Jump to content

Նամակ ՀՀ զանգվածային լրատվության միջոցն&


Recommended Posts

Այս նամակը՝ ՀՀ ու Արցախի իրականությանը համապատասխանող քարտեզի հետ հանձնվելու է ամենախոշոր ու ազդեցիկ հայկական թերթերին ու հեռուստաընկերություններին։ Խնդրում եմ թեման չքաղաքականացնել։

* * *

Հայաստանի Հանրապետության

զանգվածային լրատվության միջոցների

ղեկավարներին և աշխատակիցներին

Հայրենակիցներ,

սույն թվականի դեկտեմբերի 9-ին Արցախի երիտասարդական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Հայաստանի Հանրապետության նախագահ Ս. Սարգսյանին՝ կոչ անելով ՀՀ հեռուստակայանների կողմից հեռարձակվող եղանակի տեսության քարտեզներից հանել վաղուց արդեն պատմության գիրկն անցած ԼՂԻՄ պատկերն ու փոխարինել այն ՀՀ և ԼՂՀ քարտեզով։

Արցախյան պատերազմում հրադադարի ստորագրումից 14 տարի անց ստեղծվել է անհեթեթ մի իրավիճակ. մի կողմից օբյեկտիվ իրականություն է այն փաստը, որ նախկին Ադրբեջանական ԽՍՀ որոշ շրջաններ ընդգրկված են ներկա ԼՂՀ կազմի մեջ, այնտեղ մշտական բնակություն են հաստատել հազարավոր մեր հայրենակիցներ, մյուս կողմից այդ իրականությունը չի արտացոլվում ՀՀ զանգվածային լրատվության միջոցներում. հոդվածներում, հեռուստահաղորդումներում, եղանակի տեսությունում, թե պարզապես գովազդներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կամ ընդհանրապես չի պատկերվում քարտե­զի վրա կամ էլ, լավագույն դեպքում, ընդգրկվում է միայն խորհրդային ժամանակաշրջանի ԼՂԻՄ տեսքով։ Ավելին՝ նման քարտեզները խախտում են ԼՂՀ Սահմանադրության 142-րդ հոդվածը, համաձայն որի. «Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո»։

Միաժամանակ Ադրբեջանի ղեկավարությունն ու ԶԼՄ-ներն ոչ միայն չեն ճանաչում այդ հին սահմանները, այլև բացեիբաց հավակնում են նույնիսկ ՀՀ տարածքին։ Օրինակ՝ սույն թվականի հոկտեմբերի 31 ադրբեջանական day.az լրատվական կայքը՝ գրելով երկրի տնտեսական զարգացման նոր նախարար նշանակելու մասին, հատուկ նշել էր, որ Շահին Մուսթաֆայևը ծնվել է «Արևմտյան Ադրբեջանի Նոյեմբերյանի շրջանում»։ Նմանատիպ հայտարարությունների հանդիպում ենք նաև Ադրբեջանի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության պաշտոնական կայքում, Հեյդար Ալիևի անվան պետական հիմնադ­րամի կայքում։

Զավեշտալի իրավիճակ է ստեղծվել. հայկական ԶԼՄ-ները կտրված են իրականությունից ու համառորեն անտեսում են ազատագրված տարածքում ապրող մեր հայրենակիցների շահերը՝ ակամա սատարելով ադրբեջանական քարոզչական մեքենային՝ հայության դեմ մղվող տեղեկատվական ու հոգեբանական պա­տերազմում։ Փաստորեն, մեր հայրենակիցները զրկված են նույնիսկ իրենց շրջանում սպասվելիք եղանակի մասին տեղեկություններ ստանալուց։ Ավելին՝ ազատագրված տարածքում տեղի ունեցող իրադարձությունները, այդ շրջանների բնակչության կյանքն ու առօրյան գրեթե չեն լուսաբանվում ՀՀ ԶԼՄ-ների կողմից։

ՀՀանրապետության տեղեկատվական դաշտում ստեղծված իրավիճակը համարելով անընդունելի և գիտակցելով այն բացառիկ դերը, որ կատարում են զանգվածային լրատվության միջոցները այդ դաշտի ձևավորման գործում, կոչ ենք անում.

• չխուսափել ԼՂՀ ներկա իրական ու ԼՂՀ սահմանադրությունով ամրագրված սահմանները պատկերելուց.

• ավելի հաճախ ու առավել մանրամասն լուսաբանել ազատագրված տարածքի բնակչության կյանքը, անդրադառնալ մեր հայրենակիցների խնդիրներին.

• կրթել ու տեղեկացնել ՀՀ քաղաքացիներին ազատագրված տարածքի ռազմավարական նշանակության մասին։

Հաշվի առնելով խնդրի լրջությունը նաև խնդրում ենք բոլոր ԶԼՄ-ներին՝ անկախ կուսակցական ու քաղաքական շահերից, զերծ մնալ այս հարցի ներքաղաքական շահարկումից ի օգուտ համազգային շահի։

Եթե ցանկանում եք ստորագրել նամակի տակ, ապա այցելեք այստեղ. http://ahousekeeper.livejournal.com/345530.html և մեկնաբանություններում թողեք Ձեր տվյալները (անուն, ազգանուն, մասնագիտութուն/զբաղմունք):

Edited by Koreolan
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...