Sign in to follow this  
Followers 0
Javakhk

Попытка Грузии закрыть границу Армении в 1992 г.,

27 posts in this topic

http://javakhk.livejournal.com/90392.html

Попытка Грузии закрыть границу Армении в 1992 г., и приватизация земли в Джавахке и в Борчалу

Следующий ценный материал содержит факты о важных событиях, имеяших место в 1992 г., но до сих пор мало освещенных.

После крушея советской системы нужно было найти новых хозяев для земель, принадлежавших колхозам и совхозам. В Грузии была попытка сделать это обойдя представителей национальных меньшинств – армян, азербайджанцев, абхазов, осетин и т. д.. Был принят закон по которому вся земля по всей границе Грузии на глубине до 20 км от границы не подлежит приватизации и должна принадлежать Министерству обороны Грузии. Это лишало представителей нац. меньшинств основной части используемых ими земли.

Этот закон не был применен в Абхазии и Ю. Осетии из-за начавшихся межнациональных столкновений. В Джавахке тоже он не был применен ввиду сопротивления населения. Любопытно, что в эти дни Грузия даже ввела войска в приграничную с РА зону и попыталась закрыть арянскую границу. Однако провакаия была предотвращена и не имела последствий.

Հայաստանի սահմանը Վրաստանի կողմից փակելու փորձը 1992-ին, եւ հողի սեփականաշնորհումը Ջավախքում ու Բորչալուում

Հետեւյալ կարեւոր նյութը փաստեր է պարունակում 1992-ի տեղի ունեցած շատ էական, բայց քիչ լուսաբանված իրադարձությունների մասին:

Խորհրդային համակարգի փլուզումից հետո անհրաժեշտ էր կոլտնտեսությունների ու սովխոզների հողատարածությունների համար նոր տերեր գտնել: Վրաստանում փորձ արվեց դա անել շրջանցելով ազգային փոքրամասնություններն՝ հայերին, ադրբեջանցիներին, աբխազներին, օսերին, եւ այլն: Որոշում ընդունվեց, որ Վրաստանի սահմանների երկայնքով 20 կմ խորությամբ ողջ հողը ենթակա չէ սեփականաշնորհման, այլ պատկանելու է Վրաստանի Պաշտպանության նախարարությանը: Սա զրկում էր ազգային փոքրամասնություններին իրենց օգտագործած հողերի հիմնական մասից:

Այս օրենքը Աբխազիայում եւ Հվ. Օսեթիայում չկիրարկվեց վերահաս ազգամիջյան ընդհարումների պատճառով: Ջավախքում նույնպես այն չկիրարկվեց բնակչության դիմադրության պատճառով: Հետաքրքիր է, որ այդ օրերին Վրաստանը զորքեր է մտցրել ՀՀ հետ սահմանամերձ գոտի եւ փորձել փակել հայկական սահմանը: Սակայն սադրանքը վիժեցվել է ու հետեւանցներ չի ունեցել:

--------------------------------------------------------------------------------

1992 թվական։ Ջավախքյան ընդվզումները մերօրյա հեռավորությունից

Վահե Սարգսյան

«Միտք» վերլուծական կենտրոն

29.10.2009թ.

Դեռ 1992թ. հունվար ամսից սկսած, երբ երկիրը նետվել էր քաղաքացիական պատերազմի գիրկը, վրացական մինիստրների կաբինետը (կառավարությունը) «հասցրեց» ընդունել որոշումներ «գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողային ռեֆորմների վերաբերյալ», որոնք մինչև գարնան սկսվելը պետք է կարգավորեին հողային հարաբերությունները, ապահովեին հողերի նպատակային բաշխումը Վրաստանի շրջաններում: Այդպիսի որոշումներից առաջինն ընդունվեց 1992թ. հունվարի 18-ին [1], որով փորձ էր արվում ինչ-որ կերպ կարգավորել հողերի բաշխման գործընթացը Վրաստանում: Այդ որոշման 4-րդ կետով Վրաստանի ամբողջ տարածքում հողերը բաժանվում էին երկու կատեգորիաների. «Հանրապետության սեփականության տակ գտնվող հողերը, հաշվի առնելով նրանց նշանակությունը և նրանց վրա սեփականության տարբեր ձևերի հետագա տարածումը, բաժանվում են պետական հողերի ֆոնդի և հողային ռեֆորմների ֆոնդի» [2]: Այս որոշման մեջ դեռևս խոսք չի գնում տխրահռչակ «սահմանային գոտու» ստեղծման և կազմավորման մասին, ինչի մասին որոշում ընդունվեց հետագա երկու հրամանագրերի մեջ, որոնք ընդունվել էին շաբաթներ անց՝ 1992թ. փետրվարի 6-ին N 128 և 1992թ. մարտի 10-ին (N 290) [3]:

Այդ որոշումներով Վրաստանի կառավարությունը կատարում էր իր հերթական «չմտածված» քայլը, որով իր դեմ էր լարում երկրում բնակվող բազմաթիվ ազգությունների: Դրանցով, փաստորեն, դարձյալ վերականգնվում էր սահմանային գոտու ռեժիմը (առաժմ փոքր մասշտաբներով)՝ նման 1950-ական թվականներից առկա, ինչպես նաև՝ Զ. Գամսախուրդիայի սահմանած հակաիրավական և հակաազգային ռեժիմներին: Սկսած սահմանից մինչև 21 կմ խորության վրա բնակվող մարդիկ (ընտանիքներ), ըստ այդ որոշումների, հնարավորություն չունեին ունենալու տնամերձ հողի սեփականության իրավունք՝ անհատական բնակելի տներ և այլ շինություններ կառուցելու համար [4]:

Իսկ Ախալքալաքի շրջանային վարչությունը իր` 1992թ. ապրիլի 11-ի N 25 [5] և նույն թվականի ապրիլի 21-ի N 25 որոշմամբ (վերջինս նախորդ որոշման շարունակությունն էր) [6] , ստիպված, թե այլ պատճառներով, կիրառության մեջ դրեց Թբիլիսիի կողմից ընդունված N 48, N 128 և N 290 տխրահռչակ որոշումները:

Հետաքրքրական է, որ Ախալքալաքի շրջանային վարչության սկզբնական N 25 որոշման մեջ տեղ չեն գտել բացառապես սահմանային գոտուն վերաբերող օրենքների (ժամանակավոր վարձակալության, սեփականության իրավունք չունենալու և այլնի մասին) կետեր [7], ապա ապրիլի 21-ի՝ N 25 որոշման հավելվածի մեջ արդեն կարելի էր տեսնել այսպիսի կետեր, որոնք տարածվում էին շրջանի բնակչության վրա. «Սեփական տներ կառուցելու համար քաղաքացիներին հողատարածքներ են տրվում միայն ժամանակավոր օգտագործման իրավունքով և ժամանակի լրացումից հետո այն ենթակա է վերադարձման» (3-րդ կետի 3-րդ ենթակետ) [8]:

Փաստորեն, եթե գյուղացին մեծ դժվարությամբ կառուցելու է ինչ-որ շինություն (բնակելի տուն, անասնագոմ, պահեստ և այլն), ապա ինչ-որ «ժամկետի լրանալուց հետո» այն խլվելու էր նրա ձեռքից. «Տրված տնամերձ հողատարածքների օգտագործման հրաման ստանալուց հետո, տեղական իշխանության օրգանները պարտավոր են տիրոջը զրկել հողատարածքի օգտագործման իրավունքից և վերցնել հողատարածքը՝ տալով այն հողի պահեստային ֆոնդին» (որոշման 6-րդ կետ) [9]: Ակնհայտ է, որ այս որոշման կետերը բխում էին Թբիլիսյան վերոնշյալ որոշումներից. «Տնտեսությունների ղեկավարությունը պարտավոր է գյուղատնտեսության վերաբերյալ ակտի հիման վրա առանձնացնել հողատարածքներ՝ չխախտելով Վրաստանի հանրապետության նախարարների կաբինետի կողմից ընդունված N 48, N 128 և N 290 ռեֆորմների պահանջները» (որոշման 11-րդ կետ) [10]:

Վրաստանի պետխորհրդի` 1992թ. մայիսի 7-ի որոշումն [11] իր մեջ պարունակում էր կետեր, որոնք վերաբերում էին բնակչության իրավահարաբերությունների այլ ոլորտներին: Տվյալ որոշումով նախատեսվում էր «անհապաղ աշխատանքներ սկսել սահմանային գոտու ստեղծման և կազմավորման համար՝ Հանրապետության ցամաքային և ծովային սահմանների ամբողջ երկարությամբ» [12]: Այդ նպատակով «Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մյուս բոլոր շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ պարտավորվում է միջազգային իրավական նորմերին համապատասխան և հաշվի առնելով անկախ հանրապետությունների սահմանների պաշտպանության պրակտիկան` համալիր մշակել և լուծել հիմնախնդիրների մի ողջ շարք, որոնք կապված են սահմանային ծառայությունների ձևավորման և օգտագործման, նրանց նյութատեխնիկական բազայի ստեղծման հետ» [13]: Փաստորեն, վերոնշյալ օրենքը գալիս էր լրացնելու Թբիլիսիի` 1992թ. փետրվարի 6-ի N 128 որոշմանը (սահմանային 21 կմ-ոց գոտու ստեղծման մասին), որի առաջինից մինչև վերջին կետերը իրենց մեջ պարունակում էին հակաիրավական և բնակչության շահերին բացահայտորեն հակասող, ավելին՝ սահմանային գոտիներում իրադրությունը պայթյունավտանգ դարձնող դրույթներ:

Այսպես, N 10 որոշման համաձայն, 21 կմ-ոց գոտին ամբողջովին հանձնվում էր Պաշտպանության նախարարությանը, որտեղ հաստատվում էր ռազմական ռեժիմ: Վերոհիշյալ նախարարությունը պետք է սեղմ ժամկետներում ներկայացներ «...սահմանային գոտու անձնագրային ռեժիմի ստեղծման որոշման նախագիծ՝ ամբողջ ցամաքային և ծովային սահմանների երկայնքով, այդ թվում` սահմանամերձ քաղաքներում, նավահանգիստներում և ծովային ակվատորիաներում» [14]: Վերոհիշյալ սահմանային երկայնքով գտնվող բոլոր կոլտնտեսությունները, հասարակական տնտեսությունները (գյուղատնտեսական ձեռնարկությունները), գյուղատնտեսական հումքի վերամշակման ձեռնարկությունները և այլ օբյեկտներ, փոխանցվում էին Պաշտպանության նախարարության տնօրինությանը՝ համաձայն N 1, 2, 3 հավելվածների [15]: Վերոնշյալ բոլոր տեսակի կազմակերպությունների, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրինումը հանձնվում էր Պաշտպանության նախարարության տրամադրության տակ գտնվող Հատուկ ծառայությանը, որը պետք է կարգավորեր այդ ոլորտների հարաբերությունները, ինչպես նաև բանակին և այդ շրջաններում տեղակայված զորքերին ապահովեր սննդամթերքով [16]: Իսկ այն հողատարածքները, որոնք գտնվում են 21 կմ-ոց սահմանային գոտում, «կազմում են հանրապետական հողերի ֆոնդը (ինչպես այդ մասին նշել ենք 1992թ. հունվարի 18-ի N 48 որոշման մասին խոսելիս` Վ.Ս.) և ենթակա չեն սեփականաշնորհման: Սահմանային գոտում արգելված է առանձնացնել նոր տնամերձ հողային տարածքներ, այդ թվում՝ անհատական բնակելի շինարարության նպատակով [17]: Նայելով Սամցխե-Ջավախք երկրամասի՝ Վրաստանի տարածքում գտնվելիք աշխարհագրական դիրքին` դժվար չէ կռահել, որ այդ որոշումը լիովին «վերաբերում էր» այս շրջաններին: Ինչպես նաև թռուցիկ հայացք գցելով Վրաստանի քարտեզին` կարելի է տեսնել, որ Վրաստանի ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջանները հիմնականում տեղակայված են սահմանամերձ գոտիներում (հայեր, թուրք-մուսուլմաններ («ադրբեջանցիներ»), աջարներ, աբխազներ, օսեր, խևսուլներ, փշավներ, թուշեր և այլն), որոնց շրջանում էթնոժողովրդագրական պատկերը փոխելու և նրանց ղեկավարումը հեշտացնելու նպատակով Վրաստանը նրանց մեջ փորձում էր «մխրճվել» այս ձևով:

Դա հասկանալի կդառնա, եթե հաշվի առնելով Վրաստանի պաշտպանության նախարարության որոշումը, որով զինակոչիկը պետք է իր ծառայությունն անցկացներ իր բնակավայրից 70 կմ հեռու գտնվող տարածքում [18] (այսինքն տեղացիների ծառայությունը սահմանային գոտում բացառվում էր), վկայակոչենք Պետխորհրդի որոշման ևս մեկ դրույթ, որով նախատեսվում էր «...թույլատրել երիտասարդությանը, որոնք զորակոչված են բանակ սահմանային գոտուց և հանրապետության այլ շրջաններից, հաշվի առնելով նրանց ցանկությունը, անցկացնելու այլընտրանքային ծառայություն սահմանային տնտեսական գոտու գյուղատնտեսական ձեռնարկություններում և այլ տնտեսական նշանակության օբյեկտներում՝ աշխատանքային մասնակցության ձևով» [19]: Այսինքն, չէր բացառվում, որ այլ տեղերից Սամցխե-Ջավախք եկած արտոնյալ զինակոչիկները, տեղում լավ աշխատանք գտնելով, հետագայում նույնպես արտոնյալ պայմաններում մնային այդ տարածքներում:

Օրենքով նախատեսվում էր «հանձնարարել Աբխազիայի, Աջարիայի, սահմանամերձ այլ շրջանների (պատերազմական թոհուբոհի մեջ գտնվող և որպես Ինքնավար Մարզ լուծարված Հարավային Օսեթիան չէր էլ հիշատակվում - Վ.Ս.) գործող օրգանների ղեկավարներին՝ Վրաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությանը հատկացնելու ցանկացած օգնություն՝ հանրապետության սահմանների պաշտպանության կազմակերպման, ղեկավարության ներկայացմամբ՝ Պաշտպանության նախարարության սահմանապահ զորքերի ստեղծման, բնակեցված մասերում կամավորական խմբերի ստեղծման համար, որոնք նախատեսված են սահմանապահ զորքերին գործակցություն ցուցաբերելու համար...» [20]:

Ախալքալաքի շրջանային վարչությունը, կարճ ժամանակ անց, իր 26.05.1992թ. նիստի որոշման մեջ դատապարտեց Վրաստանի կառավարության կողմից արված նման քայլերը [21]։ Որոշման մեջ ի հայտ են բերված նոր հիմնախնդիրներ, որոնք ի հայտ էին եկել օրենքի կիրարկման փորձերի ժամանակ։ Մասնավորապես շրջանները զրկված էին կարտոֆիլի մթերման հնարավորությունից, ելնելով այն բանից, որ բոլոր պահեստները հանձնվել էին Պաշտպանության նախարարությանը, իսկ նոր պահեստների շինարարության տարրական իրավունքից բնակչությունը զրկված էր։ Փաստորեն, փչացման վտանգի տակ էր լինելու շուրջ 6000 տոննա կարտոֆիլ [22]։ Նույն նիստով որոշվում է նաև, վերոհիշյալ «սահմանային գոտի» կոչված վայրերի հողատարածքները հանձնել գյուղացիությանը։ Որոշմանը հետևում էր Վրաստանի Պետխորհրդին ուղղված խնդրագիրը՝ վերոնշյալ որոշման առանձին կետեր վերանայելու և անձնագրային ռեժիմի հետ կապված հարցերը կարգավորելու ժամանակ հաշվի առնել Ջավախքի՝ ՀՀ-ի բնակչության հետ կապվածությունը [23]։

Ախալքալաքի շրջանային վարչության վերոհիշյալ որոշման առթիվ կարճ ժամանակ անց Ջավախք է հասնում Վրաստանի Պաշտպանության նախարարության նոտան՝ փոխնախարար Դումբաձեի ստորագրությամբ։ Նոտայում սպառնալից տոնով նշվում էր, որ չկատարելով Պետխորհրդի որոշումները՝ Ախալքալաքի շրջանային վարչությունը սովի է մատնել վրացական բանակը։

Շրջաններում դժգոհություններն արտահայտվեցին նաև զանգվածային բողոքի հանրահավաքներով և ստորագրահավաքներ կազմակերպելով՝ ընդդեմ այս որոշման։ Մեծ Հանրահավաք տեղի ունեցավ 1992թ. հունիսի 5-ին և 6-ին Ախալքալաքում, որի ընթացքում ընդունված կոչի տակ ստորագրեցին շատ գյուղերի բնակիչներ (օրինակ՝ գյուղ Ազավրեթից ստացվել էր 98, գյուղ Կորխից՝ 213 ստորագրություն) [24] ։

Բողոքի ընդարձակ հոդվածով հանդես եկավ նաև Ջավախքում տարածվող «Ասպնջակ» պարբերաթերթը [25]։

Վրաստանի կառավարության հողային իրավահարաբերություններին առնչվող վերոբերյալ որոշումները լրջագույն խնդիրներ ստեղծեցին նաև Դմանիսի, և, հատկապես՝ Բոլնիսի և Մառնեուլի գերազանցապես ադրբեջանաբնակ, մասամբ հայաբնակ շրջաններում։ Այստեղ ևս արգելվեց հողերի սեփականաշնորհումը։

