարձել... :down:

Անգրագետ Լուսինե Թովմասյանին :kid: էլ գոնե ամաչեն,ժյուրի մեջ չդնեին... :brows:

Կամ Հասմիկ Կարապետյանը չամաչեց իր շոուից :ranting: ...զարմանում եմ :wow: :

Link to post
Share on other sites
Ապաժողովրդավար ալիք

Այն, որ Հ1-ը հանրային հեռուստաընկերություն է և պիտի ծառայի ժողովրդին զուտ ֆիկտիվ երևույթ է կրում։ Իրականում այս ալիքը վերջին 10 տարվա ընթացքում ծառայում է Սերժ-Քոչարյան կլանին։ Վերջին մի շաբաթը ավելի քան վառ կերպով ապացուցեց այս ալիքի ապաժողովրդավարական լինելը։ Ամբողջ շաբաթվա ընթացքում որևէ խոսք չեղավ այսօր Երևանի կենտրոնում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից անցկացվող հանրահավաքի մասին։ Ես «լևոնական» չեմ, սակայն ամբողջ շաբաթ Հ1-ով միայն Լևոնի ու ՀՀՇ-ի վրա տեղացող լկտի ու ատելությամբ լցված սյուժեները վրդովեցրին նույնիսկ ինձ։ Ես հասկանում եմ, որ Սերժ-Քոչարյանը վախեցած են ու անելու են ամենը, իրենց դիրքը պահելու համար, սակայն Հանրային հեռուստատեսությունը պարտավոր է հասարկության բոլոր խավերին տալ եթեր, նամանավանդ, որ առաջին նախագահը ամենակարևոր դեմքերից մեկն է շարունակում մնալ։

Դատեք ինքներդ

Կարող եք համեմատել թեկուզ դաշնակցական երկիր մեդիայի հետ

Այս հանրահավաքի մասին, որտեղ հավաքվել էր ավելի քան 30 000 մարդ, չխոսվեց նաև այսօր։

de l.t.p waxtow ho senc cher,azniw ew ardar TV-er,manawand ete hishumes haxordum kar"kaxakakan pasjans".

Հակայկական ալիք

Տարիներ շարունակ այս ալիքը քարոզում է ռաբիզությունը, տգիտությունը։ Թեկուզ հենց էս պահին «2 աստղ» ծրագիրը կարող եք նայել։

Այս ալիքը խոչընդոտում է Հայաստանի և աշխարհի հայության հարաբերություններին մեծացնելով անդունդը նրանց միջև։

Հակամարդկային ալիք

Տարիներ շարունակ այս ալիքը քարոզել է ատելություն վրացիների, թուրքերի, եվրոպացիների հանդեպ։

Միասին ոչ ասենք կեղծիքին ու ստերին։ Հայերս միասին պայքարենք մթի ու խավարի դեմ։ Կառուցենք մեր վաղվա ապագան ճշմարտության վրա։ Չլինենք հիմար ու երջանիկ։ Նայենք խնդիրներին բաց աչքերով։ Ո՛չ Հ1-ին։

Link to post
Share on other sites

Տիգրան Նաղդալյանի գլուխը ուտելուց հետո,վերջնականորեն Հ 1 ը սարքեցին,ներկա իշխանությունների սուտը ճիշտացնելու հեռուստալիք,ամոթի զգացումները կորցրած:

Link to post
Share on other sites

Ժող ջան, բայց ինչ կա այդտեղ զարմանալու? :blink: ալիքը պետական է, այսինքն պարտավոր է պետ. պատվերով աշխատելու. Խնդիրը Հ1-ի մեջ չէ, որովհետև նույն պետական ալիքը Լևոնի օրոք Լևոնին էր գովաբանում, այսօր ներկա իշխանությանը, վախն էլ վախվա իշխողներին կգովաբանի և դա բնական է. Պետական հեռուստաընկերությունը չի կարող օտար պատվեր կատարողի դերակատարը լինել, ինչպես արտերկրից վարձատրվող որոշ ծախու լրատվական միջոցներ. Եթե Հ1-ը հայկական պետության պատվերն է կատարում և համապատասխանաբար չի էլ կարող վնասել մեր պետության շահերին, ապա խիստ կասկած է հարուցում, ում շահերին կարող է ծառաել ոչ պետական, առտերկրից վարձատրվող անկախ լրատվական գործակալությունները, որոնց գործունեությունը խիստ կասկածելի է.

Link to post
Share on other sites

Может быть, ЛТП и набрал бы свои законные 2.5% голосов, но посмотрите кто его окружает. Ба, знакомые все лица! Воры, взяточники и казнокрады. Не хватает только Ваника Смбатыча, тогда я бы еще добавил - и убийцы. С таким окружением - только на нары, причем место у параши гарантировано.

И еще меня беспокоит отсутствие Блеяна. Не заболел ли наш румянолицый?

Блеяна не знаю, но уже обещали, что Вано вернется, правда обещали не оффицялно.

Link to post
Share on other sites
Ժող ջան, բայց ինչ կա այդտեղ զարմանալու? :blink: ալիքը պետական է, այսինքն պարտավոր է պետ. պատվերով աշխատելու. Խնդիրը Հ1-ի մեջ չէ, որովհետև նույն պետական ալիքը Լևոնի օրոք Լևոնին էր գովաբանում, այսօր ներկա իշխանությանը, վախն էլ վախվա իշխողներին կգովաբանի և դա բնական է. Պետական հեռուստաընկերությունը չի կարող օտար պատվեր կատարողի դերակատարը լինել, ինչպես արտերկրից վարձատրվող որոշ ծախու լրատվական միջոցներ. Եթե Հ1-ը հայկական պետության պատվերն է կատարում և համապատասխանաբար չի էլ կարող վնասել մեր պետության շահերին, ապա խիստ կասկած է հարուցում, ում շահերին կարող է ծառաել ոչ պետական, առտերկրից վարձատրվող անկախ լրատվական գործակալությունները, որոնց գործունեությունը խիստ կասկածելի է.

Պետական, Հանրային և Սերժաքոչարյանական ալիքը տարբեր բաներ են։ Հ1-ը ՀԱՆՐԱՅԻՆ է։ Նա պարտավոր է ծառայել հանրությանը, հայ ժողովրդին։ Պարտավոր է անաչառ խոսել հանրությանը անհանգստացնող բոլոր նորություններից և կարևոր իրադարձություններից։

Սերժը, Քոչարյանը, նրանց կլանը որևէ կապ չունեն Հայաստանի պետականության հետ։

Erewi Lewoni klani poxere prcnumen,dra hamar woroshelen noric gal ishxanutjan.

Link to post
Share on other sites
Պետական, Հանրային և Սերժաքոչարյանական ալիքը տարբեր բաներ են։ Հ1-ը ՀԱՆՐԱՅԻՆ է։ Նա պարտավոր է ծառայել հանրությանը, հայ ժողովրդին։ Պարտավոր է անաչառ խոսել հանրությանը անհանգստացնող բոլոր նորություններից և կարևոր իրադարձություններից։

Հանրային և պետական, եթե Հայաստանի քաղաքականությունը քո քաղաքական պատկերացումներին չի համապատասխանում, դա դեռ չի նշանակում, որ երկրի որդեգրած քաղաքականությունը ապազգային է.

Իսկ քեզ ինչու է թվում, թե Լևոնի վերադարձը այնքան մեծ իրադարցություն էր, որը Հ1 չլուսաբանեց? :D

Հ1-ը լուսաբանում է հանրային կարևոր իրադարձությունները, ոչ թե ամեն շարքային ընդիմադիրի տնից փողոց տեղափոխաց ճառերը. :lol:

Սերժը, Քոչարյանը, նրանց կլանը որևէ կապ չունեն Հայաստանի պետականության հետ։

Հարգանք ունեցեք երկրի ներկա այրերի հանդեպ, որպեսզի կարողանաք նույնը պահանջել նախկինների համար. :)

Link to post
Share on other sites
Հանրային և պետական, եթե Հայաստանի քաղաքականությունը քո քաղաքական պատկերացումներին չի համապատասխանում, դա դեռ չի նշանակում, որ երկրի որդեգրած քաղաքականությունը ապազգային է.

Որևէ տեղ չեմ գրել երկրի քաղաքականոթյան մասին։ Ապազգային է Հ1-ի եթերը, որը ոչ միայն չի նպաստում Հայաստանի ու սփյուռքի մերձեցմանը, այլա ավելի է մեծացնում ու խորացնում անդունդը Հայաստանի հայերի և սփյուռքի հայերի միջև։

Իսկ քեզ ինչու է թվում, թե Լևոնի վերադարձը այնքան մեծ իրադարցություն էր, որը Հ1 չլուսաբանեց? :D

1. Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ առաջին նախագահն է, որքան էլ որ նա որոշների կարծիքով լինի ստահակ։

2. Հեռուստաընկերությունը պարտավոր է հեռուստադիտողին հասցնել անաչառ լուրեր որքան հնարավոր է շուտ։ Հենց դա է ժողովրդավար երկրում ԼՐԱՏՎԱԿԱՆ ծառայությունների նպատակը։ Հ1-ը բացարձակապես ոչ մի խոսք չասեց կայանալիք հանրահավաքի վերաբերյալ։

3. Հ1-ը բացարձակապես ոչինչ չասեց Երևանի ուղիղ սրտում՝ Ազատության հրապարակում 30 000-ից ավել հանրահավաքը։

Կներես, բայց այս ալիքի պարտականությունը միայն Սերժին ու Քոչարյանին գովե՞լն է ու մեկ էլ Կենտորնական Բանկի նախագահի դոլարի կուրսի մասին բլթեցումների լուսաբանո՞ւմն է։ Ի դեպ, ըստ Հ1-ի Մարքսիստական կուսակցության նախագահը ավելի կարևոր բաներ է ասում, քան առաջին նախագահը։

Տարրական հարց։ Քանի՞ մարդ Հայաստանում ու սփյուռքում կուզենար դիտել ու լսել թե ի՞նչ է ասում առաջին նախագահը 10 տարի լռելուց հետո։

Հ1-ը լուսաբանում է հանրային կարևոր իրադարձությունները, ոչ թե ամեն շարքային ընդիմադիրի տնից փողոց տեղափոխաց ճառերը. :lol:

Հանրությանը բացարձակապես չէր հետաքրքրում թե ի՞նչ զզվելի քմծիծաղով կգնահատի Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը սարսափած Ռոբերտ Քոչարյանը։ Հանրությանը չէր հետաքրքրում, թե ի՞նչ կխոսի Օպերայի բակում նստած աշխատազուրկ տիկին Վարդուշը։

Հարգանք ունեցեք երկրի ներկա այրերի հանդեպ, որպեսզի կարողանաք նույնը պահանջել նախկինների համար. :)

Այրերը չունեն այդքան հարգանք, քանի որ չկան էնքան, ինչքան որ նախկինները, որոնք ի տարբերություն այսօրվա աթոռից կառչաց կրիմինալների, նախորդների մի մասի գլուխը կերան, մյուս մասը հրաժարական տվեց ու 10 տարի ուղեղ են մաքրում մարդկանց, որ հանկարծ իրենց ոչինչ չսպառնա։

Link to post
Share on other sites
Որևէ տեղ չեմ գրել երկրի քաղաքականոթյան մասին։ Ապազգային է Հ1-ի եթերը, որը ոչ միայն չի նպաստում Հայաստանի ու սփյուռքի մերձեցմանը, այլա ավելի է մեծացնում ու խորացնում անդունդը Հայաստանի հայերի և սփյուռքի հայերի միջև։

Իսկ ինչ պետք է անի հեռուստատեսությունը Սփյուռքը Հայաստանի հետ մերձեցնելու համար?

Ի դեպ, ներկա ղեկավարության օրոք Հ1-ի եթերում առաջին անգամ արևմտահայերենով լրաբերը եթեր ելավ, որը գործուն քայլ է մերձեցման համար, իսկ այդպիսի բաների մասին նախկին ղեկավարների օրոք պետական հեռուստասեթյունը չէր էլ մտածում. Շատ հեշտ է ''ապազգային'' բառը օգտագործել, առանց անհրաժեշտ հիմնավորումների.

Ես հիմա հենց Սփյուռքում եմ բնակվում և կարող եմ ասել, որ այն մերձեցումը, ինչ մենք հիմա ունենք ներկա ղեկավարության օրոք, նախնիների սև ժամանակներում չի էլ եղել, այնպես որ այն ''անդունդի'' մասին, որ դու խոսում ես, գոյություն չունի. Չնայած կարող էր գոյություն ունենալ եթե Հայաստանում չլիներ իշխանափոխություն և Սփյուռքին միայն հիշեին դրամահավաքների ժամանակ, ԼՏՊ-ի կնոջ ծախսերը հոգալու համար.

Ներկա Հ1-ը հանձինս ներկա ղեկավարների միշտ էլ աջակից է եղել Սփյուռքում անցկացվաց այն գործընթացներին, որը կոչվում է Հայոց Ցեղասպանության Ճանաչում. Ցեղասպանության ճանաչման փաստն է հանրության հանրային պահանջը և ոչ թե Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու կոչեր անող թրքամետ ԼՏՊ-ի կողմնակիցների սուտ որակումները, որը ոչ այլ ինչ է, քան ամենաիսկական ապազգային դրսևորում.

1. Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ առաջին նախագահն է, որքան էլ որ նա որոշների կարծիքով լինի ստահակ։

Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ առաջին և վերջին ստահակ նախագահն է և միայն նրա առաջին նախագահ լինելու փաստը կանգնեցրեց նրանց, ովքեր որ պետք է նրան կալանեին և հանձնեին իր նազիր-վեզիր Վանիկի հետ ժողովուրդի դատին.

2. Հեռուստաընկերությունը պարտավոր է հեռուստադիտողին հասցնել անաչառ լուրեր որքան հնարավոր է շուտ։ Հենց դա է ժողովրդավար երկրում ԼՐԱՏՎԱԿԱՆ ծառայությունների նպատակը։ Հ1-ը բացարձակապես ոչ մի խոսք չասեց կայանալիք հանրահավաքի վերաբերյալ։

Եվ ճիշտ արեց եթե ոմանց ավելի էր հետաքրքրում այդ հանրահավաքը, քան ասենք Չեմպիոնների Գավաթում կայանալիք խաղերը, դա դեռ չէր նշանակում, որ երկրում կարևոր իրադարձություն էր կատարվում. Նորից եմ կրկնում, լրաբերով կարևոր լուրերն են հաղորդում, այլ ոչ թե ոմանց հետաքրքրության շրջանակ մտած իրադարձությունները. Հ1-ը բավականին լուրջ հեռուստաընկերությունն է և հանրային.

3. Հ1-ը բացարձակապես ոչինչ չասեց Երևանի ուղիղ սրտում՝ Ազատության հրապարակում 30 000-ից ավել հանրահավաքը։

:D 30,000 հազար, թե 15,000?

Անգամ արևմուտքում մասոնները 15 հազար էին գրանցել, իսկ Հայաստանի կաշառված ժամանակավոր լտպշնիկերը հասցրեցին արդեն արձանագրված թիվը կրկնապատկել? Գուցե այս հարցում էլ է Հ1-ը մեղավոր, որ ԼՏՊ-ի վճարովի աշխատող լրագրողները չեն կարողանում նախնական պայմանավորվածության գալ և տարբեր թվեր են ներկայացնում կապված անցաց հանրահավաքից.

Կներես, բայց այս ալիքի պարտականությունը միայն Սերժին ու Քոչարյանին գովե՞լն է ու մեկ էլ Կենտորնական Բանկի նախագահի դոլարի կուրսի մասին բլթեցումների լուսաբանո՞ւմն է։ Ի դեպ, ըստ Հ1-ի Մարքսիստական կուսակցության նախագահը ավելի կարևոր բաներ է ասում, քան առաջին նախագահը։

Առաջին նախագահը շատ ժամանակ է ունեցել ասելու էլ, անելու էլ, բայց այդպես էլ նրա ասածների իրական կիրառությանը ոչ մեկս էլ ականատես չեղանք. Դու Հայաստանում 6-7 տարի ես բնակվում ու չգիտես նրանց օրոք ինչպիսի հեռուստասություն է եղել և ինչեր է կատարվել առհասարակ, դրա համար ես հատուկ քեզ համար կպարզաբանեմ, որ եթե հիմա Լևոնը նախագահ լիներ, A1+ի գլխավոր խմբագրին կսպանեին, լրագրողների մի մասին ժամանակավոր կձերբակալեին իսկ գործակալությունն էլ կփագեին, այն խոսկի ազատության հնարավորությունը որ հիմա կա Հայաստանում, նրանց օրոք քո նման լրագրողները անգամ երազել չէին կարող, ուր մնաց այդպիսի սուտ հոդվածեր թողարկեին, ինչով հիմա զբաղված է կաշառված մամուլը.

Տարրական հարց։ Քանի՞ մարդ Հայաստանում ու սփյուռքում կուզենար դիտել ու լսել թե ի՞նչ է ասում առաջին նախագահը 10 տարի լռելուց հետո։

Չէ, չէր ուզենա և ես կասեմ ավելին եթե Հայաստանը բնակեցված լիներ սփյուռքահայերով, ԼՏՊ-ն ազատության հրապարակ չէր էլ հասնի խոսալու համար. Սովորաբար մենք գիտենք, որ արտագաղթի ժամանակ երկրից կարողանում է արտագաղթել համեմատած ուժեղ հատվածը, որին չի գոհացնում գործազուրկի կարգավիճակը, այսինքն ավելի ձգտող է, որը դեռ պետք է կարողանա արտերկրում գոյատևել, տանը սովորաբար թողնելով կանանց, երեխաներին և ծերերին... Սփյուռքահայերի երկրոդ հատվածն էլ Ցեղասպանությունից փրկվածների սերունդներն են, այն ուժեղների սերունդները, որոնք կարողացել են խուսափել յաթաղանից և զտվելով թուրքական կրակի մեջ, մնացել են միայն ամենադիմացկուն և ամենաապրել ձգտող հատվածը.

Ինչ եմ ուզում ասեմ, գործազուրկ և պարապ Հայաստանի զանգվածին, բարկացաց ղեկավարության վերջին թանգացումներից, գուցե հետաքրքրի նման ապազգային ելույթները, բայց Սփյուռքի զբաղված և ռացիոնալ մտածող համեմատած կուշտ քաղաքացին, ոչ կխափվի նման ստահակի (ինչպես դու նրան որակեցիր) ելույթներով, ոչ էլ առանձնապես կհետաքրքրվի. Մեզ ավելի շատ հետաքրքրում է Ցեղասպանության պահանջը, Արցախի ազերիներին չզիճելը, որը խոստանում է ԼՏՊ-ն զիճել և բավականին լկտիաբար է դա ասում, ինչպես նաև երկրի տնտեսության շուտաթույփ զարգացումը և ամրապնդումը, որպեսզի ամենադիմացկուն Հայի տեսակը կարողանա աշխատել և արարել Հայրենի Հողում և էլ չծառաել օտարին, իսկ եթե Հայաստանը հրաժարվի Ցեղասպանության ճանաչումից և հանձնի Արցախը, դա միայն կնպաստի Հայի ամենադիմացկուն տեսակի արագ ասիմուլյացիային և անգամ դրամահավաքներ էլ չեն լինի.

Հանրությանը բացարձակապես չէր հետաքրքրում թե ի՞նչ զզվելի քմծիծաղով կգնահատի Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը սարսափած Ռոբերտ Քոչարյանը։ Հանրությանը չէր հետաքրքրում, թե ի՞նչ կխոսի Օպերայի բակում նստած աշխատազուրկ տիկին Վարդուշը։

Իսկ Պարոն ԼՏՊ-ին չէր հետաքրքրում իր նազիր-վեզիր Վանիկի հետ, որ մարդիկ ցրտիծ շուբերով են քնում իրենց անկողիններում, որ սոցիալական վիճակը այնքան է երկրում ծանրացել, որ մահացության դեպքերի ժամանակ, գումար չունենալու պատճառով մեռելներին առանց դագաղ են թաղում, որ ցրտից նորածինները մեռած են ծնվում, որ հիվանդանոցներում մոմի լույսի տակ են վիրահատում, որ երկիրը դատարկվում է... և ինչ էին անում նրանք, վաճառում հաստոցներ, որը ներկա Հայաստանի ծանր արդյունաբերությանը կարող էր մեծ զարկ տալ և այդ ամեը նրանց ամենորյա ճոխ սեղանների համար, իսկ ժողովուրդը մահանում էր, մահանում...

Այրերը չունեն այդքան հարգանք, քանի որ չկան էնքան, ինչքան որ նախկինները, որոնք ի տարբերություն այսօրվա աթոռից կառչաց կրիմինալների, նախորդների մի մասի գլուխը կերան, մյուս մասը հրաժարական տվեց ու 10 տարի ուղեղ են մաքրում մարդկանց, որ հանկարծ իրենց ոչինչ չսպառնա։

:D Իսկ իրենց ոչինչ էլ չի սպառնում, բայց ապազգային ընդիմությունը վախենալու շատ բան պետք է որ ունենա.

Ոչինչ, շուտով ձայնը կլսես.

Edited by Vishapakah
Link to post
Share on other sites
Իսկ ինչ պետք է անի հեռուստատեսությունը Սփյուռքը Հայաստանի հետ մերձեցնելու համար?

Ի դեպ, ներկա ղեկավարության օրոք Հ1-ի եթերում առաջին անգամ արևմտահայերենով լրաբերը եթեր ելավ, որը գործուն քայլ է մերձեցման համար, իսկ այդպիսի բաների մասին նախկին ղեկավարների օրոք պետական հեռուստասեթյունը չէր էլ մտածում. Շատ հեշտ է ''ապազգային'' բառը օգտագործել, առանց անհրաժեշտ հիմնավորումների.

Արևմտահայերենով ապազգային, հակամարդկային և հակաժողովրդավար «Հայլուրի» հեռարձակման միակ նպատակը, հնարավորինս շատ մարդու վզին իրենց կեղծիքների փաթաթումն է։ Ոչ ավելին։ Սփյուռքահայությունը մեծ քաղց ունի իրական հայկական երաժշտության, ֆիլմերի, թատրոնների։ Սփյուռքը երբեք չի ունեցել քաղց Թաթուլ Ավոյանի, Բղդոյի ու «Երկու աստղի»։

Ես հիմա հենց Սփյուռքում եմ բնակվում և կարող եմ ասել, որ այն մերձեցումը, ինչ մենք հիմա ունենք ներկա ղեկավարության օրոք, նախնիների սև ժամանակներում չի էլ եղել, այնպես որ այն ''անդունդի'' մասին, որ դու խոսում ես, գոյություն չունի.

Բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, երբ սփյուռքից Հայաստան վերադառնալով հայերը տեսնելով իրական ներքին անօրինական վիճակը, փախել են նորից հետ։ Ներդրումներ անել ցանկացողները, առաջին իսկ դառը փորձից հետո, որոշել են առայժմ Հայաստանում ներդրումներ անելուց զերծ մնալ։

Ներկա Հ1-ը հանձինս ներկա ղեկավարների միշտ էլ աջակից է եղել Սփյուռքում անցկացվաց այն գործընթացներին, որը կոչվում է Հայոց Ցեղասպանության Ճանաչում. Ցեղասպանության ճանաչման փաստն է հանրության հանրային պահանջը և ոչ թե Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու կոչեր անող թրքամետ ԼՏՊ-ի կողմնակիցների սուտ որակումները, որը ոչ այլ ինչ է, քան ամենաիսկական ապազգային դրսևորում.

Սա այլ երկար պատմություն է, որի մասին խոսելը այստեղ նպատակահարմար չեմ գտնում։

Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ առաջին և վերջին ստահակ նախագահն է և միայն նրա առաջին նախագահ լինելու փաստը կանգնեցրեց նրանց, ովքեր որ պետք է նրան կալանեին և հանձնեին իր նազիր-վեզիր Վանիկի հետ ժողովուրդի դատին.

Ուրախալի է, որ Քոչարյանի դեպքում «առաջին» ձևակերպումը չկա։ Համոզված եմ, նա կստանա իրեն հասանելիք պատիժը օրենքի ամբողջ խստությամբ։ Իսկ Սերժի դեպքում «նախագահ» ձևակերպումը ընդհանրապես չկա։

Եվ ճիշտ արեց եթե ոմանց ավելի էր հետաքրքրում այդ հանրահավաքը, քան ասենք Չեմպիոնների Գավաթում կայանալիք խաղերը, դա դեռ չէր նշանակում, որ երկրում կարևոր իրադարձություն էր կատարվում. Նորից եմ կրկնում, լրաբերով կարևոր լուրերն են հաղորդում, այլ ոչ թե ոմանց հետաքրքրության շրջանակ մտած իրադարձությունները. Հ1-ը բավականին լուրջ հեռուստաընկերությունն է և հանրային.

Լուրջ հեռուստաընկերության եթեր չի հեռարձակվում «32 ատամ» լկտիությունն ու հիմարությունը, աննորմալ «Օտար խաղերը»։ Լուրջ հեռուստաընկերությունը չի կարող լինել կլանի բարեկամ-ընկերների փարձադաշտ։ Անտաղանդ ու ոչ մասնագետները լուրջ հեռուստաընկերության եթեր չեն դուրս բերվում։

Իսկ անաչառ լուրերը լուրջ հեռուստաընկերության ամենաառաջին հատկանիշն են։

Առաջին նախագահը շատ ժամանակ է ունեցել ասելու էլ, անելու էլ, բայց այդպես էլ նրա ասածների իրական կիրառությանը ոչ մեկս էլ ականատես չեղանք.

1998 թվական վերադառնալու դեպքում կտեսնես, որ այդ թվականից հետո, Հայաստանում գրեթե փոփխություն տեղի չի ունեցել։

Դու Հայաստանում 6-7 տարի ես բնակվում ու չգիտես նրանց օրոք ինչպիսի հեռուստասություն է եղել և ինչեր է կատարվել առհասարակ, դրա համար ես հատուկ քեզ համար կպարզաբանեմ, որ եթե հիմա Լևոնը նախագահ լիներ, A1+ի գլխավոր խմբագրին կսպանեին, լրագրողների մի մասին ժամանակավոր կձերբակալեին իսկ գործակալությունն էլ կփագեին, այն խոսկի ազատության հնարավորությունը որ հիմա կա Հայաստանում, նրանց օրոք քո նման լրագրողները անգամ երազել չէին կարող, ուր մնաց այդպիսի սուտ հոդվածեր թողարկեին, ինչով հիմա զբաղված է կաշառված մամուլը.

Դու Հայաստանում չես հիմա ու չգիտես, որ լրագրողներին ծեծում են, վախացնում, փակում թերթեր, լրատվական գործակալություններ։ Հեռուստատեսություն չեն փակում, քանի որ փակելու էլ բան չկա, լրիվ իրենց ձեռքի տակ է։ Իսկ այն, որ ես ազատ եմ խոսում միայն նրանից է, որ լրագրող չեմ։

Ինչ վերաբերվում է կաշառակերությանը, ապա Հ1-ի վրա մի քանի միլիոն դոլար է ծախսվում տարեկան, իսկ նա ընդամենը 6-րդ հորիզոնականին է հայկական հեռուստաընկերությունների շարքերում։ Առաջին հորիզոնականում եղել է ու կա Ա1+-ը։ Միգուցե հենց դրանի՞ց վախեցած են փակել Ա1+-ը։

Չէ, չէր ուզենա

Երբվանի՞ց ես ամբողջ սփյուռքահայությունը դու։

Սովորաբար մենք գիտենք, որ արտագաղթի ժամանակ երկրից կարողանում է արտագաղթել համեմատած ուժեղ հատվածը, որին չի գոհացնում գործազուրկի կարգավիճակը, այսինքն ավելի ձգտող է, որը դեռ պետք է կարողանա արտերկրում գոյատևել, տանը սովորաբար թողնելով կանանց, երեխաներին և ծերերին...

Քոչարյանի ժամանակ արտագաղթել է ավելի շատ, քան Լևոնի ժամանակ։

Ինչ եմ ուզում ասեմ, գործազուրկ և պարապ Հայաստանի զանգվածին, բարկացաց ղեկավարության վերջին թանգացումներից, գուցե հետաքրքրի նման ապազգային ելույթները, բայց Սփյուռքի զբաղված և ռացիոնալ մտածող համեմատած կուշտ քաղաքացին,

Շատ լավ համեմատություն էր։ Փաստորեն «երնիշ տնտեսակն աՃ» գրանցող Հայաստանում, սոված են, պարապ ու գործազուրկ։

Մեզ ավելի շատ հետաքրքրում է Ցեղասպանության պահանջը,

Աստծու սիրուն, թող հետաքրքրի այն, ինչ հետաքրքրում է, ոչ ոք չի ստիպում հրաժարվել նրանից, ինչ հետաքրքրում է։ Խոսքը դրա մասին բնավ չի եղել։

Արցախի ազերիներին չզիճելը, որը խոստանում է ԼՏՊ-ն

ԼՏՊ-ն այդպիսի բան չի ասել, ԼՏՊ-ն ասել է այն, ինչ այսօր Սերժն է ասում, 10 տարի առաջ։

ինչպես նաև երկրի տնտեսության շուտաթույփ զարգացումը և ամրապնդումը, որպեսզի ամենադիմացկուն Հայի տեսակը կարողանա աշխատել և արարել Հայրենի Հողում և էլ չծառաել օտարին,

Լրիվ համաձայն եմ առաջին նախագահի հետ։

և ինչ էին անում նրանք, վաճառում հաստոցներ, որը ներկա Հայաստանի ծանր արդյունաբերությանը կարող էր մեծ զարկ տալ և այդ ամեը նրանց ամենորյա ճոխ սեղանների համար, իսկ ժողովուրդը մահանում էր, մահանում...

Չէր կարող, քանի որ այդ հաստոցները ամորտիզացված էին։ Խորհրդային տնտեսության մոդելը լավ ուսումնասիրելու դեպքում այդպիսի անհեթեթություններ չես ասի։

:D Իսկ իրենց ոչինչ էլ չի սպառնում, բայց ապազգային ընդիմությունը վախենալու շատ բան պետք է որ ունենա.

Ոչինչ, շուտով ձայնը կլսես.

Իրե՞նց։ Հայ ժողովուրդի ձեռքը ընկան, հում-հում կուտեն ;)

Link to post
Share on other sites

Այսօրվա 360 աստիճան ծրագիրը անբարոյականության գագաթնակետ էր և իհարկե վերջում մեզ շատ լավ ծանոթ «... Տաթևիկ Նալբանդյան»

Link to post
Share on other sites
Այսօրվա 360 աստիճան ծրագիրը անբարոյականության գագաթնակետ էր և իհարկե վերջում մեզ շատ լավ ծանոթ «... Տաթևիկ Նալբանդյան»

es chem haskanum wor er ko hamar anbarojakan,dokumental kadrere (ba xijen hishecnum) te komentarze.

mitingum tesa kotajki marzpetin(Howhanisjan),hisheci inchpes abowjani wojenkome 200$ pahandzum im canotic wor grancumic hanen.Hete karas harcra nran(Howhanisjanin) waxtin inchkan poxer twel Lewonin u Wanojin ajd pashtonon nstelu hamar.

Link to post
Share on other sites
Այսօրվա 360 աստիճան ծրագիրը անբարոյականության գագաթնակետ էր և իհարկե վերջում մեզ շատ լավ ծանոթ «... Տաթևիկ Նալբանդյան»

mi ban hastata,wor ajd awazakaxumbe petke datwer 1998 heto,jete da liner, hima klner lriw urish HAJASTAN.

Link to post
Share on other sites
Հարգանք ունեցեք երկրի ներկա այրերի հանդեպ, որպեսզի կարողանաք նույնը պահանջել նախկինների համար. :)
ժամանակին հարգանք ունեինք նաև նախկինների նկատմամբ, բայց ինչպես ասում են , մինչև չգա վերջինը չես գնահատի նախկինը.

Իմ վստահ կարծիքը այն է որ երկուսն ել մի ճիպոտով քշհված են, և երկուսն ել Հայ ազգի դավաճաններ են ու Հայ ազգի թալանչիներ :yes:

Link to post
Share on other sites
ժամանակին հարգանք ունեինք նաև նախկինների նկատմամբ, բայց ինչպես ասում են , մինչև չգա վերջինը չես գնահատի նախկինը.

Իմ վստահ կարծիքը այն է որ երկուսն ել մի ճիպոտով քշհված են, և երկուսն ել Հայ ազգի դավաճաններ են ու Հայ ազգի թալանչիներ :yes:

Իսկ որն է ելքը?

Սովորաբար ելքը լինում է ընդիմությունը, բայց այսօր մենք ոչ միայն չունենք անհրաժեշտ ընդիմություն, այլև ավելի վտանգավոր, քան ներկա ղեկավարությանը քննադատողնիրի հակասերժիկական փաստարկները.

Հիմա ես մտածում եմ, միթե Հայ ազգի մեջ չկա մեկը, որը կկարողանա մեզ մեր ուզածով ղեկավարել?

Երբ շուրջս եմ նայում, բոլորս էլ տղամարդ ենք և այդ հարցում շատ ազգեր մեզ կնախանձեն, բայց հենց հարցը վերաբերվում է երկիր ղեկավարելուն, տղամարդ չկա. Սա փոխաբերական իմաստով եմ ասում չկա.

Link to post
Share on other sites

Իմ կարծիքով, հարցը նրանում չե, թե ինչքանով է լավը, կամ վատը Լևոն' ու ՀՀՇ-ն, Հ1-ը հանրային հերուստաալիք է ու չպիտի ծարայի Քոչարյանի շահերին, թ չե ստացվում է, որ Քոչարյանը ասեց թե "հիշացնելու ենք" ու հիմա Հ1-ի միջոցով ու իրենց մակարդակին համապատասխան "հիշացնում են". Ես ինքս ցավում եմ միայն նրա համար, վոր Քոչարյանի նմանը արդեն 9 տարիա "նախագահ" է, մի 9 տարի էլ Սերժը կլինի. Մարդիք երևի այնքան են դրանցից զզված, մարդկանց մի մասը գոնե, որ պատրաստ են Լևոնին ընտրել նորից, չնայած Լևոնը ու ՀՀՇ-ն 8 տարի և թալանեցին,և այսորվա հանցագործ ու կաշառկեր պետական համակարգի հիմնադիրներնել են իրենք, չեմ ասում դեր Ղարաբաղի մասին, վոր այդքան մարդիք իրենց կյանքը զոհաբերեցին, բայց հհշ-ն վախեցավ մեր հախթանակը ընդլայներ ու ստիպեր թուրքերին կապիտուլյցիաի ու այսոր պատերազմը նորից

կախվել է հայերի գլխին, չեմ ասում մենք տանուլ կտանք այդ պատերազմը, չե, բայց քանի տասնյակ հազար մարդ պիտի նորից զոհվի՞:

Link to post
Share on other sites

Indz tsitsaxecnum e hhsh-i aktivacumy.

Et 30 000 mard vonc texavoreciq Operayi hraparakum? Erevi 3 sharqov irar glxi eyn kangnats.

Es eghel em et mitingin haziv 10 000 mard liner, voronc kesic avelin im nman ekel eyn tenan es angam inch piti xosan.

Nuyn texnologianmery` amen 5 metry mek mi hat hhsh-akan gorum e Levon, payqar-payqar..... mi 10 hat drosh i mi 200 hogi goracogh. Et er hhsh-i mitingy u urish ban parq Astso cher el karar liner.

_______________________________________________________________

Artgeo mi qani hat bar ugtagortselov ap- naxatsancy dnelov bani cheq hasni.

Petq a vreqnerit 100 metranoc qexty maqreq..............te che hoty haryur metric el e galis...................sakayn duq da cheq el pordzum anel, ases aydpes el piti lini.........hhsh-n vonc demagogneri havaqatsu kar, ytenc el mnacel e.

Karogh es Hayluri miak terutyuny nshel?

hamozvats em ches karoghana.

Ցավոք, պիտի հիասթափեցնեմ քեզ, ՀՀՇ-ական չեմ ու երբևէ չեմ եղել։ ԵՊՀ-ում, որը Սերժ Սարգսյանի կեղտոտ խաղերի խաղալիք է դարձել սովորած ուսանող եմ։

Հ1-ը չունի որևէ դրական հատկանիշ, որն էլ ասես բացասական է։ Հ1-ով չկա որևէ ծրագիր, որը նպաստում է հայ մշակույթի, գիտակցության տարածմանն ու զարգացմանը, իսկ հակառակը անող ծրագրերը բազմաթիվ են։ 32 ատամ ակումբ, Երկու աստղ, եսիմ ինչ կլարնետ, Հայլուր... Ծրագրեր, որոնք քարոզում են ռաբիզը, անբարոյականությունը, անտաղանդությունը, անհանդուրժողականությունը... Սա Հ1-ը, ուրիշ ոչինչ։

Edited by Artgeo
Link to post
Share on other sites

Ba vor hhsh-akan ches inchi es or u gisher iranc qarozy anum ays forumum.

Urish aveli arjanavor kusakcutyunner u mardik chkan.

Orinak inchi ches ashxatum Hayastani qaxaqakan gortsichneric qcheric meki` Vazgen Manukyani ogtin, vory misht erxel e principial ev azgayin arjeqneri vra himnvogh mard.

na evs unecel e terutyunner, bayc araqini koghmery shat aveli shat en ev hayreniqin tvatsn el erevi amenashatn e.

________________________________________

H1-i miak terutyuny ayn e, vor nranq inch exel eyn hhsh-i jamank nuynn el mancel en, isk hakaqrozchutyunn el ir eutyuny u chshmartutyuny cher korcni, ete asen Levoni teghy asein Robert, general Budoi teghy asein general Manvel, atsux tapox Grzoi teghy asein Dodi Gago.

Gumarelineri teghi popoxutyunic gumary cher poxvi.

Համամիտ եմ, Վազգեն Մանուկյանի վերաբերյալ, սակայն, արի ճիշտ խոսենք, Վազգեն Մանուկյանը այդքան հզոր չէ քաղաքականապես, որ կարողանա դիմադրել Սերժին, Ռոբերտին ու նրանց կլանին։ Ցավում եմ, որ այսօր միակ հակակշիռը նրանց Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Ըստ այդմ, նրանք ովքեր դեմ են Սերժին, ստիպված, ինչ-որ տեղ նաև չուզելով պիտի համախմբվեն Լևոնի շուրջ։ Այլընտրանք չկա։ Կամ Սերժ կամ Լևոն։ Չարյաց փոքրագույնը պարզ է թե ով է։

Ինչ վերաբերում է Հ1-ին, ապա Հ1-ը ցինիկաբար երեկ երեկոյան մեղադրում էր Լևոնի ժամանակվա հանրային հեռուստաընկերությանը, ինչը իմ կողմից ընդունվեց, որպես ինքնաքննադատություն։

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...