Jump to content

Միսաք Մեծարենց


Recommended Posts

:flower: Այլ կրկնություններ ևս կան: :yes:

Չեմ կարող ժխտել, իմ կամքից անկախ, այնուամենայնիվ որոշ կրկնություններ եղան: Կարծում եմ, որ այս անգամ էլ չեն լինի, առավել ևս, որ արդեն սրանով ավարտում եմ Մեծարենցի նաև արձակ էջերը: Սրանից հետո կանդրադառնամ նրա հոդվածներին...

*

* *

Ծովեզերքի պատշգամբին վրա նստած, լուսաբաղձիկ պատանիի հափշտակու-թյուններով, ու քիչ մը վախով, ու քիչ մը արցունքով, տակավին լույսերու մեկնումը կը դիտեի ամեն իրիկուն:

Ամեն իրիկուն, մթնշաղին ստվերախառնություններեն անդին, լեռնագիծ հորիզոնին հուսկ բոցին մեջ, զույգ մը ձեռքեր` լուսեղեն թափանցիկ ձեռքեր` կ’անրջագծվեին դեռ: Իրիկուն մը, այդ կենսական ձեռքերուն ճերմակ դյութանքին մեջ ընկղմած իրիկուն մը, խռովանքի կոհակ մը անցավ հոգիես, ու հեռավոր ճերմակ ձեռքերուն վրայեն մշշական նրբաթել քողք մը փեթըռտեցավ, ինկավ. աչքերս արթնցան անոնց հրաշալի գեղին վրա...

Տեսա որ ձեռքերը զի՜ս կը կանչեին...

Առաջին րոպեին, հանկարծածին խանդավառությանս մեջ, ուզեցի վազել, վազե՜լ այդ տեսլական ձեռքերու գրգանքին. բայց անհունություն մը կ’անջրպետեր մեզ. ու խորհեցա այն ատեն բոլոր այն բաներուն վրա զոր պիտի կրնայի երկարաձգել կամուրջի պես` մինչև սպիտակ ձեռքերուն կայքը. բայց մտածումս ամեն բան պզտիկ գտավ հոգիիս մեջ...

Մյուս իրիկունը նստա դարձյալ պատշգամբին վրա, թաղարներեն ցայտող բույրերուն ողողումին տակ. և սպիտակ ձեռքերը` անգամ մըն ալ հորիզոնի լույսերուն մետաքսե վարշամակը թոթվելով ծաղկեցան իրենց անրջական ձյունաթույր, նրբենի մատներուն գրգոտ շարժուձևին մեջ:

Սպիտակ ձեռքերուն այդ շարժուձևը կո±չն էր արդյոք, աղապատանքի կաթոգին հրավե±րը, թե± դրժումը, դաժան, դաժան դրժու՛մը. չէի հասկնար, ու վարանքը կը պարապնդեր հոգիս:

Եղավ որ, երազի այդ հրեղեն իրիկուններու մեջ, կոչին կես գիտակցությունով արբեցած, եղավ որ հոգիս սահի երթա մինչև հանդիպակաց ծովափունքը, իրիկվան արևին ջուրին վրա գծած շառայլ ուղիներեն, եղավ որ վազեմ մինչև կես ճամբան, բայց այդ պահերուն, ձեռքերը` ճիվաղային դժնե տեսիլներու փոխված հանկարծ կը ցցվեին քարացած, ժխտական շարժուձևով, ու ես ահաբեկ, անսահման զզվանքով տուն կը դառնայի նորեն:

Երբեմն ալ, խաղաղիկ իրիկուններ, կը կարծեի լսել ձայն մը համբույրներեն ավելի գգվոտ` որ հոգիս կը փայփայեր. երկարաձիգ, մեղեդի սլվլյուն մըն էր այն, բուրումնավետ ժապավեն` որուն հեշտութենեն ռունգերս կը սարսռային, ու ճիշտդ այդ պահուն կը տեսնեի զույգ ձեռքեր` որոնք հեշտին ծափի մը մեջ կը համբուրվեին. և հետո կը բոլորվեին անտեսանելի բերնի մը շուրջ. ձայնին ժապավենը դեռ կ’երկարաձգվեր. ու ես արդեն կենսանըվաղ...

Այսպես, ծփացի շարք մը իրիկուններ այդ տարուբերումին մեջ և ալ բնավ, բնա՛վ չտեսա նախկին շուշանները, փոսուռաները, զանակները, ձեռքերը, հիրիկի հեշտալի ձեռքեր միայն կը մնային` անփոփոխ իրենց բացխփիկ շարժուձևին մեջ:

*

* *

Ծովեզերքի պատշգամբին վրա նստած, լուսաբաղձիկ հափշտակություններով, ու քիչ մը վախով, ու քիչ մը արցունքով, լույսերուն մեկնիլը կը դիտեի ամեն իրիկուն:

Ամեն իրիկուն, մթնշաղին ստվերախառնություններեն անդին, լեռնագիծ հորի-զոնին հուսկ բոցին մեջ, զույգ մը ձեռքեր` թափանցիկ լուսեղեն ձեռքեր` կ’անրջա-գծվեին: Իրիկուն մը վերջապես, անշիջանելի ավյունի իրիկուն մը, վարանքին պարապնդումը ի սպառ թոթափած, անցա զիս տեսիլքեն բաժնող անջրպետին հորանջումին վրայեն, սուրացի մինչև ծովափունքը, ու վեր, մինչև ձեռքերուն հորիզոնը. ու հոն տեսա որ երկու լուսեղեն աղջիկներ դյութական պարտեզ մը ցույց կու տային ինծի...

Վերադարձիս մութը արհավիրքի պես թանձրացեր էր, ձեռքերուն տեսիլքը չկար:

*

* *

Ծովեզերքի պատշգամբին վրա նստած, անհուն թախծանքով, հիմակ ալ լույսերուն մեկնումը կը դիտեմ դեռ, ամեն իրիկուն: Ամեն իրիկուն, մթնշաղին ստվե-րախառնություններուն մեջեն, կը հառնիմ լեռնագիծ հորիզոնին բոցին` ուր դյութական ճերմակ ձեռքերուն տեսիլքը թոշնեցավ` ա՛լ չվերածաղկելու համար...

Եվ ամեն իրիկուն հոգիիս մեջ` հեռավոր ձայն մը կը կանչե պաղատագին.

«Ո՛վ իմ հորիզոնիս վրա շուշանացած ուրվային ձեռքեր, անգամ մը, անգա՛մ մըն ալ գեթ երևցեք ինծի, ո՛վ շուշանե ծաղիկներ, անգա՛մ մըն գոնե հիշել տվեք ձեր վաղնջուց լռություններուն երգը մոռցված, ո՛վ լուսոռոգ փոսուռաներ ու զանակներ, հեղ մըն ալ գեթ պսպղացնեիք ձեր փարփառ շիթերը` հորիզոնին մութին մեջ»:

Ձայնը ա՛յնքան հուզիչ է որ հեռավոր հորիզոնին մութին մեջ ձեռքերու տեսիլքին տեղը` բոց մը կը փայլատակե` որ սակայն` ավա՜ղ, վաղեմի սպիտակ շուշանական տեսիլքը չէ՜:

Link to post
Share on other sites
  • Replies 64
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

ՀՈԴՎԱԾՆԵՐ

1905

ԳՐԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԱԳԻՐՆԵՐ

< 1 > ԵՂԻՇԵ ԵՊԻՍԿ. ԴՈՒՐՅԱՆ

Բոլորովին հակառակը կարգ մը ճղճիմ իմացականությանց, Եղիշե եպիսկ. համեստության տիպարն է: Ճշմարիտ ու մեծահոգի բանաստեղծը` որ իր առօրյա զբաղումներեն դուրս ունի հոգելից ներշնչումներու և միստիք վերացման իր պահերը, երբ իր հոգնաշխատ միտքն ու վաստակաբեկ մարմինը հոգվույն սիրական հրճվանքներովը կը կազդուրվին ու անոնցմով կը հանգչին, երազանքի բեղուն ու խորհրդավոր վայրկյաններ ուր բանաստեղծ միտքը կը բաժնվի մերթ աշխարհի ունայն աղմկումներեն, ու Մտածումը կը սլանա թևաբախ դեպի հոգեկանը, որ իրեն կ’սպասե արդեն անանուն և զգլխիչ նեկտարին քաղցրությամբ ամոքելու համար թռիչքին հոգնությունը:

Ինքը բանաստեղծ ծնած է արդեն, ինչպես իր եղբայրը: Եվ ի¯նչ մտերիմ, ի¯նչ սերտ շեշտ մը, ինքնաբուխ զգացման, բառի ու բացատրության տեսակ մը, ի¯նչ շնորհալի ու գողտրիկ բանականություն ունին երկու եղբայրներն ալ, որոնք կը նույնանան մեր դատումին առջև: Միևնույն միջավայրին մեջ ծնած, Սկյուտարի մեջ միևնույն բանաստեղծականությունը շնչած,– ու մանավանդ արդեն իսկ բանաստեղծ ծնած,– Միհրանիկը վաղամեռ Պետրոսին հարազատ շարունակությունը կը թվի ըլլալ: Կարծես միևնույն Դուրյանն է որ կը խոսի մեզի, միևնույն Դուրյանը` որ սակայն կրած է տարիքին ու կոչումին հարկադրած փոփոխությունները. և մեծ հաճույք մը չէ՞ միթե տեսնել մեր վաղեմի սիրական քերթողին շարունակությունը` իր հարազատին մեջ: Ու ո՞չ ապաքեն Եղիշե եպիսկոպոսը մեր երևակայած Պետրոսն է. հասուն տարիքեն բանաստեղծը, նվազ մելամաղձիկ, ավելի խոհուն ու հզոր, մի՛շտ քաղցր ու մի՛շտ խանդավառ:

Բավական երկար լռութենե մը վերջ` բանաստեղծի իր տաղանդը, տեսիլքի մը, դյութանկարի մը պես գունագեղ ու փողփողուն հիմակ, եկավ մեզի հիանալի փետրափոխության մը հմայքը վայելել տալ. ու մենք, որ վարժված էինք միօրինակ ու ձանձրացուցիչ հարթավայրերու տաղտուկին, մենք, որ երկարաձիգ ու հոգնեցուցիչ անապատի մը մեջ հազիվ երբեմն կրկներևույթներու պատիր հմայքը վայելած էինք լոկ, հոգիի ճշմարիտ հրճվանքով մը ըմբոշխնեցինք իր սրբագեղ բանաստեղծություններուն թովքը:

Իր սակավաթիվ քերթվածներուն անըստգյուտ հորինվածքը, զգացումներու նրբին ընդելուզումը, երաժշտական բառերու ադամանդազարդ ագուցվածքը, ու վերջապես գաղափարներու ներույժ արտահայտությունը, իրարու միացած, բանաստեղծի բնածին տաղանդին հետ մեզի կը հայտնեն նաև ճշմարիտ արվեստագետին տաղանդը, որ ազնվական ու շնորհալի մոգություն մըն ալ կ’ավելցնե իր բանաստեղծության թովանքին վրա: Ապաքեն ո՞վ պիտի կրնար մատնանիշ ընել մեզ իր քերթվածներուն մեջ գաղափարի անճարակ կաշկանդումներ, բացատրության բռնազբոսիկ դարձվածքներ և զգացումի անճահ արտահայտություններ, և մանավանդ ո±վ պիտի կրնար այնքան զգայազեղ ու խանդաբորբ բնականությամբ մը ներկայացնել մեզ, օրինակի համար, Անառակորդիին զղջումի այն հոգեխոր ցավերը` պոռթկացող ուժգնությամբ մը տոգորուն:

«Անեծքըդ, Հայր, փոխեց ոսկիս մութ պըղինձի,

Բայց քանի որ շամբուշ կուռք մը պետք էր ինծի`

Ես պըղինձով ալ պատրանքներս ձուլեցի:

«Անեծքդ, Հայր, փոխեց կընդրուկս անարգ գուղձի,

Բայց քանի որ զգլխանք մը պետք էր ինծի`

Ես այդ գուղձովն ալ երազներս ծխեցի:

«Անեծքդ, Հայր, գոհար քարերս դարձուց խեցի,

Բայց քանի որ գիրկ մը գրգանք պետք էր ինծի`

Թամարներու կուրծքեն զանոնք ես կախեցի»:

Գրություններ կան, որոնցմե մարդ մեջբերում մը ընելու կը վարանի. և միթե անիրավություն մը չէ՞ գեղեցիկ ամբողջության մը դաշնությունը հատվածել, քայքայել երազի նրբահյուս ու ճարտարագեղ այն շենքը, որուն ամբողջությանը վրա պետք է հիանալ մանավանդ, զայն վերստին ու վերստին կարդալով ու վերջապես զայն գոց ընելով:

Տեսնենք նաև սա հատվածը, նմանապես Ս. Գրքեն առնված նյութի մը բանաստեղծականացումը.

Կը սիրե՞ս զիս¦ երեքկնեց Տերն ու Կեփաս

Ամպի մը պես խռոված` ըզգաց ներսիդին

Ուրացումի ահեղ անկումը շանթին.

–Ա¯հ, գիտես դու, գիտես ամեն ինչ, ո՛վ Տեր,

Թե կը սիրեմ ըզքեզ, ցորչափ Սերդ անհաս

Ճառագայթի մը քաղցրությամբ թափի վրաս...

Քու՛կդ են բոլոր մեր հոգիներն ու սիրտեր:

Եվ իբրև պատասխան` Հիսուս կը հրամայե անոր երթալ արածել իր ոչխարները. (և ասիկա` իր ալ պարագան):

«Մինչև այն օրն` ու իյնա ցուպդ ի գետին,

Եվ ուրիշներ կապեն մեջքիդ թույլ գոտին»:

Դիտեցեք պատկերին նկարչականությունը. վաստակաբեկ ծերունին, տարիներու հոգնությանը տակ ընկճված, աչքերը անբոց ու տկարատես, անկարող իր դողդոջուն ձեռքերուն մեջ նույն իսկ ցուպը բռնելու, իր շրթունքերն ալ անզոր` վաղեմի սիրական սրինգին վրա տաք համբույրի մը խանդաղատ հպումին, և սակայն ավելի քան երբեք գոհ` կատարված պարտականության մը երջանիկ զգացումովը զեղուն:

Այս քերթվածին մեջ իր իսկ հոգիեն բան մը դրած է Դուրյան, ինքը` իր աշխատության իտեալին նվիրված. ինքը` եռանդազեղ ու կորովի մինչև հոն` ուր ալ մաշած և ուժազուրկ մարմինը մերժե ծառայել իր տխրաբեկ այլ խղճահանգիստ մտածումին:

Իր ուրիշ մեկ քերթվածը Տեառնընդառաջն է, հիանալի` սկզբնավորութենեն իսկ.

«Հոտ մը կ’առներ Ծերունին խոլ հեշտանքի`

Խանձարուրին տաքուկ, ճերմակ խորշերեն,

Հյութե ցամքած մարմնին համար` ուղխորեն

Արբում մ’էր այն ըզգայության ու կյանքի»:

Երևակայե¯լ պատկերը ալեփառ ծերունիին, ըղձացված դիրքի մը մեջ, գրկած Գերագույն-Մանուկը, անոր վրա հակած խանդաղատորեն, և այս մերձեցումեն և այս հպումեն խելահեղ...

«Ու երբ շուրթերն ալ դողահար ու տըմույն

Համբուրեցին մաքուր կայծակը` Բերնին

Շունչե կտրած ծոցին համար ի¯նչ ջերմին`

Կաթում մ’էր այն` որ շարժեց լարը հոգվույն»:

Ու գերագույն ու աստվածային վայելքեն վերջ, հուսկ գուրգուրանքի անհուն հորդումեն վերջ, անոր գոհ ու հանդարտիկ աղաչանքը` որ հեծկլտուքի մը կը փոխվի.

«Ա՛լ արձակե զիս, Տե՛ր, եկավ ժամանակ,

Որ ոսկորներս խաղաղին.

Բայց մեյ մ’ալ դուն զիս գըրկեի¯ր, որ համակ

Որսը չ’ը¯լլամ դագաղին»:

Քերթվածին ամբողջությանը մեջ կա նույն ներդաշնակ, կորովի ու զգայագեղ թափը` որ երբեք չի կասիր:

Ու մտածել որ իսկապես արժանավոր ու հոգելից այսպիսի մտավորական մը այսքան ուշ հրապարակ կ’ելլե, ամփոփված ըլլալով իր հուժկու և բանստեղծ Եսին մեջ, ու խոնարհած` իր կրոնաշունչ Մտածումին սրբանույշ խորանի առջև. մինչ ուրիշներ, բանաստեղծի վատառողջ գոյություններ կամ շպարված, սիրուն ոչնչություններ, միշտ երևալու, միշտ խոսվելու նիհար ու ճղճիմ փառասիրության մեջ մոլորած, և կամ իրենց անունին քով ներբողի երկու բառ տեսնելու շատ տղայական անձուկե բռնված, ասդին անդին կը թափառին, հոս ու հոն ծիծաղելի ուրվագիծեր նկարելով, և հուսկ հետո իյնալով տղայական և ունայնամիտ հոխորտանքի մը մեջ:

Այս ամենեն վերջ, ինչ որ ամեն բանե բաղձալի պիտի ըլլար մեզի` ամենուս համար ալ, անտարակույս բանաստեղծ եպիսկոպոսին քերթվածներուն հատորի մը մեջ ամփոփված տեսնելն է: Պիտի սիրեինք ուրեմն մտածել թե իր վերապահ ընթացքը համեստության գաղափարին հետ այս մտածումին ալ վերագրելի է:

Link to post
Share on other sites

< 2 > Գ. ԶՈՀՐԱՊ

Վերադարձի գիշերն է... «Գետինը կակուղ է, փետուրներով շինված բարձի մը պես... հոս հոն` ծերացած ինկած ծառերու բուներ. ոմանք տարիներու բեռան տակ փճացած ու ոմանք իրենց առուգությանը մեջ օր մը կայծակեն զարնված... Մութ է չորս դիս. հսկա ծառերուն շուքը վերահաս գիշերին սևությամբը կը թանձրանա...»: Քիչ ատենեն սակայն պայծառություն մը կը ժայթքե, և դեղնորակ ճամբաներուն վրա կը ցանե հեշտանվաղ լազվարթի երանգներ. և մենք հափշտակված կըսպասենք անոր` որ իր գորովալիր ծաղիկներուն ազնվական բույրը պիտի բերե մեզի. այս սպասումը կ’երկարի սակայն. ան չի գար, ու մեր երազները քիչ քիչ կը ձանձրանան. լռությունը ալ տաժանելի կը դառնա. ու մենք կըսկսինք խոսիլ իր բուրումնավետ ծաղիկներուն տարաշխարիկ հմայքին, իր եղրևանիներուն և իր երիցուկներուն վրա. վտիտ փունջ մը տխրագին համակերպությանց և հեծեծող մոռացոնքներու...

Ինքը` որ սեգ հոգի մըն է` վես իտեալներու հեռավոր գգվանքը կը սիրե, ու գերագույն համակերպության մը մեջ, տոգորված ճշմարիտ փոխադարձության մը երջանիկ համոզումով, կը մրմնջե.

Դուն լայն ճամփեդ գնա, աղվո՛ր,

Ես կ’երթամ մութ արահետես,

Երջանիկ` այն համոզմամբ որ

Սրտով գոնե ինծի հետ ես:

Եվ կամ մերթ կ’անդրադառնա անցյալին. վայրկենական դող մը կը թափանցե իր հոգվույն մեջ` զոր ո՞վ գիտե գուցե տարակույսը ցանցած է արդեն. և հանկարծ կ’իյնա մտահոգ ու տենդոտ հարցապնդումի մը մեջ.

...Ըսե՛ ինծի, կարոտը հին սերերուս

Կ’անցնի՞երբեմն ներսեդ, արագ ու թեթև,

Գինովցընող պաշտումներեդ կը զարթնու՞ս

Անցյալին մեջ զարթումով մը կարճատև:

Տխրություններ ու հեծեծանքներ վերջապես, որոնցմե սակայն կը բղխի քաղցր հուզում մը` որ չի° ջլատեր, չի՛ խորտակեր. ունենայինք գուցե մտածողներ` որ դատապարտեին այս տխրությունը` զոր չեմ գիտեր թե տխրություն կոչելո՞ւ ենք. տխրությո՞ւն է միթե հոգեկան վիճակի մը հարազատ նկարագրությունը, որ քերթողին համար երանության վայրկյան մը կ’արժե և գիտակից ու ազնվական մտածողին համար ալ թանկագին հուզման պահեր կը հայթայթե:

Բանաստեղծը կը սիրե նաև ըսել սրտազեղումով իր մտատիպարին` որուն մարմնին ամբարտավանութենեն կը գինովնա զմայլուն.