Հետագայում՝ 1994թ., երբ Վրաստանի մինիստրների կաբինետի նոր որոշմամբ հետ 21 կիլոմետրանոց սահմանային գոտին չձևավորվեց (1998թ. ընդունված «Պետական սահմանների մասին օրենքի» համաձայն որոշվում էր 5 կիլոմետրանոց սահմանամերձ գոտին և 500 մետրանոց սահմանային գիծը, որտեղ նախկինում չէր թույլատրվում հողային սեփականաշնորհում), վերոնշյալ շրջանների նշյալ օրենքների տակ ընկած հողատարածքները վարձակալությամբ հանձնվեցին պետությանը, որից էլ այդ հողատարածքները յուրօրինակ մեխանիզմներով ձեռք գցեցին թբիլիսյան բիզնեսմենները, որոնք հիմնականում վրացիներ էին։ Ադրբեջանցի գյուղացիները ստացան հողի աննշան քանակ (0,15 - 0,25 հա), երբ այդ ընթացքում Վրաստանի ուրիշ շրջաններ ստացել էին ոչ պակաս, քան 1,25 - 1,5 հա [26]։ Այս անարդարության դեմ շուրջ մեկուկես տասնյակ տարի պայքարեցին ադրբեջանակն մի շարք կազմակերպություններ։ Այն մինչ վերջերս համարվում էր Վրաստանի ազգային փոքրամասնությունների շրջանում գոյություն ունեցող առաջնային խնդիրներից մեկը (հողը որպես եկամտի միակ աղբյուր տեսնող ադրբեջանցու մոտ այն թիվ մեկ խնդիրն էր)։

2005թ. հուլիսին Վրաստանի խորհրդարանը ընդունեց «Գյուղատնտեսական հողերի սեփականաշնորհման մասին» նոր օրենք, որով նախկինում պետությանը պատկանող կամ վերջինիս վարձակալությամբ տրված հողերը դարձան սեփականաշնորհման ենթակա։ Այս օրենքով սեփականաշնորհման իրավունք ստացան նաև մինչև 500 մ երկարությամբ սահմանային շերտի մեջ մտնող հողատարածքները։ Նոր օրենքի շնորհիվ 2006թ. առաջին 7 ամիսների ընթացքում շուրջ 8.000 ադրբեջանցիներից յուրաքանչյուրն ստացավ 0,5 հա հողատարածք [27]։ Չնայած այս ամենին, վերոնշյալ շրջանների ադրբեջանական բնակչության շրջանում շարունակվում են հողի անարդարացի բաշխման հետևանքով առաջացած դժգոհությունները։ Այս խնդիրների մասին բազմիցս բարձրաձայնվում են տեղական և Ադրբեջանում գործող մի շարք կազմակերպությունների, ինչպես նաև անհատ գործիչների կողմից։

Վրաստանի Պետխորհրդի` 1992 թ. մայիսի 7-ի չարաբաստիկ որոշումից երեք օր անց՝ մայիսի 10-ին, վրացական ազգային գվարդիայի զինվորական մի գումարտակ տեղակայվեց ՀՀ - Վրաստան սահմանի Նինոծմինդա – Բավրա անցակետի վրա, որոնց կողմից շուտով փակվեց սահմանն՝ այն պատճառաբանությամբ, որ այդտեղ պետք է տեղակայվեն մաքսային վարչության արգելափակոցները:

Վրաստանի իշխանությունների կողմից ընդունված հերթական չարաբաստիկ այս որոշումների և վերջիններիս կասեցման, միաժամանակ նաև՝ ՀՀ-Վրաստան սահմանին տեղակայված ազգային գվարդիայի վտարման մասին մեզ հայտնի է նաև հետևյալը. [28] սահմանային գոտու ստեղծման, այդ գոտում զորակազմեր տեղակայելու հարցը, այդ որոշումներից, ինչպես նաև ջավախքյան նման բացասական արձագանքներից օրեր անց, քննարկվել է Թբիլիսիում՝ Վրաստանի իշխանությունների ակտիվի հավաքի ժամանակ։ Հավաքը վարող Վրաստանի Պետխորհրդի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն խնդրում է Ախալքալաքի շրջանը ներկայացնող Սամվել Պետրոսյանին ներկայացնել իրավիճակը։ Մինչ վերջինս կպատրաստեր իր խոսքը, տեղից վեր է կենում Վրաստանի փոխվարչապետ Պաատա Գոգուաշվիլին և հարց ուղղում Ս. Պետրոսյանին. «Պարոն Պետրոսյան, ասացեք խնդրեմ, ինչո՞ւ չեք բարեհաճում կատարել Վրաստանի կառավարության որոշումները»։ Ս. Պետրոսյանի պատասխանը լինում է հետևյալը. «Պարոն Գոգուաշվիլի, իսկ Վրաստանի կառավարությունը արդյո՞ք ընդունում է խելացի որոշումներ»։ Այս երկխոսությունը ավելի է մեծացնում նիստում եղած լարվածությունը։ Ս. Պետրոսյանի և Պ. Գոգուաշվիլու միջև տեղի ունեցած այս երկխոսությունն անգամ վերածվում է ֆիզիկական ընդհարման, հայտարարվում է ընմիջում, և միայն իրավապահների միջամտությունից ամեն ինչ հարթվում է։ Հասկանալի պատճառներով փոխվարչապետի դեմ են դուրս գալիս նաև նիստին ներկա աբխազական և օսական պատվիրակությունների ներկայացուցիչները։

Շուտով ՀՀ-Վրաստան սահմանին Վրաստանի ՊՆ կողմից տեղակայված վրացական ազգային գվարդիայի վտարման համար սահման է մեկնում ջավախահայ պատվիրակությունը: Ջավախքի հասարակական – քաղաքական գործիչ Դավիթ Ռստակյանն այդ առթիվ ներկայացնում է [29]. «Զորքի տեղակայումից անմիջապես հետո, իմ գլխավորած պատվիրակությունը (նշենք, որ Դավիթ Ռստակյանն այն ժամանակ հանդիսանում էր Ախալքալաքի շրջանային վարչության ղեկավարի տեղակալը (փոխպրեֆեկտը)) մեկնեց ՀՀ-Վրաստան սահմանային անցակետ, ուր մեզ ներկայացավ զորքի հրամանատար Զեդգինիձեն։ Ես փոխանցեցի նրան մեր մտահոգությունները՝ ասելով, որ մեր նախագահները ներկայումս բանակցությունների մեջ են, դուք ինչո՞ւ եք եկել այստեղ կամ ի՞նչ խնդիրներ կան ձեր ոլորտի հետ կապված։ Նա պատասխանեց, որ ինքը զինվորական է և կատարում է իր ղեկավարության հրամանները։ Մենք նրան պաշտոնապես փոխանցեցինք հետևյալը. «Փոխանցիր հիմա քո հրամանատարությանը, որ եթե կես ժամ հետո դուք չհեռանաք այստեղից, ապա մենք այդ ուղղությամբ կձեռնարկենք միջոցներ»։ Նա մեզանից խնդրեց մեկ ժամ։ Ինչպես հետագայում պարզվեց, վրացական զորախմբից կապվել են Ստեփանավան՝ երկու երկրների նախագահների հանդիպման վայր, որտեղից Է. Շևարդնաձեն զորախմբին հրահանգել է խնդիրներ չստեղծել և իսկույն հեռանալ։ Զորքը ճանապարհ ընկավ դեպի ետ՝ Ախալքալաք, որտեղից էլ՝ Ախալցխա։

Զորքի հեռանալուց հետո, երբ բարձրացանք Ախալքալաքի շրջվարչության շենք, հավաքվել էին բազմաթիվ մարդիկ, որոնք մեղադրում էին շրջվարչության նախագահ Ս. Պետրոսյանին այն բանի մեջ, որ վերջինս, լինելով պատասխանատու պաշտոնյա անձ, իր ձեռքով թույլատրել էր զորքի անարգել մուտքը Ջավախք և վերջինիս տեղակայումը սահմանային անցակետի մոտ։ Ես բարձրանալով կաբինետ, որպես գործողության պատասխանատու - պաշտոնյա՝ հայտնեցի Ս. Պետրոսյանին, որ զորքն արդեն իջնում է Ախալցխա, այսինքն՝ ամեն ինչ իրականացվել է ճշգրտորեն»։

Ինչպես արդեն նկատեցինք, սույն դեպքերը տեղի են ունեցել այն ժամանակ, երբ ՀՀ Ստեփանավան քաղաքում հանդիպում էին երկու երկրների՝ ՀՀ և Վրաստանի նախագահներ Լ. Տեր-Պետրոսյանն ու Է. Շևարդնաձեն [30]։ Դա 1992թ. հունիսի 5-ն էր։ Բարձրաստիճան հանդիպումը լուսաբանող պաշտոնական հրապարակումներում ջավախքյան այս իրադարձության մասին չկան տեղեկություններ։ Պատճառը «հասկանալի է»՝ չվտանգել «նորակառույց» «բարեկամական» հարաբերությունները։ (Լրացուցիչ նշենք, որ հանդիպման պաշտոնական օրակարգում եղել է Վրաստանի տարածքով անցնող հայկական հաղորդակցման միջոցների, կոմունիկացիաների և, հատկապես, գազատարի անվտանգությունն ապահովելու մասին հարցը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև երկու պետությունների մայրաքաղաքներում դեսպանատներ բացելու մասին։ Այս գործընթացն իր շարունակությունն ստացավ 1992թ. հուլիսի 18-ին երկու երկրների արտգործնախարարների երևանյան հանդիպման ժամանակ, երբ կողմերը ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը [31])։

Ջավախքյան զինված ջոկատայինների ներկայացրած վերջնագրի լուրը կարճ ժամանակ անց հասնում է Երևան, այնտեղից էլ՝ Ստեփանավան՝ նախագահների հանդիպման վայր։ Շուտով այս ամենին հետևում է Է. Շևարդնաձեի կարգադրությունը՝ վրացական ազգային գվարդիան անհապաղ հեռացնել Ջավախքից։

Ախալքալաքի շրջվարչության վերոհիշյալ նիստով ընդունված բողոքի նոտան՝ ուղղված Վրաստանի Պետխորհրդին, Ջավախքի բնակչության բազմահազարանոց ցույցը՝ Ախալքալաքի Մ. Մաշտոցի (նախկին Լենինի) անվան հրապարակում, ջավախահայության նման սկզբունքային պահվածքը՝ վտարեցին ազգային գվարդիան վերոհիշյալ սահմանագլխից [32], կանխվեց նաև սահմանային գոտու ստեղծման վերոհիշյալ տխրահռչակ որոշումների իրագործումը:

[1] Кабинет министров Республики Грузия, Постановление N 48, 18 января 1992г., г. Тбилиси.

[2] Նույն տեղում:

[3] Заседания Правления Ахалкалакского района от 26.05.1992г., Решение N 48, г. Ахалкалак.

[4] Джонатан Уитли, Интеграция национальних меньшинств в регионах Грузии Самцхе-Джавахети и Квемо Картли. Пять лет президентсва М. Саакашвили, Рабочий доклад ECMI (EUROPEAN CENTRE FOR MINORITY ISSES), N 44, сентябрь 2009 г., с. 47.

[5] Заседания Правления Ахалкалакского района от 11.04.1992г., Решение N 25, г. Ахалкалак.

[6] Дополнение к решению N 25 от 11.04.1992г., принято заседанием Правления Ахалкалакского района от 11.04.1992г., г. Ахалкалак.

[7] Заседания Правления Ахалкалакского района от 11.04.1992г., Решение N 25, г. Ахалкалак.

[8] Дополнение к решению N 25 от 11.04.1992г., принято заседанием Правления Ахалкалакского района от 11.04.1992г., г. Ахалкалак.

[9] Նույն տեղում:

[10] Նույն տեղում:

[11] Постановление Государственного совета Республики Грузия, о решении комплексных проблем по формированию и функционированию пограничной зоны Республики Грузия, 7 мая 1992г., N 10, г. Тбилиси.

[12] Նույն տեղում:

[13] Նույն տեղում:

[14] Նույն տեղում:

[15] Նույն տեղում:

[16] Նույն տեղում:

[17] Նույն տեղում:

[18] «Ազատամարտ», 5-11 հունիսի 1992, թիվ 23:

[19] Постановление Государственного совета Республики Грузия, о решении комплексных проблем по формированию и функционированию пограничной зоны Республики Грузия, 7 мая 1992г., N 10, г. Тбилиси.

[20] Նույն տեղում:

[21] Решение N 48,Заседания Правления Ахалкалакского района от 26.05.1992 г., Орезультатах обсуждения постоновления Госсовета Республики Грузия и о решении комплексных проблем по формированию пограничной зоны Республики Грузии, 7 мая, 1992г., за N 10, г. Ахалкалаки.

[22] Նույն տեղում։

[23] Նույն տեղում։

[24] Տե'սայդ առթիվ հավաքված ստորագրությունների ցանկերը։

[25] «Ասպնջակ», 27.06.1992, թիվ 4 (16):

[26] Джонатан Уитли, Интеграция национальних меньшинств в регионах Грузии Самцхе-Джавахети и Квемо Картли. Пять лет президентсва М. Саакашвили, Рабочий доклад ECMI (EUROPEAN CENTRE FOR MINORITY ISSES), N 44, сентябрь 2009 г., с. 47.

[27] Նույն տեղում, էջ 48։

[28] Սույն պարբերության բովանդակությունը մեզ է ներկայացրել Սամվել Պետրոսյանը։

[29] Դավիթ Ռստակյանի հետ մեր հարցազրույցը տեղի է ունեցել 2009թ. սեպտեմբերի 20-ին՝ Երևանում։

[30] «Հայաստանի Հանրապետություն», 06.06.1992։

[31] «Ազգ», 18.07.1992, հմմտ.՝ «Հայաստանի Հանրապետություն», 18.07.1992:

[32] «Ազատամարտ», թիվ 35, հունիս, 1992թ.:

Share this post

Link to post
Share on other sites
http://javakhk.livejournal.com/90392.html

Попытка Грузии закрыть границу Армении в 1992 г., и приватизация земли в Джавахке и в Борчалу

Следующий ценный материал содержит факты о важных событиях, имеяших место в 1992 г., но до сих пор мало освещенных.

После крушея советской системы нужно было найти новых хозяев для земель, принадлежавших колхозам и совхозам. В Грузии была попытка сделать это обойдя представителей национальных меньшинств – армян, азербайджанцев, абхазов, осетин и т. д.. Был принят закон по которому вся земля по всей границе Грузии на глубине до 20 км от границы не подлежит приватизации и должна принадлежать Министерству обороны Грузии. Это лишало представителей нац. меньшинств основной части используемых ими земли.

Этот закон не был применен в Абхазии и Ю. Осетии из-за начавшихся межнациональных столкновений. В Джавахке тоже он не был применен ввиду сопротивления населения. Любопытно, что в эти дни Грузия даже ввела войска в приграничную с РА зону и попыталась закрыть арянскую границу. Однако провакаия была предотвращена и не имела последствий.

Bloody Georgians!!! :D

С каждим днём меня поражайте. У вас редкий дар видить во всём дискриминацию Армянского нацменСенства в Грузий.

Edited by Jubo

Share this post

Link to post
Share on other sites

> У вас редкий дар

Jubo, я только сделал пере-пост статьи.

Кстати, Вам следовало бы трезвее посмотреть на это вопрос, как на серьезную ощибку Грузии времен Гамсахурдиа-Шеварднадзе. На ошибку, от которой надо извлечь уроки. Суть его состоял в том, что был принят закон, сформулированный таким образом, что основная часть национальных меньшинств лишалась тех земельных угодий, которые принадлежали их колхозам в советское время. Вот в азербайджанонаселенных районах Грузии (Борчалы) они и до сих пор лишены их.

У меня нету возможности перепроверить все факты статьи, но тема слишком серьезная, чтобы так легко к ней относит,ся.

> Bloody Georgians!!

Я не считаю грузин "Bloody". Пожалуйста такии выражениями не бросайтесь в адрес дружественной Грузии.

:yes:

Share this post

Link to post
Share on other sites
> У вас редкий дар

Jubo, я только сделал пере-пост статьи.

Кстати, Вам следовало бы трезвее посмотреть на это вопрос, как на серьезную ощибку Грузии времен Гамсахурдиа-Шеварднадзе. На ошибку, от которой надо извлечь уроки. Суть его состоял в том, что был принят закон, сформулированный таким образом, что основная часть национальных меньшинств лишалась тех земельных угодий, которые принадлежали их колхозам в советское время.

Каких ошибок?

Просто правительство выбрал подход к этому вопросу. Тут дело безопасности а не попитка, чтобы лешать какого то Сурика, Гагика, Адила или Араза по 1000 квадратних километров земли. Не надо придумовать того чего нету.

А то что на границах наприженная ситуация показывает то как часто в Армянскую пресу "просачиваеться" информация о том "как Грузини присвоили себе еше несколько километров Светой Армяснкий земли", каторую "ваши предки зашишали своей кровию". Как нестранно всё это в конце оказываеться ложью.

Если даже в Грузий уподет астериод с таким настроем как у вас и в этом факте увидите дискриминацию Армянского населения Самцхе-Джавахети.

Вот в азербайджанонаселенных районах Грузии (Борчалы) они и до сих пор лишены их.

Только не говорите, что это вам не даёт ночью спать :)

> Bloody Georgians!!

Я не считаю грузин "Bloody". Пожалуйста такии выражениями не бросайтесь в адрес дружественной Грузии.

:yes:

Больше не буду. Предведуший пост я писал из хинкальной, наверное потаму такой получилься :(

Share this post

Link to post
Share on other sites

Jubo, с Вашей стороны был бы гораздо более взвешанным подходом отнестись к этому вопросу более критически, и более самокритически. Этот закон был ошибкой - очередным "гениальным творением" батоно картвлизаторов, которые видят в качестве сакрального предназначения современного грузинкого государства так называемую картвелизацию. Слава Богу, что этот закон тогда удалось обойти с минимальными потерями. Будьте серьезны...

А вам не кажеться что эта теория "картвелизаций" плод вашего (и определенной части Армянского обшества) вооброжения? И авторы того закона не ставили задачей лешать какого то Сурика, Гагика, Адила или Араза по 1000 квадратних метров земли? Над этим не задумовались?

Такие теорий заговора против Армянского населения Самцхе-Джавахети создаються в лабораториях NGO, которие ставят перед собой цел "зашиту културного наследия всего Армянства" 3-4 штуки в неделю. С какой стати быть самокритичним? Если на каждую такую теорию реагировать серезно, то вскоре придеться обратиться к психологу.

А вы можете назвать несколько человек, которые замешани в "картвелизаций" или все Грузини в этом виноваты И потаму обшими фразами обходитесь?

П.С. Я вам один раз сказалчто вы не умеете исползовать слово "батони" правилно. Может не надо её больше исползовать? Вот я например не умею с делтопалном пригать. вот и не пригаю... Возмите на заметку...

Share this post

Link to post
Share on other sites

Гмм... и почему же всея земля на расстоянии до 21 км от границы в Грузии должна была принадлежать министерству обороны? По примерным подсчетам (не считая даже морской берег) это составляет 5.300 кв км, или почти два раза больше, чем Аджария!

Можете привести пример какой либо другой страны с такими правилами?

Потаму что так решили в правительстве. Если нет другой страны (точно не буду тратит своё время и искать такую страну) значит Грузия станет первой такой страной. Не вижу проблем.

Вам лутше было бы пререстать придумовать разние сценарий как "фашисты Грузины мучают бедних и беззашитних Армян". Понимаю что многие люди этим зарабатывают на жизнь в NGO, но всётаки. Вам не надоело делать из себя жертву?

Share this post

Link to post
Share on other sites

А вы можете назвать несколько человек, которые замешани в "картвелизаций" или все Грузини в этом виноваты И потаму обшими фразами обходитесь?

Share this post

Link to post
Share on other sites
Потаму что так решили в правительстве. Если нет другой страны (точно не буду тратит своё время и искать такую страну) значит Грузия станет первой такой страной. Не вижу проблем.

А кроме ссылки на авторитет правительства других аргументов нету? Я бы в равной мере критично относся, и пожелел бы видеть реальные аргуемнты, если бы правительство РА или правительство НКР объявили всю территорию этих стран на расстоянии до 21 км от границы собственностью министерств обороны этих стран...

Share this post

Link to post
Share on other sites
А вы можете назвать несколько человек, которые замешани в "картвелизаций" или все Грузини в этом виноваты И потаму обшими фразами обходитесь?

Я могу назвать подобмые процессы. Не совсем понимаю почему Вы спрашиваете о именах конкретных личностей, их проводящих. В некоторых случаях их можо указать явно, а в некоторых - нет.

Например, при въезде в Джавахк грузинские пограничники не разрешают провозить книги на армянским языке (если это даже детские сказки). Затрудняюсь назвать имя человека, который дал такое указание пограничникам, но дискриминация армянского языка очевидна. Представьте какой шум поднялся бы, если у пассажиров отобрали бы грузинские книги в России!

Edited by Javakhk

А вы напиршите те "некоторые случия", когда можно указать на "картвелизаторов". Жду с нетерпением.

А какое потверждение есть у вас того, что Грузинские пограничники отбирают у людей книги на Армянском язике? Есть видео запись или что нибуть подобное? Если нет откуда мне знать что это не очередная "теория" от "зашитников Армянского културного наследия", которые пытаються держать "вопрос Джавахка на плаву"?

Edited by Jubo

Share this post

Link to post
Share on other sites
А кроме ссылки на авторитет правительства других аргументов нету? Я бы в равной мере критично относся, и пожелел бы видеть реальные аргуемнты, если бы правительство РА или правительство НКР объявили всю территорию этих стран на расстоянии до 21 км от границы собственностью министерств обороны этих стран...

Есть вполне понятний аргумент: аргумент о безопасности.

Только ваш аргумент вигледит немножко несерёзним, когда утверждаите что Грузинское правительство затеило это чтобы отобрать земли у Армян.

Share this post

Link to post
Share on other sites

Jubo, из ваших постингов уже все поняли, что Грузия - это рай на земле, особенно для нацменьшинств.

Вам остается только объяснить, почему эти самые нацменьшинства бегут из нее сломя голову, например, в ужасную варварскую Россию, лишь бы не иметь дела с вашей мандариновой империей. Какие-нибудь варианты можете предложить?

Я не утверждаю, что Грузия рай для меншенств, а утверждаю что она не ад, как вы утверждаите.

Это не трудно заметит из моего постинга мыслешему человеку.

Share this post

Link to post
Share on other sites

Во время мыслительного процесса вы, видимо, не заметили вопроса.

Вам остается только объяснить, почему эти самые нацменьшинства бегут из нее сломя голову, например, в ужасную варварскую Россию, лишь бы не иметь дела с вашей мандариновой империей. Какие-нибудь варианты можете предложить?

Share this post

Link to post
Share on other sites
Во время мыслительного процесса вы, видимо, не заметили вопроса.

Вам остается только объяснить, почему эти самые нацменьшинства бегут из нее сломя голову, например, в ужасную варварскую Россию, лишь бы не иметь дела с вашей мандариновой империей. Какие-нибудь варианты можете предложить?

А вы думаите если люди уежают из страны, значит это автоматически получаеться что их этнически дискриминируют? Ничего другое не приходит в голову? Китаицы во всем мире живут, хотите сказать что их в Китае дискиминируют? Из самой Армении каждый год уежают тысячи людей... Вы не замечайте неадекватность вашего мышления?

Как я уже отметил не я пытаюсь показать что Грузия рай, это вы упорно пытаитес показать Грузию адом. А Грузия такая же страна, какая любая другая.

Ваше великолепная, я бы даже сказал, чисто картвельская (в хорошем смысле этого слова) способность уходить от прямых ответов, включать "дурку" и прочие грузинские прибамбасы, конечно, впечатляют. Но на армянском форуме эти фишки не прокатывают. У вас из страны, дорогой батоно Джубо, уже "уехали" Абхазия и Южная Осетия. Конечно вы можете с присущей вам проницательностью сравнивать их с китайцами и сетовать на неадекватность мышления ваших собеседников. Однако позволю себе заметить, что китайцы выезжают из Китая, как, кстати, и армяне из Армении, не захватив с собой при этом ни куска Китая, ни куска Армении.

Может, попытаетесь с третьей попытки, оставив в покое рай и ад, ответить, наконец, на ОЧЕНЬ ПРОСТОЙ ВОПРОС:

Вам остается только объяснить, почему эти самые нацменьшинства бегут из нее сломя голову, например, в ужасную варварскую Россию, лишь бы не иметь дела с вашей мандариновой империей. Какие-нибудь варианты можете предложить?

Share this post

Link to post
Share on other sites
Например, при въезде в Джавахк грузинские пограничники не разрешают провозить книги на армянским языке (если это даже детские сказки).

:lol3: :lol3: :lol3:

Вызвало ностальгические воспоминания... и смех. Вспомнил кое-кого.

А именно - братскую (грузинам) Турцию. Правда, Турцию 80-ых годов, а не современную.

Тогда тоже ввоз в Турцию литературы на армянском было строго запрещено. Была не только конфискация, но и "нарушитель" мог почти целый день просидеть на погранпункте или в аэропорту под надзором полицейского, пока разбирались - кто ты, что ты, зачем и куда едешь. А не дай Бог в импортируемой литературе обнаружили бы карту со словом «Армения» на какой-либо части современной Турции! Тюрьма - автоматически.

Сейчас, правда, турки выросли из этого, и уже сравнительно давно. А грузинам, по-видимому, еще предстоит долгий тернистый путь...

Share this post

Link to post
Share on other sites
А какое потверждение есть у вас того, что Грузинские пограничники отбирают у людей книги на Армянском язике? Есть видео запись или что нибуть подобное? Если нет откуда мне знать что это не очередная "теория" от "зашитников Армянского културного наследия", которые пытаються держать "вопрос Джавахка на плаву"?

Я должен представить только видеозапись подтврждающий как грузинские батоно пограничниики отбирают армянски книги, или также и виодеозапись, подтверждающий, что Армения и Грузия вообще имеют общую границу? А вдруг сам факт существования таковой границы тоже вымысел?

:flower:

Share this post

Link to post
Share on other sites
Вызвало ностальгические воспоминания... и смех. Вспомнил кое-кого.

А именно - братскую (грузинам) Турцию. Правда, Турцию 80-ых годов, а не современную.

...

Со мной подобное бывало только в советские годы (как-то провел через границу СССР недозволенную литературу) и несколько раз было на границе в Бавре. :lol3:

Share this post

Link to post
Share on other sites

Мда...

Когда я с Admin-ом были в Турции и Зап. Армении, мы общались с форумом через всякие там интернет-кафе. Так вот, в некоторых городах, когда мы пытались зайти на Hayastan.com, сайт был заблокирован и вместо негo на экране появлялось зловещее предупреждение:

INAPPROPRIATE CONTENT!

Никогда бы не подумал, что этот форум может пугать турок до такой степени.

И это не в 80-ых, а всего пару лет назад! Грузины еще до этого не додумались?

Share this post

Link to post
Share on other sites

INAPPROPRIATE CONTENT!

Ну так и есть! Слово "батоно" использовано неверно! :yes:

Share this post

Link to post
Share on other sites
Ваше великолепная, я бы даже сказал, чисто картвельская (в хорошем смысле этого слова) способность уходить от прямых ответов, включать "дурку" и прочие грузинские прибамбасы, конечно, впечатляют. Но на армянском форуме эти фишки не прокатывают. У вас из страны, дорогой батоно Джубо, уже "уехали" Абхазия и Южная Осетия. Конечно вы можете с присущей вам проницательностью сравнивать их с китайцами и сетовать на неадекватность мышления ваших собеседников. Однако позволю себе заметить, что китайцы выезжают из Китая, как, кстати, и армяне из Армении, не захватив с собой при этом ни куска Китая, ни куска Армении.

Может, попытаетесь с третьей попытки, оставив в покое рай и ад, ответить, наконец, на ОЧЕНЬ ПРОСТОЙ ВОПРОС:

Ага, а вот в Армению люди просто рвуться. Вот Карабахцы тоже "ворвались" в "райскую Армению" и "захвотили с собой вес Карабах".

Я заметил вы часто исползуите конфликты в Абхазий и в Южной Осетий как аргумент: в Армений эконимика рухнула - зато от вас Абхазцы и Осетини ушли, в Ереван приехал подделний Челентано - зато от вас Абхазцы и Осетини ушли. Доволно нелепо это. Мне некогда вас учить историю, если не знаите что там деиствительно произашло, почитайте в интеренете. Не надо аргументов типа: "а вы негров мучайте".

П.С. Делить людей на этничекую пренадлежность и утверждать что нетокорые (часто плохие) черты характера бывают у всей наций современном мире считаеться фашизмом. В принципе от человека у которого в профаиле токое (Добро пожаловать в мой Живой Журнал. Собакам и туркам вход воспрещен!) написано, такое сличать не странно.

Я должен представить только видеозапись подтврждающий как грузинские батоно пограничниики отбирают армянски книги, или также и виодеозапись, подтверждающий, что Армения и Грузия вообще имеют общую границу? А вдруг сам факт существования таковой границы тоже вымысел?

:flower:

А эта ваш метод предоставлять видеозаписи. Я видел видео как в Норашене переставляли магилние камни, также видел фотки костей, которые доставали из земли, когда строили храм Святой Троицы. Как нестранно кто то сфоткал кости чтобы показать как "Грузины уничтажають Армянское културное наследие". Наверное тот человек никогда не бывал в Ходжеванге до построики храма. Это место славолось грязю, мусором и наркоманами, но как только начали строит храм, оно сразу превратилось "центром Армяснкой културы".

Одним словом предастовлять видео записи это же ваш метод. Может в этом случий тоже покажите запись, а то люди могут подумать что то что вы говорите не совсем правда. Вам так не кажеться?

Edited by Jubo

Share this post

Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!

Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.

Sign In Now
Sign in to follow this  
Followers 0