Jump to content

Ամոթ Ձեզ, Տեր-Պետրոսյան


Recommended Posts

Herik cheghav es provakatsion temaner@ batsel@! Shat duk et Klanin pashpanek, verch@ dzer hayreniknel kkortsnek, erkir@ mi kani hogu mech kbazhanvi, u Sevanalchi champhen xoski mi dodi gagoi dzerkin klini!!!! KLAN - durs hayastanits, toghek hayerin unenan irents @ntanur tun@!!!!

Link to post
Share on other sites
Herik cheghav es provakatsion temaner@ batsel@! Shat duk et Klanin pashpanek, verch@ dzer hayreniknel kkortsnek, erkir@ mi kani hogu mech kbazhanvi, u Sevanalchi champhen xoski mi dodi gagoi dzerkin klini!!!! KLAN - durs hayastanits, toghek hayerin unenan irents @ntanur tun@!!!!

Удивительно наблюдать позицию людей в данном случае в вашем лице,который утверждает,что такая тема является провакационной.Я не сторонник Сержа Саркисяна,и если я не согласен с чем-то,я с пеной во рту не кричу"вон из Армении клан",для этого есть правовое поле.Прежде чем утверждать,вы должны иметь обоснования,другое дело,что вы как гражданин может не согласны со многими вещами и высказываете вашу позицию.Что и кто вам мешает открыть не провакационную тему,и вывести на суд общественного мнения в поддержку вашего кандидата.Если вы считаете вас частью армянского народа,и вам не безразлична ее судьба,то такие комментарии как "в конечном итоге вы потеряете вашу родину" - мягко говоря не корректно,тогда возникает другой вопрос,что вы делаете на этом форуме?

Link to post
Share on other sites

տեսակետ 19 Մարտ 2008

--------------------------------------------------------------------------------

Մենք համատեղելի ենք եվրոպական արժեքների հետ

--------------------------------------------------------------------------------

Վարդան Հարությունյան

հեղինակ ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

--------------------------------------------------------------------------------

Հարցազրույց «Իրավունքի եւ ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանի հետ:

Տեղական կազմակերպությունները արձանագրեցին, որ ՀՀ նախագահի փետրվարի 19-ի ընտրություններում կազմակերպված խախտումներ են եղել, իսկ եվրոպական կառույցների համաձայն, ընտրությունները հիմնականում համապատասխանում էին Եվրոպայի առջեւ մեր ստանձնած պարտավորություններին: Ո՞ւմ հավատա ՀՀ միջին վիճակագրական ընտրողը` քաղաքացին:

Եվրոպացիները վերջին հաշվով այդպես չեն ասել, այդպես չեն էլ ասելու. նրանք դեռ ասելիք ունեն: Իսկ գնահատականը, թե ընտրությունները հիմնականում համապատասխանում էին Հայաստանի ստանձնած պարտավորություններին, նրանք տվել են, երբ բոլորովին չէին պատկերացնում, թե ինչ իրավիճակ է լինելու եւ ինչ զարգացումներ են լինելու: Ուղղակի մտածում էին, որ Հայաստանում սովորական ընտրություններ են լինելու, կեղծիքներ եւ այլն, բոլորը շնորհավորելու են եւ սեղմելու Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ձեռքը եւ անցի գնա: Այդ պատճառով էլ որոշեցին իրենք իրենց համար գլխացավանք չստեղծել եւ այդ նախադասությունը գրեցին, ընդ որում նույն տեքստում շարադրելով, փաստագրելով բազմաթիվ կազմակերպված խախտումներ: Այսինքն նրանց ամբողջական տեքստը հակասում էր այդ մեկ նախադասությանը: Այս իմաստով եվրոպացիները անհետեւողական էին առաջին զեկույցը գրելիս: Բայց արդեն ծանոթ ենք միջանկյալ զեկույցին եւ դա նորմալ արտահայտում է այն ինչ եղել է մեր ընտրությունների ընթացքում։ Սպասում ենք վերջնական զեկույցին, որը կարծում եմ կլինի շատ ավելի խիստ քան միջանկյալը:

Հիմա Եվրոպական կառույցները դատապարտում են արտակարգ դրություն հայտարարելը, բռնությունները: Նրանք վերանայե՞լ են իրենց մոտեցումները, նախնական գնահատականները:

Չեմ կարող ասել, թե նրանք վերանայել են: Ուղղակի հայաստանյան զարգացումները նրանց ստիպեցին ավելի ռեալ գնահատական տալ եւ գլխառադ չանել: Նրանք փորձում էին գլխառադ անել: Իսկ հիմա ստիպված են գլխառադ չանել, շատ ավելի լուրջ հաշվի նստել հայ ժողովրդի կամքի հետ եւ Հայաստանում ընտրության պրոցեսի հետ` այսինքն այն չափորոշիչները, որ նրանք կիրառում են իրենց մոտ, պիտի կիրառեն նաեւ Հայաստանում եւ Հայաստանի տիպի երկրներում: Հակառակ դեպքում մենք միշտ ունենալու ենք ոչ լեգիտիմ իշխանություն, մենք միշտ ունենալու ենք Բելոռուս եւ Ուզբեկստան:

Տարածված կարծիք կա, թե եվրոպական կառույցները ավելի շատ իրենց շահերն են հետապնդում, քան շահագրգիռ են Հայաստանում ժողովրդական գործընթացներով: Համաձա՞յն եք:

Եթե նրանց շահը Հայաստանում ժողովրդավարության հաստատումն է, ուրեմն թող հետապնդեն իրենց շահը: Իսկ եթե նրանց շահը ավելորդ գլխացավանքներից զերծ մնալն է, ուրեմն ավելի լավ է այստեղ չգան եւ գնահատականներ չտան: Մենք ժողովրդավարական արժեքների համար պայքարող ժողովուրդ ենք եւ շատ ավելի լավ ենք ընկալում այդ արժեքները, քան նրանք, ովքեր այդ արժեքները ստացել են որպես ժառանգություն:

Եվրոպացիների մեղմ գնահատականներից հետո Հայաստանում որոշակի հիաթափություն կա այդ կառույցներից: Մենք չափազանց մեծ ակնկալիքներ ունեի՞նք, թե՞ իրենք վատ աշխատեցին:

Մենք ունեինք մեծ ակնկալիքներ: Մեզ թվում էր, թե նրանք այս անգամ մեկընդմիշտ լինելու են ժողովրդավարության կողքին, ոչ թե մեր կողքին, այլ` ժողովրդավարության կողքին եւ մեզ հետ միասին պայքարելու են Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար, կամ գոնե ամեն ինչ անելու են այդ ուղղությամբ: Ուղղակի նրանք իրենց նախնական զեկույցը կազմելիս հետեւողական չեղան, բայց հիմա` վերջին 20 օրում բոլոր եվրոպական եւ միջազգային կառույցները արել են այն առավելագույնը, ինչ հնարավոր է անել:

Ընդդիմությունը եվրոպական կառույցներին մեղադրում է երկակի ստանդարտներով առաջնորդվելու մեջ, իշխանությունները նրանց հանդուրժում են այնքան, քանի դեռ իրենց դեռ չեն քննադատել: Այսքանից հետո, այդ կառույցները ինչո՞ւ պետք է շահագրգիռ լինեն Հայաստանում դրական, ժողովրդավարական զարգացումներով;

Հայաստանի վերջին զարգացումները ստիպեցին, որ նրանք քննադատեն իշխանություններին եւ այսօր այդ կառույցներից ավելի շատ դժգոհում են իշխանությունները, քան ընդդիմությունը: Ընդդիմությունը այսօր բավականին գոհ է այդ կառույցների աշխատանքից: Հարկավոր է հստակ տարանջատել այս օրը փետրվարի 20-ից, 21-ից:

Վերջին 16-17 տարում եվրոպական ընտրություններ չենք ունեցել: Միգուցե մենք «գենետիկորեն անհամատեղելի» ե՞նք եվրոպական արժեքների հետ:

Չեմ կարծում: Հայաստանում կան պետական, հասարակական, կրոնական գործիչներ, որ Հայաստան են եկել Եվրոպայից կամ Ամերիկայից: Նրանք ծնվել են եվրոպաներում եւ ամերիկաներում, սովորել են Եվրոպայի կամ Ամերիկայի դպրոցներում, բայց իրենց մտածելակերպով ավելի տոտալիտար են եւ շատ ավելի վատ են իրենց պահում` օրինակ Վարդան Օսկանյանը եւ որոշ կրոնական գործիչներ, քան մենք` սովետահայ ժողովուրդս, որ իր մաշկի վրա է զգացել բռնատիրությունը: Մենք շատ լավ էլ համատեղելի ենք եվրոպական արժեքների հետ, ուղղակի համապատասխան իրավիճակ է պետք այդ համատեղելիությունը արտահայտելու համար:

www.hra.am

Link to post
Share on other sites

«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԳՈՐԾԻՔ Է ՈՒՐԻՇ ՈՒԺԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ»