...Շքեղ արձա՛ն, միշտ ըզմայլիչ գիծերով,

Ամբարտավան կո՛ւռք, մարմարե ծիծերով...

Եվ սակայն այդ համակերպութենեն և զմայլանքեն վերջ հանակրծ կու գա պահ մը` երբ հոգին տխուր գիտակցության դողով մը կ’ուռենա, և քերթողը, որ իր ճակատագրին նմանություն մը գտած է բյուրեղե կլկլակին մեջ, կը հեծե.

Անկյունը` մարդ մը, աշխարհքին պահող քեն,

Վայելելով իր Նարկիլեն և ախորժ

Ըզգալով այս հեծկլտուքի նվագեն

Եվ օդին մեջ ցընցող մուխեն թույլ ու գորշ:

Եվ իսկույն քե¯զ կը հիշեմ, երբ անխըռով

Կ’ունկընդրես միշտ հառաչանքիս և կարծես

Հաճույք կըզգաս, այդ մարդուն պես, դիտելով

Մուխը սըրտիս կրակին` զոր դուն կ’արծարծես:

Ասոցմե զատ, իր ամենեն տխուր ոտանավորն է թերևս §Զատկի առթիվ¦-ը, որ իր մյուս կարճ չափով ոտանավորներուն պես հիանալի պարզության հետ ունի խորունկ տխրություն մը, որ, սակայն, ինչպես միշտ, թույլ ու ընկճված հոգիի մը նկուն ողբը չէ.

Անկյուն մ’ունիմ սրտիս մեջ ուր`

Կ’առանձնանամ ատեն ատեն,

Վերհուշումներ երբոր տըխուր

Երկրես զիս պահ մը կ’անջատեն:

Հոն կը մնամ ես ծնրադիր

Ինչպես առաջքը խորանին,

Եվ` ուր միայն կը ծաղկի իր

Կես սուգին մեջ` եղրևանին:

Հոն շարված են իրարու մոտ

Մութ փոսերը իմ իղձերուս,

Հիշատակներ հիմա աղոտ,

Անուններ` զոր չըսեր լեզուս:

Խոլ տենչանքներ, թռիչք անհուն,

Զոր ձեռքովըս տվի հողին,

Մեռելներ` որ ուրիշներուն

Պես հարության հույսը չունին:

Հետո ունի կրակոտ և ըղձավառ պահեր, մութին մեջ` ուր կնոջ հույր գեղեցկությունը կայծերուն իսկ գինովի ոստոստումներ կու տա.

...Եվ տեսնելով մարմինդ լեցուն խոստումով

Քեզի նայող բոցը այդ լուռ կըրակին,

Խելքը գլխեն գացածի պես, աղվո՛ր կին,

Կը ցատկըռտեր հոս հոն հիմար ոստումով:

Եվ հետո` անսովոր հանդիպումներ, անծանոթ կին մը` որ երազի պես գեղեցիկ ու խուսափուկ կ’անցնի ամբոխին մեջեն. հազիվ թե նայվածքներ կը շոշափեն իր դեմքին գիծերը, և ահա անիկա փախած է արդեն, թռչունի մը պես. և սակայն ի՞նչ փույթ, բանաստեղծը իր երազը կը շարունակե. անծանոթուհիին խուսափուկ թովչությունը` բուրմունքի մը պես է զոր կըզգաս առանց ծաղիկին հպելու. երաժշտության մը նման, որ հեռուներեն կու գա, անտես նվագարաններու կուրծքեն անջատված ու գրավիչ. և ո՞վ չէ ունեցեր այդ երազային դողը. տեսիլքի մը պես վաղանցուկ այդ դեմքը գիտես թե անգամ մըն ալ տեսանելիք չունիս. և այդ անմատույց ու փախչող էակին իտեալային քաղցրությունը անհունորեն հեշտագին համակրության մը ծաղիկը կը փթթեցնե հոգվույն մեկ սիրական խորշը.

Աղվո՞ր, տգե՞ղ, ի¯նչ փույթ, բավեց որ մտքես

Մարմին մը տամ ես ուզածիս պես իրեն,

Վրդովիչ հով, պչրանք մը լուռ, վերջապե¯ս

Ամեն բաներն որոնց համար կը սիրեն:

*

* *

Ո՞վ չէ սիրած իր «Ապրիմ-Մեռնիմ»-ը, նույնիսկ անոնք որ դույզն համակրություն մը իսկ չէին տածած անխղճորեն փետռտած պահերուն այդ լքուն ծաղիկը: Քանինե¯ր գիտեմ ես, որ այնուհետև իրենց լամբակին ծաղիկը ըրած են այդ խոնարհ երիցուկը, որուն մահացումին մեջ կը փնտռե մարդ բռնադատված մարգարեությունը իր երկարատև կյանքին. և ապրիմին հիմարական խանդավառությամբ լեցվելե վերջ` անզգած անգոսնումով մը ճամբաներու փոշիին կամ ցանկորմի փշտուքին մեջ կը նետե լերկ դեղին կոճակը «Ապրիմ-Մեռնիմ-»ին...

«...Ամեն անգամ որ քաղեմ քեզ,՛ով պզտիկ դեղին ծաղիկ, կը հիշեցնես ինծի այն ահավոր մերձավորությունը, զոր քու անունդ կը կազմե. Ապրիմ-Մեռնիմ. երբոր ամեն տեղ Կյանքը կը ջանա ըստ կարի խուսափել, հեռու կենալ Մահեն, քու վրադ միայն երկուքն ալ իրենց ճշմարիտ ու պատշաճ տեղը կը գտնեն: Այն քաղաքին պես որ իր գերեզմաննոցը իր ծոցին մեջ զետեղած է` փոխանակ հեռուն, շատ հեռուն, անտեսանելի անկյուն մը տանել դնելու, դուն ալ Ապրելուդ մեջ Մեռնիլդ պարփակած ես»:

Սակայն պետք է խոստովանիլ թե ինք, աշխատության դույզն հանձնառությամբ մը, թերևս մեզի պիտի կարենար տալ արձակ բանաստեղծության հիանալի էջերեն մեկը. ինչպես իր մյուս բանաստեղծությանց մեջ, նմանապես հոս ալ զգալի է ոճի անխնամությունը. այս չփույթը, որ մեծ բան մը չի պակսեցներ, իր խիստ տաղանդալից արտադրությանց արժանիքեն, պիտի կրնար ջնջվելով` անոնց վրա ավելցնել գեղագիտական վայելքի մը հմայքն ալ, և ես կը հավատամ թե Զոհրապ շատ ճարտարորեն պիտի կրնար տալ իր ոճին արաբ-արվեստին խնամված գեղեցկություն մը: Շատ դյուրին է զգալ թե գրչի մեկ հարվածով արտադրած է իր գրությանց մեծամասնությունը, եթե ոչ բոլորը: Չանդրադառնալու և մեկ նայվածքով անցնելու իր այս բնավորությունը ինքն ալ խոստովանած է արդեն ուրիշ պարագայի մը տակ, որ նկարագրի միևնույն մասնահատկության արդյունքն է:

«...Ես կը կարծեմ որ կարդացված գիրք մը մոռցվելու է... ասոր համար է որ այն սուղ վայրկյաններուս մեջ որ ընթերցանության կը հատկացնեմ, ակնարկ մը կը նետեմ ու կ’անցնիմ գրքի էջերուն վրայեն, զանոնք ավելի աչքե անցուցած ըլլալու քան թե անոնցմե բան մը հիշելու նպատակով»:

Այս փակագծեն վերջ, որ սահմանված չէ° երբեք իր տաղանդը արատավորելու, պետք կզգամ հայտնելու ըղձանք մը` որ շատերունն է, պիտի փափաքեինք որ իր գեղեցիկ ոտանավորներուն երիտասարդությունը անդադար խոսեր մեզի, փոխանակ այս լռության որ մեզի զգալ կու տա անոնց կարոտը. և արդեն ինք, դեռ երիտասարդ ու կորովի, տակավին պիտի կրնար տալ մեզ իր եղրևանիներուն մելանույշ երազեն քիչ մը երազ և քանի մը կայծ` իր սիրավառ հոգվույն կրակեն...

Link to post
Share on other sites

Ինքնադատության փորձ մը... արդեն վերևում գրել եմ

1907

ԱՆՏԻՊ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՄԸ

Ի¯նչ ուրախություն ու մանավանդ ի¯նչ հպարտություն, հանապազօրյա դանդաղ ու միակերպ տեսարաններու մշտանույն ձանձրույթին մեջեն, հանկարծ, ճառագայթող դեմքով ու գիտակից ցնցությամբ ձայն բարձրացնել ու գոչել,– ահա՛ ճշմարիտ նորություն մը: Քանզի, ավա¯ղ, գրական հովիտին ծաղիկները, բանաստեղծներ` իրենց առաջին փթթումին ուրախացուցիչ հուսադրութենեն վերջ` ինչ դառնություն, հուսախաբություններ կը դառնան մեր աչքին: Հեռուեն տեսնված բաց բալերանգ թույրեր, մարմանդին ալեծուփ կանանչին վրա սփռված, նոր ծաղիկներու թափորի մը պատրանքը կու տան մեզ. բայց երբ արևին հուրքը կը բանա անոնց շափրակները, երբ ժամանակը աչքերը կը բանա` ի՞նչ հուսավրիպում. հավիտենական ճերմակ երիցուկներ են եղեր անոնք...

Ահավասի՛կ ուրեմն, նոր ու նորանշան բանաստեղծ մը. եթերահած, աննյութաբաղձ, քիչ մը տարաշխարհիկ, բայց լիովին բանաստեղծ: Փառատենչիկ ու ունայնասեր չէ՛ ինքը. անտարբեր ալ չէ անշուշտ փառքի ծաղիկներու հմայքին. բայց վերապահ է, որովհետև մշտախաղաց զարգացումին տենչը ունի, և իր երբեմնի ծաղիկները` իր աչքին այլևս թարշամած` կարեկից ժպիտ միայն բաժին կըստանան. և սակայն գուցե անիրավորեն անտարբեր կամ վերապահ. որովհետև մեզի համար անթոշ ու թարմ է, ինչ որ բանաստեղծը բարձրագույն հարացույցի մը հետապնդումին մեջ անպետ ու օթեկ կը նկատե: Եվ ինչպե¯ս լքել մտքին երբեմնի սիրասուն զավակները` երբ մանավանդ Ջուրին պես ծիծղուն ու շնորհալի մանկուհիներ ըլլան անոնք.–

Ջուրն է ծիածան,

Ջանջիլ մը ջինջ,

Դիպակ մ’անհուն,

Փոփոխ ու ջինջ,

Հյուսված` ցիրցան

Ցոլքերով ջինջ.

Ջու¯րն է ծիածան,

Երիզ մ’է ջինջ:

Եվ լուսինկան,

Նո°ր, ոսկեջինջ,

Շըքանշան

Մ’է կախված ջինջ

Ջուրին ծիածան:

Ծածանուտ այս տաղիկը` մթին ջուրերու վրա հանկարծորեն անդրադարձած լուսնային ճառագայթում մըն է, ջուրին խաղացքեն հալած, նրբերանգված. կամ մանտոլինի երաժշտության նրբահյուս երգյակ մը:

Եվ արդեն առավելապես նրբերանգությանց ու նրբաձայնությանց քերթողն է ինք, և իր հոգին անդրադարձությունը լուսնային ծիածանումի մը նրբակապույտ ու սաթի գույներուն. կամ զմայլագին խոնարհումի շարժուձև մը` լուսնային ջուրերու երազային ծփումին վրա.

Եվ կամ մերթ հոգիս`

Լուսնի ջուրեուն

Մեջ` ինչպես նարկիս`

Կը նայի, զմայլուն…

Ի՜նչպես չթափանցիլ այս զմայլանքեն, կարենալով դիմադրել գրեթե կանացի այս ձեռքին փափուկ դյութանքին:

Այս բանաստեղծությունը պիտի կրնար նմանցվիլ անհունորեն թարմ, չքնաղ, գեղատեսիլ ծաղիկի մը` որուն բույրն ալ կ’երևակայենք ու կըզգանք հեռուեն և որ սակայն քիչ մ ը կը տխրեցնե մեզ` վասնզի կը փորձե ու կը խաբե մեր հոտառությունը. Բայց ո՞վ պիտի ժտեր պնդել թե բույրը միակ հմայքն է ծաղիկին: Հետո, այս բանաստեղծությունը նրբության, բանաստեղծությունն է. Քանզի երգիչին սիրտը, իր սիրելությանց ափին մեջ (իր իսկ գործածա նմանությամբ) մետաքսե թաշկինակ մըն է, փափուկ, մեղմածալ, թեք, տեղատու. և կամ իր բարբառը ցանկալի երաժշտության հոգիին մեջ երկարաձհված արձագանգը, կամ նույն ինքն երաժշտության ընկերացող անանուն, բայց զգալի շրշյունն է, թելադրիչ, խաղաղածուփ. և իր վրձինը գրեթե աներևակայելի կերպով զանազանակ նրբերանգությանց ծորակ մըն է: Իր գույները պոռոտ չեն` այլ նվաղուն. իր ձայները` շրշյուն, հծծյուն, մեղեդի: Եվ ամբողջությունը կը նմանի քիչ մը, բայց քի́չ մը իր երգած պերճուհիին` որ կ’անցնի.

Նոսր` ինչպես երազ,

Չքնաղ` ամպի պես,

Կ’անցնի երկինքես

Միակերպ ու պարզ.

………………………

………………………

Բայց իր բանաստեղծությունը չըլլա որ շփոթվի անկշիռ թեթևությանց ու տարամերժորեն ձևապաշտ արտադրությանց հետ: Իրա́վ է, առաջին ընթերցումով լիազոր ներգործություններ չըներ ան, ու կը կարծվի անկապաշտ կամ ծայրահեղ խորհրդանշական մը ըլլալ. Ասոր համար նորանան անվանեցի զինքը. կ’ընդունիմ որ իմ հոգին անցած ըլլա մանավանդ խորհրդանշական հոսանքի մը մեջեն, և այդ հոսանքին հետքերը կան իր մեջ, բայց երբեք մենամոլություններ կամ իրապաշտություններ:

Ինքը էապես խորհրդապաշտ մը չէ. անգիտակցորեն թերևս. բայց ոչ թե դպրոցի մը հառելու միամիտ և ինքնուրաց կանխակալությամբ մը: Ո՞վ ըսեր է արդեն թե բոլոր խորհրդանշականները արհամարհելի կամ հակակրելի են. Կը հասկնամ որ գաղափարի և զգացումի կամ բառերու անհրապույր խավաբարդումներու հերոս մը այպանելի նկատվի. բայց այս տիպարը, եսապաշտ, մենամոլ, ամուլ տիպարն է Մալառմեն է, կամ մեր մեջ, քիչ մը, Ինտրան ու Գոլանճյանն են: Իսկ անդին կա թափանցիկ, գրավիչ ու մանավանդ թելադրիչ խորհրդանշականությունը` որ առողջ ու բեղմնավոր է: Մեր բանաստեղծն ալ թերևս այս վերջին դասակարգեն է. իր նրբերանգությունները երբեմն աննշմար կ’անցնին. ու գիտենք թե շեշտ ձայներ ու աչքառու գույներ առաջին վայրկյանին իսկ գրավելու առավելությունը ունին, բայց ասոնք մեր մեջ տափակներու ծնունդ տված են:

Ըսել չեմ ուզեր թե առաջին վայրկյանեն իսկ գրավող բաաստեղծություններ տափակություններ միայն կրնար ըլլալ վարակիչ գեղեցկության զգացում մը. բայց ի՞նչ ընել երբ գեղեցկությունները միշտ բացերև չեն կրնար ըլլալ: Արվեստին մեծագույն դրդիչ գաղափարը դյուրամատույց ըլլալն է. և հոս նոր բանաստեղծի մը ստվերոտությունները արդարացնել ջանալով, մթության և անհասկնալիության պաշտամունքին ջատագով հանդիսանալ չէր միտքս, ապահովաբար Լուսնին տակ երգերուն բանաստեղծն ալ պիտի չուզեր այս տեսակ ջատագովական մը. բայց մատչելի ընելու ըղձանքով չըլլա որ արվեստը ոչնչացնենք սահման մը կա` ուրկե վար չի́ կրնար իջնել գրագետը. թող ընթերցողը, եթե կ’ուզե, բարձրանա այդ աստիճանին ու ճաշակե գրագետին երկերը. բայց գրագետն ալ իր դիրքին հրապույրը ավելցնելու համար պետք չէ որ վերելակներու տենչեր ունենա և ասոր համար ստիպվի… գլխուն ծանրությունները պարպելու, օդապարիկի մը ըրածին պես: Խնդիր է հիմակ թե մեր քնարահարը ուզված աստիճանին վրա՞ է. ես պիտի ւսեի թե քիչ մը վեր է: Ու պիտի չզարմանամ, եթե վաղը մյուս օր վճիտ, բյուրեղի պես թափանցիկ տաղեր արտադրե, ինչպես հզորագույն ու լայնազդեցիկ քերթություններ, ու այն ատեն, կարծեմ, ճշմարիտ աստիճանին վրա պիտի գտնվի ու հասած իր գաղափարականին` որ ամայության ու խավարին պաշտամունքը չէ: Իր հրապարակելի նախապտուղ երկը ուրեմն, Լուսնին տակ երգեր, փոքրիկ, գրավիչ նրբերանգությանց գանձարան մըն է` որ պիտի սքանչացնե արվեստին սիրահարները ու բարեխառնե քիչ մը պոռոտագույն գեղեցկությանց տեսքով հղփացած ճաշակներու բթությունը:

Իր գեղորները, ինչպես ըսի արդեն, տարամերժ ձևապաշտությանց արտադրություններ չեն, այդ պարագային` որքան ալ հորինվածքով արվեստագիտական` պիտի չկրնային հպանցիկ հմայքե ավելի բան մը ունենալ: Լա́վ գիտենք սակայն թե բանաստեղծը ունայնափառություններով խայտացող մը չէ. իրեն արտահայտածները հոգեկան զգացումի մակերեսային նշուլանքներ չեն` վարդագույն մշուշներե թափանցված: Իր նայվածքը գիտե խորերը սուզիլ, մինչև մայրական սիրտի ծովուն խորերը: Ահավասիկկ նմուշ մը իր Օրորեն` ուր մայրը իր սրտահատորին կ’ընծաերգե երեք գանձերու աղբյուր մը` ուրկե ծաղկավարս Կին մը կը խմե, գոհար Թռչնակի մը ապրշումե բույնը, ու փառահեղ Այգ մը. վերջավորությունը.

երեք գանձ ունիմ,

քեզի́ երեքն ալ…:

Հիմակ, լացիդ վրա,

Քունիդ եթերին

Շլացիկ ջերմին,

Թող իմ երգս ըլլա

Ծիրանի-Գոտին…:

Ու հետո պանդուխտի երգերը կան, գորովալիր, զգայազեղ. պանդխտավայրին առաջին իրիկունն է, երիտասարդը կ’ըսե.

Երբոր ես այս իրիկուն

գոտիս քակեցի,

գըտա անոր մեջ թաքուն

Ուլունք մ’ու խեցի,

և գուղձ մ’ալ սին, բայց անհո՜ւն,

– հռութնե՜ր կանացի,–

երբոր ես այս իրիկուն

գոտիս քակեցի:

Իրա́վ է այս երգերը ժողովրդային ինքնաբուխ պարզություններ չունին.–

կարմիր վարդի նման բացվիս,

շուքըդ նստիմ, կանչեմ օրոր,

օրո՜ր, կապեմ կախօրան

ուռուն տըկտին, ու շուքն ի վրան,

ցաթե պուտ պուտ արևն ի վրան.

Ջըրի́կ, օ՞ր այնեն կու գաս

Դուն, պաղուկ ջըրիկ ‘ւ անուշիկ.

Գիշեր ու ցերեկ կ’երթաս,

Քուն չունիս, անոր կու երթաս.

Քուն չունիս, անոր չի ունիս`

Քու յարին պաջչան կու երթաս,

Դարձի՛ մըր պաջչան երթանք,

Վարդ ու նուշ ունիմ ջըրելու.

