Jump to content

Армянский танец


Recommended Posts

Պուճուրիկ, վրացիք շալախո չեն պարում:

Вот еще один: кинтаури.

Хотя название танца грузинская, музыка - армянская, и в старом Тифлисе была очень распространена среди подвыпившей армянской молодежи (еще когда грузинам вход в тифлисские духаны был строго запрещен).

Кинтаури и шалахо - это один и тот же танец.

Грузины этот танец называют не шалахо, а кинтаури, который очень популярен в Тбилиси.

Link to post
Share on other sites
  • Replies 128
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Кинтаури и шалахо - это один и тот же танец.

Грузины этот танец называют не шалахо, а кинтаури, который очень популярен в Тбилиси.

Ничего подобного :no:

1. Кинтаури это Кинтаури, а Шалахо это Шалахо, абсолютно разные танцы.

2. Оба - популярные армянские народные танцы, которые хотя и распространены у наших северных и восточных соседей, но от этого их происхождение не меняется :/

Link to post
Share on other sites
  • 4 years later...
Link to post
Share on other sites
Link to post
Share on other sites

Holon Israel - Armenian Dance :flower: :clap:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՐԵՐ

Գ Ո Ր Ա Ն Ի / ՍԱՍՈՒՆ, ՄՈՒՇ, ԱԼԱՇԿԵՐՏ /

ՙԳորանի՚ պարն ունի մի քանի տարբերակ, որոնք քիչ են տարբերվում միմյանցից: ՙԳորանի՚ պարում են ձեռքերը ձախից աջ շրջանաձև շարժումներով: Ըստ Հայոց Ձորի տարբերակի Գորանին համարվել է սգո պար: Ալաշկերտի տարբերակում այն համարվել է պար-ողբª երաժշտի դեմ:

ԼԱՉԻՆ ՄԱՆԱ / ԱԼԱՇԿԵՐՏ, ՍԱՍՈՒՆ, ՄՈՒՇ /

Այս պարը համարվում է որպես ծանր գյովնդ և կատարվում է երկու գնալ և մեկ դառնալ պարաքայլերով: ՙԼաչին մանա՚ պարում են ոլոր-մոլոր շարժումներով: Պարում են և տղամարդիկ, և կանայք: Կանգնում են կողք կողքի, բռնելաձևը ճկույթներից: Պարը բաղկացած է մեկ մասից:

ԲԱԺԱՐՈ / ՄՈՒՇ, ՏԱՐՈՆ /

Վեր-վերի պարաձևին է պատկանում նաև, ՙԲաժարո՚ պարը:

Բ Ա Ս Ո / ԲԱՍԵՆ /

Վեր-վերի պարաձևի մեջ են մտնում նաև այն թռնոցի պարերը, որոնք կատարվում են երկու գնալª մեկ դառնալ, երկու գնալª երկու դառնալ, երեք գնալª մեկ դառնալ ոտ զարկելովª պարաքայլերով: Վեր-վերի պարաձևին է պատկանում Բասենի շրջանի ՙԲասո՚ պարը:

ԲԻԹ – ԿՐՈՒՆԿ / ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏ /

ՙԲիթ – կրունկ՚ պարը մտնում է վեր-վերի պարաձևի մեջ: ՙԱրարատյան դաշտ՚-ի ՙՎեր – վերին՚ և ՙՇիրակի՚, ՙՎեր-վերին՚ հայտնի է նաև ՙԲիթ – կրունկ՚ անունով: Այս պարը կազմված է երկու գնալ` մեկ դառնալ, և երկու գնալ` երկու դառնալ պարաձևերից: Վեր-վերի պարերը տարածված են Հայաստանում:

Տ Ա Ն Գ Ո / ՎԱՅՈՑ ՁՈՐ /

ՙՏանգո՚ պարում են երկու սեռի երիտասարդներª ՙԴուն չինար՚ պարերգի երաժշտության տակ: ՙՏանգո՚ պարում էին կիսաշրջանով: Դեպի աջ գնում են ավելի շատ քայլերով և ոտնաթաթի հարվածներով, քան դեպի ձախ, այլապես կստացվեր, որ պարում են տեղում:

ՓԱՓՈՒՐԻ / ՎԱՆ, ՍԱՍՈՒՆ /

ՙՓափուրի՚ պարերգը հիմնականում պարում են տղամարդիկ, հաճախ նրանց միանում են երիտասարդ աղջիկները: ՙՓափուրի՚-ն համարվում է իսկական հայկական պար, չնայած որ այն պարել են քրդերը, ասորիները, եզդիները ու թուրքերը: Երգի տեքստում Փափուրին տղամարդու անուն է, սակայն այդպիսի անուն հայերի մոտ չի եղել: Պարը պատկանում է երկու գնալ` մեկ դառնալ պարաձևին:

ԾԱՆՐ ԳՅՈՆԴ / Վ Ա Ն /

Այս պարի ժամանակ օգտագործվում են ոտքի սահող շարժումներ: Փաստորեն բոլոր շարժումները սողացող և սահող են և ոչ մի տեղ ամբողջությամբ ոտքերը չեն պոկվում գետնից: ՙԾանր գյոնդ՚ որին ասում են նաև գյովանդ, պարում են օձի պես սողալով: Գյովանդ նշանակում է շուրջ պար, անսահմանափակ քանակի մարդկանցով:

ԹԱՆԶԱՐԱ / ՍԵՎԱՆ /

ՙԹանզարա՚ պարել են միայն հարսանիքների ժամանակª հարսանիքի վերջին գիշերըª զուռնա - դհոլի նվագակցությամբ: / Պարում էր նաև հարսը/:

Երաժշտությունը դանդաղ է, չի արագանում, ինչը և բնորոշ է հարսի պարին:

ՅԱՐԽՈՒՇՏԱ / ՍԱՍՈՒՆ /

ՙՅարխուշտա՚-ն համարվում է ռազմական պար: Պարում են դեմ դիմաց կանգնած երկու շարքերով: Մի շարքը համարվում է հարձակվող, իսկ հակառակ կողմըª հարված ընդունող: Վերջիններս ձեռքերի ափերով իբրև վահան ընդունում են այդ հարվածները: Այս պարը անվանում են նաև ՙծափ պար՚:

ԹԱՐՍ ՊԱՐ / ԹԱԼԻՆ /

Այս պարը պարել են Սարիղամիշում: ՙԹարս պար՚-ը պարել են դեպի ձախ և շրջանով որը կոչվել է նաև ՙՁախ պար՚: Պարը կառուցված է երեք գնալ ձախ և երկու աջ պարաքայլերից:

Ն Ա Ր Ե /ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ /

Տիգրանակերտի ՙՆարե՚ պարն ունի երկու տարբերակ: Այս պարերգում օգտագործվող Նարե անունը կապում են Նար աստվածուհու անվան հետ: Պարը կատարվում է երեք գնալª մեկ դառնալ, շորորալ և ոտ զարկել պարաքայլերով: Պարը մտնում է վեր – վերի պարաձևի մեջ, պարում են ուսերից բռնած:

ԾԱՓ ՓԱՓՈՒՐԻ / ՍԱՍՈՒՆ/

ՙՓափուրի պարի՚ մի տարբերակ է Սասնա ՙԾափ փափուրի՚ պարը: Այս պարը պարում են ոտ զակելով և ծափերով: Ծափ պարերը հիմնականում ունեն ռազմական բնույթ: Սասնո ՙԾափ փափուրին՚ պարում են ծափերով, սակայն այն ռազմական պար չի համարվում: Պարում գերակշռում են ծափերը և ոտ զարկելով քայլերը: Բռնելաձևը ճկույթներից:

ՏԱԼ – ՏԱԼԱ /ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ/

ՙՏալ – տալա՚ պարի անվանումը տիլ բառից է, որը նշանակում է ցեխ, ձյունախառը կավահող: Պարի առաջին շարժումները ցույց են տալիս, թե ինչպես է ոտքը մտնում ցեխի մեջ և ինչպիսի դժվարությամբ, ետ ու առաջ ցատկելով են կարողանում դուրս գալ այդ ցեխաջրերից: Պարը կատարվում է ծնկածալերով, ծունկկոտրուկներով և թռիչքներով: Բռնելաձևը ճկույթներից:

ՄԱՀՄԵԴ ԲԵԿԻ / ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ /

ՙՄահմեդ բեկի՚ պարը պարել են միայն հայերը: Հայերը իրենց հերոսներին անվանել են բեկ կամ փաշաª ինչպես օրինակ Դավիթ Բեկ, Անդրանիկ փաշա: Պարը կատարվում է աջ և ձախ գնացող պարաքայլերով, ծափերով և պտույտներով: Պարի արագ մասը կատարվում է թռիչքներով, բռնելաձևըª ուսերից:

ՈՒՆՈՒՍ / ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ, ՇԱՏԱԽ /

Ունուսը աշխատանքային պարերգ է; Ձեռքերի իջնող և բարձրացող շարժումների միջոցով պարողները ցույց են տալիս թե ինչպես են տղամարդիկ սանդի մեջ ցորենը ծեծելով դարձնում ձավար: Կանայք էլ ջուր են լցնում սանդի մեջ, որպեսզի ցորենը ծեծելու ժամանակ դուրս չթռչի սանդից:

ՉԱՉԱՆԵ

ՙՉաչանե՚-ն համարվում է սիրային պարերգ: Չաչանեն աղջկա անուն է: Երգի միջոցով գովերգվում է սիրած աղջկա գեղեցկությունը: Երգը կատարել են և° հայերը և° քրդերը: Պարը կատարվում է կրնկաթափ, քոչարի, ոտ զարկելով և թռնոցի շարժումներով: Բռնելաձևը ճկույթներից:

ԳՅՈՎՆԴ

Գյովնդ պարաձև է, որը նշանակում է շուրջպար անսահմանափակ քանակի մարդկանցով: Հայաստանի տարբեր շրջաններում ըստ բառբառների կոչվել է ՙԳայվունդ՚ , ՙԳյունդ՚ և այլն: Բոլոր գյովնդ պարերը ունեցել են իրենց երգային տեքստերը: Գյովնդ պարել են թե արևմտյան և թե արևելյան Հայաստանի բոլոր գյուղերում և քաղաքներում:

ԱՍՈՒԼԻՍ / ՍԱՍՈՒՆ /

Ասուլիս նշանակում է ասել, խոսել, լսել: Հնում կազմակերպվել են ասուլիս մրցույթներ, որտեղ գուսանները երգի միջոցով մրցել են միմյանց հետ: Ասուլիս պարը մտնում է աջ և ձախ գնացող պարաձևի մեջ:

ՌՈՄԱՆԻ / ՍԱՍՈՒՆ /

ՙՌոմանի՚-ն աղջկա անուն է: Այս պարերգի միջոցով սիրահարված տղան գովերգում է իր հավանած աղջկան: Պարը ունի դանդաղ և արագ մասեր: Պարի առաջին մասը կատարվում է հետ ու առաջª շորորաձև շարժումներով, որը րստ ժողովրդի մտածողության կապված է հաջողության հետ: Պարի երկրորդ մասին ավելանում են միայն փոքր թռիչքներ: Պարի առաջին մասը մտնում է շորոր, իսկ երկրորդ մասըª բռնոցի պարաձևի մեջ:

ՎԵՐ – ՎԵՐԻ

Վեր – վերի պարերը տարածված են Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում: ՙՎեր – վերին՚ կառուցված է երկու գնալª մեկ դառնալ և, երկու գնալª երկու դառնալ պարաձևերից: ՙՎեր – վերի՚ պարել են տարբեր առիթներով, պարողների ցանկությամբ, խնջույքներում և ընտանեկան ուրախությունների ժամանակ: Այս պարաձևի մեջ են մտնում շատ պարերª Արաբկիրի շրջանի ՙՎեր-վերի՚, Շիրակի ՙՎեր-վերի՚ , Արարատյան դաշտի ՙՎեր-վերի՚ որը հայտնի է նաև ՙԲիթ-կրունկ՚ անունով, Մուսալեռան ՙԴիլան՚ ուրախ պարը, Մուշ-Տարոնի ՙԲաժարո՚ պարը և այլն; Ժողովուրդը ՙՎեր-վերի՚-ն անվանել են նաև թռնոցի, թռնովի և այլն:

ՙՎեր-վերի՚ պարել են հարսանիքների ժամանակ, սակայն այն հատուկ հարսանեկան պար չէ: ՙՎեր-վերի՚ պարել են բարեկանդանի, ծառազարդարի, ծաղկազարդի, համբարձման և վարդավառի տոների ժամանակ:

ՇՈՐՈՐՆԵՐ

Շորոր նշանակում է շորորալ: Շորոր պարերը մեծ կապ ունեն բնության այս կամ այն երևույթի, կենդանիների, թռչունների շարժումների հետ: Շորոր ձևի պարաքայլերը ամենատարածվածն են Հայաստանում: Օրինակ Վասպուրականի ՙԹամրի շորոր՚ , Շատախի ՙՇորոր՚ , Էրզրումի – Ղարսի ՙՇորոր՚, Արարատյան դաշտի ՙՇորոր՚ և բազմաթիվ այլ շորորաձև պարեր:

ԻՆՆԸ ՈՏ / ՄՈՒՇ, ՏԱՐՈՆ, ՍԱՍՈՒՆ /

Շատ պարերգերի անունները կապված են եղել երգի առաջին տողի կամ կրկներգի հետ: Սակայն շատ երգերի խոսքերը և պարի անունները մոռացվել են և պարերը մնացել են միայն պարաքայլերի անուններով: Այդ պարերից են Տիգրանակերտի ՙ2 ոտ՚, Ալաշկերտի ՙ3 ոտ – Սաքմա՚ , Մշո ՙ 9 ոտ՚ , Վասպուրականի ՙ 12 ոտ – Մայմոկե՚ պարերը

ՄԱՅՐՈՒՄ Է / ՄՈՒՇ, ՏԱՐՈՆ, ՍԱՍՈՒՆ /

ՙՄայրումե՚-ն սիրային պարերգ է, և այն կատարել են երիտասարդ տղաներն ու աղջիկները: Այս պարը կատարվում է երեք գնալ, երկուª դառնալ, ոտ զարկելով և ծնկածալերով: Պարի երկրորդ արագ մասը կատարվում է մի փոքր ավելի արագ և փոքր թռիչքներով:

ՇԱՎԱԼԻ / ՋԱՎԱԽՔ, ԳՅՈՒՄՐԻ, ԼՈՌԻ /

ՙՇավալի՚ պարերգը հայտնի է Հայաստանի մի շարք շրջաններումª հատկապես Ախալքալակում: Այն համարվում է խնամու պար: Երգի տեքստում երգվում է;ª խնամի ջան, պար եմ սովորել, երկու գնալ, մեկ շորորալ: ՙՇավալի՚-ն մտնում է կլոր շրջանով պարվող պարերի շարքի մեջ: Այս պարը պարում են հիմնականում միջին տարիքի տղամարդիկ և կանայք:

ԼՈՒՏԿԻ / ՎԱՆ/

ՙԼուտկի՚-ն ՙԼուրկե՚ պարի մեկ այլ տարբերակ է: Լուտկի բառի արմատը լուտանքն է: ՙլուտկի՚ պարում են ոտ զարկելով և թռիչքներով: Պարը իր բնույթով կատակային է, համարվում է խեղկատակների և կատակածուների պար, քանի որ պարում արտահայտված վառ շարժումները ցույց են տալիս ծիծաղաշարժ և հումորային իրավիճակներ:

ԼՈՒՐԿԵ / ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ /

ՙԼուրկե՚-ն պարերգ է, այն պարում են ոտ զարկելով և թռիչքներով: ՙԼուրկեն՚ դասվում է օրորոցային երգերի շարքին: Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում ու քաղաքներում, Հայկական ավանդական ընտանիքներում մայրերն իրենց երեխաների համար օրորոցային են երգել: Քրդերեն Լուրկե նշանակում է լուլկա - օրորոց:

ԼՈՐԿԵ / ՇԱՏԱԽ, ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ, ԱՊԱՐԱՆ /

ՙԼորկեն՚ դա սիրային պարերգ է, որում սիրած էակին համեմատում է խանում խաթունի հետ, գովերգում նրա շորորալը, կաքավելը, լորիկի նման թռչկոտելը: Այս պարը մտնում է վեր – վերի պարաձևի մեջ: Պարը կատարվում է ոտ զարկելով, թռիչքներով: ՙԼորկե՚ պարում են թե° տղամարդիկ, թե° կանայք:

ԼՈՐԿԵ / ՄՈՒՍԱԼԵՌ/

Մուսալեռան ՙԼորկե՚ պարը, ինչպես մյուս շրջանների ՙԼորկե՚-ները, նույնպես սիրային պարերգ է: Այս պարի տարբերակը նման է Հայաստանի մյուս շրջաններում կատարվող ՙԼորկե՚-ի պարաքայլերին: Պարը կատարվում է առաջ գնացող պարաքայլերով, թաթերի վրա վեր ու վար բարձրանալով և իջնելով: ՙԼորկե՚ պարում են թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք: /Բռնելաձևը ճկույթներից/:

ՙ ԼՈՐԿԵ՚, ՙԼՈՒՐԿԱ., ՙԼՈՐԿԱ՚ / ՇԱՏԱԽ, ՍԱՍՈՒՆ, ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ, ԹԱԼԻՆ/

Այս պարը ունի մի շարք տարբերակներ, որոնք պարել են թե հայերը, թե քրդերը: Թալինում ՙԼորկե՚ կամ ՙԼուլկե՚ պարերգը կատարել են հարսանիքների ժամանակ, հարսին հորանց տնից դուրս հանելիս: Պարել են նաև Վարդավառի տոնակատարության ժամանակª ծաղիկ փնջելիս: Այս պարի բոլոր պարբերականներում պարը կատարվում է ոտ զարկելով ու թռիչքներով:

ԴՆԳՈ / ՍԱՍՈՒՆ, ՄՈՒՇ, ՎԱՆ, ՇԱՏԱԽ/

Դնգո - դինգո նշանակում է ոտնաթաթ: ՚Դնգո՚ պարն առանձնանում է ոտնաթաթի ուժեղ հարվածներով, ծնկածալով և թռիչքներով: Պարը դասվում է թռնոցի պարաձևի շարքին:

Edited by Nazel
Link to post
Share on other sites
  • 5 months later...
Ерехек джан! Подскажите, пожалуйста, что означает название армняского народного танца "Чачанэ"? Кто значет чему посвящен этот танец?

http://forum.hayastan.com/index.php?showtopic=41299

Link to post
Share on other sites
Link to post
Share on other sites
Link to post
Share on other sites
Link to post
Share on other sites
Link to post
Share on other sites
Link to post
Share on other sites
Link to post
Share on other sites

Հայկական պարերի տարատեսակները

Հայկական պարի հիմքը զիստային (զսպանակավոր) շարժումներն են: Սակայն նույնիսկ դրանում խիստ տարբերություն կա թե մեկ պարային քայլի ընթացքում քանի զսպանակ է արվում, ըստ որում այդ զսպանակներն էլ կարելի է անել խորը կամ շատ մեղմ:

Հայկական պարերը կարելի է բաժանել ըստ մի քանի բաղկացուցիչների: Նախ և առաջ իր կատարման բնույթով պարերը կարելի է բաժանել 3 մեծ խմբերի.

1. պարերգեր, որոնք զուգորդվում են երգերով,

2. որոնք ազգային երաժշտական գործիքներով են նվագակցվում,

3. նախորդ երկուսի համադրումով:

Կարելի է տարանջատել նաև շարժումների ձևերով.

1. կենցաղային,

2. աշխատանքային,

3. արտահայտչական,

4. նմանակող,

5. նկարագրող,

6. սիմվոլիկ,

7. պայմանական:

Կոլեկտիվ և խմբակային պարերը տարբերվում են իրարից նաև ձեռքերը բռնելու ձևերով.

1. ճկույտներով,

2. ափերով,

3. խաչված ափերով,

4. ուսերով,

5. գոտկատեղից:

Իսկ ամենակարևոր տարանջատումը պարերի բովանդակությունն է, որոնց մեծ մասը հնում ունեցել է բանավոր տեքստային զուգադրում և իրենց բովանդակությամբ բաժանվել է հետևյալ խմբերի.

1. առասպելական,

2. էպիկական,

3. լիրիկական,

4. պաշտամունքային,

5. ճանապարհի (փեսայի տնից պարելով գնացել են քավորի տուն, հետո հարսի տուն, եկեղեցի, փեսայի տուն),

6. լարախաղացների,

7. ծիսական,

8. աշխարհիկ,

9. աշխատանքային,

10. ռազմական,

11. որսորդական,

12. մանկական,

13. սգո պարեր:

Պարերի մասին խոսելիս չի կարելի չնշել նաև հայկական տարազների առանձնահատկությունների մասին, որոնք ոչ միայն իրարից շատ տարբեր են, այլև բնորոշում են այն տարածաշրջանը, գավառը, նահանգը որը ներկայացվում է:

Պարերը տարբերվում են նայև իրենց տարածքային պատկանելիությամբ, քանի որ բնակլիմայական պայմանները իրենց անջնջելի հետքն են թողել պարերի վրա:

Հայկական պարարվեստն ունի պահպանված այնպիսի նմուշներ, որոնք արժանիորեն կարող են համալրել համաշխարհային պարային գանձարանը, եթե իհարկե նորից հայտնվեն ուշադրության կենտրոնում:

"Կարին" համույթի գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Գինոսյանի նյութերից:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...