Jump to content

С 20-летием независимости!


Recommended Posts

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կայանալիք ռազմական շքերթին մասնակցող ցամաքային տեխնիկան բավականին հետաքրքիր կազմ ունի:

Այսպես, զորահանդեսին մասնակցելու են հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնք լինելու են «Nissan» տեսակի ամենագնաց «pic-up», ռուսական «Тигр» զրահապատ եւ այլ ավտոմեքենաներով, որոնց վրա ֆիքսված են լինելու «ПК» գնդացիրներ, «Фагот”» հակատանկային հրթիռներ եւ «АГС» ավտոմատ նռնականետեր: Հատուկ նշանակայինները, բացի «АКУ» ավտոմատներից, զինված կլինեն նաեւ սերբիական արտադրության «Черная Стрела» 12.7 մմ տրամաչափի նորագույն դիպուկահար հրացաններով:

Զրահատեխնիկայից ամսի 21-ին հրապարակ կմտնեն� T-72b տեսակի հիմնական մարտական տանկերը, որոնք այդ դասի ամենանոր տանկերն են եւ ունեն� դինամիկ զրահ, ՀՄՄ-ները (БМП) եւ տարբեր տեսակի ու նշանակության զրահափոխադրիչները (БТР):

Շքերթին կցուցադրվեն տարբեր տեսակի հրետանային համակարգեր: Փողային-քարշակվող հրետանուց ներկայացված կլինեն� T-12հակատանկային հարթափող հրանոթները,� Д-20 հաուբիցները, ինչպես նաեւ «Гиацинт» հրանոթները, որոնք կարող են 45 կիլոգրամանոց արկերը կրակել մինչեւ 32 կմ հեռավորության վրա եւ աշխարհի ամենահեռահար քարշակվող հրանոթներն են: Ինքնագնաց հրետանային համակարգերից լինելու են 152.2 մմ տրամաչափով «Акация»-ները:

Ի հավելումն բոլորին հայտնի «Град» համազարկային կրակի համակարգերի (որոնք կարող են 20 վայրկյանում հակառակորդի վրա իջեցնել 40 հատ հրթիռ), լինելու են նաեւ նորագույն չինական արտադրության� WM-80 նմանատիպ համակարգեր, որոնց կեստոննանոց 8-ական հրթիռները համազարկով կարող են արձակվել մինչեւ 80 կմ հեռավորության վրա:

Ի հավելումն հրետանու, զորահանդեսին կներկայացվեն նաև «երկիր-օդ-երկիր» («земля-воздух-земля») տեսակի «Точка-У» եւ «Искандер» համակարգերը: Վերջիններիս կրակի առավելագույն հեռավորությունը հասնում է համարյա 300 կմ-ի, իսկ շուրջ չորստոննանոց հրթիռի մարտագլխիկը 480 կգ է:

Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին նախկինում արդեն ցուցադրված «Оса» բանակային ՀՕՊ համակարգի,� С-125 փոքր հեռահարության եւ «Круг» միջին հեռահարության հակաօդային համակարգերի հետ մեկտեղ հանրությանը կներկայացվեն� С-300 հեռահար հակաօդային համակարգեր: ՊՆ-ից չհաջողվեց ճշտել, թե վերջիններիս կոնկրետ որ մոդիֆիկացիան է ներկայացվելու («С-300 ПС», թե ավելի նոր` «С-300 ПМУ», որոնցից 2010 թ. գնել է Ադրբեջանը): Համենայնդեպս դրանք կարող են մեկ կրակոցով շուրջ 95 տոկոս հավանականությամբ ոչնչացնել մինչեւ 30 կմ բարձրության վրա թռչող յուրաքանչյուր ինքնաթիռ` մինչեւ 120 կմ հեռավորության վրա (նոր С-300-ները` մինչեւ 200 կմ) եւ հանդիսանում են Հայաստանի օդային տարածքի հզոր ու կայուն պաշտպան:

Սակայն, ռազմական փորձագետների ու մեկնաբանների ուշադրության կենտրոնում է գալիք զորահանդեսի մեկ այլ մասնակից` հայկական արտադրության «Կռունկ» միջին դասի անօդաչու ինքնաթիռը: Սա արդեն հասցրել է զարմացնել միջազգային փորձագետներին ու Ադրբեջանի զինվորականներին:

Այսպիսով, Հայաստանի զինված ուժերն ապացուցում են, որ անցել են այն ժամանակները, երբ մեր երկիրը գնում էր բարոյապես հնացած տեխնիկա: Մարտ վարելու նոր միջոցներով զինվում են թե զրահատանկային, թե հետեւակային, թե հրետանային եւ թե հակաօդային զորքերի ստորաբաժանումները:

ՀԳ – Հաջողվեց նաեւ պարզել, որ ռազմական շքերթին հրապարակի վերեւով անցնելու են� Ми-8 եւ� Ми-24 ուղղաթիռները, ինչպես նաեւ չեխոսլովակյան արտադրության L-39 «Albatros»,� Су-25 գրոհային եւ� Су-27 բազմաֆունկցիոնալ-կործանիչ ինքնաթիռները:

...
Link to post
Share on other sites

... Ես ուզում եմ խոսքս ավարտել՝ կոչ անելով իմ զինակից ընկերներին, հայկական բանակի բոլոր մարտիկներին։ Անկախ ամեն տեսակի քաղաքական հոսանքներից, քաղաքական խաղերից՝ դուք հայոց բանակի զինվորներ եք, դուք պարտավոր եք պաշտպանելու հայ ժողովրդին, հայ ժողովրդի սահմանները, հայ ժողովրդի անձեռնմխելիությունը։ Քաղաքական հոսանքները կգան ու կգնան, գործ չունեք ոչ մի քաղաքական հոսանքի հետ. դա կարող է մեզ կործանման տանել։ Եթե զինվորները խառնվեցին քաղաքականության, մենք դրա արդյունքն արդեն տեսել ենք, երկիրը կկործանվի։ Խնդրել եմ ու խնդրելով պահանջում եմ՝ հեռու մնացեք քաղաքականությունից, հեռու մնացեք բոլոր տեսակի քաղաքական հոսանքի կուսակցության անդամ դառնալուց։ Իսկ ովքեր օրինավոր, կանոնավոր բանակի մեջ կփորձեն կուսակցականություն մտցնել, գաղափարախոսություն տանել, ուղղակի պիտի իրենք դատվեն որպես դավաճաններ՝ քրեական օրենսգրքին համապատասխան։

Բոլոր կամավորականներին, իմ հրաշալի ընկերներին խնդրում եմ, թշնամուն թողած, իրական թշնամուն թողած՝ ձեր մեջ, ձեր կողքին, ձեր եղբայրների, ազգակիցների մեջ դավաճաններ մի փնտրեք...

Վազգեն Սարգսյան

15 օգոստոս 1992թ.

Link to post
Share on other sites

Есть ещё только одна история, кроме еврейской, столь полная поражений и восстаний безо всякой надежды на победу - это история Армении. Есть только одна столь же выстраданная государственность, кроме израильской. Есть ещё один такой народ - строивший, не имея веками своего дома, по всему миру, строивший исступлённо, созидавший ожесточённо, воздвигавший так яростно, как принято другими только разрушать.

Никому больше не досталось такой судьбы. И не надо, по хорошему говоря.

У армян уже 20 лет есть своя страна. Вернее, две страны. У двух этнических групп армянского народа - по небольшой стране. На одной десятой исторической территории - в сумме. В окружении погрязших в злобе потомков кочевников. пришедших из степей центральной Азии и принявших мусульманство в самой человеконенавистнической разновидности. Которые решили осесть на вашей земле, и, чтобы эту землю сделать своей навсегда, несколько раз пытались истребить вас - на протяжении последних 150 лет. У них почти получилось. Почти вышло. Но судьба народа - на то она и судьба, что конца ей нет.

Не думаю, что эта идея их в ближайшее время оставит.

Будьте сильными. Кто угодно может позволить себе вести счастливую жизнь потребителя - но не вы. Все, кто угодно может жить расслабленно, во имя комфорта и безБ-жного гедонизма - но вам этого не грозит. Эта судьба, или воля Т-орца, но так получилось. И этого людям не изменить.

Не слушайте тех, якобы, "друзей" кто пытается вас идейно разоружить - они хотят вашей гибели. А вашей гибелью они хотели бы заплатить за своё благополучие, за свой комфорт. Вами, как и евреями, пытаются прикормить бешеного волка.

Будьте Спартой, будьте Израилем, будьте ранним Римом.

Судьбы Вавилона не для вас.

Амирам Григоров

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...