Jump to content

Հայաստանից Հայաստան


Recommended Posts

Guest Guest12568

Արմսոուլը սկսել է կազմակերպել արշավներ ՀՀ-ի տարածքով մեկ (առայժմ միայն ;) ), առաջին արշավը իրականացվեց մայիսի 11-ին, հետևյալ ուղղություններով` Պտղնի-Արզաքան-Բջնի-Առինջ: Քանի որ առաջին քայլը արդեն արված է ու կա մեծ ցանկություն, մենք այն շարունակելու ենք :) : Կարող են միանալ բոլորը, ազգություն, մաշկի գույն, ինչպես նաև ֆորումային հատուկ կարգավիճակ հաշվի չի առնվում :D : Միայն կխնդրեմ գրել ինձ ՊՄ , իսկ հարցերի համար սիրով կպատասխանեմ նաև այստեղ:

Հիմա կփորձեմ մի փոքր պատմել շրջագայության մասին, տեղանքների մասին, ինչպես նաև որոշ նկարներ :rolleyes:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Առաջին մեր հանգրվանը` Պտղնին էր, իր հնադարյա Պղնավանքով : Գտնվում է Կոտայքի մարզում, Աբովյան քաղաքի Պտղնի գյուղում: Ունի այնպիսի զարդանախշեր, որոնք առկա են դեռևս 6-7 դարերում ստեղծված քարե շինություններում: Հավասարաթև խաչ, խաղողի և նռան զարդանախշեր, ահա սրանք են, որ դեռ առկա են սրբաշունչ քարերի վրա:1964 թ. ի պեղումներից պարզել են, որ եկեղեցին կազմված է 3 մասից` հարավային ճակատային մասից:Վերանորոգվել է մեկ անգամ` 1940 թվ.ին:Ցավոք այսօր միայն կարող ենք տեսնել խորանային հատվածը, կենտրոնական խաչի անկյունը և խարխլված գմբեթը:

post-22868-1210665010.jpg

post-22868-1210665132.jpg

post-22868-1210665339.jpg

post-22868-1210665403.jpg

post-22868-1210665443.jpg

post-22868-1210665491.jpg

post-22868-1210665632.jpg

post-22868-1210665668.jpg

post-22868-1210665753.jpg

post-22868-1210666139.jpg

post-22868-1210666201.jpg

Link to post
Share on other sites

Heghine джан,спасибо :flower:

Link to post
Share on other sites

За возможность еще раз прикоснуться к юности.Ностальгия.... :rolleyes:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Արզաքան, Նեղուց վանք

Ծաղկունյաց լեռների ստորոտում է գտնվում Արզաքան գյուղը, /Կոտայքի մարզ/: Կոչվում է Արզաքան, Արզաքանդ: 1829 թին սկսվել է վերաբնակությունը:Գյուղից 3 կմ վերև գտնվում է Նեղուցի սբ. Աստվածածին վանքը: Այն 10-րդ դարի կառույց է: Կան խաչքարեր վանքի շրջակայքում, ունի գողտրիկ անտառ: :victory:

հ.գ. Եկեղեցու ներքևի մասում կային սյուներ, մի քանի քանդակատիպ գանձեր, ու քանի որ մեծամասնությունը հեթանոս էինք, հակված էինք կարծելու` մեհյան է, բայց որոշել ենք մի լավ հետազոտել նախ, նոր խոսել: :cool:

post-22868-1210672417_thumb.jpg

post-22868-1210672511.jpg

post-22868-1210672600.jpg

post-22868-1210672764_thumb.jpg

post-22868-1210672818.jpg

post-22868-1210672884.jpg

post-22868-1210672946_thumb.jpg

post-22868-1210673047.jpg

post-22868-1210673203.jpg

post-22868-1210673236.jpg

post-22868-1210673289.jpg

post-22868-1210673327.jpg

post-22868-1210673371.jpg

post-22868-1210673427.jpg

post-22868-1210673538.jpg

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Բջնի

Բջնին գտնվում է Հրազդան գետի կիրճում,Կոտայքի մարզում, Հրազդան քաղաքից 9 կմ հարավ-արևելք, Հրազդան գետի աջ կողմում: Նրա մասին առաջին հիշատակումները եղել են 5-րդ դարում: Բջնին հայտնի է իր Սբ. Աստվածածին եկեղեցիով ու ամրոցով։ Եկեղեցուց ոչ հեռու պահպանվել են երբեմնի անառիկ բերդի պատերը: Բջնին հիշատակվում է "աստվածաբնակ և անառիկ Բջնի" անվանումով, քանի որ բերդը հնարավոր չէր գրավել ոչ հարձակումով, ոչ էլ երկարատև պաշարումներով: Գաղտնիքը, որ երեք գետնացումները բերդը կապում էին հարևան գյուղի հետ, որչտեղից պաշարման մեջ գտնվողները ապահովվում էին անհրաժեշտ սննդամթերքով: Գետնացումներից մեկը սկսվում է Սրբ. Աստվածածին եկեղեցուց:

Ամրոցը տեղավորված է հրվանդանի վրա, որը երեք կողմերից պաշտպանված է ուղղահայաց անմատչելի ժայռերով, իսկ հյուսիսային կողմից բնական հուսալի պաշտպանություն չունենալու պատճառով այն պարսպապատ է։ Պարիսպներն սկսում են հյուսիսից ու անցնում դեպի փոքրինչ արեւմուտք։ Ամրոցի պարիսպը շատ արժեքավոր է, որոշ տեղում այն երեւում է մոտ 12 մետր բարձրությամբ եւ աշտարակներով։ Պարիսպը երկշարք է. նորոգման ժամանակ բացահայտվել են պարսպի շերտերը, Վասակ Պահլավունին է վերաշինել ու ամրացրել այն։ Պարիսպը բազալտի մեծ ժայռաբեկորներից է, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ քարհանքը տեղական է եղել ու գտնվել է մոտերքում։ Հրվանդանը լավ դիտակետ է եղել՝ հնարավորություն տալով տեսնել թշնամու գալուստը։ Բացի այդ, Բջնիի ամրոցն Անիի պաշտպանողական ինը բերդերից մեկն է եղել։ Բջնիում շատ լավ պահպանվել է գետնի մեջ եղած թաղակապ ջրամբարը։ Ջրամբարն ունի հետաքրքիր կամար, պատրաստված է լավ տաշված քարերով։ Ջրամբարը նույնպես տեսարժան բան է, ինժեներական կառույցների միջոցով ինչոր տեղից ջուր են բերել ու հասցրել ջրամբար։ Ամրոցի ներսում որոշ չափով պահպանվել է տուֆից եկեղեցին, հայտնաբերվել է նաեւ ուղղանկյուն հատակագծով ավերված կառույց, որը, ըստ նրա, պալատական շինությունն է։

Պահլավունիների կողմից կառուցված Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցին շատ նման է Մարմաշենի եկեղեցուն, որը նույնպես այս իշխանական ընտանիքն է կառուցել։ Բջնիի եկեղեցին կառուցվել է 1031 թվականին, Մարմաշենից հինգ տարի հետո, եւ թեեւ անցել է մոտ հազար տարի, բայց այն դեռ կանգուն է։ Մասնագետները ենթադրում են, որ դա նույն վարպետի ձեռքի գործն է։ Եթե առաջինը կառուցված է սեւ տուֆով, ապա Մարմաշենի եկեղեցին կարմիր տուֆից է։ Խաչաձեւ կենտրոնագմբեթ եկեղեցին վերականգնվել է դեռեւս 70—ական թթ., մի քանի տարի առաջ էլ Բջնիի եկեղեցին նորոգվել է Մայր Աթոռի նախաձեռնությամբ։ Սբ. Աստվածածինը շատ արժեքավոր եկեղեցի է, այն ունի գմբեթավոր սրահ, կառուցվածքի տեսակետից ամուր եւ կայուն է, տրվել են շատ ճիշտ լուծումներ։ Եկեղեցու վերեւում գերեզմանոց է, բազմաթիվ են խաչքարերը։

