Jump to content

Артур Багдасарян


Recommended Posts

Ты когда-нибудь Игоря вживую видел? Уверен, нет. Кто видел, поймут что я имел ввиду.

ironija tut jest neumestna(kstati)

kogda on xotel prorwatsja k mikrofonu ja bil ot nego w 15 metrax.

kajus, ne bil w rjadax jego storonikow,kak i ne bil ego protiwnikom, togda ja kak i mnogie drigie naxodilsja pod magijej oratorskix wozmozhnesej ltp,kak i sejshas nekotorie.

Link to post
Share on other sites
  • Replies 107
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Мой призыв остается в силе:

Есть в форуме "настоящие очевидцы", кто был в Ереване вечером на следующий день после "выборов" 1996-го года и видел по телевизору выступления СС, BC и РК с угрозами в адрес тех, кто ставит под сомнение победу ЛТП? Подтвердите этому любителю увиливать от темы, пожалуйста, а то в Москве армянские каналы не транслируются, а мне, в то время ереванцу, он не верит.

Ессентуки, все прекрасно знают отношение Вазгена Манукяна к Левону Тер-Петросяну. Если на его офф. сайте написанно об этом, то никаких более подтверждении и не надо

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԿԵՍԳԻՇԵՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ. – ՀՀ նախագահի նստավայրում հավաքվել են բոլոր ուժային նախարարությունների եւ հանրապետության ղեկավարները` իրենց կոլեգիայի անդամների հետ: Հավաքվել են, որպեսզի իրենց կարծիքն արտահայտեն, իրենց տեսակետը` կատարվող դեպքերի մասին:

Այն, ինչ այսօր կատարվեց Երեւան քաղաքում, կոնկրետ` քաղաքի կենտրոնում, դա մեր թշնամու ամենամեծ երազանքն էր, որը կարողացավ իրականացնել արկածախնդիրների ձեռքով: Եթե մենք իրադարձությունները թույլ տանք, որպեսզի ընթանան նույն հունով, ապա Հայաստանը առնվազն վեց տարի ետ կնետվի 1991-92 թվականները: Երբ չկար իշխանություն, երբ կային տասնյակ կուսակցություններ եւ ռազմական ջոկատներ, երբ բզկտում էին իրար, եւ գերմարդկային ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հանրապետությունը դարձնել հանրապետություն, բանակը դարձնել բանակ, իշխանությունը դարձնել իշխանություն:

Եթե մենք թույլ տանք, որ իրադարձություններն ընթանան այն հունով, որը ծրագրել են արկածախնդիրների, դավաճանների մի ոհմակ, ապա կունենանք այն նույն վիճակը, ինչ եղավ մեկ-երկու տարի առաջ Ադրբեջանում, ինչը հանգեցրեց Ադրբեջանի 6-7 տարածքների կորստին: Ինչը կա այսօր հայաստանում, եւ ինչից, մենք կարծում էինք, արդեն վերջնականապես խուսափել ենք: Ես համոզված եմ խուսափել ենք դրանից: Ուղղակի ուզում եմ խնդրել մեր ժողովրդից մի վերջին անգամ, որպեսզի կուլ չգնա արկածախնդիրների ամբիցիաներին, չստիպի բանակին, որը կարողացավ թշնամու դեմ ջախջախիչ հաղթանակներ տանել, վերածվել կարգուկանոն պահպանող բանակի:

Եվ պիտի հասկանանք, որ վերջին, թերեւս հազար տարվա մեջ երբեք ազգային հաղթանակներ չենք ունեցել: Եվ այս չորս-հինգ տարիների ընթացքում ոչ ոք չկարողացավ ներսից ազդել հանրապետության միասնականության վրա, մեր բանակի միասնականության վրա, մարտական ոգու վրա, եւ մենք մեր ձեռքով ուզում ենք խախտել միասնականությունը: Վերջապես մենք պիտի մեկ անգամ գոնե ամբողջ պատմության ընթացքում ապացուցենք, որ միասնական ազգ ենք: Եվ գոնե մեկ անգամ մեր հաղթանակած ճանապարհից չպիտի ետ կանգնենք իշխանիկների իշխանատենչ ու դավաճանական կեցվածքի պատճառով:

Այստեղ հավաքված են մեր կոլեգիայի անդամները, որպեսզի ողջ հայ ժողովուրդը հասկանա, որ սա սոսկ պաշտպանության նախարարի խոսք չէ, ՆԳ նախարարի խոսք չէ, մենք արտահայտում ենք մեր բոլոր ընկերների կամքը, բանակի ողջ հրամանատարություը միանշանակ կողմնակից է արյունով նվաճված խաղաղությունը վտանգի չենթարկելու, ստահակներին չզոհաբերելու, եւ եթե մարդիկ, որոնք իրենց քաղաքական պարտությունը փորձում են վերածել ուժային միացությունների, կարծում են հաջողություն կունենան, միանշանակ սխալվում են: Այս դեպքերից հետո, եթե անգամ իրենք հավաքած լինեին 100 տոկոսանոց ձայն, միանշանակ է, որ ո՛չ բանակը, ո՛չ ներքին գործերը նման քաղաքական ղեկավարներ չեն ընդունելու եւ չեն ընդունել:

Եվ եթե կան մարդիկ, որոնք ուզում են հայաստնը դարձնել քաղաքացիական պատերազմի թատերաբեմ, որոնք ուզում են զրոյի հավասարեցնել մեր բոլոր ռազմական հաղթանակները, մեր պետության անվտանգությունը վաղը նորից կփորձեն հայտնվել հրապարակում, ես կոչ եմ անում բոլոր մայրերին` ետ պահեք ձեր զավակներին, կոչ եմ անում բոլոր կանանց` ետ պահեք ձեր ամուսիններին: Սա ուղղակի դավաճանական ուղի է: Ես խնդրում եմ` թույլ մի տվեք, որպեսզի հաղթանակած բանակը, որը պատվով է կռվել արտաքին թշնամու դեմ, հանկարծ ու զենք բարձրացնի ներքին թշնամու դեմ: Նրանց, որոնք չունեն այդ բարոյականությունը, ուզում եմ հիշեցնել` չի ստացվի ոչինչ:

Խոսքս ուզում եմ ավարտել Ղարաբաղի կառավարության հայտարարությամբ` շեշտած լինելու համար, ինչ որ ասացի վերաբերվում է ոչ միայն ուժային նախարարություններին, վերաբերում է նաեւ ղարաբաղի կառավարությանը, ղարաբաղի բանակին (կարդում է ).

ԼՂՀ-ի կառավարության հայտարարությունը.

«ԼՂՀ կառավարությունը վերջին օրերին Երեւանում տեղի ունեցող իրադարձությունները գնահատում է որպես հանրապետության անվտանգությանն ուղղված սպառնալիք եւ դավաճանություն ազգային շահերին:

Ընտրությունների արդյունքների ուժային մեթոդներով փոփոխության փորձն անթույլատրելի է եւ պետք է խստորեն կանխվի:

ԼՂՀ կառավարությունը պաշտպանում է օրենքով ընտրված իշխանություններին եւ զգուշացնում անկարգության կազմակերպիչներին իրավիճակի ապակայունացման համար, որի հետեւանքների համար նրանք պետք է պատասխանատվություն կրեն»:

Չափազանց ամփոփ է եւ սրա տակ ես դնում եմ նաեւ իմ ստորագրությունը:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. - Այսօր Հայաստանի պատմության մեջ խայտառակվեցինք, որովհետեւ հայերը կրակեցին հայերի վրա: Խայտառակվեցինք մի խումբ բախտախնդիրների իշխանատենչության պատճառով: Խայտառակվեցինք, որովհետեւ մի խումբ մարդիկ ամեն գնով ցանկանում են ունենալ իշխանություն, բայց, փառք Աստծո, այս խայտառակությունը արյունահեղության չվերածվեց` միայն ու միայն հանրապետության նախագահի սառնասիրտ կեցվածքի պատճառով:

Ես հաստատում եմ լրատվական գործակալությունների այն հաղորդագրությունը, որ Ազգային ժողովի շենքը պաշտպանում էր նաեւ ազգային անվտանգության նախարարության հատուկ ջոկատը եւ այդ ջոկատը բարեխղճությամբ կատարեց հանրապետության նախագահի հրամանը: Բոլորիս քաջ հայտնի է, որ նրանք տիրապետում են զենքին, ու եթե լիներ հրաման, անպայման կլիներ արյունահեղություն: Ինչպես զարգացան դեպքերը. ես կարող եմ մի երկու խոսքով ասել. մոտ 10-15 հազար մարդ, որ հավաքվել էին հանրահավաքի, նախօրոք պատրաստված լինելով լուրերով, սադրանքներով, Վազգեն Մանուկյանի կոչով շարունակեցին դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նստավայր, որը, ինչպես գիտենք, ԱԺ շենքն է: Վերջին խոսքերը, որ լսել են հանրահավաքի մասնակիցները, հետեւյալն էր` հիմա շարժվում ենք դեպի ԿԸՀ, եթե մեզ ներս չթողնեն` այնտեղ ինչ-որ բաներ պարզելու, ապա մենք ուժով ներս կմտնենք:

Այստեղ մենք ոչ մի սարսափելի բան չենք տեսնում, երբ մի խումբ պատգամավորներ մտնում են ԿԸՀ շենք, գրասենյակ, այդպես տեղի ունեցավ եւ երեկ, բայց այսօր արդեն պարզվեց, որ նպատակը ոչ թե հանդիպելն էր ԿԸՀ նախագահի հետ, այլ պատրաստվում էր, այսպես ասած, արյունահեղություն, պատրաստվում էր պետական հեղաշրջում: Երբ Ռուբեն Հակոբյանը, Սեյրան Ավագյանը, Շավարշ Քոչարյանը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ մտան ԿԸՀ շենք, արդեն ժողովրդի մեջ լուրեր էին շրջում, թե նրանց պիտի ձերբակալեն, եւ պատրաստ եղեք, որպեսզի ազատենք մեր նախագահ Վազգեն Մանուկյանին:

Համարյա բոլորի մոտ կային երկաթյա ձողեր, փայտեր, եւ արդեն ժամը 19:15-ին հայտարարվոց, որ եթե Վ.Մանուկյանը դուրս չգա շենքից, ապա մենք կգրոհենք շենքը: Վազգեն Մանուկյանը, բնական է, այդ ժամին շենքից դուրս չեկավ, եւ արդեն նախապատրաստված ամբոխը սկսեց հարձակումը ԱԺ շենքի վրա: Այսօր ուշ երեկոյան դուք հնարավորություն ունեցաք դիտելու այս պահը, թե ինչպես էին զինորները իրենց պահում, եւ ինչպես էր ամբոխը ջարդում պարիսպները: Եվ ես չեմ կարող չասել, որ պատգամավոր Արշակ Սադոյանը, մի խումբ խուժանի գլխավորությամբ ներս մտավ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի գրասենյակը եւ լկտիաբար ասաց` սրանք են, վերցրեք: Եւ նորմալ մարդու ուղեղի մեջ չի կարող տեղավորվել, որ ԱԺ նախագահին կամ նրա տեղակալին այս ամբոխի միջով ծեծելով, ծանակելով գողացան, հասցրին ինչ-որ մի նկուղ, որտեղ արդեն գտնվում էր Աշոտ Մանուչարյանը: Եվ նա տեսնելով ԱԺ նախագահին, որ արնաքամ է լինում, բժիշկների պնդմամբ նրան տարան հիվանդանոց:

Ես կարծում եմ, որ ոչ միայն ժողովրդի այն մասը, որ քվեարկել է Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին, այլ նաեւ ամբողջ ժողովուրդը կդատապարտի այս մի խումբ դավաճաններին, այդ մի խումբ հանցագործների արարքը, եւ վստահեցնում եմ, որ այն մարդիկ, ովքեր կատարել են այդ հանցագործությունը, անպայման պատասխանության կենթարկվեն: Այստեղ ես ուզում եմ ավելացնել նաեւ այն մասին, որ թե՛ երեկ, թե՛ այսօր այս հանրահավաքի մասնակիցների շրջանում տարածել էին այն լուրը, որ իշխանությունները պատրաստվւմ են ձերբակալել, պատժել այն մարդկանց, ովքեր եղել են Վազգեն Մանուկյանի ընտրական շտաբի անդամներ եւ նույնիսկ այն մարդկանց, ովքեր քվեարկել են Վ.Մանուկյանի օգտին: Ես կարծում եմ, որ բոլորս հասկանում ենք այդ լուրերի անհեթեթությունը, եւ վստահ եմ, որ ոչ մեկի մոտ այդպիսի կասկած չի առաջանում, եւ ուզում եմ նշել նաեւ, որ հանրահավաքի այն մասնակիցները, ովքեր քրեական հանցագործություն չեն կատարել, նրանք, բանական է, չեն պատժվի:

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ.- Ես ուզում եմ ավելացնել, որ փորձ եղավ երկրորդ գրոհը ձեռնարկելու, այս անգամ նախագահի շենքի վրա, եւ միայն հզոր կրակահերթերը օդ ետ մղեցին ամբոխին: Այնպես որ, նրանք չեն բավարարվել միայն Ազգային խորհրդի շենքը գրավելով: Եվ ես ուզում եմ հիշեցնել. դուք տեսաք կադրերը, որ ԱԺ շենք են մտել միայն մի քանի հարյուր մարդ: Ցուցարարները թեեւ բորբոքված, բողոքով, այնուամենայնիվ մեծ մասը խաղաղ ցուցարարներ էին եւ, բնականաբար չգնացին հանցագործության, շենքեր ջարդելու, ինչպես մի քանի հարյուրը իրենց առաջնորդող բախտախնդիրների նման: Ամբողջ նենգությունը կայանում է նաեւ նրանում, որ այսօր Դավիթ Վարդանյանն իր անունից իշխանություններին տեղեկացրել էր, որ ոչ միայն չեն պատրաստվում բռնության դիմել, այլեւ կկանխեն ուրիշներին, եթե այդպիսի փորձ արվի:

Հասկանալի է որ մենք առաջին հերթին գրոհը սպասում էինք նախագահի շենքի, ռադիոյի, հեռուստատեսության շենքերի, եւ բնակաբար, Ազգային ժողովի պատգամավորների եւ նախագահի թեկնածուներից չէի սպասում պառլամենտի վրա

գրոհը: Սա անսպասելի բան էր, մենք այստեղ մեղք ունենք, որ չէինք սպասում: Այդպիսի արկծախնդրություն, որը վերջ է դնում այս բոլոր կազմակեպիչների քաղաքական կարիերային, նրանք որպես քաղաքական գործիչ մեկընդմիշտ դիակ դարձան: Բնակաբար, մարդկային ուղեղը չէր կարող պատկերացնել այդպիսի քայլ: Եւ դուք տեսաք, թե ինչպես, առանց հրազենի, ազգային անվտանգության եւ ոստիկանության ուժերը ինչպես էին դիմադրում եւ ինչպես ծեծվեցին, փաստորեն, այդ մի քանի հարյուր դագանակներով զինված ամբոխի առաջ:

Ես նաեւ ավելացնեմ, որ կարծում ենք շատ երկար ժամանակ թույլ տվեցինք օրինախախտումներ, չթույլատրված միտինգներ, երթեր, վաղվանից դա չի լինելու: Հիշեցնեմ, որ այսօր արդեն ձերբակալվել են երեք հոգի կազմակերպիչներից: Եվ կձերբակալվեն բոլոր ղեկավարները, հրահրողները: Բոլոր նրանք, ովքեր ղեկավարել են այդ ջարդը եվ ծեծը: Եվ դուք հեռուստատեսությամբ կտեսնեք, թե ինչի են ընդունակ հոգեգարների մի խումբ, որոնք իրենց քաղաքական գործչի տեղ են դնում, եւ քաղաքացիների մի տոկոս էլ նրանց քաղաքական գործչի տեղ են դնում:

ԱՐՏԱՎԱԶԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ.- Իմ կողմից արդեն քրեական գործ է հարուցված, որովհետեվ տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ: Բռնություն է գործադրվել ԱԺ նախագահի նկատմամբ, կազմակերպված է եղել պետական հեղաշրջումը, եւ ունենք սահմանադրություն, եւ դուք լավ հիշում եք, օրերի ընթացքում ինչպես նախագահի նախագահության այդ թեկնածուն անընդհատ կրկնում էր, որ մենք իշխանության կհասնենք սահմանադրական եղանակով, օրենքով թույլատրելի բոլոր միջոցներով: Բայց ստացվեց այնպես, որ լոզունգներն այդպիսին էին, բայց իրականում պատրաստվում էր այդպիսի հարձակում կազմակերպված, մոլորված ամբոխին օգտագործելով:

Քննության համար առանձնացված են հանրապետության գլխավոր դատախազությանն առընթերհատուկ գործերի քննիչներ եւ դատախազության այլ քննիչներ, ՆԳ նախարարության եւ Ազգային անվտանգության քննիչներ եւ օպերատիվ աշխատողներ: Բոլոր կազմակերպիչները, բոլոր կատարողները, բոլոր օժանդակողները, օրենքի ամենայն խստությամբ, կենթարկվեն պատասխանատվության:

http://vazgenmanukyan.am/index.php?id=725&...3&menu2=125

Link to post
Share on other sites

«Անամոթ սուտը» դարձավ իրականություն

Արարատ Դավթյան Մարտ 21, 2008

Հայաստանում 2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո ներքաղաքական ճգնաժամն ավելի խորացավ:

տպել

ուղարկել ընկերոջը

Փետրվարի 29-ին` արյունալի իրադարձություններից ժամեր առաջ, հայկական հեռուստաընկերություններն անընդմեջ ցուցադրում էին շամպայնի գավաթներով միմյանց շնորհավորող նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին եւ «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին:

Ընտրություններում 3-րդ տեղը (17 տոկոս) գրաված Արթուր Բաղդասարյանին Սերժ Սարգսյանը խոստացել է նախագահին առնթեր ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնը, ինչպես նաեւ` պորտֆելներ կոալիցիոն կառավարության կազմում: Ընդամենը 10 ամիս առաջ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս գործչին մեղադրում էր դավաճանության մեջ:

Սկանդալային պատմությունը, որից հետո Քոչարյանը Բաղդասարյանին տվել էր այս որակումը, 2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ էր: Իշխանամետ «Գոլոս Արմենիի» թերթում հրապարակվեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի հետ Ա. Բաղդասարյանի` «Մարկո Պոլո» սրճարանում գաղտնալսված զրույցի տեքստը: Օրեր անց նախագահ Քոչարյանը տվեց իր հայտնի գնահատականը. «Ինձ համար սա իսկապես դավաճանության դրսեւորում է: Այն ավելի այլանդակ տեսք ունի, որովհետեւ սեփական նախաձեռնությամբ դու, ընտրություններից դեռ 3 ամիս առաջ, համոզում ես օտարերկրյա դիվանագետին, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ընտրությունները վատ գնահատական ստանան: Իսկ մեկ անգամ դավաճանողն ընդունակ է դա անել 2-րդ, 3-րդ եւ 4-րդ անգամ»:

Ա. Բաղդասարյանն այս ամենը որակեց իբրեւ իրենց դեմ կիրառվող սեւ քարոզչություն եւ բարձրաձայնեց «ՕԵԿ-ի նկատմամբ պարբերական բնույթ ստացած` իշխանությունների կիրառած ճնշումների մասին»:

Արթուր Բաղդասայանի քաղաքական ճանապարհը

40-ամյա Արթուր Բաղդասարյանը հայտնի քաղաքական գործիչ է: Նա նաեւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի եւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

Դեռեւս 27 տարեկանում ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Մինչեւ 1998 թ. նա դրսեւորել է խիստ իշխանամետ կեցվածք: Ավելին` 1996-ին նա հեղինակել է մի գիրք` նվիրված այն ժամանակ գործող նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Դա յուրահատուկ մի ձոն էր, որտեղ գովաբանվում էր առաջին նախագահը:

1998 թ. Բաղդասարյանը դարձավ նորաստեղծ «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) առաջնորդը: 2003 թ. նախագահական ընտրություններում ՕԵԿ-ը պաշտպանեց Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, իսկ նույն թվականի ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարանում զբաղեցրեց երկրորդ տեղը: Բաղդասարյանը ստանձնեց խորհրդարանի խոսնակի պաշտոնը, եւ ՕԵԿ-ը դարձավ կոալիցիոն կառավարության մաս:

Արթուր Բաղդասարյանը համարվում է արեւմտամետ հայացքների տեր քաղաքական գործիչ: Արտասահմանյան թերթերին տված հարցազրույցներում երբեմն ոգեւորվելով հայտնում էր տեսակետներ, որոնց առիթով ստիպված էր լինում պարզաբանումներ տալ Հայաստան վերադառնալուց հետո:

2006 թ. գերմանական «Frankfurter Allgemaine» թերթին տված հարցազրույցում Բաղդասարյանը ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ արտահայտեց պաշտոնական հայեցակարգից տարբերվող մտքեր` նշելով, թե Հայաստանի ապագան ոչ թե Ռուսաստանի հետ է, այլ Եվրամիության ու ՆԱՏՕ-ի: Բաղդասարյանը կանխատեսեց նաեւ մեծ ցնցումներ Հայաստանի 2007-ի խորհրդարանական եւ 2008-ի նախագահական ընտրություններից հետո, «եթե եւս մեկ անգամ այնպիսի կեղծիքներ լինեն, ինչպես նախորդ ընտրություններում»:

ՀՀ իշխանությունների արձագանքը չուշացավ: Կոշտ գնահատական տվեց նաեւ անձամբ նախագահ Քոչարյանը: Արդյունքում օրերի ընթացքում մեկ տասնյակ գործարարներ, ովքեր ընտրություններից առաջ համալրել էին ՕԵԿ-ի շարքերը, լքեցին կուսակցությունը:

ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիոն կառավարությունից, սակայն կուսակցության քվոտայով նշանակված նախարարները, պաշտոնի փոխարեն, հրաժարվեցին կուսակցությունից:

2006 թ. մայիսի 29-ին Ա. Բաղդասարյանը հրաժարվեց ԱԺ նախագահի պաշտոնից եւ հայտարարեց, որ իրենք տեղափոխվում են ընդդիմության դաշտ: Բայց այստեղ նրանց գրկաբաց չընդունեցին: Որոշ ընդդիմադիր ուժեր եւ վերլուծաբաններ նշում էին, թե իշխանություններն ՕԵԿ-ին պարզապես գործուղեցին ընդդիմության դաշտ, որպեսզի առաջիկա ընտրություններում խլեն ընդդիմության ձայները:

Նախկին իշխանական կուսակցությունը իշխանությունների կողմից հալածվողի կերպարի եւ իր առաջնորդի ամբոխահաճո հռետորության շնորհիվ 2007-ի ընտրություններից հետո կրկին հայտնվեց ԱԺ-ում: Ավելի ուշ Բաղդասարյանը հայտարարեց, որ եթե ընդդիմությունը 2008-ի նախագահական ընտրություններում համախմբվի մեկ թեկնածուի շուրջ, ապա դա կարող է լինել ինքը:

Սակայն, ամեն ինչ փոխվեց, երբ մեծ քաղաքականություն վերադարձավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ա. Բաղդասարյանը սկզբում կոչ արեց, որպեսզի Տեր-Պետրոսյանը միանա իրեն, այնուհետեւ, բացառելով նախագահական ընտրությունները մեկ փուլով ավարտելու հնարավորությունը, նշեց, թե «ընդդիմադիր ուժերի հնարավոր միավորումները տեղի կունենան առաջին փուլի ավարտից հետո»:

«Ա. Բաղդասարյանը երիտասարդ, համակրելի տղա է, ունի ընտրազանգված, կարողացավ ստեղծել ինչ-որ համակարգ: Բայց այսօր նա պետք է հասկանա մեկ բան. ինչ էլ ասի, ինչ էլ անի, քանի ձայն էլ որ ստանա, դրանք իրենը չեն, այլ ուղղակի գումարվելու են իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանի ձայներին: Ա. Բաղդասարյանն այսօր խաղում է չարաբաստիկ դեր: Եթե նա իր դիրքը չփոխի, իսկ հույս կա, որ կարող է ճիշտ գնահատել իրավիճակը եւ կանգնել ժողովրդի կողքին, ապա կդավաճանի ժողովրդի գործին: Նա ուղղակի կլծվի Ս. Սարգսյանի կառքին»,- քարոզարշավի ավարտի նախօրյակին հայտարարեց Տեր-Պետրոսյանը:

Ի պատասխան` ՕԵԿ ղեկավարը քննադատության թիրախ դարձրեց նաեւ առաջին նախագահին: Ընդդիմության միավորումն այդպես էլ տեղի չունեցավ, ինչի կապակցությամբ գործող վարչապետ Ս. Սարգսյանն ասաց, թե ինքը գիտեր, որ այդպես է լինելու, քանի որ «լավ է ճանաչում իր «հաճախորդներին»: Իսկ մամուլը վաղուց էր գրում, որ Արթուր Բաղդասարյանն էլ է Սարգսյանի հաճախորդներից:

2008-ի փետրվարի 19-ի ընտրություններում, պաշտոնական տվյալներով, Ս. Սարգսյանն առաջին փուլով ընտրվեց երկրի նախագահ: Երկրորդ տեղում Լ. Տեր-Պետրոսյանն էր, երրորդում` Ա. Բաղդասարյանը: Վկայակոչելով կոպիտ ընտրախախտումները եւ չընդունելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարած արդյունքները` Տեր-Պետրոսյանը պահանջեց անցկացնել նոր ընտրություններ, իսկ Արթուր Բաղդասարյանը` վերահաշվարկ կատարել 200-ից ավելի ընտրատեղամասերում: Տեր-Պետրոսյանը, հայտարարելով անժամկետ նստացույց, իր կողմնակիցներով դուրս եկավ փողոց, դիմեց Սահմանադրական դատարան: Բաղդասարյանը զերծ մնաց թե՛ առաջին, թե՛ երկրորդ քայլից:

ՕԵԿ առաջնորդը դեռ քարոզարշավի ընթացքում իր եւ Ս. Սարգսյանի միավորման մասին խոսակցությունները որակում էր իբրեւ «անամոթ սուտ»: Բայց ընտրություններից 10 օր անց նրանց միավորումն իրողություն դարձավ: Ա. Բաղդասարյանն այդ առիթով հայտարարեց. «Մեր քաղաքական թիմը կայացրեց բավականին խոհեմ որոշում: Որովհետեւ մենք, միանալով Լ. Տեր-Պետրոսյանին, կարող էինք գնալ արկածախնդրության ուղով, որի արդյունքում զոհերի թիվն ավելի մեծ էր լինելու, կամ պետք է ընտրեինք երկրի զարգացման ճանապարհը: Եվ մենք արժանապատվորեն սեղմեցինք պարոն Սերժ Սարգսյանի` մեզ առաջարկած ձեռքը` համատեղ կառավարելու երկիրը, ստանձնելու պատասխանատվություն երկրում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ»:

Փետրվարի 29-ին Ազատության հրապարակում շարունակվող հանրահավաքի մասնակիցները, լսելով Ա. Բաղդասարյանի` Սերժ Սարգսյանին միանալու մասին լուրը, գոռում էին. «Արթու՛ր, դավաճա՛ն», մի քանի ՕԵԿ-ականներ տեղում պատռեցին իրենց կուսակցական անդամատոմսերը: Սպասվում էր, որ հաջորդ օրը հանրահավաքի մասնակիցներին կմիանային բազմաթիվ ՕԵԿ-ականներ: Սակայն հաջորդ օրը արյունոտ մարտի 1-ն էր:

Link to post
Share on other sites

От «предателя» до секретаря: Любопытные взлеты и падения Артура Багдасаряна

ai289301.jpg

Арис Казинян

Корреспондент ArmeniaNow

Published: 21, Март, 2008

29 февраля в Ереване было подписано коалиционное соглашение между тремя партиями-Республиканской партией Армении, руководимой нынешним премьер-министром и избранным на должность президента Сержом Саркисяном, партией «Процветающая Армения», руководимой магнатом Гагиком Царукяном и руководимой бывшим спикером армянского парламента Артуром Багдасаряном партией «Оринац Еркир».

Таким образом, в последний день февраля 2008 года партия «Оринац Еркир» перестала быть оппозиционной, каковой являлась с мая 2006 года, когда политсовет партии принял решение о выходе из правящей коалиции Армении, обусловив этот шаг противоречиями в вопросах внутренней, внешней политики и углубления демократии. Именно тогда, Артур Багдасарян подал в отставку с поста спикера. Более того, именно 29 февраля текушего года стало известно, что в результате соглашения о разделе власти этот политический деятель займет кресло секретаря Совета безопасности при новом президенте Армении Серже Саркисяне.

Факт подписания подобного коалиционного правительства и особенно назначение Артура Багдасаряна на столь ключевую должность объективно выпадает из логики взаимоотношений между ним и представителями высшей власти в период, непосредственно предшествующий новому союзу. Напомним, что в апреле прошлого года президент Роберт Кочарян назвал экс-спикера парламента Артура Багдасаряна «предателем» (после известного скандала, связанного с опубликованием телфонного разговора).

«Трудно представить себе, что бывший спикер парламента Армении мог так низко пасть», - заявил президент, комментируя встречу Багдасаряна с вице-послом Великобритании Ричардом Хайдом, в ходе которого Багдасарян убеждал европейского дипломата в необходимости дать жесткую негативную оценку международных наблюдателей паламентских выборов и утверждал, что оценка наблюдателей будет во многом зависеть от той оценки, которую после парламентских выборов озвучит партия «Оринац Еркир».

«Я считаю это проявлением предательства и более безобразной эту встречу делает тот факт, что инициатива данной встречи исходила от Артура Багдасаряна», - подчеркнул тогда президент Армении. «Многие обращаются к властям с предложением не допустить его к участию в выборах. Однако, я не считаю правильным жесткое отношение властей. Пусть Багдасарян участвует в выборах. Если в стране нет патриотов - то пусть они голосуют за него.Тот, кто хоть раз предал, способен предать и во второй, и в третий раз, эти действия определяют его характер».

Один этот пример уже достаточен, чтобы говорить об искусственном характере этого объединения. Но ведь были и другие примеры. В мае 2006 года, Артур Багдасарян в интервью немецкому изданию Frankfurter Allgemaine Zeitung, в частности, заявил, что «будущим Армении являются Евросоюз и НАТО» и «Россия не должна становиться на пути в Европу». Это заявление удостоилось резкой реакции Роберта Кочаряна, который, напомнив, что «внешнюю политику страны, согласно Конституции, определяет президент Армении», заявил: «Сказанное спикером, возможно, отражает его изменившуюся точку зрения». Именно в мае 2006 года Артур Багдасарян и подал в отставку.

Таким образом, подписание коалиционного соглашения должно было базироваться на столь веских основаниях, кототрые отводили бы на второй план факт натянутых взаимоотношений между главой Армении и бывшим спикером парламента.

«Определенные силы на Западе действительно делали ставку на Артура Багдасаряна, как на возможного преемника действующего президента Армении, что и обусловило неизбежность его прозападных выступлений в преддверии парламентских и президентских выборов, - отмечает политический обозреватель Левон Казарян, - Артур Багдасарян выступал не только как сторонник членства Армении в НАТО, но и как апологет других западних проектов - создания Южнокавказского парламента, отсутствие территориальных претензий к Турции и многих других. Именно поэтому, в конечном итоге, он ушел в радикальную оппозицию».

Второй ставкой заинтересованных в «абрикосовой революции» сил являлся, по мнению эксперта, первый президент республики Левон Тер-Петросян. Данное обстоятельство обусловило определенную напряженность в отношениях между двумя политками, которая впоследствии переросла в конфликт. Каждая из сторон настаивала на своем подходе относительно выдвижения единого кандидата, и именно амбициозные распри, в конце-концов, предопредили раскол. По итогам президентских выборов 19 февраля, они вместе собрали 623 649 голосов (39.2%) от общего числа принявших участие в голосовании избирателей, что значительно меньше показателя кандидата власти Сержа Саркисяна и сопоставимо с показателем Карена Демирчяна в ходе президентских выборов 1998 года.

«Теоретическая возможность объединения сил и единого протестного электората уже в процессе оспаривания результатов голосования в КС имелась и после выборов, - отмечает Левон Казарян. Вплоть до последнего февральского дня эта интрига сохранялась. Более того, сам Артур Багдасарян не исключал этого».

Действительно, 26 февраля Артур Багдасарян заявил, что ведет переговоры с экс-президентом Армении Левоном Тер-Петросяном. Он отметил, что речь может идти об «объединении вокруг общей цели, а не о присоединении к Левону Тер-Петросяну». Комментируя выборы, Багдасарян заявил, что их легитимность под большим вопросом, однако подчеркнул, что «партия еще не определилась с вопросом, будет ли обращаться в Конституционный суд».

Именно в этот период новоизбранный президент и обратился ко всем политическим силам с призывом к объединению и предложил Артуру Багдасаряну ключевой пост секретаря Совета национальной безопасности.

«Артур Багдасарян принял это предложения, исходя, видимо, из нескольких соображений, - отмечает эксперт. Во-первых, он понял, что связывать какие-либо перспективы с Левоном Тер-Петросяном становится практически невозможно, ибо тот идет на открытую конфронтацию, не считаясь ни с чем и ни с кем. Во-вторых, в случае вполне прогнозируемого поражения ему светит перспектива лишь лидера одной из оппозиционных партий, в то время как высокий пост советника позволит участвовать ему не только в государственной жизни, но и быть информированным практически по всем важнейшим вопросам. А должная информированность, конечно же удобный трамплин для вычерчивания контуров собственной карьеры».

Власти же со своей стороны продемонстрировали международному сообществу готовность сотрудничать со всеми политическими силами, в том числе с такой, лидер которой как и в прошлом году был назван «предателем». По мнению эксперта, это был достаточно грамотный шаг, хотя не исключено, что именно он еще в большей степени усугубил ярость первого президента, поведшего народ на бойню.

Link to post
Share on other sites

<H1 class="big center">АРМЯНСКАЯ ПАРТИЯ «ОРИНАЦ ЕРКИР» СЧИТАЕТ НЕВОЗМОЖНЫМ СОТРУДНИЧЕСТВО С ТЕР-ПЕТРОСЯНОМ</H1>

  • . Сотрудничество армянской партии «Оринац Еркир» («ОЕ») с оппозицией во главе с экс-президентом Левоном Тер-Петросяном было бы невозможным, заявила в четверг на пресс-конференции секретарь парламентской фракции «ОЕ» Егине Бишарян.

    «Не может идти и речи о сотрудничестве с человеком, который объявляет себя победителем на президентских выборах, набравшим якобы 65%, после чего заявляет остальным – делайте, что хотите», - подчеркнула она.

    На состоявшихся в Армении 19 февраля президентских выборах победил действующий премьер-министр Серж Саркисян, получивший 52,82% голосов избирателей. Тер-Петросян набрал 21,5% голосов, а лидер партии «Оринац Еркир» Артур Багдасарян – 17,7%.

    Бишарян также осудила попытки сторонников Левона Тер-Петросяна переложить ответственность за беспорядки в столице 1-2 марта на «ОЕ» и лидера партии Артура Багдасаряна. «Армянская оппозиция во главе с Тер-Петросяна сама виновата в беспорядках», - уверена Бишарян.

    Армянская оппозиция во главе с Тер-Петросяном проводила с 20 февраля в центре Еревана митинги, выражая недовольство итогами президентских выборов. Акции протеста 1-2 марта вылились в беспорядки и столкновения митингующих с представителями правопорядка, в результате чего погибло восемь человек, 265 получили ранения.

    Вместе с тем, Бишарян подчеркнула, что «Оринац Еркир» будет судиться с теми политическими деятелями и СМИ, котоые будут распространять заведомо ложную или оскорбительную информацию о партии и ее деятельности. –0--

Link to post
Share on other sites
<H1 class="big center">АРМЯНСКАЯ ПАРТИЯ «ОРИНАЦ ЕРКИР» СЧИТАЕТ НЕВОЗМОЖНЫМ СОТРУДНИЧЕСТВО С ТЕР-ПЕТРОСЯНОМ</H1>
  • . Сотрудничество армянской партии «Оринац Еркир» («ОЕ») с оппозицией во главе с экс-президентом Левоном Тер-Петросяном было бы невозможным, заявила в четверг на пресс-конференции секретарь парламентской фракции «ОЕ» Егине Бишарян.

    «Не может идти и речи о сотрудничестве с человеком, который объявляет себя победителем на президентских выборах, набравшим якобы 65%, после чего заявляет остальным – делайте, что хотите», - подчеркнула она.

    На состоявшихся в Армении 19 февраля президентских выборах победил действующий премьер-министр Серж Саркисян, получивший 52,82% голосов избирателей. Тер-Петросян набрал 21,5% голосов, а лидер партии «Оринац Еркир» Артур Багдасарян – 17,7%.

    Бишарян также осудила попытки сторонников Левона Тер-Петросяна переложить ответственность за беспорядки в столице 1-2 марта на «ОЕ» и лидера партии Артура Багдасаряна. «Армянская оппозиция во главе с Тер-Петросяна сама виновата в беспорядках», - уверена Бишарян.

    Армянская оппозиция во главе с Тер-Петросяном проводила с 20 февраля в центре Еревана митинги, выражая недовольство итогами президентских выборов. Акции протеста 1-2 марта вылились в беспорядки и столкновения митингующих с представителями правопорядка, в результате чего погибло восемь человек, 265 получили ранения.

    Вместе с тем, Бишарян подчеркнула, что «Оринац Еркир» будет судиться с теми политическими деятелями и СМИ, котоые будут распространять заведомо ложную или оскорбительную информацию о партии и ее деятельности. –0--

ya dumayui, net ya uveren chto daje esliby soglasil;is na vtoroi tur to ltp opyat' ne byl by soglasen. on tverdil by chjto on nabral 65% golosov i on edinstvennyi izbrannik naroda. eto konechno obsurdno daje obsujdat'. no ya dumayu chto on znal chto ne stanet prezidentom i ne eto byla ego celyu . ego cel' byla RASKOLOT'NAROD NA CHASTI I VVESTI V STRANE XAOS , VOT V ETOM DELE ON DOBILSYA BOL'SHEGO CHEM SAM MOG OJIDAT'
Link to post
Share on other sites

Из блога избранного президента Армении Сержа Саргсяна:

Արթուր Բաղդասարյանի հետ համագործակցության մասին

Շատերին հետաքրքրում էր, թե ինչ սկզբունքների վրա է հիմնված մեր համագործակցությունը Արթուր Բաղդասարյանի հետ: Սովորաբար քաղաքական ուժը կամ քաղաքական գործիչը քվե է ստանում իր ներկայացրած ծրագրի համար: Մարդն ասում է, որ անելու է սա, սա, սա, ընտրեք ինձ: Ա. Բաղդասարյանը ներկայացրել է ծրագիր, որին քվեարկել է 270 հազար մարդ: Այդ մարդիկ իրենց ձայնը չեն տվել Ա. Բաղդասարյանին, որ նա մշտական պայքարի մեջ լինի իշխանությունների հետ, այլ նրա համար, որ լուծի իր առաջադրած խնդիրները:

Մենք առաջարկելով Ա. Բաղդասարյանին համագործակցել, չենք ասել՝ եկեք միացեք մեզ, այլ հնարավորություն ենք տվել լուծելու այն խնդիրները, որոնք ներկայացվել են նրա ծրագրում: Մեր նպատակն ու ծրագրերը համադրելի են, և սա է պատճառը, որ մենք Ա. Բաղդասարյանի կողմից ստացել ենք դրական արձագանք: Մեր գործունեությունը քննադատել է նաև ՀՅԴ-ն՝ երբեմն տեղին, երբեմն անտեղի, սակայն մենք շարունակում ենք աշխատել Դաշնակցության հետ: Սա հենց նոր քաղաքական մշակույթն է, որը ձևավորվում է Հայաստանում: Քաղաքական մշակույթ, որը նշանակում է՝ չմոռանալով ընդհանուր նպատակը, գտնել համագործակցության ընդհանուր եզրեր և միասնաբար լուծել առկա խմդիրները: Սրանից կշահի քաղաքացին:

Ցանկացած երկրում ընդդիմության նպատակը երկրի և հասարակության առաջ ծառացած խնդիրների լուծումն է: Ընդդիմությունը հայտարարում է, որ ինքն ավելի լավ կարող է լուծել այդ խնդիրները: Մենք էլ մեր կողմից հայտարարում ենք, որ պատրաստ ենք համագործակցության այդ խնդիրների լուծման հարցում: Սակայն կա նաև ընդդիմություն, որը ընդդիմություն է ընդդիմություն լինելու համար: Սա ևս տարբերակ է, սակայն իմ կարծիքով, ոչ հեռանկարային:

Ինչ վերաբերվում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականին, ապա նախագահն արտահայտել էր անձնական կարծիք, անձնական դիրքորոշում, և ոչ թե անձի՝ տվյալ դեպքում Արթուր Բաղդասարյանի, այլ երևույթի նկատմամբ: Այլապես մեր իրավապահները ստիպված պիտի լինեին Արթուր Բաղդասարյանի գործողությունների վերաբերյալ քննություն կատարել:

Edited by Garegin
Link to post
Share on other sites

Коалиция кого с кем? Три властных партии плюс одна провластная, временно оказавшаяся за бортом, чтобы попытаться увеличить число своих министров-маузеристов.

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...