«Զավեշտալի է, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում է ընտրակեղծիքների, բռնությունների մասին, քանի որ նա է եղել դրանց կնքահայրը»,-այսօրվա ասուլիսում ասաց Սահմանադրական իրավունք միություն կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկված լուծումները բացարձակ չեն համապատասխանում Հայաստանի պետական շահերին, ԼՂ հակամարտության, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների, ցեղասպանության խնդիրների առումով, առանց որոնց հայանպաստ դիրքորոշման Հայաստանը ապագա չունի:

Հայկ Բաբուխանյանը ընդգծելով, որ իրենք 20 տարիների ընթացքում չեն եղել ոչ նախկին, ոչ էլ ներկա իշխանությունների կողմնակից, նշեց, որ այն ինչ անում է Լ. Տեր-Պետրոսյանը «նարնջագույն հեղափոխության» փորձ է և հավելեց, որ ՍԻՄ-ը ու ՀԴԿ-ն կտրականապես դեմ են այդ փորձերին: Հ. Բաբուխանյանի համոզմամբ Լ. Տեր-Պետրոսյանը փորձում է Հայաստանին դուրս հանել իր ավանդական դաշնակիցների դաշտից՝ ԱՊՀ, Ռուսաստանի հետ բարեկամություն, անվտանգություն, կոլեկտիվ անվտանգության պայմանագիր, ինչպես նաև մեր ազգային արժեքների ծիրից՝ ԼՂ հակամարտություն, Հայոց Ցեղասպանության ճանաչում:

«Նա ցանկանում է մտցնել մի նոր դաշտ, այսինքն Թուրքիայի պռոտեկտորատի տակ` ՆԱՏՕ-ական դաշտ»,-նկատեց ՍԻՄ նախագահը: Վերջինս վստահեցրեց, որ սրա հետ մեկտեղ իրենք ընդդիմություն են նաև ներկա իշխանություններին: Հ. Բաբուխանյանի խոսքով, ներկա իշխանությունները պետք է գիտակցեն, որ այսօր նախկին նախագահին ձայն տված մարդիկ հասարակության բողոքական հատվածն է, իսկ նրանցից շատերն էլ ռևանշիստական սկզբունքներով են շարժվում: «Մենք պահանջում ենք ներկա իշխանություններից նաև այն թերությունները, որոնք հնչել են վստահված անձանց կողմից ստանան իրենց վերջնական և համոզիչ բացատրությունը և պատասխանատվությունը»,-իր դիրքորոշումը հայտնեց ՍԻՄ ղեկավարը: Նա կոչ արեց այն ուժերին, որոնք դեմ են «Լևոն Տեր-Պետրոսյանի ապազգային, հակազգային շարժմանը, միանալ իրենց»:

ՀԴԿ ղեկավարը անդրադառնալով Լ. Տեր-Պետրոսյանի ելույթներին և հասարակության մի հատվածի կողմից շրջանառվող այն կարծիքին, թե նախկին նախագահը խորիմաստ անձնավորություն է, ասաց, որ իր ելույթներից նման եզրակացության չես գալիս: «Խելամիտ մարդը ժողովրդի մյուս հատվածին չի ասի դավաճան, տականք՝ հայտարարելով, թե ով իմ հետ չէ, նա տականք է»,-ասաց Արամ Սարգսյանը, ավելացնելով, որ այդ չարությամբ ու նենգությամբ հնարավոր չէ երկիր կառավարել: Ա. Գասպարյանը ափսոսանք հայտնեց, որ ժողովուրդը նրան հավատալով կարծում է, թե նա իսկապես իրենց ձեռքում գործիք է: «Նա երբեք գործիք չի եղել, նա գործիք է ուրիշ ուժերի ձեռքերում»:

Ա. Գասպարյանը նշեց, որ նորընտիր նախագահը իր հերթին պարտավորված ու պարտավորված է ժողովրդի կարիքները հոգալու:

Աղբյուր` Panorama.am

http://www.panorama.am/am/elections/2008/02/25/hdk/

Link to post
Share on other sites
Herik cheghav es provakatsion temaner@ batsel@! Shat duk et Klanin pashpanek, verch@ dzer hayreniknel kkortsnek, erkir@ mi kani hogu mech kbazhanvi, u Sevanalchi champhen xoski mi dodi gagoi dzerkin klini!!!! KLAN - durs hayastanits, toghek hayerin unenan irents @ntanur tun@!!!!

bajc inchu ajdpes hramajakan tonow,karces du dasatujes menkel ko ashakertnere.

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...