Jump to content

Արմեն Մելիքեան – ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ – (1963- )


Recommended Posts

Book released 8 months ago for $23.95 now costs $584.50.

Buywe Bookstore in Pennsylvania (listed on amazon) already selling the multiple-award-winning contemporary novel, Journey to Virginland by Armen Melikian, for $584.50 as a rare book--a collectors' item. This is the limited pre-publication edition--the interior spine has something unique.

Please check out my book's webpage below. You're welcome to order your copy of the newly released first edition today for $23.95 or less (electronic edition immediately downloadable for $4.99). It is available in most formats, including Nook, Kindle, Kobo, etc., or plain download on your computer by ordering it through the site below.

In Glendale, CA, Barnes & Noble at Americana has the book in addition to the three Armenian bookstores. The book is available worldwide, the "Order" page has a partial list of bookstores carrying it in over 20 countries.

Please share this with friends!

http://www.journeytovirginland.com/

Thank you for the link, very interesting indeed.

Link to post
Share on other sites
  • Replies 410
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Դասական օրինակ

«Գրող Արմեն Մելիքյանը հայրենադարձվեց 90-ականներին, սովորեց արևելահայերեն որպեսզի մեզ նվիրի իր Ճանապարհ դեպի Կուսաստան երկը: Դեռ գիրքը լույս չտեսած հետապնդվեց, բանսարկվեց, բամբասվեց և երկրից օտարվեց: Թարգմանեց իր ստեղծագործությունն անգլերեն ու ճանաչվեց ԱՄՆ-ում տարվա լավագույն հեղինակներից մեկը, որն համամարդկային միտքը հարստացրել է գրական նոր գոհարով: Սա հայերիս կյանքի դասական օրինակ է:»

Վահե Ավետյան

http://www.journeytovirginland.com/

Link to post
Share on other sites
  • 5 weeks later...

Արմեն Մելիքյան (Արմէն Մելիքեան)

- Ծնվել է 1963 թվին Բեյրութում:

- 1988 թվին Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում ստացել է Միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան:

- Ուսման ընթացքին American Enterprise Institute քաղաքական և տնտեսական հետազոտությունների հիմնարկում կատարել է իսրայելա-պաղեստինյան խաղաղության գործընթաց սկսելու միտող հետազոտական աշխատանքներ: Միաժամանակ աջակցել է ԱՄՆ նախկին ենթաքարտուղար և ազգային ապահովության խորհրդական Հ. Սաունդերսի ԱՄՆ նախագահությանը վերաբերող հետազոտություններին: Ապա մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայկական բաժինը վերակազմակերպելու աշխատանքներին:

- 1989 թվին հիմնադրել է Հայաստանի Ամերիկյան Բարեկամներ կազմակերպությունը, որին անդամակցել են ԱՄՆ Ներկայացուցիչների տան և Ծերակույտի բազմաթիվ անդամներ և 17 նահանգապետներ: Կազմակերպությունը լուծարել է Հայաստանի անկախացումից հետո:

- 1996 թվին Հարվարդում հետևել է մաթեմատիկայի դասընթացների: Նույն տարին ընդունվել է Օքսֆորդ համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտից դոկտորական ուսումը շարունակելու մեծագույն մաթեմատիկոսներից մեկի՝ Դոնալդսոնի մոտ: Ավելի ուշ որոշել է ուսումնասիրել հայկական դիցավեպը`«Սասնա ծռեր»-ը:

- 2000 թվին թողարկել է «Հայ հավատք» կրոնական հաղորդաշարը, ունեցել մոտ 40 հեռուստատեսային միժամյա ելույթներ՝ նպատակ ունենալով վերափոխել հայոց եկեղեցին, մաքրազտել հայ հավատքն ու ժամերգությունը ցեղապաշտական տարրերից, հրաժարվել Նիկիայի հանգանակից, հայ հին կրոնի որոշ տարրեր ներառել հայ եկեղեցվո դավանանքում:

- 2002 թվին փոխադրվել է Հայաստան նաև խորացնելու նպատակով «Սասնա ծռեր»-ի վերաբերյալ իր կատարած ուսումնասիրությունները:

- Ի տես Հայաստանում տեղի ունեցող համազգային թալանին և սանձարձակ անարդարության, որոշ ժամանակ անց առկախել է դիցավեպի ուսումնասիրությունը և ձեռնարկել «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» խորագրով գրքի ստեղծագործությունը: Գրքի նախնական մեկ տարբերակը լույս է տեսել 2005 թվին: Այն կամ կոպտորեն ու հայհոյելով մերժել են ընդունել, կամ մի քանի օր հետո հետ են վերադարձրել Հայաստանում բանող բոլոր գրախանութները: ԱՄՆ-ում բանող հայկական գրախանութները ենթարկվել են սպառնալիքների գիրքը վաճառելու պատճառով:

- Հայաստանում տեղավորվելու նպատակով ծավալած տնտեսական գործունեության հետևանքով հեղինակի ողջ կյանքի խնայողությունները յուրացնելուց հետո երկրից արտաքսումն ապահովելու հետամտող նրա դեմ հարուցած քրեական գործին զուգահեռ` դատախազությունը նրանից պահանջել է 10.000 դոլարի կաշառք, այլապես սպառնալով բանտարկել նրան և հեռուստատեսությամբ պիտակել` «պետության հիմքերը խարխլող ոճրագործ»: Հեղինակի փաստաբանը դառնում է դատախազության կաշառքահանը. բազմաթիվ անգամներ գիշերվա կեսին զանգահարելով ահաբեկում է` «եթե գումար չունես, զանգահարի ԱՄՆ` բարեկամներիդ, թող այսօր իսկ ուղարկեն: Այլապես ստիպված կլինեմ քո դեմ ցուցմունքներ տալու»:

- Հեռացել է Հայաստանից տարեգլխի գիշերը (ըստ դատախազության` իր ազատ կամքով) և այս ոդիսականի մասին մի հոդված է ուղարկել թերթերին, արդարադատության, արտգործ, և պաշտպանության նախարարություններին: Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) (հեղինակի կարծիքով` օրվա պաշտպանության նախարարի, ներկայիս` ՀՀ նախագահ, հրահանգով) անմիջապես սկսել է հետապնդել նրան որպես «ազգային դավաճանի»: Նրա դեմ հայտարարվել է հետախուզում:

- ԱԱԾ-ն իր կենտրոնատեղիում հարցաքննել է Անուշ Մանուկյանին` հեղինակի ապագա կնոջը` մանրամասնորեն քննարկելով «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքի հրատարակման խնդիրը: ԱԱԾ-ն գրքի դեմ ունեցած իր անվերապահ թշնամանքն է արտահայտել, ինչպես նաև հայտնել հեղինակի դեմ հարուցված քրեական գործի կապը գրքի հեղինակման հետ: (Ի շարս այլ նյութերի հեղինակը Շուն Շան Որդի անունը կրող գրքի հակահերոսի միջոցով ծաղրում է Ամենայն հայոց կաթողիկոսին ու ՀՀ ղեկավարությանը, բացահայտում ՀՀ առաջին նախագահի մասնակցության որոշ ծալքեր մի շարք մարդասպանությունների մեջ, և ՀՀ-ում հնարավոր կրոնական դարակերտ հեղափոխության մասին:) Ա. Մանուկյանին փորձել են կաշառել հեղինակի իսկ ՀՀ-ում ունեցած անշարժ գույքի միջոցով, գրավիչ պաշտոնով և... «լավ ամուսնությամբ»` Ազգային անվտանգության մարմինների հետ հեղինակի դեմ նյութվելիք դավերի մեջ ներգրավման դեպքում: Իսկ ԱԱԾ-ի հետ համագործակցելը մերժելու դեպքում սպառնացել են «ազգային դավաճանի հետ համագործակցության» մեղադրանքով նրա դեմ քրեական գործի հարուցումամբ ու բազմամյա բանտարկությամբ:

- ԱԱԾ-ի ծառայողներն առանց թույլտվության (տուն վերադարձին տեսել է, որ տանը մի խումբ մարդիկ կան) մտել են հեղինակի ընկերուհու՝ Սիրինա Առաքելյանի բնակարանը, սպառնացել նրան, ստուգել համակարգիչը՝ ձեռք բերելու նպատակով գրքի մյուս երկու հատորները, և ոչնչացնելու՝ հեղինակի նրա մոտ պահ դրված օրինական փաստաթղթերն ու ՀՀ-ում ունեցած ինչքի և իրավունքների վերաբերող օրինական փաստաթղթերը, «որպեսզի էդ քո Արմենը մի անգամ էլ Հայաստան ոտք չդնի»: Տեղի է ունեցել մարմնական ընդհարում: Ս. Առաքելյանը դարձել է հետապնդման թիրախ, ենթարկվել հոգեբանական շարունական ցնցումների, խելացնոր վիճակում հեռացել է քաղաքից (դարձյալ` իր ազատ կամքով): Խզելու նպատակով նրա ու հեղինակի ջերմ կապը` դատախազության շենքում նրան լսել են տալիս Հայաստանում եղած ժամանակ հեղինակի այլ կանանց հետ ունեցած հեռախոսազրույցների ձայնագրությունները:

- Պետական ռադիոյի լրագրող Ա. Սահակյանի կողմից հեղինակի մի հոդվածը ԶԼՄ-ներին տրամադրելու մտադրության հետևանքով Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցները մտել են Ռադիո՝ լրագրողին ձերբակալելու: Ավելի ուշ մեկ այլ պատՃառով տվյալ լրագրողի դեմ տեղի է ունեցել մահափորձ, սպանվել է ընկերը, ինքը` հեռացել երկրից:

- «Իրավունք» թերթի 24-30 Մարտ, 2006-ի համարում հեղինակի հետ կատարված հարցազրույցի հրապարակման օրը խմբագրատունը ողողել են մի խումբ կրոնական մոլեռանդներ՝ սպառնալով «մորթել» հեղինակի հետ հարցազրույցը վարած Անուշ Մանուկյանին: Մի քանի ժամ անց ԱԱԾ-ի մեկ աշխատակիցը այցելել է խմբագրատուն՝ զգուշացնելու հարցազրույցի պատճառով թերթի դեմ ձեռնարկվելիք հնարավոր քայլերի մասին:

- 2011 թվին ԱՄՆ-ում հրատարակվեց «Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքի անգլերեն վերափոխված տարբերակը` արժանանալով բարձր գնահատանքի: Մանրամասները` http://www.JourneyToVirginland.com կայքում:

- ՀՀ պետական կառույցների կողմից հեղինակի հետապնդման, բարոյազրկման ու աքսորական կարգավիճակում պահելու քաղաքականությունը շարունակվում է առ այսօր:

- Հեղինակը ափսոսում է ՀՀ անվտանգության մարմինների, պետական ողջ համակարգի կողմից իր դեմ ծավածված հալածանքների համար և հայկական բազմաթիվ կազմակերպությունների ու լրատվամիջոցների (և՛ Հայաստանում, և՛ արտասահմանում) կողմից դրանց ոճրային մեղսակցությանը, քանի որ այս ամենից տուժում է առաջին հերթին հայ ժողովուրդն ինքը:

Edited by shun
Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Վտարանդի Հայ Գրողների եւ Մտավորականների Միություն

ԱՄՆ - ԿԱՆԱԴԱ - ՖՐԱՆՍԻԱ - ՇՎԵԴԻԱ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ԲՈԼՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՒ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հայաստանի Հանրապետության մեջ ժողովրդավարական արժեքները վերականգնելու, քաղաքացիական միտքը արթնացնելու եւ ազատականության գաղափարները վերահաստատելու միտող շրջանակների աշխուժ գործունեությունը նկատի ունենալով, Վտարանդի հայ գրողների եւ մտավորականների միությունը այն համոզումին է, որ օրվա հրամայական և բարոյական անհրաժեշտություն է, որպեսզի նրանք

1. Ճանաչեն եւ պաշտպանեն վտարանդի հայ գրողների եւ մտավորականների քաղաքացիական իրավունքները` առաջին հերթին քաղաքական գնահատական տալով նրանց դեմ շղթայազերծված բազմամյա հալածանքներին. ընդ որում խոսքը հատկապես վերաբերում է Կարեն Ա. Սիմոնյանին (Ֆրանսիա), Ալեքսանդր Վարպետյանին (Ֆրանսիա), Վահե Ավետյանին (Շվեդիա), եւ Արմեն Մելիքյանին (ԱՄՆ).

2. Հանդես գան վերահիշյալ գրողների նյութական ունեցվածքի եւ բարոյական կորուստների վերականգնման ու հատուցման պահանջով.

3. Ապահովեն վտարանդի հայ գրողների ու մտավորականների անվտանգ վերադարձը Հայաստանի Հանրապետություն:

Վտարանդի հայ գրողների եւ մտավորականների միություն

Link to post
Share on other sites

Վահե, առաջարկում եմ «մտավորական» բառն առհասարակ հանենք անվանումից ու հայտարությունը լինի ինչպես ստորև է: Կարծում եմ Կարենն ու Ալեքսանդրը համաձայն կլինեն: Առ այսօր ոչ մեկը չի արձագանքել 8-8-11-ին նրանց ուղարկված նույն բովանդակությամբ հայտարարությանը. ոչ «Ժառանգությունը», ոչ ԼՏՊ-ից անջատված խմբակը, ոչ «ազատականները», բացարձակապես ոչ մեկը. բոլորն էլ շառլատաններ են: Հարյուրից ավելի զանգվածային լրատվական միջոցներ ստացել են այն Հայաստանում և Սփյուռքում ու, ինչքան տեղյակ եմ, ոչ մեկը չի հրապարակել, ինչպես չէին հրապարակել մեր նախորդ բազմաթիվ հայտարություններից ոչ մեկը: Լրատվական շրջափակումը գործում է կատարելապես: Ոչինչ չի փոխվել: Մի քանի պատեհապաշտներ էլ նշածս շրջանակներից առնվազն մեկից մոտեցում են ցուցաբերել մեր ընկերուհիներից մեկի նկատմամբ` սեռական կապերի հեռանկարով, վտարանդիներին իբրև բարիք նրա հայրենիք վերադարձն ապահովելու սին խոստումներով (առանց մեզ, իհարկե): Առ քեզ, Հայաստան: Ք-նեմ ձեր բոլորի յոթը պորտը:

Վտարանդի Հայ Գրողների Միություն

ԱՄՆ - ԿԱՆԱԴԱ - ՖՐԱՆՍԻԱ - ՇՎԵԴԻԱ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ԲՈԼՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՒ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հայաստանի Հանրապետության մեջ ժողովրդավարական արժեքները վերականգնելու, քաղաքացիական միտքը արթնացնելու եւ ազատականության գաղափարները վերահաստատելու միտող շրջանակների աշխուժ գործունեությունը նկատի ունենալով, Վտարանդի հայ գրողների միությունը այն համոզումին է, որ օրվա հրամայական և բարոյական անհրաժեշտություն է, որպեսզի նրանք

1. Ճանաչեն եւ պաշտպանեն վտարանդի հայ գրողների քաղաքացիական իրավունքները` առաջին հերթին քաղաքական գնահատական տալով նրանց դեմ շղթայազերծված բազմամյա հալածանքներին. ընդ որում խոսքը հատկապես վերաբերում է Կարեն Ա. Սիմոնյանին (Ֆրանսիա), Ալեքսանդր Վարպետյանին (Ֆրանսիա), Վահե Ավետյանին (Շվեդիա), եւ Արմեն Մելիքյանին (ԱՄՆ).

2. Հանդես գան վերահիշյալ գրողների նյութական ունեցվածքի եւ բարոյական կորուստների վերականգնման ու հատուցման պահանջով.

3. Ապահովեն վտարանդի հայ գրողների անվտանգ վերադարձը Հայաստանի Հանրապետություն:

Վտարանդի հայ գրողների միություն

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Ալեքսանդր Վարպետյանի վերջերս Լոս Անջելես ժամանման ընթացքին կուսակծամոլ դաշնակցական, նախկին բյուրոյի անդամ ու «Ասպարեզ» պաշտոնաթերթի խմբագիր Աբո Պողիկեանը երրորդ անձի միջոցով նրան հայտնել է. «Մենք որևէ կերպ չենք համագործակցելու ձեր հետ, քանի որ դուք 2006 թվին Արմեն Մելիքյանի հետ դաշնակցության դեմ հայտարարությամբ եք հանդես եկել»: Բանից պարզվում է, որ բուն Սատանան Արմեն Մելիքյանն է:

Այսօր, դրա հավելյալ մեկ ապացույցը. Ճանապարհիս մի եհովական կողքիցս անցնելով սլսեց ինչ-որ աղոթքներ մռթմռթալ` իրեն պաշտպանելու համար սատանայի ուժից:

Վերոնշյալ կուսակցության կենտրոնական կոմիտեի հրահանգով, 2000 թվին, դաշնակցական մի քանի ընկերներ ինձ հորդորել էին «զգուշանալ», «հեռու մնալ» Վարպետյանից, «չմասնակցել նրա ձեռնարկներին»: Այն ժամանակ բուն Սատանան Վարպետյանն էր: Այս մասին կա գրական ակնարկ, որոշ մանրամասներով, իմ «Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքի հայերեն տարբերակում:

Էհ վարպետ, պաշտոնս բարձրացավ. չնախանձես:

Link to post
Share on other sites

Ի դեպ, կուսակցամոլ հոգեկան հիվանդի կողմից այս «դաշնակցության դեմ հայտարարություն» հորջորջվածը վերաբերում է վտարանդի հայ գրողների հրապարակած «Ահազանգ» խորագրով փաստաթղթին (ամրագրված նաև այս կայքէջում), ուր աքսորական գրողները` մանրամասնելով իրենց դեմ շղթայազերծված անմարդկային հալածանքները կոչ են անում բոլոր հայ քաղաքական և մշակութային կազմակերպություններին, ներառյալ Դաշնակցությանը, վերանայելու իրենց քաղաքականությունը Հայաստանը թալանող ու հայ գրողներին աքսորող խունթայի հանդեպ և հանդես գալու հայ գրողի մարդկային իրավունքների պաշտպանությանը միտող հայտարարությամբ: Մի բան, որ յոթ տարի շարունակ զլացան: Ավելին` համագործակցելով խունթայի հետ, մեղսակից եղան հայ գրողների իրենց իսկ ժողովրդից մեկուսացմանը` բազմապատկելով նրանց կրած հոգևոր, նյութական, բարոյական ու առողջական անհաշվելի վնասները, հայոց մշակույթի դեմ կատարված այս աններելի ոճիրը:

Հայեր, հիշեք այս ոճիրը, և երբ մի օր բախտն ունենանք ապրելու անկախ Հայաստանում, դատեք 2000 թվից ի վեր Դաշնակցության Բյուրոյին մաս կազմած բոլոր անդամներին ազգային դավաճանության ու այլ հարիր մեղադրանքներով: Այս կեղծավոր, շահկատակ, եսապաշտ դավաճաններին և հայ գրականությունը կուսակցականացնող, հայ գրականության` ատելությունից պայթող, ոխերիմ թշնամիներին գնդակահարելն իսկ բավարար պատիժ չէ:

Edited by shun
Link to post
Share on other sites

Հ.Պ.--«Ես որ Վարպետյանի համակիրներից չեմ, պատմեմ նման դեպք. 2010-ի հունվարին Lyon-ում պիտի ներկայացնեի Henry Barby-ի 1918-ին գրած վկայությունը Բաքվում 1918-ին տեղի ունեցած դեպքերի մասին: Հրավիրողները Lyon-ի Agbu-ի պատասխանատուներն էին: Երկու ամիս առաջ արդեն պայմանավորվել էինք: Դասախոսությունից մի շաբաթ առաջ Alexis Govciyan-ը, Ֆրանսիայի ու Եվրոպայի Agbu-ի պոլսեցի փառամոլ ղեկավարը, հայտնի մասոն, Հրանուշ Հակոբյանի խորհրդական, իմանալով դասախոսության մասին հրահանգ տվեց որ ինձ չհրավիրեն: Նույն բանը արեց որպեսզի Marseille-ի Agbu-ն հրաժարվի մի ուրիշ կազմակերպության ներկայացուցչին հրավիրելուց: Ինձ Lyon-ից ժողովին գտնվող բարեկամներ մյուս օրը տեղեկացրին եվ նույնիսկ Govciyan-ի ուղարկած email-ի պատճենն ուղարկեցին, որտեղ էդ սրիկան ինձ ներկայացնում էր որպես "ծայրահեղական ու հայտնի հրեատյած", ինչը որ սուտ է: Եթե սուտ չլիներ, Ֆրանսիայի նման երկրում վաղուց դատապարտված կլինեի... Հայ մասոնները այդպես են զրպարտում նրանց որոնց ուզում են լուրջ վնաս հասցնել ու վարկաբեկել, նաեվ վախեցնել նրանց ովքեր կհամարձակվեն "ծայրահեղականի ու հայտնի հրեատյացի" հետ շփվել: Մյուս երկրորդ անձի հետ այս Govciyan-ի արարքը հանրությանը ներկայացրեցինք ու էդ ստախոս շան որդուն վերից վար լվացինք: Սակայն էդ կեղտոտը հանգիստ գնում գալիս է Հայաստան եվ նույնիսկ պարգեվատրվում է Սարգսյանի կողմից Մխիթար Գոշի շքանշանով... Կհարցնեք այդ թշնամանքի պատճառը... Այն է որ 2006-ի հունվարին գրավոր մերկացրեցի Agbu-ի պաշտոնական պատմաբան Raymond Kevorkian-ի կեղծարար լինելը ցեղասպանության հարցում, եվ քանի որ չկարողացան հերքել ճշմարտությունը որեվե մի ձեվով, վարկաբեկելու նման քայլի դիմեցին այդ "օրինակելի հայ բարերարները": Բարեբախտաբար իմացա Lyon-ում կատարվածը, սակայն չգիտեմ թե դրանից առաջ քանի անգամ են հետեվիցս հաչել? Ես էլ զարմանում էի թե ինչու հրատարակած գրքերս լավ չեն վաճառվում? Վաղուց Govciyan-ի նման տականքներն են թագավորում Հայաստանում...»

Link to post
Share on other sites

Սիրելի Հ.Պ., ազատականների այս խմբի մեջ էլ կան մի խումբ մասոններ, որոնք փորձում են հանդես գալ որպես ընդիմություն` իշխանության հասնելու նպատակով: Սրանք ձևավորվում են որպես ներքին խումբ ընդիմության մեջ, ու արդեն իրար մեջ բաժանել են նախագահի, վարչապետի և գլխավոր նախարարությունների պաշտոնները: Իշխանության հասնելու ձևը լինելու է հակառուսական ճակատի բորբոքմամբ ժողովրդական լայն զանգվածների նեցուկն ապահովելը: Ծրագիրը. 1) քաղաքական` մասոնական Հայաստան` ենթակա ԱՄՆ-Անգլիա-Ֆրանսիա-Իսրայել քառյակի կամքին, 2) Տնտեսություն` դրամատիրական-շուկայական ստրկատիրություն, 3) Կրոն` հուդաքրիստոնեական ստրկատիրություն` ենթակա մասոնականության: Ծրագրի մեջ անհպելի են մնում (ավելին` հենարան են հանդիսանում) Հայաստանը հուդա-քրիստոնեական գաղափարախոսության ենթակա դարձնող բոլոր կառույցները, նեռարյալ այսպես կոչված Մայր եկեղեցին: Մեկուսացվում են նաև բոլոր ազգայնական տարրերը: Վտարանդի ճանաչվում են միայն այս ծրագրի հետ համագործակցող «մտավորականները» ովքեր այսօր աքսորի մեջ են: Բնականաբար ոչ մի խոսք Հայաստանը հուդաքրիստոնեական և մասոնական զույգ լծերից ազատագրելու միտող հայ գրողների մասին: Նրանց գոյությունն իսկ ուրացվում է: Նրանք բուն թիրախն են այս ու այլ մասոնական խմբերի, որոնք իրենց ստորգետնյա, առնետավարի պայքարն են օր ավուր մղում այս վտարանդի գրողներից յուրաքանչյուրի դեմ` աշխատելով կրկնակի մեկուսացնել նրանց, խափանել նրանց բոլոր քայլերը և առկա վիհը ավելի մեծացնել այս գրղների ու հայ ժողովրդի միջև:

Հայաստանի ազատագրության լոզունգով հանդես եկող մասոնական այս խմբակները Հայաստանը պարզապես տեղափոխում են մեկ ստրկատիրությունից մյուսը, գուցեև շատ ավելի վատը:

Link to post
Share on other sites

ԿՐ--Պարոն Մելիքյան, կհաճե՞ք հստակեցնել, թե «այստեղ» ասելով որտեղը նկատի ունեք:

ԱՄ--Ոչ, հարգելի ԿՐ. պարզապես չեմ հաճի զույգ պատճառներով: Նախ, չեմ ենթարկվելու սադրանքի: Թողնելու եմ որ իրենք իրենց բացահայտեն: Եթե նրանց չեք ճանաչում, ձեզ չեմ մեղադրում նրանց այս խմբի մեջ ներառելու համար: Նրանք արդեն խմբի մեջ խումբ են` ինչպես ամենուր. նրանք ճանաչում են իրար, իսկ այլոք նրանց չեն ճանաչում: Սա նրանց դավադրական գործելակերպն է եղել միշտ: Ապա, նրանց մեջ կան մարդիկ ովքեր ինձ ծանոթներ են և չեմ ուզենա մի հարվածով ոչնչացնել նրանց. ամեն մարդ մեկ անգամ սխալվելու իրավունք ունի. մարդ են ի վերջո: Նրանցից ընկերաբար խնդրում եմ հրաժարվել մասոնականությունից, այլապես` վառվելու են չորի հետ: Թող ի սկզբանե իմանան, որ նրանց բոլոր գործարքները տապալվելու են, եթե չանդրադառնան իրենց սխալին և չհրաժարվեն մասոնականությունից կամ եթե շարունակեն համագործակցել մասոնների հետ:

Link to post
Share on other sites

http://www.examiner.com/books-in-long-beac...melikian-review

"Every once in a while a book comes along that shakes up the foundation of what we know to be true. Armen Melikian accomplishes just this in Journey to Virginland. Everything we know about the evolution of religion, war, and social mores, are all up for grabs in Melikian's biting satire, as we follow a protagonist named Dog on what appears to be a nihilistic sojourn through fictional Virginland in search of enlightenment.

"Armed with a mouth-salivating dry wit and a head filled with knowledge only an encyclopedia would be familiar with, the narrative follows Dog from biblical and fictitious places like Satanland to Paradise as he interacts with its inhabitants; hoardes of money-hungry and thrill-seeking women, staunch religious officials, and even his own kin. As with George Orwell's “Animal Farm,” anything told from the perspective of an animal is bound to be highly tongue-in-cheek, and there is certainly no shortage of cynicism throughout.

"Throughout his journey, Dog's discourse with Satan and others gives the reader a not-so-flattering glimpse of the relationships between people, sexes and cultures today and throughout the history of Western Civilization. There are wonderfully written, at times poetic passages along with a healthy mix of sarcasm and dry humor that keeps the reader questioning the nature of God's existence itself. Melikian does a clean and concise job of getting the reader to ponder the doctrines of religion, capitalism, and communism, while painting a slightly shrewd portrait of the role of the patriarch in foreign countries.

"Admittedly, there are times when it is easy to become lost on the satire portrayed within the novel if unfamiliar with biblical references or the sociopolitical conditions of other nations, but overall the humorous yet caustic critique of human nature through the eyes of a dog is both illuminating and thought provoking. Melikian is definitely a much-needed voice in the ever-diversifying world of literature."

Monique Muro

Long Beach Book Examiner

http://www.examiner.com/books-in-long-beac...melikian-review

Edited by shun
Link to post
Share on other sites

ԱՄ-- Հարգելի ՍՍ, Հայաստանի ճահճացած քաղաքական դաշտում բեկում առաջացնելու լավ ու հարաբերաբար հեշտ միջոցներից մեկն է «Լուստրացիայի» օրինագծի առաջ մղումը: Նույնիսկ ուշացած: Ամբողջությամբ զորավիգ լինելով հանդերձ, ուզում եմ մատնանշել այն, որ մեր քաղաքական իրականության մեջ առաժմ չեմ տեսնում որևէ մեծ մարդու կերպար, որևէ լուսավոր դեմք, որ կկարողանա առաջնորդել ազգը դեպի ինքնակերտված ապագա: Մեծ մարդ լինելու համար առաջին հերթին պետք է ունենալ բարոյական բարձր ըմբռնողություն, արժանիք` քաղաքական անսակարկելի կենսաձև: Բավարար քաջություն սկզբունքը գերադասելու քաղաքական առօրեական հաշվարկից: Ոչ ԼՏՊն, ոչ Վազգեն Մանուկյանը, ոչ Րաֆի Հովաննիսյանը, ոչ Պարույր Հայրիկյանը այդ մարդը չեն: Չորսն էլ ձախողված քաղաքական գործիչներ են: Չորսն էլ հինգ տարի շարունակ համառորեն լռեցին վտարանդի հայ գրողների գոյության մասին, համառորեն զլացան վտարանդի գրողների մարդկային անօտարելի իրավունքների վերականգման մասին նրանցից ոչինչ չպահանջող թեկուզ պարզ խոսքը: Եթե ասեն տեղյակ չեն եղել` խաղ խաղալով ուրիշների անտեղյակության վրա, ստախոս են: Տասնյակ անգամ տեղեկացվել են նախորդ հինգ տարիների ընթացքում: Րաֆի Հովաննիսյանին ինքս անձամբ հանձնել եմ վտարանդիների առաջին հայտարարությունը, որն ստորագրվեց տասնյակ ազգերի շուրջ 120 մտավորականների, ներառյալ երկու տասնյակ կամ ավելի հայրենի ուսուցիչների կողմից: Ավելին` ԼՏՊն ինքը անձնապես միջամտեց, որպեսզի 2008-ի ընդիմության մեջ չներգրավվեն վտարանդի գրողները, որոնք ունենալով մեծ ներուժ, «վտանգում» էին նրա ու նրա ծառաների իշխանատիրական նկրտումները: Դրան ականատես եղան նաև ավելի ուշ` նույն տարվա Մայիսին, երբ Լոս Անջելեսում ողջ դահլիճը մեծագույն ոգևորությամբ ընդունեց վտարանդիներին` նրանցը համարելով միակ հավուր պատշաճի ելույթը, ու գաղափարապես համախմբվեց նրանց շուրջ: ԼՏՊականներին միայն պետք էր սեփական «ազատ» Հայաստան, ոչ թե իրապես ազատ, իրապես ժողովրդավար: Հեծնելով ժողովրդական շարժման մեջքին, այն այլասերեցին ու մտցրին փակուղի: Պահանջեցին որ Լոս Անջելեսում ընդիմությունը անվանվի «ԼՏՊ-ի վերընտրության շարժում»` այլապես սպառնալով «բոյկոտել» ընդիմադրական բոլոր միջոցառումները: Այսպիսով է որ արտերկրում մարեց Հայաստանում իշխանափոխություն առաջացնելու մեծ ներուժ ունեցող այս շարժումը: Առայժմ երաշխավորված եմ տեսնում Սերժ Սարգսյանի վերընտրությունը: Նշյալ օրինագծի հաջողությունը ամրապնդելու է նաև իր դիրքերը` նույնիսկ եթե նա արտաքուստ դեմ լինի օրինագծին: Բայց դա այլ խնդիր է:

ՍՍ--Հարգելի Արմեն, հակառակի մեջ համոզելու անհրաժեշտությունը չեմ տեսնում: Ձեր անքակտելի իրավունքն է այդպես մտածել:

ԱՄ--Հարգելի Ստյոպա, այս իրողությունները մտածելո՞ւ, կարծել-չկարծելո՞ւ խնդիր են: «Րաֆի Հովանիսյանին ինքս անձամբ հանձնել եմ վտարանդիների առաջին հայտարարությունը, որն ստորագրվեց տասնյակ ազգերի շուրջ 120 մտավորականների, ներառյալ երկու տասնյակ կամ ավելի հայրենի ուսուցիչների կողմից: Ավելին` ԼՏՊն ինքը անձնապես միջամտեց, որպեսզի 2008-ի ընդիմության մեջ չներգրավվեն վտարանդի գրողները, որոնք ունենալով մեծ ներուժ, «վտանգում» էին նրա ու նրա ծառաների իշխանատիրական նկրտումները:»

Link to post
Share on other sites

ԱՄ--Ավելի կոնկրե՞տ: ԼՏՊ-ի ներկայացուցիչ, ԿԳԲ-ի նախկին ղեկավար կամ ղեկավարներից (անունը չեմ հիշում, ինքներդ ավելի լավ կիմանաք), ընդիմության հավաքի վաղորդայնին Լոս Անջելես ժամանելով թելադրել էր կազմակերպիչներից ոմանց` վտարանդի գրողներին չներառել ընդիմության մեջ: Այսինքն` մենք գործ ունենք այստեղ սարքովի ընդիմության հետ: Ընդիմադիր լինելու համար ինչ-որ մեկը պետք է թույլտվություն տա, ու որոշի քո փոխարեն, թե դու ընդիմադիր ես կամ ոչ: Հավատում եմ, որ սա չէ ժողովրդավարության ձեր չափանիշը: Հուսով եմ նաև դարձյալ չեք կրկնի, թե սա մեր կարծիքն է և կարծիքի ազատության լիակատար իրավունքն ունենք: Կարծում եմ, որ վտարված լինելով երկրից, անցած լինելով ԿԳԲների ու քույրիկ կազմակերպությունների բովերից, բավական գաղափար ունենք թե մեր իրավունքներն ինչ են, ու ավելի սրատես ենք դարձել մարդկանց վերաբերմունքից արժեվորելու նրանց մարդկային և բարոյական կշիռը:

Link to post
Share on other sites

Վկա լինելով ԼՏՊ-ի, Վազգեն Մանուկյանի, Պարույր Հայրիկյանի և Ր. Հովանիսյանի կամ դավադրությանը, կամ անտարբերությանը, կամ արհամարհանքին հայ ազգի մտավոր կյանքում նոր ակոսներ բացող հինգ հայ հեղինակների դեմ ծավալված հալածանքների ու երկրից արտաքսման նկատմամբ, նախընտրում եմ ունենալ անկեղծ թշնամիներ հանձին Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի, քան բարոյականություն բարբաջող կեղծավոր բարեկամներ հանձինս այս չորսից ոևէ մեկին, որոնք իրենց լռությամբ ու արհամարհանքով պարզապես ապացուցում են իրենց մտավորական բթամտությունը, բարոյական թերզարգացածությունն ու քաղաքական տխմարությունը: Սրանցից ոչ մեկը արժանի չէ ազգ առաջնորդելու, հանդիպելու է իմ հակառակությանը, գուցեև արժանանալու է հայ և համաշխարհային գրականության մեջ անմահ ծաղրանքի:

Edited by shun
Link to post
Share on other sites

Բարեվ Արմեն, որոշ կետերի վրա քո հետ համաձայն լինելով հանդերձ, խորհուրդ եմ տալիս հրեաների ու մասոնների մասին խոսք չբացես 3Ա-ի վրա, որտեղ նախկին եվ իսկական ԼՏՊ-ականներ կան, համենայնդեպս մարդիկ որ հարցը մի կողմ են տշում իմ համար հասկանալի պատճառներով:--ՀԲ

ԱՄ--Կարծում եմ արդեն հանել են ինձ խմբից. արդեն կարող են շունչ քաշել... ապրելով իրենց սեփական ճշմարտության, սեփական աշխարհի և սեփական հայրենիքի մեջ:

Սա է սրանց մոգոնած «ժողովրդավարության» և «ազատ խոսքի» չափանիշն ու սահմանը:

Նշածս չորս նախագահի թեկնածուներն էլ կես-կնիկներ են. լաչառ, բամբասող, վախկոտ, տգետ, երկերեսանի, անբարոյական:

Edited by shun
Link to post
Share on other sites
  • 4 weeks later...

A note on history: Between the 3rd and 5th centuries Christianity offered a new paradigm for existence that had certain advantages despite its many shortcomings. An argument advanced by Christian apologists is that being a "progressive nation" the Armenians espoused the new "light" that Christianity offered, and that they were aligned with the spirit of civilization, the zeitgeist of the era.

But starting with the 7-th century, Islam kept burgeoning, and by the 11th century it had created one of the greatest civilizations history has ever known; while Christendom was mostly confined to a corrupt and dying Byzantium.

The Armenians, being tradition-worshippers and quintessential prejudists, failed to appropriately evaluate the advent of Islam, and could only, and still do, see the new paradigm through the ideological "good vs. evil" spectacles inculcated in them by Christianity. They clung to their so-called "national traditions" which were in fact imported and forced upon them--and which were as un-national as they could be--fighting to their last breath against the very zeitgeist of the new era in world history and the very spirit of civilization itself.

Thus the claim of Christians apologists that the Armenians have been keen receptors of civilization is a contradiction. It is baseless. It is simply the self-justification of the national miseries of perennial slaves who are ever so unwilling to liberate themselves from the ideological slavery of their own so-called traditions--the consummate testimony of their parochialism, intransigence, inanity, and proclivity for demonization of everything new and progressive.

Edited by shun
Link to post
Share on other sites
  • 2 months later...

Պարոն Մելիքեան, ես դեռ չեմ կարողանում ընկալել Քրիստոնեության նկատմամբ ձեր վերաբերմունքի էությունը: Ներեցեք, եթե սխալվում եմ և ձեր գրքի հերոսի տեսակետը/վերաբերմունքը նույնացնում եմ ձեր սեփականի հետ: Եթե այդպես չէ, ապա ուղղում եմ հարցս շանը:

Եթե խոսքը հայ եկեղեցու հաստատության (ինստիտուտին) է վերաբերում միայն, ապա ձեր ատելությունը հասկանալ կարելի է: Նժդեհն էլ եր գտնում որ մեր ազգի բարոյազրկման մեջ մեր եկեղեցին մեծ դեր է խաղացել:

Դժվար չէ համաձայնվել որ եկեղեցին և կրոնը քաղաքականության հետ անմիջականորեն կապված բաներ են (մեղմ ասած), և որպես այդպիսին՝ պիղծ ու բարոյազուրկ:

Բայց չեմ հասկանում ձեր ատելությամբ լի արտահայտությունները Հիսուսի և Մարիամի վերաբերյալ:

Պատկերացնենք մի օր մի ավանակ ազգի ավանակ առաջնորդ որոշի ձեր գրքի հիման վրա մի նոր կրոն ստեղծի իր ազգի համար, ու դրա հիման վրա մի եկեղեցի հաստատի, հերթական մի պիղծ կառույց: ՈՒ մի օր այդ ազգի ապագա սերունդների մի լուսավոր զավակ փորձի բացահայտել այդ պիղծ կառույցի վնասակար ազդեցությունն իր ազգի վրա: Ի՞նչ կապ կունենեաք այդ ազդեցության հետ դուք, կամ ձեր գրքի հերոսը՝ շունը, կամ նրա մայրը, և ինչի պիտի նա վատ արտահայտվի ձեր մասին: Նա պիտի իր ավանակ նախնիներին փնովի և հանգիստ թողնի ձեզ ձեր և ձեր հերոսին իրենց ցավերի հետ:

Չեմ տեսնում տրամաբանություն Մարիամի և Հիսուսի նկատմամբ ձեր ատելության մեջ, լինի դա իրական, թե շինծու գրական հնարք:

Edited by nkarich
Link to post
Share on other sites
A note on history: Between the 3rd and 5th centuries Christianity offered a new paradigm for existence that had certain advantages despite its many shortcomings. An argument advanced by Christian apologists is that being a "progressive nation" the Armenians espoused the new "light" that Christianity offered, and that they were aligned with the spirit of civilization, the zeitgeist of the era.

Ճիշտն ասած, քիչ տարբերություն եմ տեսնում Քրիստոնեական բարոյականության/աշխարհընկալման (պարադիգմի) և հեթանոսականի միջև: Կամ նույն Իսլամի կամ Բուդդիզմի հետ համեմատելիս: Բոլորն էլ դիտում են կյանքը որպես հակադիր ուժերի (տեսակների) հավերժական կռիվ (կամ թերևս պար/խաղ և ոչ թե կատաղությամբ լի կռիվ), որպես ալիքների բախումներից առաջացած փրբուրների բազմազանություն:

Տարբերությունը միայն նրանում է թե ինչպես էին վարում այդ կռիվը: Հին մարդիկ դա անում եին պարզապես սպանելով և ուժով իրենց տեսակի համար կենսատարածք զավթելով (ջունգլիների օրենք): Նորերը փորձում են հակառակորդին իրենց տեսակի բերել, առանց սպանելու: Դա անում են կամ փափուկ մեթոդներով (առաքյալներ, ուսուցիչներ), կամ կոշտ, ստիպողական (զոռով կրոնափոխ անելու տարբերակ, մեծամասնական օրենք/դեմոկրատիա, և այլն):

Հնում (երբ մարդուն մայր բնությանը կապող պորտալարը դեռ կտրած չեր) նոր մեթոդները չեին աշխատի որովհետև մարդն ավելի շատ իրեն նույնացնում եր իր համայնքի, կլանի, տեսակի հետ, քան իր սեփական «ես»-ի: Ժամանակակից մարդու մեջ «ես»-ը այնպիսի զարգացման է հասել, որ հնարավոր է դարձել մարդկանց տեսակը/վիճակը փոխել առանց սպանելու: Մահվան («ես»-ի ոչնչացման) սպառնալիքի տակ նրան քանի անգամ ասես կարելի է տեսակափոխ անել: Սրանով մենք իրոք ջհուդներին ենք պարտական, որ շաբաթը մի օր ոչինչ չանելով ու ստիպված առավոտից իրիկուն տանը/մենակ վեր-ընգած, սկսեցին աճեցնել իրենց մեջ այդ «ես»-ը այն աստիճան որ գերակշռի համայնքի, տեսակի հետ նույնացվելու բնազդին:

Բայց ջհուդների վրա շատ շառ չանենք, Հայերի մոտ «ես»-ը մի ուրիշ ձևի զարգացած է, սեփական տեսակի պահպանման բնազդի համեմատ: Որտեղ հաց այնտեղ կաց: Երկրից հեռանալը, տեսակից հրաժարվելը, հավասարազոր չէ մահվան: Ավելին, տարբեր պարագաներում տարբեր հեռանալու եղանակներ և ռազմավարություններ են մշակվում: Խաղաղ ժամանակը օգտագործվում է ոչ թե ուժ հավաքելու և հաջորդ պատերազմին պատրաստվելու վրա (այսինքն թշնամուն հաղթելու հույսից և հետևաբար կռվելու ցանկությունից զրկելու վրա), այլ զանազան թռնելու տարբերակներ մշակելու վրա: Մեր "շինարար" ազգը իրականում "շինող", հետո առաջին վտանգի դեպքում շինածը թողող ու թռնող ազգի է վերածվել: Բայց շեղվեցինք: Հետ գանք իսկական քրիստոնյի (և ոչ թե էսօրվա շինող-թռնող հայի) գաղափարին:

Այսպիսով՝ նոր (տեսակների) պայքարի մոտեցումները ավելի հավակնոտ/ամբիցիոզ են, և թերևս ավելի զզվելի են քան հին և գեղեցիկ զինված պայքարն ու մահացու կռիվը, բայց սա միայն քանակական տարբերություն է և ոչ որակական:

Իսկ ժամանակակից մոտեցումները միմյանցից բացարձակ չեն տարբերվում: Տարբերությունը ոչ թե մոտեցման, այլ թերևս այդ մոտեցման մեկնաբանության մեջ է. բուդդիստներն ասում են՝ ուղղակի մի հակադրվի, ջրի պես փափուկ եղիր, և այլն, և փորձիր առանց սպանելու քո տեսակին/տեսակետին բերես հակառակորդիդ (զեն, բուշիդո): Իրենք ել են ասում որ ամենավտանգավոր բանը զգացմունքներին ու բնազդներին տրվելն է: Ասում են որ ջղայնանում էս, վախենում ես, ադրենալինդ բարձրանում է, զգոնությունդ ու դատելու ունակությունդ թույլանում են, ու նման բաներ:

Բայց Քրիստոսը ավելի պարզ բացատրություն տվեց. առանց սպանելու քո տեսակին բերելու հիմնական նախադրյալը սերն է: Հանճարեղ և պարզ (ցանկացած մարդ, ով երեխա է դաստիարակել, դա գիտի):

Իսկ սիրո համար հիմնական նախադրյալը զերծ լինելն է վախից, նախանձից և փոքրոգության բերող այլ բարդույթներից (առաջին հերթին վախից, որն ըստ Բուլգակովյան Քրիստոսի մարդու մեծագույն մեղքն է):

Իսկ վախից զերծ լինելու համար երկու ճանապարհ կա՝ կամ վերին աստիճանի ուժեղ/վարպետ լինելն է (որը ամեն թշնամու սրի հարվածը չեզոքացնելուց հետո կարող է իրեն թույլ տար յուր սրի բութ մասով մեղմիկ հարվածել, և սպանելու փոխարեն հակառակորդին պարզապես ցույց տալ որ նույնիսկ ուժի տեսակետից ճիշտն ի'նքն է), կամ էլ վերին աստիճանի քաջ (նույնիսկ եթե վտանգ կա որ հաջորդ հարվածը չեզոքացնել չի հաջողվի, միևույն է ամեն անգամ հարվածում է սրի բութ մասով): Կրկին ավելի հավակնոտ մոտեցում քան տափակ հեթանոսական կռիվը:

Այս կարծես թե պարզ եզրակացությունը (արիության անհրաժեշտությունը մեծահոգի լինելու համար) արդեն ակնհայտ չէ հասարակ բանջարաբոստանային կուլտուրաների համար, որոնց «ես»-ը և այն կորցնելու նկատմամբ սարսափը իրենց լռիվ կուրացրել էն: Հենց այս միտքը ինչ-որ (դավադիր) ձևով մեր եկեղեցուն հաջողվել է խեղաթյուրել, և արիության իդեալը փոխարինվել է ստրկամտության և հեզության իդեալով: Բուդդիստներն էս իմաստով լավ են պրծել:

Բայց արիության գաղափարը ետ բերելու հետ միասին սիրո գաղափարից հրաժարվելը կնշանակի "throwing out the baby with the bath water": Մարդիկ ի վերջո հասկացել են, որ անառակ եղբորդ/որդուտ առանց սպանելու քո տեսակին ի դարձ բերելու համար պետք է ինքդ անցնես ձեզ բաժանող սահմանագծի վրայով, նախևառաջ իր կողմն անցնես, ասես. «ավելի լավ է միասին կործանվենք քո անառակության պատճառով, քան քեզ ստիպելով ի դարձ բերեմ, որովհետև դու իմ համար ավելի թանկ էս քան իմ ճշմարտությունը»: Միայն այդ հոգեվիճակով է հնարավոր կապի մեջ մտնել նրա հետ և իսկապես ի դարձ բերել նրան, և ոչ թե ստիպել առերեւույթ ուղղվել բայց ի հաշիվ իր «Ես»-ի ճնշման և ներսում նույն կարծիքին մնալով: Սա մեծ ձեռքբերում է և չի կարելի դրանից հրաժարվել, մանավանդ որ այն չի հակասում արիության սկզբունքին, այլ հակառակը՝ ենթադրում է ավելի մեծ արիություն քան տափակ տուրուդմփոցը:

But starting with the 7-th century, Islam kept burgeoning, and by the 11th century it had created one of the greatest civilizations history has ever known; while Christendom was mostly confined to a corrupt and dying Byzantium.

The Armenians, being tradition-worshippers and quintessential prejudists, failed to appropriately evaluate the advent of Islam, and could only, and still do, see the new paradigm through the ideological "good vs. evil" spectacles inculcated in them by Christianity. They clung to their so-called "national traditions" which were in fact imported and forced upon them--and which were as un-national as they could be--fighting to their last breath against the very zeitgeist of the new era in world history and the very spirit of civilization itself.

Մենք շատ դիմակայցեինք երբ չորրորդ դարում զոռով մեր տեսակը փոխեցին: Բայց այնուամենայնիվ փոխվեցինք: Դուք այս մասը հաշվի չեք առնում, իսկ հետագայում մուսուլման կամ զրադաշտ չդառնալու կամքը մեկնաբանում եք որպես ազգային ավանդույթից կառչելու հակվածություն:

Նույն հաջողությամբ (եւ նույնիսկ ավելի մեծ) կարելի է հակառակ ձևով մեկնաբանել դեպքերը՝ Հայ ազգը չորրորդ դարում կարողացավ զոհաբերել իր ազգային հեթանոսական ավանդույթը, գտնելով ավելի առաջադեմ գաղափարախոսություն, ստանալով Քրիստոսի իմպուլսը: Իսկ հետագա դարավոր պայքարի ընթացքում ապացուցեց որ դա իրոք իր ընտրությունն էր, իր նոր տեսակը, և ոչ թե դրսից, իր կամքին հակառակ, իր վզին փաթաթված լուծ:

Thus the claim of Christians apologists that the Armenians have been keen receptors of civilization is a contradiction. It is baseless. It is simply the self-justification of the national miseries of perennial slaves who are ever so unwilling to liberate themselves from the ideological slavery of their own so-called traditions--the consummate testimony of their parochialism, intransigence, inanity, and proclivity for demonization of everything new and progressive.

Նույն բանը. դուք թարս եք մեկնաբանում ( փոխանակ հակառակն ասեք, ընդհակառակն եք ասում :p ):

Նոր և առաջադեմ աշխարհայացքն ընդունվեց չորրորդ դարում: Իսկ հետո այն կատարելագործվեց և պահպանվեց, ցուցաբերելով բացառիկ արիություն: Այդ իմպուլսը պահպանվեց և հաղորդվեց մեծ քանակությամբ այլ ազգերի, Եւրոպայում և այլուր:

Մի պահ սակայն հայերը շեղվեցին իրենց առաքելությունից. կորցրեցին իրենց արիությունը, դարձան փոքրոգի, Քրիստոսի իմպուլսը կրելու և այն այլ ազգերին հաղորդելու համար այլևս անընդունակ: Եթե մենք իսպառ տապալենք մեր այս առաքելությունը, դա կարող է բերել ամբողջ ժամանակակից աշխարհի (և միգուցե ամբողջ մոլորակի) կործանման: Մեր եկեղեցին, լինելով մեր ազգի անբաժան և կարևորագույն մասնիկը, կրում է այդ մեխքի առյուծի բաժինը: ԱՆգրագետ բանջարաբոստանային կուլտուրան չի կարող հասկանալ որ սիրո համար արիություն է անհրաժեշտ և ոչ թե ստրկամտություն, բայց հոգևոր առաջնորդը պարտավոր էր դա հասկանալ և հաղորդել իր հետևորդներին:

Link to post
Share on other sites

Չկա հայ կին. կա հայ տանտիկին, հայ մամա, հայ կույս և հայ պ-ո-ռ-ն-ի-կ: Որոնց բոլորի մեջ էլ նստած է ստրուկը: Կա, իհարկե, հայ մեծմայրիկ, որը Ր. Հովաննիսյանի քաղաքական հարթակն է:

Մի կողմ թողնենք մի պահ տղամարդկանց. իսկ որտե՞ղ է «հայ կինը»: Երեքմիլիոնանոց հանրապետության, ութմիլոնանոց հայության, մեջ քանի՞ կին գտնվեց, որ բերանը բացի` պահանջատեր լինելով սեփական երկրի գրողների հանդեպ կիրառված անօտարելի իրավունքների հոշոտմանը դեմ: Գաղափարն իսկ ստրուկի թանձր ուղեղի մեջ չի մտնում:

Հայ տանտիկին = պ-ո-ւ-ց-ը բաց, բերանը փակ:

Հայ մամա = պ-ո-ւ-ց-ը բաց, բերանը փակ:

Հայ կույս = պ-ո-ւ-ց-ը փակ, բերանը փակ:

Հայ պ-ո-ռ-ն-ի-կ = պ-ո-ւ-ց-ը բաց, բերանը բաց` որպես երկրորդ պ-ո-ւ-ց:

Շուն Շան Որդի

Link to post
Share on other sites

Christianity is an apocalyptic religion. Jesus of Nazareth was one of the numerous apocalyptic Jewish "prophets" of his time. His followers were apocalypticists. This was a Jewish historical-cultural-religious phenomenon and is predicated on

1. a pessimistic worldview,

2. a good vs. evil paradigm, and

3. vindication of injustice in the afterlife.

All of which are contra-Life, contra-Light, contra-Justice, contra-Human dignity, contra-Civilization.

To consider such crap as the Light of the universe is simply an indication of quintessential slavery.

And I am afraid that the seeds of slavery have grown up into a tree in you, festooned by national traditions and intellectual frippery, my friend.

I hope you realize the fact that you are talking as a slave of an ossified Jewish slave mentality of 2,000 year ago.

And I hope that you don't take it personally, as your intentions seem to be good, but you're misguided.

Wake up, my friend, from your 2,000 year-old slumber.

Link to post
Share on other sites
Չկա հայ կին. կա հայ տանտիկին, հայ մամա, հայ կույս և հայ պ-ո-ռ-ն-ի-կ: Որոնց բոլորի մեջ էլ նստած է ստրուկը: Կա, իհարկե, հայ մեծմայրիկ, որը Ր. Հովաննիսյանի քաղաքական հարթակն է:

Մի կողմ թողնենք մի պահ տղամարդկանց. իսկ որտե՞ղ է «հայ կինը»: Երեքմիլիոնանոց հանրապետության, ութմիլոնանոց հայության, մեջ քանի՞ կին գտնվեց, որ բերանը բացի` պահանջատեր լինելով սեփական երկրի գրողների հանդեպ կիրառված անօտարելի իրավունքների հոշոտմանը դեմ: Գաղափարն իսկ ստրուկի թանձր ուղեղի մեջ չի մտնում:

Հայ տանտիկին = պ-ո-ւ-ց-ը բաց, բերանը փակ:

Հայ մամա = պ-ո-ւ-ց-ը բաց, բերանը փակ:

Հայ կույս = պ-ո-ւ-ց-ը փակ, բերանը փակ:

Հայ պ-ո-ռ-ն-ի-կ = պ-ո-ւ-ց-ը բաց, բերանը բաց` որպես երկրորդ պ-ո-ւ-ց:

Շուն Շան Որդի

http://forum.hayastan.com/index.php?showto...st&p=909551

Link to post
Share on other sites

Ի՞նչ եք ուզում Հայքի բնակիչներից: Ուզում եք որ հանուն ձեզ ռեպրեսիաների ենթարկվե՞ն: Մի բան որ ինքներդ չեք արել, այլ գաղթել եք: Էհ, եկեք արե'ք, փորձե'ք էս քնած ցռան վերգոյի ժառանգ ցեղին սովորեցրեք թող հանուն վտարանդի գրողների իրենց նեղություն տան: Թե՞ ավելի ռադիկալ մեթոդների կողմնակից եք. ուզում եք ՀՀ-ում ապրող կանայք հանուն ձեզ մի երկու հոգու պայթացնեն ստեղ: Բա ձեր արիությունն ու՞ր է:

Edited by nkarich
Link to post
Share on other sites
Christianity is an apocalyptic religion. Jesus of Nazareth was one of the numerous apocalyptic Jewish "prophets" of his time. His followers were apocalypticists. This was a Jewish historical-cultural-religious phenomenon and is predicated on

1. a pessimistic worldview,

2. a good vs. evil paradigm, and

3. vindication of injustice in the afterlife.

All of which are contra-Life, contra-Light, contra-Justice, contra-Human dignity, contra-Civilization.

To consider such crap as the Light of the universe is simply an indication of quintessential slavery.

And I am afraid that the seeds of slavery have grown up into a tree in you, festooned by national traditions and intellectual frippery, my friend.

I hope you realize the fact that you are talking as a slave of an ossified Jewish slave mentality of 2,000 year ago.

And I hope that you don't take it personally, as your intentions seem to be good, but you're misguided.

Wake up, my friend, from your 2,000 year-old slumber.

Էհ, ստեղ արդեն լոզունգի հոտ է գալիս: Ոտը գազին դրած, ականջները փակած, բերանը բացած: Եթե դա է էս ֆորումի նպատակը, զրույցի բռնվելու փորձերն ավելորդ են: Ես ձեզ հարցեր եմ տալիս կոնկրետ, դուք ընդհանուր բնույթի լոզունգներ եք շպրտում: Լսել ենք դրանից. կուշտ ենք. մի քանի սերունդի համար էլ պահեստավորած ունենք:

Երբ մեր գյուղ մտնումա թուրքը, սպանումա էրեխեքին ու կանանց, իսկ մենք ի պատասխան դրան թուրքի գյուղ մտնելիս տաս անգամ ավել մանուկ ու կին չենք սպանում, ինչպես ջհուդները կանեին, այլ պարզապես սթափ ու տղամարդավարի եզրակացնում ենք որ այսուհետ սահմանը պահել է պետք, ու պահում ենք, դա մե'ր տեսակի ընտրությունն է, որի համար մենք 2000 տարի արյուն ենք թափել ու ապացուցել ենք որ դա ընտրությու'ն է և ո'չ թե դրսի պարտադրանք: Իսկ «Ատամն ընդ ատաման և ակն ընդ ական» լոզունգը, որ միգուցե արդյունավետ է (և ավելի' հատուկ Ջհուդներին քան Քրիստոսի ուսմունքը) փաթթած ունենք: Ու դա խեղճություն անվանելը՝ հենց էնպես, ոտը գազին դրած, կասկածի տակ է դնում ձեր պատրաստակամությունը որևէ քննարկման մասնակցելու:

Edited by nkarich
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...