Բջնիի ամրոցը հիմնվել է 7—9 դարերում։ Բջնին մտել է Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի մեջ։ Հայ գրչության օջախներից մեկն առաջին անգամ հիշատակվել է Ղազար Փարպեցու «Պատմություն հայոց» աշխատության մեջ։ 10—րդ դարում, Պահլավունիների օրոք, Բջնի քաղաքը մեծանում է, իսկ 11—րդ դարում այն հիշատակվում է որպես բերդաքաղաք, չորս եպիսկոպոսական նստավայրերից մեկը, որին վերապահված էր նաեւ կաթողիկոսի ընտրությունը։ 1072 թվականին Բջնին ընկնում է սելջուկթուրքերի տիրապետության տակ եւ ազատագրվում է միայն 1201 թվականին։ Բջնին դառնում է իշխան Աթաբեկ Զաքարյանի աթոռանիստը։ Մինչ այդ բերդաքաղաքը մեծապես տուժել է նաեւ Լենկթեմուրի արշավանքներից։ 10—11 դարերում Բջնին եղել է Նիգ գավառի գլխավոր ամրոցը, իսկ եկեղեցին հիմնել է 1031 թվականին Վասակ Պահլավունու որդին՝ Գրիգոր Մագիստրոսը։ 1648թ. կաթողիկոս Փիլիպոս Աղբակեցու նախաձեռնությամբ նորոգվել է Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցին։ Այստեղ զբաղվում էին գիտության տարբեր բնագավառների ուսուցանմամբ` դասավանդվում էր աստվածաբանություն, թարգմանվում էին Պլատոնի և Էվկլիդեսի աշխատությունները և այլն:

Բջնիում պեղումներ կատարվել են 1970—ականներին ու 90—ականների վերջերին:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Մարդկային արտասովոր կիրք եւ միայնակ մոլագարություն... Այսպիսին ճանաչվեց Լեվոն Առաքելյանը դեռ 20 տարի առաջ: 1985թ. 43 տարեկանում կնոջ տիկ. Տոսյայի խնդրանքով իջավ կարտոֆիլի հոր փորելու: Բահի մի արտասովոր հարված եւ սկիզբ, շինարարը դարձավ մոլի գետնափոր: Վարպետ Լեվոնը, որի միակ գործն ու նպատակը դարձավ առաքելության իրականացումը, Կոմս Մոնտե Քրիստո-ի նման մենամարտում էր, այս դեպքում բնության հետ , ի դեմս ժայռաբեկորի, որին ըստ հարեւանների անհնար է հաղթել: Բայց արի ու տես, որ աշխարիս երեսին հրաշքներ դեռ շարունակվում են...

25 տարի վարպետ Լեվոնը բնակելի տներ է կառուցել, այդ թվում նաեւ այն տունը, որտեղ ապրում է նրա ընտանիքը. Աբովյանից ոչ հեռու գտնվող Ավան - Առինջ(այժմ պատկանում է Կոտայքի մարզին): Մուրճ, հատիչ եւ երկար ու ձիգ 20 տարիներ: §Այստեղից սկսվում է իմ կյանքն ու աշխարհըª Աստծո կողմից պատվիրված: Ես կառավարվում եմ տիեզերքից, նույնիսկ ամեն մի միլիմետրն ու սանտիմետրը տեսնում եմ երազների ու տեսիլքների ձեվով, ինձ ինֆորմացիան տալիս են եւ ես այն սկսում եմ իրականացնել անկախ ինձանից: Սա Աստծո հրաշքներից է եւ ես կանչված եմ այն իրականացնելու...¦, - պատմում է վարպետ Լեվոնը: Ես չգիտեմ ինչպես անվանել այս հրաշքը, որը տեսել եմ իմ աչքերովª գետնափոր, հնություն, առեղծված, որը դարձել է իրականություն... դա 20մ խորությամբ մի տարածություն էր, որի առիթը դարձել էր հայկական ընտանիքին բնորոշ կարտոֆիլի հորը: Եւ վարպետ Լեվոնը սկսեց փորել ու փորել, հարվածել հատիչով ու մուրճով, այդ հարվածները դարձան քրտինքի կաթիլներ, իսկ կաթիլները 6 սենյակներ, որոնք զարդարված էին հնաոճ զարդաքանդակներով եւ այս ամենի հեղինակը նույն ինքն է հասարակ մի շինարարª վարպետ Լեվոնը: Որքան էլ, որ պատմեմ, նկարագրեմ, դուք պետք է ականատես լինեք այդ հրաշքին:

§Հա, հա իմ այս ձեռքերով կառուցված է: Քարը ինձ ոգեվորեց եւ քաշեց իր մեջ, 20 տարի աշխատում եմ, դեռ 30 էլ պետք է աշխատեմ, 80 սենյակ էլ փորելու եմ, թե ինչպե±ս, ին±չ նախագծով չգիտեմ, գիտի միայն աստված¦, - ասում է վարպետ Լեվոնը: Այս սրահներից մեկում կատարվում են բոլոր ցանկություններն ու երազանքները, այդտեղ լիցքաթափվում ես, հանգստանում, այս մասին վկայում են հազարավոր այցելուներ ու 12 գիտնականներ, որոնց հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այդ փոքրիկ սրահի դրական ձգողական դաշտը եւ լիցքերը շատ հզոր են եւ կարծում են միգուցե ժամանակին այդ տեղում եղել է սրբավայր եւ դրա զորությունն է կատարում հրաշքներ: Ես էլ փորձեցի եւ իրոք, մի արտասովոր ուժ եւ հանգստություն տարածվեց մարմնովս, այնքան լիցքաթափվեցի, որ եթե 10ր. էլ կանգնեի կկորցնեի գիտակցությունս:

Վարպետ Լեվոնը Մշեցի է եւ պատմում էր, որ իր մայրական պապին անվանել են Մուխսի - Երամ: Պատճառն այն էր, որ նա ոտքով գնացել է ուխտի Երուսաղեմ եւ ոտքով էլ ետ եկել, այդ ժամանակ ովքեր ոտքով կտրում էին այդքան երկար ճանապարհ նրանց դաջում էին, որը կոչվում էր Մուխսի: Այդտեղից էլ մնաց Մուխսի - Երամ անունը. վարպետ Լեվոնը մտածում էրª միգուցե այս առաքելությունը հենց այդ ուխտի դաջվածքի արդյունքն է:

§Ես գոռում եմ, մարդիկ հավատացեք տիեզերքից է ինձ ուժ հաղորդվում եւ ես շատ հպարտ եմ, ուրախ, որ հրաշքը իրականացնում է աշխարհի հնագույն ազգերից մեկըª հայերը: Ես էլ եմ զարմանումª ինչու± հենց ես, կամ այս ամենը ե±ս եմ արել¦: Այս մասին խոսել են եւ խոսում են աշխարհի տարբեր ճանաչված հեռուստատեսություններ (BBC, CNN) եւ մարդիկ այցելության են գալիս աշխարհի տարբեր անկյուններիցª Լեհաստան, Չինաստան, Բրիտանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ(լենդել, Նյու Յորք, Լոս Անջելոս) եւ այլն: Հայաստանում խոսել են բոլոր հեռուստատեսություններն ու ռադիոկայանները, սակայն վարպետ Լեվոնը զարմանում է, որ մինչեւ այսօր Աբովյան քաղաքի ոչ մի հեռուստատեսություն չի այցելել նրան: Երբ ընթերցում էինք տպավորությունները, կարծիքները կամ պարզապես հիացմունքի խոսքերը, վարպետ Լեվոնը ցանկացավ, որ մեջբերենք համագյուղացու կողմից գրվածը. դա իրեն պարզապես հոգեհարազատ է. §Հրաշք: Աշխարհի ամենաբախտավոր մարդն ես, որին ընտրել է Աստված¦: (Կարինե, Ավան - Առինջ):

Դեռ 30 տարի էլ վարպետ Լեվոնը օրեր ու գիշերներ կանցկացնի գետնախորում, 30 տարի էլ տիկ. Տոսյան կդժգոհի, որ օրերով չի տեսնում ամուսնու երեսը, արդեն մատնվել է մենակության, որ կանցնեն օրեր եւ վարպետ Լեվոնը հանկարծ կհիշի, որ չի ճաշել ու քաղց էլ չի զգա: Եւ այս ամենը մեն-մենակ, առանց որեւէ մեկի եւ առանց պետության աջակցության... Չնայած նա իր առաքելությունը կատարում է հոգեկան մեծ բավարարվածությամբ:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...
Guest Guest12568

ՀԱՎՈՒՑ ԹԱՌ

Միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային կենտրոն համարվող վանական այս համալիրը գտնվում է Գառնիից արևելք, Ազատ գետի ձախ ափին բարձրացող լեռան գագաթին։ Այստեղ 1013թ. Գրիգոր Մագիստրոսը կառուցել է ս.Ամենափրկիչ եկեղեցին։ Վանքը վերելք է ապրել 12-14-րդ դդ., ավերվել է 1679թ երկրաշարժից։ 18-րդ դարում Աստվածատուր կաթողիկոսը վերակառուցել է այն։ Վանական համալիրը բաղկացած է երկու հուշարձանախմբից։ Արևմտյան հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին կառուցվել է 13– րդ դարում սրբատաշ կարմարավուն տուֆից, ներքուստ խաչաձև է, արտաքուստ ուղղանկյուն, չորս անկյուններում ավանդատներ։ Հարուստ է արձանագրություններով, եկեղեցու գմբեթն ու ծածկը քանդակազարդ են։ Եկեղեցուն հարավից կից են երկու միանավ կիսավեր մատուռները։ Մանրամասն

post-22868-1212562533.jpg

post-22868-1212562574.jpg

post-22868-1212562613.jpg

post-22868-1212562676.jpg

post-22868-1212562754.jpg

post-22868-1212562853.jpg

post-22868-1212562928.jpg

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ԳԱՌՆԻ

Գառնին գտնվում է Երևանից 28կմ հեռավորության վրա, պատմական Այրարատ նահանգի Մազազ գավառում, Ազատ կամ Գառնի գետի աջ ափին։ Հիմնադիրն է համարվում Հայկ Նահապետի տոհմից Գառնիկը, որի անունով էլ կոչվել է վայրը։ Գառնիում կյանքը սկսվել է դեռևս վաղ բրոնզի դարից (Ք.ա.111 հազարմայակ), որի մասին են վկայում կիկլոպյան պարիասպները, կլոր կացարանները, դամբարանները։ Հայտնաբերվել են հին հայկական բնակելի շինությունների, հնձանների, գինու մառանների հետքեր։ Ենթադրյալ տեղեկությունների համաձայն ամրոցը հիմնադրվել է Ք.ա. 2166թ։ Ամենահին գրավոր տեղեկությունը մեզ է հասել շնորհիվ Արգիշտի Ա-ի թողած սեպագիր արձանագրության, որտեղ անվանվում է Գիառնիանի։ Այն հայտնաբերվել է «վիշապ» կոչվող քարի վրա, 1909թ։ Ամրոցի մասին է հիշատակում նաև հռոմեացի պատմիչ Տակիտոսը (1–11դդ.)։ Ենթադրվում է, որ 1-ին դարում Տրդատ 1-ին Արշակունին վերանորոգել է այն։ 4-րդ դարում հանդիսացել է արքունի ամրոց, նաև՝ եպիսկոպոսանիստ կենտրոն։ 6-րդ դարում եղել է պարսից զորակայան։ Ավերվել է արաբների կողմից, սակայն Բագրատունի իշխանները վերակառուցել են այն։ Ուշ միջնադարում կորցրել է իր նշանակությունը՝ հիշատակվելով ավան, գյուղ, գյուղաքաղաք։ Ավերվել է 1679թ երկրաշարժի հետևանքով։ 1830-ական թթ. այստեղ հաստատվել են Մակու շրջանի հայությունը։ Գյուղի տարածքում պահպանվել են միջնադարյան մի շարք հուշարձաններ, միանավ եկեղեցու ավերակներ (4-րդ դար), կենտրոնագմբեթ փոքր եկեղեցի ս.Աստվածածին անվամբ (12-րդ դար), մատուռներ (ս.Հեղինե, Թուխ Մանուկ, ս.Աարգիս), միաթռիչք կամուրջ (11-րդ դար), խաչքարեր, բազիլիկ տիպի ս.Աստվածածին(19–րդ դար) եկեղեցի։ Գյուղից հյուսիս պահպանվել է միջնադարյան գերեզմանոցը՝ խաչքարերով։ Ամրոցը կարևոր ռազմական շինություն է, որը գտնվում է եռանկյունաձև հրվանդանի վրա (1400 մ)։ Այն եզերված է 300 մետր բարձրություն ունեցող ժայռերով, ունի 14 աշտարակ, պատերն ունեն 2 մ հաստություն, 6-8 մ բարձրություն, 314 մ երկարություն։ Ամրոցի քարերը միացված են երկաթե գամերով, հանգույցները լցված են կապարով։ Մուտքը հյուսիսից է։ Կառուցված է կապտավուն որձաքարից։ Անրոցի տարածքում գտնվում է հեթանոսական տաճարը, բաղնիքը, պալատական շենքերը։ 1907–08թթ. սկսվել են ամրոցի պեղումները Ն.Մառի գլխավորությամբ։ 1949թ–ից պեղումներ է կատարել Բ.Առաքելյանը։ Բաղնիքը (11դար) բացվել է 1952–54թթ պեղումների ժամանակ։ Բաղկացած է իրար հաջորդող 4 սենյակներից՝ նախատեսված տաք, գոլ, սառը ջրի համար և հանդերձարանից։ մանրամասն

post-22868-1212644088.jpg

post-22868-1212644130.jpg

post-22868-1212644217.jpg

post-22868-1212644423.jpg

Edited by Heghine
Link to post
Share on other sites

Հոյակապ թեմա է ու հոյակապ նկարներ: Կեցցե՛ս, Հեղինե ջան: :up:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ԳԵՂԱՐԴ

Գտնվում է Երևանից 30կմ հարավ-արևելք։ Հայտնի է նաև Այրիվանք անվամբ։ Հիմադրման ժամանակն անհայտ է, մատենագիտության մեջ հիշատակվում է 4-րդ դարի կեսերից։ Մինչև 12-րդ դարը կառուցված որևէ շինության հետքեր մեզ չեն հասել, քանի որ արաբների կողմից ամբողջությամբ ավերվել է մենաստանը։ Անվանումը ստացել է վանքում պահված սուրբ գեղարդի պատվին։ Այն այժմ գտնվում է էջմիածնի թանգարանում։ Համարվել է միջնադարյան Հայաստանի նշանավոր մշակութային, հոգևոր կենտրոններից, ուր եղել է դպրոց, գրադարան, գրչատուն։ Ամենահին հուշարձանը 12-րդ դարի արձանագրությամբ ժայռափոր մատուռն է, որը գտնվում է պարիսպից արևմուտք։ Համալիրը պարսպապատ է, բաղկացած է հետևյալ շինություններից` գլխավոր եկեղեցի, կից գավիթ, ժայռակոփ երկու եկեղեցիները, ժայռակոփ ժամատուն-դամբարան, ժայռափոր խուցեր, խաչքարեր։

Գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարյան իշխանների կողմից 1215թ։ մանրամասն

post-22868-1212648897.jpg

post-22868-1212648935.jpg

post-22868-1212648994.jpg

post-22868-1212649082.jpg

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Հունիսի 15 ին մեր հերթական արշավն է: Ուղղությունը Գոշավանք,Գոշի լիճ, Պարզ լիճ և Հաղարծնի վանք- համալիր :rolleyes: : Ցանկացողները կարող են միանալ մեզ: :)

Link to post
Share on other sites
Guest Guest12568
Հունիսի 15 ին մեր հերթական արշավն է: Ուղղությունը Գոշավանք,Գոշի լիճ, Պարզ լիճ և Հաղարծնի վանք- համալիր :rolleyes: : Ցանկացողները կարող են միանալ մեզ: :)

Որոշ պատճառներով արշավը հետաձգվում է շ այն հունիսի 22 -ին է տեղափոխվում: :)

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...
Guest Guest12568

Գոշավանք, Գոշի լիճ

ԳՈՇԱՎԱՆՔ– Վանական համալիրը գտնվում է Գոշ գյուղում։ Հիմնադրվել է Իվանե և Զաքարե Զաքարյանների և նրանց վասալների Խաչենի տիրակալների Վախթանգի և Գրիգորի անմիջական աջակցությամբ ու միջնադարյան Հայաստանի մեծ մտածող Մխիթար Գոշի նախաձեռնությամբ(12–13–րդ դդ.)։ Վանական համալիրը կառուցվել է նախկինում ավերված Գետիկի վանքի տեղում, որի հետևանքով էլ նոր վանքը սկզբում անվանել են Նոր Գետիկ, իսկ հետագայում Գոշի անունով Գոշավանք։ Համալիրը բաղկացած է ս.Աստվածածին (1191-1196թթ.), ս.Գրիգոր (1231թ), ս.Գևորգ (1254թ.) եկեղեցիներից, ս.Հռիփսիմե մատուռից, երկհարկանի գրատուն-զանգակատունից, ժամատնից, գավիթից, կենցաղային նշանակության շինություններից, խաչքարերից։[email=http://armsoul.com/index.php?topic=944.msg11016#new]շարունակությունը

post-22868-1214288038.jpg

post-22868-1214288229_thumb.jpg

post-22868-1214288267_thumb.jpg

post-22868-1214288296.jpg

post-22868-1214288435.jpg

post-22868-1214288467.jpg

post-22868-1214288503_thumb.jpg

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...
Guest Guest12568

ՀԱՂՊԱՏ։

Անունը նշանակում է ամուր պատ, այն կապվում է նաև հաղբ-որոգայթ, ծուղակ բառի հետ։ Համարվում է Հայաստանի նշանավոր հուշարձաններից։ Տուժել է օտար ասպատակություններից, երկրաշարժից։

Վանքը գտնվում է գյուղի հարավ-արևելյան մասում։ Ամբողջությամբ կառուցվել է տեղական մոխրագույն բազալտից։ Պարսպապաը է, բաղկացացած է աշխարհիկ և հոգևոր շինություններից։ Ամենահին շինությունն է ս.Նշան եկեղեցին՝ հիմնադրված Աշոտ Գ թագավորի կնոջ՝ Խոսրովանույշի կողմից 991թ։ Ճարտարապետն է Տրդատը։ Արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հորինվածքով եկեղեցի է, չորս անկյուններում ունի կրկնահարկ ավանդատներ։ Ունի արևմտյան և հյուսիսային շքամուտքեր, 13-րդ դարի որմնանկարներ։ Եկեղեցուն կից է գավիթը՝ կառուցված Հովհաննես Խաչենցու կողմից 13-րդ դարի սկզբին։ Նախնական գավիթը, որտեղ պահպանվել են Կյուրիկյանների տապանաքարերը, կառուցվել է 1185թ Կյուրիկե Գ թագավորի դուստր Մարիամի կողմից։ Այն խաչաձևվող զույգ կամարների վրա հենված շինություն է։

Գրատունը քառակուսի դահլիճ է, ունի բրգաձև ութանիստ գմբեթ։ Կառուցվել է 1258-1262թթ.։ Գրատան սրահը բաղկացած է իրար շարունակող 3 մասից։ Փոքր գավիթը ուղղանկյուն սրահ է, այստեղ է գտնվում Ամենափրկիչ խաչքարը։ Այն կանգնեցվել է Հովհաննես առաջնորդի կողմից 1273թ.։ Գավիթին հյուսիսային կողմից կից է Համազասպի ժամատունը՝ կառուցված առաջնորդ Համազասպի կողմից 1257թ.։ Այն քառակուսի դահլիճ է, ծածկը հենվում է չորս սյուների վրա։

Զանգակատունը կառուցվել է 1245թ Համազասպի կողմից։ Բաղկացած է երեք հարկաբաժիններից։ Համարվում է հայ ճարտարապետական նշանավոր շինություններից։ Սեղանատունը ուղղանկյուն դահլիճ է, զույգ սյուներով բաժանված է երկու քառակուսիների։Կառուցվել է 13-րդ դարում։ 19-րդ դարում այն վերածվել է ձիթհանի։ Հիմնական նորոգում կատարվել է 1975-1978թթ.։ Շարունակությունը` http://armsoul.com/index.php?topic=988.msg11980#new

post-22868-1216099897.jpg

post-22868-1216099980.jpg

post-22868-1216100029.jpg

post-22868-1216100051.jpg

post-22868-1216100070.jpg

post-22868-1216100169.jpg

post-22868-1216100195.jpg

Edited by Heghine
Link to post
Share on other sites
  • 4 weeks later...
Guest Guest12568

Օգոստոսի 17-ին ` Տաթև, Շաքիի ջրվեժ, Քարահունչ, Խնձորեսկ, Մխիթար Սպարապետի գերեզմանոց:

Արշավը տևելու է 1-3 օր:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...
  • 2 weeks later...

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...