Jump to content

Проба пера.


Recommended Posts

Ես ինչ որ տողեր եմ գրում,

Փորձում` հասնել կատարելության,

Բայց մարդիկ դրանց չեն հավատում,

Եվ ես զգում եմ համը դատարկության:

Ես իմ տողերում ձմռան ծաղիկ եմ փնտրում,

Փորում եմ ձյունը`հասնելով անհայտության,

Կատարելությունն ի վերջո աբսուրդի է հասնում,

Եվ ես պատռում եմ էջը բանաստեղծության:

--------------------------------------------------

Ես եկա,

Ու դռները բաց են,

Բայց ներսում ոչ ոք չկա,

Ու շների աչքերը թաց են:

Հիմա ես ում հայտնեմ

Բերածս լուրը,

Շուրջս պատերն են,

Ու... խուլ ու լուռ են:

Կաղկանձում են շները,

Բայց չեն հաչում վրաս,

Եվ պարզ չի` թե ու?ր եմ եկել,

Տու?ն, թե? գերեզման:

Edited by Meliq
Link to post
Share on other sites
  • Replies 323
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

ԼԻՆԵԼ ԱԶԱՏ

Լինել ազատ

հայացքներից, երազներից ու բառերից

և գիտակցության սարսափների հետ վարվել ինչպես քուրմ,

կապել բառերով,

խառնել խելագար երազների հետ

ու նետել սոված էն հայացքներին,

որ լափում են ինձ...

ու լինել ազատ

ու չճանաչել ոչ մի կենսափորձ

ու չունենալ վախ,

միայնակության երեսին թքել

մտքովս անցած բոլոր բառերի միասնությունը...

ու լինել ազատ

ու լռությունը խաչել իբրեվ զոհ,

որ չկրկնվի էլ պատմությունը,

որ վակում լինի

երկու շուրթերը իրարից զատող տարածությունը,

Մարիամ անունը

դնել մյուս բոլոր անունների մոտ,

առանց որևէ կարոտի, կրքի

ու սիրել միայն անմահությունը...

ու լինել ազատ...

ու լինել ազատ...

Edited by Meliq
Link to post
Share on other sites

Re. Ստեղծագործողի գողտրիկ անկյուն և հոգի

--------------------------------------------------------------------------------

Լռիր ու գրիր,

Գրիր ինչ կուզես,

Մի մեծ սուտ գրիր,

Գրիր ,օրինակ,

Որ դու ապրում ես,

Որ դու է ես , կաս,

Որ դու սիրել ես

Այն միանձնուհուն,

Որը, չնայած,

Քնել Էր արդեն

Հազար հոգու հետ,

Բայց կույս էր էլի:

Գրիր այն մասին,

Որ դու մորեխ չես,

Որ մարդ ես հաստատ,

Ինչպես կարող են

Զտարյուն հայից

Մորեխներ ծնվել,

Գրիր, որ եթե,

Այն` ինչ գրում ես,

Բարձրաձայն ասես,

Քեզ չեն հավատա,

Քեզ կհամարեն

Ցնդած, խելագար:

Դրա համար էլ

Ոչինչ մի ասա,

Ուղղակի լռիր.

Լռիր և գրիր:

Link to post
Share on other sites

Re. Ստեղծագործողի գողտրիկ անկյուն և հոգի

--------------------------------------------------------------------------------

Լռիր ու գրիր,

Գրիր ինչ կուզես,

Մի մեծ սուտ գրիր,

Գրիր ,օրինակ,

Որ դու ապրում ես,

Որ դու է ես , կաս,

Որ դու սիրել ես

Այն միանձնուհուն,

Որը, չնայած,

Քնել Էր արդեն

Հազար հոգու հետ,

Բայց կույս էր էլի:

Գրիր այն մասին,

Որ դու մորեխ չես,

Որ մարդ ես հաստատ,

Ինչպես կարող են

Զտարյուն հայից

Մորեխներ ծնվել,

Գրիր, որ եթե,

Այն` ինչ գրում ես,

Բարձրաձայն ասես,

Քեզ չեն հավատա,

Քեզ կհամարեն

Ցնդած, խելագար:

Դրա համար էլ

Ոչինչ մի ասա,

Ուղղակի լռիր.

Լռիր և գրիր:

Մելիք , էլի : անկյունդ ... հզոր էր :

Link to post
Share on other sites

Շատ շնորակալ եմ գնահատանքի համար: Եթե ձեզ իրոք հետաքրքրեց , կբացեմ առանձին րեմա և կխմդրեմ , որ դուք էլ մասնակցեք ձեր քննարկումներով :

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Ես չեմ արտասվում.

Այդ արցունքներս են

Լուռ իջնում ցած,

Մաքրում շրթունքներիդ

Ճամփան անցած:

Ես չեմ դողում.

Այդ շրթունքերս են

Անունդ տալիս

Անվերջ հեկեկում:

Սիրտս չի մղկտում.

Այն կանգ է առնում,

Երբ քո քայլերն է

Իր մեջ դրոշմված հաշվում:

Հոգիս չի ճաքում.

Քո ձայնն է անվերջ

Գնում ու գալիս

Պատերից դուրս գալիս:

Ձայնս չի կանչում

Երբ քո պատկերը

Նորից դուրս է պրծնում

Ու կոկորդիս մեջ մխրճվում:

Աչքերս քեզ էլ չեն սպասում

Այլ հոգնել են

Անվերջ քո գալու

ճանապարհը գծելուց:

Է՛հ

Երկինքն է փշրվել ,

Ու քո իսկ ձեռքերով

Իմ հոգում փռվել:

Link to post
Share on other sites
  • 2 months later...
Guest Guest12568

Ցնորվե՞լ, սպանե՞լ, չապրե՞լ… Չգիտե՛մ…

Ծնո՛ւնդ, Դո՛ւ, խա՛ղ, սե՛ր , ցա՛վ , երա՛զ, գերեզմա՛ն, հրաժե՛շտ, փախո՛ւստ, ես ու ...

Մա՛հ, Ե՛ս, զզվա՛նք, հաճո՛ւյք, կյա՛նք, օրորո՛ց, բա՛րև, գրկո՛ւմ, դու ու...

-Բա՛րև (բառերիս շարանը քեզ նվեր ), գո՞ւցե համբուրես...

-Ինչպե՞ս ես:

-Հետաքրքի՞ր է, գրկի՛ր, փորձիր հասկանալ…

-Վերջացրու, խնդրու~մ եմ…

-Ցավո՞ւմ է, ես էլ եմ ցավում, որ ...

-Մոռացի՛ր ինչ եղել է:

-Ի՞նչ, մոռանա՞լ, ինչո՞ւ, միևնույն է, հիշողը դու չես, դե լավ, մե՛կ համբույր էլի…

-Ի՞նչ ես անում, մարդիկ նայում են, կանացի արժանապատվությունդ ո՞ւր է:

-Մոռացե՞լ ես, դու ինքդ ես այն կործանել, երբ ես մոռացա, թե ով եմ ու սիրեցի…

-Լավ, ինչո՞ւ ես կախվում անցյալից, փորձիր ապագադ կառուցել:

-Եթե ներկաս գունավորես, գուցե մտածեմ ապագայիս մասին նաև… Փոխե՞լ ես իմ այնքան սիրելի օծանելիքդ:

-Ահա՛:

-Նա՞ է խնդրել, սա՞ է դուր գալիս նրան, այ քեզ անճաշակություն…

-Խնդրում եմ, միայն թե նրան մի փորձի՛ր վիրավորել: Նա մեղավոր չէ, որ կորցրել ենք իրար:

-Մեղավոր չէ՞, ուրեմն իզուր պատժվեց առավոտյան:

-Ի՞նչ ես խոսում:

-Ոչի՛նչ , արդեն ուշ է:

-Ի՞նչ:

-Ասում եմ համբուրի՛ր, այսպես :

-Վերջացրո՛ւ, ի՞նչ ես անում:

-Ոչինչ, այն ինչ սիրում էիր, այն շրթներկն է, որ նվիրել ես, համը ծանո՞թ չէ:

-Լա~վ:

-Համենայն դեպս դուր եկավ:

-Ես գործեր ունեմ:

-Ես էլ, դեռ մեխակներ պիտի գնեմ, երեկոյան պիտի հոգեհանգստի գնամ:

-Ո՞ւմ, ե՞րբ, հարազա՞տ է:

-Չգիտեմ դեռ… Մեկը թշնամիս է, մյուսը դեռ չգիտեմ…

-Գժվե՞լ ես:

-Բայց դու սիրում էիր գժություններս:

-Ներիր, հեռախոսս է...

...

-Դուք հղի եք:

-Գիտե՛մ, առանց դրա նրան բաց չէի թողնի:

-Ի՞նչ:

-Ոչինչ, բժիշկ:

-Բայց զգույշ եղեք, պտուղը շատ նվազ է:

-Ոչինչ, պարզապես նրա աչքի առաջ հենց նոր կին զոհվեց ավտովթարից:

-Դուք լա՞վ եք զգում տիկի՛ն:

-Այո, այո°, ես գնամ, ամուսնուս պետք է տեսնեմ, շնորհակալությո՛ւն:

-Խնդրեմ, ցտեսություն, ամպայման երկու օրից եկե՛ք:

-Հաջողություն:

...

-Ալո՛, ալո՛ ,ի՞նչ... որտե՞ղ է, ո՞ր հիվանդանոցում, ի՞նչ, փախե՞լ է:

-Համբուրի՛ր:

-Կենդանի Չէ, օ~հ Աստվա՛ծ իմ:

-Համբուրի՛ր...

-Ի՞նչ ես անում, ատում եմ քեզ, հանգստացի՛ր, Աստված իմ, Նա հիվանդանոցում է, բաց թող, ի՞նչ ես անում:

-Համբուրի՛ր, Նա այնտեղ է, որտեղ պիտի լիներ…

-Բաց թող հոգեկան հիվանդ, թո~ղ, չե՞ս հասկանում` իմ հարսնացուն ավտովթարի է ենթարկվել… Ո՞ր մեղքիս համար, Աստվա~ծ…

-Համբուրի՛ր , ասում եմ, նրան հանգիստ թող, գիտե՞ս, ի՛մ ամուսին, մենք երեխա ենք ունենալու:

-Հիվա՞նդ ես:

-Գիտեի, որ շա~տ կուրախանաս, համբուրի՛ր, դե՛ :

-Դու խելքդ թռցրե՞լ ես, սպասի՛ր, դու կապ ունե՞ս վթարի հետ:

-Այսպես ,երբ բարկանում ես, խենթանում եմ, դե՛, մե՛կ էլ համբուրիր. չե՞ս ուզում զգալ որդուդ սրտի աշխատանքը, ահա՛, այստեղ…

-Ստո~ր... Դու ես...

-Ո՞ւր ես գնում, համբուրիր գոնե վերջին անգամ, մի՛ գնա…

...

Մի՛ գնա,կանգնի՛ր... մի՛ գնա, աղերսում եմ ծնկաչոք, մի՛ գնա նրա մոտ, թախանձո~ւմ եմ, մի՛ սպանիր ինձ…

...

Կրակո՛ց, արյո՛ւն, մա՛հ, հեռացո՛ղ աչքեր, զզվե՛լի դեմքեր, տառապա՛նք, բա՛նտ, հրաժե՛շտ, վե՛րջ…

Մանկան ծիծա~ղ ,հարությո~ւն , հոր աչքե՛ր ,սիրելիի նկա՛ր ,երջանկությո՛ւն, նորից սկի~զբ…

-Մի՛ լացիր, ճուտիկս, ա~խ, այս երեխան որքա~ն բկլիկ է…

Link to post
Share on other sites

Հեղինե - :flower:

Նաև ինձ . . . :blush:

Բարև՜ , ուզում եմ ասել երախտիքիս խոսքը,

Շնորհակալ եմ, որ կաս ու նվիրում ես

Օր ՝ հաց ու ջրով , ուրախություն ՝ որ

տարբերվում է փոքր ինչ վշտից . . .

Շնորհակալ եմ շնորքիդ ու պատվիդ համար,

Կարծում եմ դրանով գլխիս դրիր ոսկե կամար:

Փոքր-ինչ վերև ես , բայց հավատա,

Ինչ ծնվել եմ ծանոթ եմ քեզ,

ՈՒրախ եմ երբ հասկանում ես ինձ

Անձրևի միջոցով, թեպետ անձրև չեմ սիրում...

Չսիրելով ՝ քեզ անհանգստացնում,

բայց երբ գալիս է ընդունում եմ ինչպես որ կա :

ԴՈՒ ես հիմքում երկնային տեղման,

Տերն է հրամայում բաղը ջրել, ծառային...

Ինչպե՞ս ես .. գիտեմ , լավ ես դու, միշտ,

Քո տխրությունը մենք ենք ՝ մարդիկ,

Կիսում ենք մենք սիրտ ու վիշտ,

Հետդ ենք կիսում, ու այնքան վշտով ,

Անչափ չար ու կործանված ՝ լավն ես ... բարի ...

Արդյոք կա՞ չափ քո մարդկությանն,

Բոլորիս հետ ապրում, ստեղծում,

Տանջվում ես , համոզված եմ,

Իմ աղոթքն էլ քոնն է հավերժ,

Արթնանալուց - քնել ակամա,

Գիտե՞ս ... եղավ մեկը , որ աղոթեց նաև ինձ համար ,

Գիտեմ , գիտես , քո մարդն է ,

Ինձ պես ես ստեղծել հենց նրան,

Ինչպես բոլոր սրբություններ,

Անիծող հանուն նրանց ՝ ճզմում սրտեր,

Չուզող խափանել մեր անհուն սերը :

Եթե գրեմ, անկասկած անվերջ է,

Ինչպես յուրաքանչյուր լուսնյակ գիշեր,

ՈՒ օրեցօր խոցվող փշեր,

Լայնացած երակ ՝ օգնող արյանն ՝ հասնող ուղեղին,

Տրոփյունով վեր բարձրացող արյուն , որ շտապում է , տեղ-տեղ զատվում,

Հասածին պես ՝ կյանքս շարունակում:

Ամեն կաթիլով պարտական եմ քեզ,

Գիտեմ .. գիտես ...

ՈՒ երբ գիտես, չեմ ցանկանա գրել, կրկնել . . .

Թողնեմ գուցե հերթական գիշերվան:

Գալու եմ, չգնա՜ս , սրտի՜ս շերամ,

Երգի՜չ դառնամ , երգե՜մ, - քե՜զ ,

Գուսա՜ն , որ հավետ խոսե՜մ , - քե՜զ ,

Գրո՜ղ , թեև նորից հեռու եմ, գիտես ,

Մուսա՜ , ի՜մն ես , ձեռագրեր ավերջ , քե՜զ , դու՜ ....

Հաջո՜ղ .... , մտքով շատ բան ունեմ դեռ ասելու . . .

Այնքան մինչև ինքդ լքես ինձ ,

Առանց քեզ էլ , մենք ՝ ոչինչ ,

Բաղից քաղաց միայնակ սինձ :

Շնորհակա՜լ եմ, ևս մեկը ,

Ինձ համար անգամ , վառեց ..

Օլիմպիակա՜ն ոգով , շա՜տ փոքր , սակայն հավերջժ . . .

Մասիվյան մի մոմ . . .

Link to post
Share on other sites

Սև ու սպիտակ

Ստեղնաշար հերթով , սպիտակ ու սև,

Սևն հաջորդող սպիտակին ու տես,

Նվագելուց հեզասահ մեղեդի,

Սևը հնչեղ չէ առանց սպիտակի,

ՈՒ չի դառնա երբեք սպիտակը,

Աղավնի գարնան ավետաբեր,

Թե չունենա սևուկ ոտքեր,

Ոտքով վայրէջքն է բարեբեր :

Հարսն էլ չունի տեսքն այն շքեղ,

Երբ իր կողքին նուրբ ու ճերմակ,

Քողն ու փեշը շորի սպիտակ,

Չի բռնել սև հագուստով համարդզակ,

Կանգնած արի տղամարդն հստակ :

Ասում են շներն էլ տեսնում են միայն,

Ինչպես մեծ մասամբ բոլոր կենդանիներն ՝ սև ու սպիտակ,

Նայելով ողջ կյանք միայն հատակ,

Ապրում են երկու երանգով ՝ շատ պարզ ,

Անգույն ու մռայլ , կյանքն հենց քո ու իմ,

Սակայն երկար ու հավատարիմ :

Եվ վերջապես միջին արևելքում

ԱՄբողջ Հայաստան ու հարևան երկրերում,

Մի անուշահամ , կիսաթույն,

Որ պատրաստվում է սև ու սպիտակից,

Դառն ու քաղցր հյուծվում իրար հետ,

Խառնվում անսահման ու անհեթեթ,

Սակայն վերջաբանն այնքան համեղ է,

Որ առավոտյան ցոլքի հետ,

Բոլորն ըմպում են տաք վիճակում,

Թեպետ զովանում, լցվում անքնությամբ -

Աչք փակելու դեմ անհաղթ մի մուրճ,

Որ կոչվում է սեպ-սև սուրճ :

Չար ու բարու խորհրդանիշ,

Երանգներ մահվան ու հոգու նման,

Մայր ու հայր դարձած բոլոր գույներին,

Ծնում ու մաղթում բարի ապագա,

Նվիրում ցոլք ու փայլ ամառվա ,

Որ տեսնողն էլ չկաշտանա :

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...
Guest Guest12568

...Դու ինձ փրկի՛ր, մա՛յր իմ...փրկի՛ր այս ցավից, կարոտից, գեհենից :

Ա~խ, երա~նի թե փարվեի , ու ցավս հօդս ցնդեր, լացեի ու թրջեի միայն քո անուշ գոգնոցը, ոչ թե այս օտար լուսամուտի գոգը: Ա~խ Իմ ցավը, մա՛յր :

Ցավը, որ մխրճվել է իմ մեջ ու եռում է սիրուս ժայթքման պահից:Իմ ցավը, որ սկսել է Նրա շնչից, բայց սնվում է իմ արցունքներից ու խլանում է իմ մղձավանջից: Իմ օտար ցավը, որ այնքան հարազատ է ու քնքուշ, եկել ու բարևիս մեջ է մտել:

Եվ ինչո՞ւ է այս իմ ցավը այսքան կլոր, մա՜յր,լիներ ծայրերով`սուր , ծակող ու այսպես չտանջեր ինձ...կրծեր ներսից ու ինձ սպառեր : Այսպես կլոր չլիներ , գալարվեր իմ մեջ, այս պատին , այն պատին հագիստ զարկվելով` չպարեր լողալով , այլ ժայթքեր միանգամից ու սպաներ ինձ: Այսքան հարցասեր չլիներ, այսքան բլբլացող ու այսքան հարազատ :

Լիներ գոնե քառակուսի, ունենար միայն չորս անկյուն,չորս սկիզբ ու վերջ, չորս հարց ու չորս պատասխան:

Ասա՛, Մա՛յր իմ , սա էլ նվիրվե՞ց ինձ: Իսկ իրավունք ունեմ իմանալու ` որ մեղքիս համար : Կյանքի մի նոր քեն :

Եվ ո՞ր անկյունից ու ո՞ր ծայրից եկավ ու աճեց իմ մեջ անհյուրընկալ իմ մեծ ցավը:

Անկախ ինձնից , անկախ ֆիզիկական բոլոր օրենքներից `ձուլվում եմ նրան,ու ՑԱՎ եմ շնչում:Մա՛յր , սա Նրա թողած ձայնից հարություն առած ցավս է, իսկ Կարոտի՞ս ցավը, կամ գուցե Ցավիս կարոտը...

Ցավում է կարոտս մարդկանց , աշխարհի ,կյանքի նկատմամբ: Մարդիկ ,որ դուրս են եկել իրենց վաղեմի կերպարից , մի նոր անեծք են խաղում: Սպանում, մորթում, խաբում ու հետն էլ ասում.

- Կարոտում եմ ,սիրում եմ ,կանչում եմ .-հետն էլ ասում , - մա՛յր իմ , ո՞ւր ես...

Իսկ այս գարշահոտը , որ մարդկանց ծիծաղում եմ տեսնում, խեղդում է ինձ,ու այս ճղճիմ ամբոխը,որ գալարվում է կյանքի խորդուբորդ անիվների տակ,ինձ ծիծաղեցնում են այն սարդի նման, որ իր զոհի անտեղի ճիչն է լսում:

Աշխարհն էլ հանդուրժում է այդ քաոսը և մի նոր ժամանակ է նվիրում:Այ քեզ հեգնանք , ու , մա՛յր իմ , ասում ես `ապրի՛ր: Ու հիմա ոչ թե մարդիկ են կյանք ապրում , այլ կյանքն է մարդ ապրում,հա՛, հա ՛, մա՛մ, կյանքը մարդ է խաղացնում, նոր դերեր է տալիս ,որից ես միայն զզվանք եմ ապրում , նոր դեր ,որով մարդը մի օր իր մահն է խաղալու:Ու այս ամենի մեջ դեռ անմեղ մնալ , դեռ երգել.

- Օգնի՛ր ինձ , Մարիա՛մ , անաղարտ մնամ...

Էխ,հոգնել եմ , մա՛յր ,օգնի՛ր , աղերսում եմ ծնկաչոք , օգնի՛ր ապրել... ուղղակի

ուզում եմ ապրել , առանց որևէ երազների , շնչել ,արտաշնչել ,ապրել թիթեռի նման` երբեք չմտածելով , որ ունեմ ընդամենը մեկ օրվա կյանք : Արևին արև տեսնել եմ ուզում , ոչ թե կյանքի լուսավոր ուղեկից , լուսնին ` լուսին , ոչ թե երազների պահապան:

Ժպտալ եմ ուզում կյանքից , խաղացող երեխայից , ծնողի բեկրանքից , ընկերների ջերմությունից , ոչ թե կարապների սիրուց , տերևների պարից , ջրերի երգից , աստղերի համբույրից :

Լացել եմ ուզում ընկերոջս կորստից , հարազատիս ստից , մարդու ցավից ,ոչ թե

մարդկային անկարողությունից ,անկատար դերից ու սեփական անձի հանդեպ հեգնանքից:

Մնում է միայն իմ աղոթքը , որ դեռ ցավ չի ներծծել , Մա՛յր,աղոթենք իմ ԱՂՈԹՔի համար:

...

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Անվերնագիր երկխոսություն

- Սալա՛մ Էրմենի :

- Չէ՛ , ախոռդ բացելու հերթ չեմ տալիս : ՈՒ ո՛չ բարով , գազան վայրենի՛ :

Ի՞նչ է ուզածդ , գրե՞րս մայրենի :

Այսօ՜ր է օրը , խոստումս կատարելու , քծնելու ,

Ձեր ազգի ոչ առկա , սուտ պատմությամբ - մուսուլման հոգիդ քամու՛ն եմ տալու :

Կիզելու եմ աչքերդ , որ այն օրը թարթում էիր աչքեր ու թերթում ջարդը ՝ արկածային գրքի պես ,

Կուրացնեմ հոգիդ , որ գիտակցաբար չի զգում իմ ցավը ,

Չէ՛ , ողորմելի՛ , չե՜մ ուզում զգաս վերջն ու ազատվես ՝ մեղավոր զգալուդ զազիր մտքերից :

Թողնելու եմ տանջվե՜ս , արյունդ մաշկիցդ դուրս պետք է զգաս ,

Թողնելու եմ տանջվես ՝ ինչպես տանջեցիք , նույն արյունդ սառն ես խմելու ,

Ծարավ ես , ստիպված ես , զգալու ես հարկը գլխիդ պատվերով ,

Որ դրել էիր անմեղ ու պարզ , ազգի ուսերին , գլխին - դարավոր :

ՈՒ էլի արյունն է օձի պես շողոքորթ գլխիդ սողալու

Սրտիդ թրթիռով սպասելու ես Ալլահ գոռալուն ,

Ալլահդ նույնն է , Աստվածը մե՛ր , չեն սիրում նրանք խուժան-գազաններ ,

Գցելու է մարմինդ հրապարակ ու ձեր օրենքով , մտրակի զարկով ,

15 թվերի անկաշկանդ ձայնդ թողնի դողալով :

Ողջակեզ ինքդ քեզ հալածելու ես , տենչանքով ժպտուն հայացքս որսալու ,

Ժպտալու , այո , ժպտալու՛ եմ - ջարդե՛մ ,

Ոտնակոխ եմ անելու, թառդ միակ ,

Որ ճզվզոցով նվագն էր հնչեցնում ,

Ազգիս արյանն ու կիսամահ հոգուն,

Խառնվում , լուծվում , սուլում ուղեղում ,

Քո զզվելի յեմշաձև գլխո՞վ

Փորձում էիր հյուծել գեղանի մի ցեղ,

Տերն էր ներկա, վայրագ անձ , տգե՛ղ ,

Չե՛ս վայելի Արարատս շքեղ - կաթիլ արյունը ՝ կոկորդիդ հեղեղ,

Կտրելու եմ մատներդ արմատից ,

Որ զգաս ձեռքիդ տկարությունը ,

ՈՒ ոչ թե ձեռքերդ վերացնեմ անդարձ ,

Որ ազատվես մարմնիդ շատ,

Անպատասխանատու ավելորդ քաշից :

Սիրտդ բաժանեմ 3 միլիոնի ,

Որ զգաս ցավը ՝ մեկ ու կեսի ,

Թեպետ , լավ է՜ .. դու չես զգում :

Աղերսելու ես օրերով դու հաց ,

Արժան չհամարեմ մի պնղունց աղի ,

Ի՞նչ է ուզածդ , հողե՞րը բերքի ,

Թե՞ սուրբ , հնազանդ փեշը Աղրի :

Չնայե՛ս այս կողմ , հայացքդ չտեսնե՜մ ,

Ձայնդ չլսեմ սրիկա՛ , կեղտո՛տ,

Անբարտավան պապերիդ թոռ,

Բառեր չկան խցկեմ քեզ մեջը ,

Թուլամորթ , տգետ, անկիրթ արարած ,

Գետինը բացվեր - մոռացվեիք մեջը :

Link to post
Share on other sites
Guest Guest12568

...Նորից լացում է ծղրիդն իմ,

Իմ հեքիաթի մութ անկյունում,

Իմ շութերում իմ երգն է դողում,

Անվերջ լալիս ու աղոթում:

Իմ հեքիաթի մութ անկյունում,

Իմ նանի իլիկն է լողում,

Մանկությանս երգն է կանչում,

Իմ խավարից ինձ դուրս հանում:

Մորս երգերը մեղքերս են կերտում,

Իմ աղոթքի լույս ԱՄԵՆ –ում,

Եռամատյա խաչն է երկնում,

Իմ հույսի լուս մատուռում:...

Link to post
Share on other sites
  • 1 month later...
Guest Guest12568

Սիրում է , չի սիրում:Ուզում է ,չի ուզում:Կանչում է ,չի սպասում :Ծամում է , չի լացում :

Ինչ-որ մեկը վազում է ,մեկը արդարություն կորզում, մեկը գոռում ,աղերսում.

-Մնա՛:

Ինչ-որ մեկը արև է մորթում,մեկը մարդ կացնահարում ,մեկն էլ երկնում.

-Տղա է:

Ինչ –որ մեկը հավ է փետրում ,մեկը գերանդին սրում ,մեկը անձրևում .

-Ցո՛ւրտ է:

Ինչ-որ մեկը տուն է նկարում ,մեկը ծխնելույզ մաքրում,մեկն էլ երազում խոսում.

-Ների՛ր:

Ինչ-որ մեկը մանուկ է բարուրում,մեկը քոչարի պարում ,մեկն էլ անձնագիր կեղծում.

-Կարի՛ք ունեմ:

Ինչ-որ մեկը կրոնն է դավում,մեկը երիցուկ նվագում,մեկն էլ Հաբեշին սեր խոստովանում.

-Սերը մաշկի գույն չի՛ հարցնում:

Ինչ-որ մեկը կարոտ է մանում,մեկը պանդուխտ որդուն սպասում,մեկը խրամատ փորում.

-Թռչե~յի մտքով տուն:

Ինչ –որ մեկը կարուսել է եփում, մեկը բաժակ է նայում,մեկի աչքերն են սառում.

- Էլի հարբած է գալու:

Ինչ-որ մեկը փակ դուռ է ջարդում,մեկը վանդակում պատեպատ զարկվում,մեկն էլ երկինք բարձրանում.

-Էլ չե՛մ կարող:

Ինչ-որ մեկը մեղքերն է հաշվում,մեկը մորը խաբում,մեկն էլ գիշեր է կերտում.

-Ծա՛ռ , բա՛ց կեղևդ, ա՛ռ ինձ քո մեջ:

Ինչ –որ մեկը նամակ է գրում ,մեկը անթարթ երազ է տեսնում,մեկն էլ մոմ վառում.

-«Ամեն»ը վերջում:

Ինչ-որ մեկը անտառ է գրում,մեկը ժպիտ է կարդում,մեկն էլ կյանք խմբագրում.

-Էսպես չի լինի:

Ինչ-որ մեկը «Ես» չեմ , մեկը դեպի ինձ է վազում ,մեկն էլ թոթովում.

-Մամա:

Ինչ-որ մեկը անվերջ շատախոսում,մեկը բառի կարոտ մնում,մեկն էլ անհեթեթ երգեր վարժեցնում.

-Հերիք է մոգոնեմ:

Ինչ-որ մեկը չթակվող դուռ է բացում,մեկը բարևի կամուրջ նախագծում,մեկն էլ թիթեռ խաղում.

-Խավար է :

Ինչ-որ մեկը գովազդ է նայում,մեկը ափումս վազում,մեկը կարոտս է քերում.

-Ցավո՛ւմ է:

Ինչ-որ մեկը ձմեռ է սիրում, մեկը չեղած զանգի սպասում,մեկն էլ ինձ դատարկ ծրարում.

-Բա՛ց թող:

Ինչ-որ մեկը թեյում է հոգեբուժարանում , մեկը անցյալ հանգցնում,մեկը հեքիաթ օրորում.

-Փուլ ե՛կ , երկնակամար:

Ինչ-որ մեկը (գուցե իմ կամ քո նման) տան լույսն է մարում ու իր երազները վառում,մեկն էլ (արդեն իմ նման) այս ամենից հոգնում ,մեկն էլ (գուցե քեզ նման) աղոթք է հյուսում.

-Սպասի՛ր:

Ու արդեն շատերը աշխարհ են գլորում , կյանք համեմում, վաղվա կերպար դիզում, իսկ ոմանք .

-Բան չհասկացանք էլի :

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...