Վարդ ու նուշ ունիմ ջըրելու,

Ռեհանս է կունծ կապելու:

Քաղեմ ու տեսթե անեմ,

Արմաղան անեմ խարիպիս…»

Այլ սակայն գեղեցկություններ են` ուր մշակված միտքը խայտալով պիտի թառեր:

*

* *

Այս բանաստեղծությունը երևակայել կու տա ինծի վերջալույսին խորը ընկղմած բլուրի մը կողքին վրա բարձրացող, նրբատաշ, գմբեթարդ շենք մը, մեհյա՞ն թե տաճար, ո՞վ գիտե: Շուրջանակի անտառներ ու մրգաստաններ կան. ծաղկանկար ածուներ ալ` դաշտավայրերուն մեջ. ծառաստաններուն մեջ թռչունի լիահագագ ճռվողումներ, նոր ծաղկած նշենիի ու սալորենիի բույրեր. վարը, հովիտին մեջ, հեղեղատին ձայնը, ուշացող հոտին աղաղակը: Շենքին բակին մեջ բազմածորակ աղբյուրներու շաչը, ու գրգացող տատրակի ու աղավնիի աղաչավոր հծծյուններ: Կարելի չէ́ դիմադրել սրբենի ու հովվերգական կյանքի այս կախարդանքին. սխրանքով ու երկյուղածությամբ ներս կը մտնենք. վերջալույսը տակավին կը դեդևի. գավիթի մեջ կ’ընդնշմարենք փափուկ, լուսաշող ձեռքի մը հարվիրակ շարժուձևը, հետո դեմք մը, ամբողջական հասակ մը. քո՞ւրմ մըն է, քահանա՞ մը. չենք գիտեր. որովհետև մթնշաղին մեջ դժվար պիտի ըլլար զանազանել թե զինքը պարածածկող շուրջառը քղմի՞դ մըն է արդյոք թե նափորտ մը: Բայց ի՞նչ փույթ, կը հետևինք իրեն. գորշ, հետզհետե մութ, ու վերջապես գրեթե խավարչուտ նրբուղիներե կը տանի մեզ. քիչ մը երկար կը տևի մեր գնացքը. կը դժկամինք ու վերադարձի հաստատ շարժուձև կ’ընենք. որովհետև մեր լայնաքթիթ աչքերը իրենց ծարավը հագեցնելու գրեթե ոչինչ կը գտնեն հուսադրական, պարապինդ մթություն. հանկարծ պատուհանիկի մը ծերպերեն նշուլանք մը կը վիտակի, հետո ուրիշ մը, ուրիշ մըն ալ: Ու վերջապես ինքզինքիս կը գտնենք դրան մը առջև, որ կը բացվի շենքի հետսակողմի պարտեզին վրա և լայնատարած դաշտերու, ճամբաներու, գրեթե հորիզոններու կ’իշխե: Ամեն ինչ նոր է սակայն, նրբագայված, շարմաղված, անոսրացած,. ձայները, բույրերը, լույսերը, ձևերը, ամե́ն ինչ: Կ’ըզգանք անմիջապես թե մեր նայվածքին պարզվող տեսարանը գիշերասկիզբի տեսարան մըն է. ամենօրյա գիշերասկիզբներուն հարևնման, այլ սակայն անոնցմե տարբեր. առաջնորդող ձեռքին արժանիքն ու հրապույրը կա ուրեմն` տեսարանին վրա ցանցնված: Ո՜րքան երախտապարտ ենք իրեն որ առաջին մարդու մը մանկականությամբ ու պարզությամբ հանդիսատես ըրավ մեզ այս տեսարանին, որ մեր գիտցածը չէր, հավիտենորեն կրկնված միօրինակ դանդաղությամբ. այլ կուսացած, քաղցր նորույթ մը` զոր ըմբոշխնելու հաճույքը պարգևեց մեզ` սիրելի́ ձեռքը:

… բացատքեն անդին, ճամբուն վրա բարակ,

իրիկվան ոսկի սեղանին դիմաց,

քահանա սոսին կ’ընե պատարագ,

մորչ շուրջառն ուսին` լույսերով բանված:

Նույն կուսությունն ունի արևն ալ` ուր հրեշտակները լույս նափորտ հագած այգուն դուռը կը բանան և

կու գան առնեն իբր հաղորդ

լուսնին նշխարը մաքուր:

Լուսնին նշխա՞րը. այգուն դեմ, ճերմկոտած նշխարը լուսնին` որ կը սրբանա…

Վերջապես երբ կը բաժնվինք դյութական, նորատեսիլ երևույթեն, վերադարձին, նրբանցքին մեջ, արծաթյա դրան մը առջին, որ խորանի երևույթ ունի, կը տեսնենք ռոնտելներու2 կանթեղաշար մը` որ կ’աստղացոլա. ինչպե՜ս չնայիլ ուշադիր անոնցմե մեկուն.

Վերջալույս

Ծովեն շատ անդին,

իրիկվան մեջ խոր,

շահապ գըլուխին

լերան դարավոր`

Կը դնե արփին

բոց թագն իր բոսոր,

ծովեն շա́տ անդին,

իրիկվան մեջ խոր:

Եվ այս մեծ տոնին

պայազա́տ եկվոր`

կատարնե՜րն են հին,

պարթև սոսն հզոր,

ծովեն շա՜տ անդին…:

Ու վերջապես, մի́շտ հետևելով ձեռքին շարժումին` որ մեզ կ’առաջնորդե, կառանձնանք խցիկի մը մեջ` որուն միակ մեծանիստ պատուհանեն լուսինը ներս կը նայի գորովագին, ու կ’առնե կը տանի մեզ տիեզերքին մեջ պտտեցնել. ու վայրկյանե վայրկյան դիցըմպելիի կալյակներ կամ լեղի շիթեր կը ցողե մեր ծարավ հոգիին. լեղի՞ն. չհասկցվիլը, համակերպիկ վշտակրությունը, լքումը.

Ո՞վ մոռցավ, ավա՜ղ,

այս ծաղկեփունջը, թոշնած, քայքայված,

հոս, թմբին տակ…

Եվ ինչո՞ւ այսքան թուղթի կտորվանք…

Ի՞նչպես լավագույն կերպով կարելի ըլլար անձնացնել լքումին գաղափարը` որ մտատանջ ու խորհրդավոր կը դառնա սա երկտողով.

Ա́հ, այս զանգակն ալ ի՞նչ է,

որ այս ժամուն կը հնչե…

Ուրեմն այս եթերահյուս կուսաթելերու բանվածքը, իր երազը` զոր մեզի տվավ, երևութական ոսկեցոլ փաղփի մը տակ մթին գաղափարի մը խոցտուկը ունի. պետք պիտի ըլլար ուրեմն խորը սուզվիլ իր հոգիին.

Ինչպե́ս պիտի ուզեի

որ նա

Link to post
Share on other sites

Ինչպե́ս պիտի ուզեի

որ նայեին, ուշադիր,

հանդարտության ծովուն խորերը թաքչած

տենչանքիս բուստը կարմիր:

Տենչա՞նքը, ուրեմն հոգը, հո՞գը, ուրեմն երջանիկ երազի մը ոսկի բաղձանքը. ուրեմն մշտանույն հաջորդությունը հառաչին ու ծիծաղին. Կյանքը: Անոր համար է որ իր քերթությունը արջնաթույր ագռավի թևաբախում մը չէ հարաժամ, այլ մերթ սպիտակ լայնաթև ճայի մը ճշմարտապես խայտացուցիչ վերթևումները ունի, որ երբեմնի տխրությանց վրա ոսկի կապույտ քող մը կը քաշեն.

Օ՜, ջահերը վառեր են,

– օվսաննա՜, լույսե՜ր,

օ՜, ջահերը վառեր են,

իրենց կարմիր ալելուն ես կը լըսեմ հեռուեն.

տո՜ն է այս գիշեր:

Ուրիշ մը.

Ահա́ լճակը լուսին,

ահա սարսուռն իր վճիտ.

ահա աստղերն ու իրենց ձայնը, շիթ շիթ,

ահա լճակը լուսին,

ուր համբարուներ կ’երգեն միասին:

Իր սերը կիսովին համարձակված, խպնոտ ու սրբահյուս սեր մըն է. բաղձախտավոր քաղքենի առհավական ըղձանք մը` արևազերծ, նախնական կյանքի հովվերգականությանց համար. տրիփի գրկաբացումներ, կամ ցնորատենչիկ, չարչարող վայրկյաններ չունի. վազող ջուրին պես պարզ է ու համեստ` մորչ մարմանդին վրա հեզորեն ընկողմանած գառնուկի մը պես. շիկնոտ սեր մըն է` որ կ’ընծայվի:

Վայրկյանի մը մեջ ամոթի և իղձի:

Իր նվագը լուսնագիշերի հեշտերգություն մըն է, և լուսնային ճառագայթի քուղեր են որ կը թելթելին իր երգերուն ցանցին վրա:

Նվագարանը քնար մը չէ, ո́չ ալ տավիղ, ջութակ, ո́չ մեկ ուրիշ բան: Նեյի խորհրդամած, երկյուղավոր, փափկաձայն սլվլյուններ, մանտոլինի նրբագայտ, վճիտ կայլակիկներ, սրինգի ոգեկոչող շեշտեր` որոնք դաշտային ու հովվական տեսարաններ կը մանրանկարեն, ջութակի դողդոջուն գիծեր, ու լարանվագի փափկատրոփ հծծյուններ. ասոնց համդրույթն է Լուսնին տակ երգերու արվեստականին նվագարանը:

Լուսնին տակ երգերու վերջընթեր նվագը, Ձյունը` սխրալի քնարերգություն մըն է. ձյունին սպիտակախաղաղ գաղափարը անսահման ուրախության ծաղկում մը կ’ըլլա քերթողին համար.

Հո́, երեկ գիշեր ձյունը ծածկեր է,

– ի՜նչ ուրախություն, ի՜նչ ուրախություն,–

ձյունը ծածկե՜ր է`

իմ հորանջող ձանձրույթիս,

իմ վհատությանս դաշտերը տղմուտ:

Ու պանծալի վայրկյան մը սա անձնուրաց ու խելահեղ կոչը կը խլե իր կուրծքեն, իր սուգին անզավակումը.

Չէ́, անիկա որիներու պես հիմակ,

պիտի չփորե

ներդաշնակությունն այս լույս ու ճերմակ:

Վասնզի ի՞նչ կրնա ըլլալ իր սուգը այս լայնանիստ բովանդակին մեջ` որ տիեզերքն է կամ այլուրը. ի՜նչ փանաքի բան. ու նախ, վասնզի ինքն ալ պետք ունի լիալիր ուրախության մը` որ իրեն համար ձյունախաղաղ համանկարին ճերմակ գաղափարին հետ կը նույնանա.

և ասիկա ճերմակ տո՜նն է իղձերուս,

և ասիկա բոլոր հարսնիքս է իմ կույս:

Ի՜նչ գորովանք ու սրտազեղում.

և ահա́ չորս դին, բուռ բուռ,

պրիսմակ, զանակ, ադամանդ,

մարգրիտ ու սարսուռ…

Իսկ վերջին նվագը ներույժ ու ողբական ավաչներ, երազամոլ, հրուտ խանդավառություններ ունի: Ամայի վերջալույս մը. դաշտերու վրայեն չարագուշակ ստվեր մը կ’անցնի. առկայծող ճրագի վերջին լիալիր ցոլքը ունի մթնշաղը: Այս շրջանակին մեջ քերթողը կը ճանչնա իր հին երազները, խայտանքները, իր Հոգին` «անջրպետին մեջ ցրվուն». ու կարծարծի այդ հոգիին խնկամանը, իր հին երազները, բաղձանքները, հույզերը` կրակ կ’ըլլան, ստշխ կ’ըլլան, եթեր կ’ըլլան. ու`

խնկամաը կը տոնվառի, խնկամանը կ’արծարծի,

…………………………………………………………

եղբայրորեն, կարեկցորեն, քաղցրորեն.

………………………………………………………….

վասնզի այս իրիկուն նախատոնա՜կ է…

Իր վերհուշությանց նախատոնա՜կը. և ի՞նչ գրգալի անուրջ է, որ կը ծորի այդ հանդիսութենեն.

Արդ խոհերուս ծաղկավետ ոստերուն վրա,

ա́հ, ըղձալի աղավնեկի փափկությամբ,

հիշատակ մը, ա́յնքան մեղմ, ա́յնքան աղու,

կու գա մեկեն կը թառի…

Եվ աղավնեկը կը կարկաջե, հին հին բաներ կը պատմե, ու վերջապես`

իր խոսքն ավարտած,

քիվի մը տակ կը ծածկըվի, նիրհելու…

Հոս վերջ կը դնե, կամ սկիզբ կ’առնե, սրտի վիպերգությունը Վահրամ Թաթուլ բանաստեղծին…

< 1907, ապրիլ >

Link to post
Share on other sites

1907

ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Ո՜րքան շնորհապարտ եմ Ենովք Արմենին, որ իր գրական նկունության մեջ տիտանի շարժուձև մը կը փորձե` օձիքս ի վեր ցատկել ուզենալով:

Ի՞նչ տեսակ բան է արդյոք այդ կապույտ հածումը. կրնան նկարագրել: Կրնա՞ նույնինքն նկարագրել անոր հեղինակը: Անիմաստ սենպոլիսմի [մը] նմանողական գայթումներն են մեկ քանի բանաստեղծներու փորձած այս մոլար կապկություննե-րը…

Այսպես կը ծանոթագրե Ենովք Արմեն Մասիսի 28-29 թիվին մեջ հրատարակված Չյոկյուրյանի գրախոսության տակ, զոր ուզածին պես կրճատեր է Մասիսի խմբագիրը` հավասար հարգանք ցույց տալով «գրողին իրավունք»ին ու տող մը իսկ չջնջելու մասին իր ըրած խոստումին: Այսպես կը կը ծանոթագրե` ու առաջին անգամեն, առանց ոստումի ինքզինքը անտաշության շրջանակի մը մեջ կը դնե մոլար կապկություն անվանելով բաներ` որ իր մտքին անձուկ պարունակին մեջ չամփոփվելուն միակ ու մեծ հանցանքը ունեցեր են: Բայց ըսի արդեն թե շնորհապարտ կ’ընեն զիս Ենովք Արմենի արիական շարժումն ու համարձակությունը` որոնք առիթ կու տան ինծի գրականության անունով գործված կարգ մը պղծության դեմ ձայն բարձրացնելու:

Գանք ուրեմն կապույտ հածումներու մասին ըրած իր դիտողության` զոր պարզամիտ բարձրահոնությամբ գուցե անառարկելի կը կարծե: Ենովք Արմեն սապես տրամաբանեց անշուշտ (կ’ենթադրեմ, քանի որ ինք հայտնապես տրամաբանելու քաջությունը չունեցավ). հածում=պտույտ, դեգերում, աննյութական, անտեսանելի բան մըն է` հետևաբար կապույտ չի կրնար ըլլալ: Չքնա՜ղ է տրամաբանությունը Ենովք Արմենին` զոր իր քննա######զի և ուրիշ գրական հավակնությանց մեջբևեռելու միտողներ ալ պիտի ըլլային` որպեսզի կատարյալ ըլլար մեր գրական ողբալի հիքությունը: Ենովք Արմեն թող ուզե կարդալ ու հասկնալ պզտիկ արտագրումները զոր պիտի ընեմ «Կապույտ Հածումներ» խորագրով ոտանավորես. նախ ըսեմ թե կապույտ հածում ըսելով կը հասկնամ կապույտներու մեջ հածում. ու հետո պետք է գիտնա թե այս պարագային հածումը կապույտե տարբեր չի կրնար ըլլալ, քանի որ օդը ինքնին կապույտ է: Իսկ եթե անբավական կը թվի իրեն այս բացատրությունը, ինչպես ըսի, թող ուզե հասկնալ հիշված ոտանավորին հետևյալ տողերը.

Հապօ՜ն, անցի՜ր, ծըծե́ հեշտին համբույրն անույշ «լելակներուն»,

Ու թևաբախ սուրա հոն` ուր զույգ մը դաշտեր բիլ սմբուլի

Քեզ կըսպասեն…

Խորասուզե ծոպդ ոսկեզօծ` ծովածիծաղ ու թրթըռուն

Քընարին «բիլ» նայվածքներուն ծփծփանքին մեջ հորդազեղ:

Եվ որպեսզի չգայթի Ենովք Արմեն, հոս անմիջապես ըսել պիտի պետք ըլլար, թե լելակը սովորական մանիշակագույնեն զատ կրնար ըլլալ նաև ճերմակ, կարմրորակ, կապտորակ:

Հոս տեղն է նկատելու որ եթե Ենովք Արմեն քիչ մը թափանցամիտ ըլլար ու պզտիկ հասկացողություն մը ունենար բանաստեղծության, փոխանակ կապույտ հածումին ծուղակը իյնալու, պիտի կրնար որոշակի դիտել թե այս ոտանավորը շատ ծանրաբեռնված է և հորդառատ բառերով կը քողածածկե բնականին ու պարզին վճիտ զգացողությունը: եվ այն ատեն մատնանիշ ըրած պիտի ըլլար իրական ու խոշոր թերություն մը` որ ընդհանրական է մեր բանաստեղծներուն համար: բայց Ենովք Արմեն անտեղերը չէ: հետաքրքրական ու հոգեբանական պիտի ըլլար եթե ուզեր ամբողջական գրախոսություն մը ընել «Ծիածան»ին վրա և այն ատեն անշուշտ դուրս կու գար բովանդակ խեղճությկունը իր գրագետ-հասկացողության և անգեղագետ մտքին: «Ծիածան»ը չնաշխարհիկ բան մը նկատելու չափ շլամիտ չեմ. ես իմ բոլոր գրախոսներես ավելի հստակորեն տեսնել կը կարծեմ անոր թերությունները, բայց թերությունները` որոնց հրապարակային մատնաշումին առիթը կ’ունենամ հարկավ:

Տակավին պահեստի դիտողություն մըն ալ ունի Ենովք Արմեն. «Արևին» բանաստեղծության մեջ սա երկտողը կա.

Թող հոգվույս մեջեն անցնին կագավ

Մանուկներն ընդարմացած.

Այս տողեր ալ հպելով իր խտրոցին, Ենովք Արմեն պիտի գոչեր. «Ի՞նչ, հոգիին մեջ մանուկ կրնա՞ ըլլալ»: Որովհետև Ենովք Արմենի միտքը ընդհանրապես գրականության ու մասնավորապես բանստեղծության անընդունակ միտք մըն է: Ու չի կրնար իմաստի պզտիկ կրճատումները լայնել ու հասկնալ անմիջապես, թե, օրինակի համար, մանուկը ամփոփ փոխաբերությունն է հոս մանուկ զգացումներուն, տենչերուն, հույսերուն, բաղձանքներուն` որոնք երկար ատեն ընդարմացած` արևին կենսաբաշխ ճառագայթներուն պետք ունին վերսթափելու համար: Ի՞նչ դժբախտություն պիտի ըլլար եթե բոլոր հասկացողությունները Ենովք Արմենի պես անձկանային. այն ատեն հարկ պիտի ըլլար մեր գրական հսկային` Նարեկացիին փոխաբերություններուն ալ դատավճիռը կարդալ («բուրվառ կենաց», «մանգաղ կամաց», «անկողին կամաց»):

Ենովք Արմեն կ’ուզե անպատճառ ismeի մտակույր ու պանդույր տարփող մը գտնել իմ մեջս, մանավանդ բառամոլ խորհրդանշական մը, ծիծաղելի կապկող մը: Եվ որովհետև սկզբեն ի վեր գրեթե բնազդաբար, և հիմակ բացորոշակի, իմ գրական մեծագույն մտահոգությունս եղած է դպրոցի անճահ պիտակուներուն հիմարական հետավարող մը չըլլալ և խուսափիլ արտաքին ազդեցությանց նվաստացուցիչ դրոշմեն, մեկ խոսքով կարելի եղածին չափ ինքզինքս ըլլալ` ուժգնորեն կ’ըդվզիմ Ենովք Արմենի այդ անմտաց վերագրության դեմ: Ու բարբառուն ապացույց մը տալու համար թե սենպոլիսմը կրնա ստացական չըլլալ` դարձյալ մեջ կը բերեմ պանծալի Նարեկացիին օրինակը:

Պզտիկ հետախուզություն մըն ալ` որ երևան պիտի բերե Ենովք Արմենին ըմբռնումը` արվեստագետ բառին մասին: Մինչև մեկ կողմեն Ենովք Արմեն զիս կապկող կը կոչե, մյուս կողմեն Պարսամյանը կը դավանի «արվեստագետ մը` որուն քնարը կորովի շեշտ ունի հուզիչ զգայություններու»: Պարսամյան նոր սեռ մը փորձած ըլլալ կը կարծե, աստվածաշնչյան կարգ մը անցքեր իր կաթոտ զգացումներով մակարդելով: Ունինք իր վերջին ոտանավորը (Մասիս, թիվ 28-29), «Դալիլա», որ չարափոխումն է Աստվածաշունչին մեծավայելուչ պարզությամբ ու հանդարտ խաղացքով վիպերգության: Հետաքրքրական պիտի ըլլար բաղդատությունը` ուր երևան պիտի գա գրականեն զատ լեզվական պղծագործությունն ալ` զոր կ’ընե Պարսամյան իր կոշկոռ կապած հայերենով:

Աստվածաշունչինը.–

…«Եւ եղեւ յետ այսորիկ սիրեաց կին մի առ եզերբ հեղեղատին Սովրեկա, և անուն նորա Դալիլա» (Դատաւորք, ԺԶ ձ):

«… Եւ ննջեցույց զնա ի մեջ ծնգոց իւրոց. եւ կոչեաց վարսավիրայ, եւ եգերծ զեօթանեսին գիսակս գլխոյ նորա, եւ սկսաւ թօշնել, եւ մեկնեցաւ ի նմանէ զօրութիւն նորա…» (Նույն, 19):

Պարսամյանինը.–

Դալիլայի գիրկին մեջ` իր գլուխը ընկլուզած`

Սամսոն` կիրքին մեղապարտ արբշռությունովը մըթին,

Կը փայփայվեր Սովրեկի հեղեղատի նայադին

Թունավորիչ, տռփանուտ գգվանքներեն հեշտախանձ:

………………………………………………………………….

Գլխուն վրա մկրա́տն է, որ կը շարժի մեղմորեն…

Link to post
Share on other sites

*

* *

Այս բաղդատութենեն դուրս դիտելի կետ մը կա, որ ամբողջ ոտանավորը ոչինչով կը տարբերի ձանձրալի արձակե մը: Երրորդ տունին մեջ ընթերցողը կը փոխադրվի վայր մը` որ դաբիրան է Պարսամյանի ծանոթ զգացումներուն.

Զանկապանը հարդարեց` շարժումով մը պչրավոր,

Լերդ շառայլը ցույց տալով այդ կանացի երիզին,

Ուր ալիքի պես վետ վետ ժանյակներու մեջ նրբին,

Մարմնին ճերմակն ավելի շուշանաթույր կ’երևար:

Ի՞նչ է այդ երիզը. զանկապանը կանացի գուլպայե տարբեր նշանակությո՞ւն մըն ալ ունի արդյոք` ինծի անծանոթ: Ո՜ւֆ, սա ժանյակը` որուն մեծաքանակ վաճառողն է Պարսամյան` որ փութաց մասնաճյուղ մըն ալ բանալ վերջերս… Դերերը որքա՜ն կը շրջվին երբեմն բանաստեղծը` որ ամեն գեղեցիկ բան սիրեցնելու պաշտոն ունի, ատել կու տա երբեմն իր երգած իրերը. այսպես չէ՞ր որ մեր նախորդ սերունդին բանաստեղծները սրբապղծեցին ու ատելի դարձուցին «սոխակ»ը «առվակ»ը ևն. և այսպիսով չէ՞ որ Պարսամյան ալ խեղդամահ ընել կը նկատի ժանյակն ու իր նմանները…

Ու մտածել թե արվեստագետ կը կոչվի մեկը, որ ժողովրդային մեկ քանի սիրերգեր իր աղավաղ զգացումներով պղտորելե վերջ` նույն բանը կը փորձե նաև աստվածաշնչյան դեպքերու համար: Ո՜վ արվեստագիտություն… (հետաքրքիր էի իմանալ թե Ենովք Արմեն արվեստագետ ըսելով հանգի ու ոտքի սովորական ինքնաշարժ մեքենայե տարբեր բան մը կ’ըմբռնե՞):

Տեսնենք թե նախ ի՞նչ կ’ըմբռնե Ենովք Արմեն գեղարվեստ բառով: Երբ Ենովք Արմենի փափաքով (այն ատեն երևի մոլար կապկող մը չէի) հոժարեցա «Մասիս»ի Մատենադարանին մեջ հրատարակել Ծիածանը` այս վերջինին կցվելու համար ազդ մը խմբագրեց «Մասիս»ի խմբագիրը. այս ազդեն մաս մը կ’արտագրեմ, իբրև նմուշ հեղինակին լեզվական գեղարվեստին. –

… Հիմնած ենք «Մասիս»ի Մատենադարանը, որուն լույս կ’ընծայենք ԱՌԱՋԻՆ հատորը, Ծիածան, իբր սկզբնավորություն Մատենադարանի շարքին:

Ես չկրցա հանդուրժել այս ճռզած հայերենով ազդին` զոր Ենովք Արմեն կ’ուզեր անպատճառ զետեղել գրքին ճակատը. հառաջաբանեն իսկ առաջ: Որուն լույս կ’ընծայենք առաջին հատորը (don’t nous publions le prémier volume). ահա́վասիկ, ո́ւր պետք է փնտռել մոլար կապկությունը. հայերեն մը` որ իսևիսկ ֆրանսերենին վրա ձևված ըլլա: գալով իբր սկզբնավորություն, կամ անհարկի կրկնությունն է այն առաջինին արդեն բացատրած իմաստին, կամ կը նշանակե թե Ծիածանի միակ արժանիքն էր Մատենադարանին իբր սկզբնավորություն ծառայելը. բայց քանի որ Ենովք Արմեն անձնապես ժխտած է այս վերջին մեկնությունը, կը հաստատվի առաջին դիտողությունը: Եվ այս ազդն է որ Ենովք Արմենին գրչի տակ գեղարվեստական խնդիր դարձած է : Ո՜վ գեղարվեստ:

Ենովք Արմենի լեզվին մեջ կը վխտան այս կարգի մոլար կապկություններ ու սխալներ` զորս ամեն հետաքրքիր կրնա որսալ լիաբուռն: Ենովք Արմեն ուրիշ շատերու պես լեզվին մտահոգությունը չունի, գրաբարը կ’արհամարհե անպայման: Գրաբարի մոլեռանդության, կամ գրաբար ու գրաբարախառն գրելու ցնորքին հիմարական է կարծել թե աշխարհաբարը եղած լմնցած, ինքնուրույն, կազմված նկարագրով լեզու մըն է: Ու մանավանդ, անգամ մըն ալ կրկնեմ, մոլար կապկություն էզայն եվրոպական լեզուներու վրա ձևելը. օգտվենք եվրոպական լեզուներու նորանոր ու թարմ արտահայտություններեն. բայց չմոռնանք գրաբարին հուռթի շտեմարաններեն օգտվիլ մանավանդ: Ինչո՞ւ մեր հացը գետին ձգենք ու մուրացիկ` ուրիշին ետևեն վազենք…

Կրնա առարկիլ թե ի՞նչ հարկ կար այս որակներով այսքան զբաղելու: Բայց այս պղծագործությունները նվիրագործություն սեպվելու հավակնությունը ունին. ու մեղապարտ ու ցասուցիչ այսքա՜ն լռություններե վերջ, պետք էր որ հանուն գրականության և հանուն ցեղին լեզվական արժանապատվության ձայն մը բարձրանար գոնե…

*

* *

Իսկ Տիգրան Չյոկյուրյան պարզապես հուսահատեցուցիչ է: Անիկա ազդեցություններ նշմարել կ’ուզե Պարսամյանեն, Հարությունյանեն, Մալեզյանեն, Չրաքյանեն: Ի՞նչպես կրնայի ազդված ըլլալ Պարսամյանի կնատ ու ճակաճան ու սամսարող բանաստեղծութենեն. ես` որ նույնինքն Չյոկյուրյանի բառերով «գավառացիի կատարյալ ավիշը ունիմ» ու բնության սերը. այս տեսակ ազդեցության մը տոկալե ավելի պիտի ուզեի յոթը անգամ գրիչս կոտրտել: «Պարսամյանին երջանիկ բառերովը օծած է բանաստեղծը իր գործը» կ’ըսե Չյոկյուրյան. բայց երբե՞ն ի վեր բառերը սեպհականություններ են կամ մենաշնորհ: Շնորհակալության պզտիկ պարտք մը ունինք անոնց` որոնք գործածութենե ընկած գեղեցիկ բառեր կը վերակենդանացնեն. բայց Պարսամյան այդ շնորհակալիքին ալ իրավունք չունի, քանի որ Սիպիլեն փոխ առած է իր հաճախակի գործածած բառերը կարծելով որ անոնք, կնոջական անունի մը միացած` պիտի կարենային հրապուրել արժանիքի առնացի աստվածությունը` որ, ավա՜ղ … Իսկ եթե վերնագիրներս Հարությունյանե փոխ առած եմ, ծիծաղելի է ավելի բան մըն է կարծեմ մանավանդ նույն ինքն Հարությունյանի աչքին: Ենթադրենք նույն իսկ որ անմտադիր կերպով Հարությունյանեն փոխ առած ըլլամ վերնագիրներես մեկ քանին (հավանորեն, չե́մ գիտեր). ի՞նչ կշիռ ունի ասիկա: Բոլոր գրականությանց մեջ ալ չկա՞ն միթե նույն մակագրությամբ անհամար գրություններ ու գիրքեր ալ. ի՞նչ կը պակսեցնե այս նույնությունը ներքին իսկական արժանիքեն: Ի՜նչ ողբալի կերպով բառերու մեջ խաղացողներ ենք: «Տապի նոպաներ» վերնագրության ծիծաղելի նկատվիլը բազմապատիկ ծիծաղելի, հաճոյական ու զբոսեցուցիչ թվեցավ ինծի: Ի՜նչ ավելի արտահայտիչ ու բնական ու բանաստեղծական քան համագրավ տապի մը պահուն` բնության նոպայե բռնված նկատվիլը: Բայց ի՞նչ հարկ ասանկ նուրբ դիտողությանց, քանի որ Չյոկյուրյան կ’ուզե որ «Տապի նոպաներ» ոտանավորիս իբր վերնագիր փռեի «Հունիսի Արեվը» մակագիրը` ծանրաբեռն ու վաստակաբեկ գրաստի մը պես… Զանց կ’ընեմ մյուս վերնագիրներուն համար եղած դիտողությունները` որոնք ինքնին կը չեզոքանան ուշադիր ընթերցումներե վերջ: «Ցնորոտ Անդորրություննե՜ր», «Անդորրություն մը որ ցնորոտ կ’ըլլա, տարօրինա՜կ բան» կը գոչե Չյոկյուրյան: Այո́, անդորրություն մը որ ցնորական կ’ըլլա, առանց տարօրինակ ըլլալու: Հայտնի կ’երևա թե Չյոկյուրյան հանդիսատես չէ́ եղած, կամ չէ́ անդրադարձած մեծ լռություններու և անդորրությանց, ծովափը սարավանդի մը վրա, կամ դաշտերուն մեջ` լեռներուն դրացի, գիշերվան լուսախաղաղ համանկարին վրա իշխող անդորրությանց ու լռություններու` որոնք գլխու պույտ կու տան: Զյումրյութը քանիցս գործածած եմ դալարիքի համար. Չյոկյուրյան ձանձրալի կը գտնե այս վերադիրը, թե ի́նչպես, ինք միայն կրնա գիտնալ; Ապրշումե երազներուն համար եղած դիտողության չեմ պատասխաներ, իրմե չկորզելու համար սրամտություն մը ըրած ըլլալու վայելքը: Դիտել կու տամ թե սատափին գույնը ո́չ թե գորշ սպիտակ դեղնություն է, այլ գորշ սպիտակ հատակի վրա ծիրանի ու կապտերակ երանգներու ցոլք մը: Եվ ի՞նչ արտահայտիչ է լուսաժամին նախընթաց գորշ սպիտակ պայծառության մը պես վերջալուսային հետամնաց ծիրանի երանգներուն ու մշշական կապույտ երակավորումներուն համար` քան սատափի ծիածանումը:

Չյոկյուրյան կը քերե «Ծիածան»ի ճշմարիտ թերության եզերքը, երբ կը հակադրե իմ մեջս իրական ավիշով գավառացին ու քաղքենի ազդեցությանց նշավակ պոլսաբնակը` որ «Սոնադին»ը արտադրած է: Բայց կը քերե միակ եզերքը ու չի կրանար ցամաք նետել երկաթ ճապուռը և հաստատուն գետնի վրա գտնել ինքզինքը, որովհետև մակերեսային դիտողությանց հոսանք մը դարձյալ կը վարե իր մակույկը:

Չյոկյուրյան Ծիածանի մեջ զգացումներուն բնագեղ տեսարաններով շրջանակած ըլլալը ստգտանք մը սեպել կ’ուզե: Բայց ինչո՞ւ զգացումները երաշտ անապատներու մեջ տարագրել, ինչո՞ւ մոռնալ մարդուն ու բնության անմիջական ահղորդությունը, ինչո՞ւ խզել այդ կապերը` փոխանակ ամրապնդելու զանոնք: Զգացումներն ու տեսարանները զուգորդելը չէ թե անկատարություն կամ անկապակցություն է, այլև ընդհակառակը` թե կատարելության ձգտում մըն է, իրերուն ու մարդուն հարաբերությանց կապակից կցորդության համար եղած ջանք մըն է: Եվ Ծիածանի միակ արժանիքը այս ձգտումն ու ջանքը կը ներկայացնեն:

Իսկ Չրաքյանի հետևած ըլլալու վերագրությունը անճահ լոդիկի մը պոս վրայես կը նետեմ: Հղացման ընդօրինակություն ըսելով Չյոկյուրյան հավանաբար ակնարկել կ’ուզե Կիրակմուտքը որ Ներաշխարհեն ամիսներ առաջ տպված էր արդեն Մասիսի մեջ: Եվ արմատաքի ու ի սպառ ջնջելու համար Ներաշխարհի ազդեցության անհեթեթ կասկածը, ըսեմ թե Ծիածանի հրատարակության ձեռնարկը Ինտրայի հատորին հրապարակումեն վեց ամիս առաջ եղած էր արդեն: Եվ անկե վերջ գրիչ դպված չէ Ծիածանին, փորձի սրբագրության պահուն կարգ մը ոտանավորներու արտահանումեն զատ:

Անգա́մ մըն ալ շնորհապարտությունս կը հայտնեմ Ենովք Արմենին: Գալով Չյոկյուրյանին` կը ցավեմ, որ շատ թեթևորեն ըմբռնած է քննադատությունը: ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈ՜ՒՆԸ…

Link to post
Share on other sites

1908

ՆԱՐԵԿԱՑԻԻՆ ՀԵՏ

Խուցիս ճերմակ վարագույրները կը սարսռան. գետընթաց հո՜վն է դարձյալ որ ապակիները կ’ալեկոծե ու կը փռվի մինչև բաղձանքիս ավազներուն վրա:

Հո՜վն է դարձյալ. խուցիս աշունը` դեղին ու կարմորակ տերևի անդրադարձ խոշոր կայլակներով արցունքոտած` իղձի ու թախծության ամպոտ վայրկյանի մը մեջ` կըսպասե աղոթքին: Նախնականության բաղձանք մը` երկյուղով մակարդված, առհավության հեռալուր ձայն մը` կարծես հովին արհավրոտ ձայնին ընդխառնված` հետո անկե տարանջատ` կթողվի մեկեն հոգիիս մեջ: Ու բոլոր ուրվագիրներուն ու պատկերներուն մեջեն, որոնք անոր շրջանը կ’ընեն հիմակ, բոցով շրջանակված դիմագիծ մը, հայեցողի միստիք, մշուշոտ, աղոթավոր կենդանագիր մը կ’որոշագծվի հոն մինչև ճակատին ակոսները` զորս Մեղքի գաղափարին արորն է քաշած. մինչև աղերսակու աչքերուն թախծոտ նայվածքը` աստվածային հուրով մը տոգորված. ու մինչև շուրթերուն աղոթկեր երերումն ալ: Նարեկացի՜ն է. սրբության իղձին կրակովը վառված անշեջ մորենին , մեծ աղոթասաց բանաստեղծը` որ կը հառաչե.

«Մատուցեալ եդեալ ‘ի հուր թախծութեան անձին տոչորման` զպտուղ ըղձից ճենճերոյ սասանեալ մտացս, բուրվառաւ կամացս առաքել առ քեզ…»:

Հո՜վն է դարձյալ. և անոր հևքին հետ, իրար բաղխող ձայներու մակընթացու-թյան մեջեն` անտես ու զգալի Աստվածն է որ կ’անցնի, և հոգին կը տարվի հորձանքներեն, երկյուղի խորանին առջև իր աղոթքը աղաղակելու.

«Ընկալ քաղցրութե́ամբ, Տէր Աստված, հզօր, զդառնացողիս զաղաչանս… բացադրեա, վերնային, զմոլոլոյն մառախուղ… պարփակեա քո ձեռամբդ զառաստաղ տաճարիս. գծագրեա քո արյամբդ զմուտ սեմոց սենեկիս… Տուր հանգիստ բերկրութեան մահահանգոյնս նիրհման…»:

Որքա՜ն քաղցր պիտի ըլլար այս ամպամած գիշերոտ տիվին մեջեն ընդնշմարել հանկարծ կապույտ բարությունը` որ ճառագայթով մը ժպտեր շոգիի սրահակներուն մեկ ծերպեն` և աղերսագին կանչե́ր.

«Պաղատիմ առ քեզ լուսոյ ճառագայթ…»:

Բայց, ահա́ ճառագայթն է. «ամենափայլ ճառագայթը», «խոստովանեալ լոյսը», «արփիացնցուղ ցօղը», «տօնելի խոնարհութիւնը», «փրկական համբոյրն» է այդ ոսկեթել նուրբ շառայլը` որ կը սահի հոգիին խորը` քայքայված երազներու տրցակը ժապավինելու:

*

* *

Նարեկը ալեկոծություն մըն է. հոգեկան վրդով մրրիկ մը և ալեկոծություն մը` ուր բառերն ու կշռությունները ալիքներուն բաղխումին չափակցությունը` անոնց ինքնակործան շաչումները` անոնց իրարահալած խաղացքն ու անկումները ունին:

Եվ այս ալեկոծություններուն մեջ, հորձանքներու ափը ինկած պզտիկ նավակ մը կա` զոր կոհակները ոչինչի մը պես ձեռքե ձեռք կը նետեն, մինչև խորտակում.

«…Ուստի նաւն ’ի բախմանէ վայրենի ալեացն խորտակեցաւ»:

Հոս պատկերի խիստ ու նկարչական ճշգրտություն մը կա, իր մանրամասնություններուն ու ամբողջական ներկայացումին մեջ ալ` այնքան հուժկու և իրախնդիր` որ նմանությունը հրաշալի կերպով կ’անձնացնե.

«Թեւոցն ձեռնարկութիւն քայքայեցաւ, կայմն ամբարձման ‘ի կայից իւրոց խլեցաւ, առագաստին թռչարան յանկարկատելի ծուէնս պատառեցաւ, շինուածոյն շուք անզարդեցաւ, առասանք ձգողականացն խզեցաւ, տեսարան գլխոյն դիտակի խոնարհեցաւ, ապաւանդակին պարան` կտրեցաւ, ապաւինութիւն խարիսխին լուծաւ… սամիք ուղղչացն հետոց գալարեցան…, ղեկացն կառուցումք անդրէն սուզան…, գոգք ամփոփման ծոցոյն կազմածոյ անարգեցան, խելք շրթանցն եզերաց խախտեալ ոստեաւ…»:

Բայց դեռ չէ́ վերջացած նկարագրությունը այս նավաբեկության. հապա նավուղիղին անձկությո՜ւնը.

«Նաւուղիղն հանդէպ նաւին դեգերեալ ողբայ, թեռն ’ի ծնօտի եդեալ` արտասուաց գետս իջեցուցանէ»:

Եվ հուսկ ապա խլյակներու թախծագին երերումը ջուրերուն վրա.

«Նշմարք սակաւ մնացուածոցն` ’ի ծայրից ծփմանց ազդելոյ ծովուն, իբր խողխողեալ բանաւոր, ողորմագին թախծանօք հեծէ»:

Նմանությունը հոս կը վերջանա` բայց անդին հոգեկան վերականգնումին հույսը կա` թեև քիչ մը երկվական` ինչպես ճառագայթ մը մշուշի մեջ նշուլացած.

«Իցէ՞ արդեօք տեսանել զփշրեալս նաւ ողբալի հոգւոյս ողջացեալ… արդօք մտի՞ց ’ի խրախճանութիւն խորանին լուսոյ քեւ առաջնորդեալ…»:

Բայց վերջապես մշուշը կը փարատի, ու ոսկի ճառագայթը կը փալփլի հստակ.

«Իսկ եթէ լոյս ողորմութեան բարերաց կամաց քոց ցուցցի, գթութեան քոյ դուռն բացցի, ճառագայթ փառաց քոց ծաւալեսցի…, առաւօտիդ ըղձալի տեսիլ մերկասցի, առատութիւն քաղցրութեան քոյ աղբերասցի…»:

Ու հոգիին ցանկալի ցոլարձակ Վաղորդայնը…

Ահավասիկ ուրիշ նմանություն մըն ալ` խեղդվողին նմանությունը` ուր բառերը պատկերին տեսողական ու ձայնագրական ճշդությունները միայն կը ցոլացնեն.

«Եվ քանզի ’ի ծուփս բազմավտանգս ալէտանջ հողմոյ սաստկապէս զգուեալ ուժգին լլկանօք ’իսպառ տագնապմամբ ’ի ծովին, փոխեալ ընկեցեալ ’ի վտակն վայրենական ողողիչ. առ որս զմատունս ձեռացս այսր անդր տարաբերեալ, իբր ’ի հոսանաց գետոց գարնանազայր, արտաձգեալ յակամայ ընթացս ողորմագին գլորման, ջրակուլ ոգեսպառ պտղորարբութեամբ, դաժանահոտ սկախառն մամռարմատ խառնախռիւ մահաբեր երկամբք վանեալ, ըստ որոց յուղխիցն հեղեղիցն հեղձուցեալ…»:

Եվ ասյ ալեկոծումներուն ու ծփանքներուն վերև միշտ կը փթթի` փրփուրներուն շուշան ծաղիկին պես` «լոյսի հարս» Աստվածամարին` ցնծության ու կուսության ճերմակ գաղափարը.

«Անխառն իբրեւ զօդ, մաքուր որպէս լոյս, անշաղախ ըստ նմանութեան պատկերի արուսեկին բարձրութեան, գերազանց քան զբնակութիւն անկոխելին սրբութեանց, երանաւոր խոստմանն տեղի, Եդեմ շնչական, ծառ կենացն անմահից բոցեղէն սրովն պարունակեալ…»:

Եվ ի՜նչ ավելի տոնելի ու ցանկալի էր քան այս խավարամած հոգիին մեջ կայլակող կուսության ձյունաթույր շիթը.

«Ահա կաթիլ մի կաթին քումդ կուսութեան յանձն իմ անձեւեալ կենաց ինձ զօրէ…»:

Բայց պահեր կան ուր վերստին կը բարձրանա, կշրջշրջի հոգիին մեջ Մեղքի գաղափարին միահեծան մրրիկը` խուռնամբոխ անթվելի տարրերով լեցուն.

«Իսկ մեղանք իմոցս յանցանաց` անթիւք… ոմն եւ բիծք իւր… ոմն եւ փուշք իւր, ոմն եւ արմատք իւր… ոմն եւ ճիրանք իւր… ոմն եւ շանթք իւր, ոմն եւ հրդեհմունք իւր… ոմն եւ վիհք իւր…» (Բան Զ):

Եվ դեռ անհամար, անհամա՜ր…

Ուրեմն պետք է աղաղակե՜լ դարձյալ, իղձի կրակին մեջ աղոթքի խունկովը բուրվառանալ` և հառաչել թախծության երգը.

«Ընդ աչացուացն նեղելոց մշտագիշերն խարխափանօք` մեծակական ձայնիւ հառաչեմ» (Բան ԾԳ):

«Ահա կարկառեմ զկարկամեալ բազուկս հոգւոյս յանուն քո, հզօր…» (Բան ԺԸ)

«Լուր լռութեան սրտիս, տե՜ր Յիսուս, որ հնչումն է առ քեզ մեծութեան ձայնի երկար գոչելոյ» (Բան ԾԳ):

«Թշուառացեալ կիսամեռութեամբ, դիմօք այլայլութեան, տատանմամբ մատանցս, կարկամ հառաչմամբ, նուաղ հեծութեամբ, նրբական ձայնիւ, յոգի թախծութեան յոգնամասնեայ տարակուսանաց`… ողբալով հառաչեմ» (Բան ՀԳ):

«Եւ արդ ջուր կամաց եւ կաթ արտասուաց` բեկութեամբ հոգւոյս մտացս լքմամբ` խորտակմամբ սրտիս հեղեալ առաջի…» (Բան ՁԸ):

Եվ սակայն այս ողջություներուն մեջեն նորեն պիտի ծագի արևը. լուաշող այն արևը` որուն առջև աղերսագին կը հեծեծե աղոթողը.

«Միասցի կնիքդ լուսոյ ի գեղ տեսակիս, ամրութեանդ նշան հաստատեսցի ’ի տիպ դիտակիս, երեւակ կենացդ փայտի ձեւասցի ’ի պատկեր այտիս, արուեստդ հրաշից ’ի ճակատիս շուք նշանակեսցի: Մի́ այլայլեսցի յինէն դրոշմդ լուսապաճոյճ, մի́ բարձցի ’ի տեսանելեացս բաց ճաճանչդ օրհնութեան…» (Բան ԿԵ):

Կամ սա լուսախնդիր աղաղա՜կը կ’երկնե.

«Ընդ սկզբան բերմանս լուսոյ` զողորմութիւն քո ծագեա, ընդ ելից արեւուն` արդարութեան արեգակնդ ’ի յանձկութիւն սրտիս մտցէ. ճառագայթ քո փառացդ ’ի յիմաստիցս խորհրդանոց ջահեսցի» (Բան ՁԴ):

«Ամպով կամաց քոց հավանացիր հրաշապէս, հանդարտեցո փայտիւդ կենաց զծովուս մրրիկ…» (Բան ՁԵ):

Եվ այդ արեգակը, «անբաւութեան այդ ձայնը», «անմատչելի հեռաւոր եւ անընդմիջելի մերձաւորը» այնքա́ն պայծառ, այնքա՜ն բարի է որ.

«Ոչ կիզեր զբերանս լցեալ նանրութեամբ… ոչ ստուերացուցեր զտեսիլ աչացս ’ի քումդ ակնարկութեան… ոչ խորտակեցեր զդաստակ բազկիս որ անմաքրապէս առ քեզ համբառնար, ոչ մանրեցեր զոստս իմոց մատանցս ’ի շոշափելն զանդ կենաց…» (Բան Ե):

Եվ իր ինքնությանը մեջ լոկ որքա՜ն բաղձալի է այդ «անմուտ արեգակը»` որուն կը վազե մեծ աղոթողին հոգին` ինչպես մարած մոլորակ մը իր մայր արևին.

«Ոչ փառքն են ինձ անձկալի, այդ փառաւօրեալն է համբուերլի. ոչ կենացն փափագանօք, այլ կենարարին հիշատակաւն միշտ ճենճերիմ… ոչ հարսնարանին խճճոյիւք, այլ փեսային անձկութեամբ մաշիմ…» (Բան ԺԲ):

Link to post
Share on other sites

*

* *

Իր մեծ ու քայքայիչ տխրություննեն զատ Նարեկացին ունի նաև հիվանդագին մելամաղձություններ. աղերսարկու, միջանկյալ բացասականներու թախծությունը` որ հոս հոն մանիշակի պես կը նշուլի.

«Մի́ լիցի ինձ երկնել եւ ոչ ծնանել… ընթանալ եւ ոչ հասանել, ինձ ձայնել եւ քեզ ոչ լսել… զոհել եւ ոչ ճենճերել…» (Բան Բ):

Եվ կամ լուսեղեն վայրկյաններու մեջ իսկ` մեղքի նախազգացման տրտմությունը.

«Մի́ ընձիւղիր զծաղիկ մեղացս…»:

Ու վերջապես հետևյալ աղաչանքը.

«Մի մատուցաներ բաժակ դառնուփեան ’ի ժամ ծարաւու… մի́ իբր յանկարծադէպ հինից ասպատակ գիշեր մահուն ինձ պատահեսց`. մի́ տապ տօթոյն յանպատրաստ պահուն արմատս հատեալ ցամաքեցուսցէ… մի́ պահեսցի ինձ սառն մեղացս, և մի հոսանք ուղխից կենցաղոյս զիս ողողեսցեն» (Բան ՁԲ):

Բայց բոլոր այս խավարներուն ու մշուշներուն, ծփծփումներուն ու հորձանքին ետին, հավիտենական, երջանիկ անշիջանելի գաղափարը կա պահված. և կու գա կամքի ու գիտակցության արևոտ այն վայրկյանն ալ` ուր երջանիկ ձայնարձակու-թյունը կը լսվի.

«Տօնեա զկեալս կորուսելոյս վերնականացն պարերգութեամբ»:

Եվ այս վայրկյա՜նը…

Link to post
Share on other sites
  • 5 months later...

Ողջունում եմ բոլոր մասնակիցներին

Ես նորեկ չեմ այստեղ, թեպետ ներկայանում եմ նոր անունով. մշտական ֆորումջանինները ինձ կհիշեն Կատրանիդե անունով:

Թեպետ երկար եմ բացակայել, բայց տեսնում եմ, որ իմ կիսատ թողած թեմաները շարունակող չի եղել:

Ինչևէ, սկսենք այնտեղից որտեղ կանգ էինք առել.

ՀԵՏԱՄՆԱՑ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ

[1]

Փայլակ անունով գրիչ մը,– պիտի տեսնենք, ավա՜ղ, թե «գրիչ»են «գրչակո՜թ» միայն կա,– «Նոր Տաղեր»ուս մասին գրվածք մը սապես կը վերջացնե.–

Ամեն մարդ ալ կարող է հրատարակության մը վրա իր անկախ կարծիքներն հայտնելու հրապարակավ` ինչպես պատիվն ունեցա ընելու:

Իսկ ես կ’ավելցնեմ. այո́, ամեն մարդ. այսինքն ամեն ճշմարիտ Փայլակ[1], որ երկինքն ու մեծությունն ու կապույտը կը հիշեցնե, որ լույս ու էլեկտրականություն է, այսինքն ամեն բնազոր մարդ, ոչ թե ածուխով բնագրված փայլակներ

Փայլակ բեմասացի հատկություններ ունենալ կը կարծե, և այս հավակնությունը կը բավե որ փայլատակելու տխուր փորձեր ընե. ուրեմն Փայլակ կ’ելլե ամպիոն, բարձրավիզ սիգանքով ու գոհունակությամբ կը վճռե.–

…Ուրիշին ըրածը չընելու տեսակ մը մտքի չքավորություն կը հայտնե ըստ իս:

Այս տողերը կը գրե ոտանավորներս գլխագիրերով չսկսելուս պարագան հիշելով, և այս իրողության խորը մարմաջ և անտրամաբանություն նշմարել կարծելով.–

…Նորություն մը իր շեղումին մեջ պզտիկ տրամաբանական հենակետ մը պետք է ունենա…

Իսկ ես կը հարցնեմ. ի՞նչ տրամաբանական հենակետ կա ոտանավորին բոլոր տողերն ալ գլխագրով սկսելուն մեջ. և միևնույն ատեն կը պարզաբանեմ թե, ըստ կետադրության, վերջակետեն վերջ միայն պետք է գլխագրել (զանց ընելով կարգ մը իմանալի բացառություններ), այս օրենքն հարկ է գործադրել անխտիր, արձակին ու ոտանավորին համար. քանի որ ոտանավորի այդ գլխազարդերն ավելորդ պճինքե ու սիրունութենե տարբեր պաշտոն չունին ու գլխովին հակառակ են տրամաբանության: Խնդիրն ինքնն ոսպի մը չափ արժեք չունի, և ես արդեն այդ նորությամբ պանծալու ո́չ պետք ունեի, ո՜չ ալ իրավունք, քանի որ աննախընթաց չեմ: Բայց կ’ուզեի հասկցնել Փայլակին թե ի́նչ ձախող բան է «մտքի չքավորություն» և անտրամաբանություն տեսնել արարքի մը մեջ որ պարզապես տրամաբանության սիույն կատարած է:

Փայլակ կը բարբառի դարձյալ.–

Ասկե զատ իմաստի աղքատություն մը կըսկսի շեշտվիլ առհասարակ բոլոր կտորներուն մեջ… ու կը կարծե, չէ́, կը հաստաբանե, թե դիրքին քսան ոտանավորներ չեն վերջացած. ի՞նչ կ’ուզեր Փայլակ իբրև վերջավորություն. սա տեսակ տողե՞ր արդյոք,–

Ու կը խորհիմ թե, պաշտելի սիուհիս,

դուն ալ վարդին ու շուշանին կը նմանիս…

կամ,

կյանքն ալ այս է, առվակին պես կը սահի,

անձրևներով կը մատնի ան զիս ահի:

Անշուշտ «Նոր Տաղերուն» մեջ կան զուտ նկարագրական ոտանավորներ` ուր իմաստասիրություն չկա. այսինքն ընթերցողին թողված է կրած տպավորութենեն մեկնիլ դեպ ի որոշ իմաստասիություն մը` որ դյուավ կը ծնի ամեն վառ տպավորութենե. բայց տխուր ու տգիտական բան է մակերեսիկ նկատողությամբ մը գինովցած` ելլել կարծեցյալ սնանկություններ մունետիկելը:

Փայլակի գրվածքին առանցքներն են անհասկացողություն, որ լուրջ մասը կը կազմե հոդվածին, և սրամտություն, որ հոդվածիս վերնագիրը կը հիշեցնե. զբաղինք քիչ մ’ալ այդ լուրջ (~) մասով:

Փայլակ չի́ հասկնար սա տողը.

Սիրտըս` բո՜ց մը` մթընշաղին մեջ անհետ.

որովհետև նախընթաց տողն իսկ միասին տեսնելու չափ հորիզոն չունի իր աչքը, ո́ւր կը մնա նախընթաց տունը.

Ճամբուն վըրա իր քայլերուն հետքը վարդ`

Ուր հեշտորեն կը հածի եռ իմ մենիկ

Սիրտըս` բո՜ց մը` մթընշաղին մեջ անհետ…

Փայլակ ո́չ միայն չի հասկնար «Ջուրեն Դարձին» ոտանավորս, ինչ որ մեղադրելի չէ, այլ և կը ստե՜, ինչ որ աղաղակելի՜է. երբի մը պոչին կապված են, կ’ըսե, քսան տողեր, մինչդեռ այդ երբն հետևակ վեց տողեր միայն ունի:

Փայլակ չի́ հասկնար թե ի՞նչպես «Ջրտուք»ին մեջ թխմվեր է «հոյ-հո՜յ» բացագանչությունը` որ Արտաշես Հարությունյանին կը վերաբերի եղեր. (նորե՞ն սեպհականության խնդիր). միանգամ ընդ միշտ պետք է կրկնել սակայն թե բառերը բառեր են միայն. ու Բանն է որ հոգի կու տա անոնց, ընելով զանոնք եռանդուն, հառաջխաղաց ձիեր` կամ հասարակ բեռնակիրներ[2]: Փայլակ կը կարծե որ «հոյհո՜յ»ը եզ ու կով վարելու բացագանչություն մ’է. այդ բացագանչության «հո́» կ’ըսեն, անհասկացո́ղդ Փայլակ, «հո́» իսկ «հոյհո՜յ»ը (մեկ բառ) ուրախության և հիացումի աղաղակ մ’է:

Փայլակ չի հասկանար նաև «կարմիր կարոտ»ը. պիտի հասկնար անշուշտ եթե ըսեի «հրավառ կարոտ». իսկ «հրավառ»են «կարմիր» մեկ քայլ միայն կա` զոր առնել տալու համար անպատճառ տատի՞ս ըսել պետք էր:

Փայլակ իր անհասկացողությունը կը շարունակե տակավին. ազատ էր այդ բանին` եթե վերապահություն գիտնար. (մեղքը վի՜զը, պիտի ըսեի, բայց ուզեր է լրագրության վիզին ալ փաթթել զայն):

Մինչև ո՜ւր կ’իջեցնե Փայլակ քննադատությունը` զոր հայտնաբառ տգիտությամբ պղծելե վերջ, չի́ վարանիլ զայն շրջեցնել խանութպանական ավլուք սրամտությանց աղբյուսին մեջ, զայն տարուբերել կեսարական ապուխտին ու բանջարանոցին կաղամբին միջև. ահավասիկ այդ սրամտութենեն նմույշներ.–

«Համբույրն անձրևին կը թրջե շափշափ» ըսելե հետո, ինչո՞ւ չըսենք. «Ձին կը վազե` բաթ բաթ, դուռը կը զարնվի չաթ չաթ. շունը կը հաչե` հա́վ հա́վ. էշը կը զռա…»:

Հետո կըսե անպառկառ ու անպարկեշտ տգիտությամբ.–

«Լուրջ» իբր «անուրջ»-ին հանգ կ’երթա, բայց շուշանին ածական տալ ուզելնուդ պես, լրջության վերակուն կը նետե վրայեն ու բարեկենդանի «մասկարա» կ’ըլլա կարծես:

Պիտի չշիկնի՞ս, ո՜վ Փայլակ, եթե թևերդ վեր առնելով անոնց պարտկած դդումներն անութեդ վար ձգելե վերջ` հարկադրեմ քեզ խաղալ ու տխրեցնել մեզ` ոևէ բարեկենդանական մասխարայի խամաճիկությամբ` սա́ քեզի անծանոթ երգին եղանակով.–

Լուրջ` կը նշանակե երկնագույն, իսկ լուրջ շուշան` հիրիկ զամբագ, iris:

Փայլակ կը կրկնե, միևնույն անպատկառ ու անպարկեշտ տգիտությամբ.–

«…Ցնծապատար»ը (այսինք` ցնծպա«տ»ար) «լեղապատառ»ին վրա ձևեր ես (այսինքն` լեղապա«տ»ա«ռ»ին) դերձակի մը պես որ կյանքին մեջ առաջին անգամ «ֆրագ» մը կը շինե ինչ որ «էնթարի»[3] մը կը նմանի:

Հոս Փայլակ դպրոցականե մը շա՜տ վար կը մնա, դպրոցական մը բառարան նայիլ գիտե, իսկ Փայլակ… իր տգիտությո՜ւնը մինակ: Ուրեմն նոր եղանակ.–

Ցնծապատարին պատարը պատարիմ բային արմատն է. պատարիմ կը նշանակե լեցուն ընել, առատացնել. ուրեմն` ցնծապատար` կը նշանակե ցնծությամբ պատարուն, լեցուն. եթե Փայլակ դասառության պետք չունենար` ավելորդ պիտի ըլլար ըսել թե ո́չ մեկ առնչություն կա ցնծապատարին պատար վերջավորության և լեղապատառին պատառին հետ, Ռայով` պատառ` իր պարզագույն նշանակության մեջ, որով լեղապատառ կը նշանակե լեղին պատառ պատառ եղած:

Երբ լեզվական այսքան պարզ կետերու մեջ իսկ բացարձակ տգետ մ’է Փայլակ, ի՞նչ կրնայի սպասել իրմեն ավելի բարդ խնդիրներու մեջ, ինչպես են Գեղեցկագիտությունն ու Բանաստեղծությունը. ի՜նչ կրնայի ակնկալել արդարև, եթե ոչ ավելի բարդ ու թանձրամած տգիտություն: Դժբախտաբար Փայլակ չի կրնար արդեն այդ ակնկալությունը դերևել, դժբախտաբար իրեն ու գրականության համար` Փայլակ կ’ըսե, կը վճռե՜.–

«Նայ շոգոլի»ն անճաշակ է, «փողփողենէջ»ը նմանատիպ «լռարան»ը` նույնպես.

Այս վերջինին առթիվ անգիտակից համեստություն մը չէ Փայլակինը, երբ կը հարցնե.–

Հոգի՜դ սիրես, Պ. Մեծարենց, աս ի՞նչ ըսել է… այլ նորեն, ավա՜ղ, փայլատակելու ունայնատենչությունը. այլապես իր մյուս տգիտություններն ալ նույն հարցական կաղապարին մեջ պիտի ձուլեր, որով գեթ կ’ըլլար պարկեշտ տգետ մը. ինչ որ գրականություն մը պիտի սեպվեր հավակնոտ ու անհամեստ տգիտության մը բացասության դեմ: Ուրեմն նորագո՜ւյն եղանակ:–

Լռարան, տղա́ս, կը նշանակե լուռ կենալու տեղ. (ի՜նչքան շահած կ’ըլլար Փայլակ, եթե գիտնար ու հարգեր լռարանին նշանակությունը` լուռ կենալու տե՜ղ…):

Դիտելի է որ Փայլակի իբրև անճաշակ դատապարտված բառերը` առավելապես նախնյաց մատենագրության մեջ գործածվածներն են. նույն բառերու առատությունն է որ ըսել կու տա «սիրունատենչ» պարոնիկին.–

Իրիկունը` էջ 56` գլուխ գործոց մ’է անճոռնի, անճաշակ խժալուր բառերու:

Այդ անճոռնի, անճաշակ ու խժալուր բառերն են «փողփողենէջ», «ճաճանչավուխտ», «լռարան», «կղկաթիմ», «վարսադիտակ», «զարմանուհի», «բազմաբեղուն».– այս խոսուն, հնչուն, բզզուն բառերն` ասոնք ամենք ալ գեղեցկության քվեն չեն ստանար Փայլակի կողմեն, վասն զի «շիք» չեն, «սիրուն» չեն, «moderne»[4] չեն, այլ նախնի մատենագրության մեջ հաճախած, բրածո բառեր են. բայց ինչո՞ւ բանտել Գեղեցիկը սիրունին սահմանափակության մեջ. ինչո՞ւ չխոստովանիլ թե տգիտությունն այդ բառերը ծամածռող շրթունքին, և անոնց ուժեղ մերձեցումին տոկալու անկարող` իգացյալ, ուժասպառ լսելիքին մեջ է. այդ բառերը գործածող նախնի մատենագիրներ` մենե շա́տ ավելի լավ կ’ըմռնեին լսելության ու առոգանության Գեղեցիկը.– գիտեին վեհաշուրթ արտասանել բառերը ու լսել անոնց վեհանդորր ձայնը. իսկ ի՞նչ գիտեին փայլակներ. ոչի́նչ, ո́չ իսկ իրենց տգիտությունը: Նախնի մատենագիրը գիտեր ծովաձայն հնչեցնել բառերը.–

Զիա՞րդ բաւեսցէ դոյզն ինչ աղջամուղջ` մեծիդ ճառագայթից, զիա՞րդ համաբրձցի կշռեսցի ընդ խաչի քո կրից` խակութիւն հեշտութեան մարմոյս տկարութեան…

– Ընկալ քաղցրութեամբ, Տէր Աստուած հզօր, զդառնացողիս զաղաչանս…

Գիտեր ծիծաղախիտ ժպտեցնե՜լ բառերը.–

Աչքն ծով’ի ծով ծիծաղախիտ ծաւալանայ…

(Եթե գիտնար Փայլակ Նարեկացիին այս նմանաձայնությունը, գուցե չծաղրեր իմինս` որ չքնաղ բան մ’ըլլալու հավակնությունը չունի, բայց ունի՜անճաշակ որակումին դեմ բողոքելու արժանապատվությունը).–

Արև ծիծ«աղ»ի, ծ«աղ»իկ ծամերու.

Այս ցուցումներեն վերջ ո՜վ կը զարմանա եթե Փայլակ դատապարտե.

«Ծիածան աչքեր»ը, «ատրուշան բերնակ»ն ու «չարանճար հովիկ»ը` որ «պզտիկ երգեր կը կարդա» (եթե գիտնար խեղճը թե Սիպիլ գործածած պիտի ըլալր «հովերը կը խոսակցին» բացատրություը, գուցե չդատապարտեր զիս):

Ով կը պշնու թե Փայլակ Սենպելիզմի Մեծարենցյան դպրոցի գյուտեր անվանե զանոնք: Հոս Հարցում մը կը ծագի,– ի՞նչ է այս դպրոցը կազմողի պիտակը` զոր նկնահասակ afficheur**-ներ կ’ուզեն փակցնել ճակտիս` որ շա՜տ բարձր կը մնա իրենց հասակեն: Ի՞նչ են այն խոշոր բառերը` (ռահվիրա, ռահահորդ, առաջնորդ, առաքյալ) զորս անունիս կցելու տխրահռչակ պատիվը կ’ընեն. չէ՛, ես լեզվական առաքելության փառատենչիկ ցանկացողներուն*** կը թողում այդ բոլոր լպրծուն տիտղոսները, ու կը դառնամ ըսել ու պնդել թե ես երբե՜ք դպրոցի մը հետևելու կանխակալությունը կամ նոր մը հիմնելու ունայնափառությունը չեմ ունեցեր: Ամեն մարդ որ իր անհատականության և արժանապատվության գիտակից է, ինքնին դպրոց մը կը կազմե արդեն: Հետո տեղն է ըսել նաև թե ես երբեք խորհրդանշանակության ստրուկ մը չեմ: Փոխաբերությանց ու նմանությանց ուժգնություններ ու նորություններ` զորս կը սիրեմ գործածել` կարծել տվին թե սենպոլիստ մ’եմ. բայց ադոնցմով կը հիշեցնեի միայն սենպոլիզմը` որուն բոլորանվեր ուխտադիր մը չ’ըլլալե զատ` հակընդդեմ բնութենապաշտ հակումներ ալ ունիմ անոր հանդեպ. այսինքն կը նախընտրեմ ճաճանչավետ Կյանքը, բաբախուն ու եռուզեռ Բնությունը` խորհրդանշական զուսպ ցրտություններեն:

Գեղագիտական հասկացությունն ալ զննելե վերջ պետք է որ հանգեինք Փայլակի բանաստեղծական անհասկացողության: Օրինակի համար Փայլակ Հովհաննու Հայտնության* չափ անմեկնելի կը գտնե հետևյալ տողերըորոնց մեկնությունը պիտի տամ, (ի՜նչ մեկնություններ տվինք որ) առանց Հովհաննու Հայտնությունը հայտնագրելու հավակնոտ մ’ըլլալու.–

Օ՜հ, գաղջ ավիշն` որ չորս կողմեն կը պոռթկա`

Ընձյուղներով, շաքիլներով անհամար.

Օ՜հ, արևոտ խայտա՜նք արբուն աղջըկա`

Որ կը զեղու բորբոք, արբշիռ ու հիմար,

Կուրծքեն գարնան` որ թևերովն իր բաղեղ`

Տարփո՜տ հյուղին կը պըլլվի, ու հեղեղ

Կանաչով մը կու տա համբույրն իր դալար:

Մեկնությունը.–

Հողին գաղջ ավիշը` որ անհամար ընձյուղներու և շաքիլներու (չգիտցած բառերնիդ բառարանը նայեցեք, պ. Փայլակ) ձևով կը պոռթկա ամեն կողմե. օ՜հ, այդ գաղջ ավիշը, վարար աղջկան այդ արևոտ խայտանքը` որ գարնան կուրծքեն կը զեղու արբշիռ, խոլ ու բորբոքուն, ու տարփանքով կ’ընգրկե հյուղը` զոր կանանչի հեղեղով մը կը համբուրե կարծես: (Կը կրկնե՛մ, պ. Փայլակ, չգիտցած բառերնիդ…):

Փայլակ «Հովվերգություն Մը» վերնագիրը նյութին անհամապատասղան կը գտնե շուկայիկկ սրամտության մը առիթին հետ. մերինները` Մոտեռնության այս կեղևանքները մամռարմատ ավանդամոլներ են էապես. կ’ուզեն որհովվերգություն մը երբեք չշեղի բորբոսած բանաձևին մատնանշած ուղղությունեն.–

Սիրախանձ հովվուհի մը կար, օձի նման մազերով, մարմարյա ծիծերով, ու սարսուռ պարգևող բումբերով: Հեշտախանձ հովիվ մ’ալ կար. որ զայն տեսավ, ահավոր սարսուռով մը գալարեցավ: Ըրին չըրին` գիրկընդխառնվեցան և երջանիկ ժամեր անցուցին: Անողոք բախտը սակայն զանոնք անջատեց:

Կ’ուզեն մեր պարոնիկները որ այսպես գրված ըլլա որ և է հովվերգությու. այլապես քիթ պոչ կ’ընեն, նորեն կը ծամածռե՜ն իրենց պաշտելի շուրթերը…

Փայլակ կրնա հանգստանալ այլևս, պիտի չզիջանիմ իր խոհարարիկ սրամտություններուն ալ գարշահոտությենեն աղաղակելու: Հանգիստ կը թողում գրականության այս cordon-bleu-ն** իր լահանայե, ապուխտե, յալանճի տոլմասիե*** պսակներուն հետ…

Հ. Գ. – Վերջին հանձնարարություններս են.– Սիրելի՜ Փայլակ, չգիտցած բառերդ բառարան նայելու չմոռնաս. բայց մոռցի՛ր խոհանոցի, բանջարանոցի ախորժակներդ: Ու մանավանդ կարդա՛, կարդա՛, կարդա՛, բան մը զոր կը հանձնարարեր Գոլանճյան` մեկ բարեկամիդ ու բախտակիցիդ****: Այն ատեն եթե դարձյալ փայլակ, գոնե չես ըլլար այլայլակ:

[1] Իրապես` մարդը փայլակներու խուրձ մ’է: Էմըրսըն – (Էմերսոն Ռալֆ (1803-1882) – անգլիացի արձակագիր, թատերերգակ և քննադատ):

[2] Բառերը գաղափարի ձիեր են, կ’ըսե Էմըրսըն, հայ բանաստեղծ մ’ալ, անկե անկախաբար` ըսած է արդեն թե բառերը գաղափարի բեռնակիրնե՜րն են: Պետք է նայի՜լ այս խոսքերուն խորը

[3] «էնթարի» – կնոջ կամ տղամարդու երկար վերնազգեստ:

[4] Moderne (ֆր.) – նոր, նորագույն, մոդեռն:

** Afficheur (ֆր.) հայտարարություններ և ազդագրեր փակցնող:

*** Լեզվական առաքելության փառատենչիկ ցանկացողներուն – հեգնանքն ուղղված է Ե. Արմենի դեմ, որը իր որոշ գեղարվեստական երկեր գրում էր «ապագա աշխարհաբարով»:

* Հովհաննու Հայտնություն – Նոր կտակարանի գրքերից մեկը, որի հեղինակն է համարվում Հովհաննես առաքյալը, ուր նկարագրվում է նրա տեսիլը:

** Cordon-bleu (ֆր.) հմուտ խոհարարուհի

*** Լահանայե, ապուխտե, յալանճի տոլմասիե – Փայլակի բառերն են: Նշանակում են` կաղամբով, ապուխտից, թփով (պասուց) տոլմա:

**** Կը հանձնարարեր Գոլանճյան մեկ բարեկամիդ… – Էդ. Գոլանճյանը Մ. Պարսամյանին «Պատրանքի ծաղիկներ» ժողովածուի առիթով խորհուրդ էր տվել անկեղծ ու ինքնատիպ գրել չկարողանալու դեպքում կարդալ ու վայելել ուրիշների գրածը («Լույս», 1908, թիվ 9, էջ 309):

[1] Հետամնաց բարեկենդան – տպագրվել է` «Բյուզանդիոն», 1908, մարտի 13, թիվ 3488: Հոդվածը պատասխան է «Նոր տաղերին» նվիրված մի գրախոսականի, որի հեղինակն է բանաստեղծ ու արձակագիր Ժակ Սայապալյան-Փայլակը (1880-1915):

Link to post
Share on other sites

ՀԵՏԱՄՆԱՑ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ

[1]

Փայլակ անունով գրիչ մը,– պիտի տեսնենք, ավա՜ղ, թե «գրիչ»են «գրչակո՜թ» միայն կա,– «Նոր Տաղեր»ուս մասին գրվածք մը սապես կը վերջացնե.–

Ամեն մարդ ալ կարող է հրատարակության մը վրա իր անկախ կարծիքներն հայտնելու հրապարակավ` ինչպես պատիվն ունեցա ընելու:

Իսկ ես կ’ավելցնեմ. այո́, ամեն մարդ. այսինքն ամեն ճշմարիտ Փայլակ[1], որ երկինքն ու մեծությունն ու կապույտը կը հիշեցնե, որ լույս ու էլեկտրականություն է, այսինքն ամեն բնազոր մարդ, ոչ թե ածուխով բնագրված փայլակներ

Փայլակ բեմասացի հատկություններ ունենալ կը կարծե, և այս հավակնությունը կը բավե որ փայլատակելու տխուր փորձեր ընե. ուրեմն Փայլակ կ’ելլե ամպիոն, բարձրավիզ սիգանքով ու գոհունակությամբ կը վճռե.–

…Ուրիշին ըրածը չընելու տեսակ մը մտքի չքավորություն կը հայտնե ըստ իս:

Այս տողերը կը գրե ոտանավորներս գլխագիրերով չսկսելուս պարագան հիշելով, և այս իրողության խորը մարմաջ և անտրամաբանություն նշմարել կարծելով.–

…Նորություն մը իր շեղումին մեջ պզտիկ տրամաբանական հենակետ մը պետք է ունենա…

Իսկ ես կը հարցնեմ. ի՞նչ տրամաբանական հենակետ կա ոտանավորին բոլոր տողերն ալ գլխագրով սկսելուն մեջ. և միևնույն ատեն կը պարզաբանեմ թե, ըստ կետադրության, վերջակետեն վերջ միայն պետք է գլխագրել (զանց ընելով կարգ մը իմանալի բացառություններ), այս օրենքն հարկ է գործադրել անխտիր, արձակին ու ոտանավորին համար. քանի որ ոտանավորի այդ գլխազարդերն ավելորդ պճինքե ու սիրունութենե տարբեր պաշտոն չունին ու գլխովին հակառակ են տրամաբանության: Խնդիրն ինքնն ոսպի մը չափ արժեք չունի, և ես արդեն այդ նորությամբ պանծալու ո́չ պետք ունեի, ո՜չ ալ իրավունք, քանի որ աննախընթաց չեմ: Բայց կ’ուզեի հասկցնել Փայլակին թե ի́նչ ձախող բան է «մտքի չքավորություն» և անտրամաբանություն տեսնել արարքի մը մեջ որ պարզապես տրամաբանության սիույն կատարած է:

Փայլակ կը բարբառի դարձյալ.–

Ասկե զատ իմաստի աղքատություն մը կըսկսի շեշտվիլ առհասարակ բոլոր կտորներուն մեջ… ու կը կարծե, չէ́, կը հաստաբանե, թե դիրքին քսան ոտանավորներ չեն վերջացած. ի՞նչ կ’ուզեր Փայլակ իբրև վերջավորություն. սա տեսակ տողե՞ր արդյոք,–

Ու կը խորհիմ թե, պաշտելի սիուհիս,

դուն ալ վարդին ու շուշանին կը նմանիս…

կամ,

կյանքն ալ այս է, առվակին պես կը սահի,

անձրևներով կը մատնի ան զիս ահի:

Անշուշտ «Նոր Տաղերուն» մեջ կան զուտ նկարագրական ոտանավորներ` ուր իմաստասիրություն չկա. այսինքն ընթերցողին թողված է կրած տպավորութենեն մեկնիլ դեպ ի որոշ իմաստասիություն մը` որ դյուավ կը ծնի ամեն վառ տպավորութենե. բայց տխուր ու տգիտական բան է մակերեսիկ նկատողությամբ մը գինովցած` ելլել կարծեցյալ սնանկություններ մունետիկելը:

Փայլակի գրվածքին առանցքներն են անհասկացողություն, որ լուրջ մասը կը կազմե հոդվածին, և սրամտություն, որ հոդվածիս վերնագիրը կը հիշեցնե. զբաղինք քիչ մ’ալ այդ լուրջ (~) մասով:

Փայլակ չի́ հասկնար սա տողը.

Սիրտըս` բո՜ց մը` մթընշաղին մեջ անհետ.

որովհետև նախընթաց տողն իսկ միասին տեսնելու չափ հորիզոն չունի իր աչքը, ո́ւր կը մնա նախընթաց տունը.

Ճամբուն վըրա իր քայլերուն հետքը վարդ`

Ուր հեշտորեն կը հածի եռ իմ մենիկ

Սիրտըս` բո՜ց մը` մթընշաղին մեջ անհետ…

Փայլակ ո́չ միայն չի հասկնար «Ջուրեն Դարձին» ոտանավորս, ինչ որ մեղադրելի չէ, այլ և կը ստե՜, ինչ որ աղաղակելի՜է. երբի մը պոչին կապված են, կ’ըսե, քսան տողեր, մինչդեռ այդ երբն հետևակ վեց տողեր միայն ունի:

Փայլակ չի́ հասկնար թե ի՞նչպես «Ջրտուք»ին մեջ թխմվեր է «հոյ-հո՜յ» բացագանչությունը` որ Արտաշես Հարությունյանին կը վերաբերի եղեր. (նորե՞ն սեպհականության խնդիր). միանգամ ընդ միշտ պետք է կրկնել սակայն թե բառերը բառեր են միայն. ու Բանն է որ հոգի կու տա անոնց, ընելով զանոնք եռանդուն, հառաջխաղաց ձիեր` կամ հասարակ բեռնակիրներ[2]: Փայլակ կը կարծե որ «հոյհո՜յ»ը եզ ու կով վարելու բացագանչություն մ’է. այդ բացագանչության «հո́» կ’ըսեն, անհասկացո́ղդ Փայլակ, «հո́» իսկ «հոյհո՜յ»ը (մեկ բառ) ուրախության և հիացումի աղաղակ մ’է:

Փայլակ չի հասկանար նաև «կարմիր կարոտ»ը. պիտի հասկնար անշուշտ եթե ըսեի «հրավառ կարոտ». իսկ «հրավառ»են «կարմիր» մեկ քայլ միայն կա` զոր առնել տալու համար անպատճառ տատի՞ս ըսել պետք էր:

Փայլակ իր անհասկացողությունը կը շարունակե տակավին. ազատ էր այդ բանին` եթե վերապահություն գիտնար. (մեղքը վի՜զը, պիտի ըսեի, բայց ուզեր է լրագրության վիզին ալ փաթթել զայն):

Մինչև ո՜ւր կ’իջեցնե Փայլակ քննադատությունը` զոր հայտնաբառ տգիտությամբ պղծելե վերջ, չի́ վարանիլ զայն շրջեցնել խանութպանական ավլուք սրամտությանց աղբյուսին մեջ, զայն տարուբերել կեսարական ապուխտին ու բանջարանոցին կաղամբին միջև. ահավասիկ այդ սրամտութենեն նմույշներ.–

«Համբույրն անձրևին կը թրջե շափշափ» ըսելե հետո, ինչո՞ւ չըսենք. «Ձին կը վազե` բաթ բաթ, դուռը կը զարնվի չաթ չաթ. շունը կը հաչե` հա́վ հա́վ. էշը կը զռա…»:

Հետո կըսե անպառկառ ու անպարկեշտ տգիտությամբ.–

«Լուրջ» իբր «անուրջ»-ին հանգ կ’երթա, բայց շուշանին ածական տալ ուզելնուդ պես, լրջության վերակուն կը նետե վրայեն ու բարեկենդանի «մասկարա» կ’ըլլա կարծես:

Պիտի չշիկնի՞ս, ո՜վ Փայլակ, եթե թևերդ վեր առնելով անոնց պարտկած դդումներն անութեդ վար ձգելե վերջ` հարկադրեմ քեզ խաղալ ու տխրեցնել մեզ` ոևէ բարեկենդանական մասխարայի խամաճիկությամբ` սա́ քեզի անծանոթ երգին եղանակով.–

Լուրջ` կը նշանակե երկնագույն, իսկ լուրջ շուշան` հիրիկ զամբագ, iris:

Փայլակ կը կրկնե, միևնույն անպատկառ ու անպարկեշտ տգիտությամբ.–

«…Ցնծապատար»ը (այսինք` ցնծպա«տ»ար) «լեղապատառ»ին վրա ձևեր ես (այսինքն` լեղապա«տ»ա«ռ»ին) դերձակի մը պես որ կյանքին մեջ առաջին անգամ «ֆրագ» մը կը շինե ինչ որ «էնթարի»[3] մը կը նմանի:

Հոս Փայլակ դպրոցականե մը շա՜տ վար կը մնա, դպրոցական մը բառարան նայիլ գիտե, իսկ Փայլակ… իր տգիտությո՜ւնը մինակ: Ուրեմն նոր եղանակ.–

Ցնծապատարին պատարը պատարիմ բային արմատն է. պատարիմ կը նշանակե լեցուն ընել, առատացնել. ուրեմն` ցնծապատար` կը նշանակե ցնծությամբ պատարուն, լեցուն. եթե Փայլակ դասառության պետք չունենար` ավելորդ պիտի ըլլար ըսել թե ո́չ մեկ առնչություն կա ցնծապատարին պատար վերջավորության և լեղապատառին պատառին հետ, Ռայով` պատառ` իր պարզագույն նշանակության մեջ, որով լեղապատառ կը նշանակե լեղին պատառ պատառ եղած:

Երբ լեզվական այսքան պարզ կետերու մեջ իսկ բացարձակ տգետ մ’է Փայլակ, ի՞նչ կրնայի սպասել իրմեն ավելի բարդ խնդիրներու մեջ, ինչպես են Գեղեցկագիտությունն ու Բանաստեղծությունը. ի՜նչ կրնայի ակնկալել արդարև, եթե ոչ ավելի բարդ ու թանձրամած տգիտություն: Դժբախտաբար Փայլակ չի կրնար արդեն այդ ակնկալությունը դերևել, դժբախտաբար իրեն ու գրականության համար` Փայլակ կ’ըսե, կը վճռե՜.–

«Նայ շոգոլի»ն անճաշակ է, «փողփողենէջ»ը նմանատիպ «լռարան»ը` նույնպես.

Այս վերջինին առթիվ անգիտակից համեստություն մը չէ Փայլակինը, երբ կը հարցնե.–

Հոգի՜դ սիրես, Պ. Մեծարենց, աս ի՞նչ ըսել է… այլ նորեն, ավա՜ղ, փայլատակելու ունայնատենչությունը. այլապես իր մյուս տգիտություններն ալ նույն հարցական կաղապարին մեջ պիտի ձուլեր, որով գեթ կ’ըլլար պարկեշտ տգետ մը. ինչ որ գրականություն մը պիտի սեպվեր հավակնոտ ու անհամեստ տգիտության մը բացասության դեմ: Ուրեմն նորագո՜ւյն եղանակ:–

Լռարան, տղա́ս, կը նշանակե լուռ կենալու տեղ. (ի՜նչքան շահած կ’ըլլար Փայլակ, եթե գիտնար ու հարգեր լռարանին նշանակությունը` լուռ կենալու տե՜ղ…):

Դիտելի է որ Փայլակի իբրև անճաշակ դատապարտված բառերը` առավելապես նախնյաց մատենագրության մեջ գործածվածներն են. նույն բառերու առատությունն է որ ըսել կու տա «սիրունատենչ» պարոնիկին.–

Իրիկունը` էջ 56` գլուխ գործոց մ’է անճոռնի, անճաշակ խժալուր բառերու:

Այդ անճոռնի, անճաշակ ու խժալուր բառերն են «փողփողենէջ», «ճաճանչավուխտ», «լռարան», «կղկաթիմ», «վարսադիտակ», «զարմանուհի», «բազմաբեղուն».– այս խոսուն, հնչուն, բզզուն բառերն` ասոնք ամենք ալ գեղեցկության քվեն չեն ստանար Փայլակի կողմեն, վասն զի «շիք» չեն, «սիրուն» չեն, «moderne»[4] չեն, այլ նախնի մատենագրության մեջ հաճախած, բրածո բառեր են. բայց ինչո՞ւ բանտել Գեղեցիկը սիրունին սահմանափակության մեջ. ինչո՞ւ չխոստովանիլ թե տգիտությունն այդ բառերը ծամածռող շրթունքին, և անոնց ուժեղ մերձեցումին տոկալու անկարող` իգացյալ, ուժասպառ լսելիքին մեջ է. այդ բառերը գործածող նախնի մատենագիրներ` մենե շա́տ ավելի լավ կ’ըմռնեին լսելության ու առոգանության Գեղեցիկը.– գիտեին վեհաշուրթ արտասանել բառերը ու լսել անոնց վեհանդորր ձայնը. իսկ ի՞նչ գիտեին փայլակներ. ոչի́նչ, ո́չ իսկ իրենց տգիտությունը: Նախնի մատենագիրը գիտեր ծովաձայն հնչեցնել բառերը.–

Զիա՞րդ բաւեսցէ դոյզն ինչ աղջամուղջ` մեծիդ ճառագայթից, զիա՞րդ համաբրձցի կշռեսցի ընդ խաչի քո կրից` խակութիւն հեշտութեան մարմոյս տկարութեան…

– Ընկալ քաղցրութեամբ, Տէր Աստուած հզօր, զդառնացողիս զաղաչանս…

Գիտեր ծիծաղախիտ ժպտեցնե՜լ բառերը.–

Աչքն ծով’ի ծով ծիծաղախիտ ծաւալանայ…

(Եթե գիտնար Փայլակ Նարեկացիին այս նմանաձայնությունը, գուցե չծաղրեր իմինս` որ չքնաղ բան մ’ըլլալու հավակնությունը չունի, բայց ունի՜անճաշակ որակումին դեմ բողոքելու արժանապատվությունը).–

Արև ծիծ«աղ»ի, ծ«աղ»իկ ծամերու.

Այս ցուցումներեն վերջ ո՜վ կը զարմանա եթե Փայլակ դատապարտե.

«Ծիածան աչքեր»ը, «ատրուշան բերնակ»ն ու «չարանճար հովիկ»ը` որ «պզտիկ երգեր կը կարդա» (եթե գիտնար խեղճը թե Սիպիլ գործածած պիտի ըլալր «հովերը կը խոսակցին» բացատրություը, գուցե չդատապարտեր զիս):

Ով կը պշնու թե Փայլակ Սենպելիզմի Մեծարենցյան դպրոցի գյուտեր անվանե զանոնք: Հոս Հարցում մը կը ծագի,– ի՞նչ է այս դպրոցը կազմողի պիտակը` զոր նկնահասակ afficheur**-ներ կ’ուզեն փակցնել ճակտիս` որ շա՜տ բարձր կը մնա իրենց հասակեն: Ի՞նչ են այն խոշոր բառերը` (ռահվիրա, ռահահորդ, առաջնորդ, առաքյալ) զորս անունիս կցելու տխրահռչակ պատիվը կ’ընեն. չէ՛, ես լեզվական առաքելության փառատենչիկ ցանկացողներուն*** կը թողում այդ բոլոր լպրծուն տիտղոսները, ու կը դառնամ ըսել ու պնդել թե ես երբե՜ք դպրոցի մը հետևելու կանխակալությունը կամ նոր մը հիմնելու ունայնափառությունը չեմ ունեցեր: Ամեն մարդ որ իր անհատականության և արժանապատվության գիտակից է, ինքնին դպրոց մը կը կազմե արդեն: Հետո տեղն է ըսել նաև թե ես երբեք խորհրդանշանակության ստրուկ մը չեմ: Փոխաբերությանց ու նմանությանց ուժգնություններ ու նորություններ` զորս կը սիրեմ գործածել` կարծել տվին թե սենպոլիստ մ’եմ. բայց ադոնցմով կը հիշեցնեի միայն սենպոլիզմը` որուն բոլորանվեր ուխտադիր մը չ’ըլլալե զատ` հակընդդեմ բնութենապաշտ հակումներ ալ ունիմ անոր հանդեպ. այսինքն կը նախընտրեմ ճաճանչավետ Կյանքը, բաբախուն ու եռուզեռ Բնությունը` խորհրդանշական զուսպ ցրտություններեն:

Գեղագիտական հասկացությունն ալ զննելե վերջ պետք է որ հանգեինք Փայլակի բանաստեղծական անհասկացողության: Օրինակի համար Փայլակ Հովհաննու Հայտնության* չափ անմեկնելի կը գտնե հետևյալ տողերըորոնց մեկնությունը պիտի տամ, (ի՜նչ մեկնություններ տվինք որ) առանց Հովհաննու Հայտնությունը հայտնագրելու հավակնոտ մ’ըլլալու.–

Օ՜հ, գաղջ ավիշն` որ չորս կողմեն կը պոռթկա`

Ընձյուղներով, շաքիլներով անհամար.

Օ՜հ, արևոտ խայտա՜նք արբուն աղջըկա`

Որ կը զեղու բորբոք, արբշիռ ու հիմար,

Կուրծքեն գարնան` որ թևերովն իր բաղեղ`

Տարփո՜տ հյուղին կը պըլլվի, ու հեղեղ

Կանաչով մը կու տա համբույրն իր դալար:

Մեկնությունը.–

Հողին գաղջ ավիշը` որ անհամար ընձյուղներու և շաքիլներու (չգիտցած բառերնիդ բառարանը նայեցեք, պ. Փայլակ) ձևով կը պոռթկա ամեն կողմե. օ՜հ, այդ գաղջ ավիշը, վարար աղջկան այդ արևոտ խայտանքը` որ գարնան կուրծքեն կը զեղու արբշիռ, խոլ ու բորբոքուն, ու տարփանքով կ’ընգրկե հյուղը` զոր կանանչի հեղեղով մը կը համբուրե կարծես: (Կը կրկնե՛մ, պ. Փայլակ, չգիտցած բառերնիդ…):

Փայլակ «Հովվերգություն Մը» վերնագիրը նյութին անհամապատասղան կը գտնե շուկայիկկ սրամտության մը առիթին հետ. մերինները` Մոտեռնության այս կեղևանքները մամռարմատ ավանդամոլներ են էապես. կ’ուզեն որհովվերգություն մը երբեք չշեղի բորբոսած բանաձևին մատնանշած ուղղությունեն.–

Սիրախանձ հովվուհի մը կար, օձի նման մազերով, մարմարյա ծիծերով, ու սարսուռ պարգևող բումբերով: Հեշտախանձ հովիվ մ’ալ կար. որ զայն տեսավ, ահավոր սարսուռով մը գալարեցավ: Ըրին չըրին` գիրկընդխառնվեցան և երջանիկ ժամեր անցուցին: Անողոք բախտը սակայն զանոնք անջատեց:

Կ’ուզեն մեր պարոնիկները որ այսպես գրված ըլլա որ և է հովվերգությու. այլապես քիթ պոչ կ’ընեն, նորեն կը ծամածռե՜ն իրենց պաշտելի շուրթերը…

Փայլակ կրնա հանգստանալ այլևս, պիտի չզիջանիմ իր խոհարարիկ սրամտություններուն ալ գարշահոտությենեն աղաղակելու: Հանգիստ կը թողում գրականության այս cordon-bleu-ն** իր լահանայե, ապուխտե, յալանճի տոլմասիե*** պսակներուն հետ…

Հ. Գ. – Վերջին հանձնարարություններս են.– Սիրելի՜ Փայլակ, չգիտցած բառերդ բառարան նայելու չմոռնաս. բայց մոռցի՛ր խոհանոցի, բանջարանոցի ախորժակներդ: Ու մանավանդ կարդա՛, կարդա՛, կարդա՛, բան մը զոր կը հանձնարարեր Գոլանճյան` մեկ բարեկամիդ ու բախտակիցիդ****: Այն ատեն եթե դարձյալ փայլակ, գոնե չես ըլլար այլայլակ:

[1] Իրապես` մարդը փայլակներու խուրձ մ’է: Էմըրսըն – (Էմերսոն Ռալֆ (1803-1882) – անգլիացի արձակագիր, թատերերգակ և քննադատ):

[2] Բառերը գաղափարի ձիեր են, կ’ըսե Էմըրսըն, հայ բանաստեղծ մ’ալ, անկե անկախաբար` ըսած է արդեն թե բառերը գաղափարի բեռնակիրնե՜րն են: Պետք է նայի՜լ այս խոսքերուն խորը

[3] «էնթարի» – կնոջ կամ տղամարդու երկար վերնազգեստ:

[4] Moderne (ֆր.) – նոր, նորագույն, մոդեռն:

** Afficheur (ֆր.) հայտարարություններ և ազդագրեր փակցնող:

*** Լեզվական առաքելության փառատենչիկ ցանկացողներուն – հեգնանքն ուղղված է Ե. Արմենի դեմ, որը իր որոշ գեղարվեստական երկեր գրում էր «ապագա աշխարհաբարով»:

* Հովհաննու Հայտնություն – Նոր կտակարանի գրքերից մեկը, որի հեղինակն է համարվում Հովհաննես առաքյալը, ուր նկարագրվում է նրա տեսիլը:

** Cordon-bleu (ֆր.) հմուտ խոհարարուհի

*** Լահանայե, ապուխտե, յալանճի տոլմասիե – Փայլակի բառերն են: Նշանակում են` կաղամբով, ապուխտից, թփով (պասուց) տոլմա:

**** Կը հանձնարարեր Գոլանճյան մեկ բարեկամիդ… – Էդ. Գոլանճյանը Մ. Պարսամյանին «Պատրանքի ծաղիկներ» ժողովածուի առիթով խորհուրդ էր տվել անկեղծ ու ինքնատիպ գրել չկարողանալու դեպքում կարդալ ու վայելել ուրիշների գրածը («Լույս», 1908, թիվ 9, էջ 309):

[1] Հետամնաց բարեկենդան – տպագրվել է` «Բյուզանդիոն», 1908, մարտի 13, թիվ 3488: Հոդվածը պատասխան է «Նոր տաղերին» նվիրված մի գրախոսականի, որի հեղինակն է բանաստեղծ ու արձակագիր Ժակ Սայապալյան-Փայլակը (1880-1915):

Link to post
Share on other sites
Ողջունում եմ բոլոր մասնակիցներին

Ես նորեկ չեմ այստեղ, թեպետ ներկայանում եմ նոր անունով. մշտական ֆորումջանինները ինձ կհիշեն Կատրանիդե անունով:

Թեպետ երկար եմ բացակայել, բայց տեսնում եմ, որ իմ կիսատ թողած թեմաները շարունակող չի եղել:

Ինչևէ, սկսենք այնտեղից որտեղ կանգ էինք առել.

Բարի վերադարձ :flower:

Նայելով կարդացողների քանակը, կզգաս, որ իզուր գործ չէ քո արածը: :yes:

Link to post
Share on other sites

Սա Մեծարենցի վերջին հոդվածն է, շուտով կանցնեմ Նամակներին. դրանք շատ չեն բայց կարծում եմ, որ կհետաքրքրի Մեծարենց սիրողներին...

ԱՂԵՂ ՈՒ ԿԱՊԱՐՃ

Ենովք Արմենի դեմ.– Մե՛կ, երկո՛ւ, երե՛ք…

Եվ հարվածը, արդար ու անհաժեշտ հարվածը, դպա՜վ իր թիրախին:

Վրեժ մւ չէ ասիկա,– ո՛չ մեկ դրդապատճառ ունիմ այդ բանին համար,– և որքա՜ն ծիծաղելի ասպետականություն մը պիտի ըլլար ատ` եթե ունենայի իսկ,– հապա` արդարության գործ մը:

Ոչ ոք կ’անգիտանա թե գրականության կապիկներու այսօրվան տիրող, խաժամուժ, այլանդակ, աղմկահարույց բազմության մեջ Ենովք Արմեն… աննշան դեմք մը չէ: Ոչ ոք կ’անգիտանա այլևս իր ամեն մեկ շարժուձևին հոգեբանությունը, ոչ ոք այլևս կը տարակուսի իր ապիկարությանց, իր նենգությանց, իր շահախնդրոթւթյանց, իր գրական մեղքերուն վրա, բացի տակավին երկու գավառացիներե, պ. պ. Արտ. Հարությունյանե և Հովհ. Գազանճյանե:

Իր գրակա մեղե՜րը… ի՞նչ հարկ սակայն մանրամասնել, միայն կարելի է երկու մասի բաժանել զանոնք. նախ իր գռեհիկ բամբասանքները, զորս պ. Գազանճյան (կը զարմանամ, արդարև թե ինչո՛ւ տակավին պ. Գազանճյան կը համառի կրել գրագետի վերարկուն, որ ա՜յնքան չի վայելեր իրեն) իր տարեկան տեսության մեջ «կուռ քննադատականներ» անվանած էր, փոխանակ այս ածականը ինք իր վրա կրկնելու` զատված նյութին ճշգրիտ որակումը ունենալու համար. հետո` իր գրական մաքսանենգությունները, որոնց վրա ոչ ոք անդրադարձած է, և որոնց ամենեն վերջիններեն ու վավերականներեն հատ մը մանավանդ մատնանշեց ինծի բարեկամ մը:: Բարեկամս, առանց որևէ դիտողության մը, ինծի ներկայացուց Le Journal թերթին կտրոն մը, «Illusion…» վերնագրով և Maurice Level ստորագրությամբ, որպեսզի կարդամ. հետո, առանց բան մը ավելցնելու դարձյալ, «Մասիս»ի Բ շրջանի վեցերորդ թիվը, զոր ատենին տեսնելու պատեհությունը չէի ունեցած: Կը խոստովանիմ որ ես, ընթերցող մը, ե՜ս ամչցա այն հոդվածեն («Երկու Մուրիկ») զոր ստորագրելու չէր ամչցած պ. Ենովք Արմեն: Աս ի՜նչ հացկատակություն և,– աս ի՜չ կրկնակ աներեսություն. մարդ մը, որ առանց որևէ զգացումի կրնա հանդուրժել իր գոյության պայմանը ուրիշին քսակին մեջ փնտրելու նվաստության, և որ կրնա՜ հրապարակավ անվանարկել իրական քրտինքներու վաձքը եղող արդար վաստակներ, բայց ասիկա տրված է միայն Ենովք Արմենի պես նկարագրի մը, որ անամոթաբար պաղատագին ու բաց ափը կ’երկարե դեպ ի անկորով կարեկցություններ.

«Ա՜հ, գնահատությո՜ւն մը ողորմեցեք թշվառիս…»:

Դառնանք սակայն մեր խնդրին. ահավասիկ` երկու բառով` Երկու Մուրիկին պատմությունը. ծերունի մուրացկան մը, որ գեշ աղեկ, ավելի գեշ` քան թե աղեկ, «ավուրչեք»-ը հանած է, իր ճամբուն վրա կը հանդիպի կույր բաղդակիցի մը, բոլորովին լքված, որուն ողորմելու սրտառուչ բարությունը կ’ունենա: տարբեր բան մը չէ պատմած նաև` ընթացիկ արվեստով մը Մոռիս Լըվել, որ գթած մուրացկանին անհատականությունը ավելի կնճռոտ ու վերլուծելի դարձնելու համար թերևս, անձնասպանության ավելորդ պարագա մըն ալ ավելցուցած է: Այս պարզ ու հուզիչ պատկերը, որ այնքան տպավ<որ>ող պիտի ըլլար զգայուն ռամիկի մը բերնին մեջ, ամենեն անհամ քաշքշուկներու ենթարկված է պ. Ենովք Արմենի մոտ: Անդուր, անգույն, անկենդան նախադասություններ` տգիտություններով համեմված (՜՜), որոնց վրա ավելցուցեք նաև այն տեսակ մը անհավատալի կերպով գոռոզ և ինքնահավան պչրանքը(՞), այն եզական (՞) հանգրիճումը, զոր պիտի ներկայացներ բազմագույն, բազմազան գրգլյակներով… պճնված գլթիկ մը. ահավասիկ Երկու Մուրիկիարվեստը (՜) և ընդհանրապես պ. Ենովք Արմենի գրականությունը (՜՜՜): Թող չկարծվի, սակայն, թե «եկամուտ»ի կամ «փոխառության» այս դրությունը կամ սովորությունը նոր է պ. Ենովք Արմենի մեջ. չէ՞ որ Հավատք վերնագրով իր մեկ արձակը Սիպիլի Ծաղկազարդի հիշատակն էր, ուր պարոնը` իր չտեսած բաներուն վրա կխոսեր, ուր չէր կրնար ծածկիլ իր անվարտի տգիտությունը. չէ՞ որ, ավելի կամ նվազ հեռավոր, Թլկատինցիի և Արամ Անտոնյանի մեկ հետևականությունն էր թատերախաղաձև իր ուրիշ մեկ էջը, որ հրատարակած էր Մասիսի վերջին թիվերեն մեկուն մեջ: Եվ տակավին ըսե՜լ թե պ. Հարությունյան, որուն ճաշակներն ու դատաստաններն ընդհանրապես վստահելի էին, ասյ տեսակ հեղինակի մը մոտ «իսկատիպ բաներ» տեսնելու պատրանքը, ակմ ավելի ճիշտը` ճարպիկությունն ուներ: Այս հորջորջումը, սակայն, ճշմարիտ քննադատության մը արժեքը ունենալե ավելի – իրականություն, զոր պ. Հարությունյան ինքն ալ չ’անգիտանար հարկավ,– «պարտավորված» ու փոխադարձ մեծարանքի այն տկարություններեն է, որոնցմե պ. Հարությունյան ա՜յնքան ունեցավ վերջերս` զինքը գետնամած բարևողներուն հանդեպ, որոնցմե է Ենովք Արմեն:

Ավա՜ղ, արգահատեցե՛ք, արգահատեցե՛ք այս ինքնագոհ և անդարմանելի միջակություը ու ծիծաղեցե՛ք իր մեջ մեծամի՜տ ամբարտավանը, պարզամի՜տ կեղծարարը, տգետ ու տղայամիտ պոռոտախոսը, բայց մանավանդ, հտպի՛տը, հտպի՜տը…

Link to post
Share on other sites
  • 10 months later...

Խոստացածս Նամականին

ՆԱՄԱԿՆԵՐ

1907

< ԱՐՏԱՇԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ>

<Կ. Պոլիս, 25 Հունիս, 1907–Մալկարա >

Կը տեսնեմ որ «Ծիածան»ը նշմարելի խոստում մը եղած է բոլոր գրախոսներուս համար ալ ու կը դողամ մտածելով թե այդ խոստումը պիտի կրնար գուցե լուսավոր խաբուսիկ պատրանք մը ըլլալ` մեր գրական նորածագ բոլոր երևույթներուն պես: Բայց ուրախությունը ունիմ վստահեցնելու ձեզ թե` բավական արիություն ունեցեր եմ սնապարծության ու վատորեն գոհունակ ծուլանքի ճահիճներուն մորին մեջ բռնված չմնալու, և թե` «Նոր Տաղեր»ս առանց ծարավիս հագեցումն ու փառքիս լրումն ըլլալու, պիտի կարենա սակայն կատարված խոստումին ճակատաբաց շարժուձևը զգացնել:

Իմ մտահոգությունս, իմ մեծ ծարավս իսկատիպ գրականության մը գաղափարին իրականացումն է: Եվ ասոր համար, գեթ իմ մասիս, անհրաժեշտությու-նը կըզգամ հողին ու ջուրին ու քարին հետ ապրելու:

< ՕՖԵԼԻԱ ՆԵՐԿԱՐՅԱՆ-ԳԱՍԱՊՅԱՆԻՆ >

< 1907 >

Ազնիվ ու սիրելի Օֆելիա,

Դարձյալ ճառագայթի պետք ունիմ, անգամ մըն ալ ծագեցնեմ մտքիս մեջ, քու գաղափարիդ լույսը` ու մոտենամ քաղցր ու սփոփարար հոգիիդ, ո՜վ ճառագայթ քույրս, որովհետև այս առտվան բոլոր արփային ճառագայթներուն մեջեն քույր մը չգտա ինծի,– ամենն ալ երջանիկ ու անտարբեր անցան սեղանիս հոգիին ու հոգիիս սեղանին վրայեն. և որովհետև բոլոր քույրերուն մեջեն ալ ճառագա՜յթ մը չգտա որ հոգվույս մթությունը լուսավորեր… Թղթիկ մը ծրարեմ ըսի. որովհետև պետք ունեի որ մանիշակագույն տողերուս ընդմեջեն քու պատկերիդ կենսավետ ճառագայթո՜ւմը տեսնեի. չպիտի մոռնա թե դուն հավատքի մը չափ քաղցր ու ամոքիչ կորովի նեցուկ մը եղար իմ գաղափարիս` որ կը գահավիժեր հայ աղջիկներուն ապագային մասին կազմած հուսահատությանս փոսին մեջ. դու ճառագա՜յթ մը եղար, այդ փոսին վրա նշուլող ճառագա՜յթ մը:

«Լույս»ի հոդվածդ* կարդացի. օ՜խ, ի՜նչ հանգիստ` վերջապես հայ աղջի́կ մը` որ լուրջ ու գաղափարական բան մը գրելու կորովը կ’ունենա, փոխանակ մեղկ սարսուռներու մեջ օրորվելու, փոխանակ հեշտախտավոր թարգմանություններ ընելու և պչրասիրական խտղտանքներ պտտեցնելու հոգիներուն մեջ այն աղջիկներուն` որոնց իտեալն է պուպրիկներ ըլլալ. ո՞րն է այսօրվան քաղքենիներուն հատկանիշը. հագվի՜լ, երևալ-չըլլալ. քիչ մնացեր էր որ շնչահեղձ ըլլայինք այդ վատառողջ կազերեն. վերջապես այս հոսանքին մեջ ըլլալուն ջատագով մը կը հանդիսանաս դուն` ու ճիշդ վայրկյանին կը հասնիս բժշկելու:

Չկարծես թե միակ հոդվածդ բավական եղավ ինծի` տպավորությանդ ենթարկվելու. այդ հոդվածը ինծի կը խոստանար և երևակայել կու տար. նմանօրինակ գրություններու ամբողջ շարք մըն է որ կ’երևակայեմ ու մանավանդ իրավունք ունենալ կը կարծեմ սպասելու մեկեն` որուն մեջ բանականին զորավոր մնացած են բնազդները` հակառակ կարծեցյալ քաղաքակրթական շոշափումներու և փայփայանքներու:

«Ծիածան»ի կույսը, ավա՜ղ, չէ կրցած փարատել հոգիիս վրա ամպացող մթությունը` զոր ես կենսաբաղձությամբ ուռճացած ու ու տարածված պատռտեցի նեղ վերարկուի մը պես. իսկ դուն, օ՜հ, ինչպե՞ս կրնայիր նախանձիլ անոր` որ իրեն վիճակված խողճ դեր մը նույնիսկ չկրցավ կատարել, դուն` որ եթե «Ծիածան»իս վրա պտղող սև մելանի կաթիլը շոգիացող ճառագայթը պիտի չըլլայիր, եղար այն կենսավետ ճառագայթը` որ անդադար «ծիածան»ներ կը հորինե հոգիիս արցունքներով` որ կը շոգիանա՜ն. ի՜նչ փույթ թե ալ ծիածան չպիտի ունենամ` արցունք ունենալով. կը բավե ճառագայթ մը ունենալ` արևին հասնելու:

Որքա՜ն տխուր կու գան ինծի քու և Տիգրանին համակրությունները` բանաստեղծությանս մասին. ինծի` որ թերևս հոգեկան շրջափոխումի վայրկյանի մը մեջ կըզգամ թե ապաժամ ունայնություն մըն է անիկա, զվաճասիրության վայրկյանի անպտուղ ծաղի՜կ մը, ավա՜ղ:

Կ’երևա անհասկանալի բաներ կ’ըսեմ. գիրս ալ չի՞ հայտներ արդյոք մտքիս տենդային վիճակը. անհասկանալի բաներ. զարմանալի չէ, որ «Ծիածան»իս մեջ ալ գտած ըլլաս անոնցմե. որովհետև «Ծիածան» չէ ունեցած բավականաչափ հասկնալի հանգամանք, այսինքն կենսական, հանրամատչելի, հոգեգրավ հատկություններ. կա «Ծիածան»ի մեջ ջերմություն մը` որ սակայն ամպերուն տակեն շողացող արևին ջերմությունն է` ցուրտը զգացնող ավելի: Իսկ Տիգրաննիս հեշտակասիրտ կ’անվանե զիս, հրեշտակասի՞րտ. եթե ուզեի ըլլալ` պիտի չկարենայի, եթե կարենայի ըլլալ` պիտի չուզեի՜:

Անհասկանալի բանե՞ր. շատ ըսի՞ արդյոք. մեկ վայրկյանով հասկցանք զիրար` ու այդ մեկ վայրկյանն է զոր կ’ապրինք տակավին. ապրելու համար այդ վայրկյանը բավական է թեև, բայց ինչո՞ւ չոսկեզօծել ու շուրջանակի չլուսավորել զայն, ինչո՞ւ հոգեկան աչքին հետ մարմնավոր աչքին ալ նայվածքներով չպայծառանալ – կը խորհի

Շավասպը

< ՕՖԵԼԻԱ ՆԵՐԿԱՐՅԱՆ-ԳԱՍԱՊՅԱՆԻՆ >

< 1907 >

Ազնի՜վ Օֆելիա,

Նամակիդ թվականին կը մտածեմ. Հունի՞ս. –երկու ամիս մը եղավ: Անտարբերություն չէ, անհոգություն ալ չէ, ծուլություն ալ, այս հիվանդությունը. հապա, ինձի համար գոնե գեղեցիկ քերթված մը գրելու իտեալիս մեջ, լայն ու հանդարտ տրամադրության մը ապավինելուս նմանող բան մը` պատասխանի այս ձգձգումը: բայց հարկ կա՞ր, սիրելի՜, լեղի դեղատով մը դարմանել փորձել այս հիվանդությունը: Բայց կ’ընդունեմ… բժիշկ ես, ուրախանալով նաև որ առանց ատոր իսկ, քանի օր առաջ պատրաստեր էի նամակս: Այսքանը գոնե ըսել ու շեշտել ուզեց`

Շավասպը

< ՕՖԵԼԻԱ ՆԵՐԿԱՐՅԱՆ-ԳԱՍԱՊՅԱՆԻՆ >

< 1907 >

Ատաբազար

*

Ազնի՜վ Օֆելիա,

Մեղք, որ չպիտի կարենամ գալ հոդ` օդափոխության համար, որովհետև «Նոր Տաղերս» ալ հրատարակելու ձեռնարկով զբաղած եմ:

…Վարդը հոտոտեցինք, վարդին հետ Վարդ բանաստեղծը` Պեյպին**. մեռնիմ իր գեղեցկության ծարավ աչքերուն` ուր ամեն ձև ու գույն, ամեն տերև ու ծաղիկ իր լուսատիպ պատկերը կը գծե, և իր լսելիքին` որ մայրիներու կատարներեն անցնող գետին` հովին ձայնովը կ’օրորվի, և ռնգունքին ուր բարակ բուրումները կը հանգչին վայրի անանուխներու, և քաղցրագին հոտը` ընտանի կարմիր վարդերուն. համբույր իր բանաստեղծ հոգիին` որ շատ կանուխ գեղեցիկին ծարավը ունի:

Շավասպ

< ՏԻԳՐԱՆ ԳԱՍԱՊՅԱՆԻՆ >

Տիգրա՜ն,

Ա՜խպըրուկ,

Ուրեմն ահավասիկ կյանքը, ուրեմն ահավասիկ կյանքը` զոր կ’ապրիս ու կը տժգունիս ա՜լ անով, մինչև մենք, սենյակի ապրողներ` տակավին մեր պատուհաններեն կը դիտենք զայն ու կ’իմաստասիրենք:

«Տժգույն է» կը գրե Օֆելիան. ինչպե՜ս չտժգունիլ հիվանդներուն հետ, քանի որ լերան քարերն անգամ հոգեքաղ վերջալույսին հետ կը դալկանան: «Իմ գեղջուկներս», «իմ հիվանդներս»… կ’ըսես անշուշտ յուրովի և իտեալներդ շոշափելու հազվագյուտ երջանկությունը կ’ունենաս: Ու հետո կը փայփայես ծաղիկներդ ալ, ու վարդը` էն առաջ. ո՞ր դյութաշխարհի վարդենիքեն ծնած արդյոք. և միթե իր հոպոպիկներուն, իր այտերուն բույրնուերանգը չծծեցի՞նք միասին հոս, Օֆելիային նամակին մեջեն. որքա՜ն կը ճանչնամ զինքը:

«Պիտի ջանամ կազդուրիլ» կը գրե Օֆելիան. բաժակին դառնութենեն հետամնաց համագրավ քացրությո՜ւնը ուրեմն` որ վերստին տոչորել տա շրթունքները` լեղի բաժակին ծարավով. բայց ինչո՞ւ լեղի բաժակ անվանիլ կյանքը` որ աչքդ պարտականության կը բանա` լուսոռոգ պատուհանի պես` փոխանակ «երջանիկ կուրության» մը մեջ զայն փակելու: Կյանքը միշտ պիտի ունենա իր հիվանդները, իր տառապողները, և անձնական երջանկություն մը, հետևաբար, մեծագույն անիրավությունը պիտի ըլլար միշտ: Հիվանդի խուցերուն տխրությունով սարսռա՜լ, ու բազուկը բազուկի՜ն երկարել քիչ մը կյանքի հույզ ու հույս ներարկելու բաղձանքով և հետո սփոփի՜լ. պիտակված դարմաններուն հետ մանավանդ ալ անպիտակ ու հարազատ դարմանները, հոգիի՜ն դեղերը,– հույսի ճառագայթալիր վիրակապեր, համակրության գորովի բալասանին վրա. օ՜հ, այս ամենը, ամե՜նը… ու պզտիկ լռություն մը, սիրտերու համատրոփ զարկը, ու գորովով եղբայրացած աչքերուն աննյութ ու հոգեշոշափ վճա՜րը… բայց ուրիշ ո՜ւր կարելի է փնտռել երջանկությունը, միակ ու հարազատ երջանկությունը` պարտականության կատարումին գոհունակ ճառագայթումը. ուրիշ ո́ւր կարելի էր փնտռել ու գտնել զայն… առանց ամպերու տակ սքողելու այն այգաստղը` որ խիղճ կը կոչվի: Կը քակեմ փունջդ****. կ’ուզեմ գգվիլ ծաղիկներդ, ինծի անծանոթ սիրականներ.– Խաչածաղի՜կդ, հի՜ն հավատալիր ժողովուրդ` որ իր նայվածքները ժամուն արծաթ ու ոսկի խաչերուն պատկերովը ողողած, կը ցանե զանոնք դաշտերուն ու բլուրներուն վրա ալ. հողին հեթանոսությունը կ’առնե, ժամուն մեջ զետեղելու, և հոգիին քրիստոնեությունը կը նվիրե անոր իբրև փոխընծա: «Առյուծաբերան»ը շա՜տ կւ խոսի ինծի, հակադարձաբար «Լադենի»ն, համր ու համակրելի՜ անծանոթ` որ ոչինչ ունի ըսելիք եթե ոչ իր սիրելիությունը: Որքա՜ն կ’ուզեի հիմակ արևակեզ «թավշածաղիկ»ին բույրը, ու զույգ ձեռքերուս մեջ բռնել «մոմածաղիկ»ներ բոլոր ժամվոր բլուրներուն ու դաշտերուն հետ` այն պատարագին մեջ` որ արևներով կենսավետ տիեզերքին շարժումն ու ուժը կը կազմե:

Քափուրը***** այդ անծանոթ մանուկը` զոր կը գրկես վեր կ’առնես աչերս համբուրել տալու համար, պիտի դարձնե քեզի այն համբույրները` զոր շրթունքներս կը հորինեն ճերմակ ճակտիդ համար, դեղին ու ճերմակ ու կարմիր վարդերով երջանկացա՜ծ ճակտիդ:

Շավասպ

< ՏԻԳՐԱՆ ԳԱՍԱՊՅԱՆԻՆ >

Սիրելի Տիգրան,

Կարդացի թոքախտի վերաբերյալ գիրքը. թոքախտը իր բոլոր նոպաները փորձեց իմ վրաս ու հաղթական ելավ. արդեն կը քրտնեի, արյուն ալ փսխեցի, ուրեմն ամեն ինչ կատարյալ է. հազս շատ է, մեղմացուցիչ դեղ մը կ’ուզե նորեն…

Շավասպ

Կ. Պոլիս, 14 սեպտեմբերի, 1907

Զիմառա

******

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՏԵՐ ՎԱՐԴԱՆ ՔՀՆ.

ԱՍԼԱՆՅԱՆ

Սիրելի Տեր Հայր,

«Ծիածան»ի առթիվ գրված նամակը անգամ մըն ալ կը կարդամ զգածվելով. «Ինչո՞ւ տիեզերքի հոգիին հետ չես խոսակցիր» կը գրեք. բայց դիտելի է որ իմ գրեթե բոլոր քերթվածներս այդ մեծ խոսակցության կը նկրտին, որքան որ ալ իմինս չըլլա Աստուծո հետ դեմ հանդիման խոսակցություն, բայց ո՞չ ապաքեն Աստված ամեն տեղ է. Ձմրան Պարզ Գիշերվան մեջ հծծածս աղոթքս ու Արևին ուղղածս պաղատանքս իրեններուն, հետևաբար և իրեն համար էր. ի՜նչ երջանկություն, տերևին մը խարշափին մեջեն տեսնել տիեզերական զորության գաղտնիքը ու այդ փոքրիկ մասնավորեն մեկնիլ դեպ ի անհունը. «իրերը անհունության վրա բացվող պատուհաններ են իմաստասեր աչքին համար» (Քարլայլ)******* ու զարմանա՜լի չէ, որ Էմըրսըն «ժամադրած ըլլա Աստուծո հետ` մացառի մը ծոցին մեջ»: Ուրախ եմ որ երկրորդ հատորիս մեջ լայնորեն տեղ տված եմ այս գաղափարիս, հունավորը կը բարձրանա ու կ’երկարաձգվի դեպի անհուն, ինչպես արահետ մը` որ լերան կողն ի վեր մինչև կատարը կը հասնի. ինչո՞ւ սպասել ստորոտը ու կատարին գովքը կարդալ, փոխանակ հանձնվելու արահետին որ պիտի բարձրանար:

Գյուղին տեսարանները իմ մեծագույն ներշնչարանս կը կազմեն. որքա՜ն կը ցավիմ որ էապես իրենց զավակը չեմ իմ բանաստեղծությանս մեջ. այն ատեն ավելի ինքնատիպ ու ապրող կ’ըլլայի: Անշիջանելի բաղձանքս եղած է վերստին տեսնել ու ապրիլ գյուղիս ծոցը` նորոգվիլ իր տեսարաններուն ու գեղեցկություններուն ավիշով, ֆիզիկաքան վիճակս որ արդեն թելադրիչ է այս բաղձանքին, ծննդավայրիս գգվական օդը թերևս, բժիշկս ալ այս պատվերը տվավ. շատ հետաքրքիր կ’ըլլայի իմանալ Զիմառայի աշխարհագրական դիրքը, ծովեն ունեցած բարձրույթունը, օդին վիճակը. թերևս կարենամ հոն վերջնապես կազդուրվիլ մարմինով ու միտքով ալ:

Սիրալիր կ’ոջագուրեմ քրորդիներս, քրոջս ձեռքը կը համբուրեմ և Ձեր սուրբ աջը:

ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ

* «Լույս»ի հոդվածդ… – Խոսքը Օ. Ներկարյանի «Հալքիի մեջ» հոդվածի Լույս», 1907, օգոստոսի 25) մասին է, որով հեղինակը հորդորում էր հայ կնոջը աշխատել ու օգտակար լինել հասարակությանը:

** Ատաբազար – հայաշատ քաղաք Թուրքիայի հյուսիս-արևմուտքում, Օ. Ներկարյանի ծննդավայրը: Հաստատվելով Ատաբազարում` Գասապյան ամուսինները Մեծարենցին հրավիրել են իրենց մոտ:

*** Պեպի – Օ. Գասապյանի մորեղբոր զավակը:

**** Փունջդ – Գասապյանները Ատաբազարից Մեծարենցին են ուղարկել թաղարով ծաղիկ:

***** «Քափուր» – անուշաբույր մուգ կարմիր վարդ:

****** Զիմառա – գյուղ Սեբաստիայի նահանգում, Եփրատի աջ ափին:

******* Քարլայլ (Կարլեյլ) Թոմաս (1795-1881) – անգլիացի հրապարակախոս, պատմաբան, փիլիսոփա:

ՆԱՄԱԿՆԵՐ

Պահպանվել է յոթ նամակ: Սրանցից հինգն ուղղված են Տիգրան և Օֆելյա Գասապյան ամուսիններին, մեկը` Արտաշես Հարությունյանին և վերջինը` Վարդան Ասլանյանին:

Տիգրան Գասապյանը (?-1915) մասնագիտությամբ բժիշկ էր, բայց զբաղվում էր գրականությամբ, գրել է բանաստեղծություններ ու հոդվածներ: Օֆելյա Ներկարյան-Գասապյանը (մհց. 1954) բժշկական կրթություն ստացել էր Ամերիկայում, վերադարձել Կ. Պոլիս, ուներ գրական հետաքրքրություններ: Գասապյանները Մեծարենցի մտերիմներն էին, հաճախ են այցելել նրան ու ցույց տվել մասնագիտական ու բարոյական օգնություն: Վարդան Ասլանյանը (մհց. 1915) Մեծարենցի քրոջ ամուսինն էր, հետաքրքրվել է գրականությամբ, մամուլում հաճախ է հանդես եկել հոդվածներով:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...