Jump to content

СКОНЧАЛСЯ МАНУК ГАСПАРЯН


Recommended Posts

СКОНЧАЛСЯ МАНУК ГАСПАРЯН

2945.jpg

Сегодня утром на 58-ом году жизни скончался общественно-политический деятель, лидер партии «Демократический путь», депутат Национального собрания 2-го и 3-го созыва Манук Гаспарян. “Перестало биться сердце человека, который до последней секунды своей жизни продолжал бороться против лжи, несправедливости, зла и беззакония, надеясь, что в Армении в конце концов победит демократия”, - говорится в сообщении партии «Демократический путь».

Link to post
Share on other sites

ՄԱՆՈՒԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ

՚Ժողովրդավարական ուղիՙ կուսակցության անդամներն ու մեր երկրի բազմահազար ազնիվ սրտի տեր մարդիկ ծանր կորուստ կրեցին:

2008թ. հունվարի 10-ին, 58 տարեկան հասակում, հանկարծամահ եղավ հասարակական-քաղաքական հայտնի գործիչ, ՚Ժողովրդավարական ուղիՙ կուսակցության նախագահ, ՀՀ երկրորդ եւ երրորդ գումարումների Ազգային ժողովի պատգամավոր, Ժողովրդի կողմից սիրված եւ նրա անգնահատելի համակրանքը վայելող ՄԱՆՈՒԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ:

Դադարեց բաբախել մի մարդու սիրտ, ով անմնացորդ` մինչեւ կյանքի վերջին վայրկյանը, պայքարեց ստի, կեղծիքի, երեսպաշտության, անարդարությունների, չարի ու անօրինականությունների դեմ, մեծ հույս տածելով, որ Հայաստանի Հանրապետությունում վերջապես կհաղթանակի Ժողովրդավարությունը, կհաղթի բարին եւ մարդկանց դեմքերին կրկին կթագավորի ժպիտն ու արժանապատվությունը:

Մանուկ Գասպարյանը ծնվել էր 1949թ. սեպտեմբերի 16-ին, Ապարանի շրջանի Քասախ գյուղում: Նույն տարում ընտանիքը տեղափոխվել էր Երեւան:

1976թ. ավարտել էր Մոսկվայի ինժեներաշինարարական, 1989թ`. Բելգորոդի սպառողական կոոպերացիայի ինստիտուտները: Տնտեսագետ էր եւ իր ողջ գիտելիքները ներդրեց հասարակության բարորության ու բարեկեցության բարձրացմանը:

Խորհրդային բանակում ծառայելուց հետո, 1971թ-ից մինչեւ 1990թ., աշխատել էր Խորհրդային Հայաստանի առեւտրի նախարարության համակարգում, որպես գլխավոր հաշվապահ, սննդառի տնօրեն: 1990- 1999թթ. հիմնադրել ու եղել է ՚Օրիոնՙ ՍՊԸ-ի անփոփոխ նախագահը, ընկերություն, որը հայտնի ու ընդունված էր ազգաբնակչության կողմից:

1997-99թթ. իր գիտելիքներն ի սպաս դրեց Երեւանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի ֆինանսական բաժնի պետի պաշտոնում:

Ամենուր ցուցաբերած մարդկային, բարյացկամ մոտեցումների համար, արժանացել էր համայնքի ազգաբնակչության համակրանքին ու սիրուն: Դրա վառ արգասիքն էր 1999թ. ստացած վստահության քվեն, որով ընտրվեց Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր, փաստորեն դարձավ ժողովրդի ձայնի մունետիկը, չդավաճանեց նրան անարդարությունների, ապօրինությունների դեմ մղվող պայքարում:

1999-2003թ.թ. եղելէ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի, ՚Ժողովրդի ձայնՙ պատգամավորական խմբի անդամ:

2003-2007թ.թ. անկախ պատգամավոր էր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:

2005թ. օգոստոսին մի խումբ համախոհների հետ ստեղծեց ՚Ժողովրդավարական ուղիՙ կուսակցությունը, որի հիմնադիր նախագահն էր:

Բոլոր տեղերում, որտեղ աշխատել էր Մանուկ Գասպարյանը, իր անմնացորդ նվիրումով ու բարձր գիտելիքների շնորհիվ, վայելում էր գործընկերների սերն ու համակրանքը, բայց այդ սերը ոչ ոքի չեր ազատում նույն նվիրումով էլ աշխատելու պատասխանատվությունից:

Նա անմնացորդ նվիրվեց Ժողովրդին ծառայելու գաղափարին, երազում էր տեսնել մեր երկիրը իրոք անկախ ու ժողովրդավար, Հայ մարդուն` ուրախ ու ժպտերես, արժանապատիվ ու բարեկեցիկ, ազատ ու երջանիկ

Մենք` նրա գործընկերներն ու բոլոր ճանաչողները, երբեք չենք մոռանա մեր սիրելի Մանուկ Գասպարյանին եւ միշտ վառ կպահենք նրա ազնիվ անունն ու հիշատակը, ամեն ջանք կգործադրենք, որ նրա կիսատ թողած գործը, երազանքները հասցնենք հաղթական ավարտի: ՚Ժողովրդավարական ուղիՙ կուսակցության վարչություն

Link to post
Share on other sites

Царство ему небесное.

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...