Jump to content

Վ. Բաբայան


Recommended Posts

Վարդգես Բաբայան

ԱՆԱՀԻՏ

Անահի'տ, Անահի'տ, Անահի'տ...

Ամեն րոպե,

Ամենուրեք

Թող կրկնեմ քո անունը,

Իմ մատներով թող ես գրեմ քո անունը,

Քո անունը թող ես կարդամ իմ աչքերով,

Քո անունով թող քաղցրացնեմ իմ շուրթերը,

Որոնք թոնրի շուրթերի պես ճաքճքել են,

Բայց ո'չ հրից,

Այլ տարիներ չվառվելուց

ՈՒ լավաշի սուրբ կարոտից...

Անահի'տ, Անահի'տ, Անահի'տ...

Քո անունով թող զարդարեմ ես իմ երգը,

Քո անունով վերնագրեմ ես իմ գիրքը,

Նաև կյանքի'ս տարեգիրքը:

Քո անունը դողդողում է իմ շուրթերին

Որպես համբույր,

Որպես օրհներգ

Եվ որպես կյանք:

Քո անունը այնքան խորն է արմատ նետել

Իմ սրտի մեջ,

Որքան Գողթան երգիչների երգն ու տաղը,

Որքան ինքը` հայոց լեզուն:

Անահի'տ, Անահի'տ, Անահի'տ...

Քո աչքերում վիշտ եմ կարդում քաղտնագրված,

Քո աչքերում` իրիկնաշող...

Չլինի՞ թե ինքդ քեզնից վախենում ես,

Չլինի՞ թե ինքդ քեզնից հեռանում ես,

Հեռանում ես դու ինձանից:

Ա՜խ, մի' գնա, դու մի' գնա,

Լսո՞ւմ ես ինձ` դու մի' գնա:

Իսկ երբ որ քո անունը տամ,

Ո՞վ պիտի ինձ պատասխանի`

Լռությո՞ւնը,

Կյա՞նքը, մա՞հը:

Ահ, մի' գնա, դու մի' գնա:

ՈՒր էլ գնաս,

Ես կգոռա'մ, ես կկանչե'մ:

Եվ գետերը խելագարված

Եվ լեռները խոժոռադեմ,

Քամիները արշավասույր

Եվ աստղերը արցունքոտված,

Ինձ հետ մեկտեղ կկրկնեն, կարձագանքեն քո անունը,

Աշխարհակալ ու աստղատառ քո անունը`

Անահի՜տ, Անահի՜տ, Անահի՜տ...

Link to post
Share on other sites
Վարդգես Բաբայան

:/

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...