Jump to content

ՀՀԿ-ի պայքարի մեթոդները


Recommended Posts

Այն, որ ցանկացած կուսակցություն պայքարում է իշխանություն դառնալու համար, ոչ ոքի համար գաղտնիք չէ, սակայն պայքարի մեթոդները լինում են տարբեր։ Երկար ժամանակ ուսումնասիրելով Սերժ Սարգսյանի կուսակցության պայքարի մեթոդները, որոշակի եզրահանգումներ եմ արել, որոնք ուզում եմ ներկայացնել ձեզ։ Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո, այս մեթոդները ավելի են ուժեղացել։

ՀՀԿ-ն Հայաստանում ստեղծել է մի մթնոլորտ, որտեղ այլախոհների նկատմամբ անհանդուրժողականությունը ոչ միայն չի արգելվում, այլ հակառակը սատարվում է իշխանական ապարատի ու հասարակության կողմից։ Ստեղծված է «հայ տղայի» «հայ աղջկա» որոշակի ստերետիպ, փոքրիկ շեղումը որից համարվում է դավաճանություն և ենթակա է աքսորման։ Եվ սա հասարակության բոլոր խավերում։ Սկսած նախագահից, վերջացրաց տղա-աղջիկ հարաբերություններով։ Եվ այս մառազմը փաթաթվում է բոլորին, առանց բացառությունների։ Քարոզվում է հեռուստատեսությամբ, ինտերնետում, երկրի ողջ տարածքում։ Ստեղծված են «խմբավորումներ», որոնք զբաղված են այդ ամենով։ Հենց որևէ տեղ հայտնվում է այլախոհ, մարդ, որը հիմնավորված արտահայտում է իր տարբերվող կարծիքը, նրանք դուրս են պրծնում, անվանում են այլախոհին «հիմար, դավաճան, ազերի, թուրք» և հայտարարելով օրենքից դուրս՝ համարում են իրենց միսիան կատարված ու անհետանում։ Այսինքն հասարակության մեջ վերացվել է քննարկումների մշակույթը։ Խորհրդային տարիներին էլ էր այդպես։ «Կա երկու կարծիք՝ պարտիայինը և սխալ»։

Ֆաշիստական Գերմանիան և խորհրդային միությունը այսպիսի քարոզի հզոր ժառանգություն են թողել։ 30-ականների Գերմանիայում լայն տարածում ունեին «Իմ զենքն, իմ... » տիպի պաստառները, որոնք կատարում էին իրենց գործը՝ ենթագիտակցաբար ազդելով քաղաքացիների վրա։ Ֆանատիզմ, խստություն, քարոզչության մեթոդներ, դեմագոգիա... Այս ամենը Հիտլերի ֆաշիստական կուսակցությունն է։ Ի դեպ, Հիտլերը իշխանության եկավ միայն այն պատճառով, որ հիմնական զանգվածը ընտրողների չէր ուզում, որ իշխանության գան կոմունիստները։ Համեմատությունները շա՞տ չեն :) Չնայած ոմն մեկը պիտի շատ հաց ու պանիր ուտի, որ հասնի Հիտլերին...

Link to post
Share on other sites

Չհիմնավորված կեղծ մեղադրանքներ, դեմագոգ համեմատություններով.

Թեման միանշանակ բացվել է քարոզարշավի նպատակով. :angry:

Link to post
Share on other sites

Хочу известить всех что Аргео пишет из Грузии, скарее всего некогда не был в Армении, Ето скарее всего провакатор , прошу обратить на етот факт внимание, не знаю коким спецслужбам он служит но то что ето он делает по заказу ето видно явно

Link to post
Share on other sites

Այսօրվանից հարկային ստուգումներ են սկսվել Սուքիասյան ընտանիքին պատկանող ՚Բջնիՙ գործարանում: Հարկային ստուգումներ են արվում նաեւ այս ընտանիքին պատկանող մյուս ձեռնարկություններում:

ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը այս ամենը բացատրում է իր` Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին լինելու հանգամանքով:

www.a1plus.am

Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթը հեռարձակելուց հետո Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նկատմամբ սկսված ճնշումների ալիքը նոր դրսեւորումներ է ստացել:

Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Վահան Խաչատրյանը երեկ Գյումրի այցելած լրագրողներին հավաստիացրել է, որ իրենց բոլոր գովազդատուները հրաժարվում են գովազդ տեղադրելուց, եթե մինչ այդ ավելի քան 26 կազմակերպություն գովազդ էր տալիս «ԳԱԼԱ»-ին, հիմա մնացել են երեքը: Գովազդից զրկված «ԳԱԼԱ»-ն որոշել է գովազդին հատկացվող եթերաժամը տրամադրել ՀՀ Սահմանադրության` խոսքի ազատությանը վերաբերող դրույթների հեռարձակմանը:

Պրն Խաչատրյանը վստահեցրեց, որ հեռուստատեսություն զանգահարած բոլոր անձինք, այդ թվում ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը միաբերան պնդել են նույն բանը` «Եթեր չտալ ընդդիմությանը»: Նաեւ զգուշացրել են` «Եթե ես շարունակեմ այդ ոճով, այսինքն` եթե մեր հեռուստաընկերությունը օբյեկտիվ լուսաբանի ընտրական գործընթացները, մեզ մոտ կլինեն ստուգումներ, որի արդյունքում կլինեն տույժեր, ես կկորցնեմ Գյումրիում ունեցած իմ ամբողջ սեփականությունը եւ ստիպված կլինեմ հեռանալ Հայաստանից: Հիմա դուք որոշեք, ճնշու՞մ է դա հեռուստատեսության նկատմամբ, թե՞ ոչ... Մինչ Լ.Տեր-Պետրոսյանի ելույթը, այդ նույն շաբաթվա ընթացքում մենք եթեր ենք տվել նաեւ ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին վերաբերող տեսանյութեր, մեր սկզբունքն է եթեր տալ քաղաքական բոլոր ուժերին»:

Խաչատրյանը չի բացառում, որ «ԳԱԼԱ»-ն կարող են անգամ փակել, իսկ իրավապահները հնարավոր է, որ անգամ «գործ սարքեն» ու իրեն ձերբակալեն: «Իրենք արդեն թերթերում նամյոկներ են արել, որ ես նախկինում` մի 7 տարի առաջ, զբաղվել եմ բենգալյան կրակների արտադրությամբ եւ թե` Չինաստանում վերջերս պայթյուն է տեղի ունեցել ինչ-որ գործարանում, որը նույնպես զբաղվել է բենգալյան կրակների արտադրությամբ: Այսինքն` հնարավոր է, որ 7 տարի առաջ Գյումրիում ինչ-որ տեղ պայթյուն գրանցված լինի, որը համապատասխանի այն ժամանակաշրջանին, երբ ես զբաղվում էի այդ արտադրությամբ: Դրանք արդեն տեխնոլոգիաներ են, որոնց իրենք ավելի լավ են տիրապետում», - ասում է Վահան Խաչատրյանը: Լրագրողների այցի ժամանակ էլ հեռուստատեսությունում էին հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության առաջին բաժնի պետ Գագիկ Օհանյանն` իր աշխատակիցներով, որոնք անակնկալի եկան լրագրողների ներկայությունից: «Ամեն ինչը դնել քաղաքական ռելսերի վրա չի կարելի», - կարճ կապեց Օհանյանն ու ձեռքերը շփելով անցավ գործի:

Շիրակի մարզպետ Լիդա Նանյանն էլ ասաց. «Ես չգիտեմ` ինչու ա այսպես քաղաքականացվում, կամ ինչու ա այսպես պրոբլեմ ստեղծվել: Նորմալ աշխատում են` իրենք էլ, մենք էլ», - ասաց մարզպետը: Սակայն տեղեկություն կար, որ հարկայինը հայտնաբերել է, որ «ԳԱԼԱ»-ն հարկային պարտավորությունները չի կատարել, իսկ այդ ընթացքում հարկային պետական տեսչության պետի պաշտոնը զբաղեցրել է այսօրվա մարզպետը: Նանյանն ասաց. «Հնարավոր է, որ «ԳԱԼԱ»-ն վերջին 2 տարում ստուգված չլինի եւ ինչի՞, կներեք, պետք է հատուկ ստուգվեր: Մարդիկ երեւի հարկերը նորմալ ժամանակին վճարել են, բարեխիղճ հարկատու են եղել, դրա համար էլ չենք ստուգել: Ես կարող եմ հիմնավորել, թե իմ պաշտոնավարման ընթացքում ինչի չեն կատարվել ստուգումներ «ԳԱԼԱ»-ում եւ ոչ մի անհանգստանալու առիթ չունեմ»` հայտարարեց տիկին Նանյանը:

http://zhamanak.com

Link to post
Share on other sites
Այսօրվանից հարկային ստուգումներ են սկսվել Սուքիասյան ընտանիքին պատկանող ՚Բջնիՙ գործարանում: Հարկային ստուգումներ են արվում նաեւ այս ընտանիքին պատկանող մյուս ձեռնարկություններում:

ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը այս ամենը բացատրում է իր` Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին լինելու հանգամանքով:

www.a1plus.am

Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթը հեռարձակելուց հետո Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նկատմամբ սկսված ճնշումների ալիքը նոր դրսեւորումներ է ստացել:

Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Վահան Խաչատրյանը երեկ Գյումրի այցելած լրագրողներին հավաստիացրել է, որ իրենց բոլոր գովազդատուները հրաժարվում են գովազդ տեղադրելուց, եթե մինչ այդ ավելի քան 26 կազմակերպություն գովազդ էր տալիս «ԳԱԼԱ»-ին, հիմա մնացել են երեքը: Գովազդից զրկված «ԳԱԼԱ»-ն որոշել է գովազդին հատկացվող եթերաժամը տրամադրել ՀՀ Սահմանադրության` խոսքի ազատությանը վերաբերող դրույթների հեռարձակմանը:

Պրն Խաչատրյանը վստահեցրեց, որ հեռուստատեսություն զանգահարած բոլոր անձինք, այդ թվում ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը միաբերան պնդել են նույն բանը` «Եթեր չտալ ընդդիմությանը»: Նաեւ զգուշացրել են` «Եթե ես շարունակեմ այդ ոճով, այսինքն` եթե մեր հեռուստաընկերությունը օբյեկտիվ լուսաբանի ընտրական գործընթացները, մեզ մոտ կլինեն ստուգումներ, որի արդյունքում կլինեն տույժեր, ես կկորցնեմ Գյումրիում ունեցած իմ ամբողջ սեփականությունը եւ ստիպված կլինեմ հեռանալ Հայաստանից: Հիմա դուք որոշեք, ճնշու՞մ է դա հեռուստատեսության նկատմամբ, թե՞ ոչ... Մինչ Լ.Տեր-Պետրոսյանի ելույթը, այդ նույն շաբաթվա ընթացքում մենք եթեր ենք տվել նաեւ ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին վերաբերող տեսանյութեր, մեր սկզբունքն է եթեր տալ քաղաքական բոլոր ուժերին»:

Խաչատրյանը չի բացառում, որ «ԳԱԼԱ»-ն կարող են անգամ փակել, իսկ իրավապահները հնարավոր է, որ անգամ «գործ սարքեն» ու իրեն ձերբակալեն: «Իրենք արդեն թերթերում նամյոկներ են արել, որ ես նախկինում` մի 7 տարի առաջ, զբաղվել եմ բենգալյան կրակների արտադրությամբ եւ թե` Չինաստանում վերջերս պայթյուն է տեղի ունեցել ինչ-որ գործարանում, որը նույնպես զբաղվել է բենգալյան կրակների արտադրությամբ: Այսինքն` հնարավոր է, որ 7 տարի առաջ Գյումրիում ինչ-որ տեղ պայթյուն գրանցված լինի, որը համապատասխանի այն ժամանակաշրջանին, երբ ես զբաղվում էի այդ արտադրությամբ: Դրանք արդեն տեխնոլոգիաներ են, որոնց իրենք ավելի լավ են տիրապետում», - ասում է Վահան Խաչատրյանը: Լրագրողների այցի ժամանակ էլ հեռուստատեսությունում էին հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության առաջին բաժնի պետ Գագիկ Օհանյանն` իր աշխատակիցներով, որոնք անակնկալի եկան լրագրողների ներկայությունից: «Ամեն ինչը դնել քաղաքական ռելսերի վրա չի կարելի», - կարճ կապեց Օհանյանն ու ձեռքերը շփելով անցավ գործի:

Շիրակի մարզպետ Լիդա Նանյանն էլ ասաց. «Ես չգիտեմ` ինչու ա այսպես քաղաքականացվում, կամ ինչու ա այսպես պրոբլեմ ստեղծվել: Նորմալ աշխատում են` իրենք էլ, մենք էլ», - ասաց մարզպետը: Սակայն տեղեկություն կար, որ հարկայինը հայտնաբերել է, որ «ԳԱԼԱ»-ն հարկային պարտավորությունները չի կատարել, իսկ այդ ընթացքում հարկային պետական տեսչության պետի պաշտոնը զբաղեցրել է այսօրվա մարզպետը: Նանյանն ասաց. «Հնարավոր է, որ «ԳԱԼԱ»-ն վերջին 2 տարում ստուգված չլինի եւ ինչի՞, կներեք, պետք է հատուկ ստուգվեր: Մարդիկ երեւի հարկերը նորմալ ժամանակին վճարել են, բարեխիղճ հարկատու են եղել, դրա համար էլ չենք ստուգել: Ես կարող եմ հիմնավորել, թե իմ պաշտոնավարման ընթացքում ինչի չեն կատարվել ստուգումներ «ԳԱԼԱ»-ում եւ ոչ մի անհանգստանալու առիթ չունեմ»` հայտարարեց տիկին Նանյանը:

http://zhamanak.com

nalogi nado placic wse,daze osobi priblizonie k l.t.p .

Link to post
Share on other sites

Армянские тележурналисты избиты в своей студии

Нагрянувшие в телестудию телеканала «Гала» города Гюмри оперативники Налоговой службы Армении сломали телекамеры и избили журналистов. Как сообщили в самой телестудии, работники Налоговой службы посетили телеканал, после предупреждения председателя Национальной Комиссии телерадиокомпаний Григора Амаряна прекратить информировать телезрителей о митинге оппозиции 26 октября, в поддержку кандидатуры экс-президента Армении Левона Тер-Петросяна на предстоящих в 2008 году президентских выборах.

Link to post
Share on other sites

В стране уже требовать налоги стала не законно, вот что учит ЛТП сваё окружения, феномен этого личностя перевзашел все мери расутка.

Link to post
Share on other sites
Армянские тележурналисты избиты в своей студии

Нагрянувшие в телестудию телеканала «Гала» города Гюмри оперативники Налоговой службы Армении сломали телекамеры и избили журналистов. Как сообщили в самой телестудии, работники Налоговой службы посетили телеканал, после предупреждения председателя Национальной Комиссии телерадиокомпаний Григора Амаряна прекратить информировать телезрителей о митинге оппозиции 26 октября, в поддержку кандидатуры экс-президента Армении Левона Тер-Петросяна на предстоящих в 2008 году президентских выборах.

"Обожатели Тер-Петросяна подписали в эти дни петицию, в которой, в полном соответствии букве и духу аодовского агитпропа, "объяснили" "годы холода и мрака" развалом Союза и трудностями переходного периода. Почему-то эти трудности обошли окружение Тер-Петросяна, которое откровенно жировало в годы его правления, а последующие за его отставкой 10 лет жило на широкую ногу, ни в чем себе не отказывая и шикуя не меньше нынешних высокопоставленных должностных лиц. Это сколько же нужно было награбить у народа, чтобы 10 лет, нигде не работая, кататься, как сыр в масле!"

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

2007-11-16

ՍՊԱՌՆԱԼԻՔՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ

Օրերս անհայտ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական միության նախագահ Նարեկ Գալստյանը: Հարձակվողները Նարեկին սպառնացել են, որ եթե թերթերին մի բան ասի՝ հաջորդ անգամ կսպանեն: «Ես էլ նրանց ասում էի, որ ասելու եմ ինչ որ կա, ինչ որ եղել է: Ես ասելու եմ, խոսք եմ տալիս էն մարդկանց, ովքեր դա արել են: Այսուհետեւ ինձ երբեք, ոչ մի հարցում չեն կարողանալու վախեցնել: Սա հստակ քաղաքական դրդապատճառներ ունեցող խնդիր էր, որովհետեւ ես անձնական ոչ մի թշնամի չունեմ»,- երեկ հիվանդանոցում հայտարարել է Ն. Գալստյանը: Նարեկի ընկերները համոզված են, որ նրան ծեծի ենթարկելը ՀՀ ոստիկանության բարձրաստիճան սպաներից մեկ-երկուսի հրահանգն է եղել: Հիշեցնենք, որ Ն. Գալստյանին երեք օր առաջ ձերբակալել էին թռուցիկներ փակցնելու համար եւ սպառնացել, որ եթե նման բան էլի անի՝ հաշվեհարդար կտեսնեն:

Հարցը Նարեկի քաղաքական կողմնորոշումը չէ, այլ մեր՝ երիտասրդության իրավունքների դեմ հանցավոր շարժումն ու կապկպված ներկան, որ չի թողնում ազատել ապագան անխիղճների ճաղերից...

aravot.am

post-22332-1195424715.jpg

Edited by Artgeo
Link to post
Share on other sites

Հատուցում քաղաքական դիրքորոշման համա՞ր. Տեր-Պետրոսյանին սատարելու համար Սուքիասյանի ձեռնարկությունները տուժում են

Մարիաննա Գրիգորյան

«ԱրմենիաՆաուի» թղթակից

Հանրապետության խանութներում շարունակում է նկատվել ընդդիմադիր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանին պատկանող ձեռնարկությունների արտադրանքի պակաս, մինչ պատգամավոր գործարարը դարձել է հետապնդումների թիրախ` Լևոն Տեր-Պետրոսյանին հրապարակավ սատարելու համար:

«ՍԻԼ» կոնցեռնը, որի հիմնադիր նախագահը Սուքիասյանն է, ի թիվս այլ ամենօրյա օգտագործման ապրանքների, արտադրում է նաև «Բջնի» հանքային և «Նոյ» աղբյուրի ջուր: Տեր-Պետրոսյանի ճամբարին հարելուց հետո նրա ձեռնարկությունները ենթարկվում են հարկային ծառայության խստագույն ստուգումներին ու հետապնդումներին:

«Վերջին իրադարձությունները կաթվածահար են արել մեր գործունեությունը: Հիմա փորձում ենք վերականգնել առաքման ծավալները, սակայն դեռ չենք հասցնում,- «ԱրմենիաՆաուին» ասաց «Բջնի» հանքային ջրերի գործարանի փոխտնօրեն Արայիկ Մնացականյանը: - Միայն մեկ շաբաթվա ընթացքում կրած վնասն ավելի քան 45 միլիոն դրամ է կազմել, և, չնայած դրան, արհեստական խոչընդոտները շարունակվում են»:

«Արհեստական խոչընդոտները» սկսվեցին նոյեմբերի սկզբին, երբ Սուքիասյանը` չթաքցնելով իր քաղաքական նախապատվությունը, կանգնեց ներկա իշխանություններին հույժ ընդդիմադիր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին` հայտարարելով, թե պատրաստ է իշխանությունների կողմից ճնշումներին:

«Ես միշտ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին եմ լինելու,- ասաց Սուքիասյանը: - Ես պատրաստ եմ բոլոր հետապնդումներին: Երբ ընտրությունդ գաղափարական է, երբ վստահ ես, որ քո ընտրությունը ճիշտ է, այդ դեպքում պատրաստ ես լինում: Ցանկացած հնարավոր հետապնդում, ճնշում կընդունեմ մեծ հաճույքով»:

(Տես նաև http://www.armenianow.com/?action=viewArti...ID=&lng=arm ):

Նման դիրքորոշումից հետո սկսվեցին կրկնակի հարկային ստուգումներ` ամռանն անցկացված ստուգումներից հետո:

Ընդ որում, «ՍԻԼ» կոնցեռնի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանի հավաստմամբ` այս անգամ առանց որևէ նախազգուշացման և օրենքի սկսեցին կոնցեռնի աշխատակիցներին ուղեկցել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն և հարկային ոստիկանություն:

«Բջնի» հանքային ջրերի գործարանից ապօրինաբար առգրավված համակարգիչներն առ այսօր չեն վերադարձվել: Ըստ մեր տեղեկությունների` հարկայինում խախտումներ չգտնելով, առանց մեր ներկայացուցչի, կապարակնքված համակարգիչները բացվել են: Սա նշանակում է, որ հարկայինում կարող են մեր համակարգիչների մեջ ներմուծել այն ինֆորմացիան, ինչ իրենց ձեռնտու է»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Մկրտչյանը:

Անցյալ շաբաթ Սուքիասյանը հայտարարել է, թե «ՍԻԼ» կոնցեռնը վախենալու բան չունի, քանի որ աշխատում է օրենքի շրջանակներում և իր իրավունքները պաշտպանելու է օրենքի սահմաններում, լուծումներ փնտրելու են ընդհուպ Եվրոպական դատարան հասնելով:

Սակայն հարցի լուծման հայկական տարբերակը, կարծես, այնքան էլ չի ուշանալու:

Հարկային ծառայությունից «ԱրմենիաՆաուին» հայտնեցին, որ ստուգումների արդյունքները դեռևս պատրաստ չեն, սակայն ավարտվելուն պես հասանելի կլինեն լրատվամիջոցներին ու հասարակությանը:

«Կհրապարակենք այդ ստուգումների արդյունքները, և դուք կտեսնեք, թե այն գործարարը, որին նկատի ունեք, ինչպես է խաբում Հայաստանի Հանրապետությանը»,- նոյեմբերի 14-ին լրագրողներին ասաց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` անդրադառնալով «ՍԻԼ» կոնցեռնում կատարվող ստուգումներին:

«Կան մարդիկ, որոնք չեն ուզում իրենց տնտեսության ստվերային հատվածը փոքրացնել և փորձում են քաղաքականացնել այդ հարցը, փորձում են աղմուկ հանել, կոպիտ ասած` լաչառություն անել` բյուջեին ավելի քիչ գումարներ հատկացնելու համար: Ես կարծում եմ, որ եթե հարուստ ես, եթե մենք խոսում ենք սոցիալական արդարության մասին, ապա պետք է նաև այդ խիղճը ունենանք` մեր եկամուտներից հասանելիք մասը տրամադրել պետությանը` սոցիալական հարցեր լուծելու համար,- ասաց Քոչարյանը: - Այդ լաչառությունը ոչ մի լավ արդյունքի իրենց համար չի բերելու: Բարեխիղճ հարկատուն միշտ էլ հարգված է լինելու Հայաստանի Հանրապետությունում»:

«Բարեխիղճ հարկատուների» մասին նախագահ Քոչարյանի խոսքերը քննարկումների տեղիք տվեցին:

Այս տարվա ապրիլին «Ժամանակ» թերթին տված սենսացիոն հարցազրույցում (www.zhamanak.com ) նախագահի թիկունքում կանգնած հայտնի օլիգարխ Գագիկ Ծառուկյանի մայրը` գործարար Ռոզա Ծառուկյանը, խոսելով պետությանը վճարվելիք հարկերի մասին, մասնավորապես ասել է.

«Մի քիչ պահում ենք, ցույց չենք տալիս [հարկերը], մի քիչ տալիս ենք, բա ոնց… Շատ էլ լավ ենք անում, եթե էդքան բանը բաշարում ենք, ուրեմն ճիշտ ենք անում: Տամ, որ գնան Մոնտե Կառլո՞... (նկատի ունի կազինոները): Չեմ տա, ես տալիս եմ սոցիալապես անապահով խավին, տալիս եմ անվճար մանկապարտեզին, տալիս եմ անվճար բուժօգնությանը»,- ասել է Ռոզա Ծառուկյանը:

Սակայն, նման հայտարարությունից հետո էլ Ծառուկյանների ընտանիքին պատկանող կազմակերպություններում կրկնակի «հարկային ստուգումներ» չսկսվեցին:

«Այն ամենը, ինչ տեղի է ունենում ներկայումս, քաղաքական հետապնդման շատ սովորական դրսևորում է,- «ԱրմենիաՆաուին» ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: - Քաղաքական դիրքորոշման պատճառով նման «պատժամիջոցներ» ոչ վաղ անցյալում օգտագործվում էին Արամ Սարգսյանի ընտանիքի նկատմամբ:

ՀՀ առաջին օմբուդսմեն, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը ևս բնորոշում է «ՍԻԼ» կոնցեռնում սկսված գործընթացը որպես «քաղաքական հետապնդում»:

«Այն, ինչ տեղի է ունենում «ՍԻԼ» կոնցեռնում, ուղղակի և անմիջական կապ ունի Սուքիասյանի քաղաքական դիրքորոշման հետ: Սա քաղաքական հետապնդում է, որը քողարկվում է տնտեսականի տակ,- ասաց Ալավերդյանը: - Նման մեթոդները քաղաքական այլ հայացքներ ունեցողների հանդեպ շատ ընդունված են բոլոր ավտորիտար երկրներում, այդ թվում` Հայաստանում»:

Armenianow.com

Edited by Artgeo
Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Սամվել Բաբայանը` ՊՆ գլխավոր շտաբի պե՞տ

a-7670-b.jpg

Սամվել Բաբայանը ակնհայտորեն կորցրել է հիշողությունը եւ չի հիշում այնպիսի իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել ոչ վաղ անցյալում: Այսինքն` նա այդ իրադարձությունները հիշում է բոլորովին այլ կերպ: Խոսքը վերաբերում է իր եւ վարչապետ Սերժ Սարգսյանի 90-ականների սկզբին ձեւավորված հարաբերություններին:

Պարզվում է, որ Սամվել Բաբայանի հիշողության կորուստը հենց այնպես տեղի չի ունեցել եւ ունի շատ պարզ բացատրություն: Ըստ մեր տեղեկությունների` վարչապետ Սերժ Սարգսյանն ուղղակի գնել է նրա հիշողության կորուստը, դրա փոխարեն խոստանալով նախագահական ընտրություններից հետո Սամվել Բաբայանին նշանակել ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետ: Ներկայումս գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին խոստացվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ ահա ներկա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հնարավոր է գնա պարզապես վաստակած հանգստի կամ դառնա նրանցից որեւէ մեկի խորհրդականը: Սակայն մինչ այդ պետք է գոնե հստակություն մտցնել այն հարցում, թե, ի վերջո, ո՞վ է կազմակերպել 2000 թվականի մարտի 22-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ կազմակերպված մահափորձը: Եթե ԼՂՀ դատարանի վճիռն արդարացի է, եւ դա իրոք կազմակերպել էր Սամվել Բաբայանը, ապա մի քիչ անհասկանալի է, թե ինչպես կարող է նման տեռորիստական գործողության կազմակերպիչը ղեկավարել ՀՀ ՊՆ գլխավոր շտաբը: Եթե Սամվել Բաբայանը որեւէ կապ չունի այդ մահափորձի հետ, եւ ընդամենը քաղաքական պատվերի զոհ է, ապա այդ դեպքում եւս անհասկանալի է, թե ինչպես կարող է մի մարդ, որն անզոր է պաշտպանել ինքն իրեն` հավակնել պաշտպանելու ուրիշներին: Բացի այդ` պետք է պատժվեն բազմաթիվ մարդիկ եւ պետք է հաղթահարվի Արկադի Ղուկասյանի խոչընդոտը: Բացի այդ` Սամվել Բաբայանը պետք է պատասխան տա նաեւ այն հարցին, թե ինչի դիմաց է նա Հայաստան փայտանյութի ներմուծման քվոտա ստացել: Կարծում ենք, որ Սամվել Բաբայանի հիշողությունը կարող է վերականգնվել միայն այն պարագայում, եթե նա զրկվի բոլոր այդ քվոտաներից եւ համոզվի իրեն տրված խոստումների անիրականանալի լինելու մեջ: Բայց դե խոստումներ տվողներին հիմա այլ բան է հետաքրքրում` Սամվել Բաբայանի նման զինակից ու քարոզիչ ունենալը, եւ նրանք հաջողությամբ խաղարկում են «Սյամո խաղաքարտը»:

Link to post
Share on other sites

Իշխանությունը հեռանալու է իշխանությունից

a-7678-b.jpg

2008-ի ՀՀ նախագահացուների ցանկը նոսրացավ եւս մեկով` «մերժվածների» ցուցակի երկրորդ «պատվավոր» տեղը Րաֆֆի Հովհաննիսյանից հետո կզբաղեցնի հայ ընտրողին դեռեւս 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ Փարաքարը փակելու սպառնալիքներով հայտնի, իսկ 2007-ի ԱԺ ընտրությունների ընթացքում բարձրաստիճան չինովնիկների մասին բեստսելերային ելույթներով հանդես եկած «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:

Նա, փաստորեն, չի կարող առաջադրվել որպես նախագահի թեկնածու, քանի որ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը մերժել է տրամադրել վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք: Երեկ հրավիրած ասուլիսում ՆԺԿ ղեկավարը համոզված հայտարարեց, որ վերը նշված տեղեկանքն իրեն չտրամադրելը միանշանակ քաղաքական պատվեր է, «որի հեղինակներն են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, կատարողներն են` ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը»: Վերջինս արդեն դիմել է դատարան, վիճարկելու իր մշտական բնակության հարցը, չնայած կարծում է, որ «քաղաքական պատվերի շրջանակներում» զգուշացված կլինի նաեւ դատարանը, ասել է թե` ավելի շուտ կրիան ծառ կբարձրանա, քան թե Արամ Կարապետյանը կստանա իր համար այդքան բախտորոշ «բարաթը»: ՆԺԿ ղեկավարը համոզված է, որ կատարվածի հիմքում ընկած է մի բան` «վախ, եւ այդ վախի մթնոլորտը տարածվում է գործադիր իշխանության մեջ գտնվող սովորական չինովնիկից մինչեւ Ռոբերտ Քոչարյան»: Կարապետյանը համոզված է, որ ընտրությունների ընթացքն արդեն իսկ գծված է, որ Սերժ Սարգսյանը փորձելու է դառնալ նախագահ` ուժի միջոցով եւ որ Հայաստանում պահանջվելու է ժողովրդական հուժկու ալիք, որպեսզի հնարավոր լինի պայքարել այս ամենի դեմ եւ ձերբազատվել գործող իշխանությունից: ՆԺԿ ղեկավարը հիշեցրեց, որ ժամանակ առաջ իրենք հայտարարություն էին տարածել, որ «ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն արմատական կեցվածք ունեցող որոշ գործիչների նկատմամբ սկսել են կիրառել համապատասխան միջոցառումներ: ԱԱԾ-ից մեզ այն ժամանակ ասացին, թե դա մեզ թվում է, եւ ես եկել եմ գաստրոլների: Բայց դրանից հետո, երբ հավաքեցին Հայ կամավորականների շարժմանը, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, բոլոր այն մարդկանց, ովքեր ընդդիմադիր ռեալ կեցվածք ունեն եւ սկսեցին զգուշացումներ անել, որեւէ մեկի մոտ կասկած չառաջացավ, որ մեր հայտարարությունը շատ տեղին էր, իսկ ԱԱԾ պատասխանը կարելի է բնութագրել մեկ խոսքով` հիմարություն վախի ազդեցության տակ»: ՆԺԿ ղեկավարը կարծում է, որ իշխանությունները բացահայտեցին իրենց ծրագիրը, իսկ ինքն էլ իր հերթին գաղտնազերծել է «գաստրոլյոր» որակման իսկական իմաստը. «այն է` չենք գրանցելու, որ մարդը ստիպված լինի թողնել հեռանալ Հայաստանից»: Հարց ծագեց` Կարապետյանը թողնելու հեռանալու՞ է Հայաստանից: «Ոչ, չեմ հեռանալու: Իշխանությունը հեռանալու է իշխանությունից: Անկախ նրանից` կգրանցվեմ ես, թե ոչ, մեր ամբողջ պայքարն ուղղված է լինելու ժողովրդական ալիքի բարձրացմանը, որովհետեւ համոզված եմ, որ ընտրությունների ավարտին բոլոր մասնակիցները, որոնք ունեն իսկապես ընդդիմադիր կեցվածք, չեն խաղալու, այլ ստիպված կլինեն ժողովրդական ալիքի միջոցով պայքարել այն կեղծիքների դեմ, որոնք կլինեն ընտրություններում»` եղավ մերժված նախագահացուի պատասխանը: Այդ դեպքում ՆԺԿ ղեկավարը ու՞մ օգտին է կոչ անելու քվեարկել: «Մենք կոչ չենք անելու հօգուտ ում քվեարկել, շարունակելու ենք մեր գործունեությունը` խաղաղ հեղափոխությամբ Հայաստանում փոխելու ենք իշխանությունը: Մենք անհատական որեւէ մեկին չենք միանալու, որովհետեւ կարծում ենք, որ ով ում էլ միանա, ընտրություններն անցնելու են կեղծիքներով, եւ Հայաստանի նախագահ հռչակվելու է ընտրակեղծիքների հիման վրա Սերժ Սարգսյանը: Ես կոչ եմ անելու կատեգորիկ ձայն չտալ գործող իշխանությանը»: Կարապետյանը կարծում է, որ ժողովրդական ալիքի հիման վրա ընտրակեղծիքների դեմ պայքարը պետք է լինի ցանկացած թեկնածուի անելիքը... Եթե Հայաստանում կան իսկական ընդդիմադիրներ, որոնք պայքարում են իրավիճակը փոխելու համար եւ չեն ծախվում, չեն վախենում: Եթե կա այդ մարդկանց բազմությունը, ուրեմն ես այդ մարդկանց հետ եմ` արեւմտամետ է, ռուսամետ է, լիբերալ է, որեւէ տարբերություն ինձ համար չկա, մենք իրար հետ ենք»: Իսկ ի՞նչ է պատրաստվում անել Արամ Կարապետյանը, եթե իշխանություններն, այնուամենայնիվ, չտան պահանջվող փաստաթուղթը: Բանախոսը վստահեցրեց, որ անելու է այն գործը, ինչ մինչ հիմա արել է` շարունակելու է հանդիպումները ժողովրդի հետ, ժողովրդին բացատրելու, նախապատրաստելու եւ դուրս է բերելու ապօրինությունների ու կեղծիքների դեմ պայքարի: «Ես միշտ եղել եմ ոչ թե գունավոր, այլ ազգային հեղափոխության կողմնակից, եւ դրա համար էլ մնում եմ, չեմ գրանցվում», - ասում է ՆԺԿ ղեկավարը: Նա խոստանում է օգտվել ընդդիմադիր թեկնածուների վճարովի եթերաժամերից եւ շարունակել իր բացահայտումները:

Link to post
Share on other sites

ՀԵՏԱՁԳՎԵՑ

Այսօր հետաձգվեց Արամ Կարապետյանի հայցի լսումն ընդդեմ ՀՀ ոստիականության: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, քննարկվեց ՚Նոր ժամանակներՙ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հայցը՝ ընդդեմ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության որոշումը: Նախագահի ընտրություններին մասնակցել պատարստվող Արամ Կարապետյանին ոստիկանությունը չի տրամադրել տեղեկանք 10 տարի Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ:

՚Այս ընտրություններին մաասնակցելու, թե իրավական, թե բարոյական, թե քաղաքական բոլոր հիմքերը ունեմ, որովհետեւ ես աշխատել եմ, եւ ապրել եմ այստեղ, իսկ իմ դեմ որոշում կայացնելը կլինի ընտրությունների թաղելը մեր երկրումՙ,- կարծում է ՆԺԿ նախագահը: Ըստ նրա` եթե նրան քաղաքական որոշումով թույլ չտան մասնակցելու նախագահի ընտրություններն, ապա ՚ինքը դառնալու է Ազգային հեղափոխության թեկնածուՙ: Իսկ եթե նա մասնակցի ընտրություններին եւ ընտրությունները կայանան ոչ ազատ, թափանցիկ եւ բռնի ուժով, ապա նա ժողովրդին դիմելու է փողոց դուրս գալու համար: Իսկ դատական նիստը հետաձգվեց, քանի որ Ոստիկանության ներկայացուցիչների դատական նիստին ներկայացել էին առանց համապատասխան փաստաթղթերի: Դատական հաջորդ նիստը կկայանա վաղը՝ ժամը 15-ին:

Link to post
Share on other sites

ՄԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՊԱԿԱՍԵՑ

[18:57] 04 Դեկտեմբերի, 2007

5320.jpg

15 րոպե առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մերժեց Արամ Կարապետյանի հայցն ընդդեմ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության: Այսինքն Արամ Կարապետյանը չի ստանա տեղեկանք մշտական բնակության մասին, որը նրան հնարավորություն կտար մասնակցել 2008թ Նախագահի ընտրություններին: ՚Որոշումը քաղաքական էրՙ,- հայտարարեց Արամ Կարապետյանը, որի համար դատարանի նման որոշումը սպասելի էր:

Link to post
Share on other sites
՚Որոշումը քաղաքական էրՙ,- հայտարարեց Արամ Կարապետյանը, որի համար դատարանի նման որոշումը սպասելի էր:

Այստեղ ոչ մի "քաղաքական" բան էլ չկա:

Սա մի սովորական, ավազակապետական, սխոդկայի որոշում է:

Հետաքրքիրն այն է, որ մարդիկ Հայաստանում հլա դեռ քաղաքականություն կոչվող գիտությունից տարրեր են ման գալիս :blink: ;

Չկա, ու չի լինելու, քանի դեռ ավազակները գրավել են իշխանությունը :rolleyes: :

Link to post
Share on other sites
Այստեղ ոչ մի "քաղաքական" բան էլ չկա:

Սա մի սովորական, ավազակապետական, սխոդկայի որոշում է:

Հետաքրքիրն այն է, որ մարդիկ Հայաստանում հլա դեռ քաղաքականություն կոչվող գիտությունից տարրեր են ման գալիս :blink: ;

Չկա, ու չի լինելու, քանի դեռ ավազակները գրավել են իշխանությունը :rolleyes: :

Լիովին համամիտ եմ: :)

Link to post
Share on other sites

ԸՆԴԴԵՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԻ

[21:41] 05 Դեկտեմբերի, 2007

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի (կեղծ ձեռնարկատիրություն, որի հետեւանքով պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերի խարդախություն) եւ 215-րդ հոդվածի 1-ին մասի (մաքսանենգություն՝ խոշոր չափերով) հատկանիշներով:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՚Նամյուՙ ՍՊԸ-ի կողմից, որը ստեղծվել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Ավանի տարածքային հարկային տեսչության գլխավոր մասնագետ Մ. Ստեփանյանի եւ Սեւանի հարկային տեսչության ավագ տեսուչ Ս. Դավթյանի նախաձեռնությամբ՝ ՀՀ քաղաքացի, ոսկրերի քաղցկեղով տառապող, անաշխատունակ Ա. Ղազարյանի անունով, առանց ապրանքների մատակարարման ՚Սիլվիաՙ ՍՊԸ-ին են տրամադրվել կեղծ հաշիվ-ապրանքագրեր՝ իբր ՚Սիլվիաՙ ընկերությանը 720 մլն դրամի ընդհանուր արժողության բժշկական եւ այլ սարքավորումներ մատակարարելու մասին՝ դրանով իսկ պետությանը պատճառելով խոշոր չափերի վնաս: Ձեւականորեն ՚Սիլվիաՙ ՍՊԸ-ի անունից ՚Նամյուՙ ՍՊԸ-ին գումարի հաշվանցումը եւ կանխիկացումը ձեւակերպվել է ՚Հայէկոնոմբանկՙ ԲԲԸ-ի հատկապես Սեւանի մասնաճյուղի միջոցով, որին անմիջական մասնակցություն է ունեցել Ս. Դավթյանը:

՚Սիլվիաՙ ՍՊԸ-ի կողմից, որը հանդիսանում է տպագրատուն, նշված կեղծ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով, 720 մլն դրամ ընդհանուր արժողության բժշկական եւ այլ սարքավորումները, ապօրինի, մաքսանենգ ճանապարհով արտահանվել են Հայաստանի Հանրապետությունից, իսկ արտահանված ապրանքների դիմաց գոյացած ավելացված արժեքի հարկը՝ 120 մլն դրամի չափով հաշվանցվել է ՚Սիլվիաՙ ՍՊԸ-ի հաշվին:

Նախաքննությամբ պարզվել են նաեւ կեղծ գործարքների այլ դեպքեր, որոնց հանգամանքները ճշտվում ենՙ:

Համաձայն դատախազության հաղորդագրության, Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել Հարկային պետական ծառայության վերը նշված երկու աշխատակիցներին, Գուգարքի տարածաշրջանային մաքսատան աշխատակիցներ Ա. Գասպարյանին եւ Ա. Մաթեւոսյանին, ինչպես նաեւ ՚Սիլվիաՙ ՍՊԸ-ի տնօրեն Մարտին Սուքիասյանին: Նախաքննությունը շարունակվում է:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=55271

Տեռռորը շարունակվում է...

Link to post
Share on other sites

БАГРАТЯН И ГЛОБАЛЬНОЕ ИЗМЕНЕНИЕ КЛИМАТА

Как за 60 тысяч долларов захапать десятки миллионов

Когда в нежданные апрелевские заморозки садовник ночью жжет покрышки, дабы уберечь деревья от холода, то целью его вовсе не является провоцирование глобального изменения климата, но лишь - выстоять несколько холодных ночей. Сложность состоит в том, что, в отличие от садоводческих мероприятий, мероприятия политического характера в какой-то момент обретают собственную логику.

Если бы после активизации Тер-Петросна Грант Багратян ограничился лишь мероприятиями «местного значения» и поставил цели:

а) – помочь не замерзнуть бывшему шефу, внезапно расцветшему в морозную погоду;

б) – помочь себе-любимому продержаться в эти смутные времена,

то по-человечески все было бы понятно.

Однако судя по тому, с каким рвением Багратян начал охаивать каждый шаг преступного режима и воспевать годы своего премьерства, то становится очевидным, что наш юный друг взялся за глобальное изменения климата.

Вообще-то Г.Багратян опоздал родиться. Множество классических авантюр человечество изобрело задолго до его появления на свет.

Например, изобретателем финансовой пирамиды по праву считается любвеобильный Казанова. В своих мемуарах знаменитый итальянец вспоминал, как на балу узнал у своего друга – одного из финансистов французского короля, что министерство финансов намерено организовать лотерею. К утру гениальная идея уже созрела. Он предложил создать конторы по приему денег у населения. Принцип работы контор – по куртажу, а лотерею нужно объявить только выигрышной. Чем дольше не забирают обратно деньги, тем более выгодной становится игра.

Очень скоро эти конторы, принадлежащие лично Казанове и нескольким приближенным короля, заполонили Париж: граждане активно начали нести туда свои деньги. Но настал момент, когда требующих свою долю прибыли стало так много, что пирамида развалилась. Казанова скрылся с несколькими большими мешками денег.

Но и Багратян в годы своего премьерства лез из кожи вон, дабы не отстать от своих знаменитых предшественников. В частности, под его высоким покровительством и при действенной личной поддержке в 1996г. был приватизирован знаменитый Ереванский коньячный завод «Арарат». Согласно приватизационному договору №380-2 от 6 декабря 1996г., новыми собственниками стали некие Самвел Зарзандович Тадевосян (59,86% акций), Анаит Альбертовна Арутюнян (20,61% акций), а также 8 других акционеров, чьи отдельные доли не превышали один процент.

При этом сделка была осуществлена при посредничестве тещи Г.Багратяна – Дарико Назарян, за что ей было отдано 20% акций завода, и без того приватизированного за гроши, однако акции эти были оформлены на имя некой Анаит Арутюнян.

Однако же наивно было бы думать, что тандем «зять-тещя» попотели при этой сделке ради каких-то жалких 20%: по некоторым сведениям, на самом деле С.Тадевосян состоял в тесных деловых связях с Д.Назарян еще с советских времен. В частности, развернули совместную деятельность сначала на Маттехбазе Масиса, а потом в производственном объединении алкогольных напитков Айкоопа. Поэтому Г.Багратян подарил контрольный пакет Ереванского Винного завода С.Тадевосяну (его родственницей является другой акционер - Анаит Арутюнян), хотя на самом деле хозяином была Д.Назарян, а точнее - Г.Багратян.

Ереванский Винный завод был оценен в 177 миллионов 500 тысяч драмов, однако и здесь, с целью ограбить государство, были задействованы пресловутые ваучеры, реальная, фактическая стоимость которых была ниже государственной стоимости в десяток раз. В результате этот гигант армянского виноделия, вместе с уникальной коллекцией марочных вин, приемным пунктом сырья в Масисе, незаконченной стройкой в Балаовите, пансионатом в Дилижане (1700кв.м. территории) и имуществом детского сада в Ереване – все это новыми хозяевами было приватизировано за 8525 ваучеров – фактически всего за 60 тысяч долларов США.

Это всего лишь один пример из множества грабежей государственного имущества, осуществленных при премьерстве Г.Багратяна. Таково истинное лицо Г.Багратяна, проводящего экономические реформы АОД.

Так что для него же лучше будет не митинговую «ораторию» писать для выступления ЛТП 8 декабря, а думать, как заключить сделку с правосудием. Здесь мы не имеем в виду взятки и подобные предосудительные деяния. Багратян, конечно же, выше всего этого. Просто понятие «сделка с правосудием» в современном восприятии возникла в конце 19 века в США и очень быстро нашла широкое распространение во многих странах мира.

Самым распространенным видом сделки является договор с прокуратурой, на основе которого в США выносятся более 90% судебных решений. Суть этого договора в том, что в случае признания вины прокуратура освобождает подсудимого от части обвинений или переквалифицирует тяжкое преступление в менее тяжкое.

В выигрыше оказываются все: обвиняемый подвергается более мягкому наказанию, а прокуратура получает возможность рапортовать о еще одном раскрытом преступлении. Кроме этого, экономится время судьи и средства налогоплательщиков, т.к. благодаря сделке исчезает необходимость проведения полноценного судебного процесса с участием присяжных заседателей и ускоряется сам процесс.

А вот в каком из своих преступлений должен признаться Г.Багратян, решать не нам. У него чересчур большой выбор.

ВРЕЖ АГАРОНЯН